29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Քաղաքական շրջանակներում տեղեկություններ են պտտվում, որ ԱԱԾ-ում հարուցված փողերի լվացման գործը, որում ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն այժմ ներգրավված է որպես մեղադրյալ, առաջիկայում կարճվելու է: Ըստ քրգործին ծանոթ անձանց` կարճման երկու ճանապարհ կա: Դրանցից մեկի դեպքում ակտիվ դերակատարություն պետք է ունենա ամերիկացի բարերար, հանրահայտ Հանթսմանը, որի փողերը լվանալու համար մեղադրում են Օսկանյանին: Ըստ այդմ` Հանթսմանը պետք է հանդես գա հայտարարությամբ և հօդս ցնդեցնի մեղադրանքները, որից հետո գործի քննությունը կդառնա անիմաստ: Այս ընթացքում Օսկանյանի ներկայացուցիչները բազմիցս հայտարարել են, որ Հանթսմանը կխոսի, և նրա խոսքը փոթորկի ազդեցություն կունենա: Եթե ինչ-ինչ պատճառներով սա տեղի չունենա, ապա գործի կարճման այլ ճանապարհ էլ կա: Թերթի տեղեկություններով, նախաքննության շրջանակում ներկայումս բանկային ստուգումներ են ընթանում: Եվ ահա դրանց ավարտից հետո նախաքննական մարմինը կարող է հայտարարել, որ խախտումներ չեն հայտնաբերվել: Ըստ իշխանական շրջանակներում պտտվող լուրերի, Օսկանյանի գործը կարճելու անհրաժեշտություն է ծագել, քանի որ 2013-ի նախագահական ընտրությունների համար նախապես ծրագրված սցենարում ինչ-որ պահի փոփոխություն է տեղի ունեցել, այսինքն’ անցում է կատարվել «պլան Բ»-ին, որի մեջ «հալածյալ Օսկանյան» չկա: Ուստի, ավելորդ գլխացավանք էլ ոչ ոքի պետք չէ: Այս տեղեկատվությունը շրջանառողների ուշադրությունից չի վրիպում, իհարկե, մի փոքրիկ հանգամանք ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Բոլորն էլ հասկանում են` ինչ ճանապարհով էլ այս աղմկոտ գործը կարճվի, վատ վիճակում Է հայտնվելու գլխավոր դատախազը: Սակայն, այս հանգամանքն ընդգծողները նաև հավելում են, որ Հովսեփյանի «հեղինակությունը» վաղուց ոչ ոքի չի մտահոգում, աոավել ևս, որ մեկ տարուց՝ 2013-ի դեկտեմբերին ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը, ինչով նրա կարիերան, ըստ էության, ավարտվելու է: Այնպես որ, Աղվան Հովսեփյանը շատ հարմար թեկնածու է Օսկանյանի գործի ամբողջ պատասխանատվությունը միանձնյա կրելու համար:
Հ.Գ. Վարդան Օսկանյանի շահերի պաշտպան Տիգրան Աթանեսյանը երեկ թերթի թղթակցին ասել է, որ հոկտեմբերի 24-ին Վճռաբեկ դատարանից ստացել է գործը կարճելու վերաբերյալ իր ներկայացրած միջնորդագրի մերժումը, որը բողոքարկելու է: Նա դժվարացել է կանխատեսել, թե բողոքարկման արդյունքն ինչպիսին կլինի: ԲՀԿ խոսնակ Տիգրան Որիխանյանն էլ, թերթի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Օսկանյանի գործը կարճելու տեղեկությունները և ի պատասխան հարցի` հնարավոր համարո՞ւմ եք, որ այդ գործն առաջիկայում կարճվի, դրա հիմքերը տեսնո՞ւմ եք, ասել է. «Սենք անընդմեջ խոսել ենք այն մասին, որ պարոն Օսկանյանի դեմ քրեական գործ հարոցելու որևէ հիմնավորում չկա, հետևաբար, բոլոր մեր ասածներն ուժի մեջ են` դրանից բխող հետևանքներով հանդերձ»:
«Հայկական ժամանակ».
ԲՀԿ աջակցության դիմաց նախագահականում գծագրվում են տարբեր սցենարներ եւ առաջարկներ։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը՝ վկայակոչելով իշխանամերձ աղբյուրներին։
«Ըստ այդմ՝ Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ ասվել է, որ Սերժ Սարգսյանը համաձայնել է ընտրություններից հետո հրաժարվել վարչապետ Տիգրան Սարգսյանի վարչապետությունից, եթե Ծառուկյանը համաձայնի սատարել իրեն եւ հայտարարի այդ մասին։ Փոխարենն առաջարկվել է ընտրություններից հետո վարչապետի պաշտոնում նշանակել փոխադարձ ընդունելի անձի։ Թե ով կարող է լինել այդ անձը՝ դեռ չի քննարկվել։ Սա, սակայն, չի նշանակում, որ վարչապետի պաշտոնը կտրվի ԲՀԿ-ին»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցը ՀՀ, որի մասին հենց վերջերս խոսում էին իշխանական և դիվանագիտական շրջանակներում և որը, ըստ նույն շրջանակների, պետք է կայանար հոկտեմբերի վերջին կամ նոյեմբերի սկզբին, կրկին հետաձգվում է:
Ռուսական ԶԼՄ-ներն արդեն հայտնել են, որ հետաձգվել են Պուտինի այցերը Հնդկաստան, Թուրքիա և Պակիստան: Երեկ էլ ԱՊՀ գործադիր կոմիտեն է հայտարարել, որ նոյեմբերի սկզբին Աշգաբադում նախատեսված ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստը հետաձգվել է և կկայանա դեկտեմբերի սկզբին. հետաձգման պատճառները չեն նշվել: Միևնույն ժամանակ երեկ «Ռոյթերս» գործակալությունը, հղում անելով ՌԴ բարձր էշելոնների իր աղբյուրներին, գրել է, թե Պուտինն առողջական խնդիրներ ունի, ինչը, սակայն, վերջինիս խոսնակը հերքել է: Սպասվում էր, որ Երևանում Պուտինն ու Սարգսյանը քննարկելու են ՀՀ վարչապետի նշանակման հարցը: Ըստ իշխանական աղբյուրների, Սարգսյանի և Պուտինի քննարկումները տեղափոխվում են Աշգաբադ դեկտեմբերի սկզբին, ԱՊՀ երկրների նախագահների խորհրդի նիստի շրջանակներում երկկողմ հանդիպման ժամանակ:
Ըստ հավաստի աղբյուրների` ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ նոր հուշագիր ստորագրվելու դեպքում ԲՀԿ-ին տրվելիք 3 նախարարական պորտֆելները չեն լինելու այն պորտֆելները, որոնք մինչ այդ տնօրինել է ԲՀԿ-ն. «Բարգավաճը» ցանկանում է, սակայն Սերժ Սարգսյանը դեմ է այդ տարբերակին: Ընդ որում, այս հարցերը Սերժ Սարգսյանն առայժմ հարկ չի համարում քննարկել ՀՀԿ Գործադիր մարմնում` գտնելով, որ դեռ վաղաժամ է: Այնուհանդերձ, թերթը փորձել է ճշտել` տեղյա՞կ են այդ մասին ԳՄ անդամ, այդ ոլորտներում պաշտոնավարող նախարարները և պատրա՞ստ են ԲՀԿ-ի պնդման դեպքում զիջել իրենց տեղերը նրանց: «Հրապարակը» հարցն ուղղել է առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին: «Քաղաքականության մեջ երբեք չեն ասում` երբեք, որևէ պրոբլեմ չեմ տեսնում, քաղաքականության մեջ լինում են շատ պայմանավորվածություններ, որոնք ունենում են նաև իրենց շարունակությունը, և ես երբեւիցե չեմ մտածել, որ առողջապահության պորտֆելը պետք է «իմը» լինի, և եթե չլիներ հետընտրական իրավիճակը, ապա ես այստեղ չէի լինի: Մյուս կողմից էլ չեմ կարծում, որ «եթե»-ներով պետք է առաջնորդվել: Նման հարցեր մենք ԳՄ-ում չենք քննարկում, այնուհանդերձ, մեկ բան հաստատ գիտեմ, առաջիկա նախագահական ընտրություններում մեր թեկնածուն միանշանակ հաղթելու է, և մենք չունենք խնդիր` ոչ պայմանավորվելու և ոչ էլ հիպոթետիկ ենթադրություններ անելու»:
«Հրապարակ».
Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրել է. «Առաջիկա ընտրություններում ներկայիս իշխանությունների հետ կարող են մրցել ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը: Չէի ասի, որ դա շատ օրիգինալ միտք է, կամ որ այն կարող էր ծնվել միայն ընդդիմադիր քաղաքական գործչի գլխում: Ցանկացած մարդ, որը գոնե մի քիչ հետաքրքրվում է քաղաքականությամբ, կարող է նման բան ենթադրել` թեկուզ ելնելով ձայների այն բանակից, որոնք պաշտոնական տվյալներով հավաքել են այդ կուսակցությունները անցած խորհրդարանական ընտրություններում: Բա էլ ո՞վ: Խաբված «Ժառանգությո՞ւնը», չկողմնորոշված Դաշնակցությո՞ւնը: Գուցե «Նոր ժամանակնե՞րը» կամ ԱԻ՞Մ-ը:
Բայց, չգիտես ինչու, երբ այդ սովորական, ինքնըստինքյան հասկանալի գաղափարն արտահայտեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը, դա ընկալվեց որպես սենսացիա և արժանացավ հանրապետականների կոշտ արձագանքին: Ընդ որում, այդ արձագանքի ինտոնացիան խիստ անհամապատասխան էր այն անձնավորությանը, որի մասին նրա գործընկեր պատգամավորները խոսում են: «Տեղ է ման գալիս», «հաց է փնտրում»` դա Լևոն Զուրաբյանից նույնքան հեռու է, որքան ինձնից, ենթադրենք, Լիլու անունով երգչուհու «արվեստը»:
Ինձ թվում է` եկել է ժամանակը, երբ պետք է ոչ միայն հրաժարվել անձնական վիրավորանքներից, այլև երևույթների մասին դատել սառը` առանց էմոցիաների: Եթե ես, օրինակ, ասում եմ, որ մեր ընտրական խմբում Իտալիայի ֆուտբոլային հավաքականի հետ հավասար հիմունքներով կարող է մրցել Դանիան, դա չի նշանակում, որ ես հավանում եմ այդ երկու հավաքականներին կամ երկրպագում եմ նրանց: Ոչ, ես երկրպագում եմ Հայաստանի հավաքականին, պարզապես փորձում եմ օբյեկտիվորեն գնահատել բոլոր թիմերի ուժերը: Գուցեև սխալվում եմ:
Ճիշտ նույն ձևով, կարծում եմ, պարոն Զուրաբյանն է սխալվում, երբ մտածում է, որ ՀԱԿ-ի և ԲՀԿ-ի միավորումը իշխանությունների համար մղձավանջ կլինի: Ինձ թվում է` դա կլինի իշխանությունների երազած տարբերակը, երկու ուժերն են այդ դեպքում խոցելի դառնալու: ՀԱԿ-ի քաղաքական կապիտալը «մարտի 1 »-ի վերաբերյալ սկզբունքային դիրքորոշումն է` եթե նրանք «ներեն» այն ուժին, որը առնվազն կողմ է քվեարկել հատուկ դրությանը, 4 պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելուն, չի դատապարտել քաղբանտարկյալների առկայությունը և այլն, ապա ՀԱԿ-ը իր քաղաքական կապիտալը կկորցնի: Իսկ ԲՀԿ-ի ուժեղ կողմն է զուսպ, սոլիդ, հեղափոխական ծայրահեղություններից զուրկ գործելակերպը, որն անհամատեղելի է ՀԱԿ-ական «գավրոշների» հախուռն փողոցային պայքարի հետ: Ինչպես հայտնի է, հասարակական կյանքում երկու ուժերի միավորումը անպայման չէ, որ հանգեցնի դրանց գումարային արդյունքի:
Ինչ մնում է Լևոն Զուրաբյանի հայտարարություններին, ապա շատ ցանկալի կլիներ, որ իշխանությունը նույն ջանադրությամբ պատասխաներ, օրինակ, գազի սակագնին վերաբերող նրա դիտարկումներին: Այստեղ իշխանությունը քար լռություն է պահպանում, որն այս հարցում մեզ լավ բան չի խոստանում»:
«Առավոտ»
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի փաստաբան Ժորա Վարոսյանը երեկ հայտարարել է, որ կենսաթոշակային ոլորտում խոշոր չարաշահումների եւ յուրացումների գործով նախնական կալանքի տակ գտնվող Վազգեն Խաչիկյանն իրեն մեղավոր չի ճանաչում, միաժամանակ, իր կալանավորման մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
ՀՀԿ ներկայացուցիչ Վազգեն Խաչիկյանը ձերբակալվել է այս տարվա սեպտեմբերի 28-ից, մեղադրվում է պաշտոնեական կեղծիքի, խարդախության եւ խոշոր չափերով յուրացումների մեջ: Խոսքը կազմակերպված խմբով պետական բյուջեից 240 միլիոն 680 հազար 984 դրամ (ավելի քան 600 հազար դոլար) հափշտակելու եւ յուրացնելու մասին է: Մեղադրանքը հաստատվելու դեպքում Խաչիկյանին սպառնում է 4-8 տարվա ազատազրկում:
Կենսաթոշակային ոլորտում խոշոր չարաշահումների եւ յուրացումների գործով, Վազգեն Խաչիկյանից բացի, մեղադրվում են եւս չորս տասնյակ անձինք:
Ըստ պաշտոնական տեղեկությունների` այս հանցագործությամբ պետությանը, ընդհանուր առմամբ, պատճառվել է 327 միլիոն 441 հազար 206 դրամի վնաս:
Հանրապետական Վազգեն Խաչիկյանի պաշտոնավարման շրջանում կենսաթոշակային ոլորտում յուրացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերի առթիվ քրեական գործ հարուցված էր դեռ անցյալ տարվա մայիսից: Նախաքննությունը շարունակվում է արդեն շուրջ մեկուկես տարի: Բայց Խաչիկյանը ձերբակալվեց մեկ ամիս առաջ` կառավարությունում նախագահ Սերժ Սարգսյանի անցկացրած հայտնի խորհրդակցությունից հետո»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
«Առավոտի» այսօրվա խմբագրականում Արամ Աբրահամյանը գրել է. «Թեև մենք` լրագրողներս, շարունակում ենք հարցեր տալ ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի ներկայացուցիչներին` առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ, այդ հարցերը, մեծ հաշվով, առանձնապես իմաստ չունեն: Պատճառը պարզ է. այն մարդիկ, ում մենք հարցեր ենք տալիս, որևէ բան չեն որոշում: Մեր հարցերին կարող են պատասխանել միայն տվյալ կուսակցությունների առաջին դեմքերը, որոնք, սակայն, լրագրողների համար մատչելի չեն: Իսկ երկրորդական դեմքերը [այ-սինքն` մնացած բոլորը] տեղյակ են «վերևներում» կատարվող պրոցեսներին ճիշտ նույն չափով, որքանով տեղյակ ենք մենք: Բայց, ի տարբերություն մեզ, որոշումն ընդունելուց հետո նրանք կգտնեն շատ համոզիչ և պերճախոս փաստարկներ, որոնք կհիմնավորեն իրենց «շեֆերի» քայլը, ինչպիսին էլ այն լինի: Օրինակ` բոլոր հնարավոր և անհնարին տարբերակների դեպքում` կառաջադրվի՞ Տեր-Պետրոսյանը, թե՞ չի առաջադրվի, կպաշտպանի Գագիկ Ծառուկյանի՞, Վարդան Օսկանյանի՞, Ռոբերտ Քոչարյանի՞, թե՝ էպոսագետի թեկնածությունը, կամ ընդհանրապես ոչ մի թեկնածություն չի պաշտպանի, միևնույն է, այն մարդիկ ՀԱԿ-ում, որոնց մենք վերոհիշյալ հարցերը տալիս ենք, կհայտարարեն, որ դա իմաստուն կեցվածքի գագաթնակետն է, ինչպես նաև պրագմատիզմի և «ռեալպոլիտիկի» վերջնական հաղթանակը:
Նույնը վերաբերում է Ծառուկյանի և Սերժ Սարգսյանի թիմերի երկրորդական դեմքերին: Իմաստազուրկ հարց է, օրինակ` գործո՞ւմ է արդյոք հիմա կոալիցիոն հուշագիրը: Մարդկության պատմության ընթացքում այդպիսի՞ հուշագրերի վրա են թքած ունեցել քաղաքական գործիչները, երբ դրա անհրաժեշտությունն է առաջացել: Կամ` ընթանո՞ւմ են արդյոք բանակցություններ: Եթե նույնիսկ ընթանում են, ապա երկրորդական դեմքերի մակարդակով, իսկ դա նշանակում է, որ դրանց ընթացքը վերջնական որոշման վրա էական ազդեցություն չի ունենա:
Այս հարցերի շուրջ տեղեկատվության այն հեղեղը, որը կա լրատվամիջոցներում, նախևառաջ` համացանցում, երեք տեսակի է բաժանվում. 1/ գործընկերները պարզապես ցանկանում են ընթերցող գրավել սենսացիոն նորություններով, որոնք հիմնված են «խիստ հավաստի աղբյուրների» վրա, 2/ «խաղի մասնակիցները» իրենք են լրատվամիջոցներ «նետում» այս կամ այն հորինվածքը` մնացած մասնակիցներին ինչ-ինչ ուղերձ հասցնելու կամ էլ նրանց ինչ-որ քայլերի սադրելու նպատակով, 3/ նույն խաղացողները պարզապես ուզում են իրար վարկաբեկել: Երեք դեպքերում էլ, բնականաբար, այնքան էլ կարևոր չէ, թե որքանով են այդ մոգոնած լուրերը «խելքին մոտիկ»: Վերջերս, օրինակ, ես մի տեղ կարդացի, որ ՀԱԿ-ը բանակցում է Քոչարյանի որդիների հետ՝ համենայնդեպս սրամիտ է: Բայց նման «տեղեկատվական հոսքերը» եթե ոչ խրախուսելի, ապա սովորական, բազմաթիվ այլ երկրներում տարածված երևույթներ են: Մեր խնդիրն այլ տեղում է. Հայաստանում, բացի առաջին դեմքերից, մնացած բոլորը երկրորդական դեմքեր են»:
«Առավոտ».
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան բանակցություններն ավարտին են մոտենում: Մնացել է ընդամենը մի քանի վերջնական շտրիխ համաձայնեցնել: «Հժ»-ին հայտնի է դարձել, որ ԲՀԿ նախագահը համաձայնել է ստանձնել փոխվարչապետի պաշտոնը` լայն լիազորություններով: Ըստ իշխանական աղբյուրների` ԲՀԿ-ին են տրվելու նաև 3 նախարարություն, 3 մարզ, բոլոր նախարարությունների ԾԻԳ-երը, Ծառուկյանը չի առաջադրվելու, և նախագահական ընտրություններում ԲՀԿ-ն սատարելու է Սերժ Սարգսյանին: Ըստ նույն աղբյուրների` նոյեմբերին կամ ամենաուշը դեկտեմբերի սկզբին նախատեսվում է դրա մասին փաստաթուղթ ստորագրել: Փոխվարչապետի պաշտոնը Գագիկ Ծաոուկյանը կստանձնի նախագահական ընտրություններից հետո: ԲՀԿ-ն առայժմ հերքում է սույն տեղեկությունները: Թերթի աղբյուրները, սակայն, պնդում են, որ այս պահին համաձայնությունը գրեթե կայացած է, իսկ այս ամենը կյանքի կկոչվի, թե ոչ` ժամանակը ցույց կտա:
«Հայկական ժամանակ».
«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանին «Առավոտ»-ը հարցրել է` ինչո՞ւ եք կարծում, թե Ռոբերտ Քոչարյանին հազիվ թե պետք լինի ՀԱԿ-ի աջակցությունը, գուցե նրա քաղաքական ռեաբիլիտացիայի համար բավական արժեքավո՞ր են ՀԱԿ-ի մեսիջները: «Նախ` Ռ. Քոչարյանը ռեաբիլիտացիայի կարիք չունի, որովհետև քանի դեռ Հայաստանում ոչ լեգիտիմ եղանակներով է ձևավորվում իշխանություն, իսկ նա դրա մասին հրաշալի գիտի, ռեաբիլիտացիայի կարիք չկա: Բացի այդ` ո՞ւմ միջոցով ռեաբիլիտացվի Ռ. Քոչարյանը, ներկայիս ՀԱԿ-ի՞… ՀԱԿ-ում մնացել է միայն մի գրասենյակ և մի խմբակցություն, որտեղ որքան մարդ կա, այդքան` մոտեցում և դիրքորոշում, ընդ որում` մեկը մյուսին հակասող և ինչ-որ առումով անհամատեղելի: Փաստորեն, այնտեղ քաղաքական ուժ չկա ներկայումս, ընդհանրապես մարդ չկա այդ ուժի հետևում»,- նկատել է Ռ. Մեհրաբյանը:
«Առավոտ».
Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանը Վարդան Օսկանյանին որպես գործով մեղադրյալ ներգրավելու ՀՀ գլխավոր դատախազի միջնորդությանը դեմ քվեարկելու մասին հայտարարեց քվեարկությունից օրեր անց միայն: Այն էլ ԱՄՆ դեսպան Հեֆերնի Հայաստանի իշխանություններին ուղղված նամակից հետո: «Հիշեցնենք, որ իրեն անկախ հռչակած այս պատգամավորը օրենսդիր մարմնում է հայտնվել օրենքի բացահայտ խախտումով: «ՉԻ»-ն այս մասին ծավալուն հրապարակումներով է հանդես եկել: Հիշեցնենք միայն, որ սովորելով ԱՄՆ-ի Մինեսոտայի համալսարանում, վերջինս կեղծ տեղեկանք էր ներկայացրել այն մասին, որ այդ ընթացքում բնակվել է Հայաստանում: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ Աղվան Հովսեփյանը հանդես չի գալիս Մարուքյանին անձեռնմխելիությունից զրկելու, նախաձեռնությամբ. ըստ էության Մարուքյանը խաբել է պետությանը` խախտելով ՀՀ Սահմանադրության համապատասխան նորմը: Ավելացնենք նաև, որ Մարուքյանի պաշտպանը միայն Աղվան Հովսեփյանը չէ. բանն այն է, որ Մարուքյանին հովանավորում է Բարսեղ Բեգլարյանը` Ֆլեշի Բարսեղը, ում հետ Մարուքյանր պարբերաբար հանդիպումներ է ունենամ և նրանից աշխատանքային գործունեության ցուցումներ ստանում: Պատգամավորն այս մասին իր շրջապատում խոսում է առանձնակի հպարտությամբ` տպավորություն ստեղծելով, որ իր «պրոտեժեն» միայն Աղվան Հովսեփյանը չէ: Նրանից բացի գոյություն ունի Ֆլեշի Բարսեղի գործոնը, որն անկախ պատգամավորի համար կարևոր է այնքան, որքան մանդատը»,- եզրափակել է թերթը:
«Չորրորդ ինքնիշխանություն».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.