29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Թերթը նոր մանրամասներ է ներկայացնում նոյեմբերի 11-ի Վարդանանց 10 և Հանրապետության փողոցի թիվ 56 շենքերի բակում հնչած կրակոցների վերաբերյալ։
«Պարզվել է՝ այս բնակարանը պատկանում է սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Արմեն Գրիգորյանին, ով այժմ աշխատում է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում, ֆիզկուլտուրայի ամբիոնի վարիչն է։ Կրակոցներից վնասվել են միայն վերջինիս տան ապակիները։ Կրակոցները լսելուց հետո բնակիչներն ահազանգել են ոստիկանություն։ Քիչ անց դեպքի վայրում հայտնված իրավապահները բակում ոչ մեկին չեն գտել։ Սակայն այդ պահին շենքի բնակարաններից մեկում խնջույք է եղել, ինչի հետքերով էլ գնացել են։ Բնակարան մուտք գործելուց հետո իրավապահները դատարկաձեռն դուրս չեն եկել։ Տվյալ բնակարանից մի խումբ երիտասարդների՝ 9-10 անձի, որպես կասկածյալների, բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Սակայն ոստիկանները ոչ թե երիտասարդների մոտ զենք-զինամթերք հայտնաբերելուց հետո են բերման ենթարկել, այլ ենթադրել են, որ գիշերվա կեսին աշխուժություն նկատվող բնակարանում կարող էր նման միջադեպ լինել։
Մինչդեռ, մեր տեղեկություններով, երիտասարդները պատրաստվել են գիշերն ԱՄՆ մեկնող իրենց ընկերոջը ճանապարհել օդանավակայան։ Իսկական դեբոշը սկսվել է բաժնում՝ կասկածյալների ու օպերների միջև։ Մենք տեղեկություններ ստացանք, որ օպերները ծեծի են ենթարկել երիտասարդներին, որ վերջիններս խոստովանեն կրակոցներին մասնակցություն ունենալու մասին։ Ոստիկանությունից էլ հակառակն են պնդում, թե 1982 թ. ծնված Վահե Մ.–ն ընդդիմացել է, հայհոյել ոստիկաններին, խոչընդոտել նրանց բնականոն աշխատանքը։ Ձեռքով հարվածել է աշխատասենյակի պատուհանին, ապակին կոտրվել է, ձեռքն էլ վնասվել։ Այնուհետև նրան շտապ տեղափոխել են թիվ 1 համալսարանական կլինիկա։ Մյուսներին բաց են թողել։ Այսինքն՝ գործով որևէ մեկը ձերբակալված չէ, հայտնի չեն նաև իրական կրակողները։ Իսկ Վահեի զայրույթի պատճառը եղել է այն, որ նա բաժին տարվելուց հետո թռիչքից ուշացել Է, ինչպես նաև կորցրել ԱՄՆ ինքնաթիռի տոմսը։
Թե իրականում ինչու են կրակոցներն ուղղված շենքին, ու ինչու են վնասվել հենց նախկին ԲՀԿ-ական նախարարի բնակարանի ապակիները, արդյո՞ք սա Արմեն Գրիգորյանին ուղղված սպառնալիք է եղել, փորձեցինք պարզել նրանից։ Սակայն նա վստահեցրեց, որ ոչ մի դիտավորություն էլ չի եղել, անգամ իրենք քնած են եղել և չեն էլ նկատել, որ իրենց ապակիները վնասվել են։ «Իհարկե ոչ։ Ոչ մի դիտավորություն։ Մենք քնած ենք եղել, ոչինչ չենք զգացել։ Բակում միջադեպ է եղել երկու խմբավորումների միջև, օդ են կրակել, ինչ են արել, մենք տեղյակ չենք, հարևաններն են նկատել…»։ Գրիգորյանը վստահեցրեց, որ անգամ բաժին չի հրավիրվել։ Նշենք, որ իրավապահները դեռ չեն կարողացել պարզել, թե այդ ինչ խմբավորումներ են եղել, որոնց միջև վիճաբանությունն ուղեկցվել է մայրաքաղաքի կենտրոնում տեղի ունեցած փոխհրաձգությամբ»,– գրում է թերթը։
«Հրապարակ».
Թերթն անդրադարձել է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի ձերբակալությանն իսկ այնուհետև ստորագրությամբ ազատ արձակվելուն՝ գրելով.
«Ինչպես մեկ ամիս առաջ տեղեկացրել էինք, Սպարտակ Ղուկասյանը հարևան Վրաստանում էր, հանգստանում էր Բաթումի շքեղ հյուրանոցներից մեկում՝ «Շերատոնում», անգամ Գյումրվա տոնն էր այնտեղ նշել։ Իսկ հիմա, երբ ծովափնյա հանգստի շրջանն անցել է, ցուրտ է, Սպարտսսկը որոշել է հայրենիք վերադառնալ։
Մեր աղբյուրներն ասում են, որ տնեցիները նրա վերադարձը տոնի են վերածել, մատաղ են արել ու նրա պատվին 7 գառ մորթել։ Ի դեպ, այս տեղեկությանը մեզ հաղորդեց Ղուկասյանների մատաղին հրավիրվածներից մեկը»։
«Առավոտ».
Երեկ ԱԺ պետաիրավական հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել «Հարսնաքարի» դեպքի եւ Պողոս Պողոսյանի սպանության վերաբերյալ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու «Ժառանգության» ներկայացրած նախագծին: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
Նիստին ներկա 8 անդամների կողմ եւ դեմ ձայները հավասար կիսվել են: 9-րդը ԲՀԿ-ական Տիգրան Ուրիխանյանը, քվեարկությունից առաջ լքել է դահլիճը ու այդպես էլ չի վերադարձել:
«Ուրիխանյանը թռավ»,- բացականչել է հիմնական զեկուցող Զարուհի Փոստանջյանը, ավելի ուշ լրագրողներին ասելով, որ Ուրիխանյանն իրեն խոստացել էր կողմ քվեարկել:
Սա 1-ին դեպքը չէ. երբ որեւէ հանձնաժողովի կարեւոր քվեարկությունից առաջ ԲՀԿ անդամը «թռնում» է: Նույնկերպ էր վարվել էթիկայի հանձնաժողովում ԲՀԿ ներկայացուցիչը` Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամո) դեմ որոշում կայացնելու ժամանակ դուրս էր եկել եւ քվեարկությանը չէր մասնակցել»,- գրում է «Հայկական ժամանակը»։
«Հայկական ժամանակ».
ԲՀԿ-ական մեր աղբյուրների պնդմամբ՝ օրեր առաջ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակի պատերը քանդուքարափ արած Սամվել Բալասանյանի ջանքերը ապարդյուն չեն անցել. նա այնտեղից 6 «ժուչոկ» է հայտնաբերել։ Միգուցե շատերին սա առասպելի ժանրից թվա, սակայն մեր աղբյուրները հավաստիացնում են, որ այն հարյուր տոկոսանոց ճշմարտություն է։ Նրանց մեկնաբանմամբ՝ եթե Սամվել Բալասանյանը լուրջ տեղեկություններ չունենար «ժուչոկների» մասին, չէր ստանձնի ռեմոնտի գործը, որն անչափ ծախսատար է ընտրածախսերի ու Վարդան Ղուկասյանի թողած պարտքերի ֆոնին։ Սամվել Բալասանյանի մամլո խոսնակ Զոհրապ Եգանյանը հերքեց այս տեղեկությունը՝ փոխանցելով, որ այն իրականությանը չի համապատասխանում։ Մինչդեռ պարոն Բալասանյանի շրջապատից որոշ մարդիկ պնդում են, որ նորընտիր քաղաքապետը պաշտոնապես հերքելուց զատ, այլ տարբերակ չուներ, հաստատելու դեպքում ստիպված է «Չայկայի» պատմության օրն ընկնել՝ դիմել ոստիկանությանը, քանի որ տվյալ դեպքում գաղտնալսմամբ խախտվում է ոչ միայն նրա անձնական կյանքի իրավունքը, այլև ոտնահարվում է հանրային շահը։ Իսկ անընդհատ ոստիկանության դռներն ընկնելը այնքան էլ պատվաբեր չէ գյումրեցի պաշտոնյայի համար։
«Առավոտ».
Վերջին օրերին Մեղրիում համառորեն լուրեր են պտտվում, թե այնտեղ հոկտեմբերի վերջին ճոխ որս Է կազմակերպել Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը՝ Շախտի Ռուբոն, ով Նեմեց Ռուբոյի խնամին Է։ Ըստ տարածված լուրերի, վերջինս հոկտեմբերի վերջին մի խումբ զինվորականների հետ, որոնց թվում է եղել նաև ռուս գեներալ, Մեղրիում քարայծի որս են արել։ Անկախ այն բանից, թե լուրերը որքանով են համապատասխանում իրականությանը, նշենք, որ Ռուբեն Խլղաթյանը որսի սիրահար Է և հաճախ Է շքախմբով մեկնում այդ կողմերը՝ լիցքաթափվելու: Սակայն վերոնշյալ դեպքն այնքանով Է ուշագրավ, որ նրա որսորդական սիրո զոհն են դարձել քարայծերը, որոնք գրանցված են Կարմիր գրքում՝ որպես անհետացող տեսակ, և նրանց որսն օրենքով արգելվում Է։
Այս տեղեկության իսկությունը փորձեցինք ճշտել որսորդ Ռուբեն Խլղաթյանից, ով լսելով, որ իր զրուցակիցը ՝ լրագրող Է, իսկույն վրա տվեց. ««Հրապարակ» թերթի հետ օրը գիշերով զրույցի կարիք չունեմ ես, կամ վաղը, կամ երկուշաբթի, ես հիմա իմ օջախում եմ»։ Մեր հարցին, թե օրերս եղե՞լ է Մեղրիում, կտրուկ «ոչ» պատասխանեց, երբ նշեցինք՝ որսի նպատակով, Խլղաթյանն անջատեց հեռախոսը։ Մեղրիի նախկին քաղաքապետ Սերգեյ Հայրապետյանն Էլ, ով լիազորությունները պատրաստվում Է հանձնել նորընտիր Արշավիր Հովհաննիսյանին՝ նոյեմբերի 13-ին, ասաց, որ ինքը հոկտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 3-ը Երևանում է եղել և նման տեղեկություն չունի։ Ոստիկանությունից էլ հայտնեցին, թե Մեղրիում որս այս տարի գրանցվել է ամռանը, այն էլ՝ վայրի խոզի։ Սա զավեշտալի պատասխան է, իհարկե, քանի որ այս կողմերում որս մշտապես է կատարվում, բայց դե, ոստիկանությունը միայն շարքային քաղաքացիների որսագողությունն է գրանցում։ Հուսով ենք, որ Ռուբեն Խլղաթյանը թեմայի մասին լիարժեք զրույցի կարիք, ինչպես վստահեցրեց ինքը, կունենա երկուշաբթի։
«Հրապարակ».
Երևանի բնակիչների շրջանում տարեցտարի մեծանում է փայտի վառարանների պահանջարկը՝ թերթի թղթակցի հետ զրույցում հայտնել են մայրաքաղաքի Նար-Դոսի փողոցի կրպակներում վառարաններ վաճառող արհեստավորները։ Վերջիններս փոխանցել են, որ նախկինում իրենց հաճախորդները եղել են գյուղերի բնակիչները, բայց իրավիճակն արդեն փոխվում է։ Մինչդեռ 7-8 տարի առաջ, ըստ արհեստավորների, փայտի վառարանի սպառման ծավալներն այնքան էին նվազել, որ իրենք մտածել են՝ այլևս իմաստ չունի դրանք «արտադրել»։
«Հայկական ժամանակ».
Երբ քաղաքական գործիչներն ուզում են մեկնումեկին վիրավորել, նրանք հաճախ օգտագործում են «Գեղամյան» ազգանունը՝ ասելով, որ իրենց հսսկառակորդը վարվում է, այսպես ասած, «գեղամյանավարի»։ Նկատի ունեն՝ հետևողական և սկզբունքային չէ։ Ինչ խոսք, պարոն Գեղամյանն իսկապես կերպարանափոխվելու տաղանդ ունի, մասնավորապես, մի քանի անգամ նախագահական ընտրարշավներում հանդես է եկել որպես ընդդիմադիր թեկնածու, որից հետո ճարպկորեն փոխել է իր դիրքորոշումը՝ դրանից քաղելով բազմաթիվ օգուտներ։ Բայց ասել, որ Արտաշես Մամիկոնովիչը միակն է քաղաքական գործիչներից, որը փոխում է իր դիրքորոշումը, մեղմ ասած, չափազանցություն կլինի։ Պետք չէ շատ ուշադիր վերլուծաբան լինել՝ տեսնելու համար, որ մեր քաղաքական երկնակամարում կան բազմաթիվ մարդիկ, որոնք վերջին բառերով հայհոյում էին Տեր-Պետրոսյանին, Ծառուկյանին, Օսկանյանին կամ Սերժ Սարգսյանին, իսկ հիմա, երբ հիշյալ գործիչներն անում են քայլեր, որոնք այդ հայհոյողներին և իրենց թիմերին ձեռնտու են, առնվազն լոյալություն են պահպանում։ Եթե նույն Գեղամյանը հանկարծ սկսի խաղալ այն խաղը, որը ձեռնտու է իրեն փնովողներին, վերջիններս չեն բերի նրան որպես անսկզբունքայնաթյան օրինակ։
Գուցե այդպիսի փոփոխամտություն դրսևորվում է միայն անձերի նկատմամբ, իսկ ահա սկզբունբների ստումով նրանք անսասան են՝ մեր լեռների պես։ Բայց դա էլ այդպես չէ։ Դուք կարծում եք, օրինակ, որ 95 թվականին ՀՀՇ-ն կո՞ղմ էր 100 տոկոսանոց համամասնական ընտրություններին։ Ոչ, այն ժամանակ իշխանությունն ատամներով պաշտպանում էր մեծամասնական կարգը, որովհետև խնդիր ուներ խորհրդարան խցկելու ի՛ր գողականներին և օլիգարխներին։ ճիշտ նույն պատճառով այժմ մեծամասնական կարգից է կառչում Հանրապետականը։ Կամ՝ դուք լսե՞լ եք, որ Քոչարյանի իշխանության օրոք ԲՀԿ-ն պայքարի հանուն կառավարման խորհրդարանական համակարգի։ Կամ՝ դեռևս երկու տարի առաջ ՀԱԿ-ը վստահ էր, որ «մարտի 1– ի» սպանդը կազմակերպել է Քոչարյանը, իսկ հիմա, կարծես, հակված են մտածելու, որ դա արել է Սերժ Սարգսյանը, որովհետև որոշակի «ռասկլադներում» երկրորդ նախագահը կարող է անուղղակիորեն դառնալ ՀԱԿ-ի դաշնակիցը։
Նույնը՝ քաղաքական հետապնդումների հարցում։ ՀՀՇ-ն կարծում է, որ նա ճիշտ է հետապնդել ՀՅԴ– ին, սակայն մնացածներին՝ սկսած 98 թվականից, սխալ են հետապնդել։ Իսկ, օրինակ, Օսկանյսսնը կարծում է, որ մարտի 1-ից առաջ և հետո իշխանությունը ճիշտ էր վարվել, որ մարդկանց նետել էր բանտերը (համենայնդեպս՝ երբեք դրա դեմ չի ընդվզել), իսկ հիմա իր դեմ գործ սարքելը սխալ է։ Քաղաքական ուժերից ոչ մեկը չի հայտարարում, որ քաղաքական հետապնդումները՝ սկսած դաշնակցականներից, շարունակած Վանոյով, 2004-ի ձերբակալություններով, «մարտի 1-ով» և վերջացրած Վարդան Օսկանյանով և Տիգրան Առաքելյանով, անընդունելի են։
Այնպես որ՝ չարժե կենտրոնանալ Գեղամյանի վրա
«Առավոտ».
Թերթը գրում է. «Այս օրերին Մոսկվայում է գտնվում ԲՀԿ-ական-քոչարյանական թևի էլիտան, որի նպատակն առաջիկա նախագահական ընտրություններում վերջնական կողմնորոշվելն է։ Մեր տեղեկություններով, նրանք փորձում են համոզել «ՀայՌուսգազարդի» նախկին տնօրեն Կարեն Կարապետյանին՝ համաձայնել դառնալ նախագահի թեկնածու կամ ստանձնել վարչապետի պաշտոնը։ Սակայն մոսկովյան մեր աղբյուրները տեղեկացնում են, որ Կարեն Կարապետյանը չի համաձայնում։ «Նա նման ամբիցիաներ երբեք չի ունեցել, մշտապես աշխատել է հեռու մնալ հայաստանյան քաղաքական դաշտից»,– տեղեկացրին մեզ։ Քննարկվո՞ւմ է նման սցենար ԲՀԿ-ում, և ինչո՞ւ է մեկնել Ծառուկյանը Մոսկվա՝ հարցրինք ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանին։ «Պարոն Ծառուկյանի այցը Մոսկվա բացառապես պայմանավորված է մրցանակաբաշխությանը մասնակցությամբ. տեղյակ եք՝ նա հռչակվել է «Տարվա մարդ»՝ հայ-ռուսական հարաբերությունների բարեկամական, քաղաքական, տնտեսական, մշակութային ամրապնդման գծով։ Եվ եթե պարոն Ծառուկյանի այցն ունենա պետական, քաղաքական, հասարակական այլ նշանակություն, մենք այդ մասին հավելյալ կտեղեկացնեևք»,– ասաց նա»։
«Հրապարակ».
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը անցած շաբաթ լրագրողների հետ հանդիպման ժամանակ չհամաձայնեց «Ժամանակի» այն հարցադրման հետ, թե ինչո՞ւ Հանրապետական կուսակցության նախընտրական շտաբից որեւէ մեկը չպետք է պատժվի փուչիկների գործով։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Հանրապետականից ո՞ւմ պետք է պատժեն, նրանք ի՞նչ իմանային, որ փուչիկները կպայթեին»,- «Ժամանակի» հարցին հարցով պատասխանեց Հովիկ Աբրահամյանը։ Բայց չէ՞ որ Սերոբ Բոզոյանի պաշտպանը դատական նիստի ժամանակ հայտարարել է, որ իր պաշտպանյալը նախապես զգուշացրել է, որ դա վտանգավոր է եւ կարող է բռնկվել, սակայն պատվիրատուները հաշվի չեն առել։
«Բայց նրանք անո՞ւն են տվել, ո՞ւմ անունն են տվել, որ պատասխանատվության ենթարկեն»,- նորից հարցով պատասխանեց Հովիկ Աբրահամյանը»։
Հիշեցնենք, որ Սերոբ Բոզոյանի կինը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, թե իբր իր ամուսինն ասել է, որ պատվիրատուն Կարեն անունով մի տղա է եղել։ Խոսքը, հավանաբար ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի մասին է։ Հովիկ Աբրահամյանն էլ հավանաբար հենց ակնարկում էր Կարեն Ավագյանին։ Հիշեցնենք նաեւ, որ Հովիկ Աբրահամյանը խորհրդարանական ընտրություններին ՀՀԿ նախընտրական շտաբի պետն էր, եւ շտաբի տեխնիկական ու ֆինանսական հարցերը նրա կարգադրությամբ էին լուծվում։ «Ժամանակը» նախկինում տեղեկացրել էր, որ երբ Աբրահամյանին զեկուցել են, որ բռնկվող մեթանով լիցքավորվող 1 փուչիկն արժե 100-200 դրամ, իսկ չբռնկվող հելիումով լիցքավորվածը՝ 800-1000 դրամ, վերջինս, հավանաբար, խնայողություն անելու համար նախընտրել էառաջին տարբերակը՝ առանց ենթադրելու, որ այն կարող է վտանգավոր լինել։
…«Ժամանակի» տեղեկություններով, Աբրահամյանն իր անձնական գումարներով է ֆինանսավորել նախընտրական շտաբի որոշ ծախսեր։ Հայտնի է, որ ընտրությունների ժամանակ նախընտրական ծախսերի ֆինանսավորումը բաժանվում է կուսակցության օլիգարխների միջեւ։ Եվ Հովիկ Աբրահամյանն էլ, քանի որ իր սեփական փողերն է ծախսել, որոշել է հնարավորինս խնայել, չէ՞ որ հելիումի փոխարեն մեթանով լիցքավորելու դեպքում խնայում էր մոտ 7-8 մլն դրամ…»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
Մի շարք քաղաքական ուժեր արդեն հայտարարել են առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ նախապատրաստվող համագումարների մասին, գրում է «Հայկական ժամանակ» թերթը։
«Մասնավորապես, հայտնի է, որ դեկտեմբերին կայանալու են ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի, «Հանրապետություն» կուսակցության, ՀՅԴ-ի, «Ժառանգություն» կուսակցության համագումարները։ Ե՞րբ է Հայ ազգային կոնգրեսը պատրաստվում նման միջոցառում անցկացնել՝ առաջիկա ընտրություններին իր մասնակցության ձեւաչափը հանրությանը ներկայացնելու համար։ Երեկ այս հարցին Կոնգրեսի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ նման միջոցառում անելու որոշում դեռ չկա։
Գործընթացները շատ արագ են զարգանում, եւ ըստ դրա՝ մենք մեր որոշման մասին կհայտնենք»։ Ընդ որում, ըստ Մուսինյանի, իրենց մասնակցության ձեւաչափի մասին հայտարարությունը Կոնգրեսը կարող է անել կամ համաժողովի, կամ էլ, չի բացառվում՝ հանրահավաքի ժամանակ»,- գրում է «Հայկական ժամանակը»։
«Հայկական ժամանակ».
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.