23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Թերթի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ զինված ուժերում մահվան ելքով քրեական գործերի վերանայման հանձնաժողովից դուրս գալու մասին երկու հասարակական կազմակերպությունների՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի համատեղ հայտարարությանը՝ ՀՀ զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց. «Իմ կողմից բանակում մահվան և սպանության դեպքերի ուսումնասիրման նպատակով հասարակական կազմակերպության ներկայացուցիչների մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծումը նպատակ է հետապնդում մեկտեղել ուժերը և փարատել հասարակական հնչեղություն ունեցող գործերի նախազննության նկատմամբ առկա կասկածները, իսկ, հնարավորության դեպքում, նպաստել այդ գործերի բացահայտմանը՝ փոխադարձ վստահության մթնոլորտում մեկ անգամ ևս անդրադառնալով գործի փաստական հանգամանքներին, ապացույցներին։
Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ անսխալական չենք, և հանրային վստահությունը բարձրացնելուն ու գործերը բացահայտելուն ուղղված ցանկացած օրինական միջոց արդարացված է։ Հանձնաժողովի առաջին նիստերը հույս էին
ներշնչում, որ կկարողանանք հաղթահարել սկզբնական կասկածամտությունը և օգտակար լինել ծառացած խնդիրների լուծմանը։
Այս պայմաններում հանձնաժողովի աշխատանքներին իրենց մասնակցությունը դադարեցնելու վերաբերյալ երկու հասարակական կազմակերպությունների հայտարարությունն առնվազն տարօրինակ է։ Հանձնաժողովի կազմից դուրս գալը պատճառաբանվում է մի հանգամանքով, որն այս փուլում դեռևս առնչություն չունի զինվորական դատախազության հետ։ ՀՀ ՊՆ քննչական ծառայության կողմից քննված քրեական գործով Խաչատրյանի նկատմամբ հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ որոշումը մինչ այս պահը չի դարձել Զինվորական դատախազության քննարկման առարկա։ Ավելին՝ դեռ չեն ավարտվել դրա օրինականության ստուգման ընթացակարգերը, և զինվորական դատախազությունը որևէ պաշտոնական գնահատական չի տվել վերը նշված որոշմանը։ Ուստի զինվորական դատախազության հասցեին հնչեցվող մեղադրանքները և հանձնաժողովը լքելու մասին հայտարարությունները տպավորություն են ստեղծում, որ դրանցով պարզապես փորձ է արվում ստվերել կամ իմաստազրկել հանձնաժողովի աշխատանքները։
Անկեղծորեն ցավում եմ այդ հայտարարության համար և վստահեցնում, որ անկախ ամեն ինչից՝ հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքները»,–զինդատախազի խոսքերն է փոխանցում թերթը։
Մանրամասները՝ «Առավոտ»-ի այսօրվա համարում:
Թերթի փոխանցմամաբ, խորհրդարանի կուլիսներում քննարկվում է, որ Սերժ Սարգսյանն առաջիկայում անկախության 22 ամյակի առթիվ համաներում անելու առաջարկություն է ուղարկելու Ազգային ժողով: Փաստաթուղթը, սակայն, դեռ ամբողջությամբ պատրաստ չէ:
Նույն շրջանակներում խոսվում է, որ Սերժ Սարգսյանն իր առաջարկությունը ԱԺ կուղարկի թերևս հոկտեմբերի սկզբներին: Նա նման առաջարկով վերջին անգամ հանդես էր եկել 2009 թվականի հունիսի 16-ին: Բավական ընդգրկուն այդ համաներման արդյունքում էլ այն ժամանակ ազատ արձակվեցին քաղբանտարկյալները:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Ինչպես հիշում եք, օգոստոսի 28-ին անսպասելի հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը մեկնել Խորվաթիա։ Տարածված պաշտոնական հաղորդագրությունն այսպիսին էր. «Սերժ Սարգսյանը երեկոյան մասնավոր այցով մեկնել Է Խորվաթիայի Հանրապետություն»։ Մասնավոր այցի մասին այլ պաշտոնական տեղեկություններ Սերժ Սարգսյանի մամուլի գրասենյակը չէր հայտնել։
Այդ այցն առանձնապես ուշադրության չարժանացավ քաղաքական շրջանակների կողմից։ Դրանից օրեր անց հայտարարվեց Մաքսային միությանը միանալու որոշման մասին։ Դրանից էլ անց՝ ԱԽՔ քարտուղար Արթուր Բաղդասարյանը հայտարարեց, թե իր ղեկավարած կառույցը տեղյակ է պահել եվրոպացի գործընկերներին, որ Հայաստանը որոշել է ստորագրել Մաքսային միության հռչակագիրը։
«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանի անսպասելի այցը Խորվաթիա պայմանավորված է եղել հենց դրանով։ Խորվաթիայում Սերժ Սարգսյանն, իսկապես, հանդիպել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ և նրանց հայտնել է Հայաստանի որոշումը։ Եվրոպացիները, բնականաբար, անակնկալի են եկել, սակայն Սերժ Սարգսյանից առանձնապես բացատրություններ չեն պահանջել։ Սերժ Սարգսյանն ինքն է հարկ համարել բացատրել, որ իբր խնդիրը Ղարաբադի մեջ է, և որ հայկական սահմանին այսօր կանգնած է ռուսական զորքը, որն ապահովում է ազատագրված տարածքների և, առհասարակ, հայկական սահմանների անվտանգությունը:
Չորրորդ ինքնիշխանություն
Ով որ կարծում է, թե Տոլստոյի «Աննա Կարենինան» ավարտվում է այդ վեպի դժբախտ հերոսուհու գնաց֊քի տակ գցվելով, նա, վստահ եղեք, ստեղծագործությունը չի կարդացել՝ միայն կինոն է նայել: Գրքում ինբնասպանությանը հետևում է մի ամբողջ մաս, մոտ 50 էջ, որում գրողը ոչ միայն ամփոփում է հիմնական հերոսների ճակատագիրը (դրա համար 1-2 էջն էլ է բավարար), այլև, այսպես ասած, լուծումներ է առաջարկում:
Այդ լուծումներն, ըստ Տոլստոյի, հասարակական կյանքի մեջ չեն՝ չնայած այս վերջին մասը սկսվում է հենց հասարակական կարևոր իրադարձությունից՝ «սլավոնական հարցից», սերբերը հերթական անգամ տագնապի մեջ էին, և Ռուսաստանում շարժում սկսվեց՝ ուղդափառ եղբայրներին օգնելու, կամավորներ ուղարկելու: Ահա թե ինչ է գրում Տոլստոյը այդ շարժման մասին՝ դիտարկելով այն հերոսներից մեկի աչքերով.
«Նա տեսնում էր, որ սլավոնական հարցը դարձել էր այն մոդայիկ գայթակղություններից մեկը, որոնք իրար փոխելով՝ զբաղեցնում են հասարակությանը, տեսնում էր նաև, որ շատ էին մարդիկ, որոնք այդ գործով զբաղվում էին շահամոլ, փառասիրական նպատակներով:
Նա ընդունում էր, որ թերթերն այդ առիթով բազմաթիվ ավելորդ և չափազանցված բաներ էին գրում՝ իրենց վրա ուշադրություն դարձնելու և ավելի բարձր գոռալու միակ նպատակով: Նա տեսնում էր, որ հասարակության այդ ընդհանուր վերելքի պայմաններում առաջ են մղվել և բոլորից բարձր են գոռում բոլոր անհաջողակներն ու վիրավորվածները՝ գլխավոր հրամանատարներ՝ առանց բանակի, նախարարներ՝ առանց նախարարությունների, կուսակցականներ՝ աոանց կուսակցությունների»:
Այդ տողերը գրվել են մոտ 140 տարի առաջ, երբ չկային համացանցն ու «Ֆեյսբուքը», բայց հասարակական հոգեբանության կարևոր հատկանիշները գրողը կարողացել է ըմբռնել և նկարագրել: Կարելի է ասել, որ 19-րդ դարի 70-ական թվականներին (իսկ գուցե միշտ) կարևորն ու անկարևորը, անկեղծն ու կեղծավորը, իրական մտահոգությունն ու «մուտիլովկան» այնքան են իրար խաոնվել, որ հասարակությունը ի վիճակի չէ դրանք տարբերել: Մասնավորապես, նման իրավիճակում կորում է իրադարձությունների մասշտաբի զգացողությունը: Այսօրվա Հայաստանի պարագայում վճարովի ավտոկանգաոները, Լիսկայի որդուն ու թիկնապահին պատասխանատվությունից «պլստացնելը», Մաքսային միության մեջ մտնելը դիտարկվում են մեկ հարթության վրա:
Եվ եթե նույնիսկ գիտակցվում է վերջին հարցի կարևորությունը, ապա մարդիկ ինչ-որ բաներ են գոռում՝ ձգտելով իրենց վրա ուշադրություն դարձնել և գոռալ ավելի բարձր, ինչ-որ «ավելորդ և չափազանցված» բաներ են գրում, և արդյունքում պարզ չէ, թե բուն ասելիքը որն է: Ո՞րն է նրանց առաջարկած այլընտրանքը:
Որպես մտորելու թեմա մի հարց եմ առաջարկում՝ ե՞րբ է կատարվել ճակատագրական ընտրությունը: 2013-ի սեպտեմբերի 3-ի՞ն: Թե՞ 90-ականներին, երբ մտանք ԱՊՀ և ռուսական ոազմաբազա տեդադրեցինք: Գուցե 1988-ի՞ն կամ 1920 թվականի նոյեմբերի 29-ի՞ն: Կամ թերևս 1828-ի՞ն: Իսրայել Օրու ժամանա՞կ: Թե՞ այն Ժամանակ, երբ զերադասեցինք Բյուգանդական կայսրությունը:
Առավոտ
Օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ նախօրեին Վովա Գասպարյանի ծննդյաև օրն էր: Ու թեև նրա թաղապետ փեսան հայտարարել էր, թե ծննդյան տոնակատարության մասին տեղյակ չէ, նման բան նախատեսված չէ, թերթը տեղեկացել է, որ ծննդյան օրը լավ էլ հանդիսավոր նշել են: Նշողների կազմը շատ ներկայացուցչական է եղել՝ ողջ Անվտանգության խորհուրդը, այդ թվում՝ Սերժ Սարգսյանը և Գագիկ Ծառուկյանը, որը, ինչպես հայտնի է, տևական ժամանակ խնդիրներ ուներ ոստիկանապետի հետ, և անգամ շշուկներ կային, որ վարչապետի հրաժարականին զուգահեռ նրա հրաժարականն էլ է պահանջում: Փաստորեն, հակասությունները հարթվել են: «Զորավարի» ծննդյան տոնակատարությունը տեղի է ունեցել Սևանի ափին:
Հրապարակ
Օրաթերթը գրում է, որ նախօրեին, երբ խորհրդարանում քվեարկության է դրվել «Հեղինակային իրավունքների և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը 24-ժամյա ռեժիմով քննարկեւու հարցը (հիմնական զեկուցող՝ հանրապետական պատգամավոր Արփինե Հովհաննիսյան), ԱԺ հանրապետական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) սխալմամբ «դեմ» է քվեարկել:
«Աշոտ, էս գործերդ լավ ե՞ն»,- տեղից արձագանքել է հանրապետական մեկ այլ պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ մոտավորապես «կարող ա՞ գլխիցդ ձեռ ես քաշել» տոնայնությամբ:
Հայկական ժամանակ
Օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ իշխանական կուլիսներում շարունակվում են սահմանադրական հանրաքվեի դետալների շուրջ քննարկումները:
Թերթի աղբյուրները հայտնում են, որ այս պահի դրությամբ նախատեսված է չորս փոխվարչապետի պաշտոն բացել: Ըստ նույն աղբյուրների, յուրաքանչյուր փոխվարչապետ կորդինացնելու է կոնկրետ ոլորտ: Ոլորտներից մեկը կլինի տնտեսական, մեկը՝ ուժային, մեկը՝ սոցիալական, մեկը՝ տեղական ինքնակառավարման: Ավելին, արդեն խոսվում է, թե ով որ ոլորտն է կոորդինացնելու:
Մասնավորապես, ինչպես նշում են թերթի աղբյուրները, ներկայումս քննարկվոմ է, որ տնտեսական ոլորտում փոխվարչապետ է նշանակվելու Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Կարապետյանը, ուժային ոլորտում՝ ՕԵԿ նախագահ, Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, սոցիալական ոլորտը կտրվի ԲՀԿ-ին և փոխվարչապետի պոստում, ամենայն հավանականությամբ, կհայտնվի ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, իսկ ՏԻՄ ոլորտը թերևս կշարունակի կոորդինացնել գործող փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
Շաբաթ օրն ինդուլգենցիա ստացած Լիսկան մեկնել է Գորիս՝ընդունելու աչքալուսանքները որդու և Զարզանդի ազատ արձակման կապակցությամբ։ Ասում են՝ մինչև հիմա մարզային ոստիկանությունը Լիսկայի «խնդրանքով» հսկում էր նրա գորիսյան «օրրանը», որի մոտ տեղի են ունեցել հայտնի դեպքերը։ Որոշ տեղեկություններով, առաջիկայում քրեական գործը կարճելու են նաև Արտակ Բուդաղյանի նկատմամբ։ «Ըստ ամենայնի՝ հեռավոր հաշտեցում է տեղի ունեցել Խաչատրյանների և Բուդաղյանների միջև, թե չէ Լիսկան դժվար վերադառնար Գորիս» ՝ ասում են գորիսեցիները։
Ըստ մեր աղբյուրների, Լիսկան որդու անգլերենի ուսուցչի՝ ԱԺ պատգամավոր Հայկ Գրիգորյանի հետ բանակցում է հաջորդ փուլի մասով, ցանկանում է պատգամավոր ընտրվել թիվ 37 ընտրատարածքից. Հայկը վայր կդնի մանդատը, որպեսզի Լիսկան այլևս դառնա խորհրդարանի «ցար ի բոգը»։
Մանրամասները՝ «Հրապարակ»-ի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով՝ բավականին ինտրիգային դեպքեր են տեղի ունեցել իշխանական վերնախավում։ Խոսքը երկու Սարգսյանների շուրջ ծավալվող գործընթացների մասին է։ Բանն այն է, որ Սերժ Սարգսյանի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելուց և նրան Մաքսային միությանը միանալու որոշումն հայտնելուց առաջ, Ռուսաստանի Դաշնություն է շտապել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Վարչապետն իմացել է, որ Հայաստանը հայտարարելու է Մաքսային միությանը ինտեգրվելու պատրաստակամության մասին, ուստի շտապել է սպասվելիք գործընթացներում «անսասան» պահել իր դիրքերը՝ վարչապետի աթոռով հանդերձ։
«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀ վարչապետը Ռուսաստանում հասցրել է հանդիպել ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ և նրան հավաստիացնել, որ խոսակցություններն իր կողմնորոշումների մասին դեպի արևմուտք՝ մտացածին են։ Ավելին՝ վարչապետը երդվել Է, որ իր համակրանքը միշտ Էլ եղել Է ռուսների կողմը, և Հայաստանի տնտեսական քաղաքականության մեջ նա առաջնային դերակատար է համարել Ռուսաստանի Դաշնությանը։ Ավելին՝ վարչապետը թվել է իր կառավարության կազմում, ինչպես նաև Սերժ Սարգսյանի ապարատում այն մարդկանց անունները, որոնք արևմտամետ կողմնորոշում ունեն։ Եթե ավելի կարճ արտահայտվենք, ապա պետք է արձանագրենք, որ ՀՀ վարչապետին հաջողվել է լուծել իր պաշտոնի հարցը, այսինքն՝ մնալ որպես ՀՀ վարչապետ։ Սերժ Սարգսյանի համար ռուսների որոշումը՝ թողնել վարչապետին անփոփոխ, անակնկալ է եղել։ Ընդ որում՝ տխուր անակնկալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում։
Սեպտեմբերի 4-ին թմրադեղեր վաճառելու կասկածանքով՝ ձերբակալվել Էր Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի հիվանդանոցի գլխավոր բժիշկ Գագիկ Հարությունյանը։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ոստիկանությունը թե՛ հիվանդանոցում, թե՛ նրա տանը խուզարկությունները իրականացնելիս եղել է շատ գգույշ, գործել գաղտնիության քողի տակ։
Սեպտեմբերի 6-ին լրանում է գլխավոր բժշկի ձերբակալության 72 ժամը, և «ՉԻ»–ն փորձեց ՀՀ ոստիկանության հասարակայնաթյան հետ կապերի վարչությունից ստանալ մեկնաբանություն՝ Հարությունյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ։ Վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը «ՉԻ» հարցին ի պատասխան նշեց. «Այսօր (երեկ) լրանում է նրա ձերբակալության ժամկետը, նրան պետք է տանեն դատարան և դատարանը պետք է այսօր(երեկ) որոշի՝ երկարաձգվելո՞ւ է կալանքը, թե ոչ։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ հիվանդանոցի գլխավոր բժշկի փաստաբանը նրա որդին է:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.