23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Չգիտեմ, թե ինչ քաղաքական նպատակներ է հետապնդում Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը և ում շահերն է այդ գործիչը ներկայացնում (չնայած կարող եմ ենթադրել, թե ում), բայց նրա վերջին հարցազրույցում տեղ գտած միտքն, իմ կարծիքով, 100 տոկոսով արտացոլում է իրականությունը՝ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ և երկարատև պատերազմի։ Այդ կանխատեսման օգտին է խոսում թեկուզ այն փաստը, որ ապրիլյան պատերազմից հետո ոչ մի գործնական քայլ չի արվել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու ուղղությամբ։ Պարզ է, որ Ադրբեջանին դա պետք չէ։
Եթե որևէ մեկը Հայաստանում կարծում է, որ ղարաբաղյան հարցը կմոռացվի, կմաշվի-կգնա կամ մոտակա պատմական հեռանկարում խաղաղ հանգուցալուծում կստանա, այդ մարդիկ չարաչար սխալվում են։ Եվ խնդիրն այն չէ, որ Իլհամ Ալիևը խելապակաս է կամ նապոլեոնական ամբիցիաներ ունի. պարզապես պատերազմի մշտական սպառնալիքը և բուն պատերազմը նրա իշխանության պահպանման միակ երաշխիքն են։ Առանց բռնապետության Ադրբեջանը կքայքայվի՝ նախևառաջ երկրի ներսում սոցիալական և ազգային խնդիրների ճնշմամբ, ինչպես նաև դրսից իսլամական գործոնի ազդեցության տակ։ Իսկ բռնապետության միակ «հիմնավորումը» պատերազմն է, որն ուղեկցվում է ռազմատենչ հռետորաբանությամբ և ռասիստական հայտարարություններով։ Իհարկե, այդքանով հանդերձ Ադրբեջանը չի համարձակվի վերսկսել ռազմական գործողությունները, եթե դրսի գլխավոր խաղացողներն իսկապես ցանկանան, որ Հարավային Կովկասում խաղաղության լինի։ Այնպես որ՝ այս ամիսների հարաբերական անդորրը ոչ մեկին չպիտի թյուրիմացության մեջ գցի և, այսպես ասած, թուլացնի՝ առջևում պատերազմ է, և մեր պետությանը պետք է դրան պատրաստ լինի։ Թե ինչ է դրա համար անհրաժեշտ՝ բազմիցս ասվել է»,–գրում է թերթի խմբագիրը։
«Առավոտ»
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանը եզրափակվեց սկանդալով։ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը ազատ դեբատների ընթացքում անջատեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամներ Նաիրա Կարապետյանի և Նաիրա Զոհրաբյանի խոսափողները;
Վիճաբանությունը ծագեց այն բանից հետո, երբ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Ռաֆայել Հուսեյնովը հայտարարեց, թե Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախկին նախագահ, իրավապաշտպան Միքայել Դանիելյանը սպանվել է ՀՀ իշխանությունների ձեռքով՝ ազատության համար։ Ադրբեջանցի պատվիրակը հայտարարեց, թե «Սերժ Սարգսյանի ձեռքերը արյունոտ են, և այն մի քանի լրագրողները, որոնք ազատ են խոսում, ոչնչացվում են»։ Նշենք, որ Միքայել Դանիելյանը մահացել էր սրտի կաթվածից։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Կարապետյանն իր ելույթում կարճ հակադարձեց Հուսեյնովին, այնուհետև խոսեց ԵԽԽՎ-ի կոռումպացված լինելու մասին՝ վկայակոչելով ԵԺԿ խմբակցության նախկին նախագահ Լուկա Վոլոնտեի հարցը, որը Միլանի դատախազության կողմից 2012-2014թթ. Ադրբեջանի օգտին քաղաքական գործունեություն ծավալելու համար է մեղադրվում։
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտն ընդհատեց հայ պատվիրակին՝ պատճառաբանելով, թե դատական գործընթացի տակ գտնվող գործի մասին իրավունք չունի խոսել։ Այս միջադեպին հաջորդեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանի ելույթը, որի ընթացքում տիկին Զոհրաբյանը հայտարարեց, թե Ռաֆայել Հուսեյնովին առաջարկում է դիմել հոգեբույժի։ Այնուհետև գոռգոռալով արձագանքեց ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը՝ հայտարարելով, թե վարկաբեկում եք մարդկանց։ Տիկին Զոհրաբյանը շարունակեց ելույթը, Ագրամունտն անջատեց նրա բարձրախոսը՝ հայտարարելով, թե իրավունք չուներ խոսելու, տիկին Զոհրաբյանն էլ, թե՝ Դուք էլ իրավունք չունեք ինձ ընդհատելու, քանի որ Դուք ևս Ադրբեջանի կողմից կաշառված լոբբիստ եք, և դրա համար ձեզ ձեռք չի տալիս, որ այս ամբիոնից հնչի մեկ այլ կաշառված գործչի մասին։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Առավոտ» թերթը իր խմբագրականում գրում է. «Քանի որ մոտենում է նախընտրական ցուցակներ կազմելու պահը, շուտով սկսվելու է «նեղանալու դարաշրջանը»։ Պարզ է, որ բոլորին առաջին տեղեր չես կարող «գցել», հավակնորդների մի մասն էլ «ռեյտինգային» (իսկ Հայաստանի պայմաններում՝ իրականում մեծամասնական) ցուցակներում ոչ մի շանս չունի։ Այստեղից պարտադիր ի հայտ է գալու «իմ նման հրաշք անձնավորությանը չեն գնահատում» միտքը, որն արտահայտվելու է հրապարակավ կամ հնչելու է «կադրից դարս» և կանխորոշելու է շատերի վարքը։ Դա իր հերթին դրսևորվելու է տարբեր այլ կուսակցություններ կամ ճամբարներ վազվզելու, ինչպես նաև նախկին ընկերների ու կուսակիցների հասցեին դառը խոսքեր ասելու մեջ։ Պաթոսը կլինի մոտավորապես հետևյալը ՝ «ինչպե՞ս է հնարավոր, որ իմ մասշտաբի քաղաքական գործիչը, իմ հզոր մտավոր պոտենցիալն ունեցող մարդը պատգամավոր չդառնա»։ Դե, եթե պատգամավոր դառնալը կյանքի նպատակ է և կարևոր չէ, թե ինչպես, ապա այդ հարցը միանգամայն տեղին Է։
Քանի որ վերջերս նաև տեղի Է ունեցել կառավարության փոփոխություն, ի հայտ են եկել նեղանալու զանազան այլ առիթներ։ Նախ՝ ինչ-որ մարդկանց հանել են աշխատանքից, և նրանք, իհարկե, ողջ հոգով ընդվզում են այդ «ճչացող անարդարության» դեմ։ Եթե նրանց նոր պաշտոն չտրվի, ապա այդ մարդիկ մնացած ողջ կյանքի ընթացքում նեղ կամ գուցե լայն շրջանակներում պատմելու են, թե ինչպես Էին նրանք «ծաղկեցնում» այն ոլորտը, որն իրենց վստահվել Էր, և ինչպես են «այս նորերն» այդ ոլորտն ապականում։ Իզուր, ոչ մի պաշտոն հավերժ չէ. եթե գիտես, թե ինչպես է պետք «ծաղկեցնել», ապա հանդիպիր քո իրավահաջորդին և առանձնազրույցի ժամանակ պատմիր նրան քո պատկերացումների մասին։ Եթե, իհարկե, նպատակը «ծաղկեցնելն է», ոչ թե սեփական ծառայությունների առիթով կուրծք ծեծելը»:
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Վիկտոր Դալլաքյանը լավ, արդյունավետ պատգամավոր էր, օրենսդրական աշխատանքը նրա տարերքն էր, եւ նրա հեղինակած մի քանի որակյալ օրենքներ մինչ օրս ապացուցել են իրենց կենսունակությունը։ 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում նա չվերընտրվեց։ Դրանից պետք չէր ողբերգություն սարքել եւ տարիների ընթացքում քեն պահել իր ընտրատարածքում հաղթած պատգամավորի վրա, փորձել նրանից վրեժ լուծել եւ վարկաբեկել։
«Աբիժնիկությունն» արդյունավետ էմոցիա չէ. մի անգամ չի ստացվել, մեկ ուրիշ անգամ կստացվի, կամ թեկուզ ոչ մի անգամ էլ չստացվի՝ կյանքում բազմաթիվ այլ հետաքրքիր գործեր կան։
Բայց ոչ՝ քաղաքական գործչի բնավորության անբաժանելի մասն է կազմում նարցիսիզմը, որն այդ «մասնագիտության տեր» մարդկանց մոտ արտահայտվում է այս կամ այն չափով, բայց պարտադիր պետք է լինի։
Բացի այդ, «բարձր շրջանակներում» շփվելը, ծառայողակւսն մեքենան, քարտուղարուհին, այս կամ այն հարցով «վերեւներին» միջնորդելը նոմենկլատուրային կյանքի այդ տարրերից դժվար է հրաժարվել։ Եվ Վիկտոր Դալլաքյանը որոշել էր չորս տարի «հավաքել» այդ հաճելի քարերը՝ ստանձնելով բարձր պաշտոն նախագահի աշխատակազմում:
Չորս տարի նա սուսուփուս նստած էր այդ տաքուկ անկյունում, բայց մի օր արթնացավ եւ հանկարծ պարզեց, որ այն իշխանությունը, որին նա ծառայում է, լեգիտիմ չէ, որ երկրում ծաղկում է կոռուպցիան, որ բարձր է աղքատության տոկոսը եւ այլն, եւ այլն։ Բնականաբար, հարց է ծագում՝ ինչպես էր նա չորս տարի լուռումունջ աշխատում մի մարդու մոտ, որին, իր խոսքերով, պետք է զոլավոր շորեր հագցնել։
Պատասխան, չէի աշխատում, ձեւ էի անում, որ աշխատում եմ, գնում-գալիս էի գործի եւ աշխատավարձ էի ստանում։ Եթե այդպես է, ապա՝ ավելի վատ. Արթուր Բադդասարյանը Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում գոնե ժողովրդի մատից տարբեր փշեր էր հանում (չնայած ինչի՞ համար է պետք Ազգային անվտանգության խորհուրդը՝ ես, ճիշտն ասած, մինչեւ հիմա չհասկացա)։
Բայց այդ՝ «երիտասարդ թոշակառուի» կարգավիճակը Վիկտոր Դալլաքյանին, հավանաբար, ձանձրացրել է, եւ նա որոշել է դարձյալ պատգամավոր դառնալ։ Այստեղ կա երկու տարբերակ. կամ մտնել ՀՀԿ ցուցակ, կամ դառնալ ընդդիմադիր։ Առաջին տարբերակում, որքան հասկանում եմ, պարոն Դալլաքյանին երաշխիքներ չտվեցին։ Մնում է ընդդիմադիրի ճանապարհը։
Բայց «ստարտային պայմաններն» այդ գործչի համար չափազանց վատն են՝ Բաղրամյան 26֊ից նոր դուրս եկածի շուրթերից սովորական ընդդիմադիր հռետորաբանությունը համոզիչ չի հնչում: Ոչինչ, ինչպես ասում են` փորձը փորձանք չի:
Եթե այս հոդվածը գրելուց հետո ինձ հետ որեւէ բան պատահի, դրա ուղիղ պատասխանատվությունն է կրում Դոնալդ Թրամփը:
Առավոտ
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:
«Հայ ազգը Սիրիայում տղամարդու պես կանգնեց զենքը ձեռքին և պաշտպանեց իր հողը։ Արաբները 1915թ. թուրքական յաթաղանից մազապուրծ եղած հայերին գրկաբաց ընդունեցին, և այսօր սիրիահայերն ունեն մայր հայրենիքի ուղիղ օգնության կարիքը»,- երեկ անդրադառնալով սիրիահայությանն օգնելու խնդրին՝ ասաց ԱԱԾ պետի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը։ Նրա խոսքով՝ փոքրիկ Հայաստանն իր աննշան բյուջեով սիրիահայաթյանը օգնել չի կարող՝ գործուն օգնություն ցույց տալ ի վիճակի չէ.«Իշխանություններն ունեն հսկայական «ռեզերվ»՝ մոտ 10 միլիարդ ուղիղ թալանված գումար։ Դթե դրա 80 տոկոսը հետ բերենք ՝ կլուծենք սպառազինության և սիրիահայերի խնդիրները, արտաքին պարտքի հարցը։ Առանց գումարի սիրիահայաթյանը օգնել չենք կարող»։
Ըստ Գուրգեն Եղիազարյանի՝ բավական է հանձնարարական տրվի ԱԱԾ-ին ՝ այդ գումարները հանգիստ մի քանի ամսում հետ կբերվեն. «Որովհետև թալանի գումարն իրականում շատ ավելի մեծ է։ Բավական է կանչել թալանչիներին և ասել, որ լափել են և լափածի կեսը պետք է դնեն սեղանին»։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթն իր խմբագրականում գրում է. «Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելը կառավարության փոփոխության տրամաբանական շարունակությունն է: Ոչ ոք չէր հավատա, որ իշխանությունը ցանկանում է ինչ-որ բան փոխել, եթե այդ անձնավորությունը մնար պետական համակարգում: Խոսքը ոչ այնքան անձի մասին է, որի գերդաստանի հետ կապում են մի շարք քրեական պատմություններ, որքան կառավարման ոճի եւ իշխանավորի որոշակի վարքագծի մասին է. դրանք այլ կերպ, քան լկտի եւ ամբարտավար, չես անվանի:
Սուրիկ Խաչատրյանը մի ամբողջ դարաշրջան է, որի ժամանակ իշխանավորները գործում էին իբր «դաժան պատերազմական ժամանակների անհրաժեշտությունից»։ Ասում եմ՝ «իբր», որովհետեւ մենք իրականում շարունակում ենք ապրել պատերազմական ժամանակաշրջանում, բայց հաղթելու համար պետք են ոչ թե իշխանավորների «հաբրգածությունն» ու անպատժելիությունը, այլ հակառակը՝ համեստություն, զսպվածություն եւ պարկեշտություն։
Գործել անօրինական՝ «սիլլել», «չռփել», եթե պետք է՝ զրկել սեփականությունից, եթե անհրաժեշտ է՝ նույնիսկ սպանել, եւ արդարացնել դա բարձր պետական կամ ռազմական շահերով՝ դա ի սկզբանե սխալ ճանապարհ էր, որովհետեւ եթե մեկին տրվում է նման ձեւով գործելու իրավունք, ապա բացառված է, որ նա այդ իրավունքը չօգտագործի ի վնաս պետության եւ ի շահ սեփական ընտանիքի ու շրջապատի։
Յուրայինների քրեական հակումները խրախուսելը բերում է ի վերջո անհավասարության՝ օրենքի առաջ, տնտեսական դաշտում, քաղաքականության մեջ։ Եթե ոմանք կարծում են, թե «այդպես է կերտվել բանակը», «այդպես ենք մենք հասել մեր հաղթանակներին», դա սուտ է։ Այդպես է կերտվել քրեաօլիգարխիկ համակարգը, այդպես է ստացվել, որ իշխանությունը մինչեւ վերջին ժամանակները արհամարհում էր հասարակության պահանջները եւ ներփակվում էր իր՝ հնարովի իրականության մեջ։ Հուսանք, որ ինչ-որ բան տեղից շարժվել է:
Մի խոսքով՝ ով ինչ ուզում է ասի, բայց Սուրիկ Խաչատրյանի հարցով իմ ակնկալիքն իրականացավ: Իշխանությունից հաջորդ կադրային ակնկալիքս այն է, որ եկող ընտրություններում ՀՀԿ ցուցակում չլինեն գեներալներ Մանվելն ու Սեյրանը (նրանց մարտական ծառայությունները հարգում եմ, բայց պատգամավոր նրանք չեն կարող աշխատել), ինչպես նաեւ Առաքել Մովսիսյանն ու Մհեր Սեդրակյանը: Պետական համակարգում «որձ տղերքի» ժամանակն անցել է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Ռուսաստանի կողմից կողմնորոշման կտրուկ փոփոխություն չի կարող լինել՝ սկզբունքորեն Հայաստանից անցում դեպի Ադրբեջանի օգտին։ Ռուսաստանն ունի իր շահերը Ադրբեջանի ու Հայաստանի հետ։ Մոսկվան չի գործի կտրուկ քայլեր»,- «Աոավոտ»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի պետական հումանիտար գիտությունների համալսարանի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար, դոցենտ, ռուսաստանցի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը՝ հավելելով. «Խոսակցությունները, թե Մոսկվան կբարեկամանա Ադրբեջանի հետ ու Հայաստանին կթողնի ՝ բացարձակապես հիմնավոր չեն, որովհետև Մոսկվան չի ապրում աբստրակտ աշխարհում, գոյություն ունեն հստակ շահեր, հետաքրքրություններ, թե ինչ շահ կունենա որևէ վերակողմնորոշման դեպքում, ես դա չեմ տեսնում։ Կարծում եմ, որ Կրեմլում էլ այնքան հիմար չեն, որ տեսնեն ինչ-որ շահեր հնարավոր նման փոփոխություններում։ Կլինեն հարաբերություններ Հայաստանի հետ, Ադրբեջանի հետ, յուրաքանչյուրի հետ՝ տարբեր, յուրաքանչյուրի հետ ՝ առանձնահատուկ փոխհարաբերություններով»։
«Առավոտ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
«Պետք է քաջություն ունենալ և ուղիղ նայելով քաղաքացիների աչքերին ասել, հրաժարվեք, ժողովուրդ, «Նաիրիտը» և նմանատիպ այլ գործարանները վերագործարկելու պատրանքներից։ Ինչո՞ւ է հատկապես այդ՝ «զավոդ բացելու» առասպելը վնասակար։ Որովհետև այն սխալ է կողմնորոշում մեր հասարակության դյուրահավատ և որոշակի կարոտախտ ունեցող զանգվածին, հագուրդ է տալիս նրա կրավորական երազանքներին՝ «մի զավոդ բացեին, գնայի՝ աշխատեի»։ Նման բան մոտակա մի քանի տասնամյակում տեղի չի ունենա, չի կարելի մարդկանց խաբել ՝ ասելով, թե դա հնարավոր է։
Թե իշխանությունը, թե ընդդիմության և թե քաղաքացիների զգալի մասը «աշխատատեղ» բառի տակ հասկանում են լույսի-գազի մարդու կամ սուպերմարկետի վաճառողի, այսինքն ՝ վարձու աշխատողի, բայց ոչ՝ մարդու, որն իր ընտանիքի, ընկերների և հարևանների հետ ինչ-որ բան է նախաձեռնում ու արտադրում, և դա կարող է լինել շատ փոքր, բայց արդյունավետ և, կարևորը, յուրահատուկ արտադրություն։ Իհարկե, ամենացավալին այն է, որ իշխանությունները դա չեն հասկանում, վերջերս ընդունված հարկային նոր օրենսգիրքն ապացուցում է, որ իշխանությունը ինչպես խեղդում էր, այնպես էլ շարունակում է խեղդել փոքր բիզնեսը։ Բայց խանգարում է նաև այն, որ մարդիկ պառկում են դիվաններին և երազում «զավոդների» մասին»։
«Առավոտ»
Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.
«Մշակույթի նորանշանակ նախարար Արմեն Ամիրյանի աշխատանքի տրամաբանական հանգրվանը, կարծում եմ, ի վերջո, պետք է լինի մշակույթի նախարարության լուծարումը։ Այսօր այս գերատեսչության հիմնական գործառույթը պիտի դառնա 2002 թվականին ընդունված «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» շատ առաջադեմ օրենքից բխող այլ օրենքների և իրավական ակտերի մշակումը։ Որովհետև հիշյալ օրենքի մեջ խոսք է գնում միայն հիմունքների մասին, իսկ դրանց հիման վրա «շենք» կառուցելը լուրջ և աշխատատար գործ է։ Դրանից հետո նախարարությունը կարող է լուծարվել։
Վախենամ, սակայն, որ այդ գաղափարը չի ստանա խորհրդահայ արվեստագետների աջակցությունը, և նույնիսկ հակված եմ ենթադրելու, որ նրանք խիստ կվրդովվեն, եթե նման մտադրության մասին հայտարարվի, կոլեկտիվ նամակներ կգրեն՝ ահագանգելով, որ այդպիսով մշակույթը կործանվում է։ Ավելորդ է ասել, որ իրականում մշակույթը և, մասնավորապես, արվեստը զարգանում են կամ հետընթաց են ապրում անկախ որևէ նախարարության գործունեությունից։ Բայց հիշյալ մտածողության մարդիկ նախարարությանը պատկերացնում են որպես մի հիմնարկ, որը բաժանում Է պետպատվերներ, շքանշաններ, մեդալներ և կոչումներ։ Ընդ որում, նրանց դրական կամ բացասական վերաբերմունքն այս կամ այն նախարարի նկատմամբ պայմանավորված Է նրանով, թե որքանով են նախարարության կամ այլ պետական չինովնիկները «գնահատել իրենց վաստակը»։ Զարմանալի Է, որ 21-րդ դարում մարդկանց կարող Է հետաքրքրել, թե ուր են իրենց հրավիրել, իսկ երբ՞ արհամարհել, հրավիրելիս ո՞ր կարգում են նստեցրել, ինչպես նաև՝ նրանք ինչ-որ բանի անդա՞մ են, թե՝ անդամ չեն»,–գրում է թերթը։
Առավոտ
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Առավոտ» թերթը գրում է. «Վրաստանում, թեեւ նախընտրական շրջան է եւ թվում է, թե շատ խնդիրներ պետք է լուծում ստանային, ինչպես խոստացել էին վրացական իշխանության վերին օղակների ներկայացուցիչներ, օրինակ` անձամբ Բիձինա Իվանիշվիլին, սակայն ջավախահայության խնդիրներն, ընդհակառակը, ավելի մեծ ծավալների են հասնում:
Այդ է պատճառը, որ Ախալքալաքի մի շարք հասարակական կազմակերպություններ ահազանգում են, թե «ջավախահայությանը հուզող հիմնական խնդիրների, այն է՝ ազգային-քաղաքական, կրթական եւ հոգեւոր-մշակութային հարցերի լուծման մասով չեն նկատվել դրական տեղաշարժեր: Ավելին, նշյալ զգայուն ոլորտներում բազմաթիվ հիմնահարցեր խորանալով դարձել են նոր անհանգստությունների եւ հուզումների պատճառ:
Օրինակ, հաշվետու շրջանում արգելվեցին ՀՀ-ից մինչ այդ ներմուծվող այբբենարանները, մայրենի լեզվի եւ հայ գրականության դասագրքերը, եւ Ջավախքի բոլոր շրջանների հայ աշակերտներն արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ զրկված են անգամ այդ դասագրքերից»:
Հավելենք նաեւ, որ Վրաստանում գործում է նաեւ սեւ ցուցակ, համաձայն որի` շուրջ 8 հայ գործիչների մուտքը Վրաստան առանց որեւէ հիմնավորման արգելվում է: Aravot.am-ը «Ջավախք» հիմնադրամի նախագահ Արտյուշ Գրիգորյանից հետաքրքրվեց սա ի՞նչ քաղաքականություն է, ինչո՞ւ մեր այսպես կոչված բարեկամ երկրի հետ նման խնդիրներ են ծագում ու ավելի խորանում: Նա արձագանքեց. «Ես նման տեղեկություն չունեմ, որ նախընտրական շրջանում այբբենարաններ են տարել Վրաստան եւ արգելքի հանդիպել: Բայց այդ խնդիրն, ընդհանրապես, գոյություն ունի: ՀՀ սփյուռքի նախարարությունը Վրաստանի կրթության նախարարության հետ համատեղ պետք է խնդիրը քննարկեին ու կարողանային հասնել մի ընդհանուր վիճակի, որ հայատառ գրականությունը եւ դասագրքերը անարգել տեղափոխեին Վրաստանի հայկական դպրոցներ:
Տարիներ շարունակ այդ դասագրքերը մեծ դժվարությամբ են հասնում Վրաստանի հայկական դպրոցներին: Վերջին` նախընտրական շրջանի մասին չունեմ տեղեկություն, թե գրքեր են տեղափոխվել ու արգելքի հանդիպել, բայց եթե տանեին, իսկապես արգելքի կհանդիպեին»:
Պատճառներից պարոն Գրիգորյան առանձնացրեց կազմակերպական խնդիրներն ու վրացական կողմի պահանջները. «Վրաստանի իշխանությունները շահագրգռված չեն հայատառ գրականության մուտքով: Վերջին անգամ մեկ տարի ուշացումով Սփյուռքի նախարարությունը կարողացավ դասագրքերի որոշակի խմբաքանակ ուղարկել Վրաստանի հայկական դպրոցներ: Վրաստանի կրթության նախարարությունը պահանջում է, որ հայկական դպրոցների համար դասագրքերն իրենք թարգմանեին, որոնք կհամապատասխանեին իրենց կրթական ծրագրերին: Բայց իրենց թարգմանած գրականությունը բազում տառասխալներ ուներ եւ անհասկանալի ու անգրագետ ձեւակերպումներով էր: Կար պայմանավորվածություն, որ պետք է հայ- վրացական հանձնաժողով ստեղծվեր, որ հայ մասնագետ ներգրավվեր, եւ թարգմանությունը կատարվեր պատշաճ մակարդակով»:
Դառնալով սեւ ցուցակին` «Ջավախք» հիմնադրամի նախագահը թվարկեց, թե ում է այս պահի դրությամբ արգելված մուտք գործել Վրաստան. «Այդ արգելքը գոյություն ունի յոթ-ութ անձի դեպքում, այն պահպանվում է: Նրանք են` Շիրակ Թորոսյանը, Ստեփան Մարգարյանը, Հովհաննես Այվազյանը, Սամվել Կարապետյանը, պատմաբան Վահե Սարգսյանը, «Երկիր» միության նախագահ Սեւակ Արծրունին: Մեր ԱԳՆ-ն հավաստիացնում է, որ բարձրացնում է այդ հարցը, բայց սայլը տեղից չի շարժվում եւ այդ մարդկանց` Վրաստան մուտք գործելու արգելքը պահպանվում է: Վերջերս նաեւ սպորտային մեկնաբան Կարեն Գիլոյանին էին արգելել մուտք գործել, բայց իմ տեղեկություններով` հիմա նա կարողանում է մուտք գործել»:
«Առավոտ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.