29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Դիվանագիտական մեր աղբյուրների վախանցմամբ՝ Իրանն այս ընթացքում բավական մտահոգ է ԼՂ հակամարտության շուրջ ընթացող բանակցություններով։ Հայտնի է, որ ապրիլյան պատերազմից հետո աննախադեպ ակտիվության է նկատվում այդ հարցի շուրջ։ Այս ընթացքում բանակցությունների որոշակի դետալների մասին տարբեր հայտարարություններ են հնչում։ Իրանը մտահոգ է այսպես կոչված լավրովյան պլանի համար, ըստ որի, հայկական կողմը պետք է Ադրբեջանին հանձնի 5 շրջան։ Իրանն իր սահմանին նման փոփոխության հավանականությանն իր շահերին դեմ է համարում և փորձում է ինչ-որ կերպ ազդեցություն ունենալ այդ գործընթացի վրա։
Պատահական չէ, որ օգոստոսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Բաքու կատարելիք այցի ժամանակ Ադրբեջանում է լինելու Իրանի նախագահ Հասան Ռոհանին։ Կարծիք կա, որ վերջինս բարձրացնելու է նաև ԼՂՀ ազատագրած 5 շրջանները վերադարձնելու մասին իր մտահոգությունը»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Վերջին տարներին բազմաթիվ ահազանգեր էինք ստանում գործարարներից այն մասին, որ իրենց առևտրային գաղտնիքները հասանելի են դառնում իրենց մրցակիցներին: Եվ այդ գաղտնիքները արտահոսում են պետական կառույցների միջոցով: Խոսքն առաջին հերթին հարկային ու մաքսային մարմինների մասին է: Այսինքն եթե դուք որևէ ընկերության հետ գործարք եք կնքել, որի մանրամասները գաղտնի են, հանկարծ այդ մասին ամենայն մանրամասնությամբ իմանում են ձեր մրցակիցները:
Օրինակ, դուք երկար ժամանակ փնտրել եք արտասահմանյան որևէ ընկերության, որը ձեր ուզած ապրանքը էժան գնով վաճառում է, ռեսուրսներ եք ծախսել, բանակցել եք նրա հետ ու ի վերջո գործարք եք կնքել և ապրանք ներկրել: Ձեր մրցակիցները շատ շուտով ամենայն մանրամասներով իմանում են այդ մասին ու առանց ժամանակ և ռեսուրս ծախսելու՝ ձեզանից «փախցնում» գործընկերոջը: Նույնը ներքին շուկայում: Դուք ձեր գործընկերների հետ ապրանքների կամ ծառայությունների մատակարարման գործարքներ եք կնքում, սկսում եք մատակարարել, և անմիջապես ձեր մրցակիցներն իմանում են գործարքների բոլոր մանրամասները: Նրանք քաջատեղյակ են, թե ինչ ապրանք գնեցիք, ումից, ինչ գնով, ինչ քանակությամբ և այլն»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Հայկական ժամանակ» օրաթերթը, այսօրվա իր համարում գրում է, որ Սերժ Սարգսյանը հինգշաբթի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդուն՝ Գրիգորի Խաչատուրովին նշանակեց Պաշտպանության նախարարության երրորդ բանակային կորպուսի հրամանատար՝ կնքելով պայմանագիր հինգ տարի ժամկետով: Ընդ որում, նրան այդ պաշտոնին նշանակելու համար այնտեղից ազատեց գեներալ-մայոր Օնիկ Գասպարյանին՝ նշանակելով արդեն Խաչատուրովի տեղակալ:
Որդի Խաչատուրովի նշանակումը բավական բացասական արձագանք ունեցավ հասարակական շրջանակներում այն առումով, որ այդ երիտասարդ զինվորականը մինչ այժմ հայտնի է եղել որպես խիստ բացասական համարում ունեցող սպա թե՛ պաշտպանության համակարգում, թե՛ հասարակական-քաղաական շրջանակներում: Հա հայտնի է որպես անվերահսկելի զինվորական, քանի որ վայելել է հոր՝ ՊՆ-ում երկրորդ մարդու լիակատար ու բազմակողմանի հովանավորությունը:
Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովի անունը շոշափվել է մի շարք աղմկոտ պատմությունների ու հանցագործությունների հետ:
Հայկական ժամանակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Արդեն մի քանի օր է՝ համաշխարհային շուկաները կրկին ցնցվում են: Բորսաներում ապրանքների գները կտրուկ տատանումներ են արձանագրում, ինչը հեղինակավոր վերլուծական կենտրոններին ստիպում է վիճակը վտանգավոր գնահատել: Մասնավորապես հուլիսի 1-ից անընդմեջ նվազում է նավթի գինը, որն այս ընթացքում էժանացել է 2 դոլարով, և երեկ մեկ բարելի դիմաց հասավ 47 դոլարի: Ամսի 1-ից նվազում է նաև պղնձի գինը:
Եթե մեկ շաբաթ առաջ պղնձի մեկ տոննան գնահատվում էր մոտ 4900 դոլար, ապա երեկ այն կազմեց ընդամենը 4755 դոլար: Այս երկու ապրանքների գների փոփոխություններն էլ ուղղակի ազդեցություն է ունենում Հայաստանի տնտեսության վրա: Այս տատանումների խորքային պատճառները, ըստ վերլուծաբանների, բավականին վտանգավոր են: Օրինակ՝ JPMorgan վերլուծական կենտրոնը երեկ հրապարակած զեկույցում կանխատեսում է, որ սեպտեմբերից նավթի գները կսկսեն էականորեն նվազել, իսկ այլ վերլուծաբաններ, հաշվի առնելով ոսկու աննախադեպ թանկացումը և դրան զուգահեռ դոլարի արժևորումը, կանխատեսում են համաշխարհային նոր ճգնաժամ:
Ինչպես ցույց է տալիս փորձը, դրանից ամենաշատը տուժած երկրների շարքում լինելու է Հայաստանը»:
«Հայկական ժամանակ»
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Հայկական ժամանակ» օրաթերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են Ընտրական օրենսգրքում անցած շաբաթ կատարած փոփոխություններից մեկը՝ ընտրական տեղամասում տեսախցիկների տեղադրումն ու ուղիղ հեռարձակումը չեղյալ համարել:
Նրանք փորձում են դա պատճառաբանել ֆինանսական միջոցների բացակայությամբ:
Կոնկրետ տեսախցիկների ու հեռարձակման համար անհրաժեշտ է մոտ 3 մլն դոլար: Բայց այդ փոփոխոււթյունը, թերթի տեղեկություններով, իշխանությունները ցանկանում են անել ոչ թե ֆինանսների բացակայության պատճառով, այլ հատկապես գյուղերում ընտրատեղամասերում անվերահսկելի ազդեցություն կամ ընտրական գործընթացներին միջամտություն ունենալու նպատակով:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Իրանի ազգային գազային ընկերության (NIGEC) գործադիր տնօրեն Ալիռեզա Քամելին այսօր հայտարարել է, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել իրանական գազի` դեպի Կովկաս արտահանման եռապատկման վերաբերյալ: Ստացվում է, եթե այժմ Հայաստանը Իրանից «գազ հոսանքի դիմաց» բարտերային սխեմայով շուրջ 400 մլն խորանարդ մետր «կապույտ վառելիք» է ներկրում, դրա դիմաց 1/3-ի հարաբերակցությամբ Իրան արտահանում էլեկտրաէներգիա, ապա այժմ այդ ծավալները հնարավոր է եռապատկվեն: Ինչպե՞ս, եթե հայրենի իշխանությունները ոլորտում առկա խնդիրներով պայմանավորված, նշում են, որ երկիրն էժան էլեկտրաէներգիա արտադրող հզորությունների կարիք ունի:
Իրանական կողմի հայտարարությունը բավական հետաքրքիր է և հավանական է, որ հեռուն գնացող տարածաշրջանային ծրագրի մի մասն է:
Իրանական գազի` դեպի Հայաստան արտահանման ծավալների եռապատկման կամ բազմապատկման մասին խոսակցություններն ու քննարկումները նոր չեն: Ժամանակին, երբ ճապոնական վարկով կառուցվեց Երևանի ՋԷԿ-ը, խոսվում էր երկրորդ նման հզորության շինարարության մասին, քանի որ հենց այդ կայաններում արտադրված էլեկտրաէներգիան է բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերով մատակարարվում Իրան:
Այդ ծրագիրը ժամանակավորապես դրվեց մի կողմ, երբ Իրանը գտնվում էր միջազգային պատժամիջոցների տակ: Սակայն երբ վեցնյակի ու Իրանի միջև կնքվեց միջուկային պատմական համաձայնագիրը, Թեհրանը, չնայած հայստանյան շատ պաշտոնյաների և փորձագետների երկաթուղային ախորժակին, ցույց տվեց, թե ո’ր միջպետական ծրագիրն է իր համար առաջնահերթ: Կայացան հայ-իրանական բարձրաստիճան պաշտոնական փոխայցելություներ ու որոշում կայացվեց սկսել Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի շինարարությունը: 275 կմ երկարության` 400 կՎտ հզորությամբ էլեկտրահաղորդման գծի կառուցումը կարժենա ավելի քան 107 միլիոն եվրո: Ամբողջ աշխատանքները պետք է իրականացնի իրանական կողմը:
Եթե այս ամենին հավելենք վերջին մեկ տարում տեղի ունեցած երկու հիշարժան իրադարձությունները, դրանք են` Իրան-Հայաստան-Վրաստան-Ռուաստան էլեկտաէներգետիկ հյուսիս-հարավ ուղղության ձևավորումը և Հայաստանում էլեկտարէներգիա արտադարող կայաններին սեփական «բարիքը» հարևան երկրներ արտահանելու իրավունք վերապահելը, ապա բավականին հետաքրքիր պատկեր է ստացվում:
Այս ամենի ֆոնին բնական է, բայց միևնույն ժամանակ մի քիչ տարօրինակ, որ արդեն իսկ որոշ փորձագետներ, դրական գնահատելով գազի ծավալների եռապատկման գործարքը, հարց են հնչեցնում, թե ինչպես պետք է Հայաստանը «փակվի» դրա դիմաց: Այլ կերպ ասած, որտեղի՞ց Հայաստանին այդքան էլեկտրաէներգիա:
Բնական է, որ եթե Երևան ՋԷԿ-ի նմանակը չի կառուցվելու կամ այդ գործարքը հետաձգվում է, իսկ Իրանի հետ գազի ծավալների եռապատկման նախատեսվում է անցնել 2018 թ.-ից, ապա հայրենի իշխանությունները պետք է փնտրեն էլեկտրաէներգիայի նոր աղբյուրներ: Իրանցիները, որքան էլ Արևելքի նիստուկացին բնորոշ չասեն «չէ» ու ժպտալով հույսեր տան, ձրի գազ մատակարարող չեն: Ինչպես մեզ հետ զրույցում նշեց տնտեսագետ Արտակ Մանուկյանը, այս պարագայում էլեկտրաէներգիայի այլ աղբյուրներ կարող են հանդիսանալ Վրաստանը, կամ որ ավելի հավանական է՝ Գազպրոմին պատկանող Հրազդան ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, որն այժմ աշխատում է իր հզորության 1/3-ի ծավալով:
Վերջինիս աշխատանքը պահեստային տարբերակ է, բայց մեծ «գլխացավանք» է Հայաստանի էներգահամակարգի համար, քանի որ այնտեղ արտադրվող էլեկտրաէներգիան բավականին թանկ է: Դրա համար այն գործի է դրվում հիմնականում անելանելի պայմաններում, երբ ասենք Մեծամորի ատոմակայանը կանգնեցվում է պլանային վերազինման:
«Ուստի, եթե հաշվի առնենք նման ընկերություններին արտահանման թույլտվություն տալու կառավարության քայլը, ինչպես նաև Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էլեկտրաէներգետիկ ուղղության գործարկման համար իրականացվող գործողությունները, ապա այս սխեման կարող է աշխատել: Այսինքն՝ Հրազդանի 5-րդ էներգաբլոկը պոտենցիալ հնարավորություն ունի դառնալու Հայաստան-Իրան «գազ հոսանքի դիմաց» գործարքի մաս: Այսպես նաև անուղղակիորեն կկատարվի Գազպրոմի հանդեպ պետության պատրավորությունն առ այն, որ 5-րդ էներգաբլոկից պետք է ամեն տարի որոշակի քանակությամբ էլեկտրաէներգիա առնել», — ասաց Արտակ Մանուկյանը:
Մանուկյանի խոսքով, սա կարող է բերել նաև էլեկտրաէներգիայի շուկայում գազի գների որոշակի մրցակցային դրսևորումների և հնարավոր է նաև գների անկման: «Այժմ այստեղ գերիշխում է ռուսական գազը, իսկ եթե իրանական գազի ծավալը այժմյան շուրջ 400 մլն խորանարդից աճի մինչև 1,2 մլն խորանարդի, ապա այն կարող է վերածվել մրցակցային գործոնի:
Հայկական ժամանակ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«ՊՆ-ն հունիսի 16-18-իը Երեւան-Մոսկվա-Երեւան էկոնոմ դասի 3 ավիատոմսի համար վճարել է 891 հազար դրամ, կամ յուրաքանչյուր տոմսի համար՝ 297 հազար դրամ: Նույն չվերթի 1 բիզնես դասի ավիատոմսի համար վճարել է 965 հազար դրամ՝ եռակի թանկ:
Մինչդեռ ընդամենը երեք օր հետո՝ հունիսի 19-ին, Երեւան-Մոսկվա-Երեւան 1 տոմսի համար վճարել է եռակի ցածր՝ 108 հազար դրամ: Իհարկե, թե ՊՆ-ից, թե ավիատոմսերի վաճառքի ոլորտից կարող են ասել, որ այս դեպքում ֆիքսված գին գոյություն չունի, որ տոմսի գինը պայմանավորված է լինում օրերով եւ տարբեր հանգամանքներով, բայց մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ թե պատվիրատուն, թե տոմս վաճառողը կարող են մտնել ստվերային գործարքների մեջ՝ ուռճացնելով տոմսի գինն ու գումար աշխատել:
Ասենք՝ տոմսավաճառ ընկերությունը կարող է նախապես արհեստականորեն ամրագրել տվյալ չվերթի էժան ավիատոմսերը, համեմատաբար բարձր գին ներկայացնել գնող գերատեսչությանը, մրցույթը շահել, ապա այդ ամրագրումները չեղյալ համարել: Այդպիսով, հնարավոր է լինում պետբյուջեի հաշվին երկուստեք գումար աշխատել:
Մեր տեղեկություններով կոնկրետ ՊՆ-ն վերջին շաբաթներին սկսել է ավելի զգույշ լինել ավիատոմսեր ձեռք բերելու գործում»:
«Հայկական ժամանակ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Արդեն մի քանի օր է՝ հնարավոր բոլոր միջոցներով ազդարարվում է, որ ՌԴ ԱԻՆ ինքնաթիռը անվճար հիմունքներով Հայաստան է տեղափոխում Լարսի անցակետի փակման հետեւանքով ճանապարհին մնացած քաղաքացիներին:
Հունիսի 22-ից Լարսում մնացած քաղաքացիներից այսօր ահազանգ ենք ստացել, որ որոշ հայ և ռուս չինովնիկներ օգտվել են իրավիճակից և Լարսում փողով «գործ են անում»:
Արայիկ Մարգարյանը «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում պատմել է, որ թեև ինքը ԱԻՆ պահանջով օրը երկու անգամ գնում է անցակետ, հերթագրվում, սակայն ԱԻՆ ինքնաթիռով Երևան հասնելու իր հերթը չի հասնում: Փոխարենը, ըստ նրա, հայկական համարներով մի ավտոբուս, որի վարորդին Արո են ասում, ԱԻՆ ավագ լեյտենանտ Տիգրան Ավետիսյանի ու Վլադիկավկազից ոմն Էրիկի հետ «տասովկեքի» մեջ է. կողքի քաղաքներից մարդկանց են հավաքում, ավտոբուսով հասցնում Բեսլան, ինքնաթիռի տոմսի արժեքի կեսը վերցնում, անվճար ինքնաթիռով ճանապարհում Երևան: Մինչդեռ Լարսում օրեր շարունակ սպասող մարդիկ այդպես էլ մնում են սպասելով.
Հայկական ժամանակ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Ամենայն հավանականությամբ օգոստոսի մեջ Մինսկի խումբը նորից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կնախաձեռնի»,-երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ԱԺ հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: Վերջինս նաև համոզվածություն է հայտնել, որ մինչ այդ հանդիպումն Ադրբեջանը կպահպանի հրադադարը: «Համենայնդեպս, Սանկտ Պետերբուրգի հանդիպման կարևոր ձեռքբերումներց մեկն այն է, որ առայժմ հրադադար կլինի: Իհարկե, հավերժական հրադադարի մասին չէ խոսքը, այլ ժամանակավոր, մինչև որ Մինսկի խումբն իր աշխատանքները կհասցնի ավարտին»,-հավելել է նա: Իսկ օգոստոսից հետո պատերազմի կրկնության հավանականություն կա՞, այս հարցին Բաղդասարյանը պատասխանել է. «Որևէ անգամ մենք չենք կարող բացառել Ադրբեջանի կողմից հարձակումը»,-գրում է թերթը:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
«Հայաստանից Ռուսաստան պտուղ-բանջարեղենի արտահանմամբ զբաղվող գործարարները մեծ վտանգ են տեսնում ռուս-թուրքական մերձեցման մեջ: Խնդիրն այն է, որ Ռուսաստանի կողմից Թուրքիայի դեմ կիրառովող պատժամիջոցները ՀՀ-ի համար օգտակար էին:
Մասնավորապես, այս տարվա սկզբից պաշտոնապես արգելվեց թուրքական արտադրության բանջարեղենի ներմուշումը ՌԴ, որը հնարավորություն տվեց մեր արտադրողներին վերցնել բանջարեղենի ռուսական շուկայի մի փոքր հատվածը:
Մինչ այդ Թուրքիայից Ռուսաստան էր ներկրվում մինչև 300 հար տոննա լոլիկ: Դա ՌԴ ներմուծվող լոլիկի կեսն էր, և ոչ մի երկիր չէր կարողանում մրցակցել թուրքական լոլիկի հետ:
Պատժամիջոցներից հետո շուկան բացվեց, և այս տարվա առաջին ամիսներին Հայաստանից արտահանվող լոլիկի ծավալները աճեցին մի քանի տասնյակ անգամ»,-գրում է թերթը:
«Հայկական ժամանակ»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.