17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...09.05.2024 | 12:10
Սկիզբ է դրվում Արցախի հայկական ինքնության իսլամացման ադրբեջանական քաղաքականությա...09.05.2024 | 11:10
Մայիսի 9-ը ցույց կտա, թե որ ուղղությամբ է զարգանալու համաժողովրդական շարժումը. Ա...08.05.2024 | 15:10
Փաշինյանի ձեռքերը կթաթախվեն արյան մեջ, եթե ֆրանսահայը մահանա Երևանի օդանավակայան...08.05.2024 | 14:10
Շտապօգնության տնօրենը պարզաբանում է բուժակի հետ կապված միջադեպը...Պարզվում է, այս տարի բյուջեից մոտ 101 միլիոն դրամ է տրամադրվելու Աժ պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար:
Եթե այս գումարը բաժանում ենք Աժ՝ պատգամավորների թվի վրա՝ ստացվում է, որ ազգի ամեն ընտրյալ (ներառյալ Շմայսը) ամսական մոտ 65 հազար դրամ է ծախսում հեռախոսով խոսելու վրա, ինչն էլ, հաշվի առնելով միջին սակագները, կազմում է օրական մոտ 3 ժամ: Խնդիրը, սակայն, միայն դա չէ: Անարդարությունն այն է, որ այդ գումարը հավասարապես կարող է ծախսվել բոլոր պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար, այդ թվում՝ նաև նրանց, ում բառապաշարը 30 բառից չի անցնում: Փաստորեն մարդը կարող է իր առօրյա կյանքում ընդամենը 30 բառ օգտագործել, բայց ամսական 65 հազար դրամի «գյալաջի անել» սպառողների հաշվին:
Չորրորդ ինքնիշխանություն
Այլ բան որ չասենք, երեկ Սերժ Սարգսյանի վարքագիծը քննադատել է նույնիսկ ռուսաստանցի հայտնի քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը: Վերջինս նույնպես նշել է, որ Հայաստանի իշխանությունների նյարդերը տեղի են տվել՝ բողոքի ակցիան ճնշելով: Ու բացատրել է դա.
«2015 թվականի հունիսին տեղի ունեցած բողոքի ակցիաները հիմնականում սոցիալական բնույթ են կրում: Իսկ ո՞ւմ դուր կգա սակագների բարձրացումը: Ընդվզմանը սպասում էին: Դնռևս մայիսի վերջին, երբ ես Երևանում էի, խոսում էին էներգետիկ համակարգի ներկայացուցիչների «բեսպրեդելի» մասին: Խոսում էին և՛ շարքային քաղաքացիները, և՛ փորձագետները: Հարցն այն էր, թե այդ ընդվզումը ով առաջ կտանի: Ու իշխանությունների նյարդերը տեղի տվեցին: Դա վատ նշան է: Զսպվածությունը չհերիքեց, իսկ սա Կովկասն է, այստեղ նման բաները հիշում են»:
Ինչու ենք մենք այսպես կարևորել հատկապես Մարկեդոնովի կարծիքը, որովհետև երեկ ռուսական, այսպես ասած, իշխանամետ լրատվամիջոցները առավոտյան բռնությունները այլ կերպ էին լուսաբանում: Համարյա թե, ցուցարարները դանակներով, կաստետներով հարձակվել են ոստիկանների վրա, որ սա Մայդանն է, ամերիկացիների սարքածն է և այլն: Բայց Մարկեդոնովը, ի պատիվ իրեն, փորձել է օբյեկտիվ և սթափ գնահատել տեղի ունեցածը: Նա էլ է, ի դեպ, նշել, որ Բաղրամյանում կատարվածը որևէ կապ չունի «գունավոր հեղափոխությունների» հետ, քանի որ դրանք զուտ սոցիալական ուղղվածություն ունեցող ընդվզումներ էին:
Չորրորդ ինքնիշխանություն
Դաշնակցական պատգամավոր Արմեն Ռուստամյանը ընդունել է, որ կառավարման խորհրդարանական համակարգի դեպքում երկիրն ավելի հաճախ է մատնվում քաղաքական ճգնաժամի, և բերել է Իտայիայի օրինակը, որտեղ վերջիս 50 տարվա ընթացքում կառավարությունը 60 անգամ փոխվել է:
Այ հիմա հասկանալի է դառնում, թե ինչու է Դաշնակցությունն այդքան եռանդուն պայքարում հանուն խորհրդարանական համակարգի: Պատկերացնո՞ւմ եք ինչ իդեալական պայմաններ են՝ անընդհատ քաղաքական ճգնաժամ, հետևաբար՝ ներքաղաքական առևտուր, սակարկություններ, պորտֆելներ, մի խոսքով՝ պղտոր ջուր, որտեղ ձուկ որսալն անհամեմատ ավելի հեշտ է: Իսկ նախագահական համակարգն ում է պետք: Մանավանդ որ Դաշնակցության որևէ ներկայացուցիչ նախագահական ընտրություններում երբևէ 6-7 տոկոսից ավել ձայն չի հավաքել ու չի էլ հավաքի: Իսկ խորհրդարանական ընտրությունների դեպքում 6-7 տոկոսը միանգամայն բավարար է առևտուր անելու և պաշտոններ ստանալու համար: Դաշնակցությունն, ի դեպ, միշտ էլ այդպես է արել, բայց՝ հասկանալի է, բացառապես ազգի շահերից ելնելով։ Ուրիշ բան, որ ազգը միշտ այլ կարծիքի է եղել:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀ միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը հայտարարել է, թե «սահման հատելը պարզապես ուղևոր է, իսկ արտագաղթողն այն ուղևորն է, որը մշտական բնակության համար է մեկնում», բայց սահմանի վրա մարդու մտադրությունը չի երևում, համ էլ՝ եթե նույնիսկ արտագաղթելու մտադրություն ունի, հետո կարող է մտափոխվել:
Փաստորեն, ըստ պրն Եգանյանի, եթե ամեն տարի Հայաստանից հեռացողները մի 60-70 հազարով ավելի շատ են, քան Հայաստան եկողները, դա դեռ չի նշանակում, որ դա արտագաղթ է: Արտագաղթող կարելի է համարել միայն նրանց, ովքեր սահմանը հատելիս հայտարարում են, որ մշտական բնակության են մեկնում, ու հետն էլ մամայի-պապայի արև երդվում, որ չեն մտափոխվելու: Ընդ որում՝ սահմանապահները պիտի հետևեն, թե արդյոք այդ մարդիկ երդվելիս մատները թաքուն խաչուփաչ չեն արել: Իսկ եթե այդ «չափորոշիչները» չկան՝ Հայաստանից ոչ թե արտագաղթ է իրականացվում, այլ ուղևորահոսք: Հետո՞ ինչ, որ միայն մի ուղղությամբ են հոսում:
Չորրորդ ինքնիշխանություն
Ազգային անվտանգության խորհուրդը թեև որպես պնտական մարմին որևէ լուրջ գործունեություն չի ծավալում, սակայն վերջինիս աշխատակազմը պետական բյուջեի հաշվին հսկայական ծախսեր է անում: Միայն ապրիլ ամսվա ընթացրում ԱԽ-ն մոտ 2 մլն 390 հազար դրամ է ծախսել ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների դիմաց:
1.8 մլն դրամը վճարվել է «Գարանտսերվիս» ընկերությանը, 590 հազար դրամը՝ «Տոյոտա Երևան» ընկերությանը: Բացի այդ, ապրիլին այս հիմնարկությունը ավելի քան 610 հազար դրամ է ծախսել է տպագրական աշխատանքների համար, պարզվում է՝ ԱԽ-ն իր աշխատակիցների համար պատվիրել է 80 հատ վկայական, նաև՝ սև գույնի անթափանց ծրարներ, թղթապանակներ և այսպես շարունակ:
Չորրորդ ինքնիշխանություն
Երեկ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը փրկել է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ թույլ չտալով, որ լրագրողներն անցանկալի հարցեր ուղղեն նրան:
Այն, որ հենց Արմեն Երիցյանն է փրկել Սյունիքի մարզպետին՝ միանգամայն հասկանալի է: Սուրիկ Խաչատրյանը տեղով մեկ «արտակարգ իրավիճակ» է, և Արմեն Երիցյանը փաստորեն իր անմիջական պարտականություններն է կատարել:
Եվ ընդհանրապես, ժամանակն է, որ Հայաստանում ստեղծվի նոր կառույց՝ ՍԽԿ ՏԿԱԻՆ (Սուրիկ Խաչատրյանին կից տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն): Մշտապես գտնվելով Սուրիկ Խաչատրյանի կողքին՝ այդ կառույցն ի վիճակի կլինի ցանկացած պահի լոկալիզացնել աղետը: Մանավանդ որ Սուրիկ Խաչատրյանը թերևս միակ պաշտոնյան է, ով իր կերպարով միանգամայն համատեղում է «տարածքային կառավարում» և «արտակարգ իրավիճակներ» հասկացությունները: Ճիշտ է, նոր կառույցը բյուջեի վրա թանկ կնստի, բայց ի՞նչ արած, աղետների կանխարգելումը միշտ էլ թանկ հաճույք է եղել:
Չորրորդ ինքնիշխանություն
Ըստ տեղեկությունների՝ ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը երազում է դառնալ ԶՈւ գլխավոր շտաբի պետ: Հիշեցնենք, որ երիտասարդ գեներալ լեյտենանտը համարվում է բանակի ամենահարուստ բարձրաստիճան սպաներից: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ Բաղմանյանին գովերգելով են զբաղված Տավուշի և Գեղարքունիքի զինկոմները, ովքեր համապատասխան հող են նախապատրաստում տարածաշրջանում վերջինիս վարկանիշը բարձրացնելու համար:
Մեր տեղեկություններով՝ նրանցից հետ չի մնում նաև ինքը՝ Հայկազ Բաղմանյանը: Նա իր մերձավորների շրջանում մշտապես անկեղծանում է՝ ասելով, որ ամեն ինչի հասել է իր բացառիկ ունակությունների շնորհիվ, որ ինքը ամենակարող է և կձգտի ու կհասնի նաև Գլխավոր շտաբի պետի պաշտոնին:
Չորրորդ ինքնիշխանություն
ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Կարապետյանի եղբոր՝ ՌԴ-ում խոշոր գործարար Սամվել Կարապետյանի և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ղեկավարության բանակցությունների վերջին փուլում պայմանավորվածություն է ձեռք բերվել առ այն, որ Կարապետյանը կմտածի գործարքի մասին միայն այն դեպքում, երբ էլեկտրաէներգիայի թանկացման գործընթացը կազմակերպվի մինչև ընկերության վաճառքը: Այսինքն՝ հին սեփականատերը պետք է կատարի վերջին վատությունն ու հեռանա, իսկ նոր կառավարիչը կգա հնի սխալներն ուղղելու՝ հնից ժառանգություն ունենալով թանկ էլնկտրաէներգիա:
Հենց այս իրողությունն է, որ երեկ Կարեն Կարապետյանին հնարավորություն է տվել «դուխով» հայտարարություն անելու, թե իրենք որևէ առնչություն չունեն մասնավոր կառույցի կուտակած պարտքերի, ժամանակին այդ կառույցի առողջացմանն ուղղված քայլերի բացակայության կամ անարդյունավետության, առավել ևս՝ ստեղծված անհեթեթ վիճակից դուրս գալու՝ իրենց համար բացարձակ անընդունելի միջոցի՝ սակագնի թանկացման հետ:
Հայտարարությունը բավականին ուշագրավ է, և դրանում շեշտադրումներ կան այն մասին, որ իրավիճակի պատասխանատուներին պետք է փնտրել այլ շրջանակներում: Ում է ակնարկում Կարեն Կարապետյանը՝ հայտարարությունից պարզ չի դառնում:
Չորրորդ ինքնիշխանություն
Սերժ Սարգսյանի նախկին թիմակից, նախկին պատգամավոր Լևոն Սարգսյանին՝ Ալրաղացի Լյովին, պատկանող «Ախ Թամար» ռեստորանը որոշ ժամանակ առաջ փակվել է:
Հիշեցնենք, որ ռեստորանը գտնվում է Սևանում, և վերջին տարիներին այն վերաբացվեց Ալրաղացի Լյովի ջանքերով: Նկատենք, որ ռեստորանին կից գործում է հյուրանոցային համալիր և զվարճանքի կենտրոն, որտեղ պարում էին դրսից բերված օտարերկրացի պարուհիներ: Այնուհետև հաճախորդները կարող էին 200 ԱՄՆ դոլարով ընտրել պարուհիներից որևէ մեկին և զվարճանքը շարունակել արդեն առանձին միջավայրում: Թե ինչի համար են ժամանակավորապես կողպվել հյուրանոցի դռները՝ անհասկանալի է: Հյուրանոցի աշխատակազմի համար ևս անհասկանալի է, թե ինչն է մի քանի օր համալիրի աշխատանքների դադարեցման պատճառը:
Չորրորդ ինքնիշխանություն
Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանը Զատիկի տոնին ընդառաջ ձու և գինի է բաժանել միայնակ տարեցներին: Սակայն Զատիկի նվեր 10 ձուն և մեկ շիշ գինին բաժին է հասել ոչ բոլորին: Ըստ աղբյուրների փոխանցմամբ՝ շատ քչերին է հաջողվել ստանալ թաղապետարանի նվերը, և երբ բազմաթիվ միայնակ կենսաթոշակառուներ դիմել են թաղապետարան՝ պարզելու, թե ի՞նչ սկզբունքով են հատկացվել Զատիկի ձուն և գինին, նրանց պատասխանել են, որ եթե շատ են ցանկանում բաժին ստանալ, պետք է գնան քաղաքապետարանում հերթագրվեն, քանի որ ցուցակներում քիչ թվով մարդկանց անուններ են:
Չորրորդ ինքիշխանություն
-
-
10.05.2024 | 02:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ» -
10.05.2024 | 01:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պետրոսյան -
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
10.05.2024 | 11:23
Վարչապետի թեկնածուի տարբեր անուններ են քննարկվում ԱԺ 2 խմբակցությունների հետ -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.