03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...«Անցած տարվա դեկտեմբերից Հայաստանի տարածքում տեղադրված և գործարկված արագաչափ ու տեսագրող սարքերով երթևեկության կանոնների արձանագրված խախտումներով՝ մինչ օրս կայացվել է տուգանքների ավելի քան 373 հազար որոշումԿայացված որոշումներով, վարորդներից արդեն գանձվել է ավելի քան 2 միլիարդ 872 միլիոն դրամ։ Այս մասին երեկ մեր թղթակցի հարցումին ի պատասխան՝ հայտնել է ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ղեկավար Աշոտ Ահարոնյանը։ Վերջինս պարզաբանել է, որ այս գումարի 30 տոկոսը կգնա ճանապարհային ոստիկանության արտաբյուջետային հաշվին, իսկ 70 տոկոսը՝ ապրանքներ և ծառայություններ ձեռք բերելու նպատակով կհատկացվի «Սեքյուրիթի Դրիմ» կազմակերպությանը։ Վերջինս տեղադրում և սպասարկում է նշված արագաչափ ու տեսագրող սարքերը»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
«Նախորդ օրը մենք հրապարակեցինք մեր լրագրողի ֆոտոխցիկի արձանագրած կադրը, թե ինչպես է 2013թ. պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն իր «պլանշետով» զմայլվում բոդիբիլդինգային տեսահոլովակով։ Նաև հիշեցրել էինք, որ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը անցած տարի՝ 2012-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նույն ԱԺ-ում «պլանշետով» շարիկ էր գլորում։ Այդ հրապարակումից հետո դրական տեղաշարժ արձանագրվեց։ Հրապարակումից անմիջապես հետո, Աշոտյան և Մովսիսյան Արմենները ԱԺ նիստի ընթացքում նստած էին դպրոցականի կեցվածքով, «պլանշետ»–ի հետքն էլ չէր երևում։ Իսկ թե նրանք պատահաբա՞ր էին իրար կողքի նստել, թե՞ դիտավորյալ, դժվար է ասել», –գրում է թերթը։
Ֆինանսների նախարարության ֆինանսների վերահսկողության տեսչությունն այսօրվանից ստուգումներ է իրականացնում Գյումրիի քաղաքապետարանում: Նրանց հատկապես հետաքրքրում է, թե ինչպե՞ս է ծախսել պետության հատկացրած դոտացիան նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Այդ մասին գրում է «Առավոտը»։
«Թե ո՞վ է հրավիրել ռեւիզորներին, մեզ այսօր չհաջողվեց պարզաբանումներ ստանալ Գյումրիի քաղաքապետարանից, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ նրանք եկել են իրենց կամքով, եւ որոշակի փաստաթղթեր ստուգելուց հետո՝ բարձրաձայնել են, թե Վարդան Ղուկասյանի անձնակազմը այնպիսի թերացումներ ու չարաշահումներ է թույլ տվել, որ կան քրեական գործեր հարուցելու բոլոր հիմքերը:
Ի դեպ, այս օրերին գրեթե ամեն օր քաղաքապետարան են գնում-գալիս քննչականի ու դատախազության աշխատակիցները»,- գրում է «Առավոտը»:
«Առավոտ».
Երեկ «Ժամանակը» տեղեկացրել էր, որ արտերկրում հանդիպել են Սերժ Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանն ու Ռոբերտ Քոչարյանը՝ քննարկելու ՀՀ ներքաղաքական հարցերը։ Բնականաբար, խոսքը նաեւ ԲՀԿ մասին է, թե ինչի դիմաց ԲՀԿ-ն կարող է սատարել Սերժ Սարգսյանին։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Ուշագրավն այն է, որ հարցը, փաստորեն, քննարկվում է Ծառուկյանի բացակայությամբ։ Երեկ այս առթիվ «Ժամանակի» դիտրկմանը ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասաց. «Ես դա բացառում եմ, չգիտեմ՝ նման հանդիպում եղել է, թե ոչ։ Այնուամենայնիվ, կարծում եմ, որ այդպիսի հանդիպումը մի քիչ անհասկանալի է, եթե դա պատահական հանդիպում չի կամ չգիտեմ։ Բացառվում է՝ ԲՀԿ-ի ճակատագիրը որոշվի առանց Գ. Ծառուկյանի։ Հնարավոր չէ ԲՀԿ մասին խոսեն եւ Ծառուկյանը չմասնակցի։ Կամ այդ հանդիպումը չկա, կամ այդ մասին չեն խոսելու կամ իսկապես պատահական է դա»։ Նկատենք, որ օրեր առաջ էլ Ռոբերտ Քոչարյանը ինքնաթիռում պատահաբար հանդիպել էր Հովիկ Աբրահամյանին»,- գրում է «Ժամանակը»։
ԱԺ պատգամավոր, Հայաստան առաջին անհրաժեշտության ապրանքներ ներկրող Սամվել Ալեքսանյանը խիստ սրտնեղել է ԱԺ Էթիկայի հանձնաժղովի որոշումից։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Նա ոմանց մոտ ասել է, թե վիրավորված է իր հանդեպ նման վերաբերմունքից։ Նշենք, որ երեկ ԱԺ Էթիկայի հանձնաժղովի նախագահ Նիկոլ Փաշինյանը ԱԺ նիստի ժամանակ հապարակեց հանձնաժողովի որոշումը, ըստ որի Սամվել Ալեքսանյանը խախտել է պատգամավորի էթիկայի կանոնները եւ չի հարգել օրենքը։ Ի դեպ, Ալեքսանյանը համարվում է ՀՀ իշխանավորների ֆինանսական մատակարարներից մեկը։ Երեկ «Ժամանակը» փորձեց պարզաբանում ստանալ անձամբ Ս. Ալեքսանյանից, սակայն նա չպատասխանեց մեր հեռախոսազանգերին»,- գրում է «Ժամանակը»։
«Ժամանակ».
Երեկ ԱԺ-ում ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը իր ելույթի ընթացքում խոսելով 2013-ի բյուջեի նախագծի աբսուրդների մասին՝ այն աստիճան բարկացավ Կենտրոնական բանկի, վարչապետ Տիգրան Սարգսյանի վարած տնտեսական քաղաքականության գնահատականները տալիս, որ նյարդային բղավեց. «Մարդ քիչ ա մնում ցխկվի։ Չի կարելի մեզ վախեցնել իրենց փորի մկանների մուսկուլների չռչռոցով»։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կանխեց. «Պետք չի, մի ցխկվեք, դուք մեզ դեռ պետք եք»։
«Առավոտ».
«Ժառանգությունը» հույսը չի կորցնում, որ թիվ 1 ընտրատարածքում մեծամասնականով թեկնածու առաջադրված Ստեփան Սաֆարյանը պատգամավոր կընտրվի։ «Ժառանգությունը» փորձում է այս հարցով բանակցել, պայմանավորվել ՀՀԿ–ի հետ։ Բանն այն է, որ ՀՀԿ թեկնածուն՝ Ռոբերտ Սարգսյանը, որ Տարոն Մարգարյանի աներորդին է, լիարժեք «դաբրո» չունի Սերժ Սարգսյանից։ Ամեն բան կախված է նախագահական ընտրությունների նախընտրական փուլի ընթացքից, Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքից։
«Հրապարակ».
«Երեկ մեր թղթակցին հայտնի է դարձել, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն արդեն ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին գրություն է ուղարկել խմբակցության անդամ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանին Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից հետ կանչելու մասին։ Սույն հարցը, սակայն, կքննարկվի ԱԺ նախագահի արձակուրդից վերադառնալուց հետո։ Խնդրի շուրջ երեկ չի հաջողվել զրուցել ոչ Հակոբյանի, ոչ էլ Արզումանյանի հետ։ Ըստ որոշ տեղեկությունների, մտադրություն կա գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ, ՀՀԿ-ական Տաճատ Վարդապետյանին տանել արտաքին հարաբերությունների հանձնաժողով՝ որպես փոխնախագահ, իսկ գյուղատնտեսության հանձնաժողովի փոխնախագահ դարձնել «Ժառանգության» ներկայացուցչին։ Հիշեցնենք, սակայն, որ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանն անցյալ շաբաթ մեր թղթակցին բացատրել էր, որ հանձնաժողովները ձևավորվում են նստաշրջանի սկզբում՝ ըստ Դոնթի բանաձևի, և խմբակցությունում հետագա փոփոխությունները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ ղեկավար կազմի վրա»,– գրում է թերթը։
«Հայկական ժամանակ».
Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը որոշել են միասին հանգստանալ արտերկրի հանգստավայրերից մեկում՝ հընթացս քննարկելով որոշ ներքաղաքական հարցեր։ Այդ մասին գրում է «Ժամանակ» թերթը։
«Երեկ մեր հարցին՝ որտեղ է հանգիստն անցկացնում Հովիկ Աբրահամյանը, նրա մամլո խոսնակ Գոհար Պողոսյանը դժվարացավ պատասխանել։ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ հակադարձեց. «Ձեր ինչ գործն է»։ Ի դեպ, Սերժ Սարգսյանն ու Հովիկ Աբրահամյանը միաժամանակ են վերադառնալու արտերկրյա արձակուրդից»,- գրում է «Ժամանակը»։
«Հրապարակը» գրում է, որ հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ նախագիծը, ինչպես հայտնի է, օրեր առաջ մերժվեց ԱԺ-ի կողմից: Որքան էլ զարմանալի է, «Ժառանգության» ներկայացրած այս նախագծին կողմ էին քվեարկել երկու ՀՀԿ-ականներ՝ Ռազմիկ Զոհրաբյանն ու Շուշան Պետրոսյանը:
Երեկ երգչուհի-պատգամավորը մեր թերթի հարցին ի պատասխան ասաց, որ դա թյուրիմացություն է եղել, եւ ինքն իրականում կողմ չէ նման հանձնաժողովի ստեղծմանը: Այնպես որ, ամեն ինչ «ճիշտ է»՝ շտապել էինք զարմանալ:
«Հրապարակ».
-
-
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել -
03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.