29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...««Վերջը պիտի հասկանաք, որ ժողովուրդը ոչինչ չունի, որ մեկը հարստանա և ժողովրդից ինչ-որ բան տանի», հայտարարել է Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ի հասցեին հնչող քննադատություններին։
«ՉԻ» — Հասկացա՞ք, թե ինչ է ասում Գալուստ Սահակյանը։
Ըստ էության՝ նրա ասածը հետևյալն է. «հասկացեք վերջապես, որ ՀՀԿ-ն ժողովրդին չի թալանում, որովհետև ժողովուրդը ոչինչ չունի։ Որ չունի՝ ինչը թալաներ»։ Եվ նա, իհարկե, ինչ-որ տեղ իրավացի է։ Անում է ընդամենը մի «աննշան» հարց պարզել՝ իսկ ո՞վ է մեղավոր, որ ժողովուրդը ոչինչ չունի։ Գուցե պատճառը հենց այն է, որ ՀՀԿ-ն արդեն համարյա 20 տարի է՝ թալանո՞ւմ է ժողովրդին։ Եվ ընդհանրապես՝ միայն Հայաստանի նման երկրներում է հնարավոր, որ իշխանությունները որպես սեփական գործունեության արդարացում մեջտեղ բերեն այն փաստը, որ ժողովուրդը լիակատար աղքատության մեջ է։
Իսկ մեզ թվում էր, թե դա պիտի ոչ թե արդարացում լինի, այլ մեղադրանք»։
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Եվ այսպես, երեկ հայտնի դարձավ, որ 2017 թվականի բյուջեն ծախսերի մասով նվազելու է մոտ 100 միլիարդ դրամով կամ 210 միլիոն դոլարով։
Նոր կառավարությունը փորձում է սա ներկայացնել որպես սաստիկ դրական քայլ՝ իբր «տեսեք, անցնում ենք խնայողական ռեժիմի և այլևս ավելորդ ծախսեր չենք անելու»։ Ուշադրություն դարձրեք՝ առայժմ չի նշվում, թե հատկապես որ ոլորտներից է կրճատվելու այդ 100 միլիարդը, բայց պետք է ենթադրել, որ այդ ամենի հետևանքով պետական կառավարման արդյունավետությունը չի տուժի։ Իսկ սա նշանակում է, որ անցած տարիներին այդ 100 միիլարդը հենց այնպես, անիմաստ փոշիացվել է։ Պարզ ասած՝ դա հենց «պրիմիտիվ գողությանների» ընդհանուր ծավալն է։ Կարեն Կարապետյանն այսպիսով «սիգնալ է տալիս» այն մասին, որ ՀՀԿ-ն (չէ՞ որ հենց ՀՀԿ-ն է պատասխանատու նախորդ կառավարությունների գործունեության համար) ամեն տարի բյուջեից գողացել է առնվազն 100 միլիարդ դրամ։ Կամ՝ անիմաստ ծախսել է, ինչը մոտավորապես նույն բանն է։ Մինչդեռ կարելի էր «իմաստով» ծախսել։ Օրինակ՝ բանակի համար ժամանակակից սպառազինություն ձեռք բերել և ոչ թե տրտնջալ, որ մեր բանակը կռվում է 80-ականների զենքերով։ Հետաքրքիր է՝ ո՞վ է պատասխան տալու տարիներ շարունակ այդպիսի հսկայական միջոցներ քամուն տալու համար։ Թե՞ իրականում ոչ մի ավելորդ ծախս էլ չի արվել։ Պարզապես բյուջեում փող չկա, Կարեն Կարապետյանը ստիպված է 100 միլիարդով կրճատել ծախսերը, և որպեսզի այդ մասին ուղիղ չասի՝ հայտարարում է, թե այդ ծախսերն ավելորդ են եղել։
Հիմա՝ նոր կառավարության գործունեության հաջորդ դրվագի մասին։ Չգիտես ինչու՝ Կենտրոնական բանկը հանկարծ որոշեց միանգամից 0.5 տոկոսով իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը ու 2 կետով էլ իջեցնել պարտադիր պահուստավորման տոկոսը։ Ու բոլորը միաժամանակ սկսեցին փառաբանել այդ քայլը՝ իբր «վաղուց էր պետք», «դա կտրուկ կաշխուժացնի տնտեսությունը», «լրացուցիչ թթվածին կտա բիզնեսին» և այլն։ Գործնականում Կենտրոնական բանկի այդ որոշումր նշանակում է, որ Հայաստանում փողը կէժանանա. բանկերը վարկեր կտրամադրեն ավելի ցածր տոկոսներով և ավելի մեծ ծավալներով (պարտադիր պահուստավորման գումարներից)։ Որպես հետևանք՝ դրամը կարժեզրկվի, ապրանքներն ու ծառայությունները կթանկանան, տնտեսությունն էլ կաճի։ Բայց միայն թղթի վրա։ Որովհետև եթե որևէ ընկերություն արտադրի նույնքան ապրանք, որքան նախկինում, բայց այդ ապրանքն ավելի թանկ վաճառի, տնտեսության ֆիզիկական ծավալները կմնան նույնր, բայց «դրամային արտահայտությամբ» կարգին աճ կարձանագրվի։ Իսկ վիճակագրությունը տնտեսության ծավալները հենց դրամով էլ հաշվում է։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Նոր վարչապետի կադրային քաղաքականությունից որևէ մեկը գլուխ չի հանում։ Հիմնական պատճառն այն է, որ մինչև հիմա այդպես էլ հասկանալի չդարձավ, թե այնուամենայնիվ ինչո՞ւ Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ։ Ավելին՝ առ այսօր հասկանալի չէ անգամ, թե ի վերջո, ո՞վ նրան վարչապետ նշանակեց՝ Սերժ Սարգսյա՞նը, թե՞ Ռուսաստանը։
Լավ, եկեք որպես հիմք ընդունենք այն տարբերակը, որ Սերժ Սարգսյանն ինքնուրույն քաղաքական գործիչ է ու հենց ինքն էլ Կարեն Կարապետյանին վարչապետ է նշանակել։ Անմիջապես էլ ծագում է հաջորդ հարցը՝ նշանակել է, որ ի՞նչ անի։ «Որպեսզի արմատական բարեփոխումներ իրականացնի» պատասխանը միանգամից մի կողմ թողնենք, դա դյուրահավատների համար է (եթե Հայաստանում դեռ այդպիսիք մնացել են)։ Ի վերջո, ով՝ ով, բայց Սերժ Սարգսյանը լավ գիտի, որ մի քանի նախարար փոխելով կամ նախարարությունների համար նոր անուններ հորինելով ոչ մի հարց չի լուծվի։ Ուրեմն՝ ո՞րն է այս անիմաստ իրարանցման պատճառը։
Կարծում ենք՝ Սերժ Սարգսյանի ընտրությունը Կարեն Կարապետյանի վրա է կանգ առել երկու հիմնական պատճառով։ Առաջին՝ նա հանրապետական չէ և ՀՀԿ-ում որևէ քաղաքական հենարան չունի։ Նկատե՞լ եք, որ Կարեն Կարապետյանը հազիվ երկու շաբաթ է, ինչ վարչապետ է, բայց նրա և ՀՀԿ-ի միջև հակասություններն արդեն աչք են ծակում։ Սերժ Սարգսյանին հենց դա էլ պետք է, որովհետև կառավարման խորհրդարանական համակարգի պայմաններում իշխող կուսակցության մեջ (պոլիտբյուրոյում) լուրջ հենարան ունեցող վարչապետը շատ հանգիստ կարող է վերցնել իշխանությունը, իսկ եթե վարչապետն այդպիսի հենարան չունի՝ փաստացի իշխանությունը պատկանելու է կուսակցության ղեկավարին (գենսեկին)։ Հովիկ Աբրահամյանն այդ իմաստով վտանգավոր էր (համենայնդեպս՝ Սերժ Սարգսյանը նման վտանգ զգում էր), իսկ ահա Կարեն Կարապետյանն անվտանգ է՝ «շուշաթրաշ արած» ոզնու պես։ Դրա համար էլ՝ հենց որ ուզում է իր համար գծված սահմաններից դուրս գալ, տարբեր տրամաչափի ՀՀԿ-ականները նրան տեղն են դնում։ Խմբագրում են նրա ասածները, բացատրում են, թե իրականում ինչ էր ուզում ասել, երեկ էլ բաց տեքստով հայտարարեցին, թե սա Կարեն Կարապետյանի կաբինետը չէ, ՀՀԿ-ի կաբինետն է։ Պարզ ասած՝ Կարեն Կարապետյանի միակ երաշխիքը ՀՀԿ (այսինքն՝ Սերժ Սարգսյանի) վստահությունն է։ Քանի դեռ Սերժ Սարգսյանը նրան վստահում է՝ նա վարչապետ է, հենց որ չվստահեց՝ անմիջապես աշխատանքից կազատի (ինչպես ցանկացած այլ վարձու աշխատողի)։
Այստեղից էլ՝ երկրորդ պատճառը։ Փաստորեն քաղաքական «ֆիգուրների» այս դասավորվածությունը վկայում է, որ Հայաստանը վարչապետ չունի։ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելով՝ Սերժ Սարգսյանը գործնականում վերացրեց վարչապետի ինստիտուտը և ինքը ստանձնեց նրա ֆունկցիաները։ Իսկ Կարեն Կարապետյանն ընդամենը ցուցանակային դեմք է ու հենց ցուցանակի դեր էլ պիտի կատարի (ինչով և զբաղվում է արդեն երկու շաբաթ)։
ՉԻ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Ինչպես աշխարհի ցանկացած այլ երկրում, այնպես էլ Հայաստանում առանձնապես մեծ նշանակության չունի, թե ինչ ճանապարհ է անցել այս կամ այն քադաքական գործիչը։ Շատ ավելի կարևոր է, թե հասարակությունն ինչ կարծիքի է այս կամ այն գործչի անցած ճանապարհի մասին։ Իսկ այդ կարծիքը ձևավորում են լրատվամիջոցները՝ կիրառելով քարոզչական տարրեր, հնարքներ ու PR տեխնոլոգիաներ։ Եվ որքան նուրբ են այգ տեխնոլոգիաները, այնքան ավելի հեշտ են լվացվում մարդկանց ուղեղները։ Քանի որ այս օրերին մեր հասարակությանը հետաքրքրող թիվ մեկ իրադարձությունը նոր վարչապետի նշանակումն է, հենց նրա օրինակի վրա էլ ցույց տանք, թե ինչպես են աշխատում PR տեխնոլոգիաները։
Եվ այսպես այս օրերի հիմնական քարոզչական «թրենդր» հետևյալն է. մինչև հիմա Հայաստանը ղեկավարվում էր փնթի ձևով՝ կոռումպացված ու բյուջեի հաշվին միլիոնատեր դարձած չինովնիկների կողմից, բայց ահա եկել է «փայլուն մենեջեր» Կարեն Կարապետյանը և հենց «գրագետ մենեջմենթի» շնորհիվ էլ երկիրը դուրս կբերի այս վիճակից։ Համաձայնվեք՝ հասարակության առնվազն 70-80 տոկոսր հենց այսպես էլ մտածում է։ Ինչո՞ւ։ Որովհետև «մենեջեր» և «մենեջմենթ» բառերն ասոցացվամ են քաղաքակիրթ (արևմտյան տիպի) բիզնեսի, ընդ որում՝ մասնասավոր բիզնեսի հետ և ընդունված է կարծել, որ եթե մակը կարողացել է փայլուն մենեջմենթ իրականացնել, նույնը կանի նաև պետական մակարդակով։
Իսկ հիմա՝ ուշադրություն։ Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է տեղյակ, որ Կարեն Կարապետյանը կյանքում ոչ մի օր, ոչ մի ժամ չի աշխատել մասնավոր բիզնեսում։ Նա միշտ աշխատել է բացառապես պետական հիմնարկներում։ Դեռևս խորհրդային տարիներից աշխատել է պետպլանում, հետո՝ «Հայէներգո» պետական ձեռնարկությունում, հետո եղել է էներգետիկայի փոխնախարար, հետո՝ «Հայ-Ռուսգազարդի» տնօրեն, հետո՝ Երևանի քադաքապետ և այլն։ Բայց ահա PR տեխնոլոգիաների միջոցով հասարակությանը ներկայանում է որպես շատ հաջողակ գործարար, կիրթ, գրագետ, «եվրոպական» արտաքինով, մի խոսքով՝ համարյա Ուոլ Սթրիթի գայլ։ Ու բնականաբար՝ գալիս է պայքարելու հին սերնդի «քյարթու կոռումպացվածների» (ասենք՝ Հովիկ Աբրահամյանի, Գագիկ Բեգլարյանի և մյուսների) դեմ, ովքեր, հասկանում եք, առանց անհարմար զգալու մի քանի միլիոնանոց առանձնատներ են կառուցել Մոնումենտում։ Ափսոս միայն, որ PR տեխնոլոգները չեն ճշտում՝ իսկ որտե՞ղ է Կարեն Կարապետյանի տունը։ Չէ՞ որ նա հաստատ Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի շենքերից մեկի 12-րդ հարկում չի ապրում։ Իսկ թե ինչու չեն ճշտում՝ հասկանալի է։ Նոր վարչապետի առանձնատունը նույնպես գտնվում է Մոնումենտում՝ ճիշտ և ճիշտ Հովիկ Աբրահամյանի ու Գագիկ Բեգլարյանի առանձնատների կողքին։ Եվ ոչնչով չի զիջում դրանց՝ ոչ չափերով, ոչ ճոխությամբ, ոչ արժեքով։ Այնքան էլ վատ չէ մի մարդու համար, ով իր ողջ կյանքում աշխատել է բացառապես պետական հիմնարկներում։ Դրա համար էլ, որպեսզի այս ամենը շատ աչք չծակի, Կարեն Կարապետյանի համար «Փայլուն մենեջերի» իմիջ է ստեղծվում։
Ի՞նչ է ստացվում։ Ստացված է, որ Սերժ Սարգսյանը Մոնումենտում հայտնի չէ ինչ միջոցներով կառուցված առանձնատներից մեկի սեփականատիրոջը նշանակում է վարչապետ, որպեսզի սա պայքարի ճիշտ նույնպիսի առանձնատներ ունեցող մյուս սեփականատերերի ու նրանց արատավոր գործունեության դեմ։ Եվ չգիտես ինչու՝ բոլորր սրա անունը դնում են «արմատական փոփոխությունների մեկնարկ»։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
Սեպտեմբերի 21-ի զինվորական շքերթի էյֆորիան կարծես թե անցավ, ու արդեն կարելի է առանց էմոցիաների փորձել հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ։
Շքերթն, ընդհանուր առմամբ, բավականին տպավորիչ էր, իսկ հիմնական եզրահանգումները սրանք էին՝ «Ռուսաստանը վերականգնեց իր նկատմամբ վստահությունը հայ հասարակության շրջանում», «սա Ադրբեջանին կստիպի երկար ժամանակ մոռանալ ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու մասին» և այլն։ Պատճառը, հասկանալի է, «Իսկանդեր» հրթիռներն էին, որոնցից անգամ ՆԱՏՕն է սարսափում, և որոնք Ռուսաստանը Հայաստանից բացի՝ որևէ այլ երկրի չի վաճառել (առայժմ)։
Թե ինչու է Ռուսաստանը Հայաստանի համար բացառություն արել ու «Իսկանդեր» վաճառել՝ էական չէ։ Հնարավոր է՝ ապրիլյան պատերազմի բացասական նստվածքը մոռացնելու համար, հնարավոր է՝ սա ընդամենը «կոմերցիոն քաղաքականություն» է (չէ՞ որ եթե Ադրբեջանը համարի, որ ռազմական բալանսը խախտված է, կշտապի ևս մի քանի միլիարդ դոլարի զենք գնել Ռուսաստանից, հետո մենք ինչ-որ տեղից գումարներ կգտնենք ու կթարմացնենք մեր զինանոցը, և այսպես շարունակ)։ Բայց սա, կրկնում ենք, էական չէ։ Փաստն այն է, որ «Իսկանդերներն» անցան Երևանի կենտրոնական հրապարակով և, ըստ պաշտոնական հավաստիացումների, պատկանում են ՀՀ զինված ուժերին։ Այնպես որ՝ այդ համակարգերի պատկանելության հարցը փակված համարենք և ներկայացնենք երկու նկատառում։
- Շատ լավ է, որ Հայաստանը «Իսկանդեր» համակարգեր ունի, բայց դա կասկածներ է առաջացնում՝ արդյո՞ք այդ գործարքը ՀՀ զինված ուժերի ինքնուրույնության հաշվին չի եղել։ Հազիվ թե Ռուսաստանը Հայաստանին նման հզոր զենք վաճառեր՝ առանց նախօրոք պայմանավորվելու, որ դրանք կարող են օգտագործվել միայն Ռուսաստանի թույլտվությամբ՝ թիրախները նախապես իրենց հետ համաձայնեցնելուց հետո։
- Ցանկացած զինվորական շքերթ իր կոնկրետ նպատակներն ունի, բայց ուշադրություն դարձրեք՝ Հայաստանի և Ադրբեջանի «ուժի ցուցադրումները» սկզբունքորեն տարբերվում են իրարից։ Ադրբեջանը շքերթների ժամանակ ցույց է տալիս այն զինատեսակները, որոնցով պատրաստվում է գրավել Ղարաբաղը, պարզ ասած՝ ցույց է տալիս այն ամենը, ինչով պիտի պատերազմ մղի Ղարաբաղում։ Իսկ մենք, հակառակը, ցույց ենք տալիս այն զինատեսակները, որոնք Ղարաբաղի սահմաններում «լոկալ պատերազմի» դեպքում հաստատ չեն կիրառվելու։ Հասկանալի է, չէ՞, որ եթե, ասենք, ադրբեջանցիները որոշեն ևս մի լայնամասշտաբ գրոհ ձեռնարկել, ասենք, Մարտակերտի ուղղությամբ, մենք «Իսկանդերներ» չենք կիրառելու։ Նույնիսկ «Սմերչ» չենք կիրառելու, որովհետև դա մերձամարտի համար չէ. դրանով կարող ենք, օրինակ, գետնին հավասարեցնել Գյանջան, բայց կոնկրետ մարտական գործողություններում դրանք հազիվ թե էական դեր խաղան։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Անդրադառնալով «պրիմիտիվ գողության» վերաբերյալ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը և այն փաստին, որ դա, փաստորեն, ուղղված էր իշխանություններին, Էդուարդ Շարմազանովն ասել է. «Թող առաջինը քար նետի նա, ով մեղք չի գործել»։
«ՉԻ» — Նոր Կտակարանից մեջբերումներ անելն, իհարկե, սուրբ գործ է, բայց միայն մի պայմանով՝ մեջբերումները պիտի տեղին արվեն։ Տվյալ դեպքում Էդուարդ Շարմազանովի մեջբերումը կարող է երկու իմաստ ունենալ։ Առաջին՝ նա կարծում է, որ Կարեն Կարապետյանն ինքն էլ ժամանակին բյուջեից «պրիմիտիվ գողություններ» է արել, հետևաբար՝ իրավունք չուներ բարձրաձայն խոսել այդ մասին։ Երկրորդ՝ պրն Շարմազանովի կարծիքով,
Նոր վարչապետն ու նրա կադրերը շարունակում են զվարճացնել հասարակությանը։ Խոսքը մի քանի նախարարություններ լուծարելու, տարանջատելու, կցել-կցմցելու կամ անվանափոխելու մասին չէ. Կարեն Կարապետյանն, ի վերջո, դեռ նոր է հայտնվել վարչապետի աթոռին, դեռ դրայվի մեջ է, և ինչպես ցանկացած երեխա, որի ձեռքին «կուբիկ-ռուբիկ» է հայտնվել, նախ մի լավ կքանդի, կխառնի ամեն ինչ, մի լավ կհրճվի ու միայն ձանձրանալուց հետո կսկսի մտածել, թե ինչպես ճիշտ հավաքի գույները։ Խոսքն այն մասին է, որ նրա նշանակած նոր նախարարներն արդեն իսկ տարօրինակ բաներ են ասում ու անում։
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն, օրինակ, հայտարարում է. թե «անիրատեսական մուտքերով բյուջե կառուցելը նշանակում է թաքնված ռումբ դնել երկրի տակ»։ Շատ ճիշտ է ասում, բայց ի՞նչ է նշանակում «անիրատեսական մուտքերով բյուջե»։ Օրինակ՝ տարեկան 2,5 միլիարդ դոլարը (մոտավորապես այդքան են բյուջեի մուտքերը) անիրատեսական է, որովհետև շատ քի՞չ է, որովհետև կարելի է կրկնակի՞ն հավաքել, թե՞ հակառակը՝ իրատեսական չէ, որովհետև այդքան չեն կարողանալու հավաքել։ Նորանշանակ նախարարն ակնհայտորեն երկրորդ տարբերակը նկատի ունի, այսինքն՝ գտնում է, որ տնտեսության ներկա վիճակի պայմաններում այդքան փող հավաքելն իրատեսական չէ։ Եվ նա, իհարկե, իրավացի է։ Իսկ հիշո՞ւմ եք, թե ընդամենը մի քանի ամիս առաջ ինչ ելույթ ունեցավ Սերժ Սարգսյանը։ Նա ճիշտ հակառակն էր պնդում՝ այս ամիս աննախադեպ ծավալի հարկեր ենք հավաքել, և «դեռ էլի տեղ կա»։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ասում է «ավելի շա՛տ հավաքեք», նոր վարչապետի կադրերն ասում են՝ «սկի հիմիկվա թիվը պահպանելն իրատեսական չէ, դա ռումբ է՝ դրված պետության տակ, հիմա մենք ո՞նց այդ ռումբը մեծացնենք»։
Բայց սրանք՝ դեռ ոչինչ, սրանք ընդամենը խոսքեր են։ Իսկ ահա գազի և էլեկտրաէներգիայի սակագների հարցում կարծես թե կոնկրետ գործողություններ են սպասվում։ Հիշո՞ւմ եք, թե վարչապետ նշանակվելուն պես Կարեն Կարապետյանն ինչպես հայտարարեց, թե գազի և էլեկտրաէներգիայի սակագները պիտի վերանայվեն, և մարդիկ ինչպես ոգևորվեցին դրանից։ Մտածում էին՝ դե մարդը այդ ոլորտում է աշխատել, գիտի, որ սակագները խիստ ուռճացված են, և որոշել է մի քիչ նվազեցնել այդ համակարգի ձեռնարկությունների գերշահույթները։ Ինչպես հին ռուսական ասացվածքն է ասում՝ ։ Անցավ ընդամենը մի քանի օր, և պարզվեց, որ կարող են նվազեցվել միայն սոցիալապես անապահով խավին և որոշ ձեռնարկություններին մատուցվող ծառայությունների սակագները, այն էլ՝ ոչ թե «Գազպրոմ-Արմենիայի», բաշխիչ ցանցերի և այլ ընկերությունների հաշվին, այլ «սոցիալապես ոչ անապահով խավերի», պարզ ասած՝ մյուս սպառողների։ Մի խոսքով՝ «միջին խավի» հաշվին (իսկ Հայաստանում «միջին խավ» է համարվում, ասենք, ամսական 120 հազար դրամով գոյատևող ընտանիքը) պիտի նվազեցվեն ոչ միայն սոցիալապես անապահովների, այլև «արտահանող» և «վերամշակող» ձեռնարկությունների գազի և էլեկտրաէներգիայի սակագները։ Իսկ ովքե՞ր են, ասենք, խոշոր ջերմոցային տնտեսությունների կամ պահածոների գործարանների սեփականատերերը։ Ճիշտ է, օլիգարխները։ Ահա և «մենեջերները» որոշել են «միջին խավի» հաշվին զարգացնել նրանց բիզնեսները։ Եվ այնքան նուրբ հումորի զգացում են ունեցել, որ դա անվանել են «սակագնային քաղաքականության վերանայում սոցիալական ուղղվածությամբ»։ Կարելի է ասել՝ սաստի՛կ սոցիալական։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Գյումրիի կենտրոնական փողոցներում փակցված ու մեծ աղմուկ հանած պաստառի հեղինակը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի կողմնակիցներն են. երեկ պաշտոնապես հաստատվել է այդ վարկածը։ Հիշեցնենք, որ այդ պաստառի վրա նկարված էին զառեր եւ գրված էր՝ «Հաջողության բանաձեւը»։ Պաստառի իմաստը, ըստ գյումրեցիների, Գյումրիի ՏԻՄ ընտրություններում ԲՀԿ թեկնածու Վարդեւան Գրիգորյանի դեմ հակաքարոզչությունն էր՝ նպատակ ունենալով այդպես հիշեցնել թեկնածուի՝ նախկինում «զառ գցելու» հանդեպ սերը։
Եվ ահա, Սամվել Բալասանյանի նախկին խորհրդական Սահակ Սահրադյանը, որը նաեւ գործող քաղաքապետի որդու ընկերն է եւ որը ստեղծել է Գյումրիի ՏԻՄ ընտրություններին այսօր մասնակցող «Գյումրեցու ոգի» կուսակցությունը հարցազրույց է տվել ու խոստովանել պաստառն իրենք են կախել։ «Պաստառի գովազդի նշանակությունը չեմ կարող պարզաբանել՝ քաղաքական մեկնաբանություն տալ նշանակում է նորից մտնել քարոզարշավի մեջ, ինչն այս պարագայում անբարոյականություն կլինի»,– ասել է նա։
Ուշադրություն դարձրեք՝ Սահակ Սահրադյանն անուղղակի ընդունել է, որ այդ ամենն արել է ԲՀԿ թեկնածուի դեմ, պարզապես հիմա բարձրաձայն չի խոսում՝ քարոզարշավի մեջ չմտնելու համար»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Իշխանությունները փորձեցին շատ արագ մոռացության տալ ռուսական «Գազպրոմ» ընկերությանը Երևանի ՋԷԿ-ի ունեցած պարտքի թեման։ Մինչդեռ, այս թեման բավական լուրջ ուսումնասիրության կարիք ունի. Երևանի ՋԷԿ-ը, որ հանդիսանում է պետության սեփականությունը, «Գազպրոմի» նկատմամբ առնվազն 52 մլն դոլարի պարտք է կուտակել։ Իսկ սա նշանակում է, որ եթե ՋԷԿ-ը չկարողանա փակել, ստիպված վճարելու է պետությունը։
Երբ ռուսական լրատվամիջոցները բացահայտեցին այս թեման, իշխանությունները ստիպված եղան խոստովանել՝ պարտքի մի մասը, մոտ 20 մլն դոլար վերադարձվել է Համաշխարհային բանկից վերցված վարկային միջոցներից, և հիմա մնացել է ընդամենը 33 մլն դոլար։ Ինչ վերաբերում է պատճառներին, ապա այդ մասին իշխանությունները լռում են։ Մինչդեռ, պարտքը կուտակվել է ոչ թե ՋԷԿ-ի գործունեության հետևանքով, այլ որ նրանք միլիոնավոր դոլարների վարկ են տրամադրել ուրիշ կազմակերպությունների՝ «Նաիրիտ» և «Վանաձորի քիմպրոմ» գործարաններին։ Ուշադրություն դարձրեք՝ հսկայական միջոցներ ուղղվել են ընկերությունների, որոնց ճակատագիրը, մեղմ ասած, անհայտ է, ու կարելի է ասել, որ տրամադրված գումարները ջուրն են լցվել։ Թեկուզ և նույն «Նաիրիտը», որն այսօր չի աշխատում, և հայտնի չէ՝ ե՞րբ կկարողանա այդ գործարանը վերադարձնել պարտքը կամ կկարողանա՞ ընդհանրապես այն վերադարձնել, թե ոչ (ի դեպ, հիշեցնենք, որ ժամանակին, երբ Որոտանի ՀԷԿ-ը ՀՀ սեփականություն էր, այդ ընկերության միջոցներից էին գումարներ ուղղում նույն «Նաիրիտի» և «Վանաձորի քիմպրոմի» պարտքերը փակելու համար)։
Հետաքրքիրն այն է, որ իշխանություններն ամեն գնով խուսափում են այս թեմայի մասին բարձրաձայն խոսելուց։ ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ էլ խնդրին անդրադարձավ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։ Միայն թե, ՀՀ էներգետիկայի նախարար Լևոն Յոլյանը կրկին խուսանավել է այս թեմայի վերաբերյալ կոնկրետ պատասխաններ տալուց։ Նա միայն ասել է, թե 52 մլն դոլար պարտքի չափը լրատվամիջոցների հաղորդած թվերն են, և բացի այդ՝ կառավարությունը ֆինանսական հոսքերի կառավարման ծախսերի արդյունավետության բարձրացման ծրագիր է մշակել, «Ֆինանսական առողջացման ծրագրերի արդյունքում 2017թ. օգոստոսի 1-ին կունենանք առողջ և ներդրումային ինքնուրույն ծրագրեր իրականացնող Երևանի ՋԷԿ»։ Ուշադրություն դարձրեք՝ թե իրականում ինչքա՞ն է կազմել Երևանի ՋԷԿ-ի պարտքը, Յոլյանը չի նշել։ Նա նաև հստակ չի բացատրել, թն ինչպես է կուտակվել պարտքը։ Մինչդեռ, այդ հարցերի պատասխանները տրվելու դեպքում պարզ կդառնար, որ գործ ունենք իշխանությունների կողմից հերթական հանցանքի, Էներգետիկ ոլորտի ֆինանսական մեքենայությունների հետ։
Իսկ մինչ այդ, այս պատմության մեջ տուժողը Հայաստանի Հանրապետությունն է. «ՀայՌուսգազարդ» ընկերության հետ կատարվածը բոլորիս աչքի առաջ է. տարիներ շարունակ գաղտնի կուտակելով 300 մլն դոլարի պարտք՝ պետությունը ստիպված եղավ այն փակել «ՀայՌուսգազարդ» ընկերության 20 տոկոս մասնաբաժինը «Գազպրոմին» տալով։
Ամբողջական տեքստը՝ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում:
ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանր, որը ներկա է եղել ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստին, իր ելույթում անդրադարձել է օրերս՝ իշխանության և ընդդիմության միջև կնքված Ընտրական բարեփոխումների մասին համաձայնագրին։ Մասնավորապես՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Այս շաբաթ, մեր անկախության 25 տարիների ընթացքում առաջին անգամ, խորհրդարանական մեծամասնությունը և ընդդիմությունը քաղաքացիական հասարակության մասնակցությամբ Հայաստանի ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու շուրջ հասել են համաձայնության։ Կիրառվում են ընտրական գործընթացի հսկողության ավելի թափանցիկ մեխանիզմներ, խստացվում է ընտրությունների կազմակերպման և անցկացման ընթացքում ապօրինի գործողությունների համար քրեական պատասխանատվությունը։ Ներդրվում են ընտրողների նույնականացման և գրանցման թվային համակարգեր։ Վստահ եմ, որ այս ամենր նպաստելու է ընտրական գործընթացի հանդեպ հասարակական վստահության մակարդակի բարձրացմանը, հնարավորություն է ընձեռլու ապահովել միջազգային չափանիշներին համապատասխան ազատ և արդար ընտրությունների անցկացում։
Արդեն մի բանի ամսից մեզ մոտ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ։ Հայաստանի Հանրապետությունը կուղարկի համապատասխան հրավերները բոլոր գործընկերներին միջազգային դիտորդական առաքելություններում մասնակցելու նպատակով, այդ թվամ՝ ԱՊՀ առաքելության ձևաչափով»։
Չի
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.