23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, թիվ 10 ընտրատարածքում առաջադրվելու որոշում է կայացրել Խաչատուր Սուքիսյանի եղբայր Սարիբեկ Սուքիասյանը: «Այդ որոշումը, մեր տեղեկություններով, կայացվել է այն բանից հետո, երբ Ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունը (ՕՎԻՐ) ուրբաթ օրը նամակ էր հղել թիվ 10 ԸԸՀ-ին` խնդրելով անվավեր ճանաչել իր կողմից մինչ այդ Խաչատուր Սուքիասյանին տրված տեղեկանքը` վերջին 5 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին: Հիշեցնենք, որ Խաչատուր Սուքիասյսւնը բաց նամակ էր հղել` պահանջելով գրանցել իրեն որպես թեկնածու, ինչին ի պատասխան թիվ 10 ԸԸՀ-ի նախագահը հայտարարել էր, թե Խաչատուր Սուքիասյանի հարցին կանդրադառնան մարտի 22-ից հետո, այսինքն, թեկնածուների առաջադրման վերջնաժամկետի ավարտից հետո»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթը գրում է, որ իր տեղեկություններով, իշխանությունները փորձում են խոչընդոտել Խաչատուր Սուքիասյանի առաջադրումը առաջիկա խորհրդարանական ընտրություններին: «Մեր տեղեկություններով, երեկ Ոստիկանության անձնագրի եւ վիզաների վարչությունը նամակ է ուղարկել թիվ 10 ԸԸՀ` խնդրելով հիմք չընդունել իր կողմից մինչ այդ Սուքիասյանին տրամադրված տեղեկանքը, որով վերջինս մեծամասնական ընտրակարգով առաջադրվել էր պատգամավորի թեկնածու: «ՉԻ» տեղեկություններով, Սուքիասյանը այդ որոշումը բողոքարկելու համար դիմել է Վարչական դատարան»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
«ՉԻ» տեղեկություններով, ՀՀԿ վերջին փակ հարցումներով վերստին ՕԵԿ-ը չի հաղթահարել 1 տոկոսի շեմր, իսկ ԲՀԿ-ն դարձյալ ստվերում է թողել ՀՀԿ-ին: Բանն այն է, որ անցկացված սոցհարցման տվյալներով առաջին տեղում ԲՀԿ-ն է, ընդ որում` ցուցանիշների բավականին մեծ առավելությամբ: «Ավելացնենք նաև, որ, մեր տեղեկություններով, ԲՀԿ-ի շարքերը տարբեր համայնքներում սկսել են համալրվել ՀՀԿ կարկառուն դեմքերով: Բազմաթիվ թաղային հեղինակություններ, որոնք տարիներ շարունակ աշխատել են ՀՀԿ-ի համար, այս անգամ որոշել են աջակցել Գագիկ Ծառուկյանին. նրանցից ոմանք` հրապարակային, ոմանք էլ` խիստ գաղտնի պայմաններում: Հայտնի է, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը ջանք ու եոանդ չի խնայում «հալածելու» Ծառուկյանի համախոհներին ու կողմնակիցներին, և դա զարմանալիորեն սպասված արդյունք չի տալիս: Հակառակր, որքան մեծանում են արհեստական ճնշումները, այնքան հասարակության որոշակի խմբերի հոսքը ԲՀԿ մեծանում է: Որոշ քադտեխնոլոգների դիտարկմամբ` սա բնական գործընթաց է, քանի որ այսօր հանրապետությունում այնպիսի քաղաքական իրավիճակ է, որ սոցիալական տարբեր խմբեր ակամայից մղվում են դեպի այն քաղաքական ուժր, որի մեջ իշխանությանր վտանգ է տեսնում: Ի դեպ` շաբաթ օրր ԲՀԿ համագումարն է, և պետք է տեսնել, թե օրինակ Աժ պատգամավորները ինչպիսի երանությամբ են նայում իրենց այն գործընկերներին, որոնք հրավիրված են մասնակցելու համագումարի աշխատանքներին: Նշենք, որ համագումարը կայանալու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում. և չնայած սրան` տեղերի սահմանափակ լինելու պատճառաբանությամբ ԲՀԿ-ն հրավիրատոմսեր է բաժանել միայն Աժ խմբակցությունների ղեկավարներին ու նրանց տեղակալներին»,- գրում է թերթը:
«Չորրորդ ինքնիշխանություն». Իշխանական որոշ երիտասարդ գործիչներ, հատկապես նրանք, ովքեր ակտիվորեն ներգրավված են սոցցանցերում, արդեն իսկ սկսել են նախընտրական գործունեություն իրականացնել այնտեղ: Այդ սռումով հատկապես աչքի են ընկնում ԿԳ նախարար, ՀՀԿ-ական Արմեն Աշոտյանր և նախկին ՕԵԿ-ական, Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակ, ներկայում ՄԻԱԿ դեկավար և Հանրային հեռուստաընկերությսւն քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավար Սամվել Ֆարմանյանը, որն հայտարարել է, թե էլի մեծամասնականով առաջադրվելու է Նոր Նորքում: Աշոտյանի քարոզչության հիմնական թիրախը առայժմ դեռ «Ժառանգություն» կուսակցությունն է, որի հետ կապված ԿԳ նախարարը «խայթող» և միաժամանակ հումորային մեկնաբանություններ է գրում: Իսկ ահա Ֆարմանյանն ավելի լուրջ է մոտեցել հարցին: Այն պահից ի վեր, երբ սկսեցին լուրեր շրջանառվել, թե այդ ընտրատարածքում հնարավոր է` աոաջադրվի նաև Հայ ագգային կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի համակարգող Գագիկ Ջհանգիրյանը, Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակր կորցրել է քունն ու հանգիստը: Նա արդեն, ոչ ավել, ոչ պակաս, հայտարարել է, թե սա արդեն ոչ թե քաղաքական պայքար է լինելու, այւ մարդկային տեսակների պայքար: Այսինքն` իր և Ջհանգիրյանի մարդկային տեսակների պայքար: Ուշագրավն այն է, սակայն, որ Սերժ Սարգսյանի մամլո նախկին խոսնակն ու Հանրայինի քաղաքական ծրագրերի բաժնի ղեկավարը նաև համացանցում է գրաքննություն իրականացնում` մասնավորապես, ջնջելով իր առաջադրման վերաբերյալ գրված այն մեկնաբանությունները, որոնք իր սրտով չեն:
«Չորրորդ ինքնիշխանություն». Թերթը գրում է, որ հետաքրքրվել է նախարար Արմեն Աշոտյանից` ո՞ւմ է պատրաստվում նշանակել Լեզվի պետական տեսչության պետ` Սերգո Երիցյանին, թե՞ Մարինե Հովյանին: «Վերջինս կատակով նկատեց, որ ֆեյսբուք սոցիալական ցանցում քվեարկություն է ընթանալու, որի արդյունքում էլ պարզ կդառնա, թե ով է հաղթողը: Իսկ ավելի լուրջ` նա ասել է, որ սահմանված ժամկետում կիմանանք, թե ում է տալու նախապատվությունը: Մեր տեղեկություններով, սակայն, նախկին ՕԵԿ-ական Սերգո Երիցյանն է վերստին նշանակվելու Լեզվի պետական տեսչության պետի պաշտոնում: Փաստորեն Աշոտյանը եւս չի կարողանում ձերբազատվել ՕԵԿ-ի «ժառանգությունից». Թերեւս մնում է եզրակացնել, որ որոշումը պարտադրված է շատ վերեւներից: Այնպես որ` շարունակեք լուրջ չվերաբերվել քաղծառայության մրցույթներին, որովհետեւ առանձնապես կարեւոր չէ` հաղթե՞լ եք այդ մրցույթում, թե՞ ոչ. կարեւորը` «թափով ծանոթի» առկայությունն է»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
«Չորրորդ ինքնիշխանություն».Թերթը գրում է, որ ՀՀԿ 13-րդ համագումարին ներկայացել էր նաեւ ՀՀ նախկին ոստիկանապետ, ներկայում Սերժ Սարգսյանի խորհրդական Ալիկ Սարգսյանը: «ՉԻ» այն հարցին, թե նեղսրտած չէ՞ ՀՀԿ-ից իր պաշտոնանկության համար, նախկին ոստիկանապետը պատասխանեց, որ ամենեւին էլ ներղսրտած չէ եւ համագումարին էլ ներկայացել է նորմալ տրամադրությամբ: Նա չմանրամասնեց իր հետագա անելիքերը. միայն ասաց` «Կուսակցությունը պետք է որոշի հետագայում ի՞նչ անելու հարցը: Ես էլ իմ կուսակցության ծառան եմ եւ պիտի ծառայեմ»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը:
Թերթը գրում է, որ 2007 թվականին Էրեբունու տարածքն ընդգրկող թիվ 13 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել Արմեն Պուրտոյանը: Վերջինիս դեմ այն ժամանակ որեւէ մեկը թեկնածություն չդրեց, ըստ այդմ` Պուրտոյանը «նշանակվեց» Էրեբունու պատգամավոր:
Այս ընտրություններին Էրեբունուց առաջադրվելու է ՀՀԿ-ական Մհեր Սեդրակյանը, եւ խոսակցություններ կան, որ Պուրտոյանն այս դեպքում չի առաջադրվի: Ի դեպ` Արմեն Պուրտոյանը եւս ՀՀԿ անդամ է. համենայնդեպս ԱԺ պաշտոնական կայքէջի «Պատգամավորներ» բաժնում նրա կուսակցական պատկանելությունը հիշատակված է:
Եվ այնուամենայնիվ, օրերս ԱԺ նախկին նախագահ, ներկայումս Սերժ Սարգսյանի շտաբի պետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը` Ջոնիկ Աբրահամյանը, Պուրտոյան Արմենի հետ միասին այցելել է ԲՀԿ կուսակցության ղեկավարին` նրան առաջարկելով Պուրտոյանին ընդգրկել ԲՀԿ համամասնական ցուցակի անցողիկ հորիզոնականներում:
Նկատենք, որ Պուրտոյանն ու Ջոնիկ Աբրահամյանը միմյանց հետ սերտ ընկերական հարաբերություններ ունեն, եւ դա նրանք չէին թաքցնում նաեւ խորհրդարանում` միմյանց փոխարեն քվեարկելու արատավոր սովորույթը բացատրելով հենց իրենց ընկերությամբ:
Թերթի տեղեկություններով՝ առայժմ Պուրտոյանի մասով ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը վերջնական որոշում չի կայացրել:
«Արևածագը հայոց նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն է», հայտարարել է «Հայոց արծիվներ» կազմակերպության առաջնորդ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
«ՉԻ» — Սյունյաց արծիվը երևի նկատի է ունեցել, որ Սերժ Սարգսյանը ոչ թե արևածագն է, այլ արևը, որովհետև մի տեսակ սիրուն բան չի ստացվում՝ փաստորեն ամեն երեկո Սերժ Սարգսյանը պրծնում է: Ամեն դեպքում՝ Խաչիկ Ասրյանի անմնացորդ նվիրումը բացառապես հիացմունքի է արժանի: Պարզապես ճիշտ կաներ, եթե մշտապես արևային ակնոցներ կրեր, հանկարծ արևին շատ նայեյուց աչքերը չվնասվեն:
Այս ամենի մեջ միակ մտահոգիչն այն է, որ Խաչիկ Ասրյանը նաև սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար է, այսինքն` պետական պաշտոնյա: Եթե ընդամենը հասարակական կազմակերպության ղեկավար լիներ` պրոբլեմ չէր լինի, թոդ ինչքան ուզում է` «զագառ ընդունի» իր արեգակի ճաճանչափայլ շողերի ներքո: Իսկ երբ պետական պաշտոնյան է այդպիսի բաներ ասում, դա արդեն վատ է: Նշանակում է` Սերժ Սարզսյանին այդ ամենր դուր է գալիս:
Ի դեպ, կանխատեսումների համաձայն, մայիսի 6-ից հետո Հայաստանում լավ ամպամած է լինելու:
«Չորրորդ ինքնիշխանություն».Թերթը գրում է, որ Հայ ազգային կոնգրեսին անդամակցող 4 քաղաքական միավորներ հրաժարվել են ընդգրկվել Աժ ընտրությունների Կոնգրեսի նախընտրական դաշինքում: «Այդ քաղաքական ուժերն են. պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի ղեկավարած «Ազգային Վերածնունդը», Գառնիկ Մարգարյանի ղեկավարած «Հայրենիք ու Պատիվ» կուսակցությունը, Սոս Գիմիշյանի ղեկավարած Քրիստոնյա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունն ու Հայ կամավորների համախմբումը, որը Կոնգրեսի քաղխորհրդում ներկայացնում է Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը: Այս քաղաքական ուժերը թեեւ հրաժարվել են ընդգրկվել Կոնգրեսի նախընտրական դաշինքում, սակայն շարունակելու են մնալ Կոնգրեսի կազմում:
Հիշեցնենք, որ որ մինչ այդ էլ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհուրդն էր հայտարարություն տարածել, որ իրենց կուսակցությունից Կոնգրեսի համամասնական ցուցակում ընդգրկվելու է միայն այդ կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»:
««Այսօր ՀԱԿ-ի ցուցակը հրապարակելո՞ւ եք». երեկ այսպիսի հարց ուղղեցինք ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանին: «Ոչ», հակադարձեց նա: «Իսկ ե՞րբ եք հրապարակելու», շարունակեցինք մենք: «Ընտրություններից հետո», կատակեց նա: Մենք էլ դժգոհեցինք, թե ՀՀԿ և ԲՀԿ համամասնական ցուցակների մասին ամեն ինչ գիտենք, իսկ ՀԱԿ-ի ցուցակը խիստ գաղտնի է պահվում: Տեր-Պետրոսյանն էլ հակադարձեց. «ՀԱԿ-ի ցուցակը գիտի միայն ՊԱԿ-ը»: Այնուհետեւ Տեր-Պետրոսյանը բացեց ՊԱԿ հապավումը` Պետական անվտանգության կոմիտե, այսօր արդեն` ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայություն»,- գրում է թերթը:
-
-
23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ» -
23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը» -
23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.