04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ի համար նախագահական ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ: Ըստ երեւույթին, Դաշնակցությունը պատրաստվում է նախագահական ընտրություններում «միասնական շտաբ-2» օպերացիային, որը հասունանում է խորհրդարանական ընտրությունների օրինակով: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Այսինքն` մեծ է հավանականությունը, որ նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կրկին կմիանա Կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստանի» տանդեմին: Համենայնդեպս, Դաշնակցությունը ներկայումս, ըստ ամենայնի, փորձում է ապահովել նման զարգացման, այսպես ասած, հանրային կարծիքի նախադրյալները, այսինքն` նախապատրաստել այդ կարծիքը նման ձեւաչափին միանալու համար:
Սա, իհարկե, ՀՅԴ-ի համար ռացիոնալ որոշում կլինի, քանի որ կուսակցությունը, ինչպես նախկին բոլոր ընտրություններում, այսօր էլ ըստ էության չունի հայաստանյան քաղաքական կյանքում նման մակարդակներում լուրջ պայքար մղելու ռեսուրսներ, իսկ կուսակցության լիդերները, այսպես ասած, ինքնածրագրավորված են զանազան կոմպրոմիսների, քան ներքաղաքական կոշտ պայքարի:
Պետք չէ բացառել նաեւ, որ ՀՅԴ-ն ԲՀԿ-ին է ակնարկում հնարավոր սատարման մասին, եթե Բարգավաճը հանդես գա սեփական թեկնածուով: Այսինքն` ՀՅԴ-ն ոչ թե պայմանավորվում է նրանց հետ, այլ պարզապես դեռ նոր է փորձում ձեւավորել քննարկումների, այսպես ասած, առեւտրի դաշտ: Մեկ այլ տարբերակ է այն, որ ՀՅԴ-ն նման հայտարարություններով, ամենայն հավանականությամբ, ոչ միայն հանրային կարծիքն է փորձում նախապատրաստել կամ մեսիջ հղել ԲՀԿ-ին, այլ միգուցե նաեւ աշխատում է Սերժ Սարգսյանի կարծիքի ուղղությամբ: Այսինքն` Դաշնակցությունը Սերժ Սարգսյանին էլ միգուցե ակնարկում է, որ կարող է եւ չմասնակցել ընտրություններին, բայց այն իմաստով, որ կարող է նաեւ ընդհանրապես չմիանալ որեւէ ֆորմատի, այդ թվում` Կոնգրես-ԲՀԿ հնարավոր տանդեմին:
Այսպիսով, ՀՅԴ-ն փաստորեն իրեն հանում է քաղաքական շուկա, այսպես ասած, «ազատ խաղացողի» կարգավիճակով: Սա կարող է պայմանավորված լինել նաեւ նրանով, որ նախագահական ընտրություններում առանձնակի լուրջ մտադրություններ չունի Ռոբերտ Քոչարյանը, որի ծիրում է վերջին տարիներին սովորաբար գործել ՀՅԴ-ն:
Այսինքն` Քոչարյանը միգուցե ազատ է թողել ՀՅԴ-ին, եւ Դաշնակցությունը ներկայումս փորձում է գտնել նախագահական ընտրություններին թեկուզ չմասնակցելով` մասնակցելու հարմար կոնֆիգուրացիա»,- գրում է «Ժամանակը»։
75 «կողմ» 4 «դեմ» ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը, որը երբեւէ աչքի չի ընկել խորհրդարանական աշխատանքում ակտիվությամբ, իրեն ուղղված շնորհավորական ծափերից անմիջապես հետո թողեց դահլիճը եւ իր թիմակիցների հետ շտապեց իջնել Ազգային ժողովի բուֆետ՝ նշելու նոր պաշտոնը։ Բուֆետի տոնական սեղանի մասնակիցներ, պատգամավորներ Բազմասեր Առաքելյանը, Արայիկ Աղաբաբյանը, Մուշեղ Պետոյանը, գյուղապետի տեղակալից միանգամից պատգամավոր դարձած Արմեն Ավետիսյանը շնորհավորանքներ էին հղում նորաթուխ նախագահին։
Ուշագրավն այն է, որ Գրիգորյանը մինչ այս ընդգրկված է եղել Եվրաինտեգրման, իսկ ավելի վաղ՝ նախորդ գումարման ԱԺ-ում՝ կրթության եւ գիտության հանձնաժողովներում։ Հիմա վերջինս «թեքվել է» գյուղատնտեսության եւ բնապահպանության կողմը։ Ի դեպ, ամենեւին էլ պետք չէ կարծել, թե այս պաշտոնի հարցը որոշվել է՝ ելնելով քաղաքական իրավիճակից։ Եվրաինտեգրումը, կրթության եւ գիտության խնդիրները այլեւս հրատապ չհամարելով՝ պատգամավորը որոշել է իր գիտելիքները ծառայեցնել հիմա էլ գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Երկու շաբաթ հետո Միացյալ Նահանգներում անցկացվելիք նախագահական ընտրությունները, որքան հասկանում եմ, հայերի մեծ մասի համար հետաքրքիր են այնքանով, որքանով Օբաման կամ Ռոմնին ապրիլի 24-ին կարտասանեն կամ չեն արտասանի «ցեղասպանություն» բառը: Հակված եմ մտածելու, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը այս բառը չեն ասի: Բայց եթե նույնիսկ ասեն, ապա դա հաստատ չի նշանակի, որ ԱՄՆ նախագահը շատ է սիրում հայերին կամ նրա ուշքը գնում է «պատմական արդարության» համար: Դա պարզապես կնշանակի, որ իրենց պետության և Թուրքիայի միջև լուրջ խնդիր է առաջացել, և «ցեղասպանություն» բառը, ինչպես նաև «հայկական հարցն» ընդհանրապես այդ խաղում գործիքներից մեկի դերն է խաղում: Առնվազն 150 տարի այդպես էր, ինչո՞ւ այդպես չպիտի լինի հիմա:
Այն, որ «արտասանել-չարտասանելու» հարցը մեր քաղաքական օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնում, իր հերթին խոսում է այն մասին, որ հայկական քաղաքական միտքը նույն 150 տարվա ընթացքում ընկած է հուզականության և ռոմանտիզմի գիրկը, և սակավ բացառությունները միայն հաստատում են այդ օրինաչափությունը: Իրականում մեր` հայաստանցիներիս և, հավանաբար, նաև մնացած հայերի առօրյա կյանքը «ցեղասպանություն» բառից չի կախված` ով էլ այն արտասանի: Բայց ասել, թե մեզ համար բացարձակապես միևնույն է, թե ով է դառնալու ԱՄՆ նախագահ, նույնպես սխալ կլինի: Մասնավորապես, զարգացումները մեր տարածաշրջանում և այդ թվում Հայաստանի ներսում կախված են Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններից: Իսկ այստեղ Օբամայի և Ռոմնիի տեսակետները տարբեր են` հանրապետական թեկնածուն այս հարցում շատ ավելի կարծր դիրքորոշում ունի: Վկան` արտաքին քաղաքականության վերաբերյալ վերջին բանավեճը, որտեղ Մասաչուսեթսի նախկին նահանգապետը նշեց, որ Ռուսաստանն իր երկրի աշխարհաքաղաքական հակառակորդն է: «Ես վարդագույն աչքերով չեմ նայի Ռուսաստանին կամ պարոն Պուտինին: Եվ հաստատ չեմ ասի, որ ընտրություններից հետո կկարողանամ ցուցաբերել ավելի մեծ ճկունություն: Ընտրություններից հետո նա կստանա առավել կարծրություն»,- հայտարարել է Ռոմնին: Դրան Օբաման իրավացիորեն հակադարձել է, որ նման մոտեցումն, ըստ էության, վերադարձ է 80-ական թվականների քաղաքականությանը:
Ինձ թվում է` ակնհայտ է. որքան սրված են երկու գերտերությունների հարաբերությունները, այնքան վատ մեզ համար` որովհետև այնքան շատ են Հարավային Կովկասի փոքր երկրներին փորձելու «քաշքշել» այս կամ այն կողմը: Հետևաբար, մեզ, կարծում եմ, ձեռնտու կլինի, որ Օբաման վերընտրվի:
Ոմանց, հավանաբար, կարող է ոգևորել այն, որ Ռոմնին ավելի ուժգին է քննադատելու պուտինյան հակաժողովրդավարական ռեժիմը: Բայց ո՞վ ասաց, որ այդ քննադատությունն անկեղծ է: Սաուդյան Արաբիայում ավելի վատ ռեժիմ է, բայց ես չեմ լսել, որ ԱՄՆ որևէ նախագահ այն քննադատի»:
«Առավոտ».
Այսօր հայկական շոու-բիզնեսի գերաստղերը Լիլիթ Հովհաննիսյանն ու Միհրան Ծառուկյանն են: Երիտասարդ կատարողները դուրս եկան «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հաղորդաշարից: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրանք աննախադեպ հայտնի դարձան: Այսօր երիտասարդ երգիչները վաստակում են ամենաբարձր հոնորարները, մեկնում արտերկրյա շրջագայությունների և վայելում երկրպագուների նախանձելի և պարտավորեցնող սերը: Չնայած դեռ հոկտեմբեր ամիսն է, բայց արդեն ակտիվ բանակցությունների մեջ են` կապված ամանորյա երեկոյի ելույթների հետ: Միհրանը դեռ վերջնական չի որոշել` Նոր տարվա գիշերը կլինի Հայաստանում, թե կմեկնի Մոսկվա: Որոշումը կախված կլինի պատվիրատուների առաջարկներից, նա կընտրի ամենաեկամտաբեր տարբերակը: Ինչ վերաբերում է Լիլիթ Հովհաննիսյանին, այս պահի դրությամբ նա պատրաստվում է Նոր տարին դիմավորել Երևանում: Լիլիթը համաձայնում է մասնակցել միջոցառումներին մի քանի պայմաններով: Պետք է պարտադիր ապահովվի բեմահարթակ կամ ելույթի համար համապատասխան տարածություն, դահլիճը համապատասխան լուսավորություն ունենա, և կենդանի ձայնով երգելու հնարավորություն լինի: Լիլիթի ելույթները տպավորիչ են դարձնում «Ամարաս» պարային համույթի գեղեցիկ պարուհիները: Ընդամենը մի քանի օրից Լիլիթն ու Միհրանը կրկին մեկնելու են շրջագայության Ռուսաստանի ավելի քան 20 քաղաքներ: Համերգներ են ունենալու Մոսկվայի «Ռոսիա» համերգասրահում. սկզբում մենահամերգ է ունենալու Միհրանը, այդ համերգի ընթացքում նրա հատուկ հյուրը կլինի Լիլիթը: Այնուհետև նույն համերգասրահում մենահամերգ կունենա նաև Լիլիթը:
«Հրապարակ».
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Հրապարակախոս Միխայիլ Լեոնտևը, որն, ինչպես հայտնի է, փոքր-ինչ ծայրահեղացված ձևով արտահայտում է Ռուսաստանի ղեկավարության տեսակետը, որոշել է անդրադառնալ Հայաստանին: Անդրադարձի տոնայնությունը կոպիտ է. վիրավորական և արհամարհական` դուք առանց Ռուսաստանի զրո եք, մի´ փորձեք Եվրասիական Միության մեջ չմտնել: Կան նաև փաստացի անճշտություններ, օրինակ՝ հայկական ատոմակայանը փակել է Նիկոլայ Ռիժկովի կառավարությունը` տեղական ոչ մի ուժ ի զորու չէր դա անել: Բայց ես չեմ ուզում անդրադառնալ ոչ տոնայնությանը, ոչ էլ անճշտություններին: Խոսենք բուն գաղափարից:
Ինտեգրվե՞նք «եվրասիական ուղղությամբ»: Բայց այդպիսի փորձ Ռուսաստանն ու Բելառուսն արդեն արել են: Նրանք դեռևս Ելցինի ժամանակ ստեղծեցին «միութենական պետություն»: Դրանից այդ երկու երկրների հարաբերությունները լավացա՞ն: Թերևս` ճիշտ հակառակը. Լուկաշենկոն պարզապես հավելյալ առիթներ է ձեռք բերել պարբերաբար «մուննաթ գալու» իր դաշնակցից, որը, իբր, նրան «քցում» է` էժան գազ չի տալիս, պարտքերը հետ է ուզում, մտնում է Առևտրի համաշխարհային կազմակերպություն և այլն: Եվ եթե խոսելու լինենք «կոմպլեմենտարիզմի» մասին, ապա «ամենակոմպլեմենտարը» հենց Լուկաշենկոն է, որը ժամանակ առ ժամանակ «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ` Ռուսաստանից ինչ-որ բաներ կորզելու համար: Ի դեպ, Լուկաշենկոյի ռեժիմը ձեռնտու է հենց Արևմուտքին, որը թեև դժգոհում է դրա ավտորիտարիզմից, միաժամանակ գաղտնի խրախուսում է այն` հասկանալով, թե ինչպիսի խնդիրներ է հարուցում Բելառուսը իր ամենամտերիմ հարևանի համար: Աչքի առաջ ունենալով այդ տխուր փորձը` առաջինը հենց Ռուսաստանն է, որ պիտի հրաժարվի «եվրասիական» գաղափարներից, որովհետև բացի գլխացավանքից` դրանք ոչ մի էական օգուտ այդ պետությանը և նրա ժողովրդին չեն բերի: Որ Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է պնդել այդ գաղափարները, դրա մեջ ես տեսնում եմ ինչ-որ իռացիոնալիզմ, որը, ցավոք, հատուկ է այդ պետությանը պատմության տարբեր փուլերում: Թե չէ` կհասկանար, որ այդ միությունը, միևնույն է, կմնա թղթի վրա:
Անձամբ ինձ համար թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրոպան և թե´ Միացյալ Նահանգները հավասարապես երկերեսանի են և փարիսեցի, բայց ինձ համար եվրոպական ինտեգրացիան ոչ թե ինչ-որ ռազմաքաղաքական կամ տնտեսական միավորի մեջ մտնելն է, այլ նախևառաջ` աշխատելու, մարդկանց, հասարակության հետ հարաբերվելու, վերջին հաշվով` մտածելու որոշակի մշակույթ է, որը մենք պետք է դեռ սովորենք: Դա, մասնավորապես, ճշտապահությունն է, աշխատասիրությունը, օրինապաշտությունը, կազմակերպվածությունը, որոնք հակադրվում են «եվրասիական» քաոսին:
Իսկ ամենակարևորը` որևէ մեկի հետ ինտեգրվելու մասին մտածելուց աոաջ պետք է կոտրել մեր մեջ խորը նստած կարծրատիպը` եթե չլինի ռուսը [եվրոպացին, ամերիկացին), թուրքը վրա կտա և մեզ կոչնչացնի: Եթե այդ կաղապարը չլինի, ապա կլուծվեն շատ խնդիրներ, այդ թվում` ներքին»:
«Առավոտ».
«Շանթ» ընկերության, «Երևան» հեռուստաընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանը, որը հայտնի է «Շանթի Յուրա» անունով և ՀՀ գլխավոր դատախազի հետ մտերմությամբ, նոր բիզնես է նախաձեռնել: Նա «Շանթ» ընկերության մատույցներում բացել է համանուն սուպերմարկետ և աշխատողներին պարտադրում է այնտեղից գնումներ անել. ««Շանթ» գնումների քարտերի» վրա է փոխանցվում աշխատավարձի մի մասը, և այն գործում է միայն «Շանթ» սուպերմարկետում, այլ խանութներում այս քարտը պարզապես պլաստիկի կտոր է: Մինչև 100 հազար դրամ ստացողների քարտին փոխանցվում է հարյուրից 10 հազարը, ավելի բարձր աշխատավարձ ստացողներից` 20 հազարը: Այսպիսով, Վարշամ-Յուրա Ղարիբյանն իր խանութում ունենում է մի քանի միլիոն դրամի երաշխավորված առևտուր:
«Հրապարակ».
Երեկ Աժ միջանցքներում լուրեր էին շրջում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հավակնում է Հանրային հեոուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնին: Բանն այն է, որ 2013թ. փետրվարին լրանում է այդ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, և երեկ, երբ վերջինս Աժ-ին ներկայացրեց Հանրային հեռուստատեսության և ռադիոյի 2010 և 2011թթ. հաշվետվությունը, Եսայանը բավական քննադատական ելույթ ունեցավ: Նա առաջարկում էր ստեղծել վերահսկողական մարմին, որի առաջ Հանրայինը հաշվետու կլինի: Եսայանն ասաց, որ տարբեր քննարկումներում, հանդիպումներում, մասնավոր զրույցներում լսում ենք որոշակի թվերի մասին, որոնք գոյանում են գովազդներից, և ընդհանրապես Հանրայինի ֆինանսական միջոցների մասին տարբեր թվեր ենք լսում, այդ իսկ պատճառով այս ոլորտը լուրջ վերահսկողության կարիք ունի: Երեկ, երբ «ՀԺ»-ն նրան հարցրել է իր հավակնությունների վերաբերյալ խոսակցությունների մասին, նա պատասխանել է. «Անկեղծ ասած, ինձ համար որևէ բան զարմանալի չէ մեզանում, որովհետև ցանկացած ելույթ, ցանկացած կարծիք երբ հնչում է, մարդկանց որոշակի խումբ կամ որոշակի տեսակ հակված է այդ ելույթի և կարծիքի տակ ինչ-որ մութ ու խորհրդավոր բաներ փնտրել, անկեղծորեն խոստովանեմ, որ իմ ելույթը որևէ նման ենթատեքստ չուներ, և ինքս որևէ նման ակնկալիք չունեմ: Ես շատ գոհ եմ, որ Աժ պատգամավոր եմ և շնորհակալ եմ, որ այդ հնարավորությունը ինձ տրվել է` օրենսդիր մարմինը ներկայացնել և աշխատել օրենսդիր մարմնում, այնպես որ, ինքս նման խոսակցություն չեմ լսել և հաստատ այդ խոսակցություններն ուղղակի ֆանտազիայի ժանրից են»: Բացառո՞ւմ եք` հարցին Եսայանը պատասխանել է. «Միանշանակ»: Իսկ եթե լինի՞ նման առաջարկ` հարցին արձագանքել է. «Հաստատ չի լինի առաջարկ, և ուղղակի ավելորդ է խոսել մի բանի մասին, որը չկա և չի էլ լինելու»:
«Հայկական ժամանակ».
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը, ՀՀ ոստիկանությունը և գլխավոր դատախազությունը, յուրաքանչյուրն առանձին-առանձին, Գյումրիի քաղաքապետարանից անցյալ շաբաթ պահանջել են 2005-2011թթ. ողջ փաստաթղթային արխիվը:
ԱԱԾ-ի անանուն աղբյուրը «ՀԺ»-ի թղթակցին փոխանցել է, որ այս կառույցին հետաքրքրում է, թե Գյումրիի քաղաքապետարանում ինչպես են ծախսվել պետության կողմից հատկացվող տարեկան մոտ 1.5 միլիարդ դրամ դոտացիոն գումարները: Տեղեկություններ կան, որ դրանք ամբողջությամբ փոշիացվել են, և այդ գործով մեծ աղմուկ կբարձրանա մոտ 1 ամիս անց: Մյուս կառույցները պահանջել են բոլոր այն փաստաթղթերը, որոնցում երևում է, թե քաղաքապետարանն ինչ գործարքներ է կատարել այդ տարիներին, ինչպես նաև ողջ հաստիքացուցակը` աշխատանքային պայմանագրերը, հայեցողական պաշտոններում նշանակումների վերաբերյալ փաստաթղթերը: Կարծիքներ կան, որ նախագահական ընտրություններից առաջ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի դեմ քրգործ է հարուցվելու, և նա հայտնվելու է ճաղերի ետևում: Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում` իհարկե:
«Հայկական ժամանակ»
«Առավոտի» գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Առավոտյան աշխատանքի գնալիս ես տեսնում եմ, թե ինչպես են դպրոցներից մեկում տաքսիով բերում հաշմանդամ երեխային, որը շենք է մտնում առանձին մուտքից: Պարզ է. հաշվի է առնվում մեր մշակույթի մակարդակը` մի քանի հարյուր դպրոցականներից և նրանց ծնողներից դժվար է ակնկալել, որ նրանք կդրսևորեն պատշաճ նրբանկատություն այդ երեխայի նկատմամբ, և միանգամայն ճիշտ քայլը` հասարակությանը նրան ինտեգրելը չի վերածվի այդ աշակերտի համար ողբերգության: Ամերիկյան կամ եվրոպական դպրոցում նման խնդիր չէր առաջանա` նման երեխաները բոլորի հետ շարք են կանգնում և մտնում դպրոց ընդհանուր հոսքի հետ: Որովհետև այնտեղ մնացած երեխաներին, նրանց ծնողներին և պապերին սովորեցրել են, հասկացրել են, որ մարդիկ կարող են տարբեր լինել, և այդ տարբերություններն ինքնին ոչ մի բանի մասին չեն խոսում` ո´չ առավելությունների, ո´չ թերությունների, ամեն ինչ պայմանավորված է յուրաքանչյուր մարդու անհատականությամբ, նրա մտավոր և հոգևոր ունակություններով: Օրինակ` ի՞նչ նշանակություն ունի, թե ինչպիսի աթոռին է նստած ու ինչպես է տեղաշարժվում տվյալ գրողը կամ նկարիչը, եթե նա բարձրարժեք կտավներ է ստեղծում: Դա չի խոսում այդ մարդու ինչ-որ «հերոսության» մասին, պարզապես Աստված նրան տվել է այդ շնորհքը: Հայաստանում դա քիչ է` չեն հասկանում շարքային մարդիկ, դա դժվարամարս է մեր իշխանավորների համար, որոնք ստորագրել են խտրականությունը բացառող եվրոպական հազարումի կոնվենցիաներ և բառերի մակարդակով կարծես թե կողմ են այդ գաղափարներին: Բայց արի ու տես` նրանք նույնքան տոլերանտ են, որքան Օսվենցիմի բանտապետերը, և չեն էլ կարողանում զսպել իրենց սահմանափակ մտքի «արտանետումները»: Բնականաբար, նրանք մատը մատին չեն խփում` հաշմանդամների նորմալ տեղաշարժվելու հնարավորություններ ստեղծելու համար` համարում են դա «ավելորդ շքեղություն»: Չեն հասկանում, որ դա պետք է ոչ այնքան հաշմանդամներին, որքան մեզ` բոլորիս, որովհետև խոսում է մե´ր բարոյական որակների մասին:
Ավելին` պաշտոնյաներից հետ չեն մնում նրանք, ովքեր պետք է որ դրականորեն ազդեն հասարակական կարծիքի վրա: Բայց, այսպես կոչված, մտավորականներից քչերն են հանդգնում դեմ գնալ հոսանքին և ասել, որ կա ՄԵԿ հանդուրժողականություն` քեզնից տարբերվող ցանկացած էակի նկատմամբ: Այդ տարբերությունը կարող է արտահայտվել ֆիզիկական առանձնահատկություններով, մաշկի գույնով, ազգությամբ, կրոնով, սեռական կողմնորոշմամբ, քաղաքական հայացքներով և այլն: Մտավորականները դա չեն ասում` գերադասում են «միավորներ հավաքել» ամբոխի մոտ: Ռեյ Բրեդբերիի հերոսներից մեկն ասում է` դեռ պարզ չէ, թե ով է նորմալ, իսկ ով` աննորմալ: Ամեն ինչ կախված է նրանից, թե ով ում է փակում վանդակում»:
«Ալամ աշխարհի» հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, պարզվում է, հեռահար նպատակներ ունի Հայաստանում։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Չճշտված տեղեկություններով, նա ոչ միայն իր միությունն է տեղափոխում Հայաստան՝ Հյուսիսային պողոտա, այլեւ որոշել է բիզնես-գործունեությամբ զբաղվել Հայաստանում։ Ուստի վերցրել ու ժամանակից շուտ հայտարարել է Սերժ Սարգսյանին սատարելու մասին։ Ասում են՝ Արա Աբրահամյանն ինքը սատարման կարիք ունի, քանի որ, որոշ տեղեկություններով, հսկայական պարտքեր ունի Ռուսաստանում»,- գրում է «Ժամանակը»։
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.