04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Ըստ հավաստի աղբյուրների` ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ նոր հուշագիր ստորագրվելու դեպքում ԲՀԿ-ին տրվելիք 3 նախարարական պորտֆելները չեն լինելու այն պորտֆելները, որոնք մինչ այդ տնօրինել է ԲՀԿ-ն. «Բարգավաճը» ցանկանում է, սակայն Սերժ Սարգսյանը դեմ է այդ տարբերակին: Ընդ որում, այս հարցերը Սերժ Սարգսյանն առայժմ հարկ չի համարում քննարկել ՀՀԿ Գործադիր մարմնում` գտնելով, որ դեռ վաղաժամ է: Այնուհանդերձ, թերթը փորձել է ճշտել` տեղյա՞կ են այդ մասին ԳՄ անդամ, այդ ոլորտներում պաշտոնավարող նախարարները և պատրա՞ստ են ԲՀԿ-ի պնդման դեպքում զիջել իրենց տեղերը նրանց: «Հրապարակը» հարցն ուղղել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: «Քաղաքականության մեջ երբեք չեն ասում` երբեք, որևէ պրոբլեմ չեմ տեսնում, քաղաքականության մեջ լինում են շատ պայմանավորվածություններ, որոնք ունենում են նաև իրենց շարունակությունը, և ես երբեւիցե չեմ մտածել, որ առողջապահության պորտֆելը պետք է «իմը» լինի, և եթե չլիներ հետընտրական իրավիճակը, ապա ես այստեղ չէի լինի: Մյուս կողմից էլ չեմ կարծում, որ «եթե»-ներով պետք է առաջնորդվել: Նման հարցեր մենք ԳՄ-ում չենք քննարկում, այնուհանդերձ, մեկ բան հաստատ գիտեմ, առաջիկա նախագահական ընտրություններում մեր թեկնածուն միանշանակ հաղթելու է, և մենք չունենք խնդիր` ոչ պայմանավորվելու և ոչ էլ հիպոթետիկ ենթադրություններ անելու»:
«Հրապարակ».
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Առաջիկա ընտրություններում ներկայիս իշխանությունների հետ կարող են մրցել ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը: Չէի ասի, որ դա շատ օրիգինալ միտք է, կամ որ այն կարող էր ծնվել միայն ընդդիմադիր քաղաքական գործչի գլխում: Ցանկացած մարդ, որը գոնե մի քիչ հետաքրքրվում է քաղաքականությամբ, կարող է նման բան ենթադրել` թեկուզ ելնելով ձայների այն բանակից, որոնք պաշտոնական տվյալներով հավաքել են այդ կուսակցությունները անցած խորհրդարանական ընտրություններում: Բա էլ ո՞վ: Խաբված «Ժառանգությո՞ւնը», չկողմնորոշված Դաշնակցությո՞ւնը: Գուցե «Նոր ժամանակնե՞րը» կամ ԱԻ՞Մ-ը:
Բայց, չգիտես ինչու, երբ այդ սովորական, ինքնըստինքյան հասկանալի գաղափարն արտահայտեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, դա ընկալվեց որպես սենսացիա և արժանացավ հանրապետականների կոշտ արձագանքին: Ընդ որում, այդ արձագանքի ինտոնացիան խիստ անհամապատասխան էր այն անձնավորությանը, որի մասին նրա գործընկեր պատգամավորները խոսում են: «Տեղ է ման գալիս», «հաց է փնտրում»` դա Լևոն Զուրաբյանից նույնքան հեռու է, որքան ինձնից, ենթադրենք, Լիլու անունով երգչուհու «արվեստը»:
Ինձ թվում է` եկել է ժամանակը, երբ պետք է ոչ միայն հրաժարվել անձնական վիրավորանքներից, այլև երևույթների մասին դատել սառը` առանց էմոցիաների: Եթե ես, օրինակ, ասում եմ, որ մեր ընտրական խմբում Իտալիայի ֆուտբոլային հավաքականի հետ հավասար հիմունքներով կարող է մրցել Դանիան, դա չի նշանակում, որ ես հավանում եմ այդ երկու հավաքականներին կամ երկրպագում եմ նրանց: Ոչ, ես երկրպագում եմ Հայաստանի հավաքականին, պարզապես փորձում եմ օբյեկտիվորեն գնահատել բոլոր թիմերի ուժերը: Գուցեև սխալվում եմ:
Ճիշտ նույն ձևով, կարծում եմ, պարոն Զուրաբյանն է սխալվում, երբ մտածում է, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միավորումը իշխանությունների համար մղձավանջ կլինի: Ինձ թվում է` դա կլինի իշխանությունների երազած տարբերակը, երկու ուժերն են այդ դեպքում խոցելի դառնալու: ՀԱԿ-ի քաղաքական կապիտալը «մարտի 1 »-ի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումն է` եթե նրանք «ներեն» այն ուժին, որը առնվազն կողմ է քվեարկել հատուկ դրությանը, 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, չի դատապարտել քաղբանտարկյալների առկայությունը և այլն, ապա ՀԱԿ-ը իր քաղաքական կապիտալը կկորցնի: Իսկ ԲՀԿ-ի ուժեղ կողմն է զուսպ, սոլիդ, հեղափոխական ծայրահեղություններից զուրկ գործելակերպը, որն անհամատեղելի է ՀԱԿ-ական «գավրոշների» հախուռն փողոցային պայքարի հետ: Ինչպես հայտնի է, հասարակական կյանքում երկու ուժերի միավորումը անպայման չէ, որ հանգեցնի դրանց գումարային արդյունքի:
Ինչ մնում է Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, ապա շատ ցանկալի կլիներ, որ իշխանությունը նույն ջանադրությամբ պատասխաներ, օրինակ, գազի սակագնին վերաբերող նրա դիտարկումներին: Այստեղ իշխանությունը քար լռություն է պահպանում, որն այս հարցում մեզ լավ բան չի խոստանում»:
«Առավոտ»
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը երեկ հայտարարել է, որ կենսաթոշակային ոլորտում խոշոր չարաշահումների եւ յուրացումների գործով նախնական կալանքի տակ գտնվող Վազգեն Խաչիկյանն իրեն մեղավոր չի ճանաչում, միաժամանակ, իր կալանավորման մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
ՀՀԿ ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերի 28-ից, մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի, խարդախության եւ խոշոր չափերով յուրացումների մեջ: Խոսքը կազմակերպված խմբով պետական բյուջեից 240 միլիոն 680 հազար 984 դրամ (ավելի քան 600 հազար դոլար) հափշտակելու եւ յուրացնելու մասին է: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Խաչիկյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում:
Կենսաթոշակային ոլորտում խոշոր չարաշահումների եւ յուրացումների գործով, Վազգեն Խաչիկյանից բացի, մեղադրվում են եւս չորս տասնյակ անձինք:
Ըստ պաշտոնական տեղեկությունների` այս հանցագործությամբ պետությանը, ընդհանուր առմամբ, պատճառվել է 327 միլիոն 441 հազար 206 դրամի վնաս:
Հանրապետական Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման շրջանում կենսաթոշակային ոլորտում յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ քրեական գործ հարուցված էր դեռ անցյալ տարվա մայիսից: Նախաքննությունը շարունակվում է արդեն շուրջ մեկուկես տարի: Բայց Խաչիկյանը ձերբակալվեց մեկ ամիս առաջ` կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած հայտնի խորհրդակցությունից հետո»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
«Առավոտի» այսօրվա խմբագրականում Արամ Աբրահամյանը գրել է. «Թեև մենք` լրագրողներս, շարունակում ենք հարցեր տալ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչներին` առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, այդ հարցերը, մեծ հաշվով, առանձնապես իմաստ չունեն: Պատճառը պարզ է. այն մարդիկ, ում մենք հարցեր ենք տալիս, որևէ բան չեն որոշում: Մեր հարցերին կարող են պատասխանել միայն տվյալ կուսակցությունների առաջին դեմքերը, որոնք, սակայն, լրագրողների համար մատչելի չեն: Իսկ երկրորդական դեմքերը [այ-սինքն` մնացած բոլորը] տեղյակ են «վերևներում» կատարվող պրոցեսներին ճիշտ նույն չափով, որքանով տեղյակ ենք մենք: Բայց, ի տարբերություն մեզ, որոշումն ընդունելուց հետո նրանք կգտնեն շատ համոզիչ և պերճախոս փաստարկներ, որոնք կհիմնավորեն իրենց «շեֆերի» քայլը, ինչպիսին էլ այն լինի: Օրինակ` բոլոր հնարավոր և անհնարին տարբերակների դեպքում` կառաջադրվի՞ Տեր-Պետրոսյանը, թե՞ չի առաջադրվի, կպաշտպանի Գագիկ Ծառուկյանի՞, Վարդան Օսկանյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, թե՝ էպոսագետի թեկնածությունը, կամ ընդհանրապես ոչ մի թեկնածություն չի պաշտպանի, միևնույն է, այն մարդիկ ՀԱԿ-ում, որոնց մենք վերոհիշյալ հարցերը տալիս ենք, կհայտարարեն, որ դա իմաստուն կեցվածքի գագաթնակետն է, ինչպես նաև պրագմատիզմի և «ռեալպոլիտիկի» վերջնական հաղթանակը:
Նույնը վերաբերում է Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի թիմերի երկրորդական դեմքերին: Իմաստազուրկ հարց է, օրինակ` գործո՞ւմ է արդյոք հիմա կոալիցիոն հուշագիրը: Մարդկության պատմության ընթացքում այդպիսի՞ հուշագրերի վրա են թքած ունեցել քաղաքական գործիչները, երբ դրա անհրաժեշտությունն է առաջացել: Կամ` ընթանո՞ւմ են արդյոք բանակցություններ: Եթե նույնիսկ ընթանում են, ապա երկրորդական դեմքերի մակարդակով, իսկ դա նշանակում է, որ դրանց ընթացքը վերջնական որոշման վրա էական ազդեցություն չի ունենա:
Այս հարցերի շուրջ տեղեկատվության այն հեղեղը, որը կա լրատվամիջոցներում, նախևառաջ` համացանցում, երեք տեսակի է բաժանվում. 1/ գործընկերները պարզապես ցանկանում են ընթերցող գրավել սենսացիոն նորություններով, որոնք հիմնված են «խիստ հավաստի աղբյուրների» վրա, 2/ «խաղի մասնակիցները» իրենք են լրատվամիջոցներ «նետում» այս կամ այն հորինվածքը` մնացած մասնակիցներին ինչ-ինչ ուղերձ հասցնելու կամ էլ նրանց ինչ-որ քայլերի սադրելու նպատակով, 3/ նույն խաղացողները պարզապես ուզում են իրար վարկաբեկել: Երեք դեպքերում էլ, բնականաբար, այնքան էլ կարևոր չէ, թե որքանով են այդ մոգոնած լուրերը «խելքին մոտիկ»: Վերջերս, օրինակ, ես մի տեղ կարդացի, որ ՀԱԿ-ը բանակցում է Քոչարյանի որդիների հետ՝ համենայնդեպս սրամիտ է: Բայց նման «տեղեկատվական հոսքերը» եթե ոչ խրախուսելի, ապա սովորական, բազմաթիվ այլ երկրներում տարածված երևույթներ են: Մեր խնդիրն այլ տեղում է. Հայաստանում, բացի առաջին դեմքերից, մնացած բոլորը երկրորդական դեմքեր են»:
«Առավոտ».
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցություններն ավարտին են մոտենում: Մնացել է ընդամենը մի քանի վերջնական շտրիխ համաձայնեցնել: «Հժ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահը համաձայնել է ստանձնել փոխվարչապետի պաշտոնը` լայն լիազորություններով: Ըստ իշխանական աղբյուրների` ԲՀԿ-ին են տրվելու նաև 3 նախարարություն, 3 մարզ, բոլոր նախարարությունների ԾԻԳ-երը, Ծառուկյանը չի առաջադրվելու, և նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին: Ըստ նույն աղբյուրների` նոյեմբերին կամ ամենաուշը դեկտեմբերի սկզբին նախատեսվում է դրա մասին փաստաթուղթ ստորագրել: Փոխվարչապետի պաշտոնը Գագիկ Ծաոուկյանը կստանձնի նախագահական ընտրություններից հետո: ԲՀԿ-ն առայժմ հերքում է սույն տեղեկությունները: Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ այս պահին համաձայնությունը գրեթե կայացած է, իսկ այս ամենը կյանքի կկոչվի, թե ոչ` ժամանակը ցույց կտա:
«Հայկական ժամանակ».
«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին «Առավոտ»-ը հարցրել է` ինչո՞ւ եք կարծում, թե Ռոբերտ Քոչարյանին հազիվ թե պետք լինի ՀԱԿ-ի աջակցությունը, գուցե նրա քաղաքական ռեաբիլիտացիայի համար բավական արժեքավո՞ր են ՀԱԿ-ի մեսիջները: «Նախ` Ռ. Քոչարյանը ռեաբիլիտացիայի կարիք չունի, որովհետև քանի դեռ Հայաստանում ոչ լեգիտիմ եղանակներով է ձևավորվում իշխանություն, իսկ նա դրա մասին հրաշալի գիտի, ռեաբիլիտացիայի կարիք չկա: Բացի այդ` ո՞ւմ միջոցով ռեաբիլիտացվի Ռ. Քոչարյանը, ներկայիս ՀԱԿ-ի՞… ՀԱԿ-ում մնացել է միայն մի գրասենյակ և մի խմբակցություն, որտեղ որքան մարդ կա, այդքան` մոտեցում և դիրքորոշում, ընդ որում` մեկը մյուսին հակասող և ինչ-որ առումով անհամատեղելի: Փաստորեն, այնտեղ քաղաքական ուժ չկա ներկայումս, ընդհանրապես մարդ չկա այդ ուժի հետևում»,- նկատել է Ռ. Մեհրաբյանը:
«Առավոտ».
Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Վարդան Օսկանյանին որպես գործով մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը դեմ քվեարկելու մասին հայտարարեց քվեարկությունից օրեր անց միայն: Այն էլ ԱՄՆ դեսպան Հեֆերնի Հայաստանի իշխանություններին ուղղված նամակից հետո: «Հիշեցնենք, որ իրեն անկախ հռչակած այս պատգամավորը օրենսդիր մարմնում է հայտնվել օրենքի բացահայտ խախտումով: «ՉԻ»-ն այս մասին ծավալուն հրապարակումներով է հանդես եկել: Հիշեցնենք միայն, որ սովորելով ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում, վերջինս կեղծ տեղեկանք էր ներկայացրել այն մասին, որ այդ ընթացքում բնակվել է Հայաստանում: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ Աղվան Հովսեփյանը հանդես չի գալիս Մարուքյանին անձեռնմխելիությունից զրկելու, նախաձեռնությամբ. ըստ էության Մարուքյանը խաբել է պետությանը` խախտելով ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմը: Ավելացնենք նաև, որ Մարուքյանի պաշտպանը միայն Աղվան Հովսեփյանը չէ. բանն այն է, որ Մարուքյանին հովանավորում է Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, ում հետ Մարուքյանր պարբերաբար հանդիպումներ է ունենամ և նրանից աշխատանքային գործունեության ցուցումներ ստանում: Պատգամավորն այս մասին իր շրջապատում խոսում է առանձնակի հպարտությամբ` տպավորություն ստեղծելով, որ իր «պրոտեժեն» միայն Աղվան Հովսեփյանը չէ: Նրանից բացի գոյություն ունի Ֆլեշի Բարսեղի գործոնը, որն անկախ պատգամավորի համար կարևոր է այնքան, որքան մանդատը»,- եզրափակել է թերթը:
«Չորրորդ ինքնիշխանություն».
ՀՅԴ-ում կրկին անորոշ վիճակ է: Նախագահական ընտրություններն ավելորդ գլխացավանք են դարձել նրանց համար, որովհետև բոյկոտի, և սեփական թեկնածուով մասնակցության դեպքում մեծ է քաղաքական լուսանցքում հայտնվելու հնարավորությունը: Մյուս կողմից էլ` սեփական թեկնածուի հարցն է կուսակցությունում վիճարկման առարկա: Արմեն Ռուստամյան-Վահան Հովհաննիսյան թևը ցանկանում է, որ այդ թեկնածուն լինի Հրանտ Մարգարյանը: Հրանտ Մարգարյանն էլ հասկանում է, թե ինչու են «ոմանք» ուզում ՀՅԴ «պարտությունն» իրենով «լվանալ», ուստի նրա համար, բացի իրենից, ՀՅԴ բոլոր անդամներն ընդունելի են որպես թեկնածու: Արմեն-Վահան զույգը կողմնակից է նաև դաշինքով` միասնական թեկնածուով ընտրությունների մասնակցությանը: «Եթե մնա Արմենին, ապա նա նույնիսկ կհամաձայնի պաշտպանել ՀԱԿ թեկնածուին, սակայն նրան չեն թողնի գնա նրանց հետ բանակցությունների. այդ տարբերակը Հրանտենց սրտով չէ»,- ասում է ՀՅԴ մեր աղբյուրը: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյան-Արմեն Ռուստամյան բանակցություններին, ապա այն առանձնապես որոշիչ չի եղել, չնայած հանդիպմանը քննարկվել է նաև հարցը` եթե ԲՀԿ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանին, Օսկանյանը կգնա՞ վաբանկ, կինքնառաջադրվի՞, դառնալով դաշինքի` ՀՅԴ -ՀԱԿ -«Ժառանգություն» — արտախորհրդարանական ուժերի համար միասնական թեկնածու: Բանն այն է, որ ՀՅԴ-ի համար անչափ էական է, թե երբ խաղի մեջ կմտնի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը և կմտնի՞ արդյոք: Ի՞նչ կանի այդ ժամանակ ՀՅԴ Սերժ Սարգսյանական թևը: ՀՅԴ-ում կան մարդիկ, ովքեր գտնում են, թե հնարավոր է նաև «դվայնոյ-տրայնոյ» խաղ հայտարարեն մի բան, «տակից» անեն բոլորովին այլ բան:
«Հրապարակ».
Այսօր ՀՀ կառավարության նիստում մի շատ տխուր որոշում կկայացվի: Սփյուռքի նախարարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով անորոշ ժամկետով հետաձգվելու է բանկիրների և ֆինանսիստների համահայկական 2-րդ համաժողովը, որը, ըստ ծրագրի, պետք է տեղի ունենար այս տարվա դեկտեմբերի 2-րդ տասնօրյակում: Հետաձգման մեղավորը ՀՀ Կենտրոնական բանկն է, որը հայտնել է, թե այս տարի չի կարող կազմակերպել նման միջոցառում: Դժվար է համակերպվել այն մտքին, որ այդ կարևորագույն, Հայաստանի համար այդքան սկզբունքային, միջազգային նշանակությամբ, պատմական այդ միջոցառումը հետաձգվում է: «Գոտեպնդվենք և հիշենք, որ արդեն Հայաստանում անցկացվել է լրատվամիջոցների և լրագրողների համահայկական համաժողով, որը լայն արձագանք գտավ հայ հանրության շրջանում. մինչ օրս մարդիկ ամեն քայլափոխի իրար հանդիպելիս քննարկում են այդ թեման: Եվ հետո, բանկիրների համաժողովը ոչ թե հանվում է օրակարգից, այլ ընդամենը հետաձգվում: Այնպես որ, կյանքը շարունակվում է և վհատվելու կարիք չկա»,- գրում է «ՀԺ»-ն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 5-րդ գումարման ԱԺ եւ ոչ մի նստաշրջանի չի մասնակցել։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Նա եղել է խորհրդարանում, բայց ոչ նիստերին մասնակցելու համար։ ԲՀԿ ղեկավարն ընդհանրապես հայտնի է ԱԺ նիստերին չմասնակցելու իր վարքով։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ եթե պատգամավորը չի մասնակցում նիստերին, ապա նա նախապես այդ մասին պետք է գրավոր տեղեկացնի ԱԺ նախագահին։ Երեկ «Ժամանակը» փորձեց պարզել՝ իր բացակայությունների մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Գ. Ծառուկյանը նախապես տեղեկացրե՞լ է։ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել մեր հարցին։ Պատգամավորները նաեւ սովորություն ունեն իրենց բացակայությունների համար «բյուլետեն» ներկայացնել։ Միգուցե Գ. Ծառուկյանը հիվա՞նդ է եղել եւ ներկայացրել է համապատասխան բժշկական թերթիկ։ Թ. Սողոմոնյանն այս հարցին եւս չցանկացավ պատասխանել՝ ասելով, թե պատգամավորների հետ կապված նման տեղեկությունները կամփոփի նստաշրջանի ավարտին»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.