29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Որոշ ժամանակ առաջ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը Ուկրաինայից 50 միավոր РК-2С և РК-2ОФ տեսակի կառավարվող հակատանկային հրթիռ է գնել: Սրանից մի քանի օր հետո էլ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է հրապարակել, որտեղ ասվում է, որ Ռուսաստանից Բաքվի նավահանգիստ է հասցվել ժամանակակից զինտեխնիկայի խոշոր խմբաքանակ ու ռազմամթերք: Հայտարարության մեջ նվում է, որ նույն տեխնիկան հաջողությամբ կիրառվել է Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների ժամանակ՝ 2016-ի ապրիլին:
«Մեծ քանակությամբ կենդանի ուժի, տեխնիկայի ու այլ միջոցների ոչնչացումը մեր կողմից այս նույն զինատեսակներով արդեն իսկ 2016-ին ապացուցել են իրենց արդյունավետությունը»,- ասված է հայտարարության մեջ:
Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Ուկրաինայի՝ Ադրբեջանին զենք վաճառելու քայլի վերաբերյալ ասել էր, որ Ուկրաինայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքը նշանակում է՝ սատարել ահաբեկչությանը:
«Հայկական ժամանակ»-ի հարցին, թե Հայաստանն ու Ռուսաստանը ռազմավարական գործընկերներ են, որքանո՞վ է Ռուսաստանի այդ քայլն ազնիվ, ԱՀ նախագահի խոսնակն ասաց, որ մենք պետք է խնդրի հետ կապված ամեն ինչ հաշվի առնենք.
«Ընդհանրապես, երբ խոսում ենք ռազմավարական գործընկերության մասին, պիտի հաշվի առնենք բազմաթիվ գործոններ: Դժբախտաբար, հնարավոր չէ այնպես անել, որ Ադրբեջանին որևէ մեկը զենք չվաճառի: Դա մեզ համար, իհարկե, ցավալի է: Մյուս կողմից, եթե կան այդպիսի միտումներ, մենք պետք է տեսնենք՝ ինչքանով ենք ի վիճակի այդ գործընթացները փոխել: Դրա համար ժամանակ է պետք, քրտնաջան աշխատանք է պետք: Մենք երբևիցե չպետք է ընկնենք հիստերիայի գիրկը, չընկնենք պրովոկատորների հետևից, ովքեր ուղղակի բղավում են՝ իրենց հայրենասերի տեղ դրած, ովքեր ասում են՝ դե որ զենք է վաճառում, ուրեմն մեր դեմ է, մենք պիտի Ռուսաստանի հետ հարաբերությունները խզենք՝ մոռանալով ում հետ ենք մենք հարևան: Այդ պրովոկատորներն ի վիճակի՞ են պահել սահմանը: Նույն Թուրքիան: Թուրքիան էլ է ահաբեկչական երկիր, չի հարձակվելու՞: Հետևաբար, պիտի ամեն ինչ հաշվի առնենք: Դա չի նշանակում, որ ինչ-որ ուժերի պետք է հնազանդ լինենք, այլ պետք է ամեն ինչ հաշվի առնենք և ասենք՝ այ սա մեր տեսակետն է: Մենք դեմ ենք, որ նույնիսկ «ռագադկա» վաճառեն Ադրբեջանին՝ այդ թվում Ռուսաստանը»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը:
Հայկական ժամանակ
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
Վերջին օրերին Վրաստանում գրանցվում են կարմրուկով հիվանդացության բազմաթիվ դեպքեր: Ավելի վաղ հայտնի էր դարձել նաեւ Ուկրիանում վարակը տարածվելու մասին, որտեղ նույնիսկ մահվան դեպքեր էին գրանցվել:
Վարակը կհասնի՞ Հայաստան, որքանո՞վ ենք մենք պատրաստ դրան: «ՀԺ»-ի լրագրող Աննա Զախարյանին պարզաբանումներ է տվել Հայաստանի առողջապահության նախարարության իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը:
Կարմրուկի դեմ պատվաստում իրականացվում է երկու տարիքային խմբում 1 եւ 6 տարեկանում:
«Հայկական ժամանակ»
Նյութը կարող եք կարդալ այսօրվա համարում:
«Հաշմանդամություն ունեցող և վերջույթների պրոթեզներ կրող անձինք նախատեսում են փետրվարի 1-ին բողոքի ցույց անցկացնել ՀՀ կառավարության շենքի մոտ:
Նրանք պահանջելու են իրենց պրոթեզավորման իրավունքը չփոխանցել մեկ այլ կազմակերպության, քանի որ, ինչպես նշում են, առաջին դեպքում պրոթեզները պատրաստվում են գերմանական տեխնոլոգիաներով, գերմանական նյութերով ու բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից, իսկ փոփոխությունից հետո հումքը լինելու է չինական, տեխնոլոգիան՝ իրենց համար անհայտ, իսկ մասնագետները՝ անծանոթ: Պրոթեզավորման գերմանական կենտրոնը այս պահի դրությամբ դադարեցրել է իր գործունեությունը»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, երեկ Վլադիմիր Գասպարյանի հրամանով հանրապետության գրեթե բոլոր ոստիկանական մարզային վարչություններում երեք տասնյակից ավելի ազատումներ ու փոփոխություններ են եղել:
Մասնավորապես, աշխատանքից ազատվել եւ կադրերի ռեզերվ են ուղարկվել մարզային վարչությունների պետի տեղակալներ, բաժնի պետեր: Երեւանում աշխատանքից ազատվել են ոստիկանության Մաշտոցի, Էրեբունու, Շենգավիթի բաժնի պետի տեղակալները:
Վլադիմիր Գասպարյանը կադրային փոփոխություններն ու ազատումները սկսեց ոստիկանության կոլեգիայի նիստից հետո: «…Էն էներգիան, էն աշխատուժը, որ մենք ծախսում ենք էն մարդկանց վրա, որոնք կերպարանափոխվել, ձեւափոխվել, բարեփոխվել չեն կարողանում, կարծրացած բաներ կան մեջները, կարծում եմ՝ այդ էներգիան, որ ծախսենք երիտասարդ կադրերի վրա, ավելի արդյունավետ կաշխատենք, ժամանակն է, որ հինը հիմնովին մաքրվի»,- ասել էր ոստիկանապետը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակում գոյացած խնայողությունների հաշվին օրերս առողջապահության նախարարությունը մրցույթ է հայտարարել՝ Տուբերկուլյոզի դեմ պայքարի կենտրոնում և ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնում արևային կայաններ տեղադրելու, ինչպես նաև շենքային պայմանների բարելավման համար:
Այս որոշումը նշված բուժհիմնարկներում բողոք է առաջացրել։ Առաջին հայացքից թվում է, թե նախարարությունը դրական գործ է արել՝ փորձելով բարելավել պայմանները, սակայն պարզվում է՝ խնայողությունները կատարվել են հիվանդների հաշվին, կրճատվել է նարկոմանիայով տառապող հիվանդների թիվը, որոնք դեղամիջոցներ են ստանում թմրամիջոցներից կախվածությունը հաղթահարելու համար։
Ավելին, ինչ-որ փուլից պետությունն էլ պետք է գումար հատկացնի նշված ծրագրին, սակայն ոչ միայն չի տվել, այլև նախարարությունը որոշել է դա խնայել»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Կրակովում հունվարի 18-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո սրելով սահմանային իրավիճակը արցախա-ադրբեջանական շփման գծում՝ Ադրբեջանը փորձում է ձախողել սկսված գործընթացը. «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի հարցերի փորձագետ Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով հունվարի 20-ին շփման գծում Ադրբեջանի կողմից անօդաչուների կիրառմանը, իսկ հունվարի 25-ին՝ ադրբեջանական հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձին:
«Ադրբեջանը պարտվել է պարտիան: Ադրբեջանը դիմադրում էր, չէր համաձայնում Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների կատարմանը, բայց ստիպված եղավ զիջումների գնալ Կրակովի հանդիպման ժամանակ»,- նշեց Տարասովը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը, փորձագետի խոսքերով, նոր բան չի ասել: Խոսելով Կրակովում Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովի միջեւ կայացած բանակցությունների մասին՝ Պոպովն ասել է, թե այդ հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցման հարցեր: Մասնավորապես, խոսքը հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման մասին է:
«Նախարարները սկզբունքորեն համաձայնել են միջնորդների պատրաստած փաստաթղթի հետ, որը կանոնակարգում է լրացուցիչ յոթ դիտորդների գործունեությունը»,- ասել է Պոպովը՝ ավելացնելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն առաջիկայում այցելելու են տարածաշրջան՝ ճշտելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների դիրքորոշումը հակամարտության կարգավորման մասին:
«Ռուսաստանցի համանախագահը՝ Պոպովը, նոր բան չի ասել: Նա պարզապես շարադրել է այն, ինչ ասված էր Մինսկի խմբի համանախագահների եւ Հայաստանի ԱԳՆ-ի ղեկավար Նալբանդյանի եւ Ադրբեջանի ԱԳՆ-ի ղեկավար Մամեդյարովի հայտարարություններում»,- ասում է Տարասովը՝ ենթադրելով, որ իրերի նման դասավորությունը ձեռնտու չէ որոշակի ուժերի Ադրբեջանում:
«Սիրիայում Թուրքիայի «Ձիթենու ճյուղ» ռազմագործողության զարգացմանը զուգահեռ՝ նրանց կողմնակիցների կողմից կարծիքներ են հնչում, թե պետք է նույնը կրկնել Ղարաբաղի նկատմամբ: Բայց խնդիրն այն է, որ «Ձիթենու ճյուղը» կասեցվել է, Թուրքիան չի կարողանում հասնել առաջադրված նպատակներին, եւ այս իրավիճակում խելամիտ չեն այն հաշվարկները, թե կարելի է նոր ճակատ բացել Ղարաբաղի դեմ՝ կարծելով, թե Մոսկվան կաջակցի Բաքվին, որովհետեւ Ռուսաստանն այժմ հարաբերականորեն աջակցում է Թուրքիային [Աֆրինում,- Ա. Ս.]: Հաշվարկները սխալ են: Դա երբեք չի լինի: Այնտեղ բոլորովին այլ իրավիճակ է: Եվ հետո Էրդողանն ինքը հայտնվել է ծուղակում: Հիմա նա սրում է հարաբերությունները Հունաստանի հետ մի երկու կղզու պատճառով, որտեղ նույնիսկ ծառ չի աճում: Իրադրությունը շատ ոչ ստանդարտ է: Բայց գործընթացը շարունակվում է, Մինսկի խումբը շարունակում է աշխատել, դիվանագիտությունը շարունակում է աշխատանքը, եւ նրանք առաջ են տանում այն սցենարը, որի տակ Ադրբեջանը, ըստ էության, ստորագրել է»,- մեկնաբանեց Տարասովը:
Ռուսաստանցի քաղաքագետի կարծիքով՝ Ադրբեջանը հետագայում էլ կփորձի ձախողել պրոցեսը. «Առայժմ Մամեդյարովը հետեւում է Մինսկի խմբի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածություններին: Հայտնի չէ, թե երբ կլինի նախագահների հանդիպումը, քանի որ ապրիլին Հայաստանում տեղի կունենա իշխանության փոխանցում, եւ հայտնի չէ, թե ում հետ է Բաքուն շարունակելու աշխատել: Սցենարներից մեկն այն է, որ Սերժ Ազատովիչը կդառնա վարչապետ եւ հենց նա կշարունակի բանակցությունները որպես երկրի ղեկավար: Բայց նաեւ լինելու է նախագահ, թեեւ նրա պաշտոնը, կարծես թե, ներկայացուցչական բնույթ ունի: Կարող է լինել նաեւ այնպես, որ վարչապետը ղարաբաղյան հարցում իր լիազորությունների մի մասը փոխանցի նախագահին: Այսպիսով, այս բարձր մակարդակով դիվանագիտությունն առայժմ կանգնած է:
Իսկ միջին՝ արտգործնախարարների մակարդակով փորձում են առաջ տանել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունների կատարման գործընթացը: Բայց կա երրորդ ուժը, որին ձեռնտու չէ իրադարձությունների նման ընթացքը: Նրանք կարծում են, որ Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի համաձայնությունները սառեցնում են իրավիճակը, եւ դրանից շահում է Հայաստանը եւ Ղարաբաղը»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«ԱՄՆ կոնգրեսականներ Դեյվիդ Վալադաոն եւ Բրեդ Շերմանը ստորագրություններ են հավաքում՝ ԱՄՆ գանձապետարանի քարտուղար Սթիվեն Մնուչինին կոչ անելով վերանայել Հայաստանի հետ կրկնակի հարկման հնացած պայմանագիրը: Վալադաոյի եւ Շերմանի նամակում նշվում է, որ «խորհրդային ժամանակաշրջանից գոյություն ունեցող պայմանագիրը չի արտացոլում գլոբալիզացված աշխարհի աճող բարդությունները, ինչպես նաեւ ամերիկացի եւ հայ ժողովուրդների բարեկամությունը»:
ԱՄՆ-ում կրկնակի հարկման մասին պայմանագիրը հստակ իրավական հիմք կստեղծի ներդրողների եւ անհատ ձեռնարկատերերի գործունեության համար՝ կանխելով կրկնակի հարկումը եւ նպաստելով տնտեսական հարաբերությունների ընդլայնմանը: ԱՄՆ գանձապետարանի քարտուղարի հարկային քաղաքականության հարցերով ապագա օգնական Դեյվիդ Քոթերը պատրաստակամություն էր հայտնել, որ եթե իր թեկնածությունը հավանության արժանանա, ապա ինքը կզբաղվի ԱՄՆ-ի եւ Հայաստանի կառավարությունների միջեւ կրկնակի հարկումից խուսափելու մասին համաձայնագրով:
Այս հարցով Վաշինգտոնն ու Երեւանը բանակցում են վաղուց, սակայն այնպիսի տպավորություն է, որ երկուստեք մեծ շահագրգռվածություն առկա չէ: Երեւանում, կարծես, առայժմ տիրապետող չէ այն գիտակցությունը, որ շեշտը պետք է դնել ոչ թե ամերիկյան օգնությունների վրա, այլ խրախուսել տնտեսական լուրջ հարաբերությունների զարգացումը, ներդրումների ներգրավմանը Հայաստանի տնտեսության մեջ: Մյուս կողմից` ԱՄՆ-ի հետ տնտեսական, առեւտրային հարաբերությունները որակապես նոր մակարդակի հասցնելու համար Հայաստանի իշխանությունները պարտավոր են արմատապես փոխել տնտեսության կառուցվածքը` այն ազատելով մենաշնորհային, կոռուպցիոն դրսեւորումներից եւ ռուսական տոտալ կախվածությունից: Հիշեցնենք, որ մոտավորապես նման նախապայման էր առաջ քաշել Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիչարդ Միլսը, երբ անցած տարվա ընթացքում հնչեցրել էր էներգետիկայի ոլորտում ութ միլիարդ ներդրում անելու ամերիկյան պատրաստակամության մասին: Դեսպանի առաջարկը Հայաստանի վերնախավում համարժեք պատասխանի չարժանացավ, նույնիսկ որոշակիորեն կասկածի տակ դրվեցին նրա խոսքի մասնագիտական հիմքերը: Իրականում` ամերիկացի դիվանագետը, ըստ ամենայնի, ձեւակերպել էր հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման բանաձեւը, որի շնորհիվ Վաշինգտոնը փորձում էր պարզել` ինքնիշխան որոշումներ կայացնելու Հայաստանի իշխանության պոտենցիալը:
Եթե Հայաստանի իշխանությունները պատրաստ չեն կառուցվածքային փոփոխություններ կատարել տնտեսության մեջ եւ դիվերսիֆիկացնել տնտեսական հարաբերությունները, ապա կոնգրեսականների նախաձեռնությունը կամ նույնիսկ Հայաստանի հետ կրկնակի հարկման հնացած պայմանագրի չեղարկումը գործնականում Հայաստանին որեւէ բան չեն տալու:
Գնդակն իրականում Հայաստանի իշխանությունների դաշտում է, իսկ լուծումներ պետք է գտնել քաղաքական որոշումների մակարդակում: Ռուսական կոռուպցիոն համակարգի հետ ինտեգրված Հայաստանի տնտեսությունը մրցունակ չէ եւ գրավչություն չունի արտաքին ներդրումների համար, իսկ նման իրավիճակում, Վաշինգտոնում, բնականաբար, մոտիվացված չեն արտոնյալ պայմաններ ստեղծել Հայաստանի համար:
Մյուս կողմից` խնդրի քաղաքական կողմն է կարեւոր, որովհետեւ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններ, որպես այդպիսին, գոյություն չունեն: Եթե անկեղծ լինենք, չկա հայ-ամերիկյան օրակարգ բովանդակային առումով: Հենց սա է գերխնդիրը, հիմնական հարցը եւ այս հարթության վրա անելիք ունի պաշտոնական Երեւանը, մանավանդ, կոնգրեսականների նամակը մեր իշխանությունների համար նախաձեռնողական քաղաքականության ազդակ պետք է հանդիսա: Ղազախստանը ԵՏՄ անդամ է, սակայն տաս օր առաջ Նուրսուլթան Նազարբաեւը տվեց ԱՄՆ-ի հետ ռազմավարական հարաբերություններ հաստատելու բանաձեւը: Անկարելի ոչինչ չկա, նույնիսկ ԵՏՄ անդամությունը կարող է խոչընդոտ չլինել, եթե կա ինքնաբավ, մոտիվացված արտաքին քաղաքականություն»:
«Ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Քրեական հեղինակությունների հերթական խումբն է ժամանում Հայաստան։ Այս անգամ գալիս են մասնակցելու քրեական հեղինակություն Կայարանցի Թեւոսիկի եղբոր մահվան տարելիցին։ Հիշեցնենք՝ դեկտեմբերի 18-ին էլ Կանեւսկոյ Արմենի մահվան տարելիցին էին մոտ 1000-ի հասնող դեմքեր ժամանել Հայաստան։ Կայարանցի Թեւոսիկի՝ Թեւոս Սաֆարյանի եղբորը սպանեցին 2014 թ․ հունվարի 27-ին, Սարյան փողոցում։
Սպանության կազմակերպիչն Իսրայել Սարգսյանն է, կատարողը, ըստ քրեական գործի, Մովսես Ներսիսյանը, ում հետո սպանության հետքերը թաքցնելու նպատակով սպանել է կազմակերպիչը՝ Իսրայել Սարգսյանը։ Այս տարի լրանում է Արթուր Սաֆարյանի մահվան չորրորդ տարին։ Նրա հիշատակը հարգելու են գալու քրեական աշխարհի ներկայացուցիչներ տարբեր երկրներից, այդ թվում՝ Չեչնիայից եւ Լիբանանից։ Ընդհանուր՝ մոտ 300 հոգի։
Ի դեպ, մեր տեղեկություններով, Չեչնիայից ժամանողների մեջ կան Ռամզան Քադիրովի շրջապատի մարդիկ։ Հայաստանյան քրեաօլիգարխիկ «ներկապնակից» Թեւոսիկի եղբոր «տարուն» թերեւս կմասնակցեն նաեւ ԱԺ պատգամավոր, պաշտոնաթող գեներալ Սեյրան Սարոյանը, Լիսկան՝ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, եւ բոլոր նրանք, ովքեր մոտ են Թեւոսիկի հետ։ Հայաստան ժամանած հյուրերը կհանգրվանեն հիմնականում «Մարիոթ» եւ «Ռեդիսոն բլու» հյուրանոցներում»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Հարցազրույց «Հայացք» կիրառական քաղաքականության և հետազոտությունների վերլուծական կենտրոնի փորձագետ Աննա Կարապետյանի հետ:
ԵԽԽՎ֊ում նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Արցախի հարցի լուծման ժամանակը հասունացել է: Ի դեպ, մինչ այդ Ֆրանսիայի նախագահն էր հայտարարել, որ կողմերից պահանջվելու են համարձակ փոխզիջումներ: Ի՞նչ է թաքնված այս ամենի տակ: Արցախի հարցի կարգավորման առումով ակտիվ գործողությունների ականատեսը կլինե՞նք առաջիկայում:
Հայաստանն ու Արցախը միշտ հանդես են եկել հակամարտության հնարավորինս արագ խաղաղ կարգավորման օգտին, և դա նորություն չէ: Հակամարտությունը կյանքեր է խլում, խոչընդոտում է տարածաշրջանի կայուն զարգացմանը, ստեղծում է մի շարք մարտահրավերներ: Եվ ԵԽԽՎ-ում էլ ՀՀ նախագահը ևս մեկ անգամ հայտարարեց, որ իրոք անհրաժեշտ է, որ հակամարտությունը լուծվի: Բայց խնդիրն այն է, որ այդ լուծումը չի կարող լինել ի վնաս հայկական կողմերի անվտանգության, չի կարող ոտնահարել մարդու հիմնարար իրավունքները: Արցախի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման իրավունքի համար, իր անվտանգության համար, և հակամարտության վերջնական կարգավորումը պետք է ապահովի այդ պահանջները: Արցախի ժողովուրդը պետք է հնարավորություն ստանա որոշելու իր ճակատագիրը, և այդ որոշումը պետք է ճանաչվի ու հարգվի թե Ադրբեջանի, թե միջազգային հանրության կողմից:
Ինչպես ԵԽԽՎ ամբիոնից նշեց Սերժ Սարգսյանը, այսօր բանակցային գործընթացի առաջընթացին խոչընդոտում է Ադրբեջանի մոտ իրատեսականության պակասը, առավելապաշտությունը, և միջազգային հանրության մեծագույն ներդրումը հակամարտության կարգավորման հարցում կլինի հենց Աղրբեջանին իրատեսականության դաշտ բերելը: Հայաստանն ու Արցախը չեն կարող զիջումներ քննարկել, եթե Բաքվից միայն սպառնալիքներ են հնչում, սահմանին շարունակում են զինվորներ ու խաղաղ բնակիչներ սպանվել, իսկ Ադրբեջանի իշխանություններն էլ հայտարարում են, որ Արցախն ուզում են ստանալ առանց հայերի: Բացի այդ, Սերժ Սարգսյանը հստակեցրեց՝ դա չի լինելու: Ուստի այսօրվա պայմաններում, երբ Ադրբեջանը պատրաստ չէ կատարել նույնիսկ հրադադարի ռեժիմի ամրապնդմանն ուղղված Վիեննայի, Սանկտ Պետերբուրզի և Ժնևի պայմանավորվածությունները, կարգավորման առումով ակտիվ գործողություններ սպասել չարժի: Եթե Բաքուն նույնիսկ այդ հարցերում չի կատարում այն, ինչի շուրջ տվել է իր համաձայնությունը, ի՞նչ վստահության մասին կարող ենք խոսել, այդ մթնոլորտում ինչպե՞ս սկզբունքային հարցեր բանակցենք:
Ուշագրավ էր նախագահի պատասխանն ադրբեջանցի պատվիրակի հարցին՝ Արցախը երբեք Ադրբեջանինը չի լինելու, այն էլ առանց հայերի: Զիջումների ի՞նչ շափի են պատրաստ հայկական կողմերը՝ ըստ Ձեզ:
Այսօր գործընթացը ցույց է տալիս, որ կողմերից ոչ մեկն էլ պատրաստ չէ իրական զիջումների, qանի որ խոսքը պետք է լինի ոչ թե զիջումների, այլ փոխզիջումների մասին: Իսկ այսօրվա Ադրբեջանի քաղաքականությունը որևէ փոխզիջման հույս չի ներշնչում: Բաքվից միայն սպառնալիքներ են հնչում ու դիվերսիաներ սահմաններին, որոնք արժանի պատասխան են ստանում ու զսպվում:
Հայկական կողմերը պատրաստ կլինեն փոխադարձ զիջումների միայն այն դեպքում, եթե կարողանան վստահել Ադրբեջանին, և եթե կատարվեն նվազագույն պայմանավորվածությունները: Սկզբունքայնորեն Հայաստանը ժամանակին իր համաձայնությունը տվել է, այսպես կոչված, Մադրիդյան, հետագայում Կազանյան դարձած սկզբունքներին: Ճիշտ է, դրանք, այսպես ասած, «մեր երազանքի» փաստաթուղթը չեն, բայց մենք պատրաստակամություն ենք հայտնել բանակցել դրանց շուրջ [դա արդեն իսկ կարելի է համարել հայկական կողմերի բավական մեծ զիջում]: Բայց դա միայն սկզբունքայնորեն: Բանակցված և համաձայնեցված չեն դետալները: Բացի այդ, այսօրվա պայմաններում Հայաստանը չի կարող ասել, որ պատրաստ է փոխզիջումներ անել այլ հարցերում, քանի որ որևէ վստահություն չկա, որ Ադրբեջանը նախնական «այո»-ն ասելուց հետո չի հրաժարվի իր պարտավորություններից և կճանաչի Արցախի ժողովրդի կամարտահայտման արղյունքում Արցախի վերջնական կարգավիճակի ընտրությունը:
«Առավոտ»
Ամբողջական՝ թերթի օրվա համարում
«Երեւանի տրանսպորտի նոր ցանցը նախագծել են բրիտանացիք, Արմեն Սարգսյանը կապ ունի՞ դրա հետ՝ հարցրինք պատասխանատուներից մեկին: «Իհարկե` ոչ։ Տենդեր էր հայտարարվել, հաղթեցին բրիտանացիք»: Փաստորեն, այդ ոլորտը եւս կմոնոպոլացվի, եւ հայ օլիգարխներից որեւէ մեկը կդառնա նոր օպերատորը. արդեն գիտե՞ք ով է լինելու: «Չեմ կարծում, թե մերոնք վերցնեն էդ ոլորտը։ Հոլանդացիք են հետաքրքրություն հանդես բերում` իրենք ունեն 18 մետրանոց ավտոբուսներ. մրցույթը շահողը պետք է նաեւ ավտոբուսներ ունենա, կարողանա ապահովել 5 րոպեն մեկ կանգառին ավտոբուս մոտեցնելու խնդիրը, հայաստանյան գործարարները չեն կարող նման տեխնոլոգիայի տիրապետել, նման «աբյոմ» ապահովել»:
Ի՞նչ ներդրումների մասին է խոսքը: «100 միլիոն դոլարից ավելի»: Էդ ի՞նչ թիվ է որ հայ օլիգարխների համար։ «Գլուխ չեն դնի»: Հիմա, փաստորեն, Գալուստ Գրիգորիչը, մյուսները կմնան սոված՝ կզրկվեն երթուղային գծերից ու ստիպված կլինեն կարտոֆիլ ուտել: «20 երթուղի տեւական ժամանակ է՝ չի աշխատում, որովհետեւ այլեւս շահութաբեր չէ. գծատերերը վաղուց են մտածում այլ բիզնեսի մասին»:
«Հրապարակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.