29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ՝ քարոզարշավի փուլում, իշխանությունների ներկայացուցիչներն անընդհատ հայտարարում էին, թե կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում կտրուկ կմեծանա ինչպես խորհրդարանի, այնպես էլ կուսակցությունների դերը։ Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, և աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանը որոշել է ոչ միայն փաստացի վերացնել նախագահի ինստիտուտը, այլև խորհրդարանը դարձնել դեկորատիվ կառույց՝ ցուցափեղկի նման մի բան, որտեղ ընդդիմադիրները բոցաշունչ, բայց անվնաս ճառեր կարտասանեն, իսկ իշխող մեծամասնությունը սուսուփուս կանցկացնի ՀՀԿ խորհրդում կամ գործադիր մարմնում ընդունված որոշումները։
Բայց ցուցանակները պիտի բոլոր առումներով անթերի լինեն, այսինքն՝ զանազան շմայսներն ու սեյրաններն այնտեղ որևէ անելիք չպիտի ունենան։ Իսկ դա Սերժ Սարգսյանի համար պրոբլեմ է, որովհետև նախ՝ այդ կարգի դեմքերն ընտրությունների ժամանակ լուրջ տոկոսներ են խփում, երկրորդ՝ հաճախ իրենք էլ իրենց հաշվին են անում դա և կուսակցությունն ազատում են ֆինանսական բեռից, և երրորդ՝ հարկ եղած դեպքում առավել ակտիվ ընդդիմադիրների կամ լրագրողների «պորտը տեղն են դնում»։ Հիմա հարց է ծագում՝ ինչպե՞ս պիտի Սերժ Սարգսյանը լուծի այս խնդիրը։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է բացարձակապես անդեմ և որևէ ինքնուրույնությունից զուրկ խորհրդարանական մեծամասնություն, որովհետև եթե ինքը որոշել է երկիրը ղեկավարել որպես վարչապետ կամ ՀՀԿ առաջնորդ (գենսեկ), տեսականորեն հնարավոր է, որ խորհրդարանական մեծամասնությունը դավադրություն կազմակերպի և պալատական հեղաշրջում իրականացնի։ Իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ ՀՀԿ խմբակցությունում պիտի ընդգրկված լինեն այնպիսի պատգամավորներ, որոնցից յուրաքանչյուրի վրա «մի կուբամետր կոմպրոմատ» լինի, կամ՝ նրանք մեծ ունեցվածքի տեր լինեն, որպեսզի վախենան դա կորցնելուց (որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում որևէ մեկի ունեցվածքը «օրինական ճանապարհով» խլելը հաշված ժամերի խնդիր է)։ Բայց մյուս կողմից էլ՝ ցանկալի է, որ ցուցանակ-խորհրդարանում ոչ թե կիսաքրեական օլիգարխներ լինեն, այլ լավ հագնված, սիրալիր և օտար լեզուների տիրապետող «հեռանկարային» կարիերիստներ։
Եվ Սերժ Սարգսյանը կարծես թե գտել է այս երկու մոդելները համատեղելու ձևը։ Ամենայն հավանականությամբ օլիգարխներին ու կիսաքրեական դեմքերին պարզապես համապատասխան քվոտաներ կտրվեն, թե ով քանի պատգամավոր կարող է ունենալ ՀՀԿ խմբակցությունում։ Իհարկե՝ պայմանով, որ նրանք անձամբ պատգամավոր չդառնան և այդ աթոռներին նստեցնեն վերոհիշյալ չափանիշներին համապատասխանող ջահելների։ Դա միաժամանակ երկու հարց կլուծի։ Առաջին՝ ցուցանակը պատշաճ տեսք կունենա (եվրոպաներում կրթություն ստացած կարիերիստները հազիվ թե միմյանց համբալ անվանեն կամ սպառնան բռնաբարել ընդդիմախոսներին), և երկրորդ՝ միանգամայն վերահսկելի կլինեն, որովհետև հակառակ դեպքում Սերժ Սարգսյանն ուժային կառույցների միջոցով պատժամիջոցներ կկիրառի նրանց «պապաների» նկատմամբ։
Չորրորդ իշխանություն
«Գորիսի ոստիկանապետի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գևորգյանի գործը, ինչպես հայտնի է, Հատուկ քննչական ծառայության վարույթում է։ Հենց այսպես էլ պետք է լիներ, քանի որ ծեծկռտուքի մասնակիցներն ու գործով անցնող վկաները պաշտոնյաներ են։ «ՉԻ»-ն երեկ նոր մանրամասննր իմացավ ՀՔԾ վարույթում գտնվող այս գործից։ Մեր տեղեկություններով՝ միջադեպի մասնակիցներից որոշները եղել են թմրադեղերի ացդեցաթյան տակ։ Դա հաստատվել է նաև փորձաքննությամբ։ Խոսքը ոչ թե ոստիկանապետի «թիմի», այլ «հակառակորդ կողմի» ներկայացուցիչների մասին է։ Հիշեցնենք, որ մարտի 8-ին Գորիսի ոստիկանապետ Գևորգ Ազիզյանը, ինչպես նաև մարզի իրավապահ կառույցի ղեկավարները, մասնակցել են ծեծկռտուքի, որն արձանագրել են «Դիանա» ռեստորանային համալիրը վերահսկող տեսախցիկները»:
Չորրորդ իշխանություն
Դատարանները շարունակում են մեղմ վերաբերմունք ցուցաբերել սահմանադրական փոփոխությունների օրվա ընտրակեղծարարների նկատմամբ։
Երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2015թ. դեկտեմբերի 6-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքները կեղծելու մեջ մեղադրվող 28/35 տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Հենրիկ Շահբազյանի նկատմամբ շատ մեղմ պատիժ է սահմանել՝ նրան դատապարտելով պայմանական ազատազրկման։
Բանն այն է, որ Կոտայքի մարզի Կոտայք գյուղում տեղակայված 28/35 տեղամասում չնայած համատարած ընտրակեղծիքներին, «Ոչ»-ը 3 ձայնի առավելությամբ, հաղթանակ էր տարել։ Հանրաքվեի ժամանակ 304 քաղաքացի քվեարկել էր «Ոչ»-ի և 301-ը՝ «այո»-ի օգտին։ Հանձնաժողովի նախագահ Հենրիկ Շահբազյանն էլ իր տեղամասի փաստաթղթերն ընտրատեղամասային ընտրական հանձնաժողով ներկայացնելուց առաջ կեղծել էր արդյունքները, արձանագրություններում և գրանցամատյանում «այո»-ի 301 ձայնը գրիչով դարձրել էր 601:
Ըստ մեղադրական եզրակացության. «Կողմնակից լինելով սահմանադրական փոփոխություններին, դժգոհ մնալով իրենց տեղամասում քվեարկության արդյունքներից և օգտվելով վարչական շենքի միջանցքում միայնակ գտնվելու հանգամանքից՝ Հենրիկ Շահբազյանը, քվեարկության իրական արդյունքներն «Այո»-ի օգտին կեղծելու դիտավորությամբ, երկու արձանագրություններում և թիվ 28/35 հանրաքվեի տեղամասային հանձնաժողովի գրանցամատյանում գրիչով կրկնագծման եղանակով 300-ով՝ ավելացրել է մասնակիցների թիվը՝ այն «611»-ից դարձրել «911», նույն չափով ավելացրել է «Այո» քվեարկված քվեաթերթիկների թիվը՝ այն «301»-ից դարձրել «601», իսկ արձանագրություններում համամասնորեն նվազեցրել է նաև մարված քվեաթերթիկների թիվը՝ այն «795»-ից դարձրել «495 » և ավելացրել քվեատուփում առկա սահմանված նմուշի քվեաթերթիկների թիվը՝ այն «611»-ից դարձրել «911», այդ կերպ կեղծել է հանրաքվեի թիվ 28/35 տեղամասի քվեարկության արդյունքները և արձանագրության կեղծված երկու օրինակներն ու գրանցամատյանը հանձնել ԸԸՀ»։
ՀՀԿ-ական Հենրիկ Շահբազյանի հանցագործությունը բացահայտվել էր Հայ Ազգային Կոնգրես կուսակցության
ջանքերով։ Հանրաքվեի արդյունքները հրապարակելուց հետո ՀԱԿ-ում համեմատել էին 28/35 ընտրատեղամասի հանձնաժողովի իրենց անդամի ներկայացրած արձանագրությունն ու ԿԸՀ-ի հրապարակած վերջնական արդյունքները,
անհամապատասխանություն էին նկատել և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել ՀՀ գլխավոր դա-
տախազություն։ Այստեղ քրեական գործ էր հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 150 հոդվածի հատկանիշներով, և
նյութերն ուղարկվել էին Հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության։
Չորրորդ իշխանություն
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձերբակալվել է երեք անձ՝ ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու կասկածանքով։ Այս մասին երեկ տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նախնական քննությամբ պարզվել է, որ Տիգրան Սուքիասյանը, Ռուբինա Տեր-Մարտիրոսյանը, Գևորգ Ղազարյանը, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու հարցի շուրջ նախնական համաձայնության գալով, 2012 և 2013 թվականների ընթացքում կեղծ փաստաթղթեր պատրաստելու և օգտագործելու միջոցով «Մարտունու ուսանողական խորհուրդ» հասարակական կազմակերպության անունից մշակել են «Հիմնարար իրավունքներն ու ազատությունները՝ ապագայի երաշխիք» անվամբ կեղծ ծրագիր և դրա շրջանակներում գործողություններ կատարելու պատրվակով ստացել ու հափշտակել են ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի կողմից հատկացված դրամաշնորհի առանձնապես խոշոր չափերի գումարներ։
Չորրորդ իշխանություն
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որ առողջական խնդիրների պատճառով բուժման համար մեկնել էր արտասահման, Հայաստան վերադառնալուց հետո պարբերաբար գալիս է խորհրդարան։ Իսկ երեկ պարոն Սահակյանը համաձայնվել է պատասխանել լրագրողների հարցերին և հավաստիացրել, որ իր առողջական վիճակն արդեն նորմալ է: Նա խոսել է նաև քաղաքական գործընթացների մասին, բնականաբար՝ իրեն հատուկ ոճով կազմված նախադասություններով (կարող ենք ասել, որ Գ.Սահակյանի առողջական վիճակն իրոք նորմալ է)։
Ինչպես հայտնի է, ընդդիմադիր ուժերը պնդում են՝ նոր ԸՕ-ում դրույթ ամրագրել քվեարկողների կողմից ստորագրված ընտրացուցակների հրապարակման մասին, մինչդեռ իշխանությունները դեմ են դրան: Եվ ահա, Գալուստ Սահակյանը հայտարարել է. «Ես այդ դրույթի մեջ էտպես ճշմարիտ բան չեմ տեսնում, բայց դե թող աոաջարկեն։ Կփորձենք երևի թե ինչ-որ ձևով պատասխանել»։
ԸՕ-ի շուրջ հանրային մոբիլիզացիա ստեղծելու ՀԱԿ նախաձեռնության մասին նա ասել է.«Դե քաղաքական ընդդիմադիր ուժ է, եթե խնդիրներ ունի, կարող է մարդկային մեծ խումբ հավաքել, իր խնդիրները ներկայացնել իշխանություններին, որևէ բան չեմ տեսնում», իսկ հարցին, թե ընդդիմությունը սպառնում է փողոց դուրս գա, Գ.Սահակյանր պատասխանել է.
«Ես այստեղ որևէ զանգվածային ակցիա չեմ տեսնում, որովհետև այն խնդիրները, որ բոլորի համար հիմնականում, նկատի ունեմ մեծ մասի համար դա վճռական է օրենսգրքում, օրենսգրքում արտահայտած բոլոր մտքերը կլինեն օրենքներում, իսկ այդպես մարդ հավաքել, չգիտեմ խուճապ ստեղծել և այլ և այլն, դա քաղաքակիրթ ճանապարհ է»։
Չորրորդ իշխանություն
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանի վերջին հարցազրույցը լուրջ դժգոհություն է առաջացրել ՀՀԿ ներսում։ Նախ Կ. Կարապետյանն ասել է, որ իր օլիգարխ եղբայրը՝ Սամվել Կարապետյանը, չի կարող Հայաստանում անգլիական թագուհու կարգավիճակ ունենալ, և հետո շարունակել է. «Սամվել Կարապետյանն այսօր շատ ավելի աշխատակիցներ ունի, քան Հայաստանի ողջ պետական ապարատն է»։
Այլ կերպ ասած՝ Կ. Կարապետյանն անուղղակի հասկացրել է, որ իր եղբայրն ավելի շատ մարդու է ղեկավարում, քան՝ Սերժ Սարգսյանը, և ահա, ինչպես պնդում են «ՉԻ» աղբյուրները, ՀՀԿ-ականները խիստ դժգոհ են այս համեմատությունից և կարծում են, որ իրականում Կ. Կարապետյանը փորձել է հրապարակավ նվաստացնել ու նսեմացնել Սերժ Սարգսյանին, առավել ևս, երբ նա լինելով իշխանական կուսակցության ղեկավար մարմնի անդամ, պարբերաբար քննադատում է իշխանություններին և փորձում իբր ժողովրդի մասին մտածողի տպավորություն թողնել։
Ըստ մեր աղբյուրների, ՀՀԿ-ում շատերը պնդում են, որ Ս. Սարգսյանը Հայաստան վերադառնալուն պես պետք է առնվազն պարզաբանումներ պահանջի Կարապետյանից։
Չորրորդ իշխանություն
Հիշո՞ւմ եք՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից րնդամենը երկու օր առաջ Սերժ Սարգսյանը Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի հետ խորհրդակցության ժամանակ ինչ խոստումներ էր տվել։
Հիշեցնենք՝ «Անհրաժեշտ է, և ես արդեն համապատասխան ցուցում տվել եմ ներգրավել միջոցներ՝ 23 միլիոն եվրո, որ ամբողջովին պետք է ուղղվի Գյումրիի բարեկարգմանն ու լուսավորությանը։ Եթե քաղաքային իշխանությունները, Դուք հիմա հրապարակավ խոստանում եք, որ այդ միջոցները կօգտագործվեն արդյունավետ և մինչև վերջին դրամը կօգտագործվի Գյումրիի բարեկարգման համար, ապա հենց երկուշաբթի օրվանից կարող ենք սկսել զործընթացը»,- հայտարարել էր Ս. Սարգսյանը։
Այլ կերպ ասած՝ նա փորձել էր հանրաքվեից առաջ սիրաշահել գյումրեցիներին և այդպես «այո»-ի համար ձայներ կորզել։ Գյումրիում հանրաքվեի ժամանակ հաղթեց «Ոչ»-ը, ընդ որում՝ անգամ պաշտոնական տվյալներով։ Ու հիմա, Ս. Սարգսյանի մոտ կայացած խորհրդակցությունից տևական ժամանակ է անցել, բայց ոչ 23 մլն եվրոն կա, ոչ էլ որևէ քայլ է արվում Գյումրիում փողոցների վերանորոգման համար։
ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Լևոն Զուրաբյանը բարձրացրեց այդ հարցը՝ ասելով, որ Ս. Սարգսյանի հայտարարությունից հետո Գյումրիի «Գալա» հեռուստաընկերությունում ձևավորված համակարգող կենտրոնը նամակ է գրել կառավարություն՝ ծրագրի իրականացման ընթացքի մասին տեղեկատվություն ստանալու վերաբերյալ։ Ստացված պատասխանում կառավարությունը հայտնել էր, թե Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի կողմից ծրագրի ֆինանսավորման վերաբերյալ ձեռք է բերվել նախնական համաձայնություն և այժմ բանակցություններ են տարվում ֆորմալ պայմանագիր կնքելու նպատակով։
Երեկ ԱԺ-ում Լևոն Զուրաբյանը մի քանի հարց հնչեցրեց:
Չորրորդ իշխանություն
«ՉԻ» տեղեկությունեեբով՝ ՀՀԿ-ում կրքերը թեժացել են։ Մինչ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բուժման նպատակով մեկնել է Գերմանիա, նրա պաշտոնի համար «կռիվ են տալիս» ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանը։ Նրանցից յուրաքանչյուրն այս օրերին փորձում է Սերժ Սարգսյանին իր հավատարմությունը ապացուցել և ջանքեր չի խնայում ապացուցելու, որ ամենահարմար թեկնածուն ինքն է։
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ ԱԺ նախագահ դառնալու հավակնություն ունի նաև ՀՀԿ-ական Արտակ Զաքարյանը, որը ներկայումս ղեկավարում է ԱԺ արտաքին հարցերի մշտական հանձնաժողովը։
Չորրորդ իշխանություն
Եվ այսպես՝ Վարդան Օսկանյանը հաստատեց, որ մտադիր է մոտ ապագայում կուսակցություն ստեղծել, ու միաժամանակ հայտարարեց, որ «Ռոբերտ Քոչարյանն այս ամենի հետ կապ չունի»։ Բայց իրականում, իհարկե, բոլորն էլ հասկանում են, որ այդ հայտարարությունը ոչինչ չի նշանակում։ Որովհետև անկախ նրանից՝ այդ կուսակցության թիկունքում Ռոբերտ Քոչարյանն է, թե ոչ՝ Վարդան Օսկանյանի պատասխանը երկու դեպքում էլ նույնն էր լինելու։
Իսկ ինչո՞ւ է այդքան կարևոր Ռոբերտ Քոչարյանի հնարավոր մասնակցության հարցը։ Որովհետև Քոչարյանի «պապայությամբ» ստեղծված ուժն ու Վարդան Օսկանյանի սեփական նախաձեռնությամբ ստեղծված կուսակցությունը, մեղմ ասած, տարբեր քաշային կատեգորիաների խաղացողներ են։ Քոչարյանն, ըստ շրջանառվող տեղեկությունների, ունի գործնականում անսահմանափակ ֆինանսական ռեսուրսներ ու բազմաթիվ թաքնված համակիրներ՝ իշխանական համակարգում, մինչդեռ Վարդան Օսկանյանը «մաքուր» քաղաքական գործիչ է՝ առանց մեծ ռեսուրսների, առանց լուրջ թիմի, ու մեր մեջ ասած՝ երբեք էլ իշխանությունների ներսում (քրեաօլիգարխիկ համակարգում) որպես յուրային չի ընկալվել։ Բայց խնդիրր միայն ռեսուրսները չեն։
Բանն այն է, որ նոր ստեղծվելիք կուսակցության հետագա դերակատարումն էլ է կախված նրանից՝ Քոչարյանը կապ ունի՞ այդ կուսակցության հետ, թե՝ ոչ։ Վերջին հաշվով, կուսակցությունն ընդամենը գործիք է, և նույն գործիքը կարելի է ծառայեցնել տարբեր (անգամ՝ տրամագծորեն հակադիր) նպատակների։ Ու քանի որ այս հարցում առայժմ հստակության չկա, փորձենք երկու տարբերակներն էլ քննարկել։
1. Կուսակցության թիկունքում, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանն է, ու հենց նա էլ փաստացի ղեկավարելու է նորաստեղծ ուժը։ Այս դեպքում հարց է ծագում՝ իսկ դա նրա ինչի՞ն է պետք։ Միակ պատասխանը՝ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է պահպանել իր ազդեցությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում, ու դրա համար ձգտում է խորհրդարանում ունենալ մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը (նա շատ լավ հասկանում է, որ ընտրությունների միջոցով առաջինը դառնալ չի կարող)։ Իսկ դա նրան պետք է իր և մերձավորների հայաստանյան բիզնեսներն ապահովագրելու համար։ Տևական ժամանակ Քոչարյանը ԲՀԿ-ի միջոցով այդ հարցը կարծես թե լուծել էր, բայց իրավիճակը փոխվել է, և Քոչարյանին նոր ուժ է պետք։ Եթե դա այդպես է, ապա Վարդան Օսկանյանը, որպես «ցուցանակ», շատ ճիշտ է ընտրված: Այլ հարց է, որ այդ դեպքում կուսակցության դերակատարումն է, մեծ հաշվով, բացասական լինելու, որովհետև նորաստեղծ կուսակցությունն աշխատելու է ընդդիմադիր էլեկտորատի վրա, պարզ ասած՝ ընդդիմությունից է ձայներ «փախցնելու»: Ու եթե հաջողվի հւորհրդարանում «պատվավոր երրորդ տեղը զբաղեցնել»՝ դա Հայաստանի համար որևէ դրական հետևանք չի ունենալու (չմոռանանք, որ հենց Ռոբերտ Քոչարյանն է Սերժ Սարգսյանին դարձրել նախագահ)։
Չորրորդ իշխանություն
Նախօրեին Կրեմլում կայացած Սերժ Սարգսյան-Վլադիմիր Պուտին հանդիպման ուշագրավ դրվագներից տեղական և ռուսական լրատվամիջոցները երեկ առանձնացրել էին հետևյալ իրողությունները։
Առաջին՝ չնայած հայկական կողմի պնդումներին, թե Մոսկվան ականջալուր է լինելու իրենց հորդորներին և վերանայելու է գազի պայմանագիրը, այնուամենայնիվ, այդպես էլ զազային որևէ փաստաթուղթ չստորագրվեց։ Երկրորդ՝ պարզվում է Սերժ Սարգսյանը հրապարակավ իր աջակցությունն է հայտնել Սիրիայի հարցով Ռուսաստանի դիրքորոշմանը։ Երրորդ՝ պաշտոնապես հայտարարվեց, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին «այն ջանքերի համար, որոնք գործադրում է Ռուսաստանը Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ»։
Հավելենք նաև, որ երեկ արդեն էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել է, որ գազի գնի իջեցման շուրջ մոտ չորս ամիս շարունակվող հայ-ռուսական բանակցությունները առայժմ արդյունք չեն տվել։ «Շարունակում ենք բանակցությունները: Ես կարծում եմ՝ կիջնի»,- հույս է հայտնել Իսայանը։
Հիշեցնենք, որ դեռևս հունվար ամսին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում հայտարարեց, թե դիմել են Ռուսաստանի իշխանություններին գազի գնի նվազեցման առաջարկով։ Վարչապետն անգամ վստահություն էր հայտնել՝ «հաշվի առնելով Ռուսաստանի հետ մեր գործընկերության ռազմավարական բնույթը՝ ակնկալում ենք ստանալ հարցի դրական լուծում»։
Չորրորդ իշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.