23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

«ՉԻ»-ի տեղեկություններով, ՀՀԿ խորհրդի անդամ Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը, որոշում է կայացրել առաջիկա խորհրդարանական ընտրություններին առաջադրվել մեծամասնական ընտրակարգով։ Թերթը հիշեցնում է, որ 2007 թվականին կայացած վերջին խորհրդարանական ընտրություններին Մհեր Սեդրակյանն ընդգրկված էր ՀՀԿ համամասնական ցուցակում և զբաղեցնում էր ցուցակի 48-րդ հորիզոնականը։ Այն ժամանակ նա Էրեբունի համայնքի թաղապետն էր, և ՀՀ իշխանությունները հարմար գտան, որ նա շարունակի ղեկավարել Էրեբունի վարչական տարածքը։ Իսկ 2007 թվականին Էրեբունին ընդգրկող տարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձավ առաջադրված միակ թեկնածուն՝ Արմեն Պուրտոնյանը։ Սակայն, թերթի տեղեկություններով, այս անգամ Մհեր Սեդրակյանը չի պատրաստվում Էրեբունին զիջել այլ մարդկանց, և անկախ նրանից՝ իշխանությունները կսատարեն նրա նախաձեռնությունը, թե ոչ, փորձելու է պատգամավոր դառնալ։
Թերթին հասած տեղեկություններով, օրերս Սևանում կայացել է ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանին` Ալրաղացի Լյովին պատկանող «Ախ Թամար» հյուրանոցային համալիրի բացումը: Ճոխ հանդիսությանը մասնակցել են երկրի բարձրաստիճան պաշտոնյաներ, նրանց թվում` ոստիկանության համակարգի վերնախավի ներկայացուցիչներ: Ըստ թերթի, հանդիսությունն անցել է առանց միջադեպերի, կրակոցներ չեն հնչել, մարդ չի սպանվել, հյուրերից որևէ մեկը չի արժանացել Ալրաղացի Լյովի թիկնազորի ուշադրությանը: Ի դեպ, «Ախ Թամարի» բացմանը հրավիրված է եղել ոչ միայն Սերժ Սարգսյանի ազգուտակը, այլև Ռոբերտ Քոչարյանի հետ ազգակցական կապեր ունեցող որոշ անձինք, գրում է «ՉԻ»-ն:
Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանի քրոջ՝ Կարինե Շահինյանի որդու՝ Արսեն Ահարոնյանի վրա «սարքած» սպանության գործով դատաքննությունը ընթացքի մեջ է, տեղեկացնում է «ՉԻ»-ն և հավելում, որ Հովհաննես Թամամյանի մասով գործն առանձնացվել է, և դրա քննությունն, ըստ էության, կապ չի ունենալու սպանության հանգամանքների մասով տարվող դատաքննության հետ։ Իսկ սպանության համար հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալված 7 անձանցից մեկը՝ Նարեկ Օհանջանյանը, նախօրեին ազատ է արձակվել համաներման ակտի կիրառման արդյունքում։ Սպանության համար հարուցված քրեական գործի շրջանակներում՝ Նարեկը ձերբակալվել էր այն պատճառով, որ «ռազբորկային» մեկնած տղաները «օգտվել էին» հենց նրա ավտոմեքենայից։ Ըստ թերթի՝ մեղադրանքը դատարանում պաշտպանում է Կորյուն Փիլոյանը։
Թամամյանի ձերբակալությունից հետո սպանության մեղադրանքը հանվեց Շահինյանի քրոջ որդու վրայից և դրվեց 32-ամյա Վռամ Բաղդասարյանի վրա։ Հենց նրա անունն է, որ կապվեց ԱԺ պատգամավոր Լևոն Սարգսյանի՝ Ալրաղացի Լյովի թիկնազորի հետ։ Վռամը Հովհաննես Շահինյանի սանիկն է, մեկուկես տարի առաջ կայացել է Վռամի հարսանիքը, իսկ հարսանիքի քավորը եղել է Հովհաննես Շահինյանը։ Ի դեպ, երբ պարզվել է, որ Շահինյանի քրոջ որդու՝ Արսենի մասով հնարավոր չէ գործ սարքել, այսինքն՝ «ինքապաշտպանություն ձևակերպել» և Արսենին «պրծացնել», Շահինյան Հովհաննեսն իր մոտ է կանչել սանիկին՝ Վռամին, ու նրան հորդորել է հանձնվել դատախազություն և սպանությունը «վիզ վերցնել»։ Վռամը հրաժարվել է։ Թե ինչպես է զարգացել այս պատմությունը, և էլ ովքեր են տարբեր կարգավիճակներով «ներգրավվել» այս քրեական գործում՝ «ՉԻ»-ն խոստանում է անդրադառնալ առաջիկայում:
ՉԻ»-ի տեղեկություններով, ՀՀԿ-ական, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանն այս օրերին «երկխոսում» է իշխանությունների, ավելի կոնկրետ՝ Սերժ Սարգսյանի հետ։ Ըստ շրջող խոսակցությունների՝ Գագիկ Բեգլարյանը փորձել է Սերժ Սարգսյանին հասկացնել, որ ինքն այնքան էլ դեմ չի լինի առաջիկայում կայանալիք ընտրություններին (հերթական կամ արտահերթ՝ կարևոր չէ) մասնակցել համամասնական ընտրակարգով, այսինքն՝ ցուցակով։ Եվ քանի որ Գագիկ Բեգլարյանը դեռևս չի լքել Հանրապետականի շարքերը, ուստի ՀՀԿ ցուցակով ԱԺ պատգամավոր դառնալու հավակնություն, բնականաբար, կարող է ցուցաբերել և ցուցաբերել է։ Սակայն, թերթի տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այնքան էլ հակված չէ Գագիկ Բեգլարյանին ցուցակով պատգամավոր դարձնել։ Հակառակը, վերջինս խորհուրդ է տվել Բեգլարյանին՝ մասնակցել մեծամասնական ընտրակարգով և առաջադրվել Կենտրոն համայնքն ընդգրկող տեղամասերից մեկում։ Սակայն, ըստ թերթի, Սերժ Սարգսյանը այս «խորհուրդը» `Բեգլարյանին տեսնել մեծամասնական ընտրակարգով առաջադրված, այնքան էլ անկեղծ չէ: Խոսակցություններ կան, որ Սերժ Սարգսյանն այսպիսով ուզում է փակել Գագիկ Բեգլարյանի` քաղաքական գործընթացների վրա ազդեցություն ունենալու հարցը: Թերթը գրում է, որ ըստ իրենց հասած լուրերի, մեծամասնական թեկնածու Բեգլարյանի դեմ ակտիվորեն աշխատելու է հենց Սերժ Սարգսյանը` նրան չթողնելով որևէ կերպ հավաքել պատգամավորի համար անհրաժեշտ քվեները: Արդյունքում` Գագիկ Բեգլարյանը չի ընտրվելու, իսկ Սերժ Սարգսյանը և՛ վերջնականապես ազատվելու է նրանից, և՛ «ձև է բռնելու», թե ապահովել է ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացումը:
«Ժամանակին այսպիսի մի շատ ճիշտ ձևակերպում կար՝ ով իրական քաղբանտարկյալ է, նա հրաժարվում է բոլոր տեսակի ներումներից ու համաներումից», հայտարարել է դաշնակցական Արմեն Ռուստամյանը։
«ՉԻ» — Մեր ջերմ ողջույնները Վահան Հովհաննիսյանին և դաշնակցական մյուս ընկերներին։ Եթե հիշում եք՝ 1998-ին նրանք բանտերից ազատվեցին «իրավիճակի փոփոխության պատճառով», և որևէ մեկը չբողոքեց այդ ձևակերպման դեմ։ Այսինքն՝ նրանք ընդունեցին, որ քրեական հանցագործներ են եղել (ըստ պրն Ռուստամյանի տրամաբանության)։
Բայց սա դեռ մի կողմ թողնենք։ Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում։ Ընդդիմության մի շարք ներկայացուցիչներ հայտնվել են բանտերում, հետո այդ նույն ընդիմության պայքարի շնորհիվ իշխանությունները ստիպված են եղել նրանց ազատ արձակել, ու բանից պարզվում է՝ քաղբանտարկյալները պիտի չօգտվեին այդ հնարավորությունից. պիտի զոռով մնային բանտախցերում ու այնտեղից շարունակեին պայքարը։
Չէ, մենք հասկանում ենք, որ ընկ Ռուստամյանն անպայման ուզում է ինչ-որ ձևով վնասել քաղբանտարկյալներին, բայց մեր մեջ ասած՝ կարող էր և գոնե մի քանի օրով զսպել իրեն։ Չնայած՝ ընդդիմության հանդեպ «թույն շնչելը» դաշնակների հիմնական զբաղմունքն է, այնպես որ՝ ահագին զսպել են իրենց։
Երեկ, ըստ թերթի, Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել Առևտրաարդյունաբերական պալատի 4-րդ համագումարում։ Նա թվարկել է կառավարության ձեռնարկած մի քանի քայլեր՝ հարկային և մաքսային ոլորտի փոփոխությունները, գերավճարների խնդրի լուծումը, ազատ տնտեսական գոտիների ստեղծման սկիզբը, գործարար միջավայրի «կտրուկ» բարելավումը և այլն։ Խոսել է նաև տեղական արտադրության խթանման մասին. «Մեր բոլորի գործունեության առաջնային նպատակն է, որը, իհարկե, շատ ավելի աշխատատար է, բայց մենք ծույլ ժողովուրդ չենք»։ Նա անընդունելի է համարել, երբ գործարարը նստում-մտածում է հարկերից խուսափելու մասին կամ չարաշահում է իր գերիշխող դիրքը՝ շուկաներում գերշահույթ ստանալու նպատակով։ (Տեսնես՝ ովքե՞ր են այդ «զզվելի ներկրողները», որոնց չի ճանաչում։ Հուսով ենք՝ մանր ու մեծ ընկերները չեն նեղանա, և ամեն մեկը կմտածի, թե ակնարկն իր մասին չէր։ Եվ առանց կատակի՝ պետք է սպասել, որ տուժողներ կլինեն. չմոռանանք, որ ոստիկանության մասին ելույթին հետևեց Հովհաննես Թամամյանի ձերբակալությունը)։
Ամեն դեպքում, այս ելույթից մինչև ՀԱԿ-ի առաջադրած սոցիալ-տնտեսական բլոկի պահանջների կատարում՝ կես քայլ է, կարծում է «Չի»-ն։ Եվ դրանով նաև կմոտենան Սերժ Սարգսյանի «երազած ժամանակները», երբ հնարավոր կլինի՝ «հայ մարդու «տաղանդները» բացահայտվեն ոչ միայն աշխարհի ամենատարբեր երկրներում», այլև Հայաստանը դառնա «մեր ժողովրդի տաղանդները բացահայտելու լավագույն օջախը»։
«ՉԻ»-ի տեղեկություններով, Զորիկ Զոհրաբյանը և Լևոն Սարգսյանը այլևս չեն կարող պատգամավորի մանդատ ձեռք բերել Երևանի Արաբկիր համայնքից: Մեծամասնական ընտրակարգով ընտրվելու արտոնությունն այս անգամ շնորհվել է Արտակ Սարգսյանին (ՍԱՍ-ի Արտակ) և «Սարգիս Կարոլինա» ընկերության սեփականատեր Սարգիս Թարվերդյանին: Հյութերի, ոգելից խմիչքների ներմուծմամբ և արդեն նաև «Արարատ» բնական հյութերի արտադրությամբ զբաղվող Սարգիս Թարվերդյանն իր «դաբրոյի» հարցը լուծել է Սերժ Սարգսյանի` գործարան կատարած այցի ժամանակ, գրում է թերթը և հավելում, որ Ալրաղացի Լյովը վերջնականապես դուրս է մղվում վերնախավի շրջապատից, իսկ Զորիկի ծառայություններն ընդհանրապես պահանջարկ չունեն:
«ՉԻ»-ն օրերս տեղեկացրել էր, որ 2011 թվականի մարտի 1-ից լրացել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ Էդվարդ Ղազարյանի պաշտոնավարման ժամկետը: Թերթը նշել էր, որ շուրջ երկու ամիս և ավելի է, ինչ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան ապօրինի շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը: Նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել էր, նաև՝ Էդվարդ Ղազարյանը թոշակային տարիքում է: «ՉԻ»-ի հրապարակումից մի քանի օր անց, Հայաստանի ոստիկանապետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի հրամանով, կադրային փոփոխություն կատարվեց ոստիկանությունում: Ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Էդվարդ Ղազարյանն ազատվեց զբաղեցրած պաշտոնից ` թոշակի անցնելու կապակցությամբ:
Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեկ այլ հրամանով Էդվարդ Ղազարյանը նշանակվեց ոստիկանապետի խորհրդական:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ` Ղազարյանն այլևս ոստիկանապետի խորհրդական է ընդամենը փաստաթղթային ձևակերպումներով: Իրականում Ալիկ Սարգսյանը հանձնարարել է, որպեսզի վերջինս շարունակի կոորդինացնել ՀՀ ոստիկանության շտաբի աշխատանքները: Ասել է թե` Ղազարյանը շարունակում է մնալ ՀՀ ոստիկանության շտաբի պետ: Հնարավոր է՝ իրավիճակը փոխվի, եթե այս պաշտոնում նշանակվի ոստիկանության համակարգում ազդեցություն ունեցող կադրերից մեկը, գրում է թերթը: Ոստիկանապետի մոտ այս պաշտոնի համար լոբբիստական աշխատանքները մեկնարկված են: Այս թեմայի շրջանակներում համառորեն շրջում է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Մարգար Օհանյանի անունը:
«ՉԻ» տեղեկություններով՝ այս օրերին Երեւանի թաղապետները ծանր դեպրեսիայի մեջ են հայտնվել, քանի որ նրանց շրջանում լուրեր են տարածվել, թե Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը որոշել է իրենց հեռացնել աշխատանքից եւ նոր թաղապետներ նշանակել բացառապես իր մերձավոր շրջապատից։ Թաղապետներն այս օրերին զբաղված են իրենց ապագան կարգավորելու գործով. նրանցից շատերը նպատակ ունեն առաջիկա ընտրություններին իրենց համայնքներից առաջադրվել մեծամասնական ընտրակարգով որպես պատգամավորի թեկնածուներ։
«Մեր տեղեկություններով, Երեւանի երեք համայնքների ղեկավարներ միայն նման ծրագրեր չունեն՝ այն էլ այն պատճառով, որ այդ ընտրատարածքներում առաջադրվելու են ընկեր-բարեկամները։ Մասնավորապես պատգամավոր դառնալու մտադրություն չի հայտնել Էրեբունու թաղապետ Արմեն Հարությունյանը (Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի ազգականը ), Կենտրոնի թաղապետ Սուրեն Գյանջումյանը եւ Դավիթաշենի թաղապետ Արթուր Գեւորգյանը (Աժ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբորորդին)»,-տեղեկացնում է պարբերականը:
Արդեն 5-րդ օրն է՝ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորները զրկված են ջրից։ «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ կալանավորների հարազատները զանազան տարաներով ջուր են հասցնում բանտ, սակայն դա կարող է բավարարել միայն խմելու ջրի պահանջը։ Փաստորեն, կալանավորները հիգիենայի հարցերը ստիպված են հետաձգել, որովհետև «կանեստրով» և շշով ջրի սանհանգույցը չի կարող գործել, իսկ խոհանոցի վիճակի մասին դժվար չէ կռահել։ Թե երբ կավարտվեն հակասանիտարական օրերը՝ ՔԿՀ ղեկավարությունից կալանավորներին հարկ չեն համարում ասել, բայց վիճակն այնքան ահավոր է, որ հարկադրական «ջրադուլից» հետո «Նուբարաշենում» սանիտարական միամսյակ պետք է անցկացնեն, գրում է թերթը։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.