29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՅԴ-ում կրկին անորոշ վիճակ է: Նախագահական ընտրություններն ավելորդ գլխացավանք են դարձել նրանց համար, որովհետև բոյկոտի, և սեփական թեկնածուով մասնակցության դեպքում մեծ է քաղաքական լուսանցքում հայտնվելու հնարավորությունը: Մյուս կողմից էլ` սեփական թեկնածուի հարցն է կուսակցությունում վիճարկման առարկա: Արմեն Ռուստամյան-Վահան Հովհաննիսյան թևը ցանկանում է, որ այդ թեկնածուն լինի Հրանտ Մարգարյանը: Հրանտ Մարգարյանն էլ հասկանում է, թե ինչու են «ոմանք» ուզում ՀՅԴ «պարտությունն» իրենով «լվանալ», ուստի նրա համար, բացի իրենից, ՀՅԴ բոլոր անդամներն ընդունելի են որպես թեկնածու: Արմեն-Վահան զույգը կողմնակից է նաև դաշինքով` միասնական թեկնածուով ընտրությունների մասնակցությանը: «Եթե մնա Արմենին, ապա նա նույնիսկ կհամաձայնի պաշտպանել ՀԱԿ թեկնածուին, սակայն նրան չեն թողնի գնա նրանց հետ բանակցությունների. այդ տարբերակը Հրանտենց սրտով չէ»,- ասում է ՀՅԴ մեր աղբյուրը: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյան-Արմեն Ռուստամյան բանակցություններին, ապա այն առանձնապես որոշիչ չի եղել, չնայած հանդիպմանը քննարկվել է նաև հարցը` եթե ԲՀԿ-ն պաշտպանի Սերժ Սարգսյանին, Օսկանյանը կգնա՞ վաբանկ, կինքնառաջադրվի՞, դառնալով դաշինքի` ՀՅԴ -ՀԱԿ -«Ժառանգություն» — արտախորհրդարանական ուժերի համար միասնական թեկնածու: Բանն այն է, որ ՀՅԴ-ի համար անչափ էական է, թե երբ խաղի մեջ կմտնի երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանը և կմտնի՞ արդյոք: Ի՞նչ կանի այդ ժամանակ ՀՅԴ Սերժ Սարգսյանական թևը: ՀՅԴ-ում կան մարդիկ, ովքեր գտնում են, թե հնարավոր է նաև «դվայնոյ-տրայնոյ» խաղ հայտարարեն մի բան, «տակից» անեն բոլորովին այլ բան:
«Հրապարակ».
Այսօր ՀՀ կառավարության նիստում մի շատ տխուր որոշում կկայացվի: Սփյուռքի նախարարությունը ներկայացրել է որոշման նախագիծ, որով անորոշ ժամկետով հետաձգվելու է բանկիրների և ֆինանսիստների համահայկական 2-րդ համաժողովը, որը, ըստ ծրագրի, պետք է տեղի ունենար այս տարվա դեկտեմբերի 2-րդ տասնօրյակում: Հետաձգման մեղավորը ՀՀ Կենտրոնական բանկն է, որը հայտնել է, թե այս տարի չի կարող կազմակերպել նման միջոցառում: Դժվար է համակերպվել այն մտքին, որ այդ կարևորագույն, Հայաստանի համար այդքան սկզբունքային, միջազգային նշանակությամբ, պատմական այդ միջոցառումը հետաձգվում է: «Գոտեպնդվենք և հիշենք, որ արդեն Հայաստանում անցկացվել է լրատվամիջոցների և լրագրողների համահայկական համաժողով, որը լայն արձագանք գտավ հայ հանրության շրջանում. մինչ օրս մարդիկ ամեն քայլափոխի իրար հանդիպելիս քննարկում են այդ թեման: Եվ հետո, բանկիրների համաժողովը ոչ թե հանվում է օրակարգից, այլ ընդամենը հետաձգվում: Այնպես որ, կյանքը շարունակվում է և վհատվելու կարիք չկա»,- գրում է «ՀԺ»-ն:
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը 5-րդ գումարման ԱԺ եւ ոչ մի նստաշրջանի չի մասնակցել։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Նա եղել է խորհրդարանում, բայց ոչ նիստերին մասնակցելու համար։ ԲՀԿ ղեկավարն ընդհանրապես հայտնի է ԱԺ նիստերին չմասնակցելու իր վարքով։ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ եթե պատգամավորը չի մասնակցում նիստերին, ապա նա նախապես այդ մասին պետք է գրավոր տեղեկացնի ԱԺ նախագահին։ Երեկ «Ժամանակը» փորձեց պարզել՝ իր բացակայությունների մասին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին Գ. Ծառուկյանը նախապես տեղեկացրե՞լ է։ ԱԺ քարտուղարության պետ Թաթուլ Սողոմոնյանը չցանկացավ պատասխանել մեր հարցին։ Պատգամավորները նաեւ սովորություն ունեն իրենց բացակայությունների համար «բյուլետեն» ներկայացնել։ Միգուցե Գ. Ծառուկյանը հիվա՞նդ է եղել եւ ներկայացրել է համապատասխան բժշկական թերթիկ։ Թ. Սողոմոնյանն այս հարցին եւս չցանկացավ պատասխանել՝ ասելով, թե պատգամավորների հետ կապված նման տեղեկությունները կամփոփի նստաշրջանի ավարտին»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ ՀՅԴ-ի համար նախագահական ընտրություններին մասնակցելն ինքնանպատակ չէ: Ըստ երեւույթին, Դաշնակցությունը պատրաստվում է նախագահական ընտրություններում «միասնական շտաբ-2» օպերացիային, որը հասունանում է խորհրդարանական ընտրությունների օրինակով: Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Այսինքն` մեծ է հավանականությունը, որ նախագահական ընտրություններին ՀՅԴ-ն կրկին կմիանա Կոնգրեսի եւ «Բարգավաճ Հայաստանի» տանդեմին: Համենայնդեպս, Դաշնակցությունը ներկայումս, ըստ ամենայնի, փորձում է ապահովել նման զարգացման, այսպես ասած, հանրային կարծիքի նախադրյալները, այսինքն` նախապատրաստել այդ կարծիքը նման ձեւաչափին միանալու համար:
Սա, իհարկե, ՀՅԴ-ի համար ռացիոնալ որոշում կլինի, քանի որ կուսակցությունը, ինչպես նախկին բոլոր ընտրություններում, այսօր էլ ըստ էության չունի հայաստանյան քաղաքական կյանքում նման մակարդակներում լուրջ պայքար մղելու ռեսուրսներ, իսկ կուսակցության լիդերները, այսպես ասած, ինքնածրագրավորված են զանազան կոմպրոմիսների, քան ներքաղաքական կոշտ պայքարի:
Պետք չէ բացառել նաեւ, որ ՀՅԴ-ն ԲՀԿ-ին է ակնարկում հնարավոր սատարման մասին, եթե Բարգավաճը հանդես գա սեփական թեկնածուով: Այսինքն` ՀՅԴ-ն ոչ թե պայմանավորվում է նրանց հետ, այլ պարզապես դեռ նոր է փորձում ձեւավորել քննարկումների, այսպես ասած, առեւտրի դաշտ: Մեկ այլ տարբերակ է այն, որ ՀՅԴ-ն նման հայտարարություններով, ամենայն հավանականությամբ, ոչ միայն հանրային կարծիքն է փորձում նախապատրաստել կամ մեսիջ հղել ԲՀԿ-ին, այլ միգուցե նաեւ աշխատում է Սերժ Սարգսյանի կարծիքի ուղղությամբ: Այսինքն` Դաշնակցությունը Սերժ Սարգսյանին էլ միգուցե ակնարկում է, որ կարող է եւ չմասնակցել ընտրություններին, բայց այն իմաստով, որ կարող է նաեւ ընդհանրապես չմիանալ որեւէ ֆորմատի, այդ թվում` Կոնգրես-ԲՀԿ հնարավոր տանդեմին:
Այսպիսով, ՀՅԴ-ն փաստորեն իրեն հանում է քաղաքական շուկա, այսպես ասած, «ազատ խաղացողի» կարգավիճակով: Սա կարող է պայմանավորված լինել նաեւ նրանով, որ նախագահական ընտրություններում առանձնակի լուրջ մտադրություններ չունի Ռոբերտ Քոչարյանը, որի ծիրում է վերջին տարիներին սովորաբար գործել ՀՅԴ-ն:
Այսինքն` Քոչարյանը միգուցե ազատ է թողել ՀՅԴ-ին, եւ Դաշնակցությունը ներկայումս փորձում է գտնել նախագահական ընտրություններին թեկուզ չմասնակցելով` մասնակցելու հարմար կոնֆիգուրացիա»,- գրում է «Ժամանակը»։
75 «կողմ» 4 «դեմ» ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովի գյուղատնտեսության եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ է ընտրվել ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանը։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Նշենք, որ Մարտուն Գրիգորյանը, որը երբեւէ աչքի չի ընկել խորհրդարանական աշխատանքում ակտիվությամբ, իրեն ուղղված շնորհավորական ծափերից անմիջապես հետո թողեց դահլիճը եւ իր թիմակիցների հետ շտապեց իջնել Ազգային ժողովի բուֆետ՝ նշելու նոր պաշտոնը։ Բուֆետի տոնական սեղանի մասնակիցներ, պատգամավորներ Բազմասեր Առաքելյանը, Արայիկ Աղաբաբյանը, Մուշեղ Պետոյանը, գյուղապետի տեղակալից միանգամից պատգամավոր դարձած Արմեն Ավետիսյանը շնորհավորանքներ էին հղում նորաթուխ նախագահին։
Ուշագրավն այն է, որ Գրիգորյանը մինչ այս ընդգրկված է եղել Եվրաինտեգրման, իսկ ավելի վաղ՝ նախորդ գումարման ԱԺ-ում՝ կրթության եւ գիտության հանձնաժողովներում։ Հիմա վերջինս «թեքվել է» գյուղատնտեսության եւ բնապահպանության կողմը։ Ի դեպ, ամենեւին էլ պետք չէ կարծել, թե այս պաշտոնի հարցը որոշվել է՝ ելնելով քաղաքական իրավիճակից։ Եվրաինտեգրումը, կրթության եւ գիտության խնդիրները այլեւս հրատապ չհամարելով՝ պատգամավորը որոշել է իր գիտելիքները ծառայեցնել հիմա էլ գյուղատնտեսության եւ բնապահպանության ոլորտին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Երկու շաբաթ հետո Միացյալ Նահանգներում անցկացվելիք նախագահական ընտրությունները, որքան հասկանում եմ, հայերի մեծ մասի համար հետաքրքիր են այնքանով, որքանով Օբաման կամ Ռոմնին ապրիլի 24-ին կարտասանեն կամ չեն արտասանի «ցեղասպանություն» բառը: Հակված եմ մտածելու, որ ոչ մեկը, ոչ էլ մյուսը այս բառը չեն ասի: Բայց եթե նույնիսկ ասեն, ապա դա հաստատ չի նշանակի, որ ԱՄՆ նախագահը շատ է սիրում հայերին կամ նրա ուշքը գնում է «պատմական արդարության» համար: Դա պարզապես կնշանակի, որ իրենց պետության և Թուրքիայի միջև լուրջ խնդիր է առաջացել, և «ցեղասպանություն» բառը, ինչպես նաև «հայկական հարցն» ընդհանրապես այդ խաղում գործիքներից մեկի դերն է խաղում: Առնվազն 150 տարի այդպես էր, ինչո՞ւ այդպես չպիտի լինի հիմա:
Այն, որ «արտասանել-չարտասանելու» հարցը մեր քաղաքական օրակարգում կենտրոնական տեղ է զբաղեցնում, իր հերթին խոսում է այն մասին, որ հայկական քաղաքական միտքը նույն 150 տարվա ընթացքում ընկած է հուզականության և ռոմանտիզմի գիրկը, և սակավ բացառությունները միայն հաստատում են այդ օրինաչափությունը: Իրականում մեր` հայաստանցիներիս և, հավանաբար, նաև մնացած հայերի առօրյա կյանքը «ցեղասպանություն» բառից չի կախված` ով էլ այն արտասանի: Բայց ասել, թե մեզ համար բացարձակապես միևնույն է, թե ով է դառնալու ԱՄՆ նախագահ, նույնպես սխալ կլինի: Մասնավորապես, զարգացումները մեր տարածաշրջանում և այդ թվում Հայաստանի ներսում կախված են Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններից: Իսկ այստեղ Օբամայի և Ռոմնիի տեսակետները տարբեր են` հանրապետական թեկնածուն այս հարցում շատ ավելի կարծր դիրքորոշում ունի: Վկան` արտաքին քաղաքականության վերաբերյալ վերջին բանավեճը, որտեղ Մասաչուսեթսի նախկին նահանգապետը նշեց, որ Ռուսաստանն իր երկրի աշխարհաքաղաքական հակառակորդն է: «Ես վարդագույն աչքերով չեմ նայի Ռուսաստանին կամ պարոն Պուտինին: Եվ հաստատ չեմ ասի, որ ընտրություններից հետո կկարողանամ ցուցաբերել ավելի մեծ ճկունություն: Ընտրություններից հետո նա կստանա առավել կարծրություն»,- հայտարարել է Ռոմնին: Դրան Օբաման իրավացիորեն հակադարձել է, որ նման մոտեցումն, ըստ էության, վերադարձ է 80-ական թվականների քաղաքականությանը:
Ինձ թվում է` ակնհայտ է. որքան սրված են երկու գերտերությունների հարաբերությունները, այնքան վատ մեզ համար` որովհետև այնքան շատ են Հարավային Կովկասի փոքր երկրներին փորձելու «քաշքշել» այս կամ այն կողմը: Հետևաբար, մեզ, կարծում եմ, ձեռնտու կլինի, որ Օբաման վերընտրվի:
Ոմանց, հավանաբար, կարող է ոգևորել այն, որ Ռոմնին ավելի ուժգին է քննադատելու պուտինյան հակաժողովրդավարական ռեժիմը: Բայց ո՞վ ասաց, որ այդ քննադատությունն անկեղծ է: Սաուդյան Արաբիայում ավելի վատ ռեժիմ է, բայց ես չեմ լսել, որ ԱՄՆ որևէ նախագահ այն քննադատի»:
«Առավոտ».
Այսօր հայկական շոու-բիզնեսի գերաստղերը Լիլիթ Հովհաննիսյանն ու Միհրան Ծառուկյանն են: Երիտասարդ կատարողները դուրս եկան «Շանթ» հեռուստաընկերության «Հայ սուպերսթար» հաղորդաշարից: Ընդամենը մի քանի տարվա ընթացքում նրանք աննախադեպ հայտնի դարձան: Այսօր երիտասարդ երգիչները վաստակում են ամենաբարձր հոնորարները, մեկնում արտերկրյա շրջագայությունների և վայելում երկրպագուների նախանձելի և պարտավորեցնող սերը: Չնայած դեռ հոկտեմբեր ամիսն է, բայց արդեն ակտիվ բանակցությունների մեջ են` կապված ամանորյա երեկոյի ելույթների հետ: Միհրանը դեռ վերջնական չի որոշել` Նոր տարվա գիշերը կլինի Հայաստանում, թե կմեկնի Մոսկվա: Որոշումը կախված կլինի պատվիրատուների առաջարկներից, նա կընտրի ամենաեկամտաբեր տարբերակը: Ինչ վերաբերում է Լիլիթ Հովհաննիսյանին, այս պահի դրությամբ նա պատրաստվում է Նոր տարին դիմավորել Երևանում: Լիլիթը համաձայնում է մասնակցել միջոցառումներին մի քանի պայմաններով: Պետք է պարտադիր ապահովվի բեմահարթակ կամ ելույթի համար համապատասխան տարածություն, դահլիճը համապատասխան լուսավորություն ունենա, և կենդանի ձայնով երգելու հնարավորություն լինի: Լիլիթի ելույթները տպավորիչ են դարձնում «Ամարաս» պարային համույթի գեղեցիկ պարուհիները: Ընդամենը մի քանի օրից Լիլիթն ու Միհրանը կրկին մեկնելու են շրջագայության Ռուսաստանի ավելի քան 20 քաղաքներ: Համերգներ են ունենալու Մոսկվայի «Ռոսիա» համերգասրահում. սկզբում մենահամերգ է ունենալու Միհրանը, այդ համերգի ընթացքում նրա հատուկ հյուրը կլինի Լիլիթը: Այնուհետև նույն համերգասրահում մենահամերգ կունենա նաև Լիլիթը:
«Հրապարակ».
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Հրապարակախոս Միխայիլ Լեոնտևը, որն, ինչպես հայտնի է, փոքր-ինչ ծայրահեղացված ձևով արտահայտում է Ռուսաստանի ղեկավարության տեսակետը, որոշել է անդրադառնալ Հայաստանին: Անդրադարձի տոնայնությունը կոպիտ է. վիրավորական և արհամարհական` դուք առանց Ռուսաստանի զրո եք, մի´ փորձեք Եվրասիական Միության մեջ չմտնել: Կան նաև փաստացի անճշտություններ, օրինակ՝ հայկական ատոմակայանը փակել է Նիկոլայ Ռիժկովի կառավարությունը` տեղական ոչ մի ուժ ի զորու չէր դա անել: Բայց ես չեմ ուզում անդրադառնալ ոչ տոնայնությանը, ոչ էլ անճշտություններին: Խոսենք բուն գաղափարից:
Ինտեգրվե՞նք «եվրասիական ուղղությամբ»: Բայց այդպիսի փորձ Ռուսաստանն ու Բելառուսն արդեն արել են: Նրանք դեռևս Ելցինի ժամանակ ստեղծեցին «միութենական պետություն»: Դրանից այդ երկու երկրների հարաբերությունները լավացա՞ն: Թերևս` ճիշտ հակառակը. Լուկաշենկոն պարզապես հավելյալ առիթներ է ձեռք բերել պարբերաբար «մուննաթ գալու» իր դաշնակցից, որը, իբր, նրան «քցում» է` էժան գազ չի տալիս, պարտքերը հետ է ուզում, մտնում է Առևտրի համաշխարհային կազմակերպություն և այլն: Եվ եթե խոսելու լինենք «կոմպլեմենտարիզմի» մասին, ապա «ամենակոմպլեմենտարը» հենց Լուկաշենկոն է, որը ժամանակ առ ժամանակ «խաղեր է տալիս» Արևմուտքի հետ` Ռուսաստանից ինչ-որ բաներ կորզելու համար: Ի դեպ, Լուկաշենկոյի ռեժիմը ձեռնտու է հենց Արևմուտքին, որը թեև դժգոհում է դրա ավտորիտարիզմից, միաժամանակ գաղտնի խրախուսում է այն` հասկանալով, թե ինչպիսի խնդիրներ է հարուցում Բելառուսը իր ամենամտերիմ հարևանի համար: Աչքի առաջ ունենալով այդ տխուր փորձը` առաջինը հենց Ռուսաստանն է, որ պիտի հրաժարվի «եվրասիական» գաղափարներից, որովհետև բացի գլխացավանքից` դրանք ոչ մի էական օգուտ այդ պետությանը և նրա ժողովրդին չեն բերի: Որ Ռուսաստանի ղեկավարությունը շարունակում է պնդել այդ գաղափարները, դրա մեջ ես տեսնում եմ ինչ-որ իռացիոնալիզմ, որը, ցավոք, հատուկ է այդ պետությանը պատմության տարբեր փուլերում: Թե չէ` կհասկանար, որ այդ միությունը, միևնույն է, կմնա թղթի վրա:
Անձամբ ինձ համար թե՛ Ռուսաստանը, թե՛ Եվրոպան և թե´ Միացյալ Նահանգները հավասարապես երկերեսանի են և փարիսեցի, բայց ինձ համար եվրոպական ինտեգրացիան ոչ թե ինչ-որ ռազմաքաղաքական կամ տնտեսական միավորի մեջ մտնելն է, այլ նախևառաջ` աշխատելու, մարդկանց, հասարակության հետ հարաբերվելու, վերջին հաշվով` մտածելու որոշակի մշակույթ է, որը մենք պետք է դեռ սովորենք: Դա, մասնավորապես, ճշտապահությունն է, աշխատասիրությունը, օրինապաշտությունը, կազմակերպվածությունը, որոնք հակադրվում են «եվրասիական» քաոսին:
Իսկ ամենակարևորը` որևէ մեկի հետ ինտեգրվելու մասին մտածելուց աոաջ պետք է կոտրել մեր մեջ խորը նստած կարծրատիպը` եթե չլինի ռուսը [եվրոպացին, ամերիկացին), թուրքը վրա կտա և մեզ կոչնչացնի: Եթե այդ կաղապարը չլինի, ապա կլուծվեն շատ խնդիրներ, այդ թվում` ներքին»:
«Առավոտ».
«Շանթ» ընկերության, «Երևան» հեռուստաընկերության սեփականատեր Վարշամ Ղարիբյանը, որը հայտնի է «Շանթի Յուրա» անունով և ՀՀ գլխավոր դատախազի հետ մտերմությամբ, նոր բիզնես է նախաձեռնել: Նա «Շանթ» ընկերության մատույցներում բացել է համանուն սուպերմարկետ և աշխատողներին պարտադրում է այնտեղից գնումներ անել. ««Շանթ» գնումների քարտերի» վրա է փոխանցվում աշխատավարձի մի մասը, և այն գործում է միայն «Շանթ» սուպերմարկետում, այլ խանութներում այս քարտը պարզապես պլաստիկի կտոր է: Մինչև 100 հազար դրամ ստացողների քարտին փոխանցվում է հարյուրից 10 հազարը, ավելի բարձր աշխատավարձ ստացողներից` 20 հազարը: Այսպիսով, Վարշամ-Յուրա Ղարիբյանն իր խանութում ունենում է մի քանի միլիոն դրամի երաշխավորված առևտուր:
«Հրապարակ».
Երեկ Աժ միջանցքներում լուրեր էին շրջում, որ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը հավակնում է Հանրային հեոուստառադիոխորհրդի նախագահի պաշտոնին: Բանն այն է, որ 2013թ. փետրվարին լրանում է այդ խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանի պաշտոնավարման ժամկետը, և երեկ, երբ վերջինս Աժ-ին ներկայացրեց Հանրային հեռուստատեսության և ռադիոյի 2010 և 2011թթ. հաշվետվությունը, Եսայանը բավական քննադատական ելույթ ունեցավ: Նա առաջարկում էր ստեղծել վերահսկողական մարմին, որի առաջ Հանրայինը հաշվետու կլինի: Եսայանն ասաց, որ տարբեր քննարկումներում, հանդիպումներում, մասնավոր զրույցներում լսում ենք որոշակի թվերի մասին, որոնք գոյանում են գովազդներից, և ընդհանրապես Հանրայինի ֆինանսական միջոցների մասին տարբեր թվեր ենք լսում, այդ իսկ պատճառով այս ոլորտը լուրջ վերահսկողության կարիք ունի: Երեկ, երբ «ՀԺ»-ն նրան հարցրել է իր հավակնությունների վերաբերյալ խոսակցությունների մասին, նա պատասխանել է. «Անկեղծ ասած, ինձ համար որևէ բան զարմանալի չէ մեզանում, որովհետև ցանկացած ելույթ, ցանկացած կարծիք երբ հնչում է, մարդկանց որոշակի խումբ կամ որոշակի տեսակ հակված է այդ ելույթի և կարծիքի տակ ինչ-որ մութ ու խորհրդավոր բաներ փնտրել, անկեղծորեն խոստովանեմ, որ իմ ելույթը որևէ նման ենթատեքստ չուներ, և ինքս որևէ նման ակնկալիք չունեմ: Ես շատ գոհ եմ, որ Աժ պատգամավոր եմ և շնորհակալ եմ, որ այդ հնարավորությունը ինձ տրվել է` օրենսդիր մարմինը ներկայացնել և աշխատել օրենսդիր մարմնում, այնպես որ, ինքս նման խոսակցություն չեմ լսել և հաստատ այդ խոսակցություններն ուղղակի ֆանտազիայի ժանրից են»: Բացառո՞ւմ եք` հարցին Եսայանը պատասխանել է. «Միանշանակ»: Իսկ եթե լինի՞ նման առաջարկ` հարցին արձագանքել է. «Հաստատ չի լինի առաջարկ, և ուղղակի ավելորդ է խոսել մի բանի մասին, որը չկա և չի էլ լինելու»:
«Հայկական ժամանակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.