06.05.2024 | 15:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին ...06.05.2024 | 14:10
Սոչիի իշխանությունները քաղաքի բնակիչներին և հյուրերին խորհուրդ են տվել խուսափել ...06.05.2024 | 13:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամա...06.05.2024 | 11:10
Սահմանազատման գործընթացը գաղտնի է և հատուկ դուրս է դրված իրավական մեխանիզմներով ...04.05.2024 | 15:10
Եթե իշխանությունը շարունակի ազգակործան քաղաքականությունը, Սփյուռքը ստիպված է ավե...04.05.2024 | 14:10
Ցավում եմ, որ ՀՀ իշխանությունները շարունակաբար իջեցնում են նաև քաղաքական մշակույ...04.05.2024 | 13:10
Կրեմլը «վտանգավոր» է որակել Մակրոնի և Քեմերոնի հայտարարությունները...04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան...04.05.2024 | 11:10
ՀԱՊԿ-ից դուրս գալու համար պետք է առնվազն 6 ամիս շուտ ծանուցում ուղարկել. որքանով...03.05.2024 | 14:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան...03.05.2024 | 12:10
ՀՀ-ում տագնապալի զարգացումներ են, անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը. Ընդդ...03.05.2024 | 11:10
Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա․ Նիկոլ Փաշինյան...02.05.2024 | 15:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին...02.05.2024 | 14:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիք...02.05.2024 | 13:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկու...02.05.2024 | 12:10
Պահի հրամայականն է կասեցնել Տավուշում սահմանագծման անօրինական գործընթացը...02.05.2024 | 11:10
Ադրբեջանի նպատակն է՝ ամրապնդվել մեր բարձունքներում, որ շարունակի իր նվաճողական ը...01.05.2024 | 15:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգ...01.05.2024 | 14:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակու...01.05.2024 | 13:10
Ճշմարտության և ներքին առողջացման շարժումը թակելու է նաև «մեծարգո»-ի սպասարկման հ...01.05.2024 | 12:13
Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել...01.05.2024 | 11:10
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի...23.04.2024 | 11:42
Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»...23.04.2024 | 11:23
Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան...23.04.2024 | 11:06
Ի՞նչ կապ ունեին Արայիկ Հարությունյանի հարցազրույցի անոնսն ու հետագա «զարգացումնե...13.04.2024 | 13:57
Մենք այլևս չունենք ԱԱԾ, այդ հաստատությունը Նիկոլի ռեժիմի հերթական գործիքն է․ Կար...13.04.2024 | 13:26
Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին....13.04.2024 | 13:06
Արարատի մարզում հայտնաբերվել է 36 կգ ոսկի գողություն կատարող կասկածյալներից մեկը...13.04.2024 | 12:59
Ղազախստանում ձերբակալել են ռուսաստանցու, որը մեղադրվում է տաջիկներին այլ երկրներ...13.04.2024 | 12:28
Փաշինյանի «լռությունը» վախեցնում է «ուսապարկերին»․ «Հրապարակ»...13.04.2024 | 11:29
Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել...12.04.2024 | 14:08
Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամե...12.04.2024 | 13:56
Ավազակություն՝ հոր և որդու կողմից. հոր գործը ուղարկվել է դատարան, իսկ որդին ինքն...12.04.2024 | 13:00
Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին...12.04.2024 | 2:20
Մի կողմից նույն մարդիկ մեզ ասում են, թե «սահման չկա, սահմանները հստակեցված չեն»,...10.04.2024 | 15:10
Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած...10.04.2024 | 14:10
Փաշինյանը Շոլցի հետ հեռախոսազրույցում անընդունելի է համարել Պրահայի, Բրյուսելի և...10.04.2024 | 13:10
Թքած ունեմ նրանց վրա, ովքեր հրաժարվում են «Միր» քարտի ծառայություններից. Պետդում...Ցմահ դատապարտյալների խնդիրները լուծելու խնդրանքովՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին,ՀՀ ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանին,ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանին,ՀՀ Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին,ՀՀ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին,Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանին դիմում են հասցեագրել թվով յոթ ՀԿ-ներ
Մենք` <Ցմահ ազատազրկում. ՀՀ նախագահի 2003 թ.-ի հրամանագրից մինչև 2011թ.-ի Քր.Օր.-ի վերջին փոփոխությունները> թեմայով կլոր սեղանի մասնակիցներս ևս, մեր մտահոգությունն ենք հայտնում Հայաստանում ցմահ դատապարտյալների մեծ թվի առնչությամբ: Նրանց 104 հոգանոց խումբը, սակայն, միատարր չէ. կան տարբերություններ` սկսած հանցանքը կատարելու պահին անձի տարիքից, դատվածությունների քանակից մինչև մեղադրանքի տեսակ և որակ: Մինչդեռ պատժի կիրառման հետ կապված որևէ տարբերակում, ըստ մեր օրենսդրության, նախատեսված չէ: Ավելորդ չենք համարում նշել, որ Հայաստանի ցմահ դատապարտյալների մեջ կան անձինք, ովքեր մեղադրվել են հանցագործությանը օժանդակելու մեջ, կան նաև 1 անձի սպանության մեղադրանքով դատապարտվածներից մինչև ութ մարդու սպանության համար դատապարտված անձինք, ինչպես նաև բազմակի դատվածություններ ունեցողներ: Ուստի ցմահ դատապարտյալների թվի կրճատման նպատակով առաջարկում ենք`
1. Օրենքում վերանայել ցմահ ազատազրկման դատապարտված անձանց ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու կարգը և կյանքի կոչել նրանց պահման ռեժիմների փոփոխման համակարգը` փակից անցում կիսափակի, հետո նաև` կիսաբացի, ինչպես արվում է եվրոպական մի շարք երկրներում: Ամենազարգացած փորձը Անգլիայում և Իտալիայում է:
2. Պայմանական վաղաժամկետ ազատ արձակման պայմանները դարձնել ճկուն` հաշվի առնելով ցմահ դատապարտյալի տարիքը հանցանքը կատարելու պահին, դատվածությունների քանակը և այլն: Օրինակ`20 տարուց վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե անձի 21 տարին լրացած չի եղել հանցանքը կատարելու պահին /Ֆիննլանդիայի փորձով/ կամ վաղաժամկետի շեմը իջեցնել 10-ի, եթե առաջին դատվածությամբ է անձը դատապարտվել ցմահ ազատազրկման /Բելգիայի փորձով/: Եվ առհասարակ, առաջարկում ենք իջեցնել ցմահ ազատազրկման պայմանական վաղաժամկետ ազատ արձակման շեմը 20-ից 15-ի:
3. Հայաստանի 104 ցմահ դատապարտյալներից 15-ը ցմահ են դատապարտվել են զինվորական ծառայության ժամանակ կատարած հանցանքների համար` 18-20 տարեկանում: Մինչդեռ Ավստրիայում և Շվեդիայում եթե հանցանքը կատարելու պահին լրացած չի եղել անձի 21 տարին, օրենքով արգելվում է նրան ցմահ դատապարտել, քանի որ համարվում է, որ անձը լիարժեք ձևավորված չէ: Առաջարկում ենք Հայաստանի Քր. Օր.-ում փոփոխություն կատարել և ցմահ ազատազրկման տարիքային շեմը 18-ից դարձնել 21:
4. Քր. Դատավարության Օրեսգրքում փոփոխություններ կատարել և իրեղեն ապացույց հանդիսացող իրերը չոչնչացնել, հատկապես երբ խոսք է գնում երկարատև դատապարտմանն ու ցմահ ազատազրկմանը: Գիտության զարգացմամբ և ԴՆԹ թեսթի կիրառմամբ իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ քիչ չեն աշխարհում դատական սխալների շտկումները և ուշացած հաղթանակները:
5. Ո՛չ 2003 թ-ի նոր Քրեական օրենսգրքի ընդունմանը, ո՛չ էլ 2011 թ-ի մայիսի 23-ի Քր.Օր.-ի փոփոխություններին չհետևեցին ցմահ դատապարտյալների գործերի ուպատժաչափերի վերանայումներ: 2006 թ-ին և 2011-ին տեղի ունեցան զուտ ֆորմալ համապատասխանեցումներ: Կոչ ենք անում սկսել գործերի ռեալ, անհատական վերանայումներ` հաշվի առնելով նաև դատական սխալներ հավանականությունը:
Ձեր ուշադրությունն ենք հրավիրում նաև Հայաստանում ցմահ ազատազրկման հետ կապված հետևյալ խնդիրներին.
1.Դեռևս 2009 թ-ի հուլիսի 26-ին ՀՀ Նախագահի և Հանրային խորհրդի նախագահի անունով 12.500 ՀՀ քաղաքացիներից /կից ստորագրություններով/ դիմումներ են հանձնվել Նախագահի նստավայր և Հանրային խորհուրդ` Հայաստանում ցմահ դատապարտյալների խնդիրների լուծմանն ուղղված մի շարք առաջարկություններով http://www.hra.am/hy/events/2009/06/29/panishment Անցել է մոտ երեք տարի, սակայն առ այսօր որևէ պատասխան չի տրվել դիմումի հեղինակներին:
2. Վերը նշված դիմումի մեջ առաջարկություն կար կրճատել որոշակի տարիներով պատժի առավելագույն չափի և ցմահ դատապարտության միջև եղած տարբերությունը` 15 տարվա ազատազրկումը` դարձնելով 20 տարի:
3. 2011 թ-ի մայիսի 23-ին ԱԺ-ն ընդունեց <Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին> նախագիծը, որով 15 տարվա պատժաչափը փոխարինվեց 20-ի: Օրենքի ընդունումից հետո 104 ցմահ դատապարտյալներից 97-ը դիմեցին դատարաններ` իրենց պատժաչափերի վերանայման խնդրանքով` համարելով, որ հիշյալ փոփոխությունը հետադարձ ուժի սկզբունքով բարելավում է ցմահ դատապարտության տեսակետից: Սակայն և ոչ մի գործով պատժաչափի փոխարինում 15-20 տարվա միջակայքում տեղի չունեցավ դատարաններում: Արդյո՞ք սա նշանակում է, որ 97 –ն էլ, եթե դատապարտվեին մեր օրերում, բոլորն էլ կդատապարտվեին ցմահ ազատազրկման:
Մենք`այս կլոր սեղանի մասնակիցներս, համոզված ենք, որ ցմահ դատապարտյալների հարցում օրենսդրական ճկուն մեխանիզմներ ստեղծելով և գործերի վերանայմամբ, հնարավոր կլինի էականորեն կրճատել ցմահ դատապարտյալների թիվը` որոշ դեպքերում ապահովելով նրանց վերադարձը հասարակություն:
P.S. Այս դիմումը բաց է ստորագրման համար: Արդեն ստորագրել են 7 ՀԿ-ներ:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանն ասաց, թե` կարծում է, որ բանակում կատարվող կոսմետիկ փոփոխությունները փոփոխություններ չեն, մեզ հիմնավոր բարեփոխումներ են անհրաժեշտ. «Բանակի 20-ամյակը պետք է պատճառ դառնա ոչ թե խնջույքներ անելու, այլ մտորելու` ինչ անել այն ավելի կայացնելու, դիրքերն ամրապնդելու համար»:
Սեֆիլյանն անիմաստ և ավելորդ է համարում խորհուրդ տալ այս իշխանություններին` ինչ անել, որպեսզի հայկական բանակն ավելի ուժեղ ու կազմավորված դառնա:
Ինչ վերաբերվում է ներքաղաքական դաշտի զարգացումներին`նա համոզված է, որ Հայաստանում երկար տարիներ է արդեն, ինչ քաղաքական գործընթացներ գոյություն չունեն.«Գոյություն ունեն բռնատիրական կարգեր և բռնատեր, որ բոլորին իր կամքն է պարտադրում: Նրանք, ովքեր ընդունել են բռնատերի կանոնները, օժանդակում են նրա լեգիտիմացմանը»:
Նա համոզված է, որ լուծումներ պետք է փնտրել քաղաքական նոր դաշտում, որն արդեն իսկ ձևավորվում է: Փոքրիկ օջախների ուժերի համադրմամբ իրենց հաջողվելու է ազատվել այս իշխանություններից և ժողովրդին այլընտրանք առաջարկել:
«Մենք արհամարհում ենք այս խեղկատակ իրավիճակը և զբաղված ենք նոր իշխանությունների ձևավորմամբ: Այդ է պատճառը, որ «Սարդարապատ» շարժումը չի մասնակցելու առաջիկա ընտրություններին: Մենք մասնակցելու ենք ընտրությունների, բայց միայն այս վարչակարգի տապալումից հետո: Մեզ հաջողվելու է իրականացնել մեր գլխավոր խնդիրը, և մենք այս ժամանակն օգտագործելու ենք, որպեսզի թույլ չտանք` կյանքի կոչվի այն կարգախոսը, որ հեղափոխությունները միշտ անում են ռոմանտիկները, իսկ իշխանության գալիս են տականքները»,- ասաց Սեֆիլյանը:
Երեւան-Սևան ճանապարհի 3-րդ կմ-ին, այսօր` հունվարի 27-ին, ժամը 00.15-ի սահմաններում, երկու 21- ամյա երիտասարդ` տղա և աղջիկ, վիճել են, որից հետո երիտասարդը, ոմն Նարեկ, իր ընկերուհուն հրել — գցել է «Համեր H-2» մակնիշի մեքենայի մեջ, այդ պահին միացել են դռների ավտոմատ փականները, և տղան մնացել է դրսում: Աղջիկը փորձել քշել մեքենան ու փախչել: Տղան կախվել է մեքենայից, սակայն ընթացքի ժամանակ, վայր է ընկել ավտոմեքենայի ոտնակի վրայից, և վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկացրեցին, որ տղան գիտակցության չգալով՝ մահացել է:
Կատարվում է քննություն:
ԱՄՆ պետքարտուղարության աշխատակիցների հետ ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն անդրադարձել է նաև Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը։
«Մեր ուժեղ կողմերից մեկն այն է, որ մենք ազատ խոսքը չենք քրեականացնում։ Մարդիկ կարող են ասել գրեթե ամեն բան, ինչ ցանկանան. մեր երկրում հենց այդպես է։ Իսկ մյուս երկրները, որոնց թվում է նաև մեր բարեկամ և դաշնակից երկիր Ֆրանսիան, այլ չափանիշներ, այլ պատմություն ունեն։ Մենք, սակայն, հուսով եմ, երբեք չենք գնա խոսքը քրեականացնելու ուղով»,–ԱՄՆ–ում հրատարակվող Asbarez պարբերականի հաղորդմամբ՝ հայտարարել է Քլինթոնը։
Հանդիպման մասնակիցներից մեկի այն հարցին, թե ԱՄՆ–ն ինչու չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը (ԱՄՆ Կոնգրեսում է գտնվում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին թիվ 106–րդ բանաձևը), Քլինթոնը պատասխանել է, որ «Ցեղասպանությունը պատմական հարց է, ոչ թե քաղաքական»։
«Կարծում եմ, որ արդարացի կլինի ասել, ես ևս այդպես եմ կարծում, որ դա (Հայոց ցեղասպանության հարցը) պատմական քննարկումների և եզրահանգումների ենթակա հարց է, ոչ թե քաղաքական: Կարծում եմ, որ ԱՄՆ–ի կառավարությունը ճիշտ դիրքորոշում է որդեգրել այդ հարցում, քանի որ որքան սոսկալի և հուզումնալից լինի կատարվածը, միևնույն է, պատմական հարցերը լուծելու համար պետական իշխանության օգտագործումը, կարծում եմ՝ մի դուռ է բացում, որը շատ վտանգավոր է անցնելու համար»,–ընդգծել է Քլինթոնը։
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, թե անհրաժեշտ է, որպեսզի մարդիկ իրենց անձնական կարծիքն ունենան, եզրահանգումներ անեն, և դրանք պետք է հարգվեն։ «Մենք պետք է խրախուսենք բոլորին՝ պատմական ցանկացած բանավեճի ցանկացած կողմում գտնվողին, որպեսզի նրանք կարողանան ազատ կերպով արտահայտել իրենց գաղափարները»,–ասել է նա։
Ֆրանսիայի Սենատը հունվարի 23–ի լույս 24–ի գիշերը ձայների 127 կողմ և 86 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ցեղասպանությունների ժխտումը քրեականացնելու մասին օրինագիծը (օրինագիծը վերաբերում է Ֆրանսիայի կողմից ճանաչված ցեղասպանությունների ժխտման քրեականացմանը։ Ֆրանսիան Հայոց ցեղասպանությունից բացի ճանաչել է նաև հրեաների ցեղասպանությունը՝ Հոլոքոստը, որի ժխտումն արդեն իսկ քրեականացված է Ֆրանսիայում):
Նոր օրինագծի համաձայն՝ Ֆրանսիայում Հայոց ցեղասպանությունը ժխտողներին 1 տարվա ազատազրկում է սպառնում և 45.000 եվրո տուգանք։ Օրինագիծը, ուժի մեջ մտնելու համար, պետք է ստորագրվի նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմից։
Tert.am
«Հայերի հետ սարսափելի դեպքեր են եղել, նրանց հանդեպ հրեշավոր վայրագություններ են կատարվել: Այս հարցում մեր դիրքորոշումը պարզ է: Բայց մենք պետք է ապրենք ներկայով»,- հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը, ԵԽԽՎ-ում պատասխանելով թուրք պատվիրակի հարցին` կապված Ֆրանսիայի Սենատի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունման հետ: Այս մասին հաղորդում է Lenta.ru-n:
Նա ասել է նաև, որ Մեծ Բրիտանիայում օրենք է ընդունվել, որը թույլ է տալիս հետապնդել մարդկանց` զինվորական հանցագործությունների համար:
Միևնույն ժամանակ նա ասել է.ես վստահ եմ, որ մենք պետք է աշխատենք Թուրքիայի և ԵՄ երկրների միջև հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Եթե մենք ուզում ենք ցույց տալ, որ մահմեդականները, քրիստոնյաները, հրեաները, հնդիկները կարող են ապրել միասին, ապա հիմնականում մահմեդականներով բնակեցված Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ը ճիշտ որոշում է:
Վարչապետն նշել է, որ Թուրքիայի հետ ավելի սերտ հարաբերությունների զարգացումը բխում է ԵՄ անդամ բոլոր երկրների շահերից:
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ամփոփել է 2011թվականը.
ՀՔԾ քննիչների վարույթում քննվել է 193 քրեական գործ:
Խորհրդակցությունը նախագահել է ՀՔԾ պետի տեղակալ Մ. Մաթեւոսյանը: Տարեկան աշխատանքների ամփոփման զեկույցով հանդես է եկել ՀՔԾ պետ Անդրանիկ Միրզոյանը:
Ըստ նրա ներկայացրած տվյալների` 2011թ. ընթացքում ՀՔԾ քննիչների վարույթում քննվել է 193 քրեական գործ, որոնցից 69-ը՝ 131 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: Կասեցվել է` 4-ը, կարճվել՝ 41-ը, միացվել՝ 14-ը, ուղարկվել այլ մարմին` 44-ը, անավարտ է մնացել՝ 21-ը:
Ավարտված քրեական գործերով պատճառված 4 մլրդ 786 մլն 429 հազար 882 դրամ վնասից նախաքննության ընթացքում ռեալ վերականգնվել է 908 մլն 711 հազար 882 դրամը կամ 22,7 տոկոսը: (Ի դեպ, արձանագրված 4.7մլդ վնասից 3.9 մլդ գոյացել է չորս քրեական գործերով, որոնցով դատի է տրվել 18 անձ:
Եթե նկատի ունենանք, որ վնասի վերականգնման եւ քաղհայցի ապահովման նպատակով մեղադրյալների գույքի վրա քննիչների կողմից 3 միլիարդ 358 միլիոն դրամի հաշվարկով կալանք է դրվել, ապա վերականգնումը կազմում է 99.9 տոկոս:
Ավարտված գործերով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանքները վերացնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար ՀՀ քր. դատ. օր-ի 200-րդ հոդվածի կարգով ներկայացվել է 14 միջնորդագիր:
Վարույթում քննված 193 քրեական գործից 58-ը եղել է կոռուպցիոն բնույթի, որոնցից` 23-ը՝ 47 անձի նկատմամբ (33-ը` պաշտոնատար անձ), մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան:
Դատի տրված 33 պաշտոնատար անձանցից ըստ բնագավառների եւ զբաղեցրած պաշտոնների եղել են՝
1. ոստիկանության աշխատակիցներ՝ 16-ը,
2. ՊԵԿ աշխատակիցներ` 4-ը,
3. ՏԻՄ (մարզպետարանի) աշխատակիցներ` 4-ը,
4.ՔԿՀ աշխատակիցներ՝ 2-ը,
5. ԱԻՆ աշխատակիցներ՝ 2-ը,
6. ԱԱԾ աշխատակից՝ 1-ը,
7. «Հայինկասացիայի» աշխատակիցներ`4-ը,
Ընդ որում, քննվել եւ մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել բազմադրվագ հասարակական մեծ հնչեղություն ստացած քրեական գործեր, որոնցից են, օրինակ, «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի նախագահ Արմեն Թադեւոսյանի եւ Ոստիկանության ՊՊՎ Մաշտոցի բաժնին կից պահպանության բաժնի տեղակալ Լուսաբեկ Սամվելյանի կողմից 2007-2011թթ. ընթացքում խարդախությամբ` մի շարք քաղաքացիների առանձնապես խոշոր չափի գույքը հափշտակելու վերաբերյալ քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ինչպես հիշյալ անձանց, այնպես էլ մյուսների կատարած հանցագործությունների բազմաթիվ դրվագներ: Ձեռք բերված ապացույցների հիման վրա քրեական գործի նյութերով հարուցվել են մի քանի գործեր:
Նախաքննությամբ պարզվել է, որ Արմեն Թադեւոսյանը եւ Լուսաբեկ Սամվելյանը «Նորաշեն 2007» սպառողական կոոպերատիվի կողմից կառուցվող` Երեւան քաղաքի Գեւորգ Չաուշի 14/3 շենքից, Բաբաջանյան 25/1 եւ Նորաշեն 37 հասցեներում կառուցվելիք շենքերից բնակարաններ տրամադրելու պայմանագրեր են կնքել բազմաթիվ քաղաքացիների հետ, այդ պատրվակով նրանցից ստացել ու հափշտակել են առանձնապես խոշոր չափի գումարներ, իսկ բնակարաններն հետագայում իրացրել այլ անձանց:
Խաբեության ու վստահությունը չարաշահելու եղանակով՝ բնակարաններ վաճառելու եւ ավտոմեքենաներ տարաժամկետ վճարման պայմանով գնելու պատրվակներով հափշտակվել է բազմաթիվ քաղաքացիների` ընդհանուր 2 մլրդ 475 մլն 425 հազար 269 դրամ արժողությամբ գույքը, չարամտորեն խուսափել են 50 մլն 784 հազար 820 դրամ հարկերը վճարելուց:
Նախաքննության ընթացքում վերականգնվել է ընդհանուր առմամբ շուրջ 663 մլն 158 հազար300 դրամի կամ 1 մլն 746 հազար դոլարի վնաս: Արգելանք է դրվել նաեւ 2 մլրդ 865 մլն 243 հազար դրամ եւ 291 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ գույքի վրա:
2011թ. դեկտեմբերի 20-ին քրեական գործը՝ 6 անձի վերաբերյալ ուղարկվել է Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Կոռուպցիոն բնույթի հանցագործության դասական օրինակ հանդիսացող մեկ այլ քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ճանապարհային ոստիկանության տնտեսական բաժանմունքի պետ Արա Լեւոնյանը, նույն բաժանմունքի տեխնիկ Սամվել Մախմուրյանը եւ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Ստեփան Կարախանյանը ՃՈ պետ Մարգար Օհանյանի հանձնարարությամբ 2009 թվականի հունվարից 2011 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում բենզինի ելքի կարգադրություններով, բաշխման քարտերով եւ ծախսի վերաբերալ ամսական հաշվետվություններով ցույց են տվել եւ ձեւակերպել, թե ՃՈ հիշյալ սպայական գումարտակներին հատկացվել ու ծախսվել է 2 մլն 480 հազար720 լիտր բենզին, սակայն փաստացի բաշխել են ընդամենը 1 մլն 906 հազար 300 լիտր, իսկ տարբերություն կազմող, 197 մլն 3 հազար 60 ՀՀ դրամ արժողությամբ 574 հազար 420 լիտր բենզինը կտրոնների տեսքով հանձնել են վերջինիս, որը նա յուրացրել է: Կատարած հանցանքի համար մեղադրանքներ են առաջադրվել 4 անձի եւ գործն ուղարկվել է դատարան:
Կան նաեւ այլ օրինակներ: Այդուհանդերձ՝ Հատուկ քննչական ծառայությունը համոզված է, որ կոռուպցիայի հաղթահարումը հանդիսանում է տնտեսական եւ սոցիալական զարգացման կարեւոր գրավական, այն պահանջում է իրավապահ մարմինների համատեղ եւ ներդաշնակ աշխատանք: ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին իր պատրաստակամությունն է հայտնում աջակցել եւ համագործակցել խնդրո առարկայով զբաղվող մյուս պետական մարմինների հետ ՀՀ կառավարության սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրով նախատեսված կոռուպցիայի դեմ պայքարին:
«Կատարված դրական աշխատանքների հետ մեկտեղ` Հատուկ քննչական ծառայության աշխատանքներում, անշուշտ, կան ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ բնույթի որոշակի թերություններ ու չլուծված խնդիրներ, որոնք, ցավոք, կրում են շարունակական բնույթ եւ գրեթե մնացել են անփոփոխ: Մասնավորապես՝ առանձին դեպքերում լինում են քրեական գործերով նախաքննության ձգձգումներ կամ հանցագործություն ծնող պատճառների ոչ լիարժեք բացահայտում»,- նշել է Միրզոյանը:
«Հայ Յեղափոխական Դաշնակցություն»,«Ժառանգություն» և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները համատեղ դիմել են Ազգային Ժողովի նախագահ Սամվել Նիկոյանին և պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանին` խնդրելով խորհրդարանական լսումներ հրավիրել ամբողջությամբ համամասնական ընտրակարգով ընտրություններ անցկացնելու հարցի վերաբերյալ:
Դիմումը ստորագրել են ՀՅԴ-ից` Արտյուշա Շահբազյանը, Ժառանգությունից` Լարիսա Ալավերդյանը, ԲՀԿ-ից` Արամ Սաֆարյանը:
ԺԿ նախագահ Տիգրան Կարապետյանին շարունակում է նյարդայնացնել սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն իր վերլուծություններով, որտեղ ցավոք, ոչ իր, ոչ իր կուսակցության համար երբևէ, տեղ չի լինում:
Նա մի անգամ իր դժգոհությունն էր հայտնել, Ադիբեկյանին անվանելով ահավոր Սուտիբեկյան, ինչն էլ մի տեսակ «կպավ» սոցիոլոգին: Այսօր նա ավելի առաջ է գնացել բացահայտելով, որ Ադիբեկյանը երկաթգծում պրավադնիկ է եղել:
«Սոցիոմետր»-ի առաջիկա սոցհարցումների վերաբերյալ Տիգրան Կարապետյանը Tert.am-ին ասել է. «Հենց ընտրությունները գալիս են, նա միշտ ճշտին մոտիկ բաներ է ասում, բայց ինքը սոցիոլոգ չի, ինքը քաղաքական պատվեր է կատարում»:
Ադիբեկյանն էլ, ի պատասխան բացատրել է, թե որտեղից է գալիս Կարապետիչի ինֆորմացիան. Տիգրան Կարապետյանի հիշողությունը վատ է, քանի որ ինքը դպրոցական տարիներին «Պատանի տեխնիկների» կայան հաճախելով՝ եղել է Մանկակական երկաթգծի խորհրդի նախագահը: Ինչ վերաբերում է իր սոցիոլոգ լինել-չլինելուն, ապա Ադիբեկյանն տեղեկացրել է, որ ինքը սոցիոլոգի իր որակավորումը ստացել է ԽՍՀՄ ատեստացիոն հանձնաժողովի կողմից և Մոսկվայի սոցիոլոգիայի ինստիտուտի կողմից ունի կիրառական սոցիոլոգիայի գծով աստիճան: «Իսկ ինքը ով ա, ես չգիտեմ»,-ասել է Ադիբեկյանը: Նրա հիշողությունն էլ պարզվում է մի բան չէ, թե չէ կհիշեր, որ Կարապետիչն էլ ժամանակին կայարանի մերձակայքում այդքան էլ պատվաբեր գործով զբաղվելիս չի եղել:
Հ.Գ. Ի դեպ երկաթգծի կայարանում պարվադնիկ է աշխատել նաև իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, որը չի էլ թաքցնում այդ, և դրանից վատ չի զգում:
Օրերս արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն ասաց, թե` Հայաստանում կա 104 ցմահ դատապարտյալ, ինչը բավական մեծ թիվ է երկուսուկես միլիոնանոց բնակչության համար: Այս արտահայտությունը բավականին ոգևորել է թե ցմահներին, թե նրանց հարազատներին, թե իրավապաշտպան կառույցներին:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը դատապարտված անձանց խնդիրների վերաբերյալ քննարկման ժամանակ ասաց, թե սա մի նախադասություն է, որը վաղուց էին սպասում լսել:
Սակայն Իշխանյանը խնդիրների իրավական լուծման առումով, տեղաշարժեր է ակնկալում:
«Հայաստանում ազատազրկվածների նկատմամբ վերաբերմունքը երկակի է: Նախկինում նրանց իրավունքների պաշտպանությունը ընդհանրապես չգիտես` ինչպես էր ընկալվում: Հիմա, իհարկե, որոշ փոփոխություններ նկատվում են, սակայն դրանք բավական չեն»,- հայտարարեց Իշխանյանը:
Նրա համոզմամբ` նախորդ տարվա ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները ստեղծել են գործերի վերանայման հիմքեր, ինչն էլ
ցմահ դատապարտյալների հարցում օրենսդրական ճկուն մեխանիզմներ ստեղծելով և գործերի վերանայմամբ հնարավոր կդարձնի էականորեն լուծել խնդիրը:
Իրավաբան Ռոբերտ Ռևազյանը հիշեցրեց, որ Քրեական օրենսգրքում փոփոխությունների իրականացման փուլում, գլխավոր դատախազն ինքն էր ասում, որ պատժաչափի վերին շեմը 15 տարի լինելու հետևանքով շատերին ստիպված են ցմահ ազատազրկել, սակայն այսօր դատախազությունը գործերի վերանայման առումով ոչ մի քայլ չի ձեռնարկում:
Համեմատելով տարբեր երկրներում առկա իրավիճակը` ցմահ ազատազրկվածների հարցերով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամ Զարուհի Մուրադյանն էլ իր հերթին ասաց, որ հիմնականում ցմահ դատապարտվում են սերիական մարդասպանները և մանկապիղծները, սակայն Հայաստանի 104 ցմահ դատապարտվածների թվում այդպիսիք չկան:
Հարություն Առաքելյանը իր հերթական` թվով 7-րդ «բաց ֆաքսն» է ուղարկել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին.
«Պարոն վարչապետ, այս «բաց ֆաքսը» ընդունեք որպես նախորդ «բաց ֆաքս-6»-ի շարունակություն, քանի որ իմ ուսումնասիրությունների արդյունքում հարցից հարցեր են առաջանում:
Խոսքը վերաբերում է Հնդկական օվկիանոսում գտնվող Սեյշելյան կղզիներում անհայտ անձանց կողմից գրանցված NUMARD TRADING LTD ընկերության և «Նաիրիտ» գործարանի «բարդ» հարաբերություններին:
Եվ այսպես: Դեռևս 2009թ. հայաստանյան լրատվամիջոցները մատնանշում էին այն շրջանառվող լուրերը, որ «Նաիրիտ» գործարանը մեծ ցանկություն է ցուցաբերում «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 40 տոկոս բաժնետոմսերը ձեռք բերելու հարցում և այդ կապակցությամբ նամակով դիմել է կառավարությանը: Իսկ մինչ այդ 2008թ. 90 տոկոս մասնավոր բաժնեմաս ունեցող «Նաիրիտ» գործարանը շուրջ 4,2 միլիարդ դրամի դատ էր շահել 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի հանդեպ:
Իմ ուսումնասիրությունների արդյունքում պարզվեց, որ այդ պարտքն առաջացել է Չինաստան առաքված կաուչուկի արտադրության համար նախատեսված հոսքագծի պատճառով: Զարմանալին այն է, որ այդ հոսքագիծը (ոչ լիակազմ) գնահատվել է 14 միլիոն դոլար, իսկ «Ռայնովիլ փրոփերթի լիմիթեդ»-ին «Նաիրիտ» գործարանը «վաճառելու» ժամանակ այդ նույն հոսքագծից գործարանում կար ևս երկուսը:
Այսինքն, եթե ամբողջ գործարանը վաճառվել է 40 միլիոն դոլարով, ապա միայն այդ երկու հոսքագծի արժեքը կազմում է 28 միլիոն դոլար, այն դեպքում, երբ կաուչուկի արտադրամասը (որտեղ տեղակայված են հոսքագծերը) կազմում է գործարանի ընդհանուր արժեքի շուրջ 10 տոկոսը: Այստեղ պարզ հետևություն կարելի է անել, որ ոչ լիակազմ մեկ հոսքագիծը չէր կարող արժենալ 14 միլիոն դոլար կամ գործարանն է «վաճառվել» շատ էժան գնով: Խորանալով 4,2 միլիարդ պարտքի գոյացման հարցում, պարզեցի, որ զավեշտալի իրողություն է կատարվել դատավարության ընթացքում:
«Նաիրիտ» գործարանը որպես հայցի պահանջի հիմնավորում դատարանին է ներկայացրել միայն իր կողմից` որպես վաճառող ստորագրած հաշիվ-ապրանքագիր, որն ստորագրված չէր եղել գնորդի` «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի կողմից: Վերջինիս ղեկավարությունը համաձայն չի եղել այդ հաշիվ-ապրանքագրում նշված հոսքագծի արժեքին` համարելով, որ այն մի քանի անգամ գերազանցում է նույն հոսքագծի իրական արժեքը:
Փաստորեն ստացվում է, որ ցանկացած ոք իր երևակայությունը և ագահությունը համատեղելով կարող է միակողմանի հաշիվ-ապրանքագիր գրել, մտնել դատարան և դատ շահել, իսկ դատարանն էլ ինչ-ինչ դրդապատճառներից ելնելով կարող է հաշիվ-ապրանքագիրն ընդունել հիմք, որոշում կայացնել ընդդեմ պետական ձեռնարկություն հանդիսացող «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի դեմ:
Զարմանալի է նաև, որ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 100 տոկոսանոց բաժնետեր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը որևէ քայլ չի կատարել իր շահերը պաշտպանելու համար` չի բողոքարկել վերին դատական ատյաններում այս անօրինական վճիռը:
Այս ամենի մեջ տարօրինակ է նաև այն, ինչպես նշել էի «ֆաքս-6»-ում, որ ՀՀ ֆինանսների նախարարը նամակ է գրում և գումար է հատկացնում «Նաիրիտ» գործարանում 3,5 տոկոս բաժնեմաս ունեցող ՀԱՅԳԱԶԱՐԴ ՓԲԸ-ին NUMARD TRADING LTD օֆշորային ընկերության հանդեպ դատում պարտված բաժնետիրոջ շահերը պաշտպանելու համար, իսկ այս դեպքում` 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Նաիրիտ-2» ՓԲԸ պարագայում որևիցե քայլ չի ձեռնարկում պետական ունեցվածքը պաշտպանելու համար:
Իմ խորին համոզմամբ, այս ամենի իմաստը արհեստական պարտք գոյացնելն էր, որի նպատակը պարզվեց այն ժամանակ, երբ «Նաիրիտ» գործարանը` ի դեմս Վահան Մելքոնյանի, գրությունով դիմեց ՀՀ վարչապետին` առաջարկելով պետական «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն 4,2 միլիարդ դրամ արհեստածին պարտքի դիմաց հանձնել 90 տոկոս մասնավոր «Նաիրիտ» գործարանին: Այդ հարցի հետ կապված նաև որոշվել էր ստեղծել հասարակական կարծիք, իրականացվել էր քարոզչություն և հարցը նույնիսկ քննարկվել էր ՀՀ Նախագահին առընթեր Հանրային խորհրդի ենթահանձնաժողովում, որը նախագահել էր Վազգեն Սաֆարյանը, իսկ հանձնաժողովի եզրակացությունը այդպես էլ մնաց մամուլից գաղտնի:
Վերադառնալով նախատեսված գործարքի բուն նպատակին` ցանկանում եմ նշել, որ ինձ համար պարզ դարձավ, որ «Նաիրիտ» գործարանը դառնալով «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի սեփականատեր, մեխանիկորեն դառնալու էր հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկության 40 տոկոս բաժնետեր: Սակայն հայաստանյան լրատվամիջոցները երբ սկսեցին անդրադառնալ այս պատմությանը, չմոռանալով մատնանշել Չինաստանում ՀՀ դեսպան` ՀՀ վարչապետի եղբոր նախապատրաստական գործունեությունը այս հարցում, այս գործարքը սառեցվեց:
Բայց հետագայում «Նաիրիտ» գործարանի ղեկավարությունը չհրաժարվեց իր «նախաձեռնությունից»` կազմակերպելով առավել զավեշտալի քայլ, որին անդրադարձել եմ իմ «Բաց ֆաքս-6»-ում: Ինձ համար ակնհայտ է, որ եթե չլիներ ՀՀ ֆիննախի կողմից կազմված Միջանկյալ ակտը, ապա Վահան Մելքոնյանի նկրտումները կյանքի կկոչվեին հետևյալ կերպ` «Նաիրիտ» գործարանը չկարողանալով կատարել 4,9 միլիարդ դրամի պարտավորությունը NUMARD TRADING LTD օֆշորային ընկերության հանդեպ, «ստիպված» էր լինելու «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 4,2 միլիարդ դրամի ունեցած պարտավորությունը «Նաիրիտ» գործարանին պարտքի զիջման պայմանագրով զիջել NUMARD TRADING LTD օֆշորային ընկերությանը, որի արդյունքում «Նաիրիտ-2» ՓԲԸ –ը պարտք կլիներ օֆշորային ընկերությանը 4,2 միլիարդ դրամ:
Նաև հաշվի առնելով, որ «Նաիրիտ-2» ՓԲԸ-ն չէր կարողանալու այդ պարտքը մարել և նրա միակ ակտիվը հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկության 40 տոկոս բաժնեթղթերն է, ապա պարզ է դառնում, որ Հնդկական օվկիանոսում գտնվող Սեյշելյան կղզիներում անհայտ անձանց կողմից գրանցված NUMARD TRADING LTD–ն դառնալու էր Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկության 40 տոկոսի բաժնետեր:
Եթե գործարքն իրականություն դառնար, ապա պետությունը ստիպված պետք է լիներ կամ մարել «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի 4,2 միլիարդ դրամի պարտավորությունը, կամ ստիպված պետք է համաձայնվեր հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկության 40 տոկոս բաժնեթղթերն հանձնել NUMARD TRADING LTD օֆշորային ընկերությանը:
Ահա ողջ իրողությունը…
Այժմ կներկայացնեմ հարցեր, որոնց պատասխանը իրավապահների համար ցանկալի կլինի լսել հենց ՀՀ վարչապետից.
-արդյո՞ք միակողմանի ստորագրված հաշիվ-ապրանքագրի հիման վրա կայացված դատական վճիռը դատավարության ընթացքում կարելի՞ է դիտարկել որպես նախադեպ.
-արդո՞ք դատավորը պարտավոր չէր նմանատիպ ոչ հիմնավոր գործը վերադարձնել հայցատիրոջը կամ գոնե դատավարության ընթացքում նշանակեր ապրանքագիտական-փորձագիտական քննություն և ստանար եզրակացություն` հոսքագծի իրական արժեքի վերաբերյալ.
-արդյո՞ք Չինաստանում ՀՀ դեսպան ձեր եղբայրը երբևիցե առնչություն ունեցել է հայ-չինական «Նաիրիտ-Շանսի» համատեղ ձեռնարկությանը»:
-
-
04.05.2024 | 12:10
ՀՀ-ում ոչ մի ՄԻՊ այսքան սիրված չի եղել իշխանության կողմից․ Իրավապաշտպան -
06.05.2024 | 03:10
Մեկ է՝ վերջում Մանուկյանին, Քոչարյանին, Սարգսյանին, բանանի Միհրանին, Վանեցյանին են բերելու ցույց տան -
01.05.2024 | 03:10
Փաշինյանը Հայաստանի խնդիրները կեղծորեն բարդում է 1915 թվականի ցեղասպանության հոգեցնցման վրա -
03.05.2024 | 02:10
Գործող ռեժիմն ընդամենը սգո ծառայություններ է մատուցում. Ստեփան Դանիելյան -
06.05.2024 | 12:10
Ո’չ երաշխավոր կա, ոչ պատերազմից խուսափելու երաշխիք` հանձնելուց` պատերազմ, չհանձնելուց` պատերազմ. Բագրատ Սրբազան -
06.05.2024 | 01:10
ՆԱՏՕ-ն սահմանել է 2 կարմիր գիծ, որոնց հատման դեպքում, կմիջամտի Ուկրաինայի հակամարտnւթյանը -
02.05.2024 | 01:10
Հաղթանակը մերն է լինելու․ Մեդվեդևը մայիսի 1-ի շնորհավորանքում ծաղրել է Զելենսկուն -
02.05.2024 | 02:10
«Ես գողական կյանքով ապրող եմ, պարտքի մնացած գումարը ինձ պետք է տաք». Գեղարքունիքի բնակիչը սպառնացել է ընտանիքին -
02.05.2024 | 03:10
Լատվիայի ԱԳ ղեկավարը հայտնել է, որ Ուկրաինան ստացել է արևմտյան զենք՝ Ռուսաստանին հարվածելու թույլտվությամբ. Զախարովան պահանջել է այդ երկրների ցանկը -
01.05.2024 | 02:10
Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.