23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...Թերթի տեղեկություններով, ՀՀ ֆինանսների նախարարությունը պարզել է, որ արտգործնախարարությունը խախտել է կառավարության որոշումը և երկու ավտոմեքենա գնել՝ վճարելով սահմանված առավելագույն գնից շատ։
«ՉԻ»-ն գրում է. «Լավ, դե հիմա կառավարության որոշումը խախտել է՝ խախտել է, «խի տե՞նց փողեր են ուտում»՝ կասի ՀՀ շարքային քաղաքացին։ Խնդիրը, սակայն, դա չէ, այլ կառավարության արձագանքը։ Կառավարությունը պարզապես «առաջարկել է այսուհետ պետական բյուջեի միջոցները ծախսել խիստ խնայողաբար»։ Մի խոսքով, ասել են. «Էլ տենց բան չանեք»: Եվ վերջ։ Այնպիսի տպավորություն է, կարծես խոսքը ոչ թե պետական փողերը վատնելու, այլ, ասենք, արգելված վայրում ծխելու կամ փողոցը սխալ տեղով անցնելու մասին է։ Հետաքրքիր է՝ եթե որևէ շարքային քաղաքացի պետությունից մի քանի միլիոն դրամ հարկ թաքցնի, նրան նո՞ւյնպես խորհուրդ կտան «էլ տենց բան չանել»։ Իսկ պետբյուջեի միջոցները, հիշեցնենք, հենց այդ հարկերից են գոյանում»։
Երեկ ` մայիսի 17-ին Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյանը և Ավետիս Ավագյանը հանդիպել են «Հայաստանի եվրոպական բարեկամներ» կազմակերպության աջակցությամբ Հայաստան ժամանած Եվրոխորհրդարանի փորձագետների և պատգամավորների օգնականների պատվիրակության հետ.այս մասին հայտնում են Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակից:
Անդրադարձ է եղել Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտի առանցքային հարցերին: Լևոն Զուրաբյանը ներկայացրել է Կոնգրեսի դիրքորոշումները Եվրամիության հետ համագործակցության, հայ-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և հայ-թուրքական հաշտեցման գործընթացի վերաբերյալ:
Բուենոս Այրեսի քաղաքապետ Մաուրիսիո Մակրինը երեկ ընդունել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին և նրան շնորհել Արգենտինայի մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում։ Վեհափառն իր երախտագիտությունն է հայտնել Բուենոս Այրեսի իշխանություններին՝ հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած հոգատարության համար։ Գարեգին Բ-ն մասնկացել է Հայկական բարեգործական ընդհանուր միության տեղական մասնաճյուղի 100-ամյակին նվիրված ընթրիքին։ Նա նշել է, որ ՀԲԸՄ-ն ֆինանսավորում է Մայր Աթոռի բյուջեի 80 տոկոսը։ Բուենոս Այրեսում վեհափառը բազմաթիվ պարգևներ է հանձնել համայնքային կառույցների ղեկավարներին և մտավորականներին։
Իսկ մեզ թվում էր, թե Գարեգին Բ-ն մտքում գոնե մտորում է՝ ինչպես պաշտպանել իր հոգևորականներին «Եհովայի վկաների» հարձակումներից, որոնցից մեկը՝ Արարատյան Հայրապետական թեմի Սբ. Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Եսայի քահանան, կիրակի օրը բռնության է ենթարկվել աղանդավոր երիտասարդների կողմից։ Երեկ փորձեցինք իմանալ, թե ինչպես է միջադեպին վերաբերվում կաթողիկոսը։ Պարզվեց, որ նա չի արձագանքել, որովհետև հանրապետությունում չէ։
Ի դեպ՝ Գարեգին Բ-ն Հայաստանի Հանրապետության կաթողիկոսը չէ, նա համայն հայոց կաթողիկոսն է, և այս առումով զավեշտալի է հնչում միջադեպին չարձագանքելու այդ պատճառաբանությունը։ Իսկ իրականությունն այն է, որ կաթողիկոսի համար առաջնայինը աշխարհիկ «կայֆերն» են, այլ ոչ թէ հայոց եկեղեցու սպասավորը, որը համարձակվել է պաշտպանել իր հոտի ներկայացուցիչներին` հրապարակային արգելելով հոգեվորսներին խախտել ՀՀ օրենսդրության և աղանդավորական բուկլետներ ու նյութեր տարածել հենց եկեղեցում`կիրակնօրյա պատարագին ընդառաջ:
Շուշիի ազատագրման 19-ամյակի հանդիսությունների առթիվ Ստեփանակերտ մեկնած ՀՀ ԱԺ խորհրդարանական պատվիրակության կազմում է եղել նաև «Ժառանգություն» խմբակցության անդամ Զարհի Փոստանջյանը։ Սովորության համաձայն՝ նա ընտանիքից մեկին հետը վերցրել է. եթե Ստրասբուրգ գնալիս նա նորածնին էր տանում, այս անգամ գերադասել է 16-ամյա դստեր ընկերակցությունը։ Վատ չի արել՝ աղջնակը հայրենասիրության դասեր կառներ Շուշիում։
Սակայն Զառան տեղյակ է եղել, որ պաշտոնական ճաշի են հրավիրվել միայն պատգամավորները։ Եվ ուրեմն, երևի, դիտմամբ է արել՝ ընդդիմադիր պայքարի շրջանակներում, որպեսզի գոնե մի պատգամավոր այդ օրը չօգտվի «իշխանական կերակրատաշտից»։ Ներկաներից մեկի փոխանցմամբ՝ երբ Սերժ Սարգսյանը Շուշիի հաղթանակի առթիվ բաժակաճառ է ասելիս եղել, այդ պահին Զառային զանգել է ղափանցի ընկերուհին։ Սերժ Սարգսյանն իր խոսքն ընդհատել է, և բոլորը լսել են Զառայի և նրա ընկերուհու կանացի զրույցը։ ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանն է փորձել ընդհատել Զառային, սակայն նա շարունակել է անվրդով խոսել հեռախոսով։
Տարօրինակ չի լինի, եթե աղջկան պաշտոնական միջոցառմանը բերելու պատճառով նրան նախատելը դիտարկվի անչափահասների իրավունքները ոտնահարելու, իսկ Մովսեսի դիտողությունը՝ «ազատ խոսքը» լռեցնելու փորձ, և Զառայի պայքարը գրանցվի «Ժառանգության» բարոյական հաղթանակների մատյանում։ Պատգամավորների շրջանում կատակում էին, թե այսուհետ իրենք ԱԺ-ի հետ կապված բոլոր միջոցառումներին՝ տոնական հանդիսություններին ու նիստերին, ինչպես նաև արտասահմանյան գործուղումներին, ներկայանալու են ընտանյոք հանդերձ։ Այսինքն՝ գործելու են «Մենք բոլորս Զառա ենք» սկզբունքով։
Ազգային ժողովը վերանորոգվեց, և նոր դահլիճում պատգամավորները կանգնեցին փաստի առաջ` հասկանալով, որ այլևս չեն կարողանա համակարգչային խաղերով կարճել նիստի ծանր ժամերը, քանի որ համակարգիչները հատուկ ծրագրով են, և մոնիտորի վրա պատկերվում են բացառապես տվյալ քառօրյայի օրենքների նախագծերը: Ըստ «ՉԻ»-ի, դրանից հետո կտրուկ ընկել է պատգամավորների հաճախելիությունը: Մարդիկ գերադասում են «նստել բժշկի թղթի» վրա, քան գալ ու գերի մնալ ԱԺ-ում:
Սակայն, թերթի տեղեկություններով, ՀՀԿ-ական Արեգ Ղուկասյանը հաղթահարել է ԱԺ դահլիճում համակարգչային թղթախաղով զբաղվելու արգելքը և պարզապես հետը կրիչ է բերել: Ընթացող քառօրյայում նրան ուշադիր հետևողները՝ անգամ լրագրողների օթյակից, կարող էին նկատել համակարգչին կրիչ միացրած և կլանված «փասիանս» խաղացող Արեգին:
Ընդհանրապես, ԼՂՀ նախկին նախագահի եղբայրն առանց դրա էլ աչքի է ընկնում նիստերի ընթացքում ցուցադրաբար խոսելու սովորությամբ: Ընդ որում, խոսում է բարձրաձայն ու ընդգծված արհամարհանքով, այսինքն` «թքած ունի», որ իրեն սաստում են, թե` խանգարում է:
Երեկ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանդիպել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավական բարեփոխումների վարչության պետ Հանա Ջունքներին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին, տեղեկացնում է թերթը: ՀՀ գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության համաձայն` Աղվան Հովսեփյանը մասնավորապես շեշտել է, որ նախորդ տարիների համեմատությամբ` այժմ բավականին շատ են դեպքերը, երբ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի մեղադրանքներով դատապարտվել են իրավապահ համակարգի աշխատակիցներ: «Եղել են դեպքեր, երբ գործեր են հարուցվել քաղաքացիների նկատմամբ` ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործելու դեպքերով, սակայն իմ ցուցումով, երբ այդ գործերի նախաքննությունն իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը, պարզվել է ուղիղ հակառակ իրավիճակը: Ոստիկաններն իրենք են բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ: Միայն 2 այդպիսի քրեական գործով 6 ոստիկան է դատապարտվել»,- ըստ թերթի՝ հայտարարել է Աղվան Հովսեփյանը:
«ՉԻ»-ի տեղեկություններով, 6-ն էլ եղել են ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ. սկզբում գործեր են հարուցվել քաղաքացիների նկատմամբ, թե իբր նրանք ծեծել են ոստիկաններին, մինչդեռ հետո պարզվել է, որ խուլիգանության հեղինակներն իրականում «գայիշնիկներն» են եղել: Այնպես որ, հեգնում է թերթը, 6 ոստիկանների շարքում առանձնապես խոշոր եղջերավորներ չկան, մինչդեռ բոլորն էլ գիտեն, թե ոստիկանության համակարգում ովքեր և ինչ կերպ են «բռնություն գործադրում» քաղաքացիների նկատմամբ, և խոսքը միայն ֆիզիկական բռնության մասին չէ: Թերթը նաև նկատում է, որ Աղվան Հովսեփյանն այս անգամ էլ վիճակագրություն չի ներկայացրել դատախազների մասով, թե, օրինակ, նրանցից քանիսն է իր ստորագրությամբ հաստատել կեղծ մեղադրանքներն ու հետո այդ մեղադրանքները պաշտպանել դատարանում: Օրաթերթը ենթադրում է, որ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի պատասխան «հայտարարությունը» չի ուշանա:
Ըստ թերթի տեղեկությունների, 2011 թվականի մարտի 1-ից լրացել է ՀՀ ոստիկանության շտաբի պետ Էդուարդ Ղազարյանի պաշտոնավարման ժամկետը:
Շուրջ երկու ամիս և ավելի է, ինչ ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան, փաստորեն, ապօրինի շարունակում է զբաղեցնել այդ պաշտոնը: Բանն այն է, որ նրա աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է և, «ՉԻ»-ին հասած տեղեկություներով, այդ ժամկետը ոչ երկարացվել է, ոչ էլ նոր հրամանագիր է տրվել նույն պաշտոնում վերանշանակվելու մասին: Ի դեպ, Էդուարդ Ղազարյանը թոշակային տարիքում է, հիշեցնում է թերթը:
«Երկու օր առաջ «Սպայկա» ընկերության սեփականատեր Դավիթ Ղազարյանի ձերբակալության
շրջանակներում հիշատակվել էր, որ Պետական եկամուտների կոմիտեի վարույթում գտնվող այդ գործով կան
նաև ուրիշ ձերբակալվածներ, նաև հիշեցրել էին, որ Դավիթ Ղազարյանը «սպայկա» է Ռոբերտ Քոչարյանի
որդու` Սեդրակ Քոչարյանի հետ, որն ընկերությունում փայ ունի: Ըստ օրաթերթի, արտահանման հետ
կապված կեղծիքների մեղադրանքով ձերբակալված Դավիթ Ղազարյանի հետ պատահածը տեղավորվում է վարչապետի ձախողումների տրամաբանության մեջ:
«ՉԻ»-ն հիշեցնում է, որ որպես հայկական տնտեսությունը սրընթաց զարգացնելու ծրագրի բաղադրիչ` փետրվարի 3-ին կառավարությունը հաստատել էր «Սպայկա» ընկերության հայտը` ավելացրած արժեքի հարկի վճարման տարժամկետում տրամադրելու վերաբերյալ: Ոգևորված վարչապետը ասել էր, որ «Սպայկային» զիջած ԱԱՀ-ի գումարներն աջակցեցին ոչ թե տնտեսության զարգացմանը, այլ տնտեսական հանցագործության արագացմանը. օրենքը խախտելիս «Սպայկան» վստահ է եղել իր թիկունքի վրա»:
«ՉԻ»-ի տեղեկություններով, վերջին երկու ամիսներին դանդաղ կոնֆլիկտ էր հասունանում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և նրա ամենավստահելի կադր համարվող Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի միջև։ Այս ընթացքում Արթուր Ջավադյանն այնքան է կարողացել ամրացնել թիկունքը, որ բացահայտ դուրս է եկել իր «պրոտեժեի» դեմ։ Կարծիք կա, որ Տիգրան Սարգսյան-Արթուր Ջավադյան հարաբերությունները ներկա փուլում շատ նման են Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան հարաբերություններին։ Չի բացառվում, որ Ջավադյանն արժանացել է ինչպես Սերժ Սարգսյանի՝ Տիգրան Սարգսյանից առանձին, վստահությանը, այնպես էլ կարողացել է ձեռք բերել նոր «պրոտեժե» դրսում։ Այս վիճակն ինչ-որ հանգուցալուծման պետք է հանգեցնի, որովհետև այս անհաշտությունը միանշանակ կանդրադառնա երկրի տնտեսության և բանկային համակարգի վրա, կարծում է թերթը և ենթադրում, որ ամեն դեպքում հետաքրքիր զարգացումներ են սպասվում:
Մարգարի էպոխան կավարտվի «գայիշնիկների» հետ
Թերթի աղբյուրների տեղեկություններով, մինչև տարեվերջ ճանապարհային ոստիկանությունը (ՃՈ) և Պահակապարեկային ծառայությունը (ՊՊԾ) կմիավորվեն և կվերանվանվեն Պարեկային ծառայություն։ Այս փոփոխության մասին արդեն հայտարարել են և՛ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, և՛ նրա տեղակալ Արթուր Օսիկյանը։ Հարևան Վրաստանի օրինակով՝ Հայաստանում էլ «գայիշնիկը» որպես դասակարգ կվերանա, իհարկե՝ մի մասը սահուն կերպով կվերածվի «պատրուլի»։ Իսկ նորությունն այն է, գրում է թերթը, որ հանրապետության թիվ 1 «գայիշնիկը»՝ գնդապետ Մարգար Օհանյանը, չի դառնա թիվ 1 «պատրուլ»։
Ի դեպ, թերթի տեղեկություններով, դրանում վճռական է եղել Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանի կարծիքը: Այս պահին նա ունի Պարեկային ծառայության ղեկավարի մի քանի թեկնածու, որոնց շրջանակներում Մարգարը չկա:
Գյուղատնտեսության նախարարության կազմում ստեղծված Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն իրականում կառավարության կազմում ինքնուրույն կառուցվածք է՝ լայն լիազորություններով և իրավասություններով, գրում է թերթը և հիշեցնում, որ ապրիլի 8-ին պետի հաստիքը բաժին հասավ Գրիգոր Գրիգորյանին, և ծառայության աշխատակիցների շրջանում արդեն կարծիք կար, որ գյուղատնտեսության նախարարությունը ոչ միայն վերջնականապես կզրկվի իր կարևոր օղակներից
մեկից, այլև «հոնքը շինելու փոխարեն աչքը կհանեն», քանի որ նոր պետը հենց առաջին օրից իրեն պահել է միայն ինքն իր պետի պես՝ չի շփվել աշխատակազմի հետ, նույնիսկ ձևի համար չի ծանոթացել իր աշխատակիցների հետ։
…«Սկզբից ասվեց, որ մասնագետները մնալու են, որ մասնագետների խաթրին կպնող չի լինի,- «ՉԻ»-ի թղթակցին պատմել են ծառայության աշխատակիցները։- Երբ ապրիլի 1-ից տեսչության կազմը ազատվեց, մենք մտածում էինք, որ որպես իրավահաջորդ՝ կշարունակենք աշխատել ծառայությունում, որովհետև քաղծառայողներ ենք։ Այդպես մտածելով՝ մենք մինչև ապրիլի 30-ը ամեն օր գնացել ենք աշխատանքը։ Ու մեզ չեն ասել՝ ինչի եք գալիս, մի եկեք։ Հիմա էլ կանգնել, մոտ 70 հոգու ասում են՝ «գնում եք ռեզերվ»։
Ինչը նշանակում է՝ 6 ամիս կարճատև ռեզերվ, հետո մեխանիկորեն կդառնանք գործազուրկ»։
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.