29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

20.05.2024 | 11:00

«Արդեն 4 օր է՝ հորդառատ անձրևներից առաջացած սողանքավտանգ իրավիճակի և Թերեք գետի վարարման պատճառով փակվել է Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը:
Ստեղծված իրավիճակը կարելի է ճգնաժամային համարել՝ հաշվի առնելով, որ Լարս-Ստեփանծմինդա ճանապարհը միակ ուղղությունն է բեռները շուկաներ հասցնելու համար: Հատկապես այս սեզոնին, երբ ծիրանի և այլ մրգերի պահանջարկը ՌԴ-ում մեծ է:
«Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը, որը Վրաստանում է, մեզ հետ զրույցում ասաց, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի վերականգնման աշխատանքները դեռևս սկսված չեն: «Այդ աշխատանքների մասին առայժմ շուտ է խոսել: Այն, ինչ տեղի ունեցավ, դեռ ամենը չէր: Ջրի մեծ հոսքը լվացել է ճանապարհը, հսկայական զանգվածը փակել է այն: Հիմա կա տեղեկություն, որ այդ զանգվածի մի հսկայական մաս դեռևս պետք է տեղաշարժվի, դա պետք է իջնի ցած, որից հետո նոր կարելի է սկսել վերականգման աշխատանքները. հիմա տեխնիկան արդեն տեղափոխվել է և ցերեկային ժամերին աշխատում է, բայց երեկոյան տեխնիկան տարածքից հեռացնում են, վտանգը կա»,-ասաց Աղաջանյանը:
Ըստ նրա՝ ճանապարհի վերականգնման վերաբերյալ երկրաբանների կարծիքները տարբեր են: «Ամենահոռետեսական գնահատականը, որ ես լսել եմ, Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի երկրաբանների կողմից հնչած տեսակետն է՝ վրացական հեռուստատեսությամբ: Նրանք ասում էին, որ այս աշխատանքները կտևեն մեկուկես ամիս: Լսել եմ նաև կարծիք, որ երկու շաբաթվա աշխատանք կլինի, եթե նոր ոչ մի բան տեղի չունենա: Այսինքն գնահատականները դեռ հակասական են, դեռ վերջնական պատկեր չի ձևավորվել»,-ասաց նա»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Երեկ բոլորովին անսպասելիորեն կառավարությունը հունիսի 27-ին հրավիրած ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգ է ընդգրկել նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ միավորված հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու համաձայնագիրը:
Պայմանագիրն ԱԺ գլխադասային՝ արտաքին հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվել է դեռեւս հունիսի 3-ին, սակայն թե հունիսի 6-ին սկսված հերթական քառօրյայում, թե 13-17-իը տեղի ունեցած ԱԺ արտահերթ նստաշրջաններում այն չքննարկվեց:
Երեկ մի ուշագրավ հրապարակում էր տեղի ունեցավ: «Հունիսի 21-23-ը աշխատանքային այցով Մոսկվայում է եղել ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան պատվիրակությունը, որի կազմում էին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղական Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանը»,-տեղեկացնում է ՊՆ լրատվական ծառայությունը:
Հունիսի 22-ին ՊՆ պատվիրակությունը ռազմատեխնիկական փոխգործակցության երկկողմ բանակցություններ է վարել ՌԴ պաշտպանության նախարարության, Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության եւ «Ռոսօբորոնէքսպորտ» ձեռնարկության ղեկավարության հետ: Նշվում է, որ բանակցությունների արդյունքում ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ: Սակայն չի նշվում, թե խոսքը ինչ պայմանավորվածությունների մասին է:
Արդյոք ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաների այս այցը, հանդիպումները նշանակո՞ւմ են, թե արդեն վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Ռուսաստանն ի վերջո կմատակարարի 200 մլն դոլար արժողությամբ զինտեխնիկան, որի վերաբերյալ փաստաթղթերը ՀՀ ԱԺ-ն մեկ տարի առաջ է վավերացրել, բայց այդպես էլ չի ստացել այդ զենքը:
Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը թեեւ չհաստատեց, բայց նաեւ չհերքեց, որ հանդիպումներն ու պայմանավորվածությունները վերաբերում են հենց այդ զինտեխնիկային, որի առաքումը ՌԴ-ն անհասկանալի պատճառներով հետաձգում է: «Չեմ կարող ասել, ՀՀ-ն ՌԴ-ի հետ զենքի ձեռքբերման երկարաժամկետ ծրագրեր ունի, իսկ այդ 200 մլն դոլարը դրամց մի մասն է»,-պատասխանեց նա:
Իսկ թե ՀՕՊ համաձայնագիրն այս արտահերթի օրակարգ ընդգրկելն ինչ կապ ունի ՊՆ պաշտոնյաների այս այցի եւ ձեռք բերված պայմանավորվածությունների հետ՝ դժվար է ասել: Միգուցե դրական տեղաշարժ կա զենքի մատակարարման գործում, որ հայկական կողմն էլ իր հերթին շտապում է ընդունել համաձայնագիրը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ իշխանությունների ներկայացուցիչները չէին բացառում այդ կապը»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Հայաստանում, պարզվում է, պետական գերատեսչություններից ամենաթանկ ավիատոմսերը ձեռք է բերում արտաքին գործերի նախարարությունը: Համենայնդեպս, այդպես է երևում ՀՀ կառավարության կայքի համապատասխան բաժնից:
Օրինակ՝ հունիսի 5-8-ը Երևան-Բիշքեկ-Երևան էկոնոնմ դասի մեկ տոմսի համար ԱԳՆ-ն վճարել է 547.00 դրամ, կամ մոտ 1100 դոլար: Կամ՝ հունիսի 11-17-ը Երևան-Սոֆիա-Երևան էկոնոմ դասի մեկ տոմսի համար՝ 531.000 դրամ, նույն օրերին Երևան-Բեռլին-Երևան էկոնոմ դասի մեկ տոմսի համար՝ 401.700 դրամ: Մայիսի 26-27-ը Երևան-Մոսկվա-Երևան էկոնոմ դասի մեկ տոմսի համար էլ վճարվել է 249.000 դրամ և այդպես շարունակ:
Մենք փորձեցինք ճշտել, թե առաջիկա օրերին՝ հունիսի 25-29-ը այս ուղղություններով ինչ արժի մեկ ավիատոմսը, և պարզվեց, որ Երևան-Մոսկվա-Երևանն արժի 105-135 հազար դրամ, այսինքն՝ գրեթե կրկնակի էժան: Կամ Երևան-Բիշքեկ-Երևանն արժի 333 հազար դրամ: Երևան-Բեռլին-Երևանը՝ մոտ 200 հազար դրամ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ ԱԳՆ-ի գնած ավիատոմսերի գներն ավելի շուտ համապատասխանում են ոչ թե էկոնոմ, այլ բիզնես դասի գներին, բայց որպեսզի դա շատ ակնհայտ չլինի, ներկայացնում է որպես էկոնոմ-տոմսեր:
Հայկական ժամանակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Մեր տեղեկություններով, Լեռնային Ղարաբաղի հակամարտության գծում հետաքննության մեխանիզմների տեղադրումն առայժմ հետաձգվում է, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները դրա համար անհրաժեշտ ֆինանսավորումը չեն գտնում։
Մեխանիզմների ներդրման համար բավականին մեծ գումար է անհրաժեշտ, քանի որ այն ենթադրում է հատուկ տեխնիկական միջոցների ներդրում ու դրանց մշտական սպասարկում։ Մինչ գումարի հարցը լուծվի. բավական ժամանակ կանցնի։ Իշխանությունների մոտ մտահոգոթյուն կա. որ այս տարի շփման գծում հետաքննության մեխանիզմները չեն ներդրվի։ Այնպես որ, հունիսի 20-ին Սանկտ–Պետերբուրգում տեղի ունենալիք Սարգսյան-Ալիեւ-Պուտին հանդիպման ժամանակ դժվար թե ինչ-որ առաջընթաց գրանցվի»:
Հայկական ժամանակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
««Գյուղատնտեսության նախարարը կկրճատի 1982 թվականի Կատաֆալկա» վերնագրով armtimes.com-ը կիրակի օրը հոդված էր հրապարակել, որտեղ ներկայացրել էր գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ծառայողական ավտոմեքենաների կրճատման վերաբերյալ կայքին ուղարկած հարցման պատասխանը։ Նախարարը նշել էր, որ ՀՀ կառավարություն ներկայացվել է առաջարկություն կրճատել նաև նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմիններին, ՊՈԱԿ-ներին, բաժնետիրական ընկերություններին և պետական հիմնարկներին պատկանող թվով 769 ծառայողական ավտոմեքենաներից 134-ը։ Նախարարության տրամադրած ցանկում ամենազարհուրելի կրճատումը նախատեսված էր «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում։ Այստեղ պատրաստվում էին կրճատել 1982 թվականի արտադրության Կատաֆալկա (հուղարկավորության մեքենա)։ «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ից armtimes.com-ին երեկ տեղեկացրին, որ իրականում սխալմամբ է մեքենաների ցանկում գրվել «Կատաֆալկա», դրա փոխարեն պետք է ավտոբուսի կմախք լիներ։ Իսկ թե ինչ մակնիշի ավտոբուս է եղել դա, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ում չեն կարողացել պարզել, միայն նշեցին, որ ավտոբուսի կմախքը գտնվում է «Հայջրմուղկոյուղու» Ստեփանավանի տեղամասի տարածքում։ Մեր հարցին՝ որքա՞ն գումար է հատկացվել այս կմախքի պահպանման, ապահովագրման և տեխզննման համար, ընկերությունից պատասխանեցին, որ ավտոբուսի կմախքն իրենք ընդունել են որպես մետաղի ջարդոն և հետևաբար պահպանման կամ ապահովագրական ծախսեր չեն արել»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Մեր տեղեկություններով՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը արդեն ավարտել է էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկը, որը, ամենայն հավանականությամբ, գործողության մեջ կդրվի այս տարվա օգոստոսի 1-ից։ Հայտնի է, որ էլէներգիայի սակագինը նվազելու է։ Թե կոնկրետ որքանով՝ մեզ չհաջողվեց պարզել։ Սակայն, ըստ որոշ տեղեկությունների, այն ավելի ցածր չի լինելու, քան 45 դրամ մեկ կիլովատ ժամը (ցերեկային սակագինը)։ Ներկայումս մեկ կվտ ժամը 48.8 դրամ է, և ստացվում է, որ սակագինը կնվազի առավելագույնը մոտ 3 դրամով։ Սա ոչ մի կերպ չի կարող հիմնավոր համարվել։ Խնդիրն այն է, որ անցած տարի սակագինը բարձրացվեց մոտ 7 դրամով էներգահամակարգի որոշակի ֆինանսական խնդիրներ լուծելու նպատակով։ Այդ խնդիրները լուծվել են, ընդ որում ավելի արագ։ Իսկ դա նշանակում է, որ սակագինը պետք է նվազեր առնվազն 7 դրամով։ Բացի այդ, նվազել է նաև գազի զինը, ինչը հանգեցրել է ջերմաէլեկտրակայաններից գնվող էլէներգիայի ինքնարժեքի նվազմանը:
Հայկական ժամանակ
Ամբողջական նյութը՝ թերթի այսօրվա համարում:
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Բաղրամյան պողոտայի բնակիչ Մարգարիտա Սիմոնյանը իր բնակարանում կատարված խոշոր չափերի գողության մեջ մեղադրում է ոստիկանության Երեւանի վարչության պետի օպերգծով նախկին տեղակալ Արթուր Մեհրաբյանին։
Այս մասին երեկ մեր զրույցում բարձրաձայնեց Մարգարիտա Սիմոնյանը։ Նա պատմեց, որ իր բնակարանում գողության երկու դեպք է կատարվել։ Առաջին դեպքը տեղի է ունեցել 2011 թվականի մայիսին, բնակարանից գողացել են որոշակի գումար եւ Մադոննայի պատկերով ոսկյա կուլոն, որը մորից էր ժառանգել։ Սիմոնյանը մեզ պատմեց, որ առաջին գողության ժամանակ ոստիկանության Արաբկիրի բաժին հաղորդում է ներկայացրել, սակայն խորապես զղջացել է իր այդ քայլի համար, քանի որ ոստիկանության քննիչ Վահե Խաչատրյանի կողմից անձամբ կատարվել է երկրորդ, շատ ավելի խոշոր գողություն։
Գողոնը, ըստ Մարգարիտա Սիմոնյանի, հետագայում փոխանցվել է Արթուր Մեհրաբյանին։ Ներկայացնելով դեպքի վերաբերյալ մանրամասներ, տիկին Սիմոնյանն ասաց. «Առաջին գողությունից տեւական ժամանակ հետո, քննիչ Վահե Խաչատրյանը իբր քննություն կատարելու նպատակով միայնակ ժամանել է իմ բնակարան այն բանից հետո, երբ ինձնից տեղեկացել էր, որ բնակարանում կա թանկարժեք հնաոճ ոսկեղեն։ Նա գողության հանգամանքները պարզելու փոխարեն, ինձնից պահանջել է ցույց տալ, թե որտեղ է գտնվում իմ ոսկեղենը։ Ոսկեղենս ննջարանում էր, նա պինդ նստեց այդտեղ եւ ինձ անընդհատ ուղարկում էր խոհանոց սուրճ եփելու, իբր իրեն խանգարում եմ աշխատել։
Նրա գնալուց հետո հայտնաբերել եմ, որ իմ ամբողջ ոսկեղենը զարդատուփի մեջ չէ, նրանից բացի ուրիշ ոչ մի անձ իմ բնակարան չի մտել։ Այս մասին բազմիցս դիմել եմ անձամբ այն ժամանակվա ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, նրա տեղակալ Սաշիկ Աֆյանին եւ Արաբկիրի ոստիկանության պետ Արթուր Մեհրաբյանին, սակայն նրանցից ոչ մեկ մատը մատին չի տվել գործը բացահայտելու համար, ավելին ես համոզված եմ, որ իմ ոսկեղենից իրենց եւ հատկապես Արթուր Մեհրաբյանին է բաժին հասել»։
Այսպիսով, Սիմոնյանի բնակարանից գողացվել է շուրջ 16 տեսակի հնաոճ զարդեր շվեյցարական ոսկյա ժամացույցներ, ադամանդյա մատանիներ, կուլոններ, որոնց մեծ մասը Սիմոնյանը ժառանգել է իր մորից, որն, ի դեպ, հայտնի բժշկուհի է եղել։
ՀՔԾ-ն այս դեպքով քրեական գործ է հարուցել, սակայն գործը տեղից չի շարժվում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գերմանիայի խորհրդարանում հայոց ցեղասպանության ճանաչման նախագծի ընդունումից հետո Պոլսո հայոց կաթողիկոսության ընդհանուր փոխանորդ արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը նամակ է հղել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանին։ Աթեշյանը գրել է, թե հայ ազգը օգտագործվում է իմպերիալիստական ուժերի կողմից և նշել, որ նախագծի ընդունման որոշումը «հայ ազգի մոտ խոր վիշտ է առաջացրել»։ «Գերմանիայի խորհրդարանը իր իրավասությունների մեջ չմտնող հարցի շուրջ տեսակետ է արտահայտում։ Գերմանիայի նման սխալ վերաբերմունքն անընդունելի է»,– գրել է Աթեշյանը»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը երեկ ԱԺ-ում անդրադառնալով ՀԱՊԿ ՀՕՊ միասնական համակարգին միանալու համաձայնագրին չի բացառել, որ դրանից հետո ՀՀ-ում կհայտնվի 200 մլն դոլար վարկի դիմաց ՌԴ-ից տրամադրվող զինտեխնիկան։
«Ցանկալի չէ դրա մասին բարձրաձայնել, սակայն ես կարծում եմ, որ այն, ինչ որ պայմանավորվել են ՀՀ-ում, կհայտնվի տրամաբանական ժամանակներում»։ Իսկ այդ ընթացքում ԱԺ-ում խոսակցություններ էին շրջանառվում, թե ՌԴ-ն ՀՀ-ի առջև պայման է դրել, որ միայն այդ համաձայնագրի վավերացումից հետո կտրամադրի խոստացած զինտեխնիկան։
Եթե ուսումնասիրում ենք համաձայնագրի ընդունման ժամանակացույցը, տեսնում ենք, որ այդ վարկածն այնքան էլ անտրամաբանական չէ։ Համաձայնագիրը Սերժ Սարգսյանը ստորագրել է անցած տարվա դեկտեմբերի 23-ին, այն ԱԺ է ներկայացրել միայն ապրիլի 5-ին։ Իսկ ապրիլի 25-ին այն ընդգրկվել է քառօրյա նիստերի օրակարգ։ Ապրիլ-մայիս ամիսներին ծավալվեցին բուռն քննարկումներ, որ մինչ այժմ ՌԴ-ն չի տրամադրի այդ զինտեխնիկան. տրամադրելու մասին հույսերը ի հայտ եկան միայն մայիսի վերջին։ «Նման բան չկա, հակառակը, ամեն ինչ հստակ է. մեկը մյուսի հետ կապ չունի, և ընդհանրապես պետք չի այդ մասին շատ խոսել»,– անդրադառնալով այդ խնդրին մեզ հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը»:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Սփյուռքում կես կատակ, կես լուրջ «Արի տուն» ծրագրի «արի» բառը ներկայացնում են որպես «քաջ»։ Ասում են ի՞նչ ըսել է «արի» քաջ։ Երեկ ՀՀ Սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում այս մասին հայտարարեց ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը։
Նա առաջարկեց «արի» բառի վրա կամ շեշտ դնել, որպեսզի հասկանալի լինի, որ բայի հրամայական ձևն է, կամ էլ «արի»-ն սարքել «եկուր», «դարձիր»։
«Որովհետև արևմտահայերենով «արի»-ն «եկուր» կամ «դարձիր» է։ Կամ անունը պիտի փոխենք ու գրենք դարձիր տուն կամ «արի» բառի կողքը պիտի դնենք «եկուր», որ հասկանալի լինի։ Կամ էլ պիտի ասենք «դարձիր տուն», որ նույնը լինի և արևելահայերենով, և արևմտահայերենով»,— ասաց Մելքոնյանը։
Հրանուշ Հակոբյանը դեմ չարտահայտվեց, ժպիտը դեմքին նա ասաց, որ ինքը համաձայն է, որ դարձնեն «եկուր տան», բայց մի խնդիր կա այդ ծրագիրը բոլորն այդ անունով են ճանաչում։
Հասարակական խորհրդի անդրանիկ նիստի ընթացքում հայտարարվեց, որ «Արի տուն» ծրագրի իրականացման վրա ծախսվում է տարեկան շուրջ 100 միլիոն ՀՀ դրամ։
Ծրագրի նպատակն, ինչպես հայտնի է սփյուռքահայ երեխաներին հայրենիք բերելն է։ 10 օր նրանք ապրում են հայ ընտանիքներում, ճանաչում հայկական կենցաղը, հայկական ավանդական ընտանիքի բարքերը, դիտում Հայաստանի տեսարժան վայրերը, խոնարհվում Ցեղասպանության հուշարձանի առջև։
Հայկական ժամանակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.