29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Առավոտ». Թերթը գրում է, որ Ազատանի բնակիչներից մեկը` Գեւորգ Աբրահամյանը, բավականին մեծ չարչարանքով վնասազերծել է գյուղում հայտնված գայլին: «Եվ երբ Գեւորգ Աբրահամյանը հետաքրքվել է, թե որտեղի՞ց պիտի ստանա կառավարության կողմից գայլ խփողներին հատկացվող 100 հազար դրամը, նրան բավականին բարդ ճանապարհ են մատնացույց արել: Պարզվում է, որ գիշատիչներին վնասազերծողը նախ պիտի նրա մորթին քերթի ու այն ձեռքը բռնած մայրաքաղաքի Պարույր Սեւակ 7 հասցեն հասցնի, ընդ որում միայն չորեքշաբթի: «Էդ ի՞ նչ գումար են տալիս, միլիոննե՞ր են տալիս, որ մարդը գումար ծախսի ու Երեւան հասնի: Նախ վտանգավոր է մորթազերծելը, դա հիվանդության բույն է, միգուցե կենդանին կատաղած է, եւ հնարավոր է այն որսորդին փոխանցվի: Այսինքն էդ 100 հազարը պիտի տաս, որ բուժվես, բացի այդ ենթադրենք մարդը Ղափանում կամ Քաջարանում է գայլին վնասազերծել, 500 կիլոմետր պիտի կտրի անցնի 100 հազար էլ ծախսի, որ Երեւան հասնի՞:Ճիշտ չե՞ ն անի այդ գումարը համայնքներին փոխանցեն, այլապես տպավորություն է ստեղծվում, որ կառավարության որոշումը ձեւական մի բան է», -ասում է Գեւորգ Աբրահամյանը ` շեշտելով, որ ձմռանը գայլ խփելն այնքան էլ հեշտ բան չէ, տվյալ դեպքում որսորդը բացի հրացանից, ստիպված է եղել ձյունագնաց օգտագործել, իսկ գայլերը Ազատանում ակտիվացել են»,- գրում է «Առավոտ»-ը:
«Հայկական ժամանակ».Մալաթիա-Սեբաստիայում ծավալվող լուրերի համաձայն, օլիգարխ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկությունների աշխատողներից պահանջում են որոշակի թվով անձնագրային տվյալներ ներկայացնել: Մասնավորապես, շարքային աշխատողներին` վաճառողներին կամ բանվորներին ասվել է, որ նրանցից յուրաքանչյուրը պետք է 35 հոգու անձնագրային տվյալ ներկայացնի: Անհրաժեշտ անձնագրային տվյալների թիվը, ըստ աշխատողի ունեցած դիրքի, բարձրանում է 100-ի, 200-ի և այսպես շարունակ: Ըստ նույն լուրերի, այս գործընթացը ղեկավարում է Սամվել Ալեքսանյանի կինը` Շողերինա Մկրտչյանը. նա է անձնագրային տվյալների «պլանները» սահմանում և վերահսկում, որպեսզի դրանք իրականացվեն:
Թեև պաշտոնապես դեռ չի մեկնարկել նախընտրական քարոզարշավը, սակայն մայրաքաղաքի Էրեբունի համայնքում Հանրապետական կուսակցությունն արդեն բացել է իր ընտրական շտաբները` տեղադրելով «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը, գրում է «Առավոտը»:
Աժ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ), որը մտադիր է Աժ պատգամավորի թեկնածու առաջադրվել Արմավիրի թիվ 19 ընտրատարածքում, չի կարողացել ստանալ ՀՀԿ-ի աջակցությունը: ՀՀԿ-ն այստեղ սատարում է Սեյրան Սարոյանին:
Հակոբ Հակոբյանը, ահա, երեկ պատասխանելով թերթի թղթակցի հարցին` կուզեի՞ք Հանրապետական կուսակցությունը ձեզ սատարեր, պատասխանել է. «Կուսակցությունն ունի դրած սոցիալական խնդիր: Օրինակ, եթե վերցնենք «Փարոս» ծրագիրը: Տեսնո՞ւմ եք, պետությունն ում է օգնում` աղքատին, չունևորին, հո հարուստին չի՞ կարող աջակցել: …Հիմա էլ կարծում եմ, որ կուսակցությունը, ինչպես և պետությունը, առաջ է քաշել, որ այն անձինք, որոնք ժողովրդի կողմից մերժված են, նրանց կարողանա աջակցի, որպեսզի հետ վերադարձնի, ինտեգրի հասարակությանը, հակառակ դեպքում այդ մարդիկ վտանգավոր են դառնում հասարակության համար: Հիմա կուսակցությունը իմ պահով տեսնում է, որ ես դրա կարիքը չունեմ, հասարակության կողմից ես մերժված չեմ, գնում եմ ընտրությունների: Այնպես որ սոցիալական խնդիր է` ում կուզենան աջակցել, ում չեն ուզենա: …Դուք ե՞րբ եք դեղ խմում, երբ որ թույլ եք, հիվանդ եք…»:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթը գրում է, որ հետաքրքրվել է նախարար Արմեն Աշոտյանից` ո՞ւմ է պատրաստվում նշանակել Լեզվի պետական տեսչության պետ` Սերգո Երիցյանին, թե՞ Մարինե Հովյանին: «Վերջինս կատակով նկատեց, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում քվեարկություն է ընթանալու, որի արդյունքում էլ պարզ կդառնա, թե ով է հաղթողը: Իսկ ավելի լուրջ` նա ասել է, որ սահմանված ժամկետում կիմանանք, թե ում է տալու նախապատվությունը: Մեր տեղեկություններով, սակայն, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանն է վերստին նշանակվելու Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում: Փաստորեն Աշոտյանը եւս չի կարողանում ձերբազատվել ՕԵԿ-ի «ժառանգությունից». Թերեւս մնում է եզրակացնել, որ որոշումը պարտադրված է շատ վերեւներից: Այնպես որ` շարունակեք լուրջ չվերաբերվել քաղծառայության մրցույթներին, որովհետեւ առանձնապես կարեւոր չէ` հաղթե՞լ եք այդ մրցույթում, թե՞ ոչ. կարեւորը` «թափով ծանոթի» առկայությունն է»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Այսօր տեղի է ունենալու ԿԳ լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթը` թեստավորման ու հարցազրույցի փուլերով, և հենց նույն օրն էլ հայտնի կդառնա հաղթողի կամ հաղթողների անունները: Ըստ «Քաղծառայության մասին» օրենքի, հաղթողին այդ պաշտոնում պետք է նշանակի ԿԳ նախարարը` եռօրյա ժամկետում: Եթե մրցույթի հաղթողները լինեն մեկից ավելի, ապա նախարարն ինքը կընտրի, թե ում նշանակել: Հայտնի է, որ Լեզվի պետական տեսչության պետի թափուր պաշտոնի մրցույթին, ըստ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների, մասնակցելու են տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սերգո Երիցյանը և նրա տեղակալ Մարինե Հովյանը, որը թերթի թղթակցի հարցին ի պատասխան` հաստատել է իր հավակնությունը նշված պաշտոնին:
Առավոտ թերթի խմբագիրն այսօրվա համարում գրում է. «Մոտ երկու տարի աոաջ ես հարցրեցի ՆԱՏՕ-ի բարձրաստիճան ներկայացուցին` ի վերջո որո՞նք են Աֆղանստանում վարած գրեթե 10-ամյա պատերազմի արդյունքները: Դուք հասե՞լ եք ձեր նպատակին` «Ալ-Քաիդա»-ն ոչնչացվա՞ծ է, թալիբները վերացվե՞լ են: Առաջին հարցին զրուցակիցս միանշանակ դրական պատասխանեց, երկրորդին, որոշ վերապահումներով` կրկին դրական: Այդ լավատեսական գնահատականը որոշակի հակասության մեջ է մտնում ամերիկացի ազդեցիկ սենատոր, հանրապետական Ջոն Մաքքեյնի գնահատականի հետ, ըստ որի` «եթե Աֆղանստանը կրկին հայտնվի քաոսային իրավիճակում, որում թալիբները կրկին առավելության կհասնեն, երկիրը դարձյալ հեշտությամբ կդառնա հենակետ` Միացյալ Նահանգների վրա հարձակման համար» (մեջբերումն ըստ «Ազատություն» ռադիոկայանի): Նման ձևով Մաքքեյնը բացատրում է իր կարծիքը, թե ինչու կոալիցիայի զորքերը պետք է մնան Աֆղանստանում:
Խոսակցություններն այն մասին, որ ԱՄՆ և մնացած զորքերը պետք է դուրս գան Աֆղանստանից, թեժացան այն բանից հետո, երբ երկու օր աոաջ հայտնի դարձավ, որ ամերիկացի մի սերժանտ, գիշերը լքելով իր զորամասը, մտել է աֆղանական մի գյուղ և անկանոն կրակ բացել խաղաղ բնակիչների վրա, որոնք քնած էին` սպանելով 16 հոգու, այդ թվում` 9 երեխաների: Այդպիսով, ի դեպ, հերքվում է մեր որոշ մեկնաբանների պնդումն այն մասին, թե խաղաղ քնած մարդկանց կարող է սպանել «միայն թուրքը»: Այս վերջին միջադեպը հիմք տվեց ԱՄՆ-ում մեկ այլ հանրապետականի՝ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Նյութ Գինգրիչին պնդելու, որ ամերիկացի զինծառայողներն Աֆղանստանում վտանգի են ենթարկում իրենց կյանքերը` «կատարելով մի առաքելություն, որն, ըստ էության, անիրագործելի է» [նույն աղբյուրի համաձայն]:
2001 թվականի սեպտեմբերի 11-ին «Ալ-Քաիդայի» ահաբեկիչները Նյու Յորքում սպանեցին հազարավոր ամերիկացիների: «Պատասխան հարվածը» տևում է 10 տարի, և այդ ընթացքում մահացել են ևս հազարավոր ամերիկացիներ: Շարունակել այդ պատերազմը` անիմաստ է [Նյութ Գինգրիչ], կասեցնել հնարավոր չէ [Ջոն Մաքքեյն]: Այդ փակուղուց դուրս գալու համար պետք է նախ հասկանալ, թե ինչու է մարդկությունն այս վիճակում հայտնվել: Գուցե իմ պատասխանը իդեալիստական հնչի, բայց ինձ թվում է` խնդիրն այն է, որ բոլորն իրենց հույսը դնում են բացառապես ուժի վրա: Այսպես ասած` ապավինում են միայն բազկին: Չհասկանալով, որը ուժը ժամանակավոր և պատմականորեն չափազանց հարաբերական երևույթ է, և ոչ մի Ջեյմս Բոնդ իրականում չի կարող խնդիր լուծել: Իսկ ահա ամերիկացի սերժանտը, որը, հավանաբար, իրեն Ջեյմս Բոնդ է պատկերացնում, կարող է խնդիրը էապես խճճել: Պե՞տք է արդյոք ավելացնել, որ ներքին կյանքում նույնպես [նաև հայաստանյան] միայն ուժի վրա հիմնված առաքելությունն անիրագործելի է»:
«Հրապարակ». Թերթը գրում է, որ երեկ` խորհրդարանական ընտրությունների թեկնածուների առաջադրման առաջին օրը, մեր քաղաքական կուսակցությունները, այդ թվում` արմատական ընդդիմություն Հայ ազգային կոնգրեսը, չշտապեցին գրանցվել կամ բացահայտել իրենց համամասնական ցուցակները, սակայն, ըստ տեղեկությունների, ՀԱԿ ցուցակն արդեն պատրաստ է: «Ընդ որում, ինչպես հայտարարվել էր ՀԱԿ վերջին հանրահավաքի ժամանակ, այն կազմել է ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը: Մեզ հաջողվեց ճշտել ցուցակի առաջին վեցնյակը: Առաջին երեք տեղերը վաղուց էին հայտնի` Լեւոն Տեր-Պետրոսյան, ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյան, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյան: Ցուցակի 4-րդ հորիզոնականում, ըստ ամենայնի, լինելու է ՀՀՇ կուսակցության նախագահ Արամ Մանուկյանը, 5-րդում` ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ցուցակի առաջին տիկինը, ինչպես եւ սպասելի էր, ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն է` 6-րդ տեղում: Ըստ մեր տեղեկությունների` «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանն ընդգրկված է առաջին ութնյակում: Նրա հարեւանությամբ կլինի Հրանտ Բագրատյանի անունը: Ի դեպ, ամենալուրջ վեճերը ծագել են Գագիկ Ջհանգիրյանի եւ Դավիթ Շահնազարյանի պարագայում, ովքեր կուսակցությունների ղեկավարներ չեն, սակայն Տեր-Պետրոսյանը մտադիր է եղել նրանց առաջին տասնյակում գրել: Թե ինչպես է ավարտվել վեճը, կերեւա մոտ օրերս»,- գրում է «Հրապարակ»-ը:
«Չորրորդ ինքնիշխանություն».Թերթը գրում է, որ ՀՀԿ 13-րդ համագումարին ներկայացել էր նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայում Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը: «ՉԻ» այն հարցին, թե նեղսրտած չէ՞ ՀՀԿ-ից իր պաշտոնանկության համար, նախկին ոստիկանապետը պատասխանեց, որ ամենեւին էլ ներղսրտած չէ եւ համագումարին էլ ներկայացել է նորմալ տրամադրությամբ: Նա չմանրամասնեց իր հետագա անելիքերը. միայն ասաց` «Կուսակցությունը պետք է որոշի հետագայում ի՞նչ անելու հարցը: Ես էլ իմ կուսակցության ծառան եմ եւ պիտի ծառայեմ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչից, որը գտնվում էր Գյումրիում՝ Բրիտանական շաբաթվա բացման կապակցությամբ, հետաքրքրվել է , թե դիվանագետի դիտարկմամբ՝ ինչպիսի՞ն էին մի ամիս առաջ Հայաստանի տարբեր շրջաններում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները:
«Իմ կարծիքով՝ դրական փոփոխություններ անշուշտ, նկատվում են, օրինակ՝ Հրազդանում կային երկու ուժեղ թեկնածուներ, երկուսի կողմից էլ ուժեղ քարոզարշավ էր իրականացվում: Բայց նաեւ պետք է նշեմ, որ մենք ստացանք զեկույցներ, որոնք փաստում են այն մասին, որ եղել են թերություններ՝ տեղի է ունեցել ձայնի գնում, ընտրակաշառքների բաժանում, ադմինիստրատիվ գործողությունները ճիշտ չեն իրականացվել…սակայն, կարծում եմ, որ այս ամենից դաս կքաղվի, եւ առաջիկա ընտրությունները առավել ժողովրդավար ձեւով կանցկացվեն»,- ասել է տիկին Լիչը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.