04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...Որքան էլ հանրապետականները առարկեն, պարզ է` ամեն մի ընտրարշավ կրկին ու կրկին ապացուցում է, որ դպրոցները Հայաստանի արատավոր համակարգի մի մասն են և ակտիվորեն, կասեի նաև` ցինիկաբար օգտագործվում են ընտրություններում՝ իշխանության վերարտադրությունն ապահովելու համար: Անհերքելի փաստ է, որ դպրոցների տնօրենները ուսուցիչներից պահանջում են մարդկանց ցուցակներ, որոնք, ենթադրաբար, քվեարկելու են Տարոն Մարգարյանի օգտին, և այդ ցուցակներն ուղարկվում են ՀՀԿ տարածքային շտաբներ կամ, որը նույնն է` վարչական շրջանների գրասենյակներ (դիտեք «Ա1 +»-ի նյութը): Ես գրեցի՝«որը նույնն է», բայց դա չպիտի նույնը լինի, վարչական շրջանի ադմինիստրացիան պետք է հանդես գա որպես պետական, ոչ թե քաղաքական-կուսակցական մարմին, նրա գործառույթների մեջ ամենևին չի մտնում մոբիլիզացնել վարչական ռեսուրսներն ու թաղի քրեական տարրերին`գործող քաղաքապետի հաղթանակն ապահովելու համար: Բայց քանի որ հենց գործող քաղաքապետն է նշանակում վարչական շրջանի ղեկավարին, վերջինս էլ ղեկավարում է մնացած աշխատողներին, և նրանք բոլորը կապված են, այսպես ասած, «կոռուպցիոն ռիսկերով», այդ բոլոր մարդիկ մեծապես շահագրգռված են, որ մնա գործող քաղաքապետը, իսկ դրա համար անհրաժեշտ է «հանրապետական» ձևանալ: Եթե գա մեկ այլ քաղաքապետ, նա կնշանակի վարչական շրջանի այլ ղեկավարներ, որոնք «կոռուպցիոն ռիսկերը» վայելելու են այլ թիմերի հետ, և այդ թիմերը կկպցնեն համապատասխան կուսակցության կրծքանշանը: Խնդիրը, հետևաբար, ոչ թե վարչական շրջանների կուսակցական լինելն է (դա հետևանք է), այլ համակարգը, որը ստիպում է խառնել «պետական և սեփական բուրդը»: Դպրոցների դեպքում իրավիճակն ավելի մտահոգիչ է դաոնում այնքանով, որ նույնատիպ սխեմայի պայմաններում դպրոցի տնօրենների, ՛փոխտնօրենների և ուսուցիչների նվաստացմանը կամա թե ակամա ականատես են դառնում երեխաները, ինչը, մեղմ ասած, չի նպաստում նրանց քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը: Դպրոցի կամ մանկապարտեզի տնօրենը ստիպված է կպցնել իշխող կուսակցության կրծքանշանը, որովհետև հակառակ դեպքում վարչական շրջանը իր դպրոցին «լավ աչքով չի նայի»: Իսկ «լավ աչքով նայելու» համար դպրոցի ղեկավարությունից, ինչպես ասում էր Օստապ Բենդերը, ամեն մի կալորիայի դիմաց պահանջվում են «բազմաթիվ փոքրիկ ծառայություններ»: Դրանց թվում են, անշուշտ, այդ «ընտրական ծառայությունները»: Կասեք` ինչի՞ համար է պետք այդ «պոտենցիալ ընտրազանգվածի» ցուցակը, որը վարչական շրջանը հանձնարարում է տնօրենին, տնօրենը` ուսուցիչներին, իսկ ուսուցիչներն այդ հարցով դիմում են, բնականաբար, իրենց աշակերտների ծնողներին: Չէ՞ որ քվեարկությունը գաղտնի է: Այո, գաղտնի է, բայց այդ քիչ թե շատ «հուսալի» մարդկանց հետ կարելի է «աշխատել»` ընտրակաշառք բաժանել, հոգեբանական տարատեսակ ննջումներ գործադրել, որը եթե նույնիսկ տա 50 տոկոսանոց արդյունք, դա էլի արդյունք կլինի:
Այստեղ խնդիրը երկկողմանի է: Սի կողմից` իշխանությունը պիտի հասկանա, որ չի կարելի դպրոցներն օգտագործել իր քաղաքական նպատակների համար: Մյուս կողմից էլ` տնօրեններն ու մանկավարժները պետք է գիտակցեն, որ իրենց առաքելությունը շատ ավելի բարձր է: Իմ ասածը ուտոպիա՞ է:
Առավոտ
Համապատասխան մարմինները մոնիտորինգ են արել և իշխանություններին զեկուցել, որ այս պահի դրությամբ ոչ մի կուսակցության, ընդհուպ ՀՀԿ-ի վիճակը լավ չէ քաղաքում, և հաղթանակի մեծ շանսեր որևէ կուսակցություն չունի. ՀՀԿ-ի վիճակը հատկապես վատ է Արաբկիր, Շենգավիթ շրջաններում, Կենտրոնում: Իսկ ԲՀԿ-ի վիճակն ընդհանրապես անմխիթար է Գագիկ Ծառուկյանի` քարոզարշավին չմասնակցելու պատճառով. տեղ-տեղ ԲՀԿ-ի վիճակն ավելի վատ է, քան «Ժառանգությանը», ՀԱԿ-ի վիճակն էլ բարվոք չէ: Լավ, բա ո՞վ է հաղթելու այս ընտրություններում, ո՞ւմ թեկնածուն` հարցրել է «Հրապարակը» իր զրուցակցին: «Փողն է հաղթելու, էս անգամ փողն է ամենամեծ ձայներ հավաքող «թեկնածուն»:
Հրապարակ
Թերթն այսօրվա առաջնորդողում գրել է.
«Ուշադրության է արժանի «Եվրոպայի հայերի համագումարի» Մեծ եղեռնի օրվա կապակցությամբ տարածած հայտարարության մի հատված, որ ուղղված է Հայաստանի Հանրապետության իշխանություններին: «Ցեղասպանության հարյուրամյակի շեմին ԵՀՀ-ը կրկին համոզմունք է հայտնում, որ Հայաստանի Հանրապետությունը, լինելով հայ ժողովրդի բնօրրանի ազատագրված մեկ մասնիկը, հիմնական դեր ունի ստանձնելիք հայության ոտնահարված իրավունքների նվաճման հարցում, պայմանով, որ ՀՀ իշխանությունները աոաջին հերթին լինեն հոգատար և օրինապահ հայրենաբնակ ժողովրդի նկատմամբ և կտրուկ միջոցներ նախաձեռնելով կասեցնեն կործանիչ արտագաղթը: Իսկ մյուս կողմից դիվանագիտական աննշան հարցերում քաղաքական առևտրի և սակարկության նյութի չվերածեն հայ ժողովրդի պատմական իրավունքներն ու Հայոց ցեղասպանության հարցը և այդ գծով ցանկացած նախաձեռնություն կատարեն Սփյուռքի հետ ներդաշնակ և խորհրդակցված»,-ասված է հայտարարության ամփոփիչ հատվածում: Ընդհանրապես վերջին տարիներին չափազանց շատ են համեմատություններ արվում մեր օրերի Հայաստանում ՀՀ քաղաքացիների հետ տեղի ունեցող տարբեր իրադարձությունների և Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածի միջեւ: Չափազանց հաճախ և հեշտությամբ են մարդիկ կարծիք հայտնում, որ այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում, սպիտակ Եղեռն է, ներքին ցեղասպանություն, որ թուրքը Արևմտյան Հայաստանում կոտորեց հայերին, ՀՀ իշխանությունները Հայաստանի Հանրապետությունում են դա անում,և որ ամենասարսափելին է տարին տարվա վրա իրադարձությունները, որ մարդկանց ստիպում են նման եզրակացություններ անել, միայն ավելանում են և «օրինակներ» ու «հիմնավորումներ» բերելու առատ նյութ տափս: Սա ողբերգություն է: Կարևոր չէ այս կարծիքները չափազանցված են, թե ոչ: Կարևորն այն է, որ Հայաստանի իշխանությունները հետևողականորեն երկրում ստեղծել են այնպիսի մթնոլորտ, որ որևէ մեկը ներքին արգելք չունի Սեծ եղեռնի մասին քննարկումների ժամանակ զուգահեռներ անցկացնել մեր օրերի Հայաստանի հետ: Պետության կողմից ավելի մեծ անարգանք Ցեղասպանության զոհերի հիշատակին հնարավոր չէ պատկերացնել: Եվ այս ֆոնին պաշտոնավորների այցերը Ծիծեռնակաբերդ, հուզիչ ուղերձները, «մենք պահանջում ենք, դատապարտում ենք, սգում ենք» խոսքերը առավել քան սին և անարժեք են հնչում: Եվրոպայի հայերի համագումարի Ցեղասպանության օրվա առիթով արված հայտարարության մեջ տեղ գտած տողը «պայմանով, որ ՀՀ իշխանությունները առաջին հերթին լինեն հոգատար և օրինապահ հայրենաբնակ ժողովրդի նկատմամբ և կտրուկ միջոցներ նախաձեռնելով կասեցնեն կործանիչ արտագաղթը» շառաչուն ապտակ է Հայաստանի իշխանություններին»:
Հայկական ժամանակ
«Ստեղ չի կարելի նկարել»` ինձ ուղղված այս արտահայտությունը ես առաջին անգամ լսեցի 1990 թվականի օգոստոսին: Մեսրոպ Մովսեսյանը և ես նկարահանում էինք ՀԱԲ-ի հետ կապված իրադարձությունները: Տեխնիկայի տան մոտ հավաքվել էր զինված մարդկանց մի խումբ, իսկ «Էրեբունի» հյուրանոցի մոտ` զինված մարդկանց մեկ այլ խումբ, և երկու խմբերի ներկայացուցիչներն էլ ինքնաձիգը ձեռքներին մեզ «հորդորում էին» չնկարահանել:
Ինչպես այս դեպքում, այնպես էլ հետագայում, ինձ այնքան էլ չէր հետաքրքրում` այս կոնֆլիկտում և մնացած վեճերում ով է ճիշտ, ով` սխալ, մեզ պետք էր հավասարաչափ ներկայացնել երկու կողմերի տեսակետները, ինչը մենք ի վերջո արեցինք: Վստահ եմ, որ նույնիսկ այսօր` 23 տարի անց, ՀՀՇ-ի և ՀԱԲ-ի «հետնորդները» կընդվզեն այդ հավասարակշոության դեմ և կասեն, որ ճիշտը հենց իրենք էին: Բայց լրագրողի համար կարևորը իրադարձությունները լուսաբանելն է ` մնացածը համեմունքներ են: Այդ պատմությունը հիշեցի նախորդ օրը իմ երիտասարդ գործընկեր Հակոբ Կարապետյանի դեմ կիրառված բռնության կապակցությամբ: Բնականաբար, թաղի խուժանին, որը տվյալ դեպքում կազմակերպում էր Տարոն Մարգարյանի հանդիպումը բնակչության հետ, որևէ մեկը չէր հասկացրել, որ նման պարագայում ոչ ոք իրավունք չունի լրագրողին արգելել նկարահանումներ կատարել: Չնայած ես հասկանում եմ, «Տուրբոն» (Աշոտ Պապայանը) և «տուրբոյատիպ» մնացած խաժամուժը վատ են զգում, երբ իրենց գործունեությունը հրապարակային է դառնում՝ հավանաբար, հոգու խորքում ամաչում են, թե ինչպես են վաստակում իրենց «հացի փողը»: Բայց վստահ եմ` իրենց կուսակցությունում` ՀՀԿ-ում, կան մարդիկ, որոնք ի վիճակի են այդ ամենը բացատրել, որոնք գիտեն, որ համացանցի այսօրվա զարգացման պարագայում «տուրբոների» ոչ այնքան հաճելի, մեղմ ասած, դեմքերի պատկերները, միևնույն է, կտարածվեն և կտիրաժավորվեն, գիտեն նաև, որ լրագրողի աշխատանքը խոչընդոտելը քրեորեն պատժելի արարք է: Թե ինչու չեն բացատրում` չգիտեմ, հավանաբար` զլանում են: Ինձ համար բացարձակապես միևնույն է` հարձակման ենթարկված լրագրողը ilur.am-ից է, թե slaq.am-ից, լուսաբանվող քարոզարշավը ՀՀԿ-ինն էր, թե, ասենք, ՀՅԴ-ինը`իշխանությունն ու ընդդիմությունը, հեղափոխականներն ու պահպանողականները այնքան հաճախ են փոխվում տեղերով, որ չես էլ հասցնում աչքդ թարթել: Ինձ համար կարևոր է, որ մենք` լրագրողներս, կարողանանք ֆիքսել իրականությունը և դա փախանել հասարակությանը, իսկ «համեմունքները» թող տան քաղաքական գործիչները կամ քաղաքականացված մարդիկ` կարևոր չէ: Այդ առումով ուզում եմ ուշադրություն դարձնել մի կարևոր հանգամանքի վրա: Ի՜՛նչ է, այդ միջադեպի ժամանակ Հակոբը միա՜՛կ լրագրողն էր, ում ձեռքը տեսախցիկ կար: Պատկերացրեք, ինչ կլիներ, եթե խուժանի գործողությունները նկարահանվեին 10 տեսախցիկներով և հետո եթեր տրվեին: Նրանբ կհամարձակվեի՞ն խլել 10 լրագրողի տեսախցիկները:60-ական թվականների ամերիկյան կարճամետրաժ ֆիլմ կար` «Միջադեպ»` թե ինչպես երկու տականքներ ներխուժում են մետրոյի վագոն և սկսում հերթով ահաբեկել տասնյակից ավելի մարդու: Բայց ամեն մեկը փորձում է լուծել միայն իր խնդիրը;
Առավոտ
Վերջին շրջանում բավականին լուրջ զրույցներ են տեղի ունեցել ՀՀԿ շտաբային պատասխանատուների և ԲՀԿ ավագանիներից ոմանց միջև: ՀՀԿ-ն ավագանու ԲՀԿ անդամ- ներին մեղադրել է իրենց արածները «սեփականաշնորհելու» և ընտրողներին «մոլորության» մեջ գցելու համար: Միևնույն ժամանակ Ծառուկյանին զեկուցվել է, որ ԲՀԿ-ն անչափ էկզոտիկ մոտեցում է դրսևորում. թաղերի ու փողոցների այն հատվածներում, որոնք ԲՀԿ-ին են ձայն տալու, ասֆալտապատում և լույս են քաշում, իսկ այն տեղերում, որոնք ՀՀԿ-ինն ու ուրիշներինն են, ոչինչ չեն անում: Արդյունքում մի քանի մետրանոց փողոցը լուսավորվում է Պըլըպուղու կարկատած շորերի հանգույն, ժողովուրդն էլ չարանում է ԲՀԿ-ի հանդեպ: Այս մոտեցումը Ծառուկյանն անընդունելի է համարել: Այլ խնդիրներ էլ են առաջացել: Մի շարք շտաբներում անկումային տրամադրություններ են: Իսկ Արաբկիրում բանը հասել է նրան, որ շտաբը կիսվել է երկու մասի: Դժգոհ մասը հրաժարվել է աշխատել, և խնդիրները ոչ միայն «քաղաքական» են, այլև փողային. Արաբկիրի ԲՀԿ թերթի աղբյուրները կարծում են, որ էս «հարցերը մենակ Ծառուկյանը կարա լուծի»:
Հրապարակ
Կառավարությանը մոտ կանգնած «ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ արդեն հստակ որոշված է, որ «Արմավիա» ավիաընկերության սնանկացումից հետո Հայաստանում միայն մեկ ազգային ավիափոխադրող չի լինելու: Կլինեն 2-3 ընկերություններ, որոնք նման գործառույթ կիրականացնեն: Անուններ, սակայն, առայժմ հայտնի չեն, քանի որ դեռ քննարկումներ ու բանակցություններ են ընթանում այդ ուղղությամբ: Նույն աղբյուրները փոխանցում են նաև, որ տվյալ պարագայում որոշակի խնդիր կա. քանի որ շուկան մեծ չէ և մասնավորապես ռուսական ավիափոխադրողների հետ մրցակցության հարց կա, այժմ որոշակի ռազմավարություն է մշակվում: Ու թեև պետական բաժնեմասով ավիաընկերություն մեր երկրում գոնե առաջիկայում չի լինելու, բայց մեխանիզմներ են մշակվում նաև, որպեսզի որոշակի խնդիրների դեպքում պետությունը այդ մի քանի ավիաընկերությունների աշխատանքին միջամտելու հնարավորություն ունենա: Թերթի հիշեցմամբ` կառավարության և «Արմավիայի» միջև կնքված պայմանագրի ժամկետը ավարտվել է ապրիլի 22-ին:
Հայկական ժամանակ
«Ով, ինչի համար և ինչպես է իրականացրել հայերի ցեղասպանությունը` հայտնի է ամենայն մանրամասնությամբ: Ով է թույլ տվել և ով է նպաստել, որ այդ աղետը տեղի ունենա` նույնպես գաղտնիք չէ: Այստեղ մեր պետության, մեր ազգային կառույցների, մեր պատմաբանների խնդիրն է`գտնել փաստեր և փաստարկներ` ամբողջ աշխարհին դա բացատրելու համար: Մեզ` հայերիս համար կարևոր է պարզել այլ հարցեր` մասնավորապես, հասկանալ, թե ինչու որոշ տեղերում մեզ հաջողվեց դիմադրություն ցույց տալ թուրք զինվորականներին և հրոսակներին և ինչու շատ դեպքերում այդպիսի դիմադրություն չի ցուցաբերվել: Պարզ է, որ հայերին բնաջնջելու թուրքական պետության ծրագիրը, միևնույն է, իրականացվելու էր, բայց արդյոք չպիտի լինեին ավելի շատ դրվագներ, որոնցով մենք այսօր հպարտանում ենք, ինչպես հպարտանում ենք, օրինակ. մուսալեռցիների հերոսությամբ: Ի դեպ, հայտնի է, որ Սումգայիթում էլ է այդպիսի դեպք եղել, երբ հայ տղամարդը սատկացրեց (ուրիշ բառ չեմ գտնում) իր ընտանիքի վրա հարձակված հրոսակներից մեկին: Զուտ տեխնիկական խնդիրներից` կոնկրետ գյուղի կամ քաղաքի աշխարհագրական դիրքից, ինչ-որ տեղ պահած զենքի առկայությունից կամ բացակայությունից և այլ նմանատիպ հանգամանքներից զատ` կարո՞ղ են լինել նաև հասարակական, քաղաքական, հոգեբանական պատճառներ` չդիմադրելու համար: Մենք խուսափում ենք խոսել այդ թեմաներով` չցանկանալով, հավանաբար, թուրքերի ջրաղացին ջուր լցնել: Բայց գուցե մենք ավելի շատ ենք այդ ջրաղացին ջուր լցնում, երբ 1915 թվականի հետ կապված ինքներս մեզ պատկերում ենք որպես խեղճուկրակ, զարկված-զրկված, բազմաչարչար ժողովուրդ` կարծես թե չարչարվել ենք միայն մենք իսկ մնացած ժողովուրդների պատմությունը հաղթանակների և հաճույքների անընդմեջ շղթա էր: Եվ որպես այդ «դասագրքային» ինքնախղճահարության ամփոփում, վերջում լսվում է` «է՜, հայ բախտ է» տնքոցը: Իրականում ոչ մի «հայի բախտ» էլ գոյություն չու նի: Հայի բախտ չէ, որ մենք բաժանված ենք Հայրենիքի և Սփյուռքի: Դա իրողություն է, որից պետք է օգտվել, և որը պետք է հոգեբանորեն հաղթահարել: Մենք պետք է քայլեր անենք` իրար հասկանալու համար, որոնք առայժմ չենք անում: Հայի բախտ չէ, որ Հայաստանի կեսը այս 22 տարում փախել է երկրից` որքան ես ուզում եմ «թասիբի քցեմ» իմ եղբայրներին, որպեսզի նրանք վերադառնան և մեզ հետ միասին չարչարվեն, նրանք «թասիբի չեն ընկնում», նեղվում են, բերում են քաղաքական և այլ պատճառաբանություններ: Եթե Հայաստանում ինչ-որ հրաշալի բարելավումների են սպասում, որ հետո գան, ուրեմն` երբեք չեն վերադառնա: Պետք է չարչարվենք, որպեսզի բազմաչարչար չլինենք: Ասածս, թվում է, կապ չունի ապրիլի 24-ի հետ, բայց մենք խոսում էինք դիմադրություն չցուցաբերելու հոգեբանական արմատների մասին, այդպես չէ՞: Իսկ որոշակի բարդույթներ մենք կհաղթահարենք այն ժամանակ, երբ վերջ կտանք Երևանի Ազատության հրապարակում թուրքական դրոշ այրելու թուլակամ, անզոր հոխորտանքին:
Առավոտ
Թերթի տեղեկություններով՝ Երևանի արդեն նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը, օգտագործելով Երևանի ոստիկանապետ լինելու հանգամանքը, Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող բարերից, ռեստորաններից, խաղատներից և գիշերային հյուրանոցներից ամեն ամիս ստվերային հարկեր է հավաքել, որպեսզի «աչք փակի» այնտեղ տեղի ունեցող ամենօրյա ոչ մեծ ապօրինությունների վրա:
Նույն աղբյուրների տեղեկացմամբ՝ այժմ իշխանությունները փորձում են «գույքագրել», թե որքան լայն է եղել նախկին ոստիկանապետի «հարկային տիրույթն» ու ամսական հարկահավաքումը:
Ժամանակ
Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, պարզվում է, շատ սրտաճմլիկ բացատրություն ունի առ այն, թե ինչու 2013 թվականի փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների արդյունքները վիճարկող ընդդիմադիր թեկնածուի հայցապահանջը ՍԴ-ն մերժեց և ուժի մեջ թողեց ԿԸՀ հրապարակած պաշտոնական արդյունքները: Գագիկ Հարությունյանը, ընդ որում, շատ լավ գիտի, որ ԿԸՀ պաշտոնական արդյունքները իրականությունը չեն արտացոլում, ինչպես նաև վստահ է, որ Սերժ Սարգսյանը գիտի, որ ինքը չի հաղթել այս ընտրություններում: Այս ամենի մասին ՍԴ նախագահը խոսել է իր ծննդյան օրվան նվիրված միջոցառման ժամանակ` հարազատների նեղ շրջանակի ներկայությամբ: Հարությունյանի ծնունդը, նախագահական ընտրությունների վերաբերյալ ՍԴ որոշումը հրապարակելու օրվանից ընդամենը 10 օր անց էր, ու ՍԴ նախագահը «տաք, տաք» մեկնաբանել է իր քայլ: Նա` մասնավորապես հայտարարելուց հետո, որ բոլորը, այդ թվում` Սերժ Սարգսյանը, շատ լավ գիտեն, որ նա չի հաղթել փետրվարի 18-ի ընտրություններում, շարունակել է, թե` այնուամենայնիվ, եթե ՍԴ-ն այլ որոշում կայացներ, ապա հետևանքները աղետալի կլինեին երկրի և ժողովրդի համար: Ինչպես ներկայացրել է Գագիկ Հարությունյանը, հետընտրական իրադարձությունների ժամանակ իշխանությունը ոչ միայն մինչև ատամները զինված է եղել, այլև ճամպրուկները պատրաստ պահած, և եթե Սահմանադրական դատարանը որևէ այլ որոշում կայացներ` 2008 թվականի «Մարտի 1»-ից շատ ավելի մեծ ողբերգություն տեղի կունենար, շատ ավելի մեծ թվով մարդկանց արյուն կթափվեր: Այնպես որ, շարունակել է Գագիկ Հարությունյանը, ՍԴ-ի այդ որոշումը միայն մի նպատակ է հետապնդել` փրկել իրավիճակը, թույլ չտալ արյունահեղություն: ՍԴ նախագահը վստահ է, որ ինքը ինչ արել է, արել է ժողովրդի համար և այդ օրը հարազատների առաջ չի վարանել հպարտորեն հայտարարել դրա մասին: Հիրավի, սա մի բացատրություն է, որի դեմ խաղ չկա: Իսկ ինչ է` որևէ մեկը կցանկանա՞ր, որ արյունահեղություն լիներ երկրում: Իհարկե ոչ: Ուստի`Կեցցե Հայաստանի Սահմանադրական դատարանը, ամենամարդասեր դատարանը աշխարհում:
Հայկական ժամանակ
Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպումը, ըստ լավատեղյակների, անցել է մինչ այդ եղած բոլոր հանդիպումների` «նախագահ ջան», «Գագիկ, բա ինչո՞ւ ես…» ոգով: Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, ԲՀԿ աղբյուրները չեն մանրամասնել, տեղեկացրել են, որ ավագանու ընտրություններում ռուբիկոնն անցնող սև փիառ երկու կողմից էլ չի լինելու, Ծառուկյանին հաջողվել է համոզել, որ «բռնոցի» էլ չլինի»: Ինչն էլ ԲՀԿ-ի ձեռքերին ազատություն է տվել, և եթե մինչ այդ ԲՀԿ քարոզիչները տնետուն ակցիայի ժամանակ փողի մասին վախենում էին խոսել, կիրառում էին միայն «ի՞նչ հոգս ունեք հոգալու ձեր տանը» ակցիան, այժմ, այցելելով ընտրողներին, ասում են, որ ընտրության օրը փող կստանան, ստույգ չափը չեն նշում: Փողերի տնօրինումը վստահված է ԲՀԿ ավագանու ներկայացուցիչներին: Նախորդ օրը նման մի քարոզիչ էլ այցելել է «Հրապարակի» թղթակցին, ասել, ավագանին կզանգի, փողի համար կպայմանավորվեք` տան ընտրող-անդամների թվով: ՀՀԿ-ն էլ փողային նախաձեռնությունների մեջ հետ չի մնում: Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան հանդիպմանը հաջորդել է ԲՀԿ-ի շաբաթ օրվա շտաբի նիստը, որին Ծառուկյանը չի մասնակցել: «Նա ընդհանրապես մեր նիստերին չի մասնակցում»,- տեղեկացրել է թերթի աղբյուրը: Նիստերը վարում է Օսկանյանը, որն էլ «Ֆեյսբուքում» գրել է, որ ԲՀԿ-ն դառնալու է ընդդիմադիր, պատրա՞ստ են գործարարները դրան: Գործարարներին ու շտաբի մի շարք անդամների սա դուր չի եկել: Մելիք Մանուկյանն էլ (Շիշ Մելոն) նեղ շրջապատում դժգոհել է Օսկանյանից: Երեկ «Հրապարակի» թղթակիցը զանգահարել է Մանուկյանին: Ասել է. «Թողեք հիվանդ լինեմ»: Մի քանի օրից կլավանա, կասի, թե ինչ է մտածում: Ի դեպ, թերթը հիշեցնում է, որ սեպտեմբերին, երբ կմեկնարկի Աժ աշնանային նստաշրջանը, Աժ կուսակցությունները պարտավոր են ասել` ընդդիմադի՞ր են, թե՞ ոչ:
Հրապարակ
-
-
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
03.05.2024 | 01:10
Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.