29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երեկ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին պոետիկ ելույթով է հանդես եկել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ դաս տալով ներկաներին, թե ինչպես է պետք սիրել երկիրն ու հայրենիքը, եւ ինչ է իրենից ներկայացնում «ազգ-բանակը»։
«Սիրո՞ւմ ես երկիրդ, ուզո՞ւմ ես երկիրդ ոտքի կանգնի, քո ամբիցիաներից ավելի՞, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ՝ քո հարմարավետությունից, ապահովությունից ավելի՞, դրանից շա՞տ ես սիրում երկիրդ, ուրեմն մի՛ գոռա, այդպես չեն սիրում: Հատկապես, որ չի բացառվում, որ մի քանի օրից երկրիդ հանդեպ սիրուդ խոստովանության գոռոցն ուրիշ բեւեռից լսվի: Հանգի՛ստ: Աղմկոտ սերը թիթեռի կյանք ունի, ու հայն ու Հայքը՝ իր ակունքով, արմատներով ու իմաստնությամբ անհաղորդ են նման սիրուն»:
Սոցցանցերում այս ելույթը բուռն քննարկումների առիթ դարձավ, իսկ օգտատերերից մեկը պարզապես գրել էր․ «Պաթոսախեղդ անելու փոխարեն տղայիդ բանակ ուղարկի, այլ ոչ թե հիվանդության պատճառաբանությամբ ազատի, հերիք ա, էլի, բանակն ու հայրենասիրությունը կեղծ պաթոսի մեջ խեղդեք ու ապականեք»։
Հրապարակ
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Անցած գիշեր Արցախում մահացած Հարություն Վանյայի Խաչատրյանը, մեր տեղեկություններով ինքնասպանություն է գործել ընտանեկան խնդիրների պատճառով: Նա ինքնասպանություն է եղել՝ ինքնաձիգից կրակելով կզակին:
Ինչպես տեղեկացրել ենք, մահացած զինծառայողը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարտ գյուղի բնակիչ էր:
Թաղավարտի գյուղապետ Լեւոն Ալավերդյանը մեր զրույցում, սակայն, պնդեց, թե Հարություն Խաչատրյանը ներընտանեկան խնդիրներ չի ունեցել. «Ասում են՝ ինքնասպանություն է, բայց թե ինչ, ոնց՝ պետք է փորձաքննությամբ պարզվի: 100 տոկոս բացառվում է, որ ընտանեկան խնդիրներ ունենար, որովհետեւ շատ նորմալ ընտանիք, է հնարավոր չի դա: Անհնարին բան է էդ ընտանիքում վիճաբանություն լինի: Ճիշտ է, իրենք մի տարի է Ստեփանակերտ են ապրում, բայց էդ երեխան մեր դպրոցում է սովորել, հնարավոր չի: Գյուղում շրջանառվող վարկածներն ուղղակի չեմ ուզում ձեզ փոխանցել, տարբեր բաներ են ասում, բայց դեռ կոնկրետ որեւէ բան հայտնի չէ»,- ասաց Ալավերդյանը: Նրա խոսքով՝ Հարություն Խաչատրյանը 6 ամիս Լուսակերտում է ծառայել. «Սերժանտական է սովորել, որպես սերժանտ մի քանի օր է, ինչ անցել էր ծառայության, նոր էին տեղափոխել Արցախ»,- հավելեց գյուղապետը:
Մեր տեղեկություններով, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով):
Մահացած զինծառայողը ուներ մեկ քույր (14 տարեկան) եւ մեկ եղբայր (10 տարեկան): Նրա հայրը զինվորական է, կոչումով գնդապետ»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Ժամանակ առ ժամանակ հանրությունը ցնցվում է աղմկոտ սպանության համար դատապարտված անձանց նկատմամբ իշխանության դրսեւորած մարդասիրական վերաբերմունքից: Հավանաբար, շուտով ազատության մեջ կհայտնվի եւս մեկ առանձնապես ծանր հանցագործ:
«Ժամանակ»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ առաջիկայում պատրաստվում են բանտից ազատ արձակել 100,000 դոլարի դիմաց Սեդրակ եւ Անդրանիկ Զատիկյանների սպանությունը պատվիրած, սակայն առայժմ միայն Սեդրակի սպանությունը պատվիրելու համար 15 տարվա ազատազրկման դատապարտված Ստեփան Հակոբյանին՝ ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի (Լեդի Հակոբ) եղբորորդուն»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ամանորին Սերժ Սարգսյանը լրատվամիջոցների ղեկավարների հետ «խաշի ֆորմատով» հանդիպման ժամանակ բավականաչափ «սյուր» մտքեր է հնչեցրել։ «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանը, «տողակտում» ցանկանալով իմանալ` Սերժ Սարգսյանը վարչապետ դառնալու է, թե ոչ, «կենացի» ժամանակ «սղղացրել» է. «Պարոն Սարգսյան, ես չգիտեմ՝ այս ֆորմատով սա մեր վերջին հանդիպո՞ւմն է, թե՞…»։ Սերժ Սարգսյանը չի արձագանքել:
Իսկ մեծագույն «բոցը» եղել է Սերժ Սարգսյան-Մերուժան Տեր-Գուլանյան «դիսկուրսի» ժամանակ. Տեր-Գուլանյանը` բաժակը ձեռքին, կանգնել ու ինքնամոռաց ասել է․ «Փարո՜ն նախագահ, խնդրո՜ւմ եմ` մի լքեք մեզ»:
Իրեն հատուկ սառնասրտությամբ Սերժ Սարգսյանն արձագանքել է. «Մերուժ, ես չգիտեմ` դու կհասցնես իմ մահախոսականը գրել, թե չէ, բայց մի անեկդոտ պատմեմ. Ֆիդել Կաստրոն մահամերձ պառկած է լինում, բժիշկը մտնում է մոտը, թե` պարոն նախագահ, ժողովուրդը եկել է` Ձեզ հրաժեշտ տա։ Ֆիդելը զարմացած հարցնում է` ընչի ժողովուրդն ո՞ւր է գնում, որ եկել է հրաժեշտ տա»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում։
«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև քաղաքային և միջքաղաքային տրանսպորտի ուղեվարձը դեռևս փոփոխության չի ենթարկվել, սակայն արդեն վերանայվել է դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով ավտոբուսների ուղեվարձը:
Օրինակ՝ «Բասթրավել» ընկերությունը դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը 5 հազար դրամով թանկացրել է: 24-25 հազար է դարձել նաև Երևան-Սամարա տոմսը: Այն Նախկինում 20 հազար դրամ էր:
5 հազար դրամի չափով ավտոբուսի տոմսերը թանկացրել է նաև «Ֆարսաժ-տուր» ընկերությունը: Ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում ասաց, որ դեպի Մոսկվա ավտոբուսի տոմսը նախկինում արժեր 15 հազար դրամ, իսկ հիմա դարձել է 20 հազար դրամ: Նույնքան էլ թանկացել են նաև դեպի Ռուսաստան և այլ ուղղություններով տոմսերը»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
«Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը Ազերկոսմոսի հետ պետական նախագիծ է պատրաստել, որով նախատեսվում է զարգացնել Երկիր մոլորակի մակերևույթին տիեզերքից հետևելու հնարավորությունները:
Միաժամանակ հայտարարվել է, որ Ադրբեջանը ձեռք է բերել Արցախի տարածքի տվյալները տիեզերքից և դրանցում հանքեր են հայտնաբերվել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Azersky արբանյակը լայն հնարավորություններ ունի Ադրբեջանի սուվերենությունը պաշտպանելու համար: 2015-ին այն օգտագործվում է պաշտպանության նպատակներով և Ադրբեջանի ազգային անվտանգությանն օգնելու համար: Օրինակ, պարբերաբար մոնիտորինգի ենք ենթարկում այն հրդեհները, որոնք առաջացնում են Ադրբեջանի տարածքում վնաս պատճառելու դիտավորությամբ»,- ասել է Ազերկոսմոսի ղեկավար Ռաշադ Նաբիևը: Նա հավելել է, որ 2017 թվականին ֆիքսել են`ընդլայնվել են Կովսականում և Քարվաճառում (Զանգելան, Քելբաջար) հանքավայրերի շահագործումը»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։
«Քրեական հայտնի հեղինակություն Արա Վարդանյանի՝ Ճվճվ Արոյի նախօրեին կալանավորված երկու որդիներին՝ Սարգիս և Սերժ Վարդանյաններին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում քրեական աշխարհը ընդունել է որպես հերոսների։ Մեզ հայտնի է դարձել, որ «օրենքով գողերը» հանձնարարել են, որպեսզի կալանավայրի քրեական հեղինակություններն ըստ արժանվույն դիմավորեն և տեղավորեն Սարգիսին և Սերժին։ Քրեական հեղինակությունների համար ավագ Վարդանյանի մեղսակցությունը ճանապարհային երկու ոստիկանների մահվան մեջ առանձնահատուկ վերաբերմունքի կարևոր պատճառ է։ Այնպես որ, Վարդանյան եղբայրներին կալանավայրում բավական ուրախ կյանք է սպասվում, որը նրանց համար ոչ թե պատիժ, այլ պարգևատրում է լինելու»:
«Ժամանակ»
Մանրամասը`թերթի այսօրվա համաում:
«Տարեմուտի առիթով Հայաստանի քաղաքացիներին շնորհավորեցին բոլոր այն պաշտոնյաները, որոնք չզլացան ու չծուլացան: Շնորհավորանքների ավանդական ուղերձներ հղեցին Սերժ Սարգսյանը, վարչապետը, տարբեր նախարարներ:
Այդ ուղերձների նկարագրությունների նվազագույնը կեսը իրականություն լինելու պարագայում Հայաստանում կյանքը կփոխվեր էապես, իր հետ բերելով նաև մի շարք ցուցանիշների փոփոխություն, դրանցից ամենակարևորի՝ ժողովրդագրության ցուցանիշով հանդերձ:
Բայց պաշտոնական այդ ուղերձներից հետո հնչեց կամ եղավ ամենագլխավոր ուղերձը, արդեն հունվարի 1-ին, մի քանի ապրանքատեսակների, այդ թվում այնպիսի մուլտիպլիկատիվ ներուժ պարունակող ապրանքատեսակների թանկացումով, ինչպիսին բենզինը, դիզվառելիքը, սեղմած գազը: Ահա գլխավոր ուղերձը, այսպես ասած՝ շոշափելի և զգալի ուղերձը, որ հնչեց իշխանությունից՝ թանկացումներ: Իսկ այդ կապակցությամբ պատկերավոր այնպիսի խոսքեր, ինչպես տոնական շնորհավորանքների վարդագույն տեքստերում, իշխանությունը չունի:
Թեև, հասարակությունն իհարկե ոչ թե խոսք, այլ գործ է սպասում այդ կապակցությամբ, թե իշխանության գործողությունների և թե դրանց արդյունքը աշխատատեղերի իմաստով: Իսկ դրանք չկան, կամ համենայնդեպս, եղածն ամենևին այնքան չէ, որ քաղաքացիներին հնարավորություն կտա չնկատել գնաճը կամ գնաճը չընկալել որպես ծանր հարված գրպանին:
Իհարկե կարելի է Հակոբ Հակոբյանին դուրս բերել հրապարակ և նա կհայտարարի, որ աղքատները, օրինակ, բենզին չեն օգտագործում, գազ էլ առանձնապես չեն լիցքավորում, ընդհանրապես մեքենա չունեն աղքատները, չունեն նաև տրակտոր, որ դիզվառելիք օգտագործեն: Եվ դա կլինի իհարկե ճիշտ պատասխան, բայց ամբողջ հարցն այն է, որ գնաճը աղքատներին չհարվածելով, ավելացնում է կամ սպառնում է ավելացնել նրանց թիվը, որովհետև ովքեր մինչ այժմ բենզին և գազ օգտագործում էին, նրանց մի մասը շատ հնարավոր է սկսեն չօգտագործել, կամ օգտագործել շատ քիչ:
Ազգային ժողովի փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը տարվերջին հայտարարել էր, թե 2018-ի այնպիսի տնտեսական զարգացում կլինի, որ ընտրողը հուսախաբված չի զգա իրեն:
Ընտրողի և իշխանության հարաբերությունն իհարկե այլ խոսակցության առարկա է, իսկ տվյալ դեպքում Արփինե Հովհաննիսյանի հայտարարությունը հետաքրիր է ներիշխանական հարաբերությունների համատեքստում:
Մասնավորապես, 2018-ի հունվարի մեկից իսկ մեկնարկած գնաճի նոր ալիքը, որն ունի շարունակության այսպես ասած բոլոր հիմքերը, արդյո՞ք ապրիլին մոտ առաջացնելու է իրավիճակ, երբ կառավարությունը կհայտարարվի ընտրողին հուսախաբ անող, դրանից բխող բոլոր հետևանքներով: Հատկապես, որ Սերժ Սարգսյանն էլ հայտարարել է, թե տնտեսական աճը պետք է շոշափելի և զգալի լինի քաղաքացիների համար:
Առայժմ քաղաքացիների համար շոշափելի և զգալի է միայն գների աճը: Ու չի նշմարվում քիչ թե շատ համոզիչ հեռանկար, որ գոնե դրա հետևից հանրությունը կզգա ու կշոշափի տնտեսական աճը:
Կարեն Կարապետյանի, այսպես ասած, թույլ տեղը համարվում կամ մատուցվում էր անվտանգության, արտաքին քաղաքականության ոլորտը, սակայն ինչպես երևում է՝ Կարապետյանը կարող է սայթաքել այնտեղ, որտեղ ամենից քիչն էր սպասում»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
« Հունվարի 8-ի լուսադեմին քրեական հեղինակություն համարվող Արա Վարդանյանի (Ճվճվ Արո) որդու՝ Սարգիս Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որի հետևանքով ՃՈ երկու տեսուչ է զոհվել, շարունակում է հասարակական լայն հնչեղություն ունենալ:
Երեկ առավոտյան հրապարակվեց ողբերգական վթարի տեսանյութը, որը լայն քննարկման առարկա դարձավ սոցիալական ցանցերում: Տեսանյութում երևում է, թե ինչպես է BMW X6 մակնիշի ավտոմեքենան բախվում Սայաթ-Նովա խաչմերուկով անցնող և դեպի Օպերա ընթացող Ճանապարհային ոստիկանության ծառայություն իրականացնող Toyota Corolla մակնիշի ավտոմեքենային: Տեսանյութը դիտելիս պարզ է դառնում, որ ՃՈ ավտոմեքենան փողոցն անցնում է այն պահին, երբ մյուս ավտոմեքենաները շարունակում են տեղում կանգնած մնալ, ասել է թե՝ կարմիր լույսի տակով: BMW X6-ի բախումից հետո Toyota Corolla-ն մի քանի տասնյակ մետր շպրտվում է դեպի Աբովյան խաչմերուկ, իսկ BMW X6-ը դուրս է գալիս ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվում կանաչապատ տարածքում գտնվող գովազդային վահանակին: Երեկ արդեն դեպքի վայրից հեռացրել էին ջարդուփշուր արված գովազդային վահանակը, դեպքի վայրից դեռ չէր հեռացվել Toyota Corolla մակնիշի տարբերանշանը և մի քանի ջարդուփշուր արված մասեր ևս: Իսկ այն վայրում, որտեղ հանգրվանել է ջախջախված ՃՈ մեքենան, ծաղկեպսակ էր դրված:
Ողբերգական ավտովթարի տեսանյութը լայն քննարկման առարկա դարձավ. հատկապես քննարկվում էր այն հանգամանքը, որը ՃՈ մեքենան լուսացույցի կարմիր լույսի ժամանակ է անցել՝ չզիջելով անգամ հետիոտներին: Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ ՃՈ տեսուչները գտնվել են ծառայության մեջ և իրականացրել գիշերային հերթապահություն։ Համաձայն Ճանապարհային երթևեկության կանոնների 4-րդ գլխի 26-րդ կետի ՝ կապույտ գույնի առկայծող փարոսիկը միացրած տրանսպորտային միջոցների վարորդները, անհետաձգելի ծառայողական առաջադրանքներ կատարելիս, ապահովելով երթևեկության անվտանգությունը, կարող են չպահպանել կանոնների II (Լուսացույցի և կարգավորողի ազդանշանները) (բացի կարգավորողի ազդանշաններից), V-XVI , XIX և XXI բաժինների պահանջները: Այսինքն՝ ՃՈ տեսուչների գործողություններն օրենքի շրջանակներում են եղել:
Վթարի հետևանքով «Toyota Corolla» մակնիշի վարորդ ՃՈ տեսուչ Արեգ Դավթյանը հիվանդանոցում մահացել է, իսկ նրա գործընկեր Խաչիկ Գասպարյանը մահացել է մի քանի ժամ անց՝ հիվանդանոցում: Ինչ վերաբերում է BMW X6-ին, ապա վարորդը՝ քրեական հեղինակություն համարվող Ճըվճվ Արոյի որդին՝ Սարգիս Վարդանյանը, դեպքից հետո դիմել էր փախուստի, ապա ինքնակամ ներկայացել ոստիկանության բաժին: Նրանից բացի, BMW X6-ում երկու ուղևոր է եղել, որոնք ևս ստացել են մարմնական վնասվածքներ, սակայն չեն հոսպիտալացվել:
Նախօրեին երեկոյան Սարգիս Վարդանյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (Ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և ՀՀ ՔՕ 244 հոդվածով (Ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված հանցագործությունները կատարելու կասկածանքով: Մեր տեղեկություններով, նա հրաժարվել է դեպքի վերաբերյալ ցուցմունք տալ: Նույն այդ տեղեկություններով, մի քանի վկաներ նշել են, որ դեպքի օրը Սարգիս Վարդանյանը խմիչք է օգտագործել: Թե որքանով են համապատասխանում այս տեղեկություններն իրականությանը, կպարզվի սույն գործով նշանակված դատաքիմիական փորձաքննության եզրակացությունից հետո:
Երեկ պարզվեց նաև, որ Սարգիս Վարդանյանը 2014 թվականին մեկ տարով զրկված է եղել վարորդական իրավունքից, ավելին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանի փոխանցմամբ՝
Սարգիս Վարդանյանի կողմից վարորդական իրավունքը կրկին վերականգնելու մասին տվյալներ վարույթն իրականացման մարմնին հայտնի չէ: Սա էլ, ըստ էության, նշանակում է, որ Սարգիս Վարդանյանը մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի: Մեր հարցին ի պատասխան Տռուզյանն ասաց նաև, որ կան ցուցմունքներ, որոնց համաձայն BMW X6-ը գերազանցել է թույլատրելի արագությունը: Նրա խոսքով՝ սրանք նախնական տվյալներ են, որոնք ստուգվում են: Նա ասաց, որ նշանակվել է դատաավտոտեխնիկական, դատաքիմիական, դատակենսաբանական, մանրաթելային փորձաքննություն և քննություն է տարվում պարզելու վթարի իրական հանգամանքները:
Արա Վարդանյանը (Ճվճվ Արո) մահացել է ամիսներ առաջ՝ գլխի ինշեմիկ ինսուլտից: Նրա երկու որդիները բազմաթիվ անգամ հայտնվել են իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում, սակայն ինչպես բերման են ենթարկվել, այնպես էլ՝ ազատ արձակել: Ակնհայտ է, որ նրա որդիները վայելում են իշխանությունների հովանավորչությունը, հակառակ պարագայում վաղուց արդեն իրենց մասնակցությամբ հարուցված քրեական գործերից մեկով անազատության մեջ կլինեին, այդպիսով վտանգ չդառնալով հանրության համար, և ի վերջո չէին խլի երիտասարդ ոստիկանների կյանքը: Այս անգամ էլ հանրությունը լուրջ կասկածներ ունի, որ քրեական սույն հեղինակության որդիները կպատժվեն: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս պահի դրությամբ Սարգիս Վարդանյանը մեղադրվում է անզգույշ հանցագործություն կատարելու մեջ, կամ ինչպես կասեր Սերժ Սարգսյանը՝ դժբախտ պատահարի, հետևաբար՝ իսկապես չի բացառվում, որ Սերժ Սարգսյանն իր հերթական օժանդակությունը «շռայլի» Սարգիս Վարդանյանին:
Անցյալ տարեվերջին Սերժ Սարգսյանը ՏԻՄ և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում ասաց. «Նորից եմ կրկնում` մենք պատրաստ ենք, եթե ինչ-որ դեպք է պատահել, որ մեզնից կախված չէ՝ դժբախտ պատահար և այլն, պատրաստ ենք ամեն ինչով օժանդակելու, բայց դիտավորյալ ձեռքերը կեղտոտելը մենք պատրաստ չենք այլևս հանդուրժել»: Այնպես որ, Սարգիս և Սերժ Վարդանյանները գուցե այս անգամ էլ խուսափեն պատասխանատվությունից, չնայած նրա, որ մարդկային կյանքեր են խլվել և ընտանիքներ դժբախտացել»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Երկուշաբթի վաղ առավոտյան Երեւանի Սայաթ-Նովա պողոտայի եւ Աբովյան փողոցի խաչմերուկում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով ծանր վնասվածքներ ստացած երկրորդ ոստիկանը՝ Խ. Գասպարյանը, նույնպես այսօր մահացել է։ Վթարի ժամանակ տեղում մահացել է ոստիկանության աշխատակից Ա. Դավթյանը, Գասպարյանը տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանության «Տոյոտա» մակնիշի մեքենային բախվելուց հետո «ԲՄՎX6» մակնիշի մեքենայի վարորդը հեռացել էր տարածքից։ Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ «ԲՄՎ»-ի վարորդը արդեն ձերբակալվել է։ Նա նախկինում դատապարտված «Ճվճվ Արոյի» որդին՝ «Սաքուլիկ» մականվամբ Սարգիս Վարդանյանն է:
Հավատացեք՝ գործ ունենք ամենեւին էլ ոչ շարքային հանցագործության հետ, ու ոչ միայն այն պատճառով, որ վթարի զոհերը ոստիկանության երկու ծառայողներ են: Հանցագործություն կատարողը Հայաստանի կրիմինալ ընտանիքներից մեկի սանձարձակ որդիներից մեկն է, ով իսկական պատուհաս է դարձել երեւանցիների համար, մանավանդ նրանց, ովքեր գիշերվա ժամին գործի բերումով կարող են դրսում լինել եւ ակամայից դառնալ մեքենայով մեծ արագությամբ սուրացող «ամենակարող» Սաքուլիկի լկտիության պոտենցիալ զոհերը:
Սաքուլիկը պատահական կերպար չէ. նա իշխանության եւ կրիմինալի սերտաճման յուրօրինակ ծնունդ է: Սրանց ընտանիքի համար սովորական բան է մարդ սպանելն ու անպատիժ մնալը, էլ չենք խոսում մանր հանցագործությունների մասին: Քանի անգամներ ոստիկանությունն այս անզգամին բռնել ու տվել է Քննչական կոմիտեի ձեռքը, սակայն Սաքուլիկը «պլստացել» է, որովհետեւ հանցագործ կյանքով ապրող այս ընտանիքը գտնվել է Աղվան Հովսեփյանի հովանավորության տակ: Վարդանյանների կապերը «վերեւներում» այսքանով չեն սահմանափակվում. փակագծեր առայժմ չբացենք ու միայն արձանագրենք, որ Մոսկվայից Երեւան Կարեն Կարապետյանի տեղափոխելուց հետո Սաքուլիկն ավելի սանձարձակ է դարձել:
Հիմա նույնպես Սաքուլիկի համար ալիբիներ են ստեղծվում. համացանցում տարածվել է մի տեսանյութ, որի միջոցով ուզում են ապացուցել, որ ոստիկանական մեքենան եղել է «կարմիրի» տակ: Նույնիսկ այդ տեսանյութում պարզ երեւում է, որ, այո, ազդանշանը միացրած, «կարմիրի» տակ ոստիկանները շատ դանդաղ վարել են մեքենան, ինչը միանգամայն օրինական է: Դժբախտ պատահարի պատճառն այն է, որ Սաքուլիկը մեքենան վարել է անասնական արագությամբ: Ի դեպ, սա հոռի բարքերի հետեւանք է, որովհետեւ նա ալկոհոլի ազդեցության տակ չի եղել: Ուշագրավ է, որ Վարդանյան եղբայրները եւ նրանց հայրը՝ «Ճվճվ Արոն», վաղուց զրկված են եղել վարորդական իրավունքից:
Հերթական սանձարձակությունը՝ երկու զոհով: Այս դեպքում զոհերը ծառայություն կատարող ոստիկաններ են, եւ Վլադիմիր Գասպարյանի համար պատվի հարց պետք է լինի հանցագործին փակելը, նրան քրեական պատասխանատվության ենթարկելը, եթե նույնիսկ Վարդանյաններին օգնության շտապեն Աղվան Գառնիկիչը կամ այլ ազդեցիկներ:
Հենց սրա համար ենք ասում, որ սա շարքային հանցագործություն չէ, որովհետեւ եթե այս անգամ եւս Սաքուլիկն անպատիժ մնա, ուրեմն պետություն չունենք, եւ հաջորդ անգամ նա կարող է փողոցում հրապարակավ գնդակահարել քաղաքացիների կամ ոստիկանների»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.