17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...Շրջանառվող լուրերի համաձայն, նախկին պատգամավոր Անահիտ Բախշյանը, որն ակտիվորեն մասնակցում էր մայոր Վահե Ավետյանի հիշատակին նվիրված բողոքի ակցիաներին, խիստ զայրացած է մյուս քաղաքական թիմերի լռությունից ու պասիվությունից: Ասում են, նախկին օրենսդիրն անգամ զայրացել է բոլոր գործընթացներից բացակա ժառանգականների վրա` ասելով, որ նման ղեպքում նրանք ոչ մի բանով չեն տարբերվում մյուս քաղաքական թիմերից ու նրանց ներկայացուցիչներից: Բախշյանը կոնկրետ անուններ չի տվել, թե ժառանգականներից ո՞վ է իրեն առավել շատ նյարդայնացրել, բայց և նշել է այն մասին, որ այսօր որոշ քաղաքական դեմքեր իրենք իրենցից վախեցած ուղղակի անկյուն են մտել:
Ըստ «ՉԻ» աղբյուրների, օրերս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը իր մոտ է կանչել նախարարներից մի քանիսին ու իրեն բնորոշ ոճով մի քանի խորհուրդ է տվել: Նախ նա խստիվ պահանջել է, որ իր կաբինետի ներկայացուցիչները շատ ուշադիր լինեն իրենց ղեկավարած կառույցներում գտնվող այլ կուսակցականների նկատմամբ, այնուհետև նշել է, որ տեղաշարժերի դեպքում լավ կլինի, որ առաջ քաշվեն ՕԵԿ-ական կադրերր: Նույն լուրերի համաձայն, խոսվում է այն մասին, որ ՀՀ վարչապետը կարծիք է հայտնել, որ ՕԵԿ-ականներից «շառ» չկա, որ նրանք առաջիկա ամիսներին իրենց համար շատ գործ ունեն անելու և որ այս պահին ճիշտը նրանց «պրախոդ» տալն է: Իսկ որ ամենահետաքրքիրն է, ամենակարող վարչապետը պարոնայք նախարարներին չի զլացել «գլխի գցել», որ հիմա սադրանքների ու ինտրիգների ակտիվ ժամանակաշրջան է, և որ ինքը այսուհետ հարցը շատ խիստ է դնում, հնարավորինս քիչ շփվել ԶԼՄ-ների հետ` չընկնելով նրանց ծուղակր: Թերթը հավելում է, որ բարձրագույն ՀՀԿ-ականը այդ հանդիպման ընթացքում շատ կոնկրետ հասկացրել է, որ որոշ նախարարների վերջին ելույթները իրեն բնավ դուր չեն եկել:
Չորրորդ ինքնիշխանություն
Հանրապետության հրապարակում գտնվող կառավարական շենքերից մեկր, որտեղ տեղակայված է ՀՀ կապի և տրանսպորտի նախարարությունը, ինչպես նաև երևանցիներին հայտնի «պոչտան», շատ շուտով հյուրանոցի է վերածվելու: Հյուրանոցի ապագա սեփականատերերն արդեն ՀՀ իշխանության հետ պայմանավորվածության են եկել, և շատ շուտով այստեղ կաոուցվելու է «Արարատ Հայաթ» բրենդը կրող հյուրանոցը: Թերթը նկատում է, որ այս բրենդը բավականին հեղինակավոր համբավ ունի Մոսկվայում, որտեղ սիրում են միմյանց հետ հանդիպել հայ և ռուս օլիգարխները, պետական պաշտոնյաներն ու ստվերային գորշ կարդինալները: Հյուրանոցր Մոսկվայում, ըստ այդմ նաև Երևանում պատկանում է Աժ նախկին պատգամավոր Սամվել Սարգսյանին, որր պատգամավոր դառնալուց առաջ եղել էՎայոց Ձորի մարգպետ: Շրջանառվող լուրերի համաձայն` կառուցապատողներըպահպանելու են շենքի արտաքին ֆասադը:
«Չորրորդ ինքնիշխանություն».
«ՉԻ» տեղեկությունների համաձայն, հայրենի օլիգարխիկների մի զգալի հատվածը մոտ օրերս կլքի ՀՀ սահմանները: Եվ քանի դեո որոշ «կարիքավոր» օլիգարխներ փորձում են մի կերպ հատել Վրաստանի սահմանը, մի մասն արդեն իրենց հանգստանալու տեղերը «բրոնյա» է արել Իտալիայում, Գերմանիայում և Հունաստանում: Ըստ թերթին հասած տեղեկությունների, պատգամավորներից Հարություն Ղարագյոգյանը`Կարամելի Հարութը, Կարեն Սարիբեկյանը, Աշոտ Արսենյանը` Քլոսը, ինչպես նաև նորաթուխ պատգամավոր Աբրահամ Մանուկյանը պատրաստվում են մեկնել Իտալիա: ՀՀԿ-ականներ Մնացական Մնացականյանը, Մուրադ Մուրադյանն ու Արտակ Սարգսյանը` «Սասի» Արտակր, մեկնում են Գերմանիա, դե իսկ ահա Աժ փոխնախագահ Էդուարդ Շարմագանովն էլ իր մտերիմ շրջանակով չի բացառվում, որ ուդդություն վերցնի դեպի Հունաստան:
Նախօրեին Ծաղկաձորի «Ոսկու Աշխարհ» ռեստորանային համալիրում բավականին երկար զրույցի են բռնվել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն ու տրանսպորտի ու կապի նախկին նախարար Մանուկ Վարդանյանը, որոնց վերջում միացել են նաև մի քանի նախկին պետական չինովնիկներ: Բայց պարզվում է` նախկին ու ներկա նախարարների հանդիպումը աննպատակ չի եղել. տարիներ շարունակ պաշտոններ զբաղեցնող կարկառուն դեմքերը այս հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բերել իրենց նոր առանձնատների էսքիզները. դրանք իրար հարևանությամբ կառուցվելու են Արաբական էմիրությունների հայտնի թաղամասերից մեկում: Ասում են` երկու պաշտոնյաների մեջ այս գաղափարը առաջացել է այն բանից հետո, երբ վերջիններս պետական այցերից մեկի շրջանակներում առիթ են ունեցել տեսնելու, թե ինչպիսի շքեղ առանձնատներ ունեն ՀՀ-ի ոչ անհայտ չինովնիկները, որոնցից մեկի առանձնատան վերնահարկում նույնիսկ ջահեր են վառվում` լուսավորելով ամբողջ առանձնատունն ու դրա հարակից տարածքը:
Չորրորդ ինքնիշխանություն
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի անձնակազմը շուրջ 70 տոկոսով կրճատվել է: Խոսակցություններ կան, որ այդ հողի վրա կոնսերվատորիայում ահավոր մեծ դժզոհության ալիք է բարձրացել, և այսօր բացառված չէ, որ կրճատված աշխատակիցները հանդես գան հրապարակային հայտարարություններով: Այս տեղեկությունները թերթն իմացել է երեկ ուշ երեկոյան, ուստի պատասխանատուներից հարցի կապակցությամբ մեկնաբանություն լսել չի հաջողեցրել: «Միայն ավելացնենք, որ վերջին շրջանում այս բուհն անընդհատ հայտնվում է հասարակության ուշադրության կենտրոնում: Սկզբում պատճառը ռեկտորի ընտրություններն էին, հետո այն, որ այս շենքի վրա աչք են դրել որոշ օլիգարխներ: Հիմա էլ բուհի` կեսից ավելի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կրճատումն է: Սպասենք զարգացումներին»,- գրում է թերթը:
«Չորրորդ ինքնիշխանություն».
ՀՀ-ում տարիներ շարունակ հաստատված սփյուռքահայերից շատերն այս օրերին ծեծում են մի շարք անշարժ գույքի գործակալությունների դռները: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը:
«Բանն այն է, որ նրանցից ոմանք շուտափույթ կերպով ուզում են վաճառել ՀՀ-ում ձեռք բերած իրենց էլիտար բնակարաններր, իսկ մի մասն էլ օր առաջ փորձում է ազատվել Սեւանի ափամերձ տարածքներում ձեռք բերած հողատարածքներից: Նույնիսկ լուրեր են պտտվում այն մասին, որ նրանցից շատերր մտադիր են «ջրի» գնով վաճառել հատկապես «Հարսնաքարի» տարածքում ժամանակին ձեռք բերած իրենց առանձնատները` գերադասելով հեռու մնալ հազար ու մի տեսակի փորձություններից: Ի դեպ, Սեւանի հարակից տարածքներում իրենց առանձնատները վաճառելու մտադրություններ ունեն նաեւ նախկին ու ներկա պետական ու տեղական չինովնիկները, որոնց կապիտալների հետ կապված առք ու վաճառքի հարցերը այս օրերին լուծում են վերջիններիս ազգականներն ու խնամիները: Թերթը նաեւ նշում է, որ այս համատեքստում խոսակցություններ են գնում այն մասին, որ չի բացառվում այստեղի իրենց ունեցած առանձնատներից ձեռք քաշեն նաեւ Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանն ու ՕԵԿ-ական նախկին նախարար Մանուկ Վարդանյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
Տեղեկությունների համաձայն`սպորտի և երիտասարդության հարցերի ՀՀԿ-ական փոխնախարար Արսեն Քարամյանը նեղացել է հարազատ կուսակցությունից` պաշտոնի առաջխաղացում չունենալու համար: Եվ դա է հիմնական պատճառը, որ վերջին ժամանակներս Քարամյանը կուսակցության հավաքներին ու միջոցառումներին աշխատում է քիչ երևալ: Բացի դրանից, ՀՀԿ-ական Արսեն Քարամյանը, ըստ պտտվող լուրերի, ետ է գցում կուսակցության ներքին էշելոնում հերթագրվածների գործերը, որոնք Քարամյանի միջամտության շնորհիվ պետք է ապառիկ հիմունքներով ու ցածր տոկոսադրույքներով բնակարաններ ձեռք բերեին Ավան վարչական շրջանում կառուցվող բնակելի շենքում: Թերթը հիշեցնում է, որ ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո իրականացվում էր «Մատչելի բնակարաններ` երիտասարդ մասնագետներին» ծրագիրը, որի «իրականացումը» ապահովում էր հենց Արսեն Քարամյանը:
«Չորրորդ ինքնիշխանություն».
Այսօր մի խումբ ֆեյսբուքահայեր պատրաստվում են «Հարսնաքարում» կատարված միջադեպի առնչությամբ բողոքի ակցիա անցկացնել Ազգային ժողովի Դեմիրճյան մուտքի մոտ. ակցիայի սկիզբը նախատեսված է առավոտյան ժամը 9:30- 10:00: Նախաձեռնության անդամները նշել են, որ աշխատանքի պատճառով բացակայողների համար ուրիշ ժամ է սահմանվել` 13:00-ից 14:00-ն:
Չորրորդ ինքնիշխանություն
Շրջանառվող լուրերի համաձայն, նախորդ շաբաթ Արցախում հանդիպել են Բակո Սահակյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որոնք բավականին երկար զրուցել են ԼՂՀ-ում կայանալիք նախագահական ընտրությունների շուրջ: Նույն լուրերի համատեքստում, ակտիվ խոսակցություններ են գնում այն մասին, որ Քոչարյանը Արցախի նախագահի հետ ունեցած հանդիպման ընթացքում ասել է, որ այս ընտրությունները պետք է լինեն ամենաժոդովրդավար ընտրությունները Արցախում, և որ բոլոր քաղաքական ուժերն էլ Սահակյանի կողքին կլինեն այնպես, ինչպես որ հարկն է: Դաշնակցությունը` վառ օրինակ: Միևնույն ժամանակ խոսք է գնում այն մասին, որ Սեդրակիչը Բակոյի հետ քննարկել է նաև Արցախում նախատեսված ներդրումային ծրագրերի հարցն ու ակնարկել, որ այս տարի հատկապես ՌԴ-ից ու ԱՄՆ-ից շատ ավելի լուրջ գործարարներ են ոտք դնելու Արցախ:
Այս հանդիպման վերաբերյալ «ՉԻ»-ն փորձել է պարզաբանումներ ստանալ երկու կողմից էլ, որոնք էլ, ըստ էության, ոչ հերքել, ոչ հաստատել են ստացված տեղեկությունը: Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանը պատասխանել է. «Ես այդ հանդիպման հետ կապված տեղեկություններ չունեմ: Ավելին, մի բանի օր է, ինչ Ռոբերտ Քոչարյանը երկրից դուրս է գտնվում, բայց նրա վերադարձից հետո ես կփորձեմ ճշտել այդ տեղեկությունը»: Դե իսկ Բակո Սահակյանի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն էլ իր հերթին նկատել է. «Ես չեմ կարող ասել, այս րնթացքում նման հանդիպում եղել է, թե՞ ոչ, բայց մայիսի 9-ին Արցախում տեղի ունեցած միջոցաոումների ժամանակ մի շարք պաշտոնյաների հետ միասին Արցախում էր գտնվում նաև Ռոբերտ Քոչարյանը: Իսկ այդ ընթացքում շատ հնարավոր է, որ նրանք զրույցի բռնված լինեին տարբեր թեմաների շուրջ, բայց պարտադիր չէ, որ այն վերաբերեր գալիք նախագահական ընտրություններին»:
«Չորրորդ ինքնիշխանություն».
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու -
11.05.2024 | 02:10
Այո՛, երկքաղաքացի եմ․ Բագրատ Սրբազանը հաստատեց՝ ՀՀ-ի և Կանադայի քաղաքացի է -
14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ Արսեն Թորոսյանին
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.