04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...«Հայկական Ժամանակ»-ի հաղորդմամբ՝ հուլիսյան իրադարձությունների հետևանքով քաղաքացիական հիվանդանոցներ ընդունված բազմաթիվ անձանցից երեկվա դրությամբ շարունակում էր ստացիոնար բուժում ստանալ 9 տուժած։
Կայուն կամ ծայրահեղ ծանր Էր գնահատվում նրանցից երկուսի վիճակը։ Այս տեղեկությունը փոխանցեցին առողջապահության նախարարությունից։ Այստեղից նաև ասացին, որ նրանցից մեկը ոստիկան Է, որը «Հերացի» համալսարանական թիվ մեկ կլինիկայից տեղափոխվել Է «Աստղիկ» բժշկական կենտրոն, որովհետև հեմոդիալիզի անհրաժեշտություն Էր զգացվում և գտնվում Է ծայրահեղ ծանր վիճակում, մյուսը «Սասնա ծռեր» խմբի անդամ Է, որը «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում Է:
Հիշեցնենք, որ ոստիկանը Գագիկ Մկրտչյանն Է, «Սասնա ծոերի» անդամը՝ Անդրակ Նազարյանը։ Երկուսն էլ ստացել Էին հրազենային վիրավորում»,–գրում է թերթը։
«Հայկական Ժամանակ»
Ամբողջությամբ կարող եք կարդալ այսօրվա համարում։
«Մեր տեղեկություններով ԱԱԾ պետի տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանի պաշտոնանկությունը պայմանավորված է «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գնդի գրավման շրջանակներում նրա մասնակցությամբ կամ առնվազն տեղեկությամբ կատարված դավադրությամբ:
Ըստ այդ տեղեկությունների, Եպիսկոպոսյանը նախապես տեղյակ չի եղել խմբի ծրագրերից, բայց վերադասին տեղյակ չի պահել: Իրավապահ համակարգում համոզված են, որ անհնար է ԱԱԾ-ն 30 հոգու հեռախոսներից ու պլաններից տեղյակ չլիներ այն դեպքում, երբ Ժիրայր Սեֆիլյանի ձերբակալությունից հետո նրանք հայտնվել էին այդ կառույցի ուշադրության կենտրոնում:
Իսկ ԱԱԾ-ում հնաբնակները դժգոհ են նորանշանակ պետ Գեորգի Կուտոյանից և այդ պատճառով էլ որոշել են այդպես վրեժխնդիր լինել՝ կարծելով, որ պատասխանատվությունը նրա վրա կընկնի: Գեորգի Կուտոյանը, սակայն, կարողացել է մանևրել և Հրանտ Եպիսկոպոսյանին պաշտոնանկ անել»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
«Երեկ տեղի ունեցած մի քանի պաշտոնանկությունների շարքում, անշուշտ, առանձնանում է ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հրաժարականի դիմումը: Եթե ՀՀ ոստիկանության կամ Ազգային անվտանգության բարձրաստիճան պաշտոնյաների պաշտոնանկությունը ամբողջությամբ կարելի է տեղավորել վերջին իրադարձությունների շրջանակում, ապա գլխավոր դատախազի հրաժարականը այդ շրջանակից, ըստ էության, դուրս է: Դատախազությունը, ի տարբերություն ոստիկանության կամ ԱԱԾ-ի, առանցքային դերակատարում այս փուլում չուներ, եւ ակներեւ թերացումներ, սխալ գործողություններ կամ անգործություն գտնելը դժվար է, եթե ոչ անհնար: Ու այս ֆոնին Գլխավոր դատախազի հրաժարականը, մեղմ ասած, ուշագրավ է: Պաշտոնապես իր հրաժարականը Գեւորգ Կոստանյանը պատճառաբանել է առողջական խնդիրներով, ինչը գոնե իր շրջապատում հիմնավոր չի թվում: Նրա առողջական վիճակում վերջին շրջանում որեւէ փոփոխություն չի եղել: Հենց նրա շրջապատից մեզ հասած տեղեկություններով, Կոստանյանի հրաժարականն ունի բոլորովին այլ, նույնիսկ անսպասելի հիմք: Խնդիրն այն է, որ ՀՀ պաշտպանության նախարարության ապրանքներ մատակարարող բազմաթիվ ընկերությունների մեջ առնվազն երեքը սերտորեն փոխկապակցված են Գեւորգ Կոստանյանի եւ նրա հարազատների հետ: Ապրիլյան պատերազմից հետո ՊՆ մատակարարումների ոլորտում իրականացված ստուգումների արդյունքում, ըստ մեզ հասած տեղեկությունների, պարզվել է, որ այդ երեք ընկերությունների մատակարարումներն իրականացվել են խոշոր չարաշահումներով: Մեր աղբյուրների փոխանցմամբ, այդ ընկերությունները զբաղված են եղել սննդամթերքի մատակարարմամբ, հիմնականում մսամթերքներ, պահածոներ եւ մակարոնեղեն: Չարաշահումներից բացի այդ ընկերությունները չեն իրականացրել նման մատակարարումների համար ընդունված հմապատասխան «ստվերային մուծումները»:
Այնպես, որ, ինչպես պնդում են մեր աղբյուրները, Կոստանյանի հրաժարականի հիմնական պատճառը հենց սա է: Եթե չլինեին ՊՊԾ գնդի շուրջ հայտնի իրադարձությունները, Կոստանյանը պետք է հրաժարական տար ավելի ուշ, սակայն օգտագործելով պահը, հրաժարականը տեղի է ունեցել հիմա, որով եւ փորձ է արվելու քողարկել իրական պատճառը՝ չարաշահումները ՊՆ-ին իրականացվող մատակարարումների ընթացքում: Թե խոսքը որ ընկերությունների մասին է եւ ինչ ծավալի չարաշահումներ են եղել, թերեւս դժվար թե բացահայտվեն առաջիկայում, քանի որ ՊՆ-ի համար կատարվող գնումների մանրամասները համարվում են պետական գաղտնի»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
«Մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն առայժմ ոչ միայն չի ցանկանում պաշտոնանկ անել ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, այլեւ պաշտպանում է նրան: ՊՊԾ գնդի գրավումից հետո բազմիցս է հնչեցվում նրա պաշտոնանկության պահանջը:
Իշխանության ներսում շատերը կարծում են, որ գնդի գրավումը տեղի է ունեցել նաեւ ոստիկանապետի եւ նրա ենթակաների թերի աշխատանքի կամ ոչ զգոն լինելու պատճառով: Այս 2 շաբաթներին տարբեր պաշտոնյաներ Սերժ Սարգսյանի մոտ փորձել են Գասպարյանին մեղադրել կատարվածի մեջ:
Վերջինս, սակայն, թույլ չի տվել այդ թեմայի շուրջ ծավալումները: ՀՀԿ ԳՄ վերջին նիստի ժամանակ, երբ ծերակույտում Վլադիմիր Գասպարյանի հակառակորդներից մեկը փորձել է կատարվածի ողջ մեղքը բարդել նրա վրա, Սերժ Սարգսյանը կտրուկ փակել է թեման: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ Սարգսյանն ընդհանրապես չի ուզում հեռացնել Գասպարյանին, թե առայժմ այդ թեմայով չի ուզում խոսել՝ դժվար է ասել»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Մեր տեղեկություններով, ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավումից եւ դրան հաջորդած իրադարձություններից հետո Հայաստանում արգելվել էր զենքի վաճառքը: Այս տեղեկությունը ճշտելու համար մեր թղթակիցը որպես գնորդ այցելել է զենքի վաճառքով զբաղվող խանութներ:
Խանութներից մեկում, որի անունը հասկանալի պատճառներով չենք հրապարակում, աշխատակիցը մանրամասնորեն տեղեկացրել է, թե ինչու են իրենց խանութի ցուցափեղկերը դատարկ: Վաճառողը նշել է, որ այս օրերին՝ ՊՊԾ գնդի եւ դրան հարակից տարածքներում տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված վաճառում են միայն պնեւմատիկ զենքերը, որոնք վտանգավոր չեն եւ գրանցման կարիք չունեն: «Ավելի լուրջ զենքերը, որոնք վաճառվում ենք գրանցում ձեռք բերելուց հետո, հավաքել ենք, որովհետեւ ոստիկանությունից ասել են, որ չեն գրանցելու»,- հավելել է նա:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից ոչ հերքել եւ ոչ էլ հաստատել են զենքի վաճառքի մասին մեր տեղեկությունը: Մեր թղթակցի հարցին, թե երբվանի՞ց է արգելվել զենքի վաճառքը, ի՞նչ հիմքով եւ ե՞րբ է վերականգնվելու՝ ոստիկանությունից պատասխանել են. «Մենք նման տեղեկություն չունենք»:
Հ.Գ. Ի դեպ, բացի այն, որ ոստիկանությունն արգելել է զենքի վաճառքը, մեր տեղեկություններով նաեւ որսորդներից եւ զենք ունեցող այլ անձանցից պահանջել են հանձնել զենքերը»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Պարոն Գասպարի, Ձեզ էլ էին չէ՞բերման ենթարկել վերջին օրերին:
Այո, երեկ:
Այն ուղեկցվե՞ց բռնությամբ:
Ուրեմն ինձ Խորենացիում բռնեցին, ոստիկանական մեքենա կար, տարան շպրտեցին ինձ էնտեղ, եկավ Երանոսյանը, փորձեց ինձ սադրել՝ բա էնտեղ լավ ես գոռգոռում, ասա տեսնեմ ինչ ես ասում: Ես իրեն իհարկե արժանի չհամարեցի պատասխանեմ: Ինձ գցել էին ոստիկանական մեքենայի մեջ՝ մոտ 40-50 սմ-անոց մի խուց, դրա հատակին նստած, իսկ ոտքերս դուրսն էր, եթե չեմ սխալվում՝ Երանոսյանն էր, ասաց, որ ոտքերս շրջեն դեպի առաստաղ, ու իմ վնասված ողնաշարով, ինձ երկու տակ արած, փակեցին էդ խցի մեջ: Տեւական ժամանակ ինձ պահեցին այդ վիճակում: Հետո արդեն բաժնում ինձ ստիպում էին, որ իմ ոտքով գնամ, ինձ ասեցին բավական է կապիկություն անես, մեկ է՝ կլաուզնիկ ես: Հետո տարան բաժին, կողքը զուգարան կար, գնում էին լվացվելու, գալիս ձեռքներն իմ վրա թափ տալիս:
Ոստիկանության ներքին զորքե՞ր էին տարել:
Չէ, ինձ Կենտրոնի բաժին էին տարել, մոտ 4 ժամ պահեցին, հետո առաջարկեցին լքել ոստիկանության տարածքը, ես բնականաբար չգնացի, ասեցի ոնց բերել եք, նենց էլ տարեք: Իրենք տարան ոստիկանության շենքի հետնամասում գտնվող աղբանոցը, դրեցին էդ աղբանոցում: Այլ մարդկանց նկատմամբ ֆիզիկական ու հոգեբանական բռնություններ էին կատարում, չէի տեսնում, բայց լսում էի, որ հատկապես տարեց մարդկանց ահաբեկում էին, թե ի՞նչ է, եկել եք ահաբեկիչների՞ն ես սատարում: Ինձ թվաց, որ այդ զրույցների ընթացքում մի տարեց մարդու ապտակեցին, բայց դե ինչպես գիտեք էդ մարդիկ սովորաբար չեն արտահայտվում:
Տեղյակ եք երեւի, որ երեկ բերման էին ենթարկել հայտնի կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանին, ինչը կանադական մամուլում սկանդալի է վերածվել, ըստ Ձեզ չե՞ն ճանաչել վերջինիս, թե՞ հրաման էին ստացել, պետք է կատարեին:
Ամեն անարխիայի մեջ էլ կա մի տրամաբանություն, մենք եւ նրանք, ես կասեի՝ մենք-ը Արսինե Խանջյանն է, իսկ իրան բերման ենթարկողը ոստիկան Մագան է: Սա է մեր սահմանը:
Մեր ազատամարտիկները՝ Սասնա Ծռերը Մոնթեի շառավիղներն են, Մոնթեի բարոյականության կրողն են, որ պատանդներից մեկի բաց են թողնում, որովհետեւ ալերգիա ունի, մյուսին բաց են թողնում, որովհետեւ նշանդրեքն է: Իսկ իրավապահները տասնապատիկ անգամ ստոր ու անմարդկային վերաբերմունք էին դրսեւորում, սակայն մեր տղաներն իրենց մարդկային դրսեւորմամբ ցույց են տվել, որ Մոնթեի շարունակությունն են»:
Հայկական ժամանակ
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Մհեր Մկրտչյանի կինը՝ դերասանուհի Թամար Հովհաննիսյանը, երեկ այցելել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ հույս ունենալով տեսակցել «Սասնա ծռեր» խմբի վիրավոր անդամներին։ Նրան դա թույլ չէին տալիս:
– Այսօր պարզվեց, որ շտապօգնության բուժանձնակազմին ՊՊԾ գնդի տարածքում պատանդ են վերցրել։ Դրան ինչպե՞ս եք վերաբերվում։ Ինչքանո՞վ է դա ճիշտ։
– Ես ինչ կարող եմ ասել, եթե իրենք դա են ճիշտ համարել որպես քայլ, ուրեմն ճիշտ են։ Դուք հասկանո՞ւմ եք՝ լրագրողները բոլորը մոտենում են յուրաքանչյուրին եւ հարցեր են տալիս՝ ինչ գնահատական ունեն, որքանով էր ճիշտ, ես չեմ ուզում ինքնագովությամբ զբաղվել, բայց բոլորը չէ, որ ինձ նման կարող են ասել, որ դա ինձ չվերաբերող հարց է։
– Բայց եթե դուք այս շարժման համակիր եք, մասնակցում եք հավաքներին, ելույթներ եք ունենում, պիտի նաեւ գնահատեք՝ ինչն է ճիշտ արվում, ինչը՝ սխալ։
– Ես արդեն պատասխանեցի ձեզ. եթե այդպես են արել, ուրեմն այդպես են ճիշտ գտել եւ եթե իրենք այդպես են ճիշտ գտել, ես էլ եմ ճիշտ գտնում։
– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ այսպես օրը երկու–երեք հոգի ինչ–ինչ պայմաններում (մի քիչ ոչ լավ հասկանալի) վիրավորված տեղափոխվեն հիվանդանոց, ու այդպես ամեն ինչ ավարտվի։
– Ոչ թե համարում եմ, այլ ես տեսնում եմ, որ որպես տակտիկա դա է ընտրված իշխանությունների կողմից։ Դա, իհարկե, անազնիվ ձեւ է՝ խուլ ձեւանալ, չլսել ընդհանուր բողոքը, կանչերը, պահանջները եւ, ժողովրդական լեզվով ասած, տակնահանց իրենց գործը անել։ Դա լավ բան չէ եւ դա էլ հղի է շատ վտանգավոր բաներով։ Ես ասել եմ ու ասում եմ՝ ամենաառաքինի քայլը նախագահի կողմից պիտի լինի (եւ դեռ կարող եմ հուսալ, որ կլինի) հեռանալը։ Նա մնալու ոչ մի տարբերակ չունի։ Եվ եթե շատ սուր չի հնչի, ասեմ, եթե իրեն թվում է՝ ինքը կհեռանա շրջանները հանձնելուց հետո, ապա դա ավելի սոսկալի ու անդառնալի վերջ կունենա ե՛ւ իր համար, ե՛ւ ազգի համար, ե՛ւ երկրի ու պետականության համար։ Այնպես որ ինքը մի անգամ կարող է ասել «ոչ» իրեն պարտադրողներին, ասել՝ ես չեմ կարող, ինչ ուզում եք ինձ արեք, բայց ես գնում եմ, ես հրաժարական եմ տալիս։ Այ թե ինչ պետք է անի նա։
Հայկական ժամանակ
«Մեր տեղեկություններով, «Սասնա ծռեր» խմբի կողմից ոստիկանության Էրեբունու ՊՊԾ գնդի գրավման պատճառով ուժային կառույցների՝ հատկապես ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության ղեկավարության միջեւ կռիվ է ընկել: Երկուստեք իրար են մեղադրում այդ իրավիճակի ստեղծման պատասխանատուն լինելու մեջ:
ԱԱԾ ղեկավարությունը մեղադրում է ոստիկանությանը, թե դու քո կառույցը լավ չես հսկել, որ դրսից մի խումբ մարդիկ են եկել ու գրավել: Ոստիկանությունն էլ արդարանում է, թե գնդում ընդամենը 8 ծառայող է եղել՝ խմբի մոտ երեք տասնյակի դիմաց: Ոստիկանությունը միաժամանակ ԱԱԾ-ին մեղադրում է, քանի որ օպերատիվ հետախուզությունն այս կառույցն է իրականացնում, ինչու է թերացել այդ մասին ժամանակին տեղեկանալու ու իրենց տեղեկացնելու վերահաս վտանգի մասին, հատկապես, որ Ժիրայր Սեֆիլյանին ձերբակալելուց հետո հայտարարվել էր, թե նա ու իր համակիրները պլանավորել են գրավել պետական նշանակության կարեւոր օբյեկտներ»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում ՜
«Մեր տեղեկություններով, իշխանությունը որպես այս օրերին ստեղծված իրավիճակից դուրս գալու ելք՝ քննարկում է նաև կառավարության հրաժարականի հարցը, թեև «Սասնա ծռեր» խմբի անդամները Սերժ Սարգսյանի հրաժարականն են պահանջում։ Ինչպես հայտնի Է, Ժիրայր Սեֆիլյանի, ապստամբների և իշխանությունների միջև բանակցությունների ընթացքում ինչ-որ երրորդ տարբերակի մասին հայտարարություն եղավ։
Չի բացառվամ, որ կողմերը համաձայնության գան ու բավարարվեն կառավարության, նաև որոշ ուժային կառույցների ղեկավարների օրինակ, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրաժարականներով։ Իսկ Սերժ Սարգսյանը բարեփոխումների մասին նոր խոստում տա։
Ի դեպ. քանի որ ապստամբներն ու Սեֆիլյանը դժգոհութուն ունեն նաև ԼՂՀ վերջին զարգացումների հարցում, չի բացառվում, որ այս դեպքում Էլ Սարգսյանը պարզապես խոստում տա, թե տարածքների վերադարձի հարց չի քննարկվելու այդպիսով բանակցություններում լուծելով խնդիրը, թե այդ հարցում ներսում իր վրա ճնշում կա»։
«Հայկական ժամանակ»
Մանրամասներն այսօրվա համարում։
«ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, որ «Գազպրոմի» ղեկավարությանը նյարդայնացրել է ՀՀ վարչապետի հեռախոսազրույցը Իրանի առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հետ։ Խնդիրն այն է, որ այդ հեռախոսազրույցի ժամանակ Հովիկ Աբրահամյանը առաջարկել է իրանական կողմին Հայաստանին գազ մատակարարել առաջիկա մեկ ամսվա ընթացքում, քանի որ ՌԴ-ից Հայաստան եկող գազամուղի վրա վերանորոգման աշխատանքներ են իրականացվում։ Այդպիսի աշխատանքներ հաճախակի են արվում և այդ ընթացքում Հայաստանը օգտագործում է գազապահեստարաններում կուտակված գազը։ Կուտակված գազի ծավալը մանավանդ ամռանը Հայաստանի պահանջարկը կարող է բավարարել ավելի քան երկու ամիս, և Իրանից գազի մատակարարման կարիք չկա։ Ռուսական կողմը լուրջ մտահոգություններ ունի, որ ՀՀ իշխանությունները փորձում են ռուսական գազի այլընտրանք գտնել և ստեղծված առիթը օգտագործում են Հայաստանում իրանական գազի «ոտքը պնդացնելու» համար։ Ընդգծենք, որ Ռուսաստանի համար սկզբունքային հարց է, և տարիներ շարունակ ՌԴ-ն ջանքեր է թափել Հայաստանը իրանական գազից հնարավորինս հեռու պահելու և ՀՀ-ի կախվածությանը ռուսական գազից խորացնելու համար։ Իրանից ներքին սպառման համար գազ մատակարարելու՝ ՀՀ վարչապետի առաջարկը կարող է էապես թուլացնել Հայաստանի կախվածությունը ռուսական գազից»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
-
-
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով -
03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդիմադիր խմբակցությունները՝ դեսպաններին -
04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով տեղյակ ենք՝ Հայաստանը որևէ նոր քայլ չի ձեռնարկել
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.