29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթն անդրադառնում է ՀՀԿ-ականների երեկվա հարսնաքարյան հավաքին` գրելով. « Երեկ մեծ մեռելոցն էր: Գուցե նաև այս առիթով երեկ երեկոյան Ռուբեն Հայրապետյանին պատկանող Ավան համայնքում գտնվող «Հարսնաքար» հյուրանոցային համալիրում տեղի է ունեցել հավաք, որին մասնակցել են ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը և ՀՀԿ համամասնական ցուցակի «կարկառուն» դեմքերը, այդ թվում` Շուշան Պետրոսյանը, Արտաշես Գեղամյանը` «պարի պետական» անսամբլով` ի դեմս Խոսրով Հարությունյանի և Հայկ Բարուխանյանի: «Քեֆն» անցել է «Հավատանք, որ փոխենք» կարգախոսի շրջանակներում:
«ՉԻ» տեղեկություններով` Սերժ Սարգսյանի ելույթին հետևել է Շուշան Պետրոսյանի պատասխան «կենացը», որի շրջանակներում երգչուհին իր ձայնի ողջ դիապազոնով ասել է, որ այս ընտրությունները հաղթանակներ են բերելու կուսակցությանը և երկրին` հավելելով, թե 2012 թվականի ընտրությունները ժողովրդավարության ծիծեռնակներն են լինելու:
Շուշան Պետրոսյանին ձայնակցել է «պարի պետականը», խմբավար Արտաշես Գեղամյանը պահը բաց չի թողել նորից ասելու, որ ինքը աջակցում է Սերժ Սարգսյանին և ինքն իրեն համարում է ՀՀԿ առաջնորդի գաղափարակիցն ու համախոհ ընկերը:
Վերոնշյալ անձանց ելույթը խանդի տեսարաններ է առաջացրել ՀՀԿ-ականների շրջանակներում: Նրանցից ոմանք իրենց վատ են զգացել, որ այդ քառյակը իրեն առանցքային դերակատարություն է վերագրել ՀՀԿ ընտրական գործընթացներում և առհասարակ կուսակցության գործունեության շրջանակներում:
Ավելացնենք նաև, որ այսօր Սերժ Սարգսյանը հյուրընկալվելու է էրեբանի համայնքում: Սասունցի Դավթի հրապարակում նախատեսված է հանդիպում այս համայնքում ՀՀԿ մեծամասնական թեկնածուի` Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի և ընտրողների միջև»:
«Չորրորդ ինքնիշխանություն». ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի` Քեթրինի Միհրանի անունից Քանաքեռ-Զեյթուն համայնքում ՀՀԿ-ի օգտին «աշխատանքներ» է սկսել իրականացնել ոմն Վահե Սահակյան: Վերջինիս թիրախում են հայտնվել այս համայնքի թաղապետարանի աշխատակիցները: Վահե Սահակյանը թաղապետարանի աշխատակիցներին քարոզում է «աշխատել» Միհրան Պողոսյանի հովանավորյալ, պատգամավորության թեկնածու Արթուր Ստեփանյանի` Չախկալի համար` միաժամանակ հայտարարելով, որ խորհրդարանական ընտրություններից հետո ինքն է «նստելու» թաղապետ Արայիկ Քոթանջյանի տեղը: Իսկ դա ենթադրում է, որ Սահակյանը հաշվեհարդար է տեսնելու թաղապետարանի այն աշխատակիցների հետ, որոնք շրջանցել են իր կոչը, և ճիշտ հակառակը` «լավ աչքով է նայելու» նրանց, որոնք կկատարեն իր հանձնարարականները: Ի դեպ` թաղապետարանի ավագանու որոշ անդամներ «հեռուն են ուղարկել Սահակյանին` ակնարկելով, որ դեպքեր են եղել, երբ Սահակյանր խոստում է տվել ու հետո չի կատարել այն: Այսինքն` «քցել» է նրանց, որոնք միամտություն են ունեցել հավատալու Վահեին: «Մենք մեր անելիքներր գիտենք, և որոշողը մենք ենք` ում օգտին աշխատել», — Սահակյանին ասել են այս համայնքի ավագանու որոշ ազդեցիկ անդամներ:
Երեկ «Հայկական ժամանակ» թերթը հավաստի տեղեկություն է ստացել, որ նախօրեին Արմավիրում մի խայտառակ դեպք է կատարվել:
Բախում է տեղի ունեցել Արմավիրի ՀՀԿ շտաբի անդամների և Արմավիրի գլխավոր վիրաբույժ Սամվել Ֆրանկյանի միջև, ինչի հետևանքով բժիշկը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Երեկ թերթի հետ զրույցում բժիշկը նշված տեղեկությունը հերքել է, սակայն շտապել է Հանրապետական կուսակցության մասին դրական խոսքեր շռայլել: Հեռախոսով թղթակիցը զրուցել է Սամվել Ֆրանկյանի հետ: Զրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Ֆրանկյան, արդեն լա՞վ եք:
-Այո, այո: Լավ եմ:
-Իսկ ի՞նչ էր եղել: Ի՞նչ միջադեպ էր տեղի ունեցել ձեր և Հանրապետական կուսակցության անդամների միջև:
-(ծիծաղում է) Չի եղել: Ես անձամբ վարչության անդամներից եմ, նման բան չի կարող ֆիզիկապես լինի:
-Դուք Հանրապետական կուսակցության անդա՞մ եք:
-Այո:
-Ո՞ր կառույցից եք:
-Արմավիրի:
-Իսկ ձեր կուսակցական ընկերների հետ տարաձայնություններ չունե՞ք:
-Իհարկե` չունեմ: Բժիշկ մարդ եմ: Բժիշկ մարդը իրա համար…ես իմ հիվանդների հետ եմ, իմ գործերով:
-Բժիշկ մարդ եք, բայց կուսակցական եք:
-Միանշանակ:
-Իսկ շուտվանի՞ց եք ՀՀԿ-ական:
-2006 թվից: Եթե ուզում եք, կարող ենք հանդիպենք էլ, որ տեսնեք… այդ լուրերը, որ ասում եք, շատ հետաքրքիր են:
-Ասում են, որ ձեզնից պահանջել են` առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ի համար ձայներ ապահովել, իսկ դուք հրաժարվել եք: Դրա պատճառով էլ միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով մարմնական վնասվածքներ եք ստացել:
-Միանշանակ դա ավելորդ ինչ-որ անկապ խոսակցություն է:
«ՉԻ» տեղեկություններով, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի էլեկտրոնային հասցեն ջարդելն ու նրա անունից կեղծ` 4-րդ նամակն ուղարկելը Սերժ Սարգսյանին, ուղղորդված է եղել ՀՀ ներկա վարչապետ Տիգրան Սարգսյանի շրջապատից: Շրջանառվող խոսակցությունների համաձայն` հանցագործներն ամեն ինչ հաշվարկել են` նախ, որ Բագրատյանը հանրապետությունում չէ, և հենց այդ պատճառով դժվար թե ցանկություն ունենա պատասխանելու լրագրողների զանգերին: Երկրորդ` նամակի ոճը հնարավորինս նմանեցված է եղել Բագրատյանի ոճին: Չարագործների հաշվարկով` ահագին կլինի արձագանքը, եթե հրապարակումը թեկուզ մեկ ժամ աշխատի: Նրանց նպատակն է եղել նամակի հրապարակումից կարճ ժամանակ անց այն տարածել ֆեյսբուք սոցիալական ցանցում, և մինչև Բագրատյանը գլխի կընկնի, որ պետր է հերքել, շատերն արդեն կարդացած կլինեն կեղծ նամակը:
Ի դեպ` ծրագիրը տապալվել է, որովհետև լրատվություն թողարկող կայքերից մեկը նախ տեսել է, որ նամակը լատինատառ վերնագիր ունի, մինչդեռ Բագրատյանը երբեք չի վերնագրում իր նամակները: Երկրորդ տեքստում հայտնվել են ինչ-որ անհասկանալի կոդեր, որոնց առկայությունն արդեն հիմնավորել է կասկածները: Ֆեյսբուքում շատ ավելի արագ է տարածվել ինֆորմացիան, որ դա Բագրատյանի նամակը չէ, քան հանցագործները կհասցնեին դա տարածել: Մի խոսքով, վարչապետի շրջապատում այդպիսի «ծրագրեր» իրականացնողները հիմա խոր դեպրեսիայի մեջ են, որովհետև նկատողության են ստացել Բագրատյանին սևացնելու գործը տապալելու համար:
Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, հնարավոր է, որ Էդուարդ Մադաթյանը` Խուճուճ Էդոն, առաջիկայում դիմում ներկայացնի «Օրինաց երկիր» կուսակցության շարքերր լքելու մասին: «Հիշեցնենք, որ նրան թիվ 11 ընտրատարածքում չգրանցեցին որպես պատգամավորության թեկնածու` պատճառաբանելով, որ վերջին 5 տարին նա անընդմեջ չի եղել հանրապետությունում:
Ի դեպ` մեր տեղեկություններով, Սերժ Սարգսյանն այդպես էլ չի մոռացել պատմությունը, համաձայն որի` իբր Մադաթյանը պատրաստվել է տարիներ առաջ մահափորձ իրականացնել իր նկատմամբ: Ավելացնենք, որ իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Սերժ Սարգսյանր երկու անգամ խստորեն զգուշացրել է Մադաթյանի մերձավորներին, այդ թվում` ՕԵԿ նախագահ Բաղդասարյանին, որ Մադաթյանը ձեռ քաշի պատգամավոր դառնալու իր մտադրությունից, քանի որ ինքն է այդպես ցանկանում: Արթուր Բաղդասարյանին հստակ ասվել է, որ Մադաթյանին չեն գրանցելու, իսկ ԱԽՔ քարտուղարը նպատակահարմար չի գտել այդ ամենը փոխանցել իր կուսակցական ընկերոջը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
«ՉԻ» տեղեկություններով, Սերժ Սարգսյանի թիկնազորում աշխատող Տիգրան անունով տղաներից մեկը, որը որոշ շրջանակներում հայտնի է որպես Նախագահի Տիկո, ընտրել է հեշտ ապրելու և փող աշխատելու յուրօրինակ տարբերակ: Վերջինս, տարբեր տեղեր ներկայանալով որպես ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության մայոր, հաջողեցրել է զբաղվել դրամաշորթաթյամբ: Այսինքն` նա գումարներ է վերցրել` փորձելով ինչ-ինչ գործեր դասավորել ապա «քցել» է մարդկանց` վստահ լինելով, որ ոևէ մեկը չի կարողանա իրեն պատասխանատվության ենթարկել որևէ օղակում: Նախագահականին մոտ կանգնած թերթի աղբյուրների փոխանցմամբ` ԱԱԾ մայոր Տիկոն տարբեր պատճառաբանություններով խաբեությամբ Կարապետյանների ընտանիքից վերցրել է նախ 5. 700 ԱՄՆ դոլար, 1. 000 000 դրամ, մոտ 4000 ԱՄՆ դոլարի ոսկյա զարդեր, բջջային հեռախոս և այլն: Ի դեպ` խոսակցություններ կան, որ Տիկոն Սերժ Սարգսյանի թիկնազորում ճանաչված դեմք հանդիսացող Մարատի մորաքրոջ որդին է, և հենց Մարատն է նրան տեղավորել Սերժ Սարգսյանի թիկնազորում աշխատանքի:
Մեկ այլ դեպքում էլ Տիգրանը բառացիորեն օգտագործել է Սերժ Սարգսյանի անուն-ազգանունը: Վերջինս, օրինակ, ասել է, թե Սերժ Սարգսյանի հետ մեկնում է Չեխոսլովակիա, և պետությունը չի ֆինանսավորում իր այցելությունը: Ըստ այդմ` նա ավիատոմսեր գնելու պատրվակով գումար է վերցրել իր ընկերներից մեկից և հետո այն հրաժարվել է վերադարձնել: Հետագայում, երբ պարտքատերը ճարը կտրած զանգահարել է Տիգրանի հորը, վերջինս խոստովանել է, որ իր որդին երբևէ երկրից չի բացակայել: Այնուհետև պարզ է դարձել, որ Տիկոն պարզապես օժտված է վառ երևակայությամբ և ԱԱԾ-ում ընդամենը ենթասպա է:
Թերթը նաև ավելացնում է, որ վերջինս բացահայտ հայտարարել է, թե որևէ մեկը չի կարող իրեն պատասխանատվության ենթարկել, քանի որ ինքը գտնվում է Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանի հովանու ներքո: Երիտասարդն այնքան հեռուն է գնացել, որ անգամ «ալիբի» է մտածել: Իր մտերիմ շրջանակներում ասել է, թե եթե իրեն հարցնեն, ապա կասի, որ այդ ընտանիքի անդամն իր ընկերուհին է եղել, որն ինքնակամ իրեն պարբերաբար օգնել է: Այսինքն` Տիկոն ինքն իրեն ներկայացրել է որպես ալֆոնս` դրանով մեղմացնելով վերևների հնարավոր բարկությունը:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթը գրում է, որ ՕԵԿ-ի համամասնական ցուցակի 5-րդ հորիզոնականում հայտնվել է հայ հասարակությանը անծանոթ անուն-ագգանուն` Նելսոն Զուրոյան: «Այս անծանոթի շուրջ արդեն որոշակի խոսակցություններ են շրջանառվում սոցիալական ցանցերում: «ՉԻ» տեղեկություններով, սույն անձնավորությունը ծագումով լոռեցի է եւ ինչ-որ պահից մեկնել է Ֆրանսիա` այնտեղ ուսում ստանալու նպատակով: Ասում են, որ բախտն այնտեղ նրան ժպտացել է, եւ վերջինս անգամ հաջողեցրել է դառնալ Ֆրանսիայի քաղաքացի: Մեր տեղեկություններով, նա այժմ էլ հանդիսանում է Ֆրանսիայի քաղաքացի, իսկ համաձայն ՀՀ օրենսդրության` օտարերկրյա քաղաքացիները չեն կարող մասնակցել ՀՀ ընտրություններին:
«Երեկ մենք փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՕԵԿ արդեն նախկին մամլո քարտուղար Սուսաննա Աբրահամյանից: Մեր հարցադրման պատասխանը լսելու ակնկալիքով զանգահարում էինք նրան, երբ տեղեկացանք, որ վերջինս այլևս կուսակցության մամլո խոսնակր չէ: Բավականին մեծ դժվարությամբ պարզեցինք, որ այդ պաշտոնում նշանակվել է Հարություն Ամիրյանը: Նրա հեռախոսահամարը կուսակցությունում ոչ ոք չգիտեր: Պատգամավորներից մեկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ նրան որևէ մեկը կուսակցությունում չի ճանաչում, քանի որ վերջինս երբևէ առնչություն չի ունեցել իրենց հետ: «Նոր մարդ ա. մենք չենք ճանաչում: Երևի վաղը հանդես գա հայտարարությամբ և լրագրողների համար հրապարակի իր կոնտակտային տվյալներր», — մեզ հետ զրույցում ասաց ՕԵԿ-ականը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը»:
«Չորրորդ ինքնիշխանություն». Գեղարքունիքի մարզի թիվ 23 ընտրատարածքում առաջադրված թեկնածուներից մեկը` Կարեն Բոթոյանը, Սերգեյ Մանուկյանի` Շինանյութի Սերոժի փեսան է: Մինչ նրան փեսայանալը` Կարեն Բոթոյանր եղել է Սերգեյ Մանուկյանի անձնական թիկնապահը: Աղջկա հետ ամուսնանալուց հետո նպատակասլաց երիտասարդը հիմա էլ ձգտում է պատգամավոր դառնալ: Փեսայասեր աներն էլ ոչինչ չի խնայում դրա համար: Թերթի տեղեկություններով, Մանուկյանն անգամ դիմել է ուժային կառույցների որոշ ներկայացուցիչների` վերջիններիս խնդրելով քաղաքական հովանավորության տակ վերցնել փեսային, ինքն էլ համապատասխանաբար շռայլորեն «կվարձատրի» նրանց: Ի դեպ`Բոթոյանի ընտրատարածքում աոաջադրված ԲՀԿ թեկնածուին, շրջանառվող տեղեկությունների համաձայն, որոշել է օգնել Մհեր Սեդրակյանը` Թոխմախի Մհերը: Եվ սա, բնականաբար, դուր չի եկել ուժայիններին, և նրանք փորձել են միջոցներ ձեռնարկել չեզոքացնելու Սեդրակյանի միջամտությունը:
Ի դեպ` Շինանյութի Սերգեյը Մհեր Սեդրակյանի հետ տարիներ շարունակ մտերիմ բարեկամի պես է եղել: Նրանց միջև անգամ քավոր-սանիկական հարաբերություններ են եղել, սակայն վերջերս Սեղրակյանը նրա հետ խզել է իր հարաբերաթյունները: Ի դեպ` այդ կոնֆլիկտի արդյունքում` Սերգեյ Մանուկյանը դիմել է իրավապահներին` խնդրելով նրանց «գործ սարքել» Սեդրակյանի դեմ: Սակայն զարգացումներն այլ ընթացք են ստացել: Թե խոսքն ինչի մասին է` թերթը կներկայացնի առաջիկայում:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթը զրուցել է «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանի հետ, որից մի հատված ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Ղազարյան, հրապարակվեց ԲՀԿ համամասնական ցուցակը: Ձեր անունն այնտեղ չկար: Ինչպե՞ս կմեկնաբանեք:
-Երբ ես հայտարարեցի, որ ցանկանում եմ գնալ խորհրդարան, ենթադրում էի, որ հնարավոր է համատեղեի լրագրողական աշխատանքը: Սակայն ներսից ծանոթանալով գործընթացներին, նման համատեղությունն ինձ անհամատեղելի թվաց: Ես կամ պետք է լինեի լիարժեք պատգամավոր, կամ մնայի լրագրող: Եվ ես առաջարկեցի պարոն Ծառուկյանին ինձ չներառել համամասնական ցուցակի մեջ: Երկրորդ, ես մտածում էի, որ ապագա խորհրդարանը շանս ունի նախորդներից որակապես ավելի լավը լինելու, բայց երբ ծանոթացա տարբեր կուսակցությունների նախընտրական ցուցակներին, հասկացա, որ խորհրդարան չգնալու իմ որոշումը լիովին արդարացված է:
— Ձեր և Ձեր նմանների ներգրավվածությունը տարբեր կուսակցությունների ցուցակներում չէ՞ր կարող փոխել խորհրդարանի պատկերը:
— Որքան էլ կուսակցություններն իրարից տարբեր են, խորհրդարանը մեկ քաղաքական մարմին է, և խնդիրը ոչ մեկ մարդու, ոչ էլ մեկ կուսակցության մեջ է: Թե գործող խորհրդարանում, թե, վստահ եմ, ապագա խորհրդարանում կլինեն շատ արժանավոր մարդիկ, բայց խորհրդարանի ընդհանուր որակը, ցավոք, նրանցով պայմանավորված չի լինի:
-Ուզում եք ասել, որ նոր ձևավորվելիք խորհրդարանը Ձեզ և Ձեր նմաններին արժանի չէ՞: Ձեր ասածից այդ է բխում:
-Կարծում եմ` այս խորհրդարանը արժանի չէ ՀՀ որևէ քաղաքացու: Ցավոք, ծանոթանալով կուսակցությունների նախընտրական ցուցակներին, քիչ հավանականություն եմ տեսնում խորհրդարանի ընդհանուր որակի բարձրացման: Դա մեկ թիմով պայմանավորված չէ:
— Ի՞նչ եք պատրաստվում անել առաջիկայում:
— Ես կմնամ անկախ լրագրող: Մենք պատրաստվում ենք նոր եթերաշրջանի և կփորձենք հեռուստադիտողներին ներկայացնել ողջ քաղաքական սպեկտորը, որպեսզի մեր քաղաքացիները հնարավորինս ճիշտ ընտրություն կատարեն: Կփորձենք դառնալ ՀՀ քաղաքացուն արժանի հեռուստատեսություն:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթն անդրադառնում է ԲՀԿ ցուցակին, որի առաջին 20 անունները հրապարակվեցին երեկ: «Ցուցակում բացակայում է նաև «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդաշարի հեղինակ և վարող Պետրոս Ղազարյանի անունը: Փոխարենը ցուցակում է հայտնվել մշակույթի նախկին նախարար Թամարա Պողոսյանը, ինչպես նաև տարբեր կուսակցություններ փոխած երիտասարդներ` ոչ այնքան մաքուր քաղաքական անցյալով:
«ՉԻ» տեղեկություններով, երեկ երեկոյան ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի մասնակցությամբ կուսակցությունում տեղի է ունեցել վիճակահանություն, և կուսակցականները ցուցակում են հայտնվել` իրենց հանած թվերի համապատասխանությամբ: Իհարկե, խոսքը աոաջին տասնյակի մասին չէ», — գրել է թերթը:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.