Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից առաջ՝ քարոզարշավի փուլում, իշխանությունների ներկայացուցիչներն անընդհատ հայտարարում էին, թե կառավարման խորհրդարանական համակարգի անցնելու դեպքում կտրուկ կմեծանա ինչպես խորհրդարանի, այնպես էլ կուսակցությունների դերը։ Իրականությունը, սակայն, բոլորովին այլ է, և աստիճանաբար ավելի ու ավելի ակնհայտ է դառնում, որ Սերժ Սարգսյանը որոշել է ոչ միայն փաստացի վերացնել նախագահի ինստիտուտը, այլև խորհրդարանը դարձնել դեկորատիվ կառույց՝ ցուցափեղկի նման մի բան, որտեղ ընդդիմադիրները բոցաշունչ, բայց անվնաս ճառեր կարտասանեն, իսկ իշխող մեծամասնությունը սուսուփուս կանցկացնի ՀՀԿ խորհրդում կամ գործադիր մարմնում ընդունված որոշումները։
Բայց ցուցանակները պիտի բոլոր առումներով անթերի լինեն, այսինքն՝ զանազան շմայսներն ու սեյրաններն այնտեղ որևէ անելիք չպիտի ունենան։ Իսկ դա Սերժ Սարգսյանի համար պրոբլեմ է, որովհետև նախ՝ այդ կարգի դեմքերն ընտրությունների ժամանակ լուրջ տոկոսներ են խփում, երկրորդ՝ հաճախ իրենք էլ իրենց հաշվին են անում դա և կուսակցությունն ազատում են ֆինանսական բեռից, և երրորդ՝ հարկ եղած դեպքում առավել ակտիվ ընդդիմադիրների կամ լրագրողների «պորտը տեղն են դնում»։ Հիմա հարց է ծագում՝ ինչպե՞ս պիտի Սերժ Սարգսյանը լուծի այս խնդիրը։
Բանն այն է, որ Սերժ Սարգսյանին անհրաժեշտ է բացարձակապես անդեմ և որևէ ինքնուրույնությունից զուրկ խորհրդարանական մեծամասնություն, որովհետև եթե ինքը որոշել է երկիրը ղեկավարել որպես վարչապետ կամ ՀՀԿ առաջնորդ (գենսեկ), տեսականորեն հնարավոր է, որ խորհրդարանական մեծամասնությունը դավադրություն կազմակերպի և պալատական հեղաշրջում իրականացնի։ Իսկ որպեսզի դա տեղի չունենա՝ ՀՀԿ խմբակցությունում պիտի ընդգրկված լինեն այնպիսի պատգամավորներ, որոնցից յուրաքանչյուրի վրա «մի կուբամետր կոմպրոմատ» լինի, կամ՝ նրանք մեծ ունեցվածքի տեր լինեն, որպեսզի վախենան դա կորցնելուց (որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում որևէ մեկի ունեցվածքը «օրինական ճանապարհով» խլելը հաշված ժամերի խնդիր է)։ Բայց մյուս կողմից էլ՝ ցանկալի է, որ ցուցանակ-խորհրդարանում ոչ թե կիսաքրեական օլիգարխներ լինեն, այլ լավ հագնված, սիրալիր և օտար լեզուների տիրապետող «հեռանկարային» կարիերիստներ։
Եվ Սերժ Սարգսյանը կարծես թե գտել է այս երկու մոդելները համատեղելու ձևը։ Ամենայն հավանականությամբ օլիգարխներին ու կիսաքրեական դեմքերին պարզապես համապատասխան քվոտաներ կտրվեն, թե ով քանի պատգամավոր կարող է ունենալ ՀՀԿ խմբակցությունում։ Իհարկե՝ պայմանով, որ նրանք անձամբ պատգամավոր չդառնան և այդ աթոռներին նստեցնեն վերոհիշյալ չափանիշներին համապատասխանող ջահելների։ Դա միաժամանակ երկու հարց կլուծի։ Առաջին՝ ցուցանակը պատշաճ տեսք կունենա (եվրոպաներում կրթություն ստացած կարիերիստները հազիվ թե միմյանց համբալ անվանեն կամ սպառնան բռնաբարել ընդդիմախոսներին), և երկրորդ՝ միանգամայն վերահսկելի կլինեն, որովհետև հակառակ դեպքում Սերժ Սարգսյանն ուժային կառույցների միջոցով պատժամիջոցներ կկիրառի նրանց «պապաների» նկատմամբ։
Չորրորդ իշխանություն
- 11:06Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումները». «Փաստ»
- 12:28Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»
- 11:00ԱՄՆ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը ԱՄՆ-ի արձագանքի մասին. «Ժողովուրդ»
- 11:30Կխստացվի 25-օրյա վարժական հավաքներից խուսափածների պատիժը.ի՞նչ են քննարկել Պապիկյանն ու պատգամավորները. «Ժողովուրդ»
- 11:10Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ Փաշինյանը բացել է գործարան, որի բացումն արել էր նախկին վարչապետը. ստերի շարքից․ մաս 178
- 11:10«Գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանությունն է».«Փաստ»
- 10:48Հաց եւ տեսարաններ, որ Արցախը մոռանան. «Հրապարակ»
- 11:10«Հրապարակ». «Դատախազությունն ընդդեմ Գագիկ Ծառուկյանի» գործը բաղկացած է 45 հազար էջից
- 11:10Այլևս իշխանության «սրտի գործարարը» չէ. ի՞նչն է կասկածելի թվացել Նիկոլ Փաշինյանին. «Փաստ»
- 11:10Արթուր Վանեցյանին կկալանավորե՞ն. ինչն է զայրացրել Փաշինյանին.«Հրապարակ»
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.