06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Ռումինիայի արտաքին գործերի նախարար Թեոդոր Բակոնսկին հեռացվել է պաշտոնից, և միայն այն բանի համար, որ իր բլոգում ընդդիմադիներին անվանել է «անգործներ»: Նախարարը ծաղրել է նախագահ Տրայան Բասեսկուի հրաժարականը պահանջող ընդդիմության կոչերը, նրանց անվանելով ապատեղեկատվությամբ զինված ու ատելության քարոզչություն իրականացնողներ», «անցյալի ուժեր», որոնք խոչընդոտում են «նոր Ռումինիայի նախագծի» ստեղծմանը:
Դրան հաջորդել է Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկի, ելույթը երկրում հակակառավարական բողոքի ակցիաներին նվիրված խորհրդարանի արտահերթ նիստում. «Ես որոշում եմ կայացրել Բակոնսկու հրաժարականի վերաբերյալ: Ցավում եմ իմ որոշ գործընկերների` ցուցարարների հասցեին հնչեցրած անզգույշ խոսքերի համար և հրապարակային ներողություն խնդրում ռումինացիներից»,- ասել է Բոկը:
Օրերս կառավարության շենքի առջև, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը ցուցարարներից մեկին` Արմեն Խալոյանին, հրապարակավ «բոմժ» անվանեց:
8 տարի անտուն ապրող տղամարդն ընդամենը նախարարին դիմել է, իրեն տուն — ինտերնատում կացարան տալու հարցով, սակայն նախարար Գրիգորյանը բառացիորեն ասել է. «Ծերանոցները քո նմանների համար ա՞, որ տանեմ գցեմ ընդեղ բոմժանո՞ց է »:
Չնայծ դրան որևէ մեկը, նույնիսկ այն կուսակցության մակարդակով, որի քվոտայով նախարար է դարձել Գրիգորյանը, ներողություն չխնդրեց, ՀՀ քաղաքացուն բոմժ անվանելու ու վիրավորելու համար, ԲՀԿ-ն իր պատվից ցած համարեց ու չփորձեց իր նախարարի անտակտությունը ինչ որ ձևով մեղմացնել: Նույնիսկ չքնարկվեց նրա`հասարակական վայրում, քաղաքացիների ներկայությամբ իրեն դրսևորել չկարողանալու հարցը:
Նույն կերպ վարվեց և ՀՀԿ –ն, երբ իր` արդեն նախկին աշխատակազմի ղեկավարը հրապարակավ մարդկանց համբալ անվանեց:
Այո, ստացվում է, որ մեր անցած ճանապարհը ոչինչ չի տվել և դեռ շատ բան ունենք սովորելու, թեկուզ ռումինացիներից: Ապագա չունի այն երկիրը, որի քաղաքացին ու երկիր պահողը, իր տարրական իրավունքի համար պայքարելիս, բոմժի ու համբալի պիտակ է ստանում և մնում է անպաշտպան:
Հունվարի 18-ին ժամը 14:00-ից Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը միացել է ՀՀ համակարգին:
Այս մասին հայտնել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի «Հրազդան-5-ի շինարարության տնօրինության» հիմնարկի տնօրեն Կարեն Սարգսյանը:
Մեր ունեցած տվյալներով տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը:
Այո, Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը շինարարությանև արդիականացման ծրագրի ավարտից հետո գտնվում է փորձարարական-արդյունաբերական շահագործման փուլում, աշխատանքները ընթացքի մեջ են, սակայն հունվարի 18 -ին այն չի միացել նշված համակարգին:
Նշենք, որ Հրազդան ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի շինարարությունը սկսվել է 1980 թվականին, սակայն ԽՍՀՄ փլուզումից հետո շինարարարական աշխատանքները մնացին անավարտ: 2006 թ. ՀՀ կառավարության և«Գազպրոմի» միջև կնքված համաձայնագրով, «Հայռուսգազարդը» ստանձնեց բլոկի շինարարությունն ավարտելու և արդիականացման աշխատանքները:
«2008 թվականի մարտյան ողբերգական իրադարձություններից ավելի քան երեք տարից անց՝ այսօր էլ, դեռեւս որեւէ բովանդակալից հաշվետվություն չի ներկայացվել իրավապահների կողմից ուժի անհամաչափ գործադրման վերաբերյալ», — փաստում է զեկույցն ու հավելում. — «Թեեւ Երեւանի քաղաքապետարանը 2011 թվականի ապրիլին արտոնեց ընդդիմությանը բողոքի ցույցը Ազատության հրապարակում, այդուամենայնիվ, ընդդիմության ակտվիստները հայտարարում են, որ իշխանությունները խոչընդոտել են այլ քաղաքներից ցուցարարների տեղաշարժն ու մասնակցությունը մայրաքաղաքում կազմակերպվող զանգվածային միջոցառումներին»։
Զեկույցը փաստում է, որ Հայաստանում շարունակում են լուրջ խնդիր մնալ ոստիկանությունում ու բանակում իրականացվող կտտանքներն ու դաժան վերաբերմունքը, որոնց մասին հաղորդում են տեղական ու միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները։
«Օգոստոսին ոստիկանությունը ծեծի ենթարկեց եւ ձերբակալեց Հայ ազգային կոնգրեսի մի քանի ակտիվիստների, յոթին մեղադրանք առաջադրվեց խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Ու թեեւ բժիշկները նրանց մոտ վնասվածքներ էին հայտնաբերել, այդուամենայնիվ, որեւէ քննություն չիրականացվեց ոստիկանության գործողությունների շուրջ», — արձանագրում է Human Rights Watch-ը եւ հավելում, որ բռնություններից ու կտտանքներից բացի` Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը ստվերում են նաեւ չպատճառաբանված մահվան դեպքերը ազատազրկման վայրերում ու բանակում։
Մամուլի ազատությանը նվիրված բաժնում կազմակերպությունը փաստում է, որ իշխանությունները ապաքրեականացրել են վիրավորանքի ու զրպարտության համար նախատեսված հոդվածները, սակայն փոխարենը` դատարանները սկսել են մեծ տուգանքներ ու ոչ համաչափ փոխհատուցումներ սահմանել, որոնք «որոշ դեպքերում սպառնալիք են դարձել թերթերի գոյության համար»։
Զեկույցի վերջում Human Rights Watch-ը փաստում է, որ 2011-ին Հայաստանի միջազգային գործընկերներից մի քանիսը սահմանափակել են իշխանությունների հասցեին իրենց քննադատությունը։
«2011 թվականի հոկտեմբերին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձեւ ընդունեց Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, արձանագրելով, որ 2008 թվականի մարտի 1-ի էջը վերջապես կարելի է փակված համարել», — հիշեցնում է Human Rights Watch-ն ու անհարկի որակում Հայաստանի կառավարությանը տրված այդ վստահությունը։
Նախկին զինդատախազ ՀԱԿ ներկայացուցիչ Գագիկ Ջհանգիրյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, որ չի ցանկանում գնահատել իր ներկայումս իր տեղը զբաղեցնող Կոստանյանի աշխատանքը. ապա` անդրադառնալով մամուլի հրապարակումներին, թե ՀԱԿ-ը ժամանակին չի վճարել իրեն ծառայություններ մատուցած փաստաբաններին, հայտարարեց. որ ՀԱԿ-ը ոչ բանկ է, ոչ վարկային կազմակերպություն. «Նախ, ես պետք է շնորհակալություն հայտնեմ այն բոլոր փաստաբաններին, որոնք այս տարիների ընթացքում համագործակցել են ՀԱԿ-ի հետ: Պիտի ասեմ, որ նրանցից շատ-շատերը դա արել են անկաշառ, առանց վարձատրության: Ես չգիտեմ որևէ փաստաբանի, որ մեզանից բողոքի: Պայմանագրերը չեն կնքվում Կոնգրեսի իրավական աջակցության կենտրոնի հետ, կնքվում են բանտարկյալների հարազատների հետ, վճարումներն էլ կատարում են հարազատները»:
Սուրեն Սիրունյանի իր բողոքը Եվրադատարանից հետ վերցնելու հայտարարության վերաբերյալ էլ, նախ ներողություն խնդրեց Սիրունյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանից, ապա հրապարակեց նրա նամակը, որ վերջինս է ուղարկել ՀԱԿ իրավական աջակցության կենտրոնի աշխատակց Արմեն Խաչատրյանին. «Բարև, Արմեն ջան, էդ ի՞նչ հրապարակումներ են, ո՞վ է էդ թեման տվել, էդտեղ էդ ի՞նչ խոսակցություններ են գնում: Ես տեղյակ չեմ, ՀՀ-ում չեմ, կամ ինչ կապ ունի Սուրիկը իմ պայմանագրի կամ եվրաբողոքի հետ: Ես որ գամ՝ պիտի ասեմ, որ եվրաբողոքի հետ վերցնելը,- եթե ինքը ունի նման ցանկություն,- ի՞նչ կապ ունի այս գործի հետ: Ինքն այստեղ մի բանտարկյալի անուն է տալիս, ես չեմ տա, եթե ինքը հարմար գտնում է, կգա, կասի»:
Ինչ վերաբերվում է Մարտի մեկին, նախկին զիդատախազի կարծիքը այս հարցում չի փոխվել.Լրագրողի հարցին՝ այդ դեպքում ո՞ւր մնաց Սերժ Սարգսյանի՝ անցած տարվա ապրիլին ՀՔԾ-ին տված հանձնարարականը, բանախոսը պատասխանեց, թե այս հաղորդումն ընդամենը ԵԽԽՎ 1837 բանաձեւի պահանջի կատարումն է: Այդ պահանջը կատարելու միտումով՝ հաղորդում է ներկայացվել, քննարկելու բան չկա, նոր բան չեն արել: «Ավելին ասեմ, ըստ էության, սրանով իշխանություններն իրենց համար փակում են «մարտի 1»-ը»,- հայտարարեց Ջհանգիրյանը:
«Ես չեմ ուզում ձեզ հիասթափեցնել: Միգուցե ինչ-որ բան փոխվի, բայց այն, որ Հայաստանի վերաբերյալ վերջին 18.37 բանաձեւի մեջ, ըստ էության, քողարկված դրված էր եւ այժմ էլ կա, 10 սպանությունների չբացահայտելու , այսպես ասած, «թույլտվությունը»՝ ակնհայտ է»,- ասաց նա:
Հարցին՝ թե ո՞ւր մնաց Սերժ Սարգսյանի՝ անցած տարվա ապրիլին ՀՔԾ-ին տված հանձնարարականը,Ջհանգիրյանը մեկ անգամ էլ կրկնեց, որ այս հաղորդումն ընդամենը ԵԽԽՎ 1837 բանաձեւի պահանջի կատարումն է: Այդ պահանջը կատարելու միտումով՝ հաղորդում է ներկայացվել, քննարկելու բան չկա, նոր բան չեն արել: «Ավելին ասեմ, ըստ էության, սրանով իշխանություններն իրենց համար փակում են «մարտի 1»-ը»,- հայտարարեց Ջհանգիրյանը:
Ռուսաստանի Սոչի քաղաքում տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների եռակողմ հանդիպումը։
«ՌԻԱ նովոստի» գործակալության, հաղորդմամբ հանդիպման ավարտին համատեղ հայտարարություն է ընդունվել. Փաստաթղթում նշվում է, որ Ալիևն ու Մեդվեդևը բարձր են գնահատել Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների միջնորդական գործունեությունը։ Նրանք հույս են հայտնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ–ն ու Ֆրանսիան հետագայում էլ ակտիվ դեր են խաղալու հակամարտության կարգավորման գործում՝ մինչ տարածաշրջանում վերջնական խաղաղության և կայունության հաստատում։
«Նախագահները հայտարարել են, որ ինտենսիվ բանակցությունների արդյունքում առաջխաղացում է արձանագրվել ԼՂ հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքների համաձայնեցման հարցում։
Հաշվի առնելով խաղաղ համաձայնագրի մշակմանն անցնելու կարևորությունը` Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստակամություն են հայտնել, ի նկատի ունենալ մինչև այժմ կատարված աշխատանքն և արագացնել հիմնարար սկզբունքների վերաբերյալ պայմանավորվածության ձեռքբերման գործընթացը»։
Փաստաթղթում նշվում է, որ Ալիևն ու Մեդվեդևը բարձր են գնահատել Ռուսաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների միջնորդական գործունեությունը։ Նրանք հույս են հայտնել, որ Ռուսաստանը, ԱՄՆ–ն ու Ֆրանսիան հետագայում էլ ակտիվ դեր են խաղալու հակամարտության կարգավորման գործում՝ մինչ տարածաշրջանում վերջնական խաղաղության և կայունության հաստատում։
Ալիևն ու Սարգսյանը հաստատել են նաև, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում վստահության ամրապնդման միջոցառումներից մեկը կողմերի միջև հումանիտար շփումների զարգացումն է։ Այդ առնչությամբ Ադրբեջանի և Հայաստանի նախագահներն իրենց պատրաստակամությունն են հայտնել «մտավորականության, գիտական և հասարակական շրջանների ներկայացուցիչների միջև երկխոսության հաստատմանը նպաստելու հարցում», ասված է հայտարարության մեջ։
Երեք երկրների նախագահներն հավաստիացրել են, որ ի գիտություն են ընդունում շփման գծում միջադեպերի հետաքննման մեխանիզմի մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի զեկույցը և հանձնարարել են շարունակել այդ ուղղությամբ աշխատանքը։
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել այն մասին, որ նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները տարեվերջին թմրանյութի ապօրինի խոշոր չափի ներկրման դեպք են բացահայտել Մեղրիի մաքսակետում, որն ըստ Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի, աննախադեպ է մաքսային ծառայության ամբողջ պրակտիկայի ընթացքում:
ՊԵԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ 2011թ. դեկտեմբերի 29-ին, գիշերը 2-ի սահմաններում Մեղրիի մաքսակետում Նախաբացթողումային հսկողության վարչության աշխատակիցները զննման են ենթարկել Իրանի քաղաքացի Սաիդ Միլանիին պատկանող ուղեբեռը, արդյունքում ճամպրուկի թաքստոցից հայտնաբերվել է 11 կիլոգրամ 200 գրամ թմրանյութ:
Դեպքի առթիվ ՊԵԿ քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և Սաիդ Միլանիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Վահրամ Գուրողլյանի խոսքերով, Միլանին նախապես թմրանյութը փաթեթավորել էր հատուկ արտատպող թղթերի մեջ` մտածելով, որ կարող է խուսափել ՙՌապիսկան՚ զննող սարքով բացահայտվելուց, սակայն թմրանյութը հաջողվել է հայտնաբերել վարչության աշխատակիցների հմտության և փորձառության շնորհիվ: Այս քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ընդհանրապես, Նախաբցթողումային հսկողության վարչության փորձը ցույց է տալիս, որ ավելի շատ հարավային սահմանային անցակետում են թմրամիջոցի ապօրինի ներկրման դեպքեր հայտնաբերվում. ՙԹմրանյութի ներկրման դեպքերը հիմնականում բացահայտում ենք հայ-իրանական սահմանի վրա` Մեղրիի մաքսակետում: Միայն 2011 թվականի ընթացքում հայտնաբերվել է ավելի քան 10 նման դեպք՚,- նշել է նախաբացթողումային հսկողության վարչության պետը:
Ի դեպ, առանձնակի խոշոր 3 դեպքերով նույնպես ապօրինի ներկրման փորձը կատարել են Իրանի 3 քաղաքացի` տեղափոխելով թմրանյութ և հոգեմետ դեղորայք: Նախաբացթղումային հսկողության վարչության աշխատակիցները նաև ծանրոցների միջոցով թմրանյութի և հոգեմետ դեղերի ներկրման 2 փորձ են կանխել, ինչը փաստում է, որ այդ ուղին ևս գտնվում է մաքսային խիստ հսկողության ներքո: Նախաբացթողումային հսկողության վարչության պետ Վահրամ Գուրողլյանի հավաստմամբ, թմրանյութ տեղափոխող մաքսանենգները դիմում են տարբեր մեթոդների` օգտագործելով զանազան թաքստոցներ, անգամ` սեփական մարմինը. ՙՄեր պրակտիկայում մարմնի մեջ թմրանյութի տեղափոխման բազմաթիվ դեպքեր ենք բացահայտել ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց մոտ՚,- նշված է ՊԵԿ-ի տարածած հաղորդագրության մեջ:
ՊԵԿ-ից տեղեկացնում են նաև, որ 2011թ. ընթացքում Նախաբացթողումային հսկողության վարչությունը մաքսային կանոնների խախտման շուրջ 500 դեպք է բացահայտել. 21 դեպքով հայտնաբերվել է բեռի թերի հայտարարագրում, 28 դեպքով էլ մաքսային ապահովման միջոցների բացակայություն կամ խախտում, իսկ 38 դեպքով արձանագրվել է քաշի, քանակի, ապրանքատեսակի և ծագման երկրի սխալ հայտարարագրում: Հայտնաբերվել է նաև մաքսային հսկողության համար սահմանված ժամկետի խախտման 413 դեպք:
Հունվարի 21-ին` ժամը 19.50-ի սահմաններում, Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի 2-րդ կմ-ին իրար են բախվել «ԳԱԶ-24», «Ռենջ-Ռովեր» և «Ալֆա-Ռոմեո» մակնիշի ավտոմեքենաները:
Պատահարի հետևանքով «ԳԱԶ-24»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Հունվարի 22-ին, ժամը 19։00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց-190Ե» մակնիշի ավտոմեքենան Սևան-Գավառ ճանապարհի 11-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի բանուկ մասից և բախվել մետաղյա արգելապատնեշին: Պատահարի հետևանքով վարորդը` 53-ամյա Ազատ Ավետիսյանը, տեղում մահացել է, իսկ ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հունվարի 23-ին, ժամը 05-37-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 2-րդ կմ-ում այրվում է ավտոմեքենա:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության`դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:58-ին, մարվել է 06:14-ին: Այրվել է Հայկազ Վարդանյանին պատկանող «ՎԱԶ 2170» մակնիշի 41 SD 111 ետհամարանիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածը:
Հունվարի 23-ին, ժամը 08:23-ին տեղեկություն է ստացվել, որ Աղավնավանք գյուղի տարածքում մեքենա է ընկել գետը:
Ըստ Արտակարգ իրավիճակների նախարարության կայքի` կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր, Փարիզի ժամանակով ժամը15։00–ին, Երևանի ժամանակով ժամը 18:00-ին Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատում` Սենատում կսկսվի ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագծի քննարկումը:
Հիշեցնենք որ օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում:
Սակայն օրեր առաջ, Ֆրանսիայի Եվրոպական ժողովրդավարական և սոցիալական ժողովի (RDSE) սենատորները հայտարարություն էին տարածել, այն մասին, թե դեմ են քվեարկելու Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնելու մասին օրինագծին։ «Մենք հարգում ենք տառապանքներ տեսած ազգերի հիշատակը, սակայն կարծում ենք, որ խորհրդակարանները պատմական դեպքերի առնչությամբ չպետք է օրենք ընդունեն»,–նշված էր հայտարարության մեջ։ RDSE 16 տեղ ունի Սենատում: Օրինագծին դեմ քվեարկելու մասին հայտնել էին նաև Կանաչների խմբի (10 տեղ) սենատորները ։
Բանաձևին կողմ քվեարկելու մասին հայտարարել են «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության սենատորները (132 տեղ) ևՍոցիալիստական կուսակցությունը ներկայացնող (130 տեղ) սենատորների մեծ մասը։
Հիշեցնենք, որ օրինագիծը դեկտեմբերի 22–ին արժանացավ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի՝ Ազգային ժողովի հավանությանը։ Իսկ դեկտեմբերի 18–ին ներկայացվեց Սենատի իրավական հարցերով հանձնաժողովի քննարկմանը։ Հանձնաժողովը, սակայն, 23 կողմ, 9 դեմ ձայների հարաբերակցությամբ մերժեց այն՝ պատճառաբանելով, թե այն հակասահմնադրական է (հիմնական պատճառաբանությունն այն էր, ինչը որ մեջ են բերում վերը նշված խորհրդարանականները. թե` ցեղասպանության հարցը պատմական հարց է և դրա քննարկումն Ազգային ժողովում, կամ Սենատում ճիշտ չէ)։
Հանձնաժողովականների մերժումը, սակայն, չարգելեց օրինագծի հետագա քննարկումն ու քվեարկությունը Սենատի լիագումար նիստում: Ֆրանսիացի սենատորներն այսօր նախ քվեարկության կդնեն հանձնաժողովի վերոնշյալ մերժումը, դրան անհամաձայնություն հայտնելուց հետո միայն կանցնեն օրինագծի քվեարկությանը։
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին մինչև 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։
Հունվարի 23-ին Սոչիում նախատեսված է Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը:
Հանդիպման ընթացքում կքննարկվի ղարաբաղյան հարցի կարգավորումը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ևս ներկա կլինեն հանդիպմանը, և ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, հնարավոր են նախագահների շփումներ նաև նրանց հետ:
Հիշեցնենք, որ երկու հանդիպում կայացել է 2011թվականին` մարտի 5-ին Սոչիում և հունիսի 24-ին Կազանում:
Ի դեպ 2008թ. ի վեր ինը եռակողմ հանդիպում է կայացել:
Օրերս դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը Հ1 -ից տեղափոխվել է Արմենիա TV:
Բոլորովին վեջերս նա մի առիթով հայտարարեց, թե իրեն բազմիցս են հրավիրել Արմենիա TV-ից, սակայն ինքը գերադասում է Հանրային հեռուստաընկերությունը:
Նազենիի փոխարեն, ի հեճուկս նրա և Արմենիա TV-ի, Ալիկ Հարությունյանը Արմենիայից հ1 է բերել «ELLE STYLE» հանդեսի խմբագիր Ա. Խախամյանի կնոջը` Արմենիա TV-ի «Ընտանեկան ալբոմի» վարող` Մայա Պողոսյանին, և էլի մի մոդելային արտաքինով հաղորդավարուհու:
Հարությունյանը ժամանակին ասում էր թե` հ1-ին «ծտեր» են պետք: Այսօր, Հ1-ը դատարկվում է: Վերջերս այնտեղից հեռացավ նաև Արտակ Հերիքյանը: Թե ինչ պետք է տան գեղեցկուհիները Հ1-ին, որոնց շնորհալիության, և Ազգային հեռուստաընկերությանն օգտակարության հարցը խիստ կասկածելի է, որպեսզի հավակնեն շարքային սպառողի գրպանից ստանալու 500 հազար դրամ աշխատավարձ: Նման աշխատավարձ, թերևս, կարող են իրենց թույլ տալ վճարել միայն մասնավոր TV -ները: Մեր ունեցած տեղեկություններով այս չափի աշխատավարձով է հրավիրվել Մայա Պողոսյանը:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.