29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Երկուշաբթի օրը ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով աշխատանքից ազատվեց Երևանի ոստիկանապետի տեղակալ Արթուր Մեհրաբյանը։ «ՉԻ» տեղեկություններով՝ Արթուր Մեհրաբյանը մի քանի ամիս է, ինչ դիտարկման տակ է, քանի որ նրա գործունեությունից ահագին դժգոհողննր են եղել։ Այդ դժգոհությունները ներկայացվել են Վլադիմիր Գասպարյանին, ինչից հետո ոստիկանապետը սկսել է ուշադրությամբ հետևել Մեհրաբյանի գործունեությանը։
Մեր տեղեկություններով՝ բողոքները վերաբերվել են նրան, որ Մեհրաբյանն իրեն շատ վատ է պահում բաժին բերման ենթարկվածների հետ՝ մասնավորապես ծաղրի է ենթարկում վերջիններիս, սպառնալիքներ հնչեցնում նրանց հասցեին՝ խոստանալով, որ այնպես կանի՝ նրանք փոշմանեն։ Այս գործելակերպից դժգոհողները 1-2-ը չեն, և հենց սա է առիթ դարձել, որպեսզի Մեհրաբյանը հայտնվի դիտարկման տակ»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Հարցին, թե իրեն տեսնո՞ւմ է հաջորդ խորհրդարանում, Հրանտ Բագրատյանը պատասխանել է. «իհարկե տեսնում եմ, պատկերացրեք, որ ես էլ խորհրդարանում չկամ։ Քանի~ անգամ եմ Անին ավերակ դարձնող օրենքները պահել»։
«ՉԻ» — Մի վայրկյան մի շտապեք՝ փորձենք հասկանալ։ Փաստորեն, եթե Հրանտ Բագրատյանը խորհրդարանում չլիներ՝ Անին հիմա ավերակ կլիներ։ Բայց թարսի պես՝ Անին արդնն 600-700 տարի է ավերակ Է։ Երևի պատճառն այն է, որ պրն Բագրատյանն այն ժամանակ պատգամավոր չի եղել կամ գուցե փոխաբերական իմաստո՞վ է ասում։ Կամ գուցե «Անի» հյուրանո՞ցը նկատի ունի։
Ամեն դեպքում՝ ստացվում է, որ ամեն անգամ իշխող կուսակցությունը Անին ավերակ դարձնելու մասին օրենք Է բերում խորհրդարան, ու ամեն անգամ պրն Բագրատյանը կասեցնում է այդ օրենքը։ Այնպես որ՝ հաջորդ խորհրդարանում նա անպայման պիտի ունենա իր պատվավոր տեղը։ Թե չէ ՀՀԿ-ն Լենկթեմուրի արշավանքի մասին օրինագիծ էլ կանցկացնի»։
Չորրորդ ինքնիշխանություն
Բանից պարզվում է Հայաստանի պետական ռեգիստրում Գարեգին Բ-ի անունով «Հայ առաքելական եկեղեցի» ՍՊԸ կա գրանցված:
«ՉԻ» – Հայաստանում իշխող հանրային բարքերի տեսանկյունից այստեղ որեւէ արտառոց բան չկա: Եվ մեզ միայն մի հարց է հետաքրքրում՝ ինչո՞ւ է գրանցվել սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն եւ ոչ թե, ասենք, փակ բաժնետիրական ընկերություն: Երկրորդ հարցը, որ մեզ հետաքրքրում է, հետեւյալն է՝ Սաշիկն այդ ՍՊԸ-ում նույնպես փայ ունի՞, թե՞ «Հայ առաքելական եկեղեցին» բացառություն է:
Ինչ վերաբերում է Գարեգին Բ-ի անունով գրանցված ՍՊԸ-ին, ապա նկատենք, որ Կաթողիկոսն իր բարձրության վրա է մնացել: Նախ՝ այնուամենայնիվ ՍՊԸ է գրանցել, ոչ թե գրանցվել է որպես անհատ ձեռներեց, եւ երկրորդ՝ Հայաստանում է գրանցել եւ ոչ թե օֆշորային գոտում: Իսկական հայրենասիրության հիրավի ուսանելի օրինակ»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, ընտրացուցակների հրապարակումից հետո պարզվել է, որ Գյումրիում, օրինակ, ընտրացուցակներում ներառվել են բոլոր նրանք, ովքեր հաշվառված են քաղաքում, այդ թվում՝ նորածինները։ «ՉԻ» – Իշխանություններն, իհարկե, համեմատաբար ազնիվ են գտնվել՝ ընտրացուցակներում ներառել են միայն մարդկանց։ Կարող էին ներառել նաև շներին, կատուներին, ճնճղուկներին և այլն։ Վերջին հաշվով՝ նրանք էլ են Գյումրիում ապրում։ Իսկ ընդհանրապես՝ երեխաներին ցուցակներում ընդգրկելը ոչ միայն լավ գաղափար Է, այլև տնտեսապես արդարացված։ Չափահասները հազիվ թե համաձայնվեն հինգ հազարից քիչ գումարով «այո» ասել սահմանադրական փոփոխություններին, իսկ ահա երեխաներին կարելի Է գումարի փոխարեն ադի-բուդի տալ, չուպա-չուպս կամ նույնիսկ սնիկերս։ Դա, ի դեպ, ոչ միայն հավելյալ «այո-ներ կբերի իշխանություններին, այլև Էապես կանդրադառնա մանրածախ առևտրաշրջանառության ծավալների վրա»:
Չորրորդ ինքնիշխանություն
«ԱԺ ՀՀԿ խմբակցությունում արշալույսները խաղաղ չեն. կին պատգամավորների մեջ հերթական կռիվն է սկսվել, իսկ պատճառը՝ հերթական գործուղումն է: Ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, առաջիկայում ԱԺ-ից մեծ պատվիրակություն մոտ 10 օրով մեկնելու է Չինաստան, և հիմա ՀՀԿ կանայք պայքարում են այդ պատվիրակության կազմում ընդգրկվելու համար:
Մեր աղբյուրի պնդմամբ, սկզբում պատվիրակության կազմում նշված է եղել Շուշան Պետրոսյանի անունը, սակայն գործուղումների սիրահար կանայք, որոնք հովանավորվում են ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից, Շուշանի անունը «ջնջել են տվել» և ընկերուհիներով տեղավորվել»:
Չորրորդ ինքնիշխանություն
«ՉԻ» տեղեկություններով Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը, այս օրերին զբաղված է իր ազգականներին տարբեր տեղեր աշխատանքի տեղավորելով։ Ինչպես հայտնի է, վերջինս բավականին մտերմացել է Սերժ Սարգսյանի հետ, ում միջոցով էլ Սարգսյանը բավականին լուրջ հարցեր է լուծում անձնական բարեկեցությունն ապահովելու ուղղությամբ։ Մեր տեղեկություններով՝ Արմեն Սարգսյանի փեսան՝ աղջկա ամուսինը՝ Գևորգ Տեր-Ղազարյանը, աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում։ Նա ծրագրավորող է և մինչև այժմ սպասարկում էր նախարարության համակարգչային ցանցը։ Մինչդեռ, մեր տեղեկություններով, այս օրերին նախագահականում վճռվում է նրա՝ Դուբայում Հայաստանի հյուպատոս նշանակվելու հարցը։ Սա լուրջ դժգոհություններ է առաջացրել դիվանագիտական ծառայողների շրջանակներում, ովքեր տրտնջում են, որ Գևորգի նշանակմամբ լրջորեն խախտվում է դիվանագետների ծառայության մասին ՀՀ օրենքը։ Ի դեպ՝ Գևորգն այս օրերին, չնայած տարաբնույթ խոսակցություններին, սպասում է իր նշանակմանը։ Աները՝ Արմեն Սարգսյանը, վերջինիս վստահեցրել է, որ նախագահականում այդ հարցն արդեն լուծվել է»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը երեկ հայտարարել է, թե «եթե այո իրավիճակը պահպանվի, որն այսօր անենք, կարծում եմ՝ կխուսափենք գազի գնի բարձրացումից»։
Այ քեզ ուրախություն։ Պարզվում է՝ գազի գինը դեռ էլի բարձրանալու տեղ ունի, բայց իշխանությունները մեծահոգաբար (հասկանայի է՝ առջևում հանրաքվե կա) հույս են տալիս, թե «բալքիմ չթանկանա»։ Եվ սա՝ այն դեպքում, երբ վերջին մեկ տարվա ընթացքում գազը միջազգային շուկայում համարյա կիսով չափ էժանացեք է, ու նույնիսկ Ռուսաստանն է Հայաստանին մատակարարվող գազն էժանացրել 24 դոլարով (հազար խորանարդ մետրի համար)։ Ընդ որում ամեն անգամ, երբ իշխանաթյաններր հայտարարում են, թե որեւէ ծառայություն «բալքիմ չթանկանա», անպայման թանկանում է:
Չորրորդ ինքնիշխանություն
« ՀԷՑ-ի նոր սեփականատեր Սամվել Կարապետյանը՝ Կալուգայի Սամոն, ընկերության անվտանգությունը վստահել է Կարեն Հայրապետյանին։ Այսինքն՝ հենց այս անձն է ղեկավարելու ՀԷՑ-ի անվտանգության վարչությունը։ Կարեն Հայրապետյանը համարվում է Սերժ Սարգսյանը անվտանգության պետ Վաչիկ Ղազարյանի կադրը։
Նա ոչ վաղ անցյալում զբաղեցնում էր ՀՀ ԱԺ անվտանգության պետի պաշտոնը, որտեղ էլ առիթներ է ունեցել ինքնադրսևորվելու։ Այս դրսևորումները հիմնականում եղել են լրագրողների աշխատանքը խոչընդոտելու մասով։ Փաստի առիթով քրեական գործն արագորեն հարուցվել և նույն արագությամբ էլ կարճվել էր»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Անդրադառնալով այն հարցին, որ նախկինում ինքը խուսափում էր ինքնաթիռներից, իսկ հիմա անընդհատ գործուղումների մեջ է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Չեմ ընտելացել, քաղաքականության մեջ չեն ադապտացվում, դա այն հոբբին է, որը քեզ էսպես տանում է, տանում է ու տանում»: «ՉԻ» – Այն, որ Գալուստ Սահակյանին վաղուց է «տարել»՝ բոլորը գիտեն, բայց որ նա պետբյուջեի հաշվին արտասահմանյան գործուղումները համարում է հոբբի՝ նորություն էր: Ինչ արած, մարդ կա թիթեռնիկներ է չորացնում, մարդ կա՝ժանգոտ կողպեքներ է հավաքում, մարդ էլ կա՝ արտասահմանյան գործուղումների է մեկնում: Վատ հոբբի չէ: Ափսոս՝ հարկատուների հաշվին է: Իսկ հարկատուները, թարսի պես, Գալուստ Սահակյանի ծախսերը հոգալու հոբբի չունեն: Այ, եթե արտասահմանում բարձրաստիճան պաշտոնյաներ լինեին, որոնց հոբբին լիներ, ասենք, երրորդ աշխարհի երկրների խորհրդարանների նախագահների անկապ մտքերը լսելը, այդ դեպքում՝ հենց նրանք կհոգային Գալուստ Սահակյանի գործուղումների ծախսերը, մե բյուջեն էլ ահագին կթեթեւանար»:
Չորրորդ ինքնիշխանություն
«ՉԻ խմբագրության Էր զանգահարել Երեւանի բնակիչ, մասնագիտությամբ ինժեներ Կարենը եւ դժգոհում Էր, որ Աջափնյակ վարչական շրջանի տարածքում գտնվող «Սպիտակ» առողջարանային համալիրի մենեջերի հետ բանավոր պայմանավորվածություն Է ձեռք բերել լողավազանը մաքրող ռոբոտը վերանորոգելու համար։ Ինչպես պարզվեց քաղաքացու խոսքերից, աշխատանքը բարեխղճորեն կատարելուց հետո Էլվինան հրաժարվել է վճարել խոստացած 45 հազար դրամը: Փորձեցինք լսել մյուս կոդմին։ Համալիրի տնօրենը, որի հետ կապ հաստատեցինք, անասելի զայրացավ, որ իր մասին դժգոհությաններ են հնչել։ «Դրանք դեռ չգիտեն, թե ում հետ գործ ունեն», ասաց նա։ «Իսկ ինչ վերաբերում է ռոբոտը վերանորոգելուն, ոչ մի բան էլ չեն արել։ Ոնց անսարք եղել է, էդպես էլ մնացել է։ «ՉԻ» հարցին, թե այդ դեպքում ինչպես են մաքրում լողավազանը, որ պահպանեն պահանջվող հիգիենան, մենեջերը պատասխանեց՝ փոշեկուլով» ։
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.