13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...10.04.2024 | 12:10
Մենք չգնացինք այդ ճանապարհով և հայտնի աշխարհաքաղաքական կենտրոններում որոշվեց հար...10.04.2024 | 11:10
Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան...09.04.2024 | 15:10
Հրաժարվելով ռուսական МИР քարտերից՝ մենք ակամայից հայտնվում ենք պատժամիջոցների տա...09.04.2024 | 14:10
Ուկրաինան և Ռուսաստանն Աբելն ու Կայենն էին. Լեոնիդ Կուչման` Կիև-Մոսկվա հարաբերու...09.04.2024 | 13:10
Մարտական հենակետում երեք զինծառայողի սպանության գործով դիրքի ավագի պաշտպանը դիմե...09.04.2024 | 12:10
Հայկազ Բարսեղյանի սպանության գործով ամբաստանյալները դատապարտվեցին 18 տարի ազատազ...09.04.2024 | 11:10
Կռիվ լինելու ա, ու ես գիտեմ, որ մենք պիտի հաղթենք. Մեր թշնամին էսօր Ադրբեջանում ...08.04.2024 | 15:10
Իսրայելի ՊՆ-ն հայտարարել է Իրանի հետ հարաբերություններում «ցանկացած սցենարի» պատ...08.04.2024 | 14:10
Անիմաստ կրակում են, ոչ մի բան չեն թիրախավորում, երևի վախից է․ Արավուսի նախկին գյ...08.04.2024 | 13:10
ԵԽ-ն Հայաստանի «լամպոչկա» իշխանություններից պետք է պահանջի անհապաղ ազատ արձակել ...08.04.2024 | 12:10
270 մլն գնահատվող աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխություն և 0 երաշխիքներ․․․Լիլիթ Գ...08.04.2024 | 11:10
Եթե Արևմուտքը Հայաստանին ինչ-որ բան տա, Թուրքիան Ադրբեջանին եռապատիկը կտա. Չավու...06.04.2024 | 14:10
Գրողների միության նախագահը տեղյակ չէ իրենց շենքը թուրքական դեսպանատանը տրամադրել...06.04.2024 | 13:10
«Նիկոլիստներ, սորոսականներ ու արևմտամոլներ, ուշադիր կարդացեք գրածս»․ Էդուարդ Շար...06.04.2024 | 12:10
Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ հանդիպումը «վտանգի ևս մեկ աղբյուր է ստեղծում» Հրվ. Կ...06.04.2024 | 11:10
Որեւէ մեկը չի կարող երաշխավորել, որ Իրանի թիրախներից մեկը չի դառնա Բաքուն. Վարդա...05.04.2024 | 15:10
Ռուսաստանը գրոհել է Ուկրաինան 13 անօդաչու թռչող սարքերով, բոլորը խոցվել են. Ուկր...05.04.2024 | 14:10
8,800 դոլարի և 5 մլն դրամի կաշառք ստանալու համար մեղադրվող պաշտոնյաների վարույթի...05.04.2024 | 13:10
Զորախաչ եկեղեցին՝ ադրբեջանական թիրախում05.04.2024 | 12:10
«Կրոկուս»-ում ահաբեկչության մեջ մեղադրվող անձի հեռախոսում հայտնաբերվել են Ուկրաի...04.04.2024 | 15:10
Ցեղասպանության վտանգը տարածվել է Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա. Լեմկինի ինստիտ...04.04.2024 | 14:10
Զազրելի է, որ որոշ թունավոր տհասներ սկսում են հայհոյել դասագիրք կազմողներին՝ իրե...04.04.2024 | 13:10
Թուրքիայում 2 հայի են բռնել, որոնց կոշիկներում 109 հազար դոլարի ոսկու ձուլակտորն...04.04.2024 | 11:10
Քաշքշուկ Երուսաղեմի հայ համայնքի ներկայացուցիչների և իսրայելցիների միջև...03.04.2024 | 15:10
Փաշինյանն ավելի մեծ սպառնալիք է Հայաստանի անվտանգության համար, քան Արցախի վտարան...
«ԲՀԿ-ում ներկուսակցական նոր խմորումներ են սկսվել: «ՉԻ» աղբյուրների պնդմամբ, մի խումբ ԲՀԿ-ականներ, մասնավորապես, Վահան Բաբայանը, Միքայել Մելքումյանն ու գործարար թեւը փորձում են ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանին պաշտոնանկ անելու գործընթաց իրականացնել. Երեկվանից նրանք ԲՀԿ տարածքային տարբեր կառույցներում այս թեմայով հանդիպումներ են սկսել, նույնիսկ փորձում են կուսակցության ղեկավարի դեմ ստորագրահավաք սկսել: Իսկ Ն. Զոհրաբյանից դժգոհության պատճառը ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմելուց հրաժարվելու մասին ԲՀԿ վերջին որոշումն է:
Ինչպես հայտնի է, սահմանադրական փոփոխությունները սատարելուց հետո այս ողջ ընթացքում ԲՀԿ-ականների մի խումբ իշխող ՀՀԿ-ից պաշտոններ ստանալու անթաքույց հույսեր է փայփայել՝ այդ մասին պարբերաբար հարցազրույցներ տալով եւ իրենց ՀՀԿ-ԲՀԿ բանակցությունների մեջ խցկելով:
Ավելին, վերջին օրերին այս թեմայով թեժ քննարկումներ են ընթացել կուսակցության ներսում: Բայց ի վերջո հաղթել է կոալիցիա չգնալու՝ Ն. Զոհրաբյանի տեսակետը, եւ հիմա երազախաբ եղած ԲՀԿ-ականները փորձում են նրանից վրեժ լուծել՝ նրա դեմ ստորագրահավաք անելու միջոցով»:
Չորրորդ իշխանություն
«Անդրադառնալով Հայաստանի դիվանագիտական ձախողումներին և այդ կապակցությամբ հնչող քննադատություններին՝ արտգործնախարար Էդուարդ Նալբանդյանը հայտարարել է, թե դիվանագետներին քննադատելն անբարոյականության է, «քանի որ դիվանագետները նույն զինվորներն են՝ ուղղակի արտաքին քաղաքականության մեջ»:
«ՉԻ» – Փաստորեն ունիվերսալ ձևը գտնվել է: Ով չի ուզում, որ իր ղեկավարած ոլորտը քննադատեն՝ պիտի իր ենթականերին «զինվորներ» անվանի: Օրինակ՝ ոստիկանները, դատավորներն ու դատախազները «նույն զինվորներն են», ուղղակի՝ իրավապահ ոլորտում, պատգամավորները նույն զինվորներն են, ուղղակի՝ օրենսդրության ոլորտում և այլն:
Իսկ զինվորներին, իհարկե, քննադատել չի կարելի, որովհետև բանակը մեր սրբությունն է:
Պատկերացնո՞ւմ եք, թե գործունեության ինչ լայն ասպարեզ է բացվում Շուշան Պետրոսյանի և Շմայսի համար: Նրանք ստիպված կլինեն շատ ծանրաբեռնված աշխատել, ընդ որում՝ բոլորի աչքերը հանելու համար Շուշան Պետրոսյանին անհրաժեշտ կլինի առնվազն 50-160 մատ, իսկ Շմայսին՝ իր բաժին գործն անելու համար, առնվազն… Լավ, էական չէ: Կարևորը՝ որ ոչ մեկին քննադատել չի կարելի: Անբարոյականություն է:
Չորրորդ ինքնիշխանություն
«ԱԺ գարնանային նստաշրջանը երեկ սկսվեց զավեշտալի միջադեպով, միայն թե, իրենք՝ ԱԺ պատգամավորներն այդպես էլ գլխի չեն ընկել կատարվածի մասին։ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը շփոթել է և ԱԺ այս նստաշրջանի քառօրյա նիստերի օրակարգը երկու անգամ է դրել հաստատման, և պատգամավորներն էլ երկու անգամ քվեարկել են նույն հարցի օգտին:
Առաջին անգամ քառօրյան հաստատվել է 104 կողմ, 4 դեմ և 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, երկրորդ անգամ նույն օրակարգին կողմ է եղել 99 հոգի, դեմ՝ 5-ը և ձեռնպահ 7-ը։ Ավելի ուշ խորհրդարանի հնաբնակ պատգամավորներից մեկը «ՉԻ» հետ զրույցում հիշեց, որ նման բան եղել էր Արմեն Խաչատրյանի՝ ԱԺ նախագահ եղած ժամանակ, միայն թե՝ այն ժամանակ Արմեն Խաչատրյանը միջազգային համաձայնագրերից մեկը հաստատման էր դրել 3 անգամ»։
Չորրորդ ինքնիշխանություն
«ՉԻ» տեղեկություններով ՀՀ նոր սահմանադրությունը շփոթմունքի մեջ է գցել ահագին պատգամավորների, որոնք մինչ այս մանդատ էին ձեռք բերել մեծամասնական ընտրակարգով: Խնդիրն այն է, որ մեծամասնական պատգամավորների մեծ մասը օլիգարխներ ու հարուստ գործարարներ են, որոնք 2017 թվականին ԱԺ-ում հայտնվելու համար, բնականաբար, համալրելու են ՀՀԿ ցուցակը:
Այդ ցուցակից համապատասխանաբար դուրս են մնալու այն մարդիկ, որոնք պատգամավոր էին դարձել համամասնական ընտրացուցակով: Այս իմաստով ՀՀԿ-ում անհասկանալի իրավիճակ է ստեղծվել: Ըստ այդմ՝ մինչ այս ցուցակով ԱԺ-ում հայտնված պատգամավորներից յուրաքանչյուրն ինքն է սկսել իր հարցերի լուծման համար հանդիպում փնտրել Սերժ Սարգսյանի մոտ:
ՀՀԿ-ում խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ իր մանդատի հարցով օրերս ՀՀԿ-ական երգչուհի Շուշան Պետրոսյանն է «մտել» Սերժ Սարգսյանի մոտ: Տիկինը Սարգսյանին խնդրել է, որպեսզի 2017 թվականին էլ իր անձն ընդգրկվի ՀՀԿ ցուցակում: ««Ինչի՞դ է պետք», հետաքրքրվել է Սարգսյանը: Տիկին Պետրոսյանն էլ Սարգսյանին սկսել է համոզել, թե իր խոսքի հետ հաշվի են նստում, եւ ԱԺ-ում իր հայտնվելը օգտակար կարող է լինել ՀՀԿ-ի համար»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Երեկ «ՉԻ»–ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, որոշել է տարանջատել վերջերս միացված տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները։ Մասնավորապես՝ արտակարգ իրավիճակների մասը կշարունակի ղեկավարել գործող նախարար Արմեն Երիցյանը։ Իսկ ահա տարածքային կառավարման նախարարությունը կհանձնվի ՀՅԴ-ին։ Որոշումն այս մասով արդեն կայացվել է։
Նկատենք, որ տարածքային կառավարման նախարարությունը ամենափողառատ ու ազդեցիկ կառույցներից մեկն է, բացի այդ էլ նաև քաղաքական իմաստով է բավականին կարևորվում նախարարությունը։ Հատկապես ընտրությունների ժամանակ մարզպետներն ու քաղաքապետները հանձնարարականներ են ստանում և վերահսկվում են հենց այս նախարարության ղեկավար անձնակազմի կողմից։ Այնպես որ՝ տարածքային կառավարումը ՀՅԴ-ին հանձնելով՝ Սերժ Սարգսյանն ինքն իրեն կանգնեցնում է բավականին անհանգստացնող իրողության առաջ։ Չնայած՝ ով գիտե, թե ինչ ծրագրեր ունի Սարգսյանն իր, ապա նաև դաշնակների մասով»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Երեկ բավականին ուշագրավ ու մտորելու տեղիք տվող մի տեղեկություն ընկավ աչքովս։ Բանից պարզվում է՝ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անտոնի Պյոտր Սվիտալսկին երեկ հայտարարել է. «Մի երկրում, որի ԱԺ-ում այդքան բարգավաճում են բիզնեսները, իսկ կառավարությունում կա այդքան հարուստ մարդ, շահերի բախումն ավելի կարևոր է դաոնում», (մեջբերումը՝ «Ա1+»-ի)։ Իր հերթին ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը նկատել է՝ կոռուպցիան ազդում է նաև ներդրումների վրա. «Թափանցիկությունը պետք է ավելացվի հատկապես ԱԺ անդամների, կառավարության և պետական այլ պաշտոնյաների բիզնես գործունեության մեջ։ Նրանց գույքի հայտարարագրումը լավ քայլ է պաշտոնյաների կողմից»։
Տարիներ առաջ, երբ եվրոպացի պաշտոնյաները քննադատական խոսք էին ասում ՀՀ իշխանությունների հասցեին՝ մի տեսակ այդ ամենը հնչեղություն և մեծ կարևորություն էր ստանում։ Սկսում էինք մտածել-վերլուծել, թե եվրոպացիների ծանրակշիռ խոսքը մի քիչ սթափեցնող Էֆեկտ կունենա ՀՀ իշխանությունների համար, գոնե սրանք «կհավաքվեն» հայտարարությանը հետևող հնարավոր սանկցիաներից խուսափելու համար։ Եվրոպացի պաշտոնյաների նմանատիպ հայտարարությունները տարիներ առաջ բեկում էին մտցնում լրատվական-քաղաքական իրադարձությունների օրակարգում։ Դրանք անմիջապես դառնում էին հիմնական քննարկված ու մեկնաբանված նյութը՝ և՛ ընդդիմության, և՛ իշխանության կողմից։
Այսօր արդեն ՀՀԿ տատիկի որևէ «խոսք» ավելի մեծ հանրային հնչեղություն է ստանում, քան եվրոպացի պաշտոնյաների՝ թեկուզ սուր հարցադրումները։ Եվ այստեղ խնդիրը միայն այն չէ, որ Հայաստանի իշխանություններն իրենք արտաքին կողմնորոշումը փոխել են դեպի ՌԴ, ու այլևս իրենց համար անհանգստացնող չեն նմանատիպ հայտարարությունները։ Ոչ՝ իհարկե։ Խնդիրը բացառապես եվրոպական կառույցների ու դրանց ներկայացուցիչների Հայաստանում ծավալած գործունեության մեջ է»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Տարիներ առաջ ծանոթներիցս մեկն այսպես բնութագեգրեց կոալիցիոն գործընկերներին, այսինքն՝ նրանց, որոնք սկզբից ընդդիմություն են խաղում, հետո ՀՀԿ-ի փեշի տակ են մտնում: Երբ մերացու խոզը մի 10-12 խոճկոր է ունենում, սրանք քանի սովածանում, այնքան բարձր են ծվծվում: Իբր, բողոքում են ստեղծված ծանր սոցիալական վիճակից, դժգոհ են մերացու խոզի վարած քաղաքականությունից, ու գնալով այդ դժգոհությունը խորանում է: Մինչեւ այն պահը, երբ մայր խոզը ձայն է տալիս, կանչում խոճկորներին: Սրանք անմիջապես վրա են տալիս խոզի պտուկներին, սկսում մշմշալով ուտել: Ձեններն անմիջապես կտրում են: Կարծես ընդամենը մեկ րոպե առաջ իրենք չէին ձայներն աշխարհով մեկ գցել:
Մոտավորապես այս վիճակում է նաեւ Դաշնակցությունը: Քանի տարի ծվծվում էին, թե Սերժ Սարգսյանը սխալ քաղաքականություն է տանում, դժգոհում էին արտաքին ու ներքին քաղաքականությունից, հանրահավաք, նույնիսկ նստացույցեր էին անում: Հիմա որեւէ մեկը դրանց ձայնը լսում է՞: Ընդհանրապես ծպտունները դուրս չի գալիս: Երեւի բռնել են իշխանության պտուկներից մեկը եւ մշմշալով ուտում են: Կպցրել են: Խոսելու ժամանակ չունեն»:
Չորրորդ իշխանություն
«Պարզվում է՝ Հայաստանի իշխանությունները պաշտոնապես դիմել են Ռուսաստանի իշխանություններին և խնդրել կամ իջեցնել Հայաստանին մատակարարվող գազի գինը, կամ պայմանավորվել, որ գազի դիմաց վճարենք ռուսական ռուբլով։
«ՉԻ» ՝ Այ սա իսկապես հայավարի մոտեցում է։ Սկզբում Ռուսաստանին ենք հանձնում էներգետիկ ենթակառուցվածքները, հետո պարտավորվում ենք գազ գնել միայն Ռուսաստանից, վերջում խնդրում ենք, որ «ըմբռնումով մոտենան» և մի քիչ «էժանով վաճառեն»։ Ոնց էլ լինի՝ մի կերպ կհամոզենք։ Հեչ որ չլինի՝ մի երկու շիշ կոնյակ կտանենք (իրա բամբաներկով–բանով)։ Մինչդեռ որոշ «հարիֆներ» առ այսօր պնդում են, թե խնդրելու փոխարեն կարելի էր Հայաստան-Իրան գազամուղը մի քիչ ավելի մեծ տրամաչափով սարքել եւ այսօր գազը գնել «մրցակցային» գներով՝ նրանից, ով ավելի էժան կվաճառի»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Ինչպես արդեն առիթ ունեցել ենք տեղեկացնելու, փետրվարի 16-ին լրանում է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի պաշտոնավարման ժամկետը: Եվ չնայած նրան, որ ընդամենը հաշված օրեր են մնացել Հակոբյանի՝ աշխատանքից հեռանալուն, այնուամենայնիվ, այս պահին դեռեւս անուններ չեն շրջանառվում: Դեռեւս հստակ չէ, թե ում է պատրաստվում հանձնել ԱԱԾ պետի պաշտոնը Սերժ Սարգսյանը: Իսկ թե աշխատանքային ինչ ճակատագիր է սպասվում կյանքի մեծ մասը ԱԱԾ-ում անցկացրած Գորիկ Հակոբյանին՝ խոստացել էինք ներկայացնել ընթերցողներին: «ՉԻ» տեղեկություններով՝ ԱԱԾ նոր պետի նշանակումից հետո Սերժ Սարգսյանի հրամանով ԱԱԾ-ում նոր հաստիք կստեղծվի՝ նախագահի ներկայացուցիչը ԱԱԾ-ում պայմանական անվանումով: Հենց այս պաշտոնին էլ կնշանակվի Գորիկ Հակոբյանը, որովհետեւ նրան այդ համակարգից դուրս որեւէ մեկը չի էլ պատկերացնում»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Օրերս ՀՅԴ-ականներից բաղկացած պատվիրակությունը հանգրվանել է նախագահականում, որտեղ էլ հանդիպել է ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանին: Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները սահուն կերպով փոխել են իրենց հունը:
Մասնավորապես, հանդիպման կողմերն սկսել են քննարկելի առաջիկա կադրային փոփոխությունները: Հենց այդ պահին էլ դաշնակներն առաջարկել են Սերժ Սարգսյանին միմյանցից անջատել ՀՀ արտակարգ իրավիճակների ու տարածքային կառավարման նախարարությունները, եւ մասնավորապես, տարածքային կառավարումը հանձնել ՀՅԴ-ին: Սերժ Սարգսյանը «ցրել է» խոսակցությունը, ինչից ակնհայտ է դառնում, որ առաջարկի այդ հատվածն առանձնապես նրա սրտով չէ:
Հիշեցնենք, որ տարածքային կառավարման ու արտակարգ իրավիճակների նախարարությունները բոլորովին վերջերս են միաձուլվել եւ հանձնվել Արմեն Երիցյանին: Ինչ վերաբերում է ՀՅԴ-ականների ախորժակին, ապա փաստենք, որ տարածքային կառավարման նախարարությունն ամենափողառատ ու ազդեցիկ կառույցներից մեկն է, բացի այդ էլ նաեւ քաղաքական իմաստով է բավականին կարեւորվում նախարարությունը: Հատկապես ընտրությունների ժամանակ մարզպետներն ու քաղաքապետերը հանձնարարականներ են ստանում եւ վերահսկվում են հենց այս նախարարության ղեկավար կազմի կողմից: Այնպես որ՝ ինչպես ուժայինները, այնպես էլ այս նախարարությունը Սերժ Սարգսյանը դժվար թե հանձնի որեւէ մեկին, մանավանդ՝ ՀՅԴ-ին»:
Չորրորդ ինքնիշխանություն
-
-
13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել -
13.04.2024 | 01:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին. -
13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ» -
13.04.2024 | 01:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը․ գտնվել է գողոնի մի մասը -
13.04.2024 | 01:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կարեն Վրթանեսյանը՝ ԱԱԾ կողմից հայ զինվորների նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին -
13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներում պատերազմի մեջ ներքաշելու համար
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.