22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...18.05.2024 | 12:10
Կիրանցեցիներին ասել են՝ պետք է լքեք ձեր տները. Գառնիկ Դանիելյան...18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ»...17.05.2024 | 15:10
Կիրանցում խնդիրներ ունենք. բայց մինչև այս պահը ինչ Հայաստանինն է՝ անցել է Հայաստ...17.05.2024 | 14:10
Տեսա Ղարաբաղում էլ մարդ չկա, եկա ՀՀ․ իմ միակ խնդիրը՝ արցախցիների հետ վերադարձն է...17.05.2024 | 13:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավ...17.05.2024 | 12:10
Լուկաշենկոն, այցելելով իր եղբորը՝ Ալիևին, հիշել է «ձեր ազատագրական պատերազմի» նա...17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հ...16.05.2024 | 15:10
Եթե նոր սահմանագիծ ստեղծենք, դա կլինի էսկալացիայի և ռազմական բախումների հարատև ա...16.05.2024 | 14:10
Եթե սա է լեգիտիմությունը… ծիծաղելի է16.05.2024 | 13:10
Եթե կամուրջն Ադրբեջանին անցնի, նորակառույց դպրոցում ոչ մի աշակերտ դաս չի անելու...16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան...16.05.2024 | 11:10
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են Լեռնային Ղարաբաղի գերեվարված նախկին առա...15.05.2024 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոսն առաջնորդում է Փաշինյանին հեռացնելու և Հայաստանը փրկելու ջան...15.05.2024 | 14:10
Ժամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայ...15.05.2024 | 13:10
Փաշինյանը ցանկանում է՝ Հայաստանը 2024 թվականին դառնա ԵՄ անդամ...15.05.2024 | 12:10
Սա մարող շարժում է և այսպիսի շարժումներ վերջին տարիներին շատ ենք տեսել. Փամբուխչ...15.05.2024 | 11:10
Ռուս սահմանապահները հսկում են ՀՀ սահմանը Թուրքիայի և Իրանի հետ, Զվարթնոցի սահման...14.05.2024 | 15:10
Պուտինը հեռացրել է Շոյգուին կոռուպցիայի եւ պատերազմն արդյունավետ վարել չկարողանա...14.05.2024 | 14:10
Բագրատ Սրբազանն Արման Բաբաջանյանին կոչ է արել պատմել իր կենսագրությունը...14.05.2024 | 13:10
Նկատել ենք, որ ռուս սահմանապահները հեռանում են Ներքին Հանդից․ համայնքապետ...14.05.2024 | 12:10
Նախևառաջ պետք է օգտվել ուղեղի անվճար ծառայություններից․ Արշակ արքեպիսկոպոս Խաչատ...14.05.2024 | 11:10
Ինչքան բռնաճնշումներն ավելացնեն, էդքան մարդկանց թիվն ավելանալու է. Գառնիկ Դանիել...Փիթի և Ջոլիի հարսանիքը կկայանա մեկ ամսից: Այնինչ Անջելինայի և սկեսուրի՝ Ջեյն Փիթի հետ հարաբերություններում լուրջ խնդիրներ են առաջացել:
Պատճառն այն է, որ Բրեդի մայրը, բաց նամակ է հրապարակել կենտրոնական թերթերից մեկում, որտեղ քննադատում է ԱՄՆ-ի նախագահին և նրա քաղաքականությունը, համասեռամոլների ամուսնությանն աջակցելու հարցում:
Անջելինա Ջոլին բարկացած է այն պատճառով, որ իր և սկեսուրի հայացքները չեն համընկնում: Դերասանուհին խնդրել է Բրեդին խոսել մոր հետ և համոզել նրան դադարեցնել հրապարակայնորեն հանդես գալը: Դերասանը կարծես խնդիր չի տեսնում մոր վարքագծում, և Անջելիային մնում է ինքնուրույն համոզել Ջեյնին` հրաժարվել նուրբ թեմաների շուրջ հայտարարություններ անելուց:
Հաստատվել է «Հայկական վարկածի» այն կանխատեսումը, ըստ որի մայիսի 4-ին Հանրապետության Հրապարակում հանրահավաքին պայթած փուչիկները լցված են եղել մեթան գազով:http://www.armversion.am/2012/05/05/%D5%A8%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A2%D5%B8%D6%81%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B4%D5%A5%D5%BB/
Փուչիկները, սովորաբար, լցնում են իներտ հելիում գազով, իսկ մեթանն, ի տարբերություն հելիումի, պայթյունավտանգ է, սակայն մի քանի անգամ էժան:
Ըստ Ոստիկանության հետաքննության գլխավոր վարչության ներկայացուցիչ Արսեն Ավագյանի` հետաքննության ընթացքում հաջողվել է պարզել, որ փուչիկները մասնավոր անձ է լցրել` սովորական գազի բալոնից, որը սովորաբար կիրառվում է գազալցակայաններում, այն էլ` ոչ թե հատուկ տարածքում, այլ սովորական բնակարանում:
Նշենք որ այս միասին մենք ևս գրել էինք:
Ավագյանն ասել է նաև, որ փուչիկներն այրվել են սովորական կրակայրիչից՝ այսինքն բաց կրակից, ոչ թե ծխախոտից, ինչպես ենթադրվում էր:
Իսկ թե ով է եղել փուչիկների պատվիրատուն և լիցքավորողը առայժմ անուններ չեն հրապարակվում:
Անցած շաբաթվա ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ։ Այդ խախտումների ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքապահների ուղղությամբ արձակվել է 1300-ից ավելի կրակոց:
ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության բաժնից հայտնում են, որ ԼՂՀ ՊԲ առաջապահ զորամասերը, հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն:
Հետաքրքրական է Թուրքիայի զինված ուժերու ընդհանուր հրամանատարության հայտարարությունը, ըստ որուն, Անկարա կհերքե թրքական հետախուզական օդանավին սուրիական ուժերու կողմե կործանված ըլլալը:
Դամասկոսը ամբաստանելե, պատերազմի սպառնալիքներ կատարելե եւ Սիրիայի հետ սահմանին վրա զորքերու կուտակում ապահովելե ետք, այժմ` այս հայտարարությունը, իբրեւ արդյունք քրեագիտական փորձաքննության:
Մինչ այդ, Անկարա եւ Դամասկոս իրարամերժ հայտարարություններ կկատարեին, ոչ թե օդանավի կործանման պատճառ հանդիսացող կողմին մասին, այլ կործանումի տուն տվող պատճառին հիմնավորումներուն շուրջ: Մինչ Անկարա կպնդեր, որ օդանավը կործանված էր միջազգային ջուրերու սահմաններուն մեջ, Դամասկոս կշարունակեր հայտարարել, որ թրքական օդանավը ներխուժած էր իր երկրի օդային տարածք: Սիրիայեն նույնիսկ հնչած էին պատահածին նկատմամբ ցավ հայտնելու խոսքեր:
Հերքումը ուրեմն եթե Դամասկոսեն ըլլար, որոշ տրամաբանություն պարփակած կըլլար: Այժմ ամբաստանող կողմը, պնդողը, որ միջազգային տարածքներու մեջ կործանված է իր օդանավը, կհերքե մինչ այժմ իր կատարած հայտարարությունները եւ պատասխանատվությունը կվերցնե Սիրիայի ուսերեն:
Ի՞նչ կարելի է հետեւցնել: Կամ այն է, որ թրքական օդանավը որոշ խանգարումի հետեւանքով ինքնակործանված է կամ ալ … թրքական հակաօդային հարուածներու զոհ գացած է: Հետաքրքրական է, որ սիրիական արձագանգ ցարդ չկա Անկարայի այս հերքումին դիմաց:
Այս օրերուն հասարակական վիճակագրություններու արդյունքներ կհրապարակվեին Թուրքիայում` բարձրաձայնելու համար, որ հարցախույզներու պատասխաններուն մեծ մասը չի բաժներ Թուրքիայի իշխանություններուն քաղաքականությունը Սիրիայի նկատմամբ: Թուրքիայի պաշտպանության նախարարութենեն եկող այս հերքումը եւս կարելի է հակադրել Էրտողանի վարած քաղաքականության:
Առաջին հայացքով ներթրքական հակասություններով կրնա մեկնաբանվիլ այս հերքումը եւ քարոզչական առումով նաեւ նման հարցախույզներու արդյունքներու հրապարակումը: Չէ բացառված սակայն, որ ներթրքական համաձայնության արդյունք ըլլա ցուցադրվող այս հակասությունը` զինվորական եւ քաղաքական թեւերու միջեւ կատարված դերերու բաշխումով:
Այս վարկածը չբացառելու մոտեցումը ավելի հող կշահի, երբ մտաբերենք պաշտոնական Անկարայի թիվ մեկ դիվանագետին կատարած հայտարարությունը, ուր հոխորտանքներով հատկանշվող պաշտոնատարը հստակորեն կխոստովաներ Սիրիայի նկատմամբ Անկարայի կիրարկած քաղաքականության ձախողությունը` հատկապես վարչակարգը տապալելու ուղղությամբ:
Ռուսական գործոնի տիրականությունը՞, թե՞ քրտական շարժումի հավանականության տեսանելիությունը կմղե Անկարան նման նահանջ արձանագրելու, տակավին կանուխ է հաստատելը: Համենայն դեպս նման հերքումներ, նահանջներ կամ ձախողած ըլլալու խոստովանանքներ հետագային առնվելիք քայլերուն վրա պայման չէ, որ լույս սփռեն: Ընդհակառակն` կրնան միտիլ ապակողմնորոշման, այլ սադրանքներու նախապատրաստության սեմին:
Սիրիական զսպվածությունը կամ լուռ մնալը այս բոլորին դիմաց այս առումով ինքնաբացատրական է: Առայժմ հստակը այն է, որ Արեւմուտքի եւ հատկապես Միացյալ Նահանգներու կողմե օղակի սեղմումին եւ ռուսական-չինական վեթոներու միջեւ թուրքական երեւութական եւ հայտարարողական նահանջ մը կնկատվի: Խաբուսի՞կ նահանջ: Անպայմա՛ն:
Շահան Գանտահարյան
«Ազդակ»ի գլխավոր խմբագիր
Հայաստանի ժողովրդական դերասան Ռաֆայել Քոթանջյանը հաստատել է այն տեղեկությունը, որ ժամանակին սերիալների հետ կապված խոսակցություն է եղել իր և Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի միջև, բայց ոչ այնպես, ինչպես գրվել էր մամուլում:
«Սուրենը դիմեց ինձ ու ասաց՝ պատրաստ եմ գումար հատկացնել, ինչքան ուզում եք կտամ, որ նկարվի այն, ինչ դու ես ուզում, որովհետև շատ հազվագյուտ է, երբ դերասանն անում է այն, ինչ ինքն է ուզում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց դերասանը։
Հիշեցնենք, որ ժամանակին մամուլում գրվել էր, թե Սյունիքի մարզում, ինչ-որ մշակութային միջոցառումից հետո տրված ճաշկերույթի ժամանակ, մարզպետ Սուրեն Խաչատրյանն ասել էր.«Ռաֆայել ջան, ինչքան պետք է գումար տամ, միայն թե էդ սերիալներում մի նկարահանվեք»:
Ռաֆայել Քոթանջյանը նշեց, որ առ այսօր այդ առաջարկը չի օգտագործվել: «Ոչ թե նրա համար, որ չգիտեմ ինչ նկարել, այլ որովհետև էդքան շատ չեն իմ առաջարկները, որպեսզի հերիքեն մի ֆիլմի հնարավորություններին: Ուրեմն, պիտի նկարեմ մի փոքրիկ մանրապատում, իսկ մանրապատում նկարելու համար էդքան մեծ բանի չպիտի գնամ ես՝ ինքս իմ խղճի դեմ: Խղճի դեմ չէ, բայց կընդունեմ այդ առաջարկը, երբ նժարների վրա կդնեմ ավելի մեծ բան անելու հնարավորությունը»:
Reuters-ը տեղեկացնում է, որ ԱՄՆ-ի դատարանը երկրում անօրինական կերպով բնակվող Ուզբեկստանի քաղաքացուն դատապարտել է 15 տարի 8 ամիս ազատազրկման։ Նա մեղադրվում է ԱՄՆ-ի նախագահի դեմ սպանության նպատակով դավադրություն կազմակերպելու մեջ։ Նրան սպառնում էր ցմահ ազատազրկում, սակայն 2011 թ-ին վերջին ակտիվ համագործակցել է երկրի իշխանությյունների հետ և 2012 թ փետրվարին լիովին խոստովանել իր մեղքը։
Քադիրովին բերման են ենթարկել հրանոթ և 4 ձեռքի նռնակներ պահելու համար։ Ավելի ուշ Քադիրովը խոստովանել է, որ գնված զինամթերքը պետք է օգտագործվեր Օբամային սպանելու նպատակով։
Այսօր` հուլիսի 14-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, կայացել է Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստներ Սարգիս Գևորգյանի, Դավիթ Քիրամիջյանի, Տիգրան Առաքելյանի և Արտակ Կարապետյանի գործով դատական նիստը:
Մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը վերջապես ավարտել է իր մեղադրական ճառը: Նա պահանջել է Տիգրան Առաքելյանին դատապարտել 6 տարի, Արտակ Կարապետյանին` 3 տարի 6 ամիս, իսկ Սարգիս Գևորգյանին ու Դավիթ Քիրամիջյանին` 2 տարի ազատազրկման: Մարտիրոսյանն առաջարկել է Դավիթ Քիրամիջյանի պատիժը պայմանականորեն չկիրառել:
Հիշեցնենք, որ 2011թ. օգոստոսի 9-ին, Խնկո Ապոր Գրադարանի մոտ տեղի ունեցած միջադեպից հետո ոստիկանության Կենտրոնի բաժին բերման էին ենթարկվել ՀԱԿ 7 ակտիվիստներ: Ավելի ուշ, երիտասարդներից 4-ի մասով գործն ավարտվել էր և ուղարկվել դատարան, մյուս երեք երիտասարդների մասով գործը դեռևս գտնվում է ՀՔԾ-ում: Վեց երիտասարդները ստորագրությամբ ազատ էին արձակվել, իսկ Տիգրան Առաքելյանը մինչ այժմ կալանավորված է:
Ոստիկանությունը պնդում է, որ գրադարանի մոտ միջադեպը ծագել էր այն բանից, երբ ոստիկանները մի երիտասարդի զգուշացրել էին շանը դնչկալով ման տալ: Իսկ ըստ երիտասարդների` միջադեպը սկսվել էր ոստիկանների սադրիչ գործողությունների հետևանքով: Նրանք նաև պնդել էին, թե ոստիկաններն իրենց դաժան ծեծի են ենթարկել:
Դատական հաջորդ նիստը կայանալու է հուլիսի 19–ին, երբ ՀԱԿ ակտիվիստներն ու նրանց փաստաբանները ներկայացնելու են պաշտպանական ճառերը:
Այսօր` հուլիսի 14-ին, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ծաղկաձորի օլիմպիական գլխավոր մարզահամալիրի մարզադաշտում դիտել է ՀՀ նախագահի մրցանակի համար անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք-2012» ամենամյա հանրապետական մրցույթի եզրափակիչ փուլի մրցումները:
Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ եզրափակիչ փուլին մասնակցել են նախորդ փուլերը հաջողությամբ հաղթահարած Հայաստանի և ԼՂՀ-ի լավագույն մարզական ընտանիքները: Իններորդ տարին անընդմեջ անցկացվող «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթն այս տարի ևս անցկացվել է երեք տարիքային խմբերով՝ վեց մրցաձևերում:
Նախագահը շնորհավորել է «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթի հաղթողներին՝ ուրախությամբ փաստելով, որ մրցույթը տարեցտարի ավելի մասսայական է դառնում, և այսօր արդեն «Լավագույն մարզական ընտանիք» մրցումներին մասնակցում են հազարավոր ընտանիքներ: Հանրապետության ղեկավարի խոսքով, մրցույթն ի սկզբանե հենց այդ նպատակն է ունեցել՝ տարեցտարի ավելացնել մասնակիցների թիվը:
Սերժ Սարգսյանի խոսքով, մրցումներին մասնակցող ընտանիքների համար սպորտը առողջության պահպանմանը նպաստելուց բացի, նպաստում է նաև ընտանեկան համերաշխությանը: «Չեմ պատկերացնում անհամերաշխ ընտանիք, որ կարողանա մասնակցել այս մրցումներին և առավել ևս՝ հաղթանակ տանել: Իսկ ընտանեկան համերաշխությունն օգնում է հաղթահարելու մեր կյանքում եղած դժվարությունները, օգնում է ավելի քիչ դժգոհելու և, ընդհանրապես, ավելի լավատես լինելու: Իսկ համերաշխ ընտանիքը համերաշխ հասարակության անհրաժեշտ և բաղկացուցիչ մասն է»,-ասել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով, որ անկախ նրանից, հաղթանակը մեծ է, թե փոքր՝ այն թանկ է, հատկապես, եթե ձեռք է բերվում ազնիվ պայքարում:
Հանրապետության ղեկավարը հաղթողներին է հանձնել վկայագրեր, դրամական պարգևներ և հուշանվերներ:
Նախագահի կողմից «Լավագույն մարզական ընտանիք-2012» մրցույթին մասնակցած 108 ընտանիքի երեխաներ պարգևատրվել են նաև մարզահագուստներով և հուշանվերներով:
Միջոցառմանը ամսնակցել է նաև ԲՀԿ առաջնորդ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը(Ռուսաստան), Ժակ Ֆորը(Ֆրանսիա) և դեսպան Անդջեյ Կասպշիկը (ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը) ամփոփել են հունիսի 10-13 տարածաշրջան կատարած այցը: Նրանք նշել են, որ Ստեփանակերտում օդանավակայանի բացման առթիվ իրենք կողմերից երաշխիք են ստացել, որ վերջիններս կհրաժարվեն քաղաքացիական ինքնաթիռների նկատմամբ ուժի կիրառման կամ դրա սպառնալիքից և բոլոր հարցերը կլուծեն դիվանագիտական ճանապարհով:
Համանախագահները հաստատել են այն հանգամանքը, որ օդանավակայանի գործունեությունը չի կարող օգտագործվել Լեռնային Ղարաբաղում ստատուս քվոն փոխելու պահանջներին սատարելու նպատակով և կողմերին կոչ են արել գործել միջազգային իրավունքի և իրենց տարածքների վրայով կատարվող թռիչքների առկա պրակտիկայի համաձայն։
ԵԱՀԿ համանախագահները նշում են, որ Ադրբեջանում, Լեռնային Ղարաբաղում և Հայաստանում ունեցած բոլոր հանդիպումների ընթացքում իրենք վերահաստատել են իրենց դիրքորոշումը՝ Ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման վերաբերյալ:
Համանախագահները նաև նշում են, որ քննարկել են հունիսի 18-ին Փարիզում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ կայացած հանդիպումը և իրենց մտահոգությունն են հայտնել սահմանում վերջերս տեղի ունեցած միջադեպերի կապակցությամբ, ինչպես նաև կոչ են արել կողմերին քաղաքական կամք ցուցաբերել խաղաղության հասնելու համար՝ հարգելով 1994թ-ին հրադադարի մասին կնքած պայմանագիրը:
Այսօր հունիսի 14-ին ժամը 09.15-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղեկությունը է ստացվել, որ Վայոց ձոր մարզի Արփի գյուղի «Արփա» ՋԷԿ-ը սնուցող ջրանցքի սկզբնամասում մարդ է ընկել, անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարար վարչության փրկարար ջոկատը: Փրկարարները` բնակիչների օգնությամբ, ջրից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչներ 46-ամյա Հուսիկ, 22-ամյա Հակոբ Բավեյաններին, 22-ամյա Նարեկ Մարգարյանին և 22-ամյա Անդրանիկ Թորոսյանին:
Տուժածները տեղափոխվել են Եղեգնաձոր քաղաքի բուժկենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Նարեկ Մարգարյանինը` ծանր:
-
-
21.05.2024 | 01:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ապա փաթեթավորելու են առնվազն այնպես, որ Ադրբեջանը տեղյակ չէր -
21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆԱ -
17.05.2024 | 01:10
Կանադահայոց թեմը հաղորդագրություն է տարածել Բագրատ Սրբազանի՝ Կանադայում պաշտոնավարելու տարիների վերաբերյալ -
20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև» -
18.05.2024 | 11:10
Ինչ են առաջարկում քաղաքական ուժերը Բագրատ Սրբազանին․ «Հրապարակ» -
18.05.2024 | 01:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանին -
17.05.2024 | 11:10
Կիրանցում ադրբեջանական վերահսկողությանն է ապօրինաբար հանձնվում 2 տուն և մոտ 57 հողամաս -
18.05.2024 | 02:10
Ադրբեջանի հետ լուռ աշխատելն ավելի արդյունավետ է. Լիլիթ Մինասյան (տեսանյութ) -
16.05.2024 | 12:10
Գործողությունները լինելու են կետային, թիրախային. Բագրատ Սրբազան -
20.05.2024 | 01:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ. հայտարարություն
-
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.