29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...ՀՀԿ համագումարից առաջ պատասխանելով այն հարցին, թե անդամագրվելով ՀՀԿ-ին` ինքը կիսո՞ւմ է նաև տեղի ունեցած թալանի պատասխանատվությունը, վարչապետ Կարեն Կարապետյանը բարկացած հայտարարել է` «ո՛չ, չեմ կիսում թալանը»։
«ՉԻ»- Կարեն Կարապետյանը մեծագույն ցանկության դեպքում անգամ չէր կարող կիսել թալանը, որովհետև դա, այսպես ասենք, Սաշիկի գործառույթն է։ Բայց մեզ այլ հարց է հետաքրքրում` վարչապետը հարցի՞ց է բարկացել, թե՞ նրանից, որ այդ թալանը չի կիսում։ Կամ գուցե նա չի կիսում այն տեսակետը, որ ՀՀԿ-ն թալանո՞վ է զբաղված։ Բայց հենց ինքն էր խոսում տնտեսության ծանր վիճակի մասին, կոչ անում վերացնել պրիմիտիվ գողությունները, պայքարել մենաշնորհների դեմ և այլն։ Իսկ այդ ամենը միասին կոչվում է թալան։ Թե՞ Կարեն Կարապետյանը պատասխանատվությո՛ւնը չի կիսում։ Բայց այդ դեպքում նրան շատ արագ պաշտոնանկ կանեն, որովհետև իրեն հենց պատասխանատվություն կիսելու համար են վարչապետ նշանակել։
Այնպես որ` վարչապետի զայրույթն ըստ երևույթին «ընդհանուր բնույթ էր կրում»։ Նա պարզապես սրտնեղել է այն վիճակից, որում հայտնվել է, և վերջ։
ՉԻ
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում ։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում հայտարարել է, թե վարչապետ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ-ին անդամագրվելու որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ «Հայաստանում որևէ փոփոխություն հնարավոր է միայն ամբողջ քաղաքական հենարանի փոփոխության դեպքում»։ Միաժամանակ, Զուրաբյանը ՀՀԿ-ն անվանել է կոռումպացված ճահիճ, որը կլանում է իշխանությանը։ «Հանրապետականը մի ճահիճ է, կոռումպացված ճահիճ, որն ունի իր կանոնները։ Անկախ նախնական, փիառական նախաձեռնություններից կամ պլանավորումից, այդ կանոնները գործում են և կլանում են այդ ճահճի մեջ բոլորին։ Այդ համակարգը չի կարող հանդուրժել որևէ ոչ համակարգային երևույթ»,- ասել է նա` հավելելով. «Ես չգիտեմ կոնկրետ մեխանիզմը՝ պարտադրվել է, ակնարկվել է, թե ինքն է հասկացել, որ գործելու համար այլ ճանապարհ չկա, բայց կատարվել է այն, ինչ որ ակնհայտ էր մեզ համար ի սկզբանե։ Ով էլ լինի վարչապետ, նա պետք է գործի՝ հենվելով առայժմ նաև նախագահի ինստիտուտի վրա և Ազգային ժողովի մեծամասնություն հանդիսացող քաղաքական հենարանի վրա։ Դա նշանակում է, որ ինչքան էլ նա փորձի թփրտալ, քայլեր անել, ինչ-որ պահից նա բախվելու է այդ քաղաքական հենարանի հետ և ստիպված է ընդունել քաղաքական հենարանի կանոնները։ Նա ասում է՝ ես պատրաստ եմ փոխել, կամ Հանրապետական կուսակցությունը պատրաստ է փոխել և փոխվել։ Մենք առայժմ տեսնում ենք միայն մեկ բան՝ Հանրապետականը չի փոխվում, բայց մնացած բոլորը փոխվում են՝ կլանվելով այդ ճահճի մեջ։ Եվ սա ևս մեկ անգամ ամբողջ ակնհայտությամբ ցույց է տալիս, որ Հայաստանում որևէ փոփոխություն հնարավոր է, եթե փոխվի ամբողջ քաղաքական հենարանը։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում։
«Մեր աղբյուրից հայտնի դարձավ, որ ԿԳ նախարարությունը մեծամասշտաբ ֆինանսական ստուգումներ է իրականացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Նշենք, որ համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրոռեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթեւի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն է՝ Արթուր Ավագյանը։ Ինչպես հայտնի է, Երեւանի պետական բժշկական համալսարանում, որտեղ եւս որոշ դերակատարում ունի Կարեն Ավագյանը, լուրջ չարաշահումներ էին հայտնաբերվել։ Ըստ երեւույթին ԿԳ նախարարությունը ցանկանում է երիտասարդ Կարեն Ավագյանի սանձերը քաշել եւ բազմապրոֆիլ ստուգումներ անցկացնել նրա հետ առնչություն ունեցող բուհերում։
«ՉԻ» տեղեկություններով, արդեն իսկ բազմաթիվ չարաշահումներ են արձանագրվել Բրյուսովում, որոնք թույլ է տվել ֆինանսական մասի պատասխանատու Արթուր Ավագյանը։ Կազատե՞ն նրան ստանձնած պաշտոնից, թե՞ ոչ, ժամանակը ցույց կտա, ինչպես նաեւ ժամանակը կհստակեցնի՝ Կարեն Ավագյանը դեռ ազդեցություն ունի՞ ՀՀԿ-ում, թե՞ ոչ»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասն այսօրվա համարում։
«Կիրակի կեսգիշերին հերթական կրակոցներն են հնչել Երևանում, ցավոք, ողբերգական ավարտով։ Չարբախ թաղամասում գտնվող «Լիա» գեղեցկության սրահից «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 3 երիտասարդներ՝ կրծքավանդակի հրազենային վնասվածքով՝ 35-ամյա Արամ Պետրոսյանը, որովայնի հրազենային վնասվածքով 38-ամյա Մուշեղ Մուշեղյանը, և հրազենային վնասվածքով 25-ամյա Գևորգ Ավետիսյանը։ Մուշեղն ու Գևորգը մահացել են։
«ՉԻ» տեղեկություններով «ռազբորկան» հրահրել են ծագումով Գավառից Արա և Ալիկ Բանդուրյան եղբայրները։ Նրանք քրեական աշխարհում հայտնի են «Քյավառցի Արա–Ալիկ» հավաքական մականվամբ։ Մահացածներից մեկը նրանց հետ մտերիմ հարաբերությունների մեջ է եղել, սակայն ինչ-ինչ պատճառներով եղբայրների ու սպանվածներից մեկի հարաբերությունները վատացել են։ Եղբայրներն էլ որոշել են վրեժխնդիր լինել և պատժել նրան։ Վերջինիս վրա մարդ են ուղարկել: Երկու հոգով իմացել են, թե որտեղ է եղբայրների թշնամին և հենց այդ տարածքում էլ որոշել են հրապարակային պատժել նրան։ Սակայն անսպասելիորեն վիճաբանող կողմերից մեկի մոտ հրազեն է հայտնվել, և նա սկսել է անկանոն կրակել»,–գրում է թերթը։
Չորրորդ իշխանություն
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
«Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանը երեկվա ասուլիսի ժամանակ 4+4+4 ձևաչափով քննարկումների արդյունքում ընդունված ԸՕ-ի վերաբերյալ խոսելիս ասել էր. «Քաղաքացիական հասարակությունը, ընդդիմությունը, իմ կարծիքով, չկարողացան ճիշտ բանակցել, բավարարվեցին ընդամենը ցուցակները հրապարակելով։ Ցուցակները հրապարակելը պոստ-ֆակտում իրավիճակ է։ Պետք էր կանխել։ Կանխարգելիչ բաներ անելը շատ ավելի արդյունավետ է»։
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «ՉԻ» հետ զրույցում, անդրադառնալով այդ հայտարարություններին, նկատել է. «Եթե Օսկանյանն այդքան հզոր բանակցող էր, թող գնար և ստանար ավելին, քան մենք ենք ստացել և այդ ժամանակ նոր իրավունք ձեռք կբերեր՝ քննադատելու մեր արածը։ Ի դեպ, հիմա էլ դեռ ուշ չէ։ Թող գնա և իշխանությանը պարտադրի իր ասածը, ինչպես մենք ենք արել։ Մենք էլ պատրաստ ենք իրեն աջակցել հայրենանվեր այդ գործում»։
«ՉԻ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, նեղսրտած է: Նրան զայրացրել է այն հանգամանքը, որ ոտքը չքաշած. համայնքի ղեկավարները, քաղաքապետներն ու գյուղապետները առիթը բաց չեն թողնում նոր մարզպետի աչքը մտնելու համար: «Սուրիկ Խաչատրյանը հատկապես զայրացած է Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի վրա, որը նոր մարզպետից պոկ չի գալիս:
Հիմա արդեն նա հեռվից հետևում է իրեն դավաճանածներին ու մտմտում, թե ինչպես պատժի նրանց՝ ասելով, ոչինչ, ճտերին աշնանն են հաշվում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Նաիրիտ» գործարանի վերաթողարկման համար պայքարող նաիրիտցիներն ամեն հինգշարթի՝ կառավարության նիստի օրերին, հավաքվում են կառավարության շենքի մոտ՝ պահանջով, որ կառավարությունը հավանության տա Սլովակիայում գործող «EU- ASIA buisness finance center», հոլդինգի նախագահ, մեր հայրենակից Աշոտ Գրիգորյանի կողմից ներկայացված «Նաիրիտը» վերագործարկելու ներդրումային ծրագրին։ «ՉԻ» հետ զրույցում Աշոտ Գրիգորյանը նշեց, որ իշխանությունները շահագրգռված չեն «Նաիրիտի» վերաթողարկումով։ Ըստ հոլդինգի նախագահի՝ եթե գործարանը կրկին աշխատի, հարց կծագի, թե ինչո՞ւ է այսքան տարի այն անգործության մատնված եւ ինչո՞ւ այդքան աշխատակից գործազուրկ դարձան, իսկ նրանցից շատերն էլ գոյության խնդիր լուծելու համար հեռացան երկրից։
– Դուք այս ընթացքում հանդիպել եք ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հետ։ Այդ հանդիպումից ի՞նչ հետեւություններ եք արել։
– Չեմ ուզում շտապել հետեւություններ անելիս, բայց պետք է ասեմ, որ սկզբում տպավորությունն ավելի լավն էր, քան՝ այսօր։ Միգուցե հետո փոխվի տպավորությունս, սակայն այս մի ամսվա ընթացքում, ցավոք, երբ որ ինքը սկսեց դեմագոգիկ հայտարարություններ անել, թե ծրագիր չենք ներկայացրել, ես դա մինիմում համարում եմ դեմագոգիա, երբ առաջին անգամ մարդու հետ սեղան ես նստում եւ ասում ես էներգակիրների արժեքները հաշվե՞լ ես արդյոք։ Ընդհակառակը, ոչ մի նորմալ մարդ չի ասի էներգակիրների արժեքները պետք է տասը տարվա կտրվածքով հաշվարկել, որովհետեւ նման բանր առնվազն տարօրինակ է։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում։
«Ով պետական բյուջեից մի կոպեկ տարել է, պետք է վռնդել ու փողը վերադարձնել բյուջե»,- հայտարարել է ԱԺ տնտեսական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը:
«ՉԻ» — Սա շատ խիզախ ու միաժամանակ շատ անվնաս հայտարարություն է: Մոտավորապես «ով էդ բանը արել ա՝ գյաջ ըլնի կպնի պատին» արտահայտության պես: Հասկանալի է, չէ՞, որ որևէ մեկը չի խոստովանի, որ «բյուջեից կոպեկ է տարել», իսկ տանողներին բացահայտելու ցանկություն առայժմ ինչ-որ չի զգացվում:
Բացի այդ էլ, հետաքրքիր է՝ Վարդան Այվազյանի ասածը վերաբերում է միայն նրանց, որոնք վերջե՞րս են «բյուջեից կոպեկ տարել», թե՞ վաղեմության ժամկետ չկա: Որովհետև մարդ կա՝ ասենք, այդ գործով զբաղվել է բնապահպանության նախարար եղած ժամանակ, Չարենցավանի քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու տարիներին, կամ՝ ոչ թե բյուջեից «կոպեկ է տարել», այլ հակառակը՝ «կոպեկ է տվել բյուջեին» (կոպեկներով ինչ-որ հանքավայրեր սեփականաշնորհելով):
Իսկ վռնդելուն մենք, իհարկե, դեմ չենք: Միայն մի պրոբլեմ կա՝ կառավարման համակարգում մարդ չի մնա:
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
Եվ այսպես՝ Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը պատրաստ է։ Ընդ որամ դրա նախաբանում երկու անգամ գրված է, որ ստանդարտ մոտեցումներն ու մեթոդները չեն կարող ապահովել զարգացման այն տեմպերը, որոնք անհրաժեշտ են մեզ, ու այս նախաբանից հետո ենթադրվում էր, որ բուն ծրագիրը, այսպես ասենք, ոչ ստանդարտ է լինելու։ Բայց համբերությամբ մինչև վերջ ընթերցելով բավականին ծավալուն այդ փաստաթուղթը՝ այդպես էլ չհասկացանք, թե դրա ի՞նչն էր «ոչ ստանդարտ»։
Ընդհանրապես՝ ցանկացած կառավարության ծրագիր կառուցված է լինում նույն սկզբունքով, երկրի վիճակն այսպիսին է, պիտի կատարենք այս-այս-այս քայլերը, որպեսզի իրագործենք այս-այս-այս նպատակները։ Նոր կառավարության ծրագիրն էլ էր կառուցված այդ սկզբունքով. երկրի վիճակը վատ է, դրա համար պիտի կատարենք այս-այս-այս քայլերը, ու «բալքիմ» մի բան ստացվի։ Այլ կերպ ասած՝ ավելի ստանդարտ ծրագիր պարզապես հնարավոր չէր պատկերացնել։ Ուրիշ բան, որ կոնկրետության տպավորություն թողնելու նպատակով բավականին շատ թվեր կային (օրինակ՝ գյուղական համայնքներում իրականացնել 40 մշակութային միջոցառում, 5 քարանձավ դարձնել զբոսաշրջային վայր և այլն), բայց դրանից ավելի շատ ոչ թե գործնականություն էր բուրում, այլ խորհրդային տարիների թվապաշտություն։
Այս ամենն, իհարկե, չի նշանակում, թե ծրագիրը վատն է։ Նորմալ ծրագիր է՝ նախորդներից մի քիչ ավելի լավը կամ ավելի վատը (ճաշակի խնդիր է)։ Եվ եթե անծանոթ մեկը կարդա այս ծրագիրը՝ միանշանակ այն տպավորությանը կստանա, թե Հայաստանը բազմաթիվ լրջագույն պրոբլեմներ ունեցող երկիր է, որտեղ տարիներ շարունակ խայտառակ վատ ղեկավարում է իրականացվել, բայց հիմա տեղի է ունեցել իշխանափոխաթյուն, և ահա նոր իշխանությունները, առանց հեծանիվ հորինելու, վաղուց ամբողջ աշխարհին հայտնի ստանդարտ քայլերով փորձում են շտկել իրավիճակը։
Բայց պրոբլեմն էլ հենց այն է, որ Հայաստանում իշխանափոխություն տեղի չի ունեցել։ Ընդամենր մի 40-50 պաշտոնյաներ են փոխվել, և վերջ։ Եվ եթե ծրագրում նշվում է, որ սրանից հետո պետական պաշտոնյաները պիտի այս-այս-այս քայլերն անեն, բոլորս պիտի հասկանանք՝ դրանք այն նույն հազարավոր պաշտոնյաներն են, որոնք տարիներ շարունակ ճիշտ հակառակն են արել։ Երբ ասվում է, որ պիտի այս-այս-այս օրենքները փոխենք, բոլորս պիտի հասկանանք, որ օրենքներ փոխողը նույն խորհրդարանական մեծամասնությունն է, որը խորհրդարանում է հայտնվել հիմնականում «տոկոս խփելու» շնորհիվ՝ առանց հասարակության վստահության քվեի։ Եվ վերջապես՝ այս ծրագրի իրականացման համար անհրաժեշտ է, որ երկրում ժողովուրդ լինի, բայց Հայաստանում արդեն համարյա ժողովուրդ չի մնացել և սա՝ շնորհիվ այն նույն քաղաքական ուժի և վերջինիս իմաստուն առաջնորդի, որից էլ Կարեն Կարապետյանը ստացել է վարչապետի պաշտոնը։
Ինչևէ։ Նման ստանդարտ ծրագրերին, որպես կանոն, հետևում են նույնքան ստանդարտ մեկնաբանությունները՝ «այս ամենը հնարավոր կլինի իրականացնել միայն իշխանությունների քաղաքական կամքի առկայության դեպքում», «քանի դեռ իսկապես արդար ընտրություններով ձևավորված իշխանություններ չկան՝ ոչինչ չի փոխվի» և այլն։ Ու հասարակությունն այս ամենից նույնքան ստանդարտ հետևություններ է անում՝ «սաղ սուտ ա, ձուկը գլխից ա հոտում»։ Մեր դեպքում, իհարկե, «ձուկը» համարյա ամբողջովին է հոտած, ու երբ փորձում են քացախով կամ «մարգանցովկայով» լվանալ՝ բնականաբար, «գործընթացը վստահություն չի ներշնչում։ Թեև զուտ հիգիենայի տեսանկյունից միանգամայն օգտակար գործ է։
Ի դեպ՝ թող նոր կառավարությանը չթվա, թե հասարակության անվստահությունը հատկապես իրենց է ուղղված։ Ոչ իհարկե։ Պարզապես կառավարության ծրագրի նկատմամբ վստահություն լինել չի կարող, եթե այնտեղ գրված է, որ հովանավորչությունը պիտի բացառվի, ու դրան կողմ է քվեարկելու Գալուստ Սահակյանը, որի երկու որդիներն էլ պետական բարձր պաշտոններ են զբաղեցնում։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում
Անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ կեղծ տեղեկությունների համար քրեական պատասխանատվության ենթարկելու հարցին՝ Դավիթ Հարությունյանն ասել է. «Եթե անձը ներկայացնում է դիմում, որ իմ որդին այստեղ չէ, նրա անվան դիմաց քվեարկել են, սա մենք չենք կարող ընդունել որպես բավարար ապացույց, պետք է օրինակ՝ տվյալ անձի հայտարարությունն ունենալ»։
«ՉԻ» — Հասկացա՞ր։ Եթե, օրինակ, որևէ քաղաքացի հայտարարում է, որ իր որդին, դիցուք, ինչ-որ տեղ Օմսկի մարզում ասֆալտ է փռում և հետևաբար՝ չէր կարող մասնակցել ընտրություններին, դա «ասնավանի չի»։ Ուրիշ բան, եթե այդ մարդն անձամբ Օմսկից գա, դիմում գրի ու գնա։ Իսկ եթե տարիներ առաջ մահացածն է իր անդրշիրիմյան ձայնը տալիս ՀՀԿ-ին՝ գործին ընթացք կտրվի միայն այն դեպքում, եթե հանգուցյալն ինքը դիմում գրի առ այն, որ ընտրություններին չի մասնակցել՝ մահացած լինելու պատճառով։ Իսկ եթե նման դիմում չլինի՝ հանգուցյալի հարազատները քրեական պատասխանատվության կենթարկվեն ընտրախախտման մասին կեղծ տեղեկություններ տրամադրելու համար։
«ՉԻ»
Ամբողջական տեքստը՝ թերթի այսօրվա համարում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.