29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ Արամայիս Գրիգորյանը ցանկանալով վրեժ լուծել «Ծառուկյան» դաշինքին հարող մարզպետարանի սոցապահովության բաժնի նախկին պետ գեղամ Միրզոյանից, աուդիտ է «գործուղել» Արտաշատի թիվ 3 դպրոց, որի տնօրենը վերջինիս քույրն է՝ Մարգուշ Միրզոյանը: Մազրպետը կարողացել է իրականացնել դպրոցը լուծարելու և իրեն ոչ հաճելի մարդու քրոջը գործազուրկ դարձնելու իր նպատակը:
Հիշեցնենք, որ մինչ այդ նա աշխատանքից հեռացրել էր մի քանի դպրոցների տնօրենների ևս, որոնք համարվում էին Հովիկ Աբրահամյանի մերձավոր շրջապատից: Այդ մասին գրել էր մամուլը:
Մարզպետը տնօրեններին բանավոր մեղադրել էր «Ծառուկյան» դաշինքի օգտին խորհրդարանական ընտրությունների ժամանակ աշխատելու մեջ: Մարզպետի հաշվեհարդարի զոհ դարձավ նաև Արտաշատի պոլիկլինիկայի տնօրեն, Արտաշատի նախկին քաղաքապետ։ Գագիկ Մուրադյանի կինը՝ Սերինե Հայրապետյանը:
Արամայիս Գրիգորյանը շարունակում է հարաբերություններ պարզել նաև մարզի այն գյուղապետերի հետ, որտեղ բնակիչները ձայն չեն տվել մարզպետի եղբորը՝ Արայիկ Գրիգորյանի օգտին:
«ՉԻ»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՉԻ» տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը քաղաքական արենայում շարունակելու է ընթանալ սեփական ստրատեգիայով: ՀՀԿ-ին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ՝ վերջինս հիմա էլ ցանկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Նահապետ Գեւորգյանին՝ Նովոյին, «տեղավորել» Արմավիրի մարզպետի պաշտոնում: Նշենք, որ այս պահին գործող Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը չէր կատարել Սերժ Սարգսյանի հանձնարարությունը եւ չէր կարողացել խորհրդարանական ընտրությունների ժամանակ հավաքել անհրաժեշտ հարկավոր ձայներ, ինչի արդյունքում՝ արժանացել էր Սերժ Սարգսյանի խիստ նկատողությանը: Ի դեպ, եթե Սերժ Սարգսյանն այնուամենայնիվ որոշի Արմավիրի մարզպետ նշանակել Նահապետ Գեւորգյանին, ապա նրա փոխարեն ԱԺ մանդատը բաժին կհասնի Ալեքսան Պետրոսյանին»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ՀՀԿ ներսում ներկուսակցական թեժ «ռազբորկաները» շարունակվում են, մասնավորապես, հիմնականում քննարկվում է, թե քարոզարշավի համար թեկնածուներից ո՞վ որքան գումար է ստացել կուսակցական գանձարանից, որքան ձայն է խոստացել եւ որքան է բերել:
Ու քանի որ շատ դեպքում ծախսված փողը ավելի շատ է եղել, քան ստացված ձայները, հիմա ՀՀԿ-ականներից մեկ դրամի ճշգրտության հաշիվ են պահանջում: Հատկապես թեժ են «ռազբորկաները» Երեւանում, քանի որ այստեղ նաեւ ավագանու ընտրություններ են, եւ որպեսզի այս ընտրություններում աննպատակ ու անիմաստ գումարներ չծախսվեն (գոնե կուսակցական գանձարանից) փորձում են հաշիվ տեսնել ու իրողությունները բացահայտել»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«Չորրորդ իշխանություն» թերթն իր այսօրվա համարում վերծանել է «Hayastan24.com» կայքի հրապարակած ձայնագրությունը, որտեղ «ՍԱՍ» գրուպի ղեկավարներից մեկը նախընտրական ժողովի է հրավիրել ընկերության աշխատակիցներին։ Մեջբերենք թերթի վերծանած ձայնագրությունից որոշ հատվածներ.
Բացման խոսքից հետո ժողովավարը դիմում է հավաքվածներին. «Կա՞ն մարդիկ, որոնք չեն ուզում կամ ինչ-ինչ պատճառներով չեն կարող մասնակցել այն բանին, ինչի մասին ես խոսում էի։ Եթե կան՝ թող ձեռք բարձրացնեն, մենք իրենց կհասկանանք»։ Տեղից մեկը՝ Նաիրա Հարությունյան կամ Նաիրա Սարգսյան անուն-ազգանունով, ամենայն հավանականությամբ հրաժարվում է աշխատել ՍԱՍ-ի Արտակի օգտին։ Ժողովավարն էլ «պատժող տոնայնությամբ» ձայն է տալիս նրան՝ հայտարարելով. «Ուրեմն՝ Նաիրա Հարությունյան՝ սուիթից. լավ չի քո վիճակը»։ «Սուիթ»-ը Արտակ Սարգսյանի ընկերություններից մեկի կրճատ տարբերակն է. ընկերությունը զբաղվում է տորթերի եւ առհասարակ քաղցրավենիքի արտադրությամբ։ Խոսող աղջկա ձայնը չի լսվում, բայց դատելով գրուպի կարեւոր մարդու խոսքից՝ Նաիրան հրաժարվում է՝ ասելով, թե ընկերներ ու ազգականներ չունի։ Կարեւոր մարդն էլ հիշեցնում է, որ Արաբկիր, Դավիթաշեն եւ Աջափնյակ համայնքները Երեւան քաղաքի կեսն են ընդգրկում, ուստի՝ դժվար է հասկանալ, որ ելույթ ունեցողը «մտերիմ, մտերիմի մտերիմ, ընկերոջ ընկեր եւ այլն չունի»։
Ձայնագրության մեջտեղի հատվածն ու վերջը հարուստ նյութ կարող են դառնալ իրավապահների համար։ Հնչում են անուններ, խոսվում փողերի բաժանման, ուղեւորությունների, սպառնալիքների ու շանտաժի մասին։ Մեջբերենք.
– Ուրեմն՝ Արամ՝ էս քո ցանկը, «Սուիթի» աշխատողները ինչքան են, մոտ երկու հարյուր հոգի, դու բերել ես 53 ձայն։ Ուրմեն՝ քո հարցը, մանավանդ քո հարցը, էն տիպի ա դրած, եթե էս պատկերը 3-4 օրվա մեջ էս նույնը եղավ, դու պրոստը… քեզ բարի ճանապարհ ենք ասելու։ Որովհետեւ սա կոնկրետ էսի վերաբերմունք ա, ոչ թե հնարավորություն՝ կարենալու-չկարենալու հարց ա։ Եթե դու էդ ձեւի ես վերաբերվում մեզ, ուրեմն՝ մենք էլ քեզ հինգ անգամ ավելի վատ կվերաբերվենք։ Էսի պատկեր չի էլի, ես լուրջ եմ ասում՝ առանց չափազանցության։ Ընդամենը 5 տարվա մեջ նման հարցով մենք ձեզ մի անգամ ենք դիմում ու եթե այն մարդիկ, որոնք նման վերաբերմունք են ցույց տալիս, իրանք տեղ չունեն մեր հետ։ Էն մարդն, որն էսօր կգա ու մաքսիմում մեզ կնվիրվի, կփորձի օգտակար լինել, դրանից հետո մենք չենք կշռում ձեր արածը, բայց մեր հնարավորությունների շրջանակում մենք էլ ձեզ ենք պիտանի լինելու։
– «Ֆուդ քորտից» Անահիտ Բալյանն ով ա՞։ Դու էլ չունես ծանոթ քաղաքում։ Ծանոթներդ չունեն ծանոթներ, ընկերներ Արաբկիրում, թե՞ չես ուզում բերել։ Արաբկիրում, Աջափնյակում ունենք լիքը աջակիցներ, որոնք մեզ օգնում են եւ չեմ կարծում, որ չկարողանան էդ նույն գործը անել, որը որ դուք եք անում։ Մենք էլ էդ մարդկանց կընդունենք գործի, որոնք մեզ կաջակցեն։ Մի կարծի, որ էս անցավ գնաց։ Տենց չի, ամեն ինչ փոխադարձ ա։
– Անահիտ Անտոնյանը չկա։ (0 ձայն է նրա անվան դիմաց-խմբ.)։
– Անուշ Ադամյան։ Օրինակ, Անուշ Ադամյանը բերել ա 14 ձայն։ Մի հատ ծափահարենք Անուշ Ադամյանին։ (Հավաքվածները ծափահարում են-խմբ.)։ Էս դուրներդ չեկավ հա՞, ծափ չեք տալիս, թե՞ ալարում եք։
– Էդ ոնց ա Աշոտը կարում ա բերի, բայց ստեղ օրինակ Աշոտ Աղասարյան… ով ա՞։ Խի՞ չես բերում ձայն։ Չես ուզում, հա՞։
– Աննա Ավագյան. քո կարծիքով, որ «շլյապա» ես դրել՝ պետք ա չտենանք հա՞, որ 0 ձայն ես բերել։ Խի չես բերել ձայն հը՞։ (Կողքից ասում են, որ բերել է 10 ձայն-խմբ.)։ Հա՞, հա … ուրեմն աղջիկը կարա «շլյապա» դնի արխային։ Հըհ, տես, իրա հայրը 21 ձայն բերել ա։
– Վոլոդյա Դանիելյանն ու Արամ Գեւորգյանը 0 ձայներ են բերում՝ ովքե՞ր են։ Ասա, Վոլոդյա, ամոթ չես անո՞ւմ։ Քանի տարեկան ե՞ս։ (Պարզվում է երիտասարդն ընդամնեը 19 տարեկան է-խմբ.)։ Էդ ա, անչափահաս չես, ունես ընկերներ, ծանոթներ, բարեկամներ։ Արաբկիրում ունես ընկեր, ինչի չե՞ս բերում իրա ձայնը։ Թե՞ ընդդիմությունից ա ընգերդ։ Հնարավոր է՝ անձամբ չունենաք, բայց ձեր հայրը, մայրը, մորքուրը, հորքուրը՝ անհնարին ա։ Այն մարդն, ում անվան դիմաց 0 է, մենք դիտարկելու ենք, որ նա մեր դեմ ա , որովհետեւ անհնարին ա, որ մարդը 3 կամ 5 ձայն չբերի ու չապահովի։
– Ստյոպան ձեր հետ խոսել եւ ասել ա, որ լինելու են պարգեւատրումներ։ Էն մարդիկ, որոնք որ կբերեն ձայներ, իրանք կընդունվեն՝ որպես ակտիվիստ, կստանան գումարներ, ընտրողները` նույնպես։ Այսինքն՝ սա աշխատանք ա, անում եք, վարձատրվում եք դրա դիմաց։
– Արթուր Մարգարյանն ով ա՞։ Խնդրեմ, 19 ձայն։ Հլը ասել ա՝ «էլի եմ ավելացնելու»։ Էդ ոնց ա՞ լինում՝ Արթուր Մարգարյանը բերում ա 19 ձայն, Արթուր Մովսիսյանը՝ չի բերում։ 0-ա։ (Կողքից հորդորում են՝ նա 10 ձայն է բերելու-խմբ.)։ 10՞։ Բայց Արթուր ջան մի բավարարվի։ Ասենք էն մարդիկ, ովքեր կբերեն քանակով ամենաշատ ձայները՝ 1-ին, 2-րդ, 3-րդ, ուրեմն՝ նրանք կպարգեւատրվեն շատ մի հատ հետաքրքիր ուղեւորության փաթեթով։ (Հնչում են բուռն ծափահարություններ-խմբ.)։ Բա չե՞ք հարցնում՝ դեպի ո՞ւր։ Ուրեմն՝ դեպի Փարիզ՝ սիրուն քաղաք։ (Ծափերն էլ ավելի բարձր են հնչում-խմբ.)։ Ընենց ա որ Արթուր ջան շանսեր ունես։ Շանսեր ունես՝ կարաս պայքարես։
– Արման Խաչատրյանն ո՞վ ա։ Արմա՞ն, արա ամոթ չե՞ս անում 0-ա մոտդ։ Էս քո սոկը չխմենք հա՞։ էս ինչ ա՞, որտեղ ե՞ս ապրում։
– Մանվել Շահբազյան. 12 ձայն, մալադեց։
– Հովհաննես Հովհաննիսյան ուր ա՞։ Հը Հովո՞՝ մեր հետ չե՞ս։ Ով մեր հետ չի, մեր դեմ ա։ Քանի տարեկան ես։ (Պատասխան՝ 30-խմբ.)։ 30՞։ Արա 30 տարեկան ես, դու մի հատ ընգեր չունե՞ս։ Բա խի չես տվել, չեն ասել քեզ, մատների արանքով ես հա նայո՞ւմ։ (Կողքից պարզաբանում են, որ նոր՝ «թազա», աշխատող է)։ Թազա յա՞, հա էդ ի՞նչ կապ ունի՝ թազա յա, բայց կարա չէ՞ հին դառնա։
– Սիրանուշ Թումասյան։ Իյա….մազերդ տենց սիրուն ներկել ես, զուգվել–զարդարվել ես գիտես էսօր քեզի բան պտի անենք, հա՞՝ մեծարման երեկո 0 ձայներիդ համար։ Հա՞։ Ամոթ չես անում Սիրանուշ։ Հը՞ն։ Ամոթ ա չէ։ Որտե՞ղ ես ապրում։ Արաբկի՞ր։ Թաիրո՞վ։ Սովխո՞զ։ (Պարզվում է վերջինը-խմբ.)։ Կապ չունի՝ տեսար մարդը Վահագնից 19 ձայն ա բերել։ Հլը ավելացնելու ա, ուզում ա Փարիզ գնա։ Ուզում ես՝ ուրեմն՝ պտի մի քիչ էլ գազ տաս։ Ժամանակ ունես, վիզայով, բանով սաղ անում ենք։
– Սիրանուշը զուգվել-զարդարվել 0 ձայն ա բերել, Մանեն Գեւորգյան՝ 21 ձայն։ (Հնչում են ծափահարություններ-խմբ.)։ Հալալ ա քեզ։ Մի քիչ էլ ձեներիդ վրա կաշխատես:
– Ուրեմն՝ ժամանակ կա համ էլ չկա։ Ով իմ խնդրանքը չընդունեց, ուրեմն՝ իմացեք ես էլ նույն՝ հինգ անգամ ավել ձեր հանդեպ եմ լինելու։ Էտի խոստանում եմ։ Ով էլ արեց, ուրեմն՝ իմացեք իմ գլխի վրա տեղ ա ունենալու։ Անձամբ ինձ կարա «լուբոյ» վայրկյան, «լուբոյ» հարցով դիմի՝ աշխատանքային կլինի, անձնական կլինի, լինի տան գործ, հարեւանի կլինի։ Իմացեք՝ «վեչնի» ձեր կողքը կանգնած եմ։
Վերջում ձայն խնդրող աղջիկն ասում է՝ 60 ձայն է բերել, բայց իր անունը չհնչեց։ Ու մեր էս ձայնագրության «դուխով վեցնոցը» բարկացած դիմում է իր «վեցնոցներին»։
– Էս որ բաժինն ա, Կարեն, մարդը 60 ձայն ա բերել, ո՞նց կարելի է էդ ձայները չբերել մուտքագրել, ուր ա՞ Արտակ, ո՞ւր ա (գոռալով-խմբ.)։ Արա խի 60 ձայնը էդքան փոքր ձայն ա, որ չեք մուտքագրել։ Աչքիս դու արդեն Փարիզի ճամփին ես։ Յա մալադեց։
Ամենադրամատիկն, իհարկե, ժողովի ավարտն է. ժողովավարն հայտարարում է՝ ով ձայն չտվեց տուգանելու եմ, հետո էլ հրահանգում է ցուցակագրել նրանց, որոնք չեն մասնակցել ստորացման երեկոյին։
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասները՝ թերթի այսոօրվա համարում:
«Թիվ 10 ընտրական տարածքում, որն ընդգրկում է Կոտայքի մարզը, ՀՀԿ-ական ռեյտինգային թեկնածուների առաջին եռյակը, ինչպես հայտնի է, գլխավորում է օլիգարխ Բարսեղ Բեգլարյանի փեսան՝ Սամվել Սանամյանը, որն ստացել է 12 հազար 645 ձայն: Այս մարզում ֆավորիտների համբավ ունեցող նախկին նախարար Արամ Հարությունյանն ու ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը զբաղեցրել են 3-րդ եւ 4-րդ հորիզոնականները:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Անդրանիկ Հարությունյանը՝ ստանալով 11 հազար 324 ձայն: Ո՞վ է նա. Հասարակական լայն շրջանակներում հաճախ հնչող այս հարցին անգամ կարկառուն ՀՀԿ-ականները պատասխան չունեն: Չեն ճանաչում ռեյտնիգայինի «սյուրպրիզին»:
«ՉԻ» տեղեկություններով՝ Անդրանիկ Հարությունյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի «մարդկանցից» է, այսինքն՝ նրա առաջադրման լոբբինգով վարչապետն է զբաղվել»:
«Չորրորդ իշխանություն»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվահամարում:
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ընտրչությունները օրը շատերը փորձել են հնարամիտ գտնվել եւ ռեյտինգային հիմնական թեկնածուների շտաբներից միաժամանակ 10-հազարական դրամներ ստանալ, բայց ապարդյուն:
Ինչ-որ պահից տեսնելով իրենց «ընտրելու պատրաստ» մարդկանց թվի առատությունը, ՀՀԿ թեկնածուները գլխի են ընկել եւ գումար բաժանող, եւ ՀՀԿ-ական, եւ ոչ ՀՀԿ-ական թեկնածուների շտաբները սկսել են «ցուցակներով փոխանակվել», որպեսզի նույն մարդուն երկու անգամ ընտրակաշառք չբաժանվի:
Արդյունքում շատ-շատերը ձեռնունայն են մնացել՝ աշխատելով միայն 10 հազար դրամ»:
«Չորորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
«ՉԻ» տեղեկություններով՝ օրերս Գագիկ Ծառուկյանին պատկանող «Փարավոն» ռեստորանում են հավաքվել Տավուշի մարզի այն ուսանողները, որոնք սովորում են երեւանյան տարբեր բուհերում: 650 ուսանողի ռեստորանում հավաքել է «Ծառուկյան» դաշինքի Տավուշի մարզում առաջադրված ռեյտինգային թեկնածու Վարուժան Բաբաջանյանը:
ՀՀԿ-ն որոշել է պատասխան «կենացով» հանդես գալ: Արդյունքում ՀՀԿ-ականները տավուշցի ուսանողների մեծ հավաք են նախաձեռնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենս» ռեստորանում: Սակայն ուսանողների սակավաթվության պատճառով ՀՀԿ-ականները հանել են ռեստորանի պատվերը՝ չեղարկելով միջոցառումը»:
«Չորրորդ իշխանություն»
Մանրամասն այսօրվա համարում։
«ՉԻ» տեղեկություններով, ԲՀԿ ճամբարից ՀՀԿ-ում հանգրվանած Հարություն Կարապողոսյանի՝ Սնխչի Հարութի գործերը լավ չեն, քանի որ վերջերս լարվել են նրա եւ իր համար աշխատող ակտիվիստների հարաբերությունները:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Սնխչին ֆինանսական խնդիրներ ունի, եւ նրա շտաբների պետերը կանգնել են փաստի առջեւ, քանի որ ընտրողներին գումար են խոստացել, սակայն չեն կարողանում վճարել «հավաքագրվածներին»:
Որպեսզի չկորցնեն ընտրազանգվածը, նրանք հորդորում են մի փոքր համբերել, քանի որ Սնխչի Հարութին հովանավորում է թաղային հեղինակություն Պիստ Արմենը եւ ինքն էլ հարցը կկարգավորի: Պիստն էլ իր հերթին հայտարարում է, որ իր հովանավորյալը ընդհանրապես խնդիր չունի եւ հրահանգում է ընտրազանգվածին պահել իր մեթոդներով»:
«Չորորրդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
Թերթի տեղեկություններով՝ Երեւանի թիվ 1 ընտրատարածքի ռեյտինգային թեկնածու, ԱԺ հինգերորդ գումարման պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը ակտիվ նախընտրական քարոզչություն է ծավալել:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ այս ընտրատարածքում փոխվել է ընտրակաշառքի ձեւը: Եթե նախկինում որոշակի ֆիքսված գումարներ էին բաժանվում ընտրողներին, այժմ դրանք ապօրինի կառույցների մասսայաբար օրինականացման տեսքով են:
Այս օրերին մասսայաբար սեփականաշնորհվում են ավտոտնակները եւ հողատարածքները, օրինականացվում են մինչեւ օրս անօրինական համարվող կրպակները:
Մի խոսքով, ջանքեր չեն խնայվում, որպեսզի ՀՀԿ-ական Ռոբերտ Սարգսյանը, որը ԱԺ ամբողջ 5-րդ գումարման ընթացքում ծպտուն չի հանել, կրկին հայտնվի խորհրդարանում: Եվ որպեսզի բնակիչները մտաբերեն, որ այդպիսի ընտրյալ են ունեցել, Ռուբինյանց փողոցի Շատրվան պուրակի հետնամասում գտնվողն նախկին կանաչ գոտու տեղում, որտեղ հիմա շինարարություն է ընթանում, տեղադրել են Ռոբերտ Սարգսյանի մեծադիր լուսանկարը»:
«Չորրորդ իշխանություն»
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
«Օրերս ՀՀԿ-ի Էջմիածնի շտաբից առնետավազք է տեղի ունեցել դեպի «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգայինով առաջադրված Հրանտ Դավթյանի շտաբ:
«ՉԻ» տեղեկություններով՝ գլխավոր առնետը եղել է «Կառտոլ» մականունով Նորիկ Միրզախանյանը, որը գեներալ Մանվել Գրիգորյանի հարեւանն ու սանիկն է, ինչպես նաեւ՝ քաղաքապետարանի կոմունալ բաժնի պետը:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ «Կառտոլի» նկատմամբ որպես պատիժ «անարգանք են սահմանել»:
«Չորրորդ իշխանություն»
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.