23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Օրերս իրենց ցույցը որոշեցին անել նաև «գծատերերը»՝ պահանջելով ուղեվարձը դարձնել 200 դրամ։ Ես կասկածում եմ նման ցույցերի «ինքնաբուխ» լինելու մեջ՝ նախ այն պատճառով, որ նրանք, ովքեր ներկայանում են որպես «գծատեր», իրականում «proxy»–ի դեր են կատարում, նրանք գիծը «աշխատեցնողներն» են, ոչ թե տերերը։ Բայց ոչ աշխատեցնողները, ոչ էլ տերերը չեն կարող ցույց անել առանց իշխանությունների ցուցումի՝ որովհետև նրանք կախյալ մարդիկ են։ Դրա վառ ապացույցն այն է, որ հակառակ բիզնեսի տրամաբանության՝ նրանք չեն աշխատում, երբ իշխանությունները նրանց հրահանգում են։ Իսկ երբ են իշխանություններն այդպիսի հրահանգ տալիս, հիշո՞ւմ եք։ Այո, այն ժամանակ, երբ վախենում են ընդդիմության հանրահավաքներից և ուզում են, որ մարդիկ գան Ազատության հրապարակ։ Նաև այն ժամանակ, երբ ընտրակաշառք ստացած քաղաքացիներին անվճար տեղափոխում են ընտրատեղամասեր։ Այդ օրերին նրանք չե՞ն մտահոգվում, որ իրենց բիզնեսը տուժելու է։ Ինձ թվում է՝ այս պարզ օրինակներից հասկանալի է, որ գծատերերն իրենց գլխի տերը չեն։
Գծատերերի ցույցը մոտավորապես նույնն է, որ մաքսատան աշխատակիցները ցույց անեն և պահանջեն ավելացնել իրենց կաշառքների «ստավկեքը», կամ ճանապարհային ոստիկանները ցույց անեն՝ տեսանկարահանող սարքերը վերացնելու պահանջով, քանի որ այդ դեպքերում չեն կարողանում տուգանքն իրենց, գրպանը դնել։ Կամ նախարարները գնան Ազատության հրապարակ՝ «Պահանջում ենք ատկատը դարձնել 30 տոկոս» պաստառով։ Գծատերերը նույն համակարգի մի մասն են, նույն՝ այսպես ասած, «կանտորան» են՝ վերը թվարկված քաղաքացիների հետ միասին, և նրանց «ընդվզման» պահանջները, ի վերջո, նույն պետական չինովնիկների ձգտումներն են։ Դրա բնական ռեակցիան է՝ «յոլա տարեք ձեր՝ արդեն իսկ ոչ քիչ եկամուտներով»։
Ուղեվարձի բարձրացման մասին հնարավոր կլինի խոսել միայն այն բանից հետո, երբ գծատերերը (բնականաբար, իսկական գծատերերը) անեն այնպիսի ներդրումներ, որ հնարավոր լինի վարորդներին ազատել փող հավաքելու անհրաժեշտությունից և, հետևաբար, «պլանից», և երբ բոլոր ուղևորները կերթևեկեն նստած, ինչպես որ պահանջում է օրենքը։ Թանկացման մասին պետք է մտածել ներդրումներից հետո, ոչ թե առաջ։ Այսինքն՝ գծատերերը պետք է ներդրումներ անեն իրենց՝ արդեն ստացած գերշահույթներից, ոչ թե ժողովրդից հավաքեն այդ փողերը։ Որ նման ներդրումները հնարավոր են, ապացուցում է հետևյալ փաստը. «Պալաչ» նրբագեղ մականունով գործարարը կիսաքաղաքական-կիսաանձնական դրդապատճառներով (Հայաստանում դրանք մշտապես միահյուսված են) ներդրումներ արեց և գնեց թանկարժեք և հարմարավետ ավտոբուսներ։ Գծատերերը, ուրեմն, փող ունեն՝ պարզապես «տակներն են դրել»:
Առավոտ
Վաղը Արարատ քաղաքում տեղի են ունենալու քաղաքապետի արտահերթ ընտրություններ: Մրցակցությունն ընթանալու է ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի թեկնածուների միջև, որոնց սատարելու համար երբեմնի կոալիցիոն գործընկերները երեկ հանրահավաք արեցին:
Նախօրեին Արարատ են տարվել մեծ քանակությամբ կարմիրբերետավորներ: Արարատցիները թերթի թղթակցի հետ զրույցում նշել են, թե քաղաքում արհեստական լարվածություն է ստեղծված: Կողմերն այս ընտրություններին պատրաստվում էին վաղուց և դեռ առաջադրումներից առաջ սկսել էին ցուցակագրել իրենց մարդկանց՝ ընթացքում փոխադարձ մեղադրանքներ հնչեցնելով միմյանց հասցեին:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում
Սերժ Սարգսյանի կողմից Վերահսկիչ պալատի նախագահի պաշտոնում վերաառաջադրված Իշխան Զաքարյանը երեկ հանդիպել է խորհրդարանական խմբակցությունների հետ:
Առաջիկա քառօրյայում նրա թեկնածությունն ԱԺ-ում կդրվի փակ, գաղտնի քվեարկության: Մոտ 40 րոպե ՀԱԿ խմբակցությունում հարցը քննարկելուց հետո խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասել է, որ ՎՊ աշխատանքներում վերջին տարիներին փոփոխություն են նկատել, որ ՎՊ-ի վրա գործադրվում են ճնշումներ, բայց չի ասել, թե ինչպես են քվեարկելու, ավելի ուշ մեկ այլ ՀԱԿ-ական հրապարակել է, որ ՀԱԿ-ը պատրաստվում է դեմ քվեարկել:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ևս հայտարարել է, որ իրենք դեմ են քվեարկելու, իսկ Երկրի միակ այլընտրանք ԲՀԿ-ն հայտնել է, որ դեռ չի քննարկել հարցը:
«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, երեկ խմբակցության նիստում որոշվել է միաձայն «կողմ» քվեարկել նախկին ԲՀԿ-ական Իշխան Զաքարյանի թեկնածությանը, չնայած մի ժամանակ ԲՀԿ նախագահի և Զաքարյանի հարաբերությունները լարված էին:
Ոստիկանության նոր համազգեստի ձեռքբերման նպատակով պետական բյուջեից կծախսվի մինչև 484,6 միլիոն դրամ, ինչը այսօրվա փոխարժեքով հավասար է մոտ 1 միլիոն 200 հազար դոլարի:
Հենց այսքան է նախատեսված պետբյուջեով, տարվա կտրվածքով ոստիկանության ծառայողների հանդերձանքի համար: Չնայած պետական բյուջեից այսօրինակ հատկացմանը, ոստիկանության ծառայողներն իրենց գրպանից են վճարում սեփական հանդերձանքի ձեռքբերման համար:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:
Թերթի տեղեկություններով, Հանրային հեռուստաընկերությունից աշխատանքից հեռացվել են ռուս պրոդյուսերն ու ռեժիսորը։ Նրանց նշանակման մասին լուրը մեծ աղմուկ էր բարձրացրել մամուլում, սակայն նրանց աշխատանքից ազատելու պատճառը, «ՉԻ» տեղեկություններով, ոչ թե այղ աղմուկն էր, այլ նշված անձանց անորակ աշխատանքը։
Ըստ որոշ տեղեկությունների, նրանք երկու մլն դրամ արժողությամբ անոնս են նկարահանել Հանրայինի համար, որը, սակայն, շատ անորակ է եղել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
Օրաթերթը գրում է, որ երեկ քաղաքապետարանի աշխատակիցներից մեկը պատմել է, թե նախօրեին ինչ խայտառակ բարեգործություն է արել Տարոն Մարգարյանը։
Որոշել են Ուսուցչի օրվա շրջանակներում, որից արդեն ավելի քան մեկ ամիս է անցել, պարգևատրել երևանյան դպրոցների, հավանաբար՝ լավագույն, ուսուցիչներին։ Սակայն այդ ընտրությունը վստահվել է դպրոցների տնօրեններին։ Նախապես ասել են, թե պարգևատրման արարողություն է լինելու, որին ընտրյալները պետք է ներկայանան անձնագրերով։ Դպրոցների տնօրեններին թվացել է, թե պատվոգրեր են բաժանելու, և միջոցառում է լինելու, բայց իրականում նրանց հավաքել են Տերյանի անվան դպրոցի մի անշուք դասասենյակում և պահանջել անձնագրերով մոտենալ ու ստանալ ծրարներ։ Ով էլ որ անձնագիրը մոռացած է եղել, իրենց ներկայությամբ զանգահարել է տուն և ճշտել անձնագրի տվյալները, որպեսզի տեղում գրանցվի, ապա ստորագրություն վերցնելուց հետո միայն ուսուցիչներին են հանձնվել 30 հազար դրամ պարունակող ծրարները։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Մեր ժողովրդի մեծամասնությանը դուր է գալիս «ռաբիս» երաժշտությունը, մարդիկ մի երկու բաժակ ընդունելով՝ սկսում են լաց լինել, եթե երգում խոսքը չբավարարված սիրո մասին է, կամ վեր են թռնում ու սկսում են պարել, երբ սիրային ճակատում ամեն ինչ բարեհաջող է։ Ժողովրդի մեծամասնության ճաշակը ես չեմ կիսում և, հակառակը, կարծում եմ, որ իմ պարտքն է ոչ թե հիանալ, ասենք, Սպիտակցի Հայկոյով, այլ, դեմ գնալով համընդհանուր ճաշակին, քարոզել ավելի բարձրաճաշակ երաժշտություն։
Մեր ժողովրդի մեծամասնությունը վախենում է, որ թուրքերը մեզ վրա կհարձակվեն ու մեզ կոչնչացնեն, և այդ պատճառով վստահ է, որ մենք պետք է հավերժ ապրենք «ռուսի շվաքի տակ»։ Ես այդ վախը և վստահությունը չեմ կիսում, ավելին՝ փորձում եմ մարդկանց համոզել, որ չի կարելի տասնամյակներով ապրել նման բարդույթներով ու նախապաշարումներով։ Իհարկե, ավելի ձեռնտու կլիներ ինձ համար հայհոյանքներ և հոխորտանքներ ուղղել «դարավոր ոսոխի» հասցեին։
Մեր ժողովրդի մեծամասնությանը դուր էր գալիս, երբ ՀՀՇ-ականները ջարդել էին ԳԽ նախագահ Հրանտ Ոսկանյանի գլուխը, երբ Ալբերտ Բաղդասարյանը սպառնում էր Լևոն Տեր-Պետրոսյանին «ռումինական տարբերակով» գնդակահարությամբ, երբ Գառնիկ Իսագուլյանը առաջարկում էր կախել իշխանավորներին, երբ ԱԺՄ-ականները տապալեցին Ազգային ժողովի պարիսպը և հարձակվեցին խորհրդարանի ղեկավարների վրա, երբ Շանթը որի անկեղծությանը, ի դեպ, չեմ կասկածում, սպառնում էր գրավել պետական շենքերը, ինչպես նաև փայտերով ու պայթրուկներով երթ էր կազմակերպել։ Ժողովրդին այդ ամենը դուր է գալիս այն պարզ պատճառով, որ այս 22 տարիների ընթացքում ու դրանից առաջ էլ իշխանությունն իրեն խիստ բացասաբար է դրսևորել՝ այն ծայրաստիճան կոռումպացված է և լպիրշ, որ վերը թվարկած (ինչպես նաև բազմաթիվ այլ՝ չթվարկած) դրսևորումները ժողովրդի «սիրտը հովացնում են», գուցե նաև լիցքաթափում են բացասական էներգիան։
Խմբագրականն ամբողջությամբ՝ «Առավոտ» օրաթերթի այսօրվա համարում:
Առաջիկայում Շանթ Հարությունյանը կարող Է կալանքից ազատվել:
Նա վերջին անգամ բանտում հայտնվել Էր 2008-ի մարտի 1-ից հետո՝ «Յոթի գործով»: 7-ից մեկն ինքն Էր, դատարանը հաշվի առավ նրա հոգեկան վիճակը, նա ոչինչ չէր ուտում՝ հայտարարելով, որ ԿԳԲ-ն ուզում է իրեն թունավորել, այրել էր իր բարձը: Նրան նախ տեղափոխեցին Նուբարաշենի հոգեբուժարան, ապա ազատ արձակեցին: Որոշ տվյալներով՝ «անոնիմուս» դիմակներով Շանթի «հեղափոխությունն» անտեր չի մնալու և միակը չի լինելու: Մոտ 10 օրից սպասվում են նման ևս մի քանի «վսպիշկաներ»՝ նույն «մասկաներով»:
Ոմանք կարծում են՝ Հելոուինի օրը նախագահական տարված դդումը ևս այս շարքից էր. Գայ Ֆոքսի դիմակներով «զինված» բողոքավորները նախապատրաստվում են էլ ավելի հետաքրքիր «էքշընի»: Ըստ «հեղափոխականներին» մոտ կանգնած աղբյուրների՝ այս անգամ լիդերը բոլորովին այլ մարդ կլինի, որովհետև «անոնիմուսը» խորհրդանիշն է անլիդեր հեղափոխության, ինչպես որ արաբական աշխարհում էր. պետք է ֆետիշացնել դիմակը, որի տակ կարող են տարբեր ուժեր ու գործիչներ հանդես գալ’ անփոփոխ թողնելով հիմնական խաղացող-ղեկավարին:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Արարատի նորանշանակ մարզպետ Արամայիս Գրիգորյանն այնպես է տոգորված ՀՀԿ թեկնածու Հայկ Հայկյանին Արարատի քաղաքապետ դարձնելու և ըստ այդմ՝ Լոնդիկի բախտին չարժանանալու գաղափարով, որ մարզպետական իր գործերը թողած, դռնեդուռ ընկած՝ ընտրական գործ է անում։
Մասնավորապես, մարզպետն անձամբ է մտնում Արարատում գործող մի քանի բյուջետային հիմնարկներ ու բյուջեից աշխատավարձ ստացող աշխատողներին բացատրում, որ եթե վերջիններս չընտրեն ՀՀԿ-ի թեկնածուին, ապա կարող են նոյեմբերի 11-ից իրենց համար նոր գործ գտնել։ Նախօրեին Արամայիս Գրիգորյանը մտել է Արարատի հիվանդանոց ու գրեթե շտիրլիցական տեքստ է ասել։ Հիվանդանոցի կոլեկտիվի աչքի առաջ նա թափահարել է մի ցուցակ և ասել, որ այս ցուցակում հիվանդանոցի այն աշխատակիցների անուններն են, ովքեր իրենց ձայնը տալու են ԲՀԿ-ի թեկնածուին և իր ցուցակին հույժ հավաստիություն տալու համար մարզպետ Մայիսը, արդեն մի քիչ ավելի ցածր տոնով, հայտարարել է, որ սույն ցուցակը իրեն են տրամադրել հատուկ մարմինները։ Թե ո՞ր հատուկ մարմինների մասին է եղել խոսքը՝ մարզպետ Մայիսը չի պարզաբանել։ Իհարկե, երբ հիվանդանոցի մի քանի բժիշկ ցանկացել են պարզել, թե ո՞ւմ անուններն են ներառված սև ցուցակում, մարզպետը հրաժարվել է ասել։
Նրա ավագ եղբայրը՝ Հայկ Հայկյանի նախընտրական շտաբի պետ Արայիկ Գրիգորյանը, ևս հետ չի մնում իր պաշտոնյա եղբորից։ Վերջինս էլ Արարատի բոլոր մեծ ու փոքր չինովնիկներին ամեն օր հարկ է համարում զգուշացնել, որ սույն գործը գտնվում է անձամբ Սերժ Սարգսյանի զգոն հսկողության ներքո և Հայկ Հայկյանին ցանկացած «դեմ» ձայն՝ դա «դեմ» ձայն է անձամբ Սերժ Ազատիչին։ Բնականաբար, շտաբի պետը չի մոռանում այս տեքստից հետո հիշեցնել նման «դեմերի» բոլոր հնարավոր տխուր հետևանքները:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Չորրորդ ինքնիշխանության» այսօրվա համարում:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը նոյեմբերի 5–ի ուշ երեկոյան Ոստիկանության կենտրոնի բաժնում անձամբ բռնություն է կիրառել բերման ենթարկվածներ Շանթ Հարությունյանի և Վարդան Վարդանյանի նկատմամբ։ Այս մասին երեկ Աժ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին հայտնել են Հարությունյանն ու Վարդանյանը։ Փաշինյանը երեկ Երևանի ՁՊՎ-ում տեսակցել է նախօրեին Մաշտոցի պողոտայի իրադարձությունների արդյունքում ձերբակալվածներին։ Ստորև ներկայացնում ենք պատգամավորի հետ թերթի թղթակցի զրույցը։
— Պարոն Փաշինյան, տեղեկացանք, որ հանդիպել եք ձերբակալվածների հետ, ի՞նչ վիճակում են նրանք։
— Այո, այցելել եմ Ձերբակալվածների պահման վայր և հանդիպել եմ նոյեմբերի 5-ի միջադեպի կապակցությամբ ձերբակալված բոլոր 20 անձանց հետ: Ձերբակալվածներից մի քանիսը առայժմ սնունդ չեն ընդունել, մտածում են հացադուլ հայտարարելու մասին, բայց դեռևս վերջնական որոշում չեն կայացրել, այդ պատճառով անունները նպատակահարմար չեմ համարում հրապարակել։ Ձերբակալվածների մի մասը վնասվածքներ ուներ։ Շանթ Հարությունյանն ինձ տեղեկացրեց, որ Կենտրոնի բաժնում իր նկատմամբ բռնություն է գործադրել անձամբ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը, ինչպես նաև ոստիկանության պետի տեղակալ Հունան Պողոսյանը։ Անձամբ ոստիկանության պետի կողմից բռնության ենթարկվելու մասին ինձ տեղեկատվություն փոխանցեց նաև ձերբակալված ազատամարտիկ Վարդան Վարդանյանը։ Նա ասաց, որ ոստիկանության պետը իրեն հարվածներ է հասցրել, իսկ ուրիշ ոստիկաններ պոկել են շքանշանակիրի կրծքանշանը։ Շանթ Հարությունյանը փոխանցեց, որ Հունան Պողոսյանը նաև Շանթի որդու հասցեին է սպառնալիքներ տեղացել, սեռական բնույթի հայհոյանքներ տվել։ Շանթն ասաց, որ այդ ընթացքում մի խումբ ոստիկաններ բռնած են եղել իր ձեռքերը։ Որպես պատգամավոր, կարծում եմ, որ այս հայտարարությունների կապակցությամբ պետք է պատշաճ քննություն իրականացվի:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ»-ի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.