18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...«Ինչո՞ւ Հայաստանը զենք չի գնում նաև Չինաստանից կամ Իսրայելից, որոնք պատրաստ են տարբեր տեսակի զինտեխնիկա վաճառել մեր երկրին։ ՀՀ իշխանությանն ինչո՞ւ Է մեր բանակը զինում միայն ՌԴ-ից գնած զինտեխնիկայով։ Նախօրեին Աժ-ում պաշտպանության նախարարի և մի խումբ պատգամավորների փակ հանդիպման ժամանակ նման հարց Է տրվել Սեյրան Օհանյանին։
Այս հարցը հնչել Է ՌԴ-ից 200 մլն դոլար վարկի դիմաց խոստացած զինտեխնիկայի մատակարարման ուշացման խնդիրը քննարկելու ժամանակ։ Օհանյանը, մեր տեղեկություններով, անուղղակիորեն հասկացնել Է տվել, որ Ռուսաստանը Հայաստանին թույլ չի տալիս այլ երկրից զենք գնել։ Նա նաև ավելացրել Է, որ ՀՀ-ն մինչև հիմա զենք գնել Է ՌԴ-ից և մտադիր Է առայժմ այդպես շարունակել»։
Հայկական ժամանակ
Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստվում են Շուշիի ազատագրման օրվան՝ մայիսի 8-ին: Խոսքը տոնական նախապատրաստությունների մասին չէ: Շուշիի օրվան նախապատրաստվում են Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի զինված ուժերը: Չի բացառվում, որ նույն օրվան է նախապատրաստվում նաեւ ադրբեջանական բանակը:
Նախապատրաստություններ
Երեկ ԼՂՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որտեղ ասվում էր, որ «առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր»: Մի քանի ժամ անց հաղորդագրություն տարածեց նաեւ Ադրբեջանի ՊՆ-ն, որտեղ հաստատում էին զորքերի տեղաշարժի եւ կուտակումների մասին տեղեկատվությունը, եւ նշում, որ իրենք երրորդ երկրին՝ Հայաստանին մտադիր չեն զեկուցել իրենց զորքերի տեղաշարժի մասին եւ իրենց զորքերն ինչպես ուզեն, այնպես էլ կշարժվեն:
Երեկ տեղի է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի խորհրդակցությունը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի հետ, որին մասնակցել է նաեւ Արցախի պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը: Վերջին երկու օրերին տեղի է ունեցել գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի հանդիպումը մի շարք պաշտոնաթող գեներալների եւ ռազմական փորձագետների հետ, որոնք Հայաստան են ժամանել Արկադի Տեր-Թադեւոսյանի կոչով: «Հանդիպումների ժամանակ քննարկվել է Արցախի եւ Հայաստանի սահմանամերձ շրջանների իրավիճակը, որոշվել է ստեղծել աշխատանքային մարմին, որը կհամակարգի հետագա աշխատանքները: Այլ մանրամասներ համակարգող մարմնից չհաղորդեցին, նշելով, որ հարկ եղած ժամանակ հանդես կգան հայտարարությամբ»,-նշվում էր հանդիպման մասին մամուլի հրապարակման մեջ: Մայիսի 1-ին էլ մարտական գործողությունների գոտում գտնվող մի շարք կամավորական ջոկատների հրամանատարներ դիրքեր մեկնելու կոչով դիմել էին երիտասարդներին: Հրամանատարների կոչը լուրջ տեղեկատվություն էր պարունակում պատերազմական վիճակի վերաբերյալ. «Հիմա ահեղ ու դավադիր լռություն է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը երիզող դիրքերում(…) թշնամու դարանակալ գործողություններով բնորոշվող վտանգաշատ անորոշություն է տիրում Արցախի ու Հայաստանի սահմաններում»,-դիրքերից հաղորդում են կամավորական ջոկատների հրամանատարները: Նրանք հղում են անում 25 տարի առաջ տեղի ունեցած հայկական կողմի համար կորուստներով լի «Օղակ» գործողությանը եւ հիշեցնում, որ դրանից ընդամենը մեկ տարի անց Շուշիի ազատագրումը տեղի ունեցավ: «Մենք «սմենափոխի» ժամանակը լրանալուն պես հետ դարձողներ չենք, Արցախի դիրքերում ենք տոնելու Շուշիի ու Բեռլինի ազատագրման տարեդարձերը, բայց ապրիլյան հարձակումները հետ մղելուց հետո, հասկանում եք, թե որքան կարեւոր եւ անհրաժեշտ է, որպեսզի թարմ ուժեր լինեն մեր կողքին: Եկեք, այսօր էլ միասին կանգնենք դիրքերում ու խաղաղությունը վերահաստատելով՝ դառնանք տուն՝ սպասելով մեր զինվորների հաղթական վերադարձին»,- ասվում է երիտասարդ կամավորներին ուղղված կոչում: Կայքերից մեկն էլ երեկ գրեց, որ տարբեր քաղաքացիներ իրենց հայտնել են, որ վերջին օրերին իրենց զանգահարում են զինկոմիսարիատներից եւ խնդրում ներկայանալ: Կայքի լրագրողը ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվել է, թե արդյոք մոբիլիզացիա՞ է սկսվել, ինչին Հովհաննիսյանը պատասխանել է, որ պարզապես ճշտումներ են կատարվում: Մեկ այլ լրատվամիջոցի հարցին ի պատասխան՝ Հովհաննիսյանը նշել է, որ վերջին դեպքերից հետո հակառակորդի զինուժի նման կուտակումներ չէին եղել: ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ չի բացառել, որ տոն օրերին Ադրբեջանը կարող է դիմել սադրիչ գործողությունների. «Չեմ կարծում, որ դա կարող է լինել լայնածավալ պատերազմ, բայց այն, որ խախտելու է զինադադարի ռեժիմը եւ իրեն բնորոշ քայլեր է կատարելու` սպասելի է»,- ասել է Բաբայանը:
Միջազգային հարթակում նույնպես երեկ հնչել է ահազանգ, որ Ադրբեջանը նոր ռազմական գործողություններ է նախապատրաստում: Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Ֆինլանդիայի փոխվարչապետ, արտգործնախարար Թիմո Սոինիի հետ հանդիպման ժամանակ, այնուհետեւ՝ Հելսինկիի համալսարանում իր ելույթում ասել է, որ Ադրբեջանը շարունակում է հրադադարի խախտումները` շփման գծի ողջ երկայնքով կենտրոնացնելով ծանր զինտեխնիկա եւ զորքեր, փորձելով հող նախապատրաստել նոր ռազմական հարձակումների համար, որոնք կարող են ունենալ անկանխատեսելի բացասական հետեւանքներ ամբողջ տարածաշրջանի համար:
Հայկական ժամանակ
ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն այս օրերին փորձում է Սերժ Սարգսյանի մոտ Ռիտա Սարգսյանի բարեխոսությամբ հասնել նրան, որ իրեն չպատժեն։ Վերջին շրջանում իշխանությունների մոտ Նաղդալյանից դժգոհություն կա։
Դժգոհությունը սկսվել էր դեռևս ամիսներ առաջ ԵԽԽՎ-ում ադրբեջանամետ բանաձևի ընդունման պատճառով, ինչը այդ կառույցում ՀՀ պատվիրակությունը, հատկապես պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը չէր կարողացել կասեցնել։ Իշխանական շրջանակներում ԱԺ փոխնախագահի նկատմամբ դժգոհությունը սրվեց հատկապես ազատագրված 5 շրջանների վերաբերյալ Ադրբեջանին ուղղված նրա այն հայտարարության պատճառով, թե «մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում»։ Իշխանական մեր աղբյուրների հավաստմամբ, Հերմինե Նաղդալյանը մտերիմ հարաբերություններ ունի Ռիտա Սարգսյանի հետ, նրա գործուն աջակցության միջոցով է նշանակվել ԱԺ փոխնախագահ և հիմա էլ ցանկանում է նրա միջոցով հարթել իր նկատմամբ Սերժ Սարգսյանի դժգոհությունը։
Հայկական ժամանակ
«Հայաստանի պետական պարտքը շարունակում է անշեղորեն աճել։ Այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ Պարտքը կազմել է արդեն 5 միլիարդ 196 միլիոն դոլար։ Փաստորեն մեկ տարվա ընթացքում մեր Պետական պարտքը աճել է 576 միլիոն դոլարով։
Սա անցած տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 12.4 տոկոսով։ Միևնույն ժամանակ այս նույն ընթացքում նվազել են մեր պետական բյուջեի եկամուտները։ Եթե անցած տարվա առաջին եռամսյակում պետբյուջեի եկամուտները կազմում էին 517 միլիոն դոլար, ապա այս տարի՝ 500 միլիոն դոլար։ Մի խոսքով, ունենք պետական պարտքի 12.5 տոկոս աճ և բյուջեի եկամուտների 3.2 տոկոս նվազում։ Իսկ սա ցույց է տալիս, որ Հայաստանը գոյատևում է պարտքերի հաշվին։
Իսկ այն, որ պարտքերի աճին զուգահեռ պետական եկամուտները ոչ միայն համարժեքորեն չեն աճում, այլ շարունակում են նվազել, ցույց է տալիս, որ Հայաստանը գնում է դեպի սնանկացում։ Եթե սրան ավելացնենք, որ ոչ մի քայլ չի արվում մեր տնտեսության մոնոպոլիստական-օլիգարխիկ բնույթը փոխելու, կոռուպցիան նվազեցնելու, ստվերայնությունը կրճատելու ուղղությամբ, ապա ակնհայտ է, որ իշխանությունը մեր երկիրը դիտավորյալ և համառորեն է տանում դեպի սնանկացում։ Կան կանխատեսումներ, որ մինչև այս տարեվերջ մեր պետական պարտքը կմոտենա 6 միլիարդ դոլարի սահմանագծին»,–գրում է թերթը։
Հայկական ժամանակ
«Քաղաքական կուլիսներում տեղեկություններ կան, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցաթյան պատգամավոր Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցությանը պատկանող ավելի քան 100 միլիոն դրամի հասնող գումարը և փախել Հայաստանից։ ԱԺ-ում նրա օգնականը նույնպես հաստատում է, որ պատգամավորը Հայաստանում չէ։ Իսկ այդ գումարը նախատեսված է եղել ԲՀԿ տարածքային կառույցների աշխատանքը համակարգելու համար, Աբրահամ Մանուկյանը նախկինում եղել է այդ կառույցների համակարգողը։
Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ԲՀԿ-ում տիրում էր բավականին կոնֆլիկտային իրավիճակ, որոշ պատգամավորներ լքեցին կուսակցությունը։ Իսկ Մանուկյանի դեպքում էլ խոսակցություններ էին շրջանառվում, թե նա ցանկանում է կուսակցությունում իշխանափոխություն անել, ինչը կանխվեց։
Բացի այդ, տարածքային կառույցների համակարգումն ու ֆինանսական հոսքերի կառավարամն էլ վերցվեց նրա ձեռքից: Շրջանառվող տեղեկությունների համաձայն, ԲՀԿ-ում այժմ տարածքային կառույցները համակարգում է կուսակցության նախկին պատգամավոր Գրիգոր Գրիգորյանը՝ Վարդան Վարդանյանի հետ միասին։
Երեկ, երբ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցրինք ճի՞շտ է, որ Աբրահամ Մանուկյանը վերցրել է կուսակցության գումարները և փախել Հայաստանից, նա պատասխանեց. «Դա բացարձակ ապատեղեկատվություն է, և ավելին, անբարոյականություն է նման լուրեր տարածելը, ուստի ես հարկ չեմ համարում անգամ նման կարգի անպարկեշտ լուրերին անդրադառնալ»»:
Հայկական ժամանակ
Ապրիլի լույս 2-ի գիշերը Ղարաբաղի շփման գծում ծավալված 4-օրյա պատերազմական գործողությունները Հայաստանին կանգնեցրին բազմաթիվ նոր իրողությունների առաջ:
Խոսքը ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքական եւ բարոյահոգեբանական իրողությունների մասին է: Պատերազմը բազմաթիվ անսպասելի բացահայտումներ արեց, ինչպես նաեւ արձանագրեց մինչ այժմ տարիներ շարունակ ասված ճշմարտություններ:
Այս պատերազմի արդյունքում պարզապես աչք ծակելու աստիճան վեր հանվեցին երկար տարիներ մեր երկրի ներսում տիրող բազմաթիվ արատավոր երեւույթներ, որոնց մասին ընդդիմադիր մամուլն ու քաղաքական գործիչները տարիներ շարունակ անհոգնել խոսում են:
Ու սա այն դեպքն է, երբ իշխանությունը մանեւրելու, դրանք չնկատելու տալու որեւէ շանս չունի: Նրանք ստիպված են պատասխանել այս հարցադրումներին, եւ այդ պատասխանները ենթադրում են կոնկրետ գործողություններ: Նախօրեին, օրինակ, շատ կոնկրետ պատասխան եղավ հարցերին, թե ինչու ապրիլի լույս 2-ի գիշերվանից առաջ հայկական բանակը պատշաճ չափով տեղեկացված չի եղել ծրագրվող հարձակման մասին, եւ դրա պատճառով ունեցել է կորուստներ, որոնցից կարող էր խուսափել: Աշխատանքից ազատվեց զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը:
«Արշակ Կարապետյանը հեռացվել է պաշտոնից իր ենթակաների հաշվեսխալների պատճառով, որոնք չէին կարողացել նախօրոք տեղեկացնել բարձրագույն ղեկավարությանը Ադրբեջանի կողմից շփման գծում ծանր սպառազինությունների տեղակայման մասին (մասնավորապես, TOC-1A հրանետ համակարգերի): Դրանց կիրառումից հետո հայ զինծառայողները լուրջ կորուստներ են կրել»,- հղում անելով հավաստի աղբյուրների, երեկ գրել էր «Կոմերսանտը»: Կոնկրետ պատասխան եղավ նաեւ հարցին, թե ինչու զինվորները ապահովված չէին առաջին անհրաժեշտության տարբեր պարագաներով: Աշխատանքից ազատվեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ- նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանը: Նույն «Կոմերսանտը» այս կապակցությամբ գրել է. «Լեռնային Ղարաբաղի հիվանդանոցներում տուժածների համար չկային հակաայրվածքային միջոցներ, որոնք արտահերթ կարգով բերվել են Մոսկվայից եւ Ալիկ Միրզաբեկյանին աշխատանքից ազատել են հայ զինծառայողների ապահովման հաշվեսխալների պատճառով»:
Պաշտպանության նախարարին, թերեւս, կարելի է «կիսով չափ» պաշտոնանկ արված համարել, որովհետեւ թե՛ վերոնշյալ պաշտոնյաների գործողությունների, եւ թե՛ ամբողջ բանակում տիրող իրավիճակի առաջին պատասխանատուն նա է: Սակայն պատերազմական գործողությունների ընթացքում պաշտպանության նախարար փոխելը ռիսկային քայլ է: Դրա համար առնվազն պետք է պատրաստի փոխարինող ունենալ աչքի առաջ, որը ոտքի վրա կվերցնի բոլոր պարտականությունները եւ այդ ընթացքում բանակը ցնցումների չի ենթարկի:
Այս պատերազմից հետո թեւավոր խոսք է դարձել ազատամարտիկներից մեկի հետեւյալ հորդորը. «Մենք բուշլատներով հաղթեցինք, հանկարծ կոստյումներով մեզ չդավաճանեք»:
Հայկական ժամանակ
«Մեր տեղեկություններով, իշխանություններն առայժմ հապաղում են ներկայացնել ՀՀ-ԼՂՀ ռազմական փոխօգնության պայմանագրի նախագիծը։ Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սանձազերծած պատերազմական գործողություններից հետո Սերժ Սարգսյանն անվտանգության նիստ էր հրավիրել և հանձնարարել էր նման պայմանագիր մշակել։ Մեզ հասած տեղեկությունների համաձայն, իշխանությունները մտադիր են այն ներկայացնել այն դեպքում, եթե Ադրբեջանը կրկին լայնածավալ հարձակումներ նախաձեռնի ԼՂՀ-ի նկատմամբ։ Եվ մտադրության կա այդ նախագծում ամրապնդել ու ավելի ընդլայնել ՀՀ-ի ԼՂՀ-ի անվտանգության երաշխավոր լինելու կարգավիճակը։ Մենք փորձեցինք այս տեղեկությունը ճշտել ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից։ «Չեմ ցանկանում մեկնաբանել ձեր այդ տեղեկությունը»,– պատասխանեց նա հավելելով, թե պայմանագրի նախագիծը կներկայացվի պատշաճ ժամանակ»,–գրում է թերթը։
Հայկական ժամանակ
«Մեր տեղեկություններով՝ Աժ պաշտպանության, ներքին զորքերի և ազգային անվտանգության հանձնաժողովը այցելելու է Գյումրիի 102-րդ ռազմաբազա՝ տեղեկանալու՝ ռուսական կողմը կատարե՞լ է իր խոստումը և արդիականացրե՞լ է ռազմական տեխնիկան։
Այդպիսով, Ազգային ժողովի պաշտպանության, ներքին զորքերի և ազգային անվտանգության հանձնաժողովը ցանկանում է պարզել, թե արդյոք Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ոազմաբազան ունի՞ այն հնարավորությունները, ինչը նախատեսված է Հայաստանում այդ ոազմաբազայի տեղակայման համար 1994թ. կնքված հայ-ռուսական պայմանագրով։ Հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում հաստատել է, որ նման այց նախատեսվում է, բայց այդպես էլ չի հստակեցրել, թե այն կոնկրետ որ օրն է լինելու»:
Հայկական ժամանակ
«Իշխանությունները մոտ 3 միլիոն դոլար հատկացնող միջազգային կառույց են փնտրում, որպեսզի կարողանան գնել մոտ 2000 տեսախցիկ։ Բանն այն է, որ նրանք Ընտրական օրենսգրքի նախագծում մի բանի փոփոխություններ են իրականացրել։
Մեզ հայտնի դարձավ, որ սույն փոփոխություններով բավարարվել են ընդդիմության որոշ պահանջները։ Նախ, մասնակիորեն ընդունել են մատը թանաքոտելու պահանջը՝ այն փոխարինելով էլեկտրոնային համակարգի միջոցով մատնահետքի նույնականացմամբ։ Ընդունել են նաև յուրաքանչյուր ընտրատեղամասում տեսախցիկ տեղագրելու առաջարկը, որի համար էլ ֆինանսավորող են փնտրում։ Աժ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը մեր թղթակցի հետ զրույցում չի ցանկացել մեկնաբանել այս տեղեկությունը։ Իսկ արդյոք սա որոշակի զիջո՞ւմ էր ընդդիմության պահանջներին, այս հարցին նա պատասխանել է «Զերծ մնանք զիջում, բանակցել տերմիններից, ընդհանուր առմամբ մեր քննարկումները դրական եմ համարում: Մատնահետքերի գրանցման և էլեկտրոնային կտրոն վերցնելը դարձել է պարտադիր պահանջ: Այս և այլ մեխանիզմները թույլ են տալու մտածել որ մենք կխուսափենք կրկնակի քվեարկությունների և լցոնումների խոսակցություններից»,–գրում է թերթը։
Հայկական ժամանակ
««Հայեր, հասկացեք, քոչվոր թուրքը պատերազմ չի ուզում, նա ուզում է ոչնչացնել մեզ։ Պատերազմ ուզողն էսպիսի բաներ չի անում, հասկացեք»,– երեկ ֆեյսբուքում նման գրառում էր արել գեներալ– մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։ Նա իր գրառմանը կցել էր մամուլի այն հրապարակումները, որ Ադրբեջանի վերադարձրած հայ զինվորների մարմինները եղել են խեղված, խոշտանգված ու անդամահատված։ Հիշեցնենք, օրերս նա կոչ էր արել՝ ուղղված աշխարհի բոլոր հայազգի գեներալներին ու ռազմական փորձագետներին. «Կոչ եմ անում աշխարհասփյուռ հայ գեներալներին և ռազմական փորձագետներին հավաքվել Երևանում՝ հայության առաջ ծառացած խնդիրների լուծումները և համահայկական բանակի ուղիները գտնելու նպատակով։ Մեր միասնությամբ լինենք արժանի մեր զինվորների թափած արյանը»։
Երեկ մեզ հետ զրույցում գեներալ-մայորն ասաց, որ գոհ է արձագանքներից, իրեն անընդհատ զանգում են։ «Նույնիսկ ուսանողներ են եկել ինձ մոտ, իրենց աջակցությունն են առաջարկում։ Կամաց-կամաց հավաքվում են»,– ասաց Կոմանդոսը։ Մեր հարցին, թե հավաքվելուց հետո ո՞րն է լինելու առաջին քայլը Տեր-Թադևոսյանը կատակով պատասխանեց ցույց տալու համար, որ այս պահին չի ցանկանում որևէ բան հրապարակայնացնել։ Նա հրաժարվեց հրապարակի նաև իրեն միացողների անունները։ Հիշեցնենք, որ հրապարակավ արդեն մի քանի հայտարարություններ հնչել են Կոմանդոսի նախաձեռնությանը միանալու մասին։ Մասնավորապես, Լիբանանի բանակի բրիգադի գեներալ, Լիբանանի քաղաքացիական պատերազմի մասնակից գեներալ-մայոր Նարեկ Աբրահամյանը, ամերիկահայ բրիգադի գեներալ Սեդո Մալաթյանը»,–գրում է թերթը։
Հայկական ժամանակ
-
-
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.