29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ըստ թերթի հավաստի տեղեկությունների, դերասան Հայկ Մարությանը`«Կարգին հաղորդման» Հայկոն, որոշել է ընտանիքի հետ միասին մշտական բնակություն հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հայկոն ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում:
Մոտ 1 ամիս առաջ «No comment»-ի անձնակազմը մեկնել էր ԱՄՆ, որտեղից վերադարձել է առանց Հայկոյի: «ՀԺ»-ի թղթակցի հարցին ներկայացման մենեջեր Ալեն Սիմոնյանը պատասխանել է. «Հայկոն ու Մկոն կարգին հայրենասեր տղաներ են… մոտակա 20 օրվա մեջ Հայկոն վերադառնալու է»:
«Հայկական ժամանակ».
«Առավոտի» գլխավոր խմբագիրն այսօրվա համարում գրել է. «Մեր թվարկությունից առաջ Հռոմում ապրում էր մի պետական գործիչ և գրող` Մարկուս Պորցիուս Կատոնը, որին անվանում են նաև Կատոն Ավագ: Եվ ահա, երբ այդ վաստակաշատ ու իմաստուն մարդուն` արդեն առաջացած տարիքում հարցրեցին, թե ինչո՞ւ Հռոմում չկա նրա արձանը, նա պատասխանեց` ավելի լավ է հարցնեն, թե ինչո՞ւ նման արձան չկա, քան` հակառակը: Այսինքն` ավելի լավ է, դու չունենաս այն, ինչին գուցեև արժանի ես, քան ունենաս այն, ինչի վերաբերյալ կան կասկածներ, որ դու դա չես վաստակել: «Ունենալ և չունենալ»` այդպես է կոչվում նաև Հեմինգուեյի հրաշալի վեպը` նույն թեմայով:
Ես այդ ամենը հիշեցի, բնականաբար, Խաչատուր Քոքոբելյանի հետ կապված: Ես չգիտեմ, թե ինչ են նրանք պայմանավորվել Րաֆֆի Հովհաննիսյանի հետ` չնայած ինձ թվում է, որ նման խնդիրների շուրջ պետք է պայմանավորվել գրավոր: Բայց պարոն Քոքոբելյանը հնարավորություն ունի ապացուցելու, որ Րաֆֆին սխալ է: Եվ այդ ճանապարհը մեկն է` պատգամավորական մանդատը վայր դնելը: Մնացած բոլոր բացատրությունները, արդարացումները, ակնարկները «ներդրումների» մասին [նյութակա՞ն], չեն օգնի, որքան էլ պերճախոս լինեն և տրամաբանված խոսեն պարոն Քոքոբելյանը կամ «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչները: Միևնույն է` միշտ հնարավորություն կլինի ասելու, որ նա պատգամավոր դարձավ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ժառանգության» շնորհիվ ու հիմա կառչում է այդ մանդատից: Եթե այդ պնդումը նույնիսկ մեկ տոկոսով ճիշտ է [իսկ ես վստահ եմ, որ տոկոսների թիվն ավելի մեծ է], դա արդեն հիմք է` պատգամավորությունից հրաժարվելու համար: Դուք կասեք, որ այդ տրամաբանությամբ ներկայիս պատգամավորների մեծ մասը պիտի հրաժարվի մանդատից: Տեսականորեն` այո: Բայց այդ «մեծ մասին» ես նման խորհուրդ չեմ տա, որովհետև նրանցից այն ակնկալիքները չունեմ, որոնք ունեմ ՀԱԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խմբակցություններից` նրանք գոնե ինչ-որ չափով պետք է հակադրվեն «վերնախավում» տիրող ցինիզմին և ամբարտավանությանը:
Ինձ համար օրինակելի է այդ առումով Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականը: Ով ինչ ուզում է` ասի, 98-ին նա ապացուցեց, որ նախագահական պաշտոնն իր համար զրո է, և նա չի պատրաստվում անբարո մեթոդներով պայքարել դրա համար:
Հիմա ավելի ցածր մակարդակով նմանատիպ խնդիր ունի Խաչատուր Քոքոբելյանը: Կամ նա պիտի հրաժարվի մանդատից, ինչը նրան հնարավորություն կտա շարունակելու զբաղվել քաղաքականությամբ, կամ նա կմնա խորհրդարանում, բայց չի վայելի հասարակության վստահությունն ու հեղինակությունը: Ընտրությունն իրենն է»:
«Առավոտ».
Երեկ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի աշխատանքային առաջին օրը, նրա աշխատասենյակի դռանը, ինչպես հայտնեցին Գյումրիի թերթի աղբյուրները, մեծ հերթ էր` մոտ 300 հոգանոց: Քաղաքապետարանի աշխատակիցները փորձել են առանձին-առանձին մտնել նրա մոտ և պարզել` ինչպես են շարունակելու իրենց աշխատանքը կամ արդյոք շարունակելո՞ւ են: «ՀԺ»-ին հայտնի է դարձել, որ արդեն աշխատանքից ազատվելու դիմում են գրել փոխքաղաքապետեր ՀԿԿ-ական Գագիկ Մանուկյանը, որի փոխարեն նշանակվել է Ռուբեն Սանոյանը, և ՕԵԿ-ական Ռուդիկ Հովհաննիսյանը, որին փոխարինել է Գուրգեն Մալխասյանը: Աշխատանքից ազատվելու դիմում է գրել բնակկոմունալ բաժնի պետ Հովհաննես Գրքիկյանը, նրան փոխարինել է Կնյազ Մանասյանը: Քաղաքաշինության բաժնի պետ ՌաՖիկ Հակոբյանի փոխարեն նշանակվել է Հրայր Կարապետյանը, կրթության բաժնի պետ Հովհաննես Կարապետյանի փոխարեն` Արմեն Նախշքարյանը, եկամուտների հավաքագրման բաժնի պետ է նշանակվել Սամվել Բալասանյանի նախկին խորհրդական Կարեն Բադալյանը: Ազատում-նշանակումներն այսքանով չեն ավարտվելու` շարունակվելու են: Իսկ ընդհանրապես Բալասանյանի օրը երեկ շատ բուռն է անցել: Լուր տարածվեց, որ նրա թիկնապահներն արդեն հասցրել են մարդ ծեծել: Նրա խոսնակը, սակայն, հերքում էր այդ տեղեկությունը: Ըստ նրա, Բալասանյանը թիկնապահ չունի: Ի դեպ Սերժ Սարգսյանը, ըստ թերթի աղբյուրների, երկուշաբթի օրը աշխատանքային այցով մեկնելու է Գյումրի:
«Հայկական ժամանակ».
ԱԺ երեք գումարման պատգամավոր, երկարամյա օրենսդիր եւ օլիգարխ Սամվել Ալեքսանյանը, պարզվում է, ԱԺ-ում սենյակ չունի։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Ամեն դեպքում, նրա անուն-ազգանվամբ ցուցանակ չկա խորհրդարանի որեւէ դռան վրա։ Թերեւս, խորհրդարանում անիմաստ են համարել նրան սենյակ տրամադրելը կամ ինքը չի ցանկացել։ Հայտնի է, որ Սամվել Ալեքսանյանը ԱԺ-ում երեւում է միայն քվեարկություններին մասնակցելու, ոմանց հետ շփվելու, ինչպես նաեւ լրագրողների հարցերին պատասխանելու համար, որ մամուլում հրապարակվեն իր անզուգական մտքերը եւ համապատասխան տեղերում իմանան, որ ինքը խորհրդարանական ակտիվ աշխատանքով է զբաղված։ Ի դեպ, գրեթե նույնկերպ է վարվում ԱԺ պատգամավորների մի մասը։ Իսկ ոչ նիստերի օրերին ԱԺ-ում մեռելային լռություն է. համարյա պատգամավոր չկա»,- գրում է «Ժամանակը»:
Նախօրեին թիվ 1-ում առաջադրվել էին «Ժառանգությունից»՝ Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ից՝ Ռոբերտ Սարգսյանը…
Երեկ թիվ 1 եւ թիվ 35 ԸՏ-ներում պատգամավորության թեկնածուներ չեն առաջադրվել՝ հայտնեցին սույն ընտրատարածքային հանձնաժողովներից: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Հիշեցնենք, նախօրեին թիվ 1-ում առաջադրվել էին «Ժառանգությունից»՝ Ստեփան Սաֆարյանը, ՀՀԿ-ից՝ Ռոբերտ Սարգսյանը։ Թիվ 35-ում դեռ առաջադրում չկա։ Ի դեպ, թիվ 35-ի թեկնածուացուներից մեկը՝ Գյումրիի ԲՀԿ-ական քաղաքապետի որդին, չի առաջադրվելու՝ երեկ լրագրողներին հայտնել է ինքը՝ Սամվել Բալասանյանը»,- գրում է «Հայկական ժամանակը»:
Երեկ ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվել է ՀԱԿ-ի 4 ակտիվիստներ՝ Տիգրան Առաքելյանի, Դավիթ Քիրամիջյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Արտակ Կարապետյանի դատավարությունը, ովքեր այս տարվա հուլիսի 20-ին առաջին ատյանի դատարանի կողմից երկուսից մինչեւ վեց տարվա ազատազրկման էին դատապարտվել։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Երեկա նիստում մեղադրող կողմը, բնականաբար, ամեն ինչ անում էր ապացուցելու համար, թե իբր ընդդիմադիր երիտասարդների դեմ առաջադրված մեղադրանքը հիմնավորված է եղել։ Հաջորդ դատական նիստը կկայանա նոյեմբերի 2-ին, ժամը 13։00-ին։ Այդ նիստում հայտարարությամբ հանդես կգա երիտասարդների փաստաբան Վահե Գրիգորյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։
Շաբաթ օրը տեղի ունեցած Սեյրան Սարոյանի որդու հարսանիքին, պարզվում է, ըստ գործող հիերարխիկ սանդղակի, Անվտանգության խորհրդի անդամները պետք է մի սեղանի շուրջ նստեին, սակայն այս անգամ կարգը խախտվել է: Հարսանյաց կազմակերպիչները հոգացել են, որ Աղվան Հովսեփյանը նստի այլ սեղանի շուրջ և այնպես, որ Ծառուկյանը նրա հետ բաժակ-բաժակի խփելու փաստի առաջ չկանգնի: Ընդ որում, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, որն անկաշկանդ է իրեն պահել` պարել է, մասնակցել ընդհանուր ուրախությանը, Ծառուկյանն ասես փշերի վրա է նստած եղել: Ի դեպ, որքան էլ զարմանալի, հարսանիքին ներկա է եղել նաև այլևս մոսկվաբնակ «Հայ-Ռուսգազարդի» Կարեն Կարապետյանը:
«Հրապարակ».
Արամ Աբրահամյանն «Առավոտի» այսօրվա խմբագրականում գրել է. «Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը երեկ` նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանի «թագադրման» արարողության ժամանակ, ասաց` «Թող վրացիները գլուխ չգովեն, որ իրենք առաջինն են իշխանությունը խաղաղ, ընտրությունների միջոցով փոխանցում, իրականում առաջին անգամ դա տեղի է ունեցել Գյումրիում»: Ցավոք սրտի, պարոն Գիզիրյանը սխալվում է. պարզապես նախորդ քաղաքապետն իր էքսցենտրիկ բնավորությամբ և քրեական հակումներ ունեցող զավակով սկսել է ազդել «նաչալստվայի» նյարդերին, որը և որոշեց փոխարինել նրան ավելի հավասարակշռված անձնավորությամբ: Դա իշխանության խաղաղ փոխանցում չէ: Բայց նույնիսկ այս պարագայում ես պատկերացնում եմ որոշ արարողակարգ, որը նախկին և ներկա քաղաքապետերը պետք է հարգեին: Սամվել Բալասանյանը և Աշոտ Գիզիրյանը պետք է ներկա լինեին Գյումրիի տոնին և միջոցառման ժամանակ կանգնեին Վարդան Ղուկասյանի կողքին` ինչպիսին էլ նա լիներ: Վարդան Ղուկասյանը պետք է ներկա գտնվեր Բալասանյանի «օծման» արարողությանը և շնորհավորեր նրան` անկախ նրանից, թե ինչպես է նոր քաղաքապետին վերաբերվում:
Ոմանց դա գուցե ձևականություն և դերասանություն թվա: Բայց հենց նման «ձևականություններն» են, որ տարեցտարի կրկնվելով` դառնում են մշակույթ: Իմաստը հետևյալն է` մենք նույն երկրի քաղաքացիներն ենք, նույն պետության պաշտոնյաները, և այդ կոչումը շատ ավելի բարձր է, քան մեր անձնական կամ, հնարավոր է, կուսակցական հակասությունները: Հայաստանում հակառակն է կրկնվում և ավանդույթ, մշակույթ դառնում, նա ով գնում է [համապետական, թե քաղաքային մակարդակով], իր կյանքի իմաստն է դարձնում ապացուցել, թե որքան հրաշալի էր իր ժամանակ, և ինչպես են նոր եկածներն ամեն ինչ փչացրել: Նոր եկածներն էլ, հակառակը, ամեն գնով ուզում են ապացուցել, թե որքան էր կյանքը սարսափելի «նախորդ հանցավոր ռեժիմի» ժամանակ, ինչ ծանր ժառանգություն են նրանք ստացել, և ինչպիսի հերոսական ջանքեր են պահանջվում` այդ ամենը շտկելու համար:
Սկսած 1998 թվականից` ընդդիմություն-իշխանություն պայքարը, մեծ հաշվով, հենց դրան է հանգում` «բա մեր ժամանակ այդպե՞ս էր», «ձեր ժամանակ ավելի վատ էր»: Հասարակությունն էլ սովորում է, որ դա է «քաղաքական բանավեճերի» առանցքը, և երբ որևէ գործիչ կամ որևէ ուժ առաջարկում է երկրին առնչվող հարցերը քննարկել ըստ բովանդակության, այդ առաջարկը, պարզապես արհամարհվում է, և տվյալ ուժը կամ գործիչը հայտնվում են երկրորդական դերերում: Փոխարենը ինչպիսի հաճույքով է «քաղաքականացված» զանգվածը կլանում ՀՀԿ-ԲՀԿ երկխոսությունը, երբ երկու կուսակցությունների ներկայացուցիչներն իրար թունոտ «խորհուրդներ» են տալիս: Այնպես որ` էթիկան, էթիկետը, արարողակարգը [ինչպես ուզում եք` անվանեք] զուտ ձևականություն չեն: Դրանք իրական խնդիրները քողարկելու կամ բացահայտելու միջոց են»:
«Առավոտ».
Այսօր քաղաքական ապահարզան է սպասվում: Իրարից բաժանվելու են «Ժառանգություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները: Ինչպես արդեն տեղեկացրել էր թերթը, երեկ պետք է տեղի ունենար «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և «Ազատ դեմոկրատների» նախագահ Խաչատուր Քոքոբելյանի հանդիպումը: Հովհաննիսյանը, հիշեցնում է թերթը, օրեր առաջ իր ասուլիսում հայտարարել էր, թե Քոքոբելւանի հետ պայմանավորվածություն է ունեցել, որ ինքը վայր է դնելու պատգամավորական մանդատը, որից հետո մանդատից պետք է հրաժարվի նաև Քոքոբելյանը, ինչը, սակայն, վերջինս չի արել: Այդ օրերին Քոքոբելյանը Հայաստանում չէր, ԱՄՆ էր մեկնել, և «Ժառանգության» անդամներն ու լքւսսգրողներն անհամբեր սպասում էին, թե ինչ է ասելու ԱԴ նախագահը` վերադարձից հետո: Մինչ այդ ԱԴ մամուլի խոսնակը հայտարարություն տարածեց, որտեղ հերքում էր, թե նման պայմանավորվածություն է եղել: Նախօրեին Խաչատուր Քոքոբելւանը վերադարձել էր ԱՄՆ-ից, և երեկ երեկոյան նա հանդիպել է Րաֆֆի Հովհաննիսյանի հետ: Ուշագրավ է, սակայն, որ սույն հանդիպումից հետո երկու կողմերն էլ խորհրդավոր լռություն էին պահպանում: «ՀԺ»-ի տեղեկություններով, «Ժառանգությունում» սպասում են, թե ինչ է ասելու Քոքոբելյանը: Իսկ վերջինս, ինչպես թերթին է հաջողվել պարզել, ամենայն հավանականությամբ, այսօր հանդես կգա հայտարարությամբ: Հայտարարությունը կլինի ապահարզանի մասին: Այսինքն, նախագահական ընտրություններից առաջ այս երկու կուսակցությունների միջև հետագա համագործակցությունը կդադարեցվի: Թե ինչպես այդ ամենը կձևակերպվի, դեռ հստակ չէ: Չի բացառվում, որ ձևակերպումը մեղմ ներկայացվի հանրությանը: Թերթին նաև հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» խմբակցությունը` որպես այդպիսին, կպահպանվի: Այսինքն, «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով Աժ անցած Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը խմբակցությունից դուրս չեն գա, «Ժառանգությունն» էլ, ըստ գործող օրենսդրության, չի կարող նրանց հեռացնել: «Օրերս մենք գրել էինք, որ այս կուսակցությունների միջև հակասություններն այնքան են սրվել, որ հնարավոր է` առաջիկա նախագահական ընտրություններում «Ազատ դեմոկրատները» չպաշտպանեն Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, եթե նա առաջադրվի: Երեկ ներքին տեղեկություն տարածվեց, որ առաջիկա ընտրություններում «Ազատ դեմոկրատները», հավանաբար, հանդես կգան նախագահի սեփական թեկնածուով: Ենթադրվում է, որ այսօր Քոքոբելյանի հայտարարության մեջ դրա մասին էլ կնշվի: Հայտնի չէ միայն, թե ով կլինի նրանց թեկնածուն»,- եզրափակել է թերթը:
«Հայկական ժամանակ».
«Հժ» աղբյուրները հայտնում են, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան, թերևս, կկայանա հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին: Պուտինը ՀՀ պետք է գար սեպտեմբերին` մասնակցելու ՀԱՊԿ զորավարժություններին: ՀՀ-ում ՌԴ դեսպանը, զորավարժություններից մի քանի օր անց, հայտարարեց, որ Պուտինի հայաստանյան այցը դեռ օրակարգում է: Այժմ դիվանագիտական խողովակներով քննարկվում է այցը հոկտեմբերի վերջին` նոյեմբերի սկզբին կազմակերպելու հարցը: Ըստ թերթի աղբյուրների, ՌԴ նախագահի պատվիրակության կազմում Հայաստան է այցելելու նաև Երեանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը, որն այժմ ոուսաստանյան խոշորագույն բանկերից մեկի՝ Գազպրոմբանկի առաջին փոխնախագահն է: Հենց այդ այցի ընթացքում էլ Պուտինի հետ քննարկվելու է Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու հարցը: Իշխանական աղբյուրները հայտնում են, սակայն, որ վարչապետի փոփոխությունը տեղի կունենա առաջիկա նախագահական ընտրություններից հետո միայն: Հակառակը կարող է լինել միայն «Բարգավաճ Հայաստանի» հետ որոշակի համաձայնության չգալու պարագայում: Այսինքն, եթե Սերժ Սարգսյանին չհաջողվի հասնել նրան, որ ԲՀԿ-ն հայտարարի իրեն սատարելու մասին, ապա նա ստիպված է լինելու վարչապետ փոխել նախագահական ընտրություններից առաջ: Այդ ժամանակ, սակայն, Կարեն Կարապետյանին պետք է հստակ երաշխիքներ տրվեն, որ նախագահական ընտրություններից հետո նա շարունակելու է պաշտոնավարել վարչապետի պաշտոնում: Կարեն Կարապետյանը, ինչպես արդեն գրել է թերթը, վարչապետի ընդունելի թեկնածու է և´ ՀՀԿ-ի, և´ ԲՀԿ-ի համար:
Հ.Գ. Երեկ ռուսական լրատվամիջոցները հաղորդեցին, որ հետաձգվել է նաև Վլադիմիր Պուտինի այցը Թուրքիա: Նախատեսված էր, որ այցը կայանալու է առաջիկա հոկտեմբերի 14-15-ին, իսկ Անկարայից ՌԴ նախագահը մտադիր էր մեկնել Բաքու: Ինչպես փոխանցում են ռուսական զլմ-ները, երեկ տեղի է ունեցել Պուտինի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում, Պուտինի նախաձեռնությամբ, որոշվել է այցը հետաձգել մինչև նոյեմբեր: Սա նշանակում է, որ ՌԴ նախագահը նախընտրել է պահպանել պարիտետը և նոյեմբերին տարածաշրջանային այց կատարել Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան:
«Հայկական ժամանակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.