29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Իշխանությունները սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ որոշել են լուրջ ուշադրություն դարձնել Գյումրիին: Իսկ պատճառն այն է, որ Գյումրիում և, ընդհանրապես, Շիրակի մարզում ընդդիմադիր տրամադրություններ են տիրում: Կիրակի Գյումրի էր այցելել վարչապետ Հ. Աբրահամյանը, այցի պաշտոնական նպատակն էր Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի հիմնադրման 100-ամյակի միջոցառմանը մասնակցելը, բայց առիթն օգտագործել է հանրաքվեի թեմային անդրադառնալու համար:
Լրագրողների հետ զրույցում Աբրահամյանն ասել է, թե Շիրակի մարզում «Այո»-ի համար ակնկալում է 30 տոկոս ձայն:
«ՉԻ» տեղեկություններով, շաբաթ օրն էր Գյումրիում է եղել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը՝ Թոխմախի Մհերը: Մեր աղբյուրների փոխանցմամբ, նա Գյումրիի «Արլեկինո» սրճարան-ռեստորանում հանդիպել է քրեական հեղինակությունների, ինչպես նաև մի շարք պաշտոնյաների հետ, խոսակցության հիմնական թեման, բնականաբար, եղել է «Այո»-ի օգտին ձայներ ապահովելը»:
Չորրորդ ինքնիշխանություն
Վերջերս ՀՀ Զինված ուժերի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը որոշակի կոնֆլիկտային խոսակցություններ է ունեցել ՀՀ իշխանությունների բարձրաստիճանների հետ։ Պատճառը եղել է Բաղմանյանի եղբոր աշխատանքային գործունեությանը։ Բանն այն է, որ Բաղմանյանի եղբայրը տևական ժամանակ աշխատում էր «Գազպրոմ-Արմենիա»-ում։ Նա զբաղեցնում էր բավականին փողաբեր պաշտոն, վերջինս Կոտայքի մասնաճյուղի ղեկավարն էր, ժողովրդի լեզվով ասած՝ ողջ Կոտայքի մարզի գազի մարդը։
Տևական ժամանակ էր, ինչ «Գազպրոմ-Արմենիա»-ի ղեկավարությունը փորձում էր այդ պաշտոնից հեռացնել Բաղմանյանի եղբորը՝ Բորիս Բաղմանյանին, սակայն ամեն անգամ դա չէր ստացվում։ Եվ ահա վերջերս ընկերության ղեկավարությունը Բորիս Բաղմանյանին Կոտայքի մասնաճյուղի պատասխանատուի պաշտոնից տարել է մեկ այլ գործի՝ նա հիմա միայն Աբովյան քաղաքի պատասխանատուն է։ Այսինքն՝ Բորիս Բաղմանյանի գործունեության տիրույթն էականորեն փոքրացել է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Խոսակցություններ կան, որ այս հանգամանքը վրդովվեցրել է Հայկազ Բաղմանյանին, որը սակայն չի կարողացել եղբորը վերականգնել նախկին պաշտոնում»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Մենք երեկվանից Ռուսաստանի թիվ մեկ դաշնակիցը դարձանք, ու հինավուրց հայկական հարցը նորից ռուս-թուրքական հարաբերությանների արանքում հայտնվեց, ահա դա շատ ավելլի հետաքրքիր է։ Ե՛վ հետաքրքիր է, և՛ վտանգավոր։ Վտանգավոր, որովհետեւ դարեր շարունակ ռուս-թուրքական հարաբերությունները որքան էլ սրվել են, իրար տվել-կոտորել են, վերջում միևնույն է՝ հաշտվել են, տուժողը հայերն են մնացել։ Ինչ կլինի այս անգամ դժվար է ասել։ Բայց, արդեն հասկանալի է, որ Հայաստանը, հայկական հարցը նորից կարող է մանրադրամ, կռվախնձոր դառնայլ ռուս-թուրքական հարաբերություններում։
Ռուսական Սու-24-ը խփելուց հետո դեռ երկու օր չի անցել, բայց Ռուսաստանում հանկարծ հիշեցին, որ 1915թ. տեղի է ունեցել հայերի ցեղասպանություն, Սոլովյովն ու Ժիրինովսկին արդեն քննարկում են, թե որ պահին հայերին թույլ տան ազատագրել Արևմտյան Հայաստանը, հայերը անկապ տուժում են Թուրքիայի քաղաքականությունից։ Մի խոսքով, խիստ մտահոգված են մեր անցյալով, ներկայով ու հատկապես՝ ապագայով»։
Չորրորդ ինքնիշխանություն
«ՉԻ» տեղեկություններով՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը որոշել է առաջ քաշել հարազատ փեսային՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանին: Սպասվում է, որ առաջիկայում ՀՀԿ խմբակցության ղեկավարի դստեր ամուսինը կդառնա Ազգային ժողովի պատգամավոր եւ կհայտնվի աներոջ ղեկավարած խմբակցության մեջ: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում կարող է հայտնվել Արմեն Բաղդասարյանը՝ «Ալյումինի Արմենը», որը հայտնի է սկանդալային պատմությունների մեջ հայտնվելու զարմանալի ունակությամբ: Հիշեցնենք, որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Աջափնյակ համայնքի 3-րդ գյուղ (Սիլիկյան) կոչվող թաղամասում լուրջ բախում էր տեղի ունեցել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: ՀՀԿ շտաբի ներկայացուցիչ Արմեն Բաղդասարյանը «ռազբորկայի» էր կանչել ԲՀԿ շտաբի պետ Վահան Կարապետյանին՝ հրահանգելով ԲՀԿ բոլոր շտաբները հանել տարածքից: «Էս իմ թաղն է, իմ տարածքն է: Պետության գլխավոր դատախազն է իմ մեջքին, ինչ ուզեմ՝ կանեմ»,- հայտարարել էր նա»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը երեկ այցելել է ոստիկանական զորքերի զորամասերից մեկը և ներկա գտնվել ցուցադրական վարժանքներին, որոնց ընթացքում ոստիկանության հատուկջոկատայինները նաև ուժային վարժություններ են ցուցադրել մերկ ձեռքերով մեխեր են խփել, մեջքից կապած պարանով զրահամեքենան քաշել և այլն։ «ՉԻ»-Լավ է, իհարկե, որ ոստիկանության զորքերն արդեն ոչ թե ցույցեր ցրելու պարապմունքներ են անցկացնում, այլ ցուցադրում են, թե ինչպես պիտի վնասազերծել զինված հանցախմբերը։ Ենթադրաբար՝ հանցագործները պիտի տեսնեն, թե ինչպես են ոստիկանները ձեռքով«հարուրնոց մխում», և հրաժարվեն իրենց հանցավոր մտադրություններից։ Բայց ավելի ուրախացնում է այն փաստը, որ ոստիկանությունը հաշվի է առնում նաև ստեղծված իրավիճակը։ Եթե Հայաստանի տնտեսական վիճակը ևս մի երկու տարի նույնը մնա, մեջքով զրահամեքենա քաշելու հմտությունները ներքին զորքերին հաստատ պետք կգան։ Դիզվառելիքը թանկանում է, իսկ ոստիկանության գործը՝ միայն շատանում»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Վերջին օրերին նոր սկանդալ է հասունանում հայ եկեղեցու սպասավորի եւ եզդի համայնքի ներկայացուցիչների միջեւ: Հայ առաքելական եկեղեցին լուռ հետեւում է «հակամարտությանը»՝ այդպես էլ չպարզաբանելով իրավիճակը՝ ինքը կիսո՞ւմ է իր սպասավորի կարծիքը, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ օրերս Տեր Եսայի քահանան հարցազրույցներից մեկի ժամանակ ասել էր, որ եզդին արեւապաշտ է: «Եզդիների սրբավայր մտնելիս կարելի է տեսնել այնտեղ դրված սատանայի արձանը: Նրանք ոչ թե հավատում են սատանային, այլ խնդրում են սատանայից, որ նա չվնասի իրենց: Իրենց Աստվածն արեւն է: Աղոթում են արեւին, որպես լույսի: Հայ եկեղեցին եզդու հետ թույլատրում է ամուսնանալ միայն այն դեպքում, երբ եզդին հրաժարվում է իր կրոնից եւ, մկրտվելով Հայ Առաքելական եկեղեցում, դառնում եկեղեցու անդամ»,-նշել էր քահանան: Այս հայտարարությունը վիրավորել են մի ամբողջ ազգի ու եթե նա՝ որպես հոգեւորական, չգիտակցի իր սխալն ու ներողություն չխնդրի, մենք կդիմենք համապատասխան քայլերի, իրենց հերթին արձագանքել էին եզդի համայնքի ներկայացուցիչները: Նրանց առանձին ներկայացուցիչներ կասկածի տակ էին դրել քահանայի գիտելիքները՝ մանսրամասն ներկայացնելով, որ վերջինիս ասածները որեւէ առնչություն չունեն կրոնի հետ»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի քարոզարշավի շրջանակներում հանրապետականները հեռուստատեսությամբ ցուցադրել են մի երգ, որտեղ, մասնավորապես, այսպիսի բառեր կան. «այո ասենք առաջընթացին, աղ ու հացին… հանուն կյանքի վերելքի, հանուն հողի ու բերքի» եւ այլն: «ՉԻ» – Լավ է, իհարկե, որ հանրապետականները կոչ են անում «այո» ասել հանուն աղի ու հացի, բայց մեր տեղեկություններով՝ այդ երգը բավականին հիասթափեցրել է ընտրողներին: Համենայնդեպս՝ նրանք պարենային ապրանքների ավելի լայն ցուցակ էին ակնկալում եւ հույս ունեին, որ հանրապետականներն իրենց կոչ կանեն «այո» ասել «հանուն հավի ու մսի, դոկտորական կալբասի, հանուն պեսոկ ու ձեթի, տասը հազար մանեթի…» եւ այլն: Ինչեւէ: Կարծում ենք՝ այս օրինակը վարակիչ կդառնա, եւ առաջիկա օրերին «ոչ»-ի ճակատը նույնպես տեսահոլովակ կցուցադրի, որտես հստակ ուղերձ կհղի ընտրողներին, թե ինչու պիտի «ոչ» ասել հանրաքվեին: Օրինակ՝ «ընդդեմ սերժիկ-Սաշիկի, որբի մաշված կոշիկի, ընդդեմ տեռոր ու վախի, ընդդեմ Շմայս ու Թոխմախի, որ գալիքում ազգային տեղ չմնա Լիսկային» եւ այսպես շաորունակ»:
Չորրորդ ինքնիշխանություն
«Լրատվամիջոցների տեղեկությունների համաձայն, Սամվել Ալեքսանյանին պատկանող Մալաթիա բժշկական կենտրոնի աշխատակիցներին արդեն իսկ հանձնարարել են տասական ձայն
հավաքել հանրաքվեի համար։ Աշխատակիցներին հատուկ բլանկներ են բաժանել, որտեղ պիտի լրացվեն հանրաքվեին «այո» ասողների անուն-ազգանուններն ու անձնագրային տվյաւները։
«ՉԻ» — Սա, իհարկե, տակտիկական լուրջ սխալ Է։ Բժշկական կենտրոնի աշխատակիցներից պետք էր ոչ թե հանրաքվեի պոտենցիալ մասնակիցների անուններ ուզել, այլ այն մարդկանց, ովքեր «նաղդ» դեկտեմբերի 6-ին Հայաստանում չեն լինելու։ Ոնց էլ լինի՝ բուժաշխատողներից ամեն մեկը արտասահմանում գտնվող մի 10-15 ծանոթ– բարեկամ կունենա։
Իսկ ահա ընտրողների անուն-ազգանունները պետք էր պահանջել ոչ թե բժշկական կենտրոնից, այլ «անատոմիկից»։ Մահացածները շատ հուսալի ընտրողներ են, անուն-ազգանուններն ու անձնագրային տվյալներն էլլ հայտնի են, այնպես որ՝ խնդիրներ հաստատ չեն աոաջանա»։
Չորրորդ ինքնիշխանություն
«Արդեն քանի օր շարունակ Հայաստանում արտակարգ իրավիճակ է, քանի որ ՌԴ-ի Տուլա քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որից տուժածները ՀՀ քաղաքացիներ են: Հիշեցնենք, որ մի քանի տասնյակ անձինք ստացել են վնասվածքներ, որոշները՝ ծանր, ինչպես նաեւ եղել են զոհեր: Չնայած այն հանգամանքին, որ Հայաստանում մի քանի օր է՝ արտակարգ իրավիճակ է, վիրավորների հարազատները՝ տագնապած (քանի որ չեն կարողանում ստույգ տեղեկություններ ստանալ իրենց հարազատների առողջական վիճակի մասին), այս ժամանակահատվածում ոլորտի պատասխանատու ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը լռում է: Առաջին հայացքից հասկանալի է, որ Երիցյանը լծվել է սահմանադրական հանրաքվեի շտաբի պետի տեղակալի աշխատանքները կատարելու դժվարին գործին, բայց պարզվում է, որ այդ պարագայում նա մոռացել է իր ղեկավարած ոլորտի առկա խնդիրների մասին: «ՉԻ» տեղեկություններով՝ վերջին ժամանակահատվածում լարվել են Սերժ Սարգսյանի եւ Արմեն Երիցյանի հարաբերությունները, եւ դա է այն պատճառներից մեկը, որ Տուլայի դեպքով նրան չեն վստահել: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Ա. Երիցյանի ճակատագիրը հայտնի կդառնա սահմանադրական հանրաքվեի ավարտից հետո: Նայած թե Երիցյանն այդ ժամանակահատվածում իրեն ինչպես կդրսեւորի»:
Չորրորդ ինքնիշխանություն
««ՉԻ» տեղեկություններով՝ երեկ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանն իր մոտ է կանչել մարզի Կապան քաղաքի տեղական իշխանություններին՝ նրանց հորդորելով քաղաքում ակտիվորեն սկսել «այո»-ի քարոզչական աշխատանքները։ Խաչատրյանը հրահանգել է «չոր-չոր» քարոզչություն չանել այլ քաղաքացիների առավել խոցելի սոցիալական խմբերին ծառայություններ մատացել։ «Ով որևէ խնդրով կամ հարցով կդիմի ձեզ՝ բավարարեք նրա պահանջը, եթե չեք կարողանա՝ ինձ տեղյակ պահեք», ասել է մարզպետը։ Հանդիպմանը մասնակցել են նաև քաղաքի ուսումնական հաստատությունների ղեկավարներն ու կոլեկտիվները։ Նրանց ևս հրահանգվել է ակտիվորեն քարոզել «այո»–ի օգտին։ Կրթական հաստատությունների ղեկավարների հասցեին մարզպետը սպառնալիքներ չի հնչեցրել, փոխարենը «ջանով-ղուրբանով» հորդորել է լծվել ակտիվ աշխատանքի։ Սյունիքից մեզ հայտնեցին, որ աոաջիկա օրերին մարզպետը նախատեսում է նմանատիպ հանդիպումներ մարզի մյուս քաղաքների ներկայացուցիչների հետ ևս»:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.