29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Սերժ Սարգսյանը բավականին սառնասիրտ եւ դիպուկ պատասխանեց ղարաբաղյան խնդրի, հայկական իբրեւ թե ագրեսիայի եւ Խոջալուի իբրեւ թե ցեղասպանության վերաբերյալ ԵԽԽՎ ադրբեջանական պատվիրակության բավականին էմոցիոնալ եւ «բոցաշունչ» հարցին, խորհուրդ տալով Խոջալուի «ցեղասպանության» հեղինակներին փնտրել Ադրբեջանում, եւ հայտարարելով, թե Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի կազմում:
Միաժամանակ, Սերժ Սարգսյանը բավական հստակ ու փաստարկված ներկայացրեց ՄԱԿ ԱԽ հայտնի բանաձեւերի խնդիր, որոնց իբրեւ թե չկատարման համար Բաքուն մեղադրում է Հայաստանին: Ընդ որում, Սարգսյանի պատասխանում կարեւոր էր այն, որ նա փորձեց հայկական դիրքերը, այսպես ասած, կամրջել այդ հարցում եւ մատնանշեց նախկին իշխանության դիվանագիտական հմտության հանգամանքը, ինչը, անկասկած, կարեւոր ազդակ էր առաջին հերթին միջազգային հանրությանն ու լսարանին՝ որպես Արցախի խնդրում հայկական պետականության որոշակի կուռ առանցքի արձանագրում, անգամ կարգավորման մոտեցումների վերաբերյալ տարբերության պարագայում:
Այլ կերպ ասած՝ միջազգային հանրությանը հղված ազդակների մասով Սերժ Սարգսյանը գոնե նվազագույն անհրաժեշտության մասով դիպուկ էր ու բավականին ամուր: Այստեղ թերեւս խնդիրը, որ ուշադրության է արժանի, այլ տեղ է: Առանձին վերապահումներով, հաճախ նույնիսկ կոնցեպտուալ տարբերություններով, այդուհանդերձ, հայկական պետականության քառորդ դարի, հատկապես արցախյան պատերազմից հետո անցած երկու տասնամյակի ընթացքում Երեւանն իր դիվանագիտության հարցում կարողացել է ապահովել նվազագույն մի շեմ, որից չի իջել երբեք եւ գործնականում կարողացել է կարեւոր նշաձող ապահովել միջազգային հանրությանն ուղղված մեսիջներում: Որպես կանոն, Հայաստանի առաջին դեմքերը միջազգային հարթակներում բավական դիպուկ, հանգամանալից եւ փաստարկված հակադարձել են ադրբեջանական հարցադրումները: Խնդիրն այլ տեղ է՝ արտաքին այդ մեսիջների ներքին սպասարկման հարցում:
Բանն այն է, որ նույն առաջին դեմքերը արտաքին ամբիոններում Ադրբեջանին տրված այդ դիպուկ պատասխանները ներսում փորձել են օգտագործել հանրության մոտ միավորներ հավաքելու, քարոզչության նպատակով: Ըստ այդմ, ներքին քաղաքականության դաշտում համալրվելու, լրացվելու, լրացուցիչ կամ հավելյալ քաշ հավաքելու փոխարեն, այդ պատասխանները դրվել են քարոզչական շրջանառության եւ մաշվել, ինչի շնորհիվ թուլացել է խորքային էֆեկտը եւ հայկական քաղաքականությունն ընդհանրապես: Հենց այստեղ է գլխավոր հարցը, որը պահանջում է լուրջ մոտեցում ու վարքագծի վերանայում:
Արտաքին ամբիոններում Ադրբեջանին տրվող դիպուկ պատասխանները պետք է շարունակվեն Հայաստանի ներսում ադեկվատ, արդյունավետ կառավարմամբ եւ ռեֆորմներով: Այլապես առաջանում է ներսի ու դրսի կտրվածքը, եւ պետական քաղաքականությունը մնում է կիսատ, որի հաշվին ընդամենն ամբողջանում է իշխանության արդեն խմբային շահերի սպասարկումը: Ներսի եւ դրսի այս հարաբերակցության շոշափելի եւ արագ փոփոխությունն է, որ կլինի ոչ միայն ամբողջական եւ ամենից ուժգին պատասխանը կամ հակադարձումը Ադրբեջանին, այլ ամբողջական քաղաքական-քաղաքակրթական մեսիջը միջազգային հանրությանը, երբ ադրբեջանական հարցադրումներից հետո ոչ միայն այլեւս որեւէ սկզբունքային կառույց չի էլ փորձի սպասել, թե ինչ է պատասխանելու Հայաստանը իրավիճակը գնահատելու համար, այլ որ մի կառույց սկզբունքորեն այլեւս չի էլ հարկ համարի ադրբեջանական հարցադրումները լսելը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Ստատուս քվոն կայուն չէ, եւ ԼՂ հակամարտությունը սառեցվածներից չէ, նախօրեին Փարիզի Ելիսեյան պալատում Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահների հետ դիտարկում է բանակցությունն առաջ տանելու հնարավորությունը: Մակրոնը հայտարարել է, որ լուծումը պահանջելու է համարձակ փոխզիջումներ եւ կոնկրետ գործողություններ:
Ի տարբերություն Ֆրանսիայի նախագահի՝ Սերժ Սարգսյանը իր ելույթում ղարաբաղյան հակամարտության մասով եղել է շատ ավելի սակավախոս: Սերժ Սարգսյանը ասել է, որ շնորհակալություն է հայտնել Մակրոնին խնդրի կարգավորման Ֆրանսիայի տարիների ջանքի համար: Սարգսյանը հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդը տարիներ շարունակ պայքարում է իր ինքնորոշան եւ ազատության համար, ու այդ պայքարը չի կարող հաջող ավարտ չունենալ:
Մակրոնի եւ Սարգսյանի հայտարարության շեշտադրումներում նկատելի է տարբերությունը: Դա պայմանավորված է կարգավիճակների՞ տարբերությամբ, որ ունեն Մակրոնն ու Սերժ Սարգսյանը, թե՞ նաեւ սկզբունքային մոտեցումների եւ դիրքորոշումների: Ի վերջո՝ Ֆրանսիան միջնորդ համանախագահներից է եւ իր հայտարարություններում անկասկած պետք է լինի որոշակիորեն չեզոք, զուսպ եւ ըստ էության՝ խոսի այն մասին, ինչի մասին խոսել է Մակրոնը, եւ խոսում են բոլոր համանախագահները՝ այս կամ այն նրբերանգային տարբերությամբ: Այդ տեսանկյունից, Ֆրանսիայի նախագահն ամենեւին նորություն չի ասում, երբ խոսում է, այսպես ասած, համարձակ փոխզիջումների մասին:
Սերժ Սարգսյանն, ըստ էության, հակամարտող կողմի ներկայացուցիչ է, եւ այստեղ, իհարկե, հռետորաբանությունը ենթադրում է բոլորովին այլ շեշտադրումներ ու մեսիջներ: Ավելի կարեւոր է, թե ինչպիսին է Ֆրանսիայի դիրքորոշումը, այսպես ասած, դե ֆակտո, եւ այդ իմաստով որքանով է այն համընկնում Հայաստանի դիրքորոշմանն ու շահերին: Շատ կարեւոր է, որ Սերժ Սարգսյանը հնչեցնում է Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ ազատության համար պայքարի անխուսափելի բարեհաջող ավարտը եւ դրա համար ամբիոն է դառնում Ֆրանսիայի նախագահական նստավայրը: Դա արդեն իսկ ինչ-որ բան նշանակում է:
Միեւնույն ժամանակ, հատկանշական է, որ Ֆրանսիայի նախագահն իր ադրադարձում բավական մանրակրկիտ է եւ նշում է անգամ Կրակովում արտաքին գործերի նախարարներ Նալբանդյանի ու Մամեդյարովի վերջին հանդիպման մասին, ինչով Մակրոնը թերեւս փորձում է վկայել, որ չնայած իր համեմատաբար նոր նախագահությանը, Ղարաբաղի հարցում հասցրել է բավականին խորամուխ լինել պրոցեսի մեջ եւ բավական ուշադիր է դրա ընթացքի նկատմամբ: Այդպիսով, Ֆրանսիայի նախագահն առնվազն ամրագրում է, որ ղարաբաղյան խնդիրն իր համար կարեւոր թեմաների շարքում է, համենայնդեպս՝ այն աստիճան, որ հետեւում է դրա ընթացքին՝ ընդհուպ արտգործնախարարական մակարդակի հանդիպումների ներառմամբ:
Դա նշանակո՞ւմ է, որ Ֆրանսիան ղարաբաղյան խնդրում առաջիկայում պատրաստվում է ցուցաբերել առավել նախաձեռնողականություն, եւ այդ համատեքստում արդյո՞ք Սերժ Սարգսյանը Մակրոնի հետ հանդիպմանը փորձել է խաղարկել ղարաբաղյան խնդրի հանդեպ Ֆրանսիայի նախագահի այդ ուշադրությունը իր հետնախագահական պլանների վրա ուշադրություն բեւեռելու իմաստով»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը «Հայկական ժամանակ»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ նախագահի՝ ՀՀԿ-ի թեկնածու Արմեն Սարգսյանի դեմ հարվածներ կսկսվեն աշնանից:
Հայտնի սոցիոլոգն ակնարկել է նաեւ, որ առաջիկայում շատ նուրբ հարց է առաջանալու՝ ո՞վ է այսուհետ լինելու առաջին տիկինը. նախագահի՞ կինը, թե՞ վարչապետի: Չի բացառվում, որ նաեւ այս հողի վրա լուրջ խմորումներ տեղի ունենան:
«Հայկական ժամանակ»
«Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին հայտարարությունները, որ հնչում են արդեն ամիսներ շարունակ, ՀՀԿ որոշ ներկայացուցիչների, նաեւ մի շարք այլ ոլորտների, այսպես ասած, մտավորականության ներկայացուցիչների շուրթերից, իրականում այլ բան չեն, քան սպառնալիք Հայաստանի ազգային անվտանգությանը: Ընդ որում՝ այստեղ խնդիրն ամենեւին Սերժ Սարգսյանը չէ, այլ հենց անփոխարինելիության հանգամանքը:
Այսինքն՝ եթե անգամ հայտարարվեր, թե անփոխարինելի է Կարեն Կարապետյանը, կամ անփոխարինելի է Արմեն Սարգսյանը, Վիգեն Սարգսյանը, կամ Պողոս Պետրոսյանը, կամ Պետրոս Պողոսյանը, միեւնույն է՝ գործ էինք ունենալու ազգային անվտանգության, պետական անվտանգության սպառնալիքի հետ: Խոսել Հայաստանում որեւէ մեկի անփոխարինելիության մասին, գործնականում նշանակում է մատնանշել Հայաստանի գլխավոր թիրախը, ինչպես ասենք պատերազմի ժամանակ հակառակորդին մատնացույց անել հրամանատարական շտաբը կամ հակառակորդին փոխանցել հետախուզական ջոկատի կոորդինատները:
Ինչպե՞ս վարվել պետության հետ, որը կախված է, այսպես ասած, մեկից՝ ինչ անուն-ազգանուն էլ ունենա այդ մեկը: Այստեղ թերեւս առանձնապես մեծ երեւակայություն պետք չէ պատկերացնելու համար, թե ինչպես է հնարավոր աշխատել Հայաստանը առավելագույնս խոցելի դարձնելու կամ պարզապես խոցելու համար՝ պետք է գտնել այդ մեկի թույլ տեղը, քանի որ արդեն իսկ պարզ է, որ այդ մեկը Հայաստանի թույլ տեղն է: Ու բացարձակապես կապ չունի՝ այդ մեկը լեգիտիմ է, թե ոչ:
Իսկ երբ պետությունը գտնվում է բարդ տարածաշրջանում, բարդ տնտեսաքաղաքական խնդիրներով ու շուրջը բառի բուն իմաստով փոթորկվող աշխարհով, երբ սուբյեկտների վարքագիծը բացարձակապես անկանխատեսելի է, իսկ ռազմուժի որեւէ կիրառում դարձել է գործնականում անկասելի, անվտանգությունը մեկից կախելն այլ բան չէ, քան պարզապես բացել Հայաստանի թիկունքը:
Այս տեսանկյունից, Սերժ Սարգսյանի հայտարարությունները, թե այլեւս անձը չէ որոշողը, այլ ինստիտուտները, կառույցները, քաղաքական ուժերը, Հայաստանի ռազմավարական անվտանգության տեսանկյունից շատ ավելի ադեկվատ են, քան նրա անփոխարինելիության մասին չարյաց փոքրագույն դեպքում քնարական, իսկ վատագույն դեպքում՝ մորթապաշտական զեղումները, որոնք կարող են Հայաստանի վրա շատ թանկ արժենալ:
Իհարկե, այս ամենում առանցքային է դառնում հարցը, թե Սերժ Սարգսյանն ինքը խոսքի եւ գործի արանքում որտեղ է: Նա, իհարկե, մարտավարական նկատառումներից ելնելով կարող է չկանխարգելել իր անփոխարինելիության մասին հայտարարություններն ու պնդումները, տվյալ պարագայում դրանք էական չեն լինի, եթե Սարգսյանը գործնականում իրականություն դարձնի Հայաստանում բազմաշերտ եւ բազմակենտրոն կառավարման համակարգի, հակակշիռների եւ այսպես ասած՝ դիվերսիֆիկացիայի վրա խարսխված համակարգի ձեւավորումը: Հակառակ դեպքում, ապրիլից հետո Հայաստանը կարող է հայտնվել աչքերը կապած ականապատ դաշտում հայտնվածի կարգավիճակում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Արամ Մայիլյանից հետաքրքրվեցինք, թե Ղարաբաղյան շարժման 30-ամյակի առթիվ իշխանությունները «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում կանգնած գործիչներից մեկին՝ գրեթե 18 տարի վտարանդի Վանո Սիրադեղյանին հնարավորություն կընձեռե՞ն վերադառնալ հայրենիք։
«Հոկտեմբերի 27-ից հետո ձևավորված իշխանությունները չեն դիմի նման քայլի։ Միայն այն դեպքում Վանո Սիրադեղյանին թույլ կտան վերադառնալ հայրենիք, երբ նա անկարող լինի որևէ բան անել։ Այս իշխանություններն ընդհանրապես որևէ մեկին թույլ չեն տա դառնալու բյուրեղացման կենտրոն, հասարակությանը միավորելու կենտրոն։
Նույն ձևով նախագահի ընտրությունն է (որը ոչ թե ընտրություն է, այլ՝ նշանակում) այդ սկզբունքով իրականացվում։ Դա արվում է այն նպատակով, որ հանկարծ որևէ մեկը չդառնա բյուրեղացման կենտրոն, հասարակության ձգտումները չմարմնավորվեն մեկ կերպարի մեջ»,- մեր հարցին արձագանքեց Արամ Մայիլյանը»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Խորհրդարանական կառավարման մոդելի անցումից հետո, որ տեղի ունեցավ Սահմանադրության 2015 թվականի փոփոխությամբ, Հայաստանի նախագահի պաշտոնի շուրջ կենտրոնացած հանրային եւ քաղաքական ավանդական «ինտրիգը» տեղափոխվեց վարչապետի ուղղությամբ, հատկապես Սերժ Սարգսյանի հնարավոր հավակնության գործոնի ազդեցությամբ:
Անցնող երկու տարիների ընթացքում հանրային դիսկուրսում չորրորդ նախագահի հարցը գործնականում չի եղել առանցքային դիրքերում եւ չի արժանացել մեծ ուշադրության, նույնիսկ փոքրի էլ չի արժանացել: Սակայն այս օրերին չորրորդ նախագահի թեկնածության եւ ընտրության թեման ստվերել է նույնիսկ վարչապետի հարցը: Իհարկե, դա ժամանակավոր է, մինչեւ կլինի ընտրությունը, եւ հանրային ու քաղաքական ուշադրության ռեժիմը կվերադառնա վարչապետի ու կառավարության խնդրին:
Այդուհանդերձ, եթե ուշադրության բռնկումը հնարավոր է համարել ժամանակավոր, պետք է նկատել եւ արձանագրել, որ չորրորդ նախագահի թեկնածության հարցում հանգուցալուծումը ամենեւին չի խոսում ժամանակավորության մասին՝ այն տեսանկյունից, որ ընտրված թեկնածուն ամենեւին բուտաֆորիկ կերպար չէ, որը լինելու է դրածո եւ կամակատար: Համենայնդեպս, առաջադրված Արմեն Սարգսյանի կենսագրությունն ու միջազգային հեղինակությունը, կապերն ու կշիռը, մեղմ ասած, գոնե տեսական դաշտում անթույլատրելի են համարում դիտարկումը, թե այդ պաշարով գործիչը կարող է իրեն տեսնել դրածոյի կամ էլ կամակատարի դերում, անգամ ենթարկել իրեն այդպիսին դառնալու ռիսկի:
Ըստ այդմ, առնվազն քանի դեռ չենք դարձել արդեն ընտրված եւ լիազորությունը ստանձնած, նոր մոդելի լիարժեք անցման պայմաններում գործող նախագահի անմիջական քայլերին եւ դերակատարությանը, նվազագույնը տեսականում հիմք ունենք ենթադրելու, որ չորրորդ նախագահի խնդրի հանգուցալուծումը ստեղծում է նոր իրավիճակ եւ բավականին երկարաժամկետ կտրվածքով: Թեեւ նախագահի ինստիտուտը ունենալու է ներկայիս համեմատությամբ զգալիորեն սահմանափակված լիազորություն, այդուհանդերձ՝ գերնախագահ չլինելու պարագայում, չի էլ լինելու այլ գերինստիտուտ: Ու այստեղ արդեն Արմեն Սարգսյանի մի շարք գործոններ՝ թե՛ անձնական, թե՛ ռեսուրսային, անգամ ամենաթույլ օղակ դիտարկելու դեպքում նախագահի ինստիտուտը վերածում են իշխանական համակարգում ազդեցության եւ ուժի կենտրոնի:
Խոսքը ոչ միայն Արմեն Սարգսյանի մեծ հեղինակության մասին է թե՛ հայկական միջավայրերում, թե՛ նաեւ միջազգային տնտեսական, քաղաքական ասպարեզներում, այլ նաեւ անմիջական տնտեսական ռեսուրսային: Սարգսյանն ըստ էության խոշոր գործարար է կամ տնտեսական գործիչ, որը ներգրավված է եղել միջազգային խոշոր տնտեսական ընկերություններում ու խմբերում, իրականացրել խոշոր տնտեսական նախագծեր տարբեր երկրներում, այդ թվում՝ եվրասիական գոտում ու հենց Հայաստանում: Եվ երբ այդ ամենին ավելանում են նաեւ դիվանագիտական գործունեության ընթացքում, այսպես ասած, հավաքագրված կապերը, ապա ակնհայտ է դառնում, որ թվացյալ թուլացած եւ բուտաֆորիկ նախագահական ինստիտուտը Արմեն Սարգսյանի նշանակումով դե ֆակտո ստանում է բոլորովին այլ կշիռ, ըստ այդմ՝ իշխանական համակարգում բոլորովին այլ ազդեցություն»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։
«2018 թվականը Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման վերջին տարին է:
2013 թ. մարտի 1-ին ՀՀ Նախագահի հրամանագրով Ջաղինյանը վեց տարի ժամկետով նշանակվել է Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ՝ ապա, մարտի 5-ին խորհրդի նախագահ։
Այժմ կարծիք կա, որ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Ալեքսան Հարությունյանը վերադառնալու է Հանրային հեռուստատեսության և ռադիոյի խորհրդի նախագահի պաշտոնին. նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2003-2013 թվականներին:
Տեղեկության իսկության վերաբերյալ Ալեքսան Հարությունյանին ուղղված մեր հարցմանն ի պատասխան, նախագահի հասարակայնության և տեղեկատվության հետ կապերի վարչությունից հայտնեցին, որ տարածված լուրերն ապատեղեկատվություն են:
«Հայկական ժամանակ»-ը զրուցեց Ռուբեն Ջաղինյանի հետ, պարզելու՝ արդյո՞ք ցանկություն ունի հնարավորության դեպքում ևս վեց տարի վերընտրվել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնում:
Վերջինս նշեց, որ աշխատելու ցանկություն միշտ ունի, հատկապես, երբ գործում տեսնում է համընթաց զարգացում և ձեռքբերումներ։
Ջաղինյանը նաև նշեց, որ ինքն էլ է լսել Ալեքսան Հարությունյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ վերադառնալու մասին տեղեկությունները: «Նման քննարկումներ միշտ էլ լինում են, հատկապես յուրաքանչյուր պաշտոնի ժամկետի ավարտին, կամ դրա սկզբին, ես դրանք բնական եմ համարում»,- ասաց խորհրդի նախագահը:
Ռուբեն Ջաղինյանի՝ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ ընտրվելը Հ1-ում ի սկզբանե ծանր են տարել: Նրա հետ առնչություն ունեցող հեղինակային հաղորդումների ու ծրագրերի մեջ ներգրավված որոշ անձինք կարծելով, որ Ջաղինյանի հետ աշխատել չի լինելու, սկսել են «ճամպրուկները հավաքել»:
Հիմա թե Ջաղինյանի վերընտրվելու և թե Ալեքսան Հարությունյանի վերադարձի դեպքում Հ1-ում, թերևս, ոչինչ էլ չի փոխվելու: Խորհրդի նախագահը շարունակելու է պահպանել «անգլիական թագուհու» կարգավիճակը, իսկ քաղաքական-լրատվական մասը հիմնականում կոորդինացնելու է Հայաստանի Հանրային հեռուստաընկերության լրատվական և վերլուծական հաղորդումների տնօրեն Հարություն Հարությունյանը՝ նախագահական նստավայրի անմիջական վերահսկողության ներքո»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Բոլորը հիասթափված են այս իշխանություններից, ոչ ոք ոչ մի բան չի կարողանում անել։ Արվածն էլ կապիկության է նման։ Մեր երկրում երթով ոչ մի բան չես փոխի»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀԺԿ նախկին համակիր Գրիշա Վիրաբյանը՝ անդրադառնալով վաղը «Ելք»-ի նախաձեռնած երթին։
Վիրաբյանի խոսքով՝ Հայաստանում իշխանությունն այնպիսի ահավոր վիճակում է, այնքան վարկաբեկված է, որ «մեզ մոտ պետք է սկսել պահպանակների հեղափոխություն»։
Վիրաբյանը, անդրադառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը ապագա նախագահի թեկնածուի մասին, նկատեց, որ երկրի ղեկավարի պաշտոնը քաղաքական է, եւ չի կարող նախագահը լինել ապաքաղաքական դեմք։ Միեւնույն ժամանակ մեր զրուցակիցը նշեց, որ Սերժ Սարգսյանը պատրաստվում է նախագահի պաշտոնում դնել քաղաքականությունից հեռու մեկին, որպեսզի ինքը արդեն վարչապետի կամ կուսակցության ղեկավարի պաշտոնից շարունակի միանձնյա ղեկավարել Հայաստանը։
Անդրադառնալով իր վերաբերյալ քրեական գործին՝ Վիրաբյանը նշեց, որ այս ձգձգումներով բարոյական խոշտանգում է կիրառվում իր նկատմամբ, եւ ինքը պատրաստվում է այդ փաստը վիճարկել դատարանում եւ նորից հասնել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
Վիրաբյանը նաեւ նշեց, որ ինքը Սերժ Սարգսյանին, ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին եւ վարչապետ Կարեն Կարապետյանին գրություններ է ուղարկել, տեղեկացրել է իր գործի հանգամանքները, նշել է, որ իր նկատմամբ բարոյական խոշտանգում է կատարվում, եւ պահանջել է արտահերթ նիստեր հրավիրել, խելք խելքի տալ եւ գտնել իր ամորձին կերած մարդուն։
Հիշեցնենք, որ 2004 թվականի հանրահավաքների ժամանակ Գրիշա Վիրաբյանը դաժան ծեծի էր ենթարկվել, ինչի հետեւանքով կորցրել էր ամորձիներից մեկը։ ՄԻԵԴ-ը ճանաչել էր Վիրաբյանի նկատմամբ խոշտանգման փաստը, պարտավորեցրել էր Հայաստանին խոշտանգման փաստով քրեական գործ հարուցել եւ մեղավորներին պատժել, ինչը, սակայն, մինչ օրս չի կատարվում»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հավանաբար առաջիկայում ՀՀ կենտրոնական բանկը կսկսի բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչի հետեւանքով աստիճանաբար կբարձրանան նաեւ բանկերի կողմից բիզնեսին եւ բնակչությանը տրվող վարկերի տոկոսները:
Այս մասին ԿԲ-ն ակնարկել է վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ իր տարածած հաղորդագրության մեջ: Թանկացնելով վարկերը՝ ԿԲ-ն փորձելու է կանխել գնաճը: Այսինքն, եթե պարզ ասենք, ավելի թանկ վարկերը բերելու են տնտեսական աշխուժության նվազմանը, ինչն էլ իր հերթին հանգեցնելու է բնակչության գնողունակության նվազմանը:
Դասական տնտեսագիտական կանոններով՝ եթե բնակչության գնողունակությունը նվազում է, նվազում է նաեւ գնաճի ցուցանիշը: Ամբողջ խնդիրը, սակայն, այն է, որ մեր տնտեսության վրա այնքան չեն տարածվում դասական տնտեսագիտության կանոնները: Մասնավորապես, գերմոնոպոլիզացված մեր տնտեսությունում գները աճում են ոչ թե շուկայական գործոնների ազդեցությամբ, այլ ապրանքային շուկաներում գործող «տնտեսվարողների» քմահաճույքներով: Նման պայմաններում տոկոսադրույքի փոփոխությունները կարող են ծանր հետեւանքներ ունենալ»:
«Հայկական ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Սերժ Սարգսյանի պատկերացմամբ, Հայաստանի չորրորդ նախագահը պետք է լինի մի անհատ, ով երբեք քաղաքականությամբ չի զբաղվել և կուսակցության անդամ չի եղել: Խոսքը պետք է գնա մի մարդու, մի անհատի մասին, ով անցած ճանապարհ ունի, ունի ճանաչում և՛ երկրի ներսում, և՛ դրսում, կարող է պատշաճ մակարդակով, ըստ արժանվույն ներկայացնել Հայաստանն արտերկրում` երեկ ասում էր ամիսներ անց իր պաշտոնից հեռացող նախագահը: Սերժ Սարգսյանն անուն չի հնչեցրել` իր սովորության համաձայն, մինչև վերջին պահը պահելով ինտրիգը:
Մյուս կողմից` երկրի ղեկավարը երեկ այնպես պատկերավոր է նկարագրել չորրորդ նախագահի թեկնածուին, որ գրեթե ակնհայտ է` խոսքը Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանի մասին է:
Այսօր ՀՀԿ Գործադիր մարմինն, ըստ ամենայնի, միաձայն կհաստատի Սերժ Սարգսյանի առաջարկը, իսկ Արմեն Սարգսյանը մարտի 2-ին ԱԺ կողմից կընտրվի երկրի չորրորդ նախագահ` ընտրությունների հենց առաջին փուլում ստանալով պահանջվող 79 ձայնը:
Բանն այն է, որ Արմեն Սարգսյանը հայկական քաղաքականության խորհրդավոր կերպարներից մեկն է, որը տարբեր իրավիճակներում փրկության դեղատոմս է համարվել թե իշխանությունների և թե ընդդիմության համար: Այս իմաստով` Արմեն Սարգսյանն իսկապես ազգային համաձայնության դրսևորում է, սակայն` ոչ թե կոնկրետ ծրագրի կամ արժեքային համակարգի, այլ` սպասումների, վիրտուալության մակարդակում: 1996-ի նախագահական վիճահարույց ընտրություններից հետո, երբ իշխանության ճգնաժամն ակնհայտ էր, Արմեն Սարգսյանն իրապես հնարավորություն ուներ դառնալ ազգային համաձայնության գաղափարի կրող:
Լևոն Տեր-Պետրոսյանը նրան նշանակեց վարչապետի պաշտոնում` թերևս հուսալով, որ նա կկարողանա հակակշռել իշխանության անվերահսկելի դարձող ուժային սեգմենտին և երկրում իրականացնել բարեփոխումներ` օգտագործելով իր միջազգային կապերը:
Արմեն Սարգսյանն արտահամակարգային կերպար էր և սպասումներ առաջացրեց հանրության շրջանում, մանավանդ, որ նրա հետ բանակցելու պատրաստակամություն հայտնեց անգամ արմատական ԱԺՄ-ն: Կերպարային առումով Արմեն Սարգսյանը նույնիսկ նման է Կարեն Կարապետյանին:
Արտաքին դրական ֆոնի տակ քաղաքական դատարկությունն է, արժեքային համակարգի բացակայությունը: Պատահական չէ, որ մի քանի ամսից Արմեն Սարգսյանը հեռացավ վարչապետի պաշտոնից` առանց որևէ նշանակալի ձեռնարկի, նախաձեռնության: Պաշտոնապես ներկայացվեց, թե Սարգսյանն արտերկրում բուժման կարիք ունի, քաղաքական կուլիսներում շրջանառվում էր վարկած, թե իբր Վազգեն Սարգսյանն ու Վանո Սիրադեղյանն են Արմեն Սարգսյանին հարկադրել հրաժարական տալ:
Իշխանության ճգնաժամերի ժամանակ անընդհատ շրջանառվում էին խոսակցություններ, թե շուտով Արմեն Սարգսյանը նշանակվելու է վարչապետ, նա եղել է նաև ընդդիմադիր մի քանի ձևաչափերի «երազանքի թեկնածու»:
Սերժ Սարգսյանը փաստորեն իրականություն է դարձնում շատերի «երազանքը»` նախագահի պաշտոնում առաջարկելով Արմեն Սարգսյանի թեկնածությունը: Խորհրդարանը, թերևս բացառությամբ «Ելքի», միահամուռ կողմ է քվեարկելու Արմեն Սարգսյանի թեկնածությանը` այդպես էլ չկարողանալով մոտիվացնել իր ընտրությունը քաղաքական տեսանկյունից:
Արմեն Սարգսյանն, ըստ էության, դառնալու է Հայաստանի իշխանության և խորհրդարանի ապաքաղաքական կոնսենսուսը: Կասկածից վեր է, որ նրա անունն ասոցացվելու է արտաքին քաղաքական դրական իմիջի, ներդրումների հետ, սակայն Արմեն Սարգսյանի անունը մինչև այժմ ավելի շատ ասոցացվում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում իրականացվող մի քանի սկանդալային նախագծերի հետ»:
«Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.