17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...13.05.2024 | 14:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով ...13.05.2024 | 13:10
Փաշինյանին մեղադրում են Հայոց ցեղասպանությունը ժխտող թեզեր տարածելու մեջ...13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը...13.05.2024 | 12:10
Ինչ ունենք այս պահին13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ)...13.05.2024 | 11:04
Ովքեր չեն կարող լինել վարչապետի թեկնածու. շարժման առաջնորդը ներկայացրեց պահանջնե...11.05.2024 | 15:10
Սահմանազատումն իրականացվում է մեր պայմանների հիման վրա, և սա մեր հաջորդ հաղթանակ...11.05.2024 | 13:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ո...11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պա...11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գո...10.05.2024 | 15:10
Ես հավակնություն չունեմ, ոչ էլ կարծում եմ, որ ճիշտ է. Բագրատ սրբազանն իր վարչապե...10.05.2024 | 14:10
Փաշինյանը պատրաստվում է նոր զիջումների` հօգուտ Ադրբեջանի․ «Հրապարակ»...10.05.2024 | 13:10
Երեկվանից ՔՊ-ից որոշ կոնտակտներ իրենց նախաձեռնությամբ մեզ հետ են եղել․ Սուրեն Պե...10.05.2024 | 12:18
Վարչապետի թեկնածուն պետք է լինի Բագրատ Սրբազանը. Վարդան Օսկանյա...10.05.2024 | 12:09
Բագրատ Սրբազան. Արթմության զգացումը կա, այս բոլորն այլևս պետք է տեղափոխվի քաղաքա...09.05.2024 | 15:10
Արտառոց դեպք՝ Երևանում. Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հա...09.05.2024 | 14:10
ՀՀ-ի ամենաերկար թունելը․ ներկայացվել է Հյուսիս-հարավի 60կմ-ոց նոր ճանապարհահատվա...09.05.2024 | 13:10
Այս շարժումն իր էությամբ քաղաքական չէ, բայց այն կրում է քաղաքացիական ներգրավվածո...Հուլիսի 12-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի և ՀՀ ԱԱԾ սահմանային զորքերի «Բավրայի» հսկիչ անցագրային կետի ծառայողները համատեղ «Բավրայի» հսկիչ անցագրային կետի տարածքից բերման են ենթարկել 34-ամյա Սևակ Ա.-ին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2004 թ. մայիսի 21-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգքրի 205 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով (Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը):
Ս.թ. հուլիսի 13-ին Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված
օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դպրոցի տնօրենից 40.000
դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ
Լևոն Միքայելյանը:
Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների
տնօրենների առջև ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել
դպրոցներում ստուգումներ չիրականացնելու և խնդիրներ ստեղծելու սպառնալիքի
դիմաց:
Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ ԱԱԾ Մամուլի կենտրոն
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գի Տրուվըրուան (նստավայրը՝ Մոսկվա):
Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ: Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է նշել, որ հայ-բելգիական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և Հայաստանը շահագրգռված է այդ հարաբերությունները ԵՄ հիմնադիր անդամ Բելգիայի հետ առավել զարգացնելու գործում:
Հանրապետության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Բելգիայի իշխանություններին և ժողովրդին՝ անկախացումից ի վեր անցած 20 տարիներին մեր երկրին ցուցաբերած աջակցության, նաև բելգիահայ համայնքի նկատմամբ մշտապես բարյացակամ վերաբերմունքի համար: Սերժ Սարգսյանը երախտագիտությամբ է խոսել անցյալ դարասկզբին ցեղասպանությունից փրկված մեր հայրենակիցներին, ում սերունդներն այսօր կազմում են բելգիահայ համայնքի կորիզը, ապաստան տալու և ապրելու ու արարելու պայմաններ ստեղծելու մասին:
Նախագահն ընդգծել է նաև, որ Հայաստանը և հայ ժողովուրդը բարձր են գնահատում Բելգիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնապես ճանաչումը:
Դեսպան Գի Տրուվըրուան երկկողմ կապերի ամրապնդման գործում մեծապես կարևորել է Բելգիայի հայ համայնքի դերը՝ ընդգծելով, որ իր երկրում նաև այդ համայնքի շնորհիվ մեծ հարգանքով և համակրանքով են վերաբերվում հայ ժողովրդին և նրա հարուստ պատմությանն ու մշակույթին:
Հանդիպմանը երկուստեք կարևորվել է միջազգային կազմակերպությունների, ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում ևս հայ-բելգիական համագործակցության զարգացումը:
Երևանի և ղազախական քաղաքների միջև համագործակցության հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ-ում Ղազախստանի դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովի հանդիպման ընթացքում:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, առանձնակի կարևորելով հայ-ղազախական միջպետական հարաբերությունների շրջանակում համագործակցության և գործընկերության բարձր մակարդակը, նկատել է, որ չնայած երկու երկրների մայրաքաղաքների միջև այդ համատեքստում առկա ջերմ ու բարեկամական հարաբերություններին, այդուամենայնիվ երկուստեք փոխշահավետ համագործակցության տեսանկյունից դեռևս շատ անելիքներ կան:
«Վստահ եմ, որ երկու քաղաքների միջև համագործակցությունը պետք է դրվի առավել գործնական հիմքերի վրա, հատկապես հաշվի առնելով մի շարք ուղղություններով փոխշահավետ համագործակցություն ծավալելու այն ներուժը, որ առկա է թե Երևանում և թե Աստանայում: Մենք բազմիցս հայտարարել ենք, որ բաց ենք և պատրաստակամ փոխշահավետ ծրագրերի քննարկման ու դրանց կյանքի կոչման հարցում: Բարձր գնահատելով հայ-ղազախական հարաբերությունների ամրապնդման հարցում Ձեր անձնական ներդրումը, վստահ եմ, որ այս դեպքում էլ կանեք հնարավորը Հայաստանի և Ղազախստանի մայրաքաղաքների միջև համագործակցությունը ևս պատշաճ մակարդակի բերելու ուղղությամբ», նշել է Տարոն Մարգարյանը:
Դեսպանն իր հերթին, կարևորելով Աստանայի ղազախական քաղաքների և Երևանի միջև առավել գործնական հարաբերությունների հաստատման անհրաժեշտությունը, նշել է, որ իր լիազորությունների շրջանակում ըստ ամենայնի կնպաստի այդ հարաբերությունների հաստատմանն ու զարգացմանը։
Մի շարք լուրջ խնդիրներ են առաջացել Սևանա լճի, ափամերձ տարածքների վարձակալությունների և մի շարք այլ խնդիրների հետ կապված: Մեր մտահոգությունները փորձեցինք կիսել Սևանի հիմնահարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանի հետ, սակայն նա այս պահին բացակայում է հանրապետությունից և փոխանցեց, որ մոտ օրերս կլինի:
Իր մտահոգությունը հայտարարության տեսքով տարածել է նաև օբուսդմենը.
«Սույն թվականի հունիսի 15-ին ՀՀ կառավարությունը ներկայացրեց և ՀՀ Ազգային ժողովը ընդունեց օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով նախատեսվում է Սևանա լճից ջրի բացթողման տարեկան ծավալ 170 միլիոն խմ-ի փոխարեն սահմանել 320 միլիոն խմ: Այս կապակցությամբ Պաշտպանի գրասենյակում կազմակերպվեց կլոր սեղան-քննարկում պետական մարմինների և մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկման արդյունքում պարզ դարձավ, որ օրենսդրական նշված փոփոխությունների ընդունման գործընթացում հասարակական լսումներ չեն կազմակերպվել, և հետևաբար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ազդակիր համայնքին և հասարակության շահագրգիռ այլ անդամներին հնարավորություն չի ընձեռնվել մինչ օրինագծի ընդունումը արտահայտել իրենց դիրքորոշումը և որևէ կերպ ակնկալել դրա ներառումը օրինագծում: Հաշվի չեն առնվել օրենքի փոփոխությամբ Սևանի ավազանի էկոհամակարգի վերաբերյալ բնապահպանների ահազանգերը:
Միևնույն ժամանակ քննարկման բոլոր մասնակիցները կարևորել են գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգումը և գյուղացիների համար եկամտի աղբյուրի ապահովումը:
Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ հասարակայնության մասնակցության ապահովումը, որպես պետության պարտավորություն, նախատեսված է Օրհուսի 1998թ. կոնվենցիայով, համաձայն որի, յուրաքանչյուր Կողմ ապահովում է հասարակայնության մասնակցությունը վաղ փուլում, երբ բաց են բոլոր տարբերակների դիտարկման հնարավորությունները, և հասարակայնության մասնակցությունը կարող է արդյունավետ լինել: Անընդունելի է շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ սահմանված ընթացակարգային կանոնների անտեսումը, որի արդյունքում խախտվում են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման թափանցիկության, հանրային մասնակցության ապահովման սկզբունքները:
Կոչ ենք անում իրավասու բոլոր պետական մարմիններին որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթաց իրականացնել օրենքի անշեղ պահպանմամբ: Որպես օրենքի պահանջ հասարակության մասնակցության ապահովումն այս գործընթացներում իրականացնել հրապարակայնության, մատչելիության և թափանցիկության սկզբունքներին համապատասխան, ձևավորել քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցության մշակույթ և հրատապ միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը հասարակության համար անմատչելի դարձնող որոշումները և գործողությունները բացառելու ուղղությամբ»:
Հուլիսի 12-ին Հայաստանի ԱԻՆ Արարատի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունից գրությամբ ոստիկանության Մասիսի քննչական բաժանմունք են ստացվել Գետափնյա գյուղի գյուղապետարանում տեղի ունեցած հրդեհի դեպքի առթիվ նախապատրաստված նյութեր, ըստ որոնց՝ հրդեհի հետևանքով այրվել է համայնքի ղեկավարի աշխատասենյակի 3 աթոռը, շերտավարագույրները, վնասվել է 60 ք.մ. մակերեսով կախովի առաստաղը, քանդվել է համայնքի ղեկավարի աշխատասենյակը գրադարանից բաժանող միջնապատը:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նյութական վնասը կազմում է 1 մլն 25 հազար դրամ: Հրդեհի առաջացման պատճառը և հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր:
ԱԺ–ի դիմաց անցկացվող ակցիայի մասնակիցները պահանջում են արտահերթ նստաշրջան անցկացնել։
«Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանը, կոչ արեց ԱԺ խմբակցությունների պատգամավորներին օրենքով նախատեսված ընթացակարգով անհապաղ միջոցներ իրականացնել՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ուղղությամբ.«Համարում ենք, որ այն բոլոր պատգամավորները, որոնք իրենց ստորագրությունը չեն դնի արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի տակ, նպաստած կլինեն Հարսնաքարի գործի կոծկմանը, Ռուբեն Հայրապետյանի պատգամավորական մանդատի և անձեռնմխելիության պահպանմանը
Սանասարյանը չնայած ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի տեղեկությանը թե՝ ԲՀԿ պատգամավորների մեծ մասը Հայաստանում չէ, պնդել է. «ԱԺ պատգամավորների արձակուրդը սկսվում է հուլիսի 15–ից։ Եվ քանի–որ նրանք այս պահին գործուղման չեն, պահանջում ենք վերադառնալ Հայաստան և անհապաղ իրականացնել ՀՀ քաղաքացիների պահանջը»։
Հիշեցնենք որ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որում ողջունելով ԱԺ արտակոալիցիոն 4 խմբակցությունների՝ ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիելու նախաձեռնությունը, Աժ պատգամավորներին կոչ էր արել միանալ նախաձեռնությանը. <Այսօր ԱԺ-ում ընթանալու է արտահերթ նստաշրջան հրավիրելու նախագծի ստորագրման գործընթացը, ուստի բոլոր քաղաքացիներին կոչ ենք անում ժ. 13:00 մասնակցել ԱԺ-ի մոտ կայանալիք ակցիային:
Ձեր մասնակցությունը շատ կարևոր է»։
Այս պահի դրությանմբ արտահերթ նստաշրջան անցկացնելու նախաձեռնության փաստաթղթի տակ ստորագրել է 18 պատգամավոր։
Վարդան Օսկանյան, ԲՀԿ
Տիգրան Ուրիխանյան, ԲՀԿ
Արծվիկ Մինասյան, ՀՅԴ
Էլինար Վարդանյան, ԲՀԿ
Վահան Հովհաննիսյան, ՀՅԴ
Ստեփան Մարգարյան, ԲՀԿ
Ստեփան Դեմիրճյան, Հայ ազգային կոնգրես
Նիկոլ Փաշինյան, Հայ ազգային կոնգրես
Արամ Մանուկյան, Հայ ազգային կոնգրես
Լյուդմիլա Սարգսյան, Հայ ազգային կոնգրես
Լևոն Զուրաբյան, Հայ ազգային կոնգրես
Ռուբեն Հակոբյան, «Ժառանգություն»
Ալեքսանդր Արզումանյան, «Ժառանգություն»
Զարուհի Փոստանջյան, «Ժառանգություն»
Հրանտ Բագրատյան, Հայ ազգային կոնգրես
Գագիկ Ջհանգիրյան, Հայ ազգային կոնգրես
Արմեն Ռուստամյան, ՀՅԴ
Մարդու իրավունքների պաշտպանը եռամսյակային ամփոփում է ներկայացրել ՀՀ վարչապետին` Ոստիկանությունում և բանտերում խոշտանգումների ու դաժան վերաբերմունքի մասին ։
Այն ներկայացնում ենք ստորև.
«Մեծարգո պարոն վարչապետ, հանդիսանալով խոշտանգումների կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը, մի շարք հասարակական կազմակերպությունների հետ համատեղ, մշտական դիտարկումներ են իրականացնում քրեակատարողական հիմնարկներում, զորամասերում, ոստիկանական հիմնարկներում և այլ անազատության կամ սահմանափակ ազատության վայրերում։ Սույն թվականի մարտ-ապրիլ ամիսներին ավելի քան 30 այցելություններ են իրականացվել նշված փակ և կիսափակ հաստատություններում։
Այցելությունների ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնք կրում են շարունակական բնույթ և որոնց վերացման ուղղությամբ բավարար քայլեր չեն ձեռնարկվել համապատասխան մարմինների կողմից։ Այսպես, ոստիկանությունում հաճախ խախտվել են բերման ենթարկված, հրավիրված կամ ձերբակալված անձանց պահման ժամկետները:
Գրանցվել են ոստիկանության աշխատակիցների կողմից վատ կամ անմարդկային վերաբերմունքի դրսևորման դեպքեր, մասնավորապես՝ հոգեբանական ճնշում, էլեկտրական շոկի կիրառում, դաժան ծեծ և այլ անմարդկային վերաբերմունք: Այս ամենի մասին մեր մշտադիտարկման խմբին հայտնել են ազատազրկվածները։ Առանձին դեպքերում ոստիկանության բաժանմունք բերման ենթարկված անձինք զրկված են եղել պաշտպան ունենալու իրավունքից: Բողոքներ են արձանագրվել ձերբակալված անձանց հարազատներին նրանց ձերբակալման մասին տեղեկացնելու օրենքով սահմանված ժամկետների խախտումների մասին:
Ազատազրկման վայրերում հաճախ չի անցկացվել պատշաճ բուժզննություն։ Արձանագրվել են դեպքեր, երբ բուժանձնակազմը չի գրանցել ազատազրկվածների մոտ հայտնաբերված մարմնական վնասվածքները: Բուժսպասարկման վիճակը շատ դեպքերում նույնպես բավարար չի եղել: Մասնավորապես, առկա են բուժանձնակազմի համալրվածության, համապատասխան բուժսարքավորումների և անհրաժեշտ դեղամիջոցների բացակայության, ինչպես նաև բժշկական փաստաթղթերի ոչ պատշաճ լրացման խնդիրներ: Գերբնակեցումը որոշ բանտերում հասնում է 50%-ի։ Խցերը գերծանրաբեռնված են։ Խցերում 15-16 հոգու համար նախատեսված է 12 մահճակալ, ազատազրկվածները քնում են հերթով։
Հոգեբուժարաններում ծայրահեղ վատ կենցաղային պայմաններ են: Անբավարար պայմաններ են արձանագրվել նաև որոշ զորամասերում։ Մանկատներում, հատուկ դպրոցներում, տուն-ինտերնատներում իրականացվում է ոչ կանոնակարգված բուժսպասարկում։
Խնդրում ենք Ձեր միջամտությունը վերոնշյալ խնդիրների լուծման կապակցությամբ ՀՀ ոստիկանությանը, ՀՀ արդարադատության նախարարությանը, ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ պաշտպանության նախարարությանը և այլ իրավասու մարմիններին համապատասխան հանձնարարականներ տալու, ինչպես նաև այդ մարմինների կողմից Ձեր հանձնարարականների կատարման մասին հանրությանը ներկայացնելու առումով։
Այսուհետ ևս Ձեզ ամփոփ կներկայացվեն մեր մշտադիտարկումների արդյունքում ստացված տեղեկությունները եռամսյակային հաշվետվությունների միջոցով»:
Այսօր` հուլիսի 13-ին, ոստիկանները հայտնաբերել են 2011թվականի ապրիլի 1-ից հետախուզման մեջ գտնվող Լոռու մարզի Վարդաբլուր գյուղի բնակիչներ՝ Անանյան եղբայրներին: Եղբայրները հետախուզվում էին մեկ տարի առաջ Արագածոտնի մարզում առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեղադրանքով: Նրանք զինված մտել էին Երևան-Էջմիածին ավտոճանապարհին Վահե Միրզոյանին պատկանող բենզալցակայան, որտեղից գողացել էին 500 լ դիզվառելիք և բենզին: Բենզալցակայանի սեփականատերը եղբոր հետ իր Mitsubishi Pajero IO մակնիշի ավտոմեքենայով հետապնդել էր գողություն կատարողներին, ովքեր «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենայով դիմել էին փախուստի:
Հետապնդման ժամանակ Պռոշյան գյուղի մոտ գողություն կատարող անձինք կրակել էին իրենց հետապնդողների ուղղությամբ, ինչի արդյունքում մահացել էր Mitsubishi Pajero IO-ի վարորդ Գարիկ Միրզոյանը, իսկ Վահե Միրզոյանը վիրավորվել էր:
Գողությունը կատարել են երեք եղբայրները, որոնցից Ռուստամ Անանյանը ձերբակալվել էր դեպքից անմիջապես հետո, իսկ մյուս երկուսը՝ 32-ամյա Դավիթ և 21-ամյա Գևորգ Անանյանները 2011թ-ից գտնվում էին հետախուզման մեջ: Այսօր նրանք ևս ձերբակալվեցին:
Հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 6-րդ, 7-րդ, 11-րդ կետերով (սպանություն՝ զուգորդված մարդուն առևանգելով կամ պատանդ վերցնելով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով), 177 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (գողությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, բնակարան կամ շինություն ապօրինի մուտք գործելով) 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռքբերելը, իրացնելը, պահելը) հատկանիշներով:
Վիտալի Բալասանյանի նախընտրական շտաբը հայտարարություն է տարածել: Ըստ նրանց` ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահը խախտում է ընտրական օրենսգիրքը:
Հայտարարության մեջ ասվում է.
«ԼՂՀ նախագահի ընտրությունների հետ կապված արցախյան որոշ պաշտոնյաներ ակտիվ գործունեություն են սկսել Ֆեյսբուք սոցիալական ցանցում: Նրանցից է ԼՂՀ Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, ով ֆեյսբուքի իր էջում տարածում է նախագահի թեկնածու Բակո Սահակյանի քարոզչական նյութերը և հանդես գալիս այս թեկնածուի օգտին նախընտրական քարոզչությամբ:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ընտրական օրենսգրքի 19-րդ հոդվածի 4-րդ կետի երկրորդ մասով դատավորներին, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, դատախազության մարմինների աշխատակիցներին (ծառայողներին), զինծառայողներին արգելվում է նախընտրական քարոզչություն կատարել և ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածել»:
-
-
11.05.2024 | 01:10
Արտաքին աշխարհից մեկուսացված՝ ես խորհելու շատ ժամանակ ունեմ․ Ռուբեն Վարդանյանի ուղերձը Բաքվի բանտից -
13.05.2024 | 02:10
Ովքե՞ր էին 24News-ի լրագրողին բռնության ենթարկող բերետավորները և ո՞ւմ հրահանգով էին գործում. հայտարարություն -
14.05.2024 | 02:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը -
11.05.2024 | 11:10
Բագրատ հոգևորականը ՔՊ-ից 1․5 ձայն էլ չի ստանա․ Անդրանիկ Քոչարյանը՝ իմփիչմենթի գործընթացի մասին -
13.05.2024 | 12:40
Այսօրվանից Երևանի մետրոպոլիտենը կաշխատի ժամը 07։00-ից մինչև 24:00-ը -
11.05.2024 | 12:10
Պետք է վերարտադրվեն այն սահմանները, որոնք գոյություն են ունեցել ԽՍՀՄ փլուզման պահին -
15.05.2024 | 02:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՀՀ վարչապետ -
13.05.2024 | 11:06
Ինքնագլորներով ու այլ միջոցներով փողոցներ են փակում. (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
16.05.2024 | 01:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.