31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-4.jpg)
Այսօր՝ հուլիսի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն ասել է, որ իր ուսանողներին թույլ է տալիս խաղալ սերիալներում միայն 3-րդ կուրսի առաջին կիսամյակից հետո, բացառություններ կարող են լինել միայն, եթե օրինակ՝ Կուստուրիցան գա և ֆիլմ նկարի և ցանկանա, որ 1-ին կուրսի ուսանողներից մեկը խաղա դրանում: «Երբ իմ ուսանողները վատ դերեր են խաղում այդ վատ սերիալներում,ես չեմ ամաչում, որովհետև նրանք դա անում են գոնե պրոֆեսիոնալ, իրենք դա անում են ստիպված, որովհետև հանապազօրյա հաց է պետք վաստակել, նրանց խաղով սերիալը չի դառնում այն, ինչ պետք է դառնա»,- նշել է նա:
Ըստ Արմեն Մազմանյանի ` հեռուստատեսությունների տնօրենների փնթիության հետևանքով, երբ չեն ցանկանում մի քիչ ավել վճարել և պրոֆեսիոնալ դերասան բերել, նրանք ում բռնում են փողոցից, բերում են 5000 դրամով խաղում է սերիալում, այդ իսկ պատճառով էլ սերիալների որակը չի փոխվում:
«Մենք ժամանակի ընթացքում պետք է տանք լավ մասնագետներ և շուկայից դուրս մղենք անորակներին, որպեսզի մաքրվի մեր եթերը:Այսօր ոչ ոք չի իմանում, թե ո՞վ է գովազդի ռեժիսորը, ո՞վ է թոք շոուի ռեժիսորը, ո՞վ է ֆիլմի ռեժիսորը, մեզ մոտ բոլորն անում են ամեն ինչ: Դա է պատճառը, որ ռեժիսորը նկարահանում է հայրենիքի մասին երգի տեսահոլովակ՝ «կրայսլերի» մեջ նստած: Սա մառազմ է»,- նկատել է Արմեն Մազմանյանը:
Ռեկտորը հավաստել է, որ իրենց ինստիտուտում շատ բան է փոխվել: «Արա, աղջի, իջի վրիցս, նման բաներ չկա, մերկ պորտերով ինստիտում ման գալը արգելված է, շատ բան է փոխվել, ես մի քիչ տերթոդիկյան մեթոդը սիրող մարդ եմ, բոլոնյան ազատությունը լավ չեմ հասկանում»,- ասել է նա:
Ինստիտուտի տեխնիկական խնդիրներին անդրադառնալով` Մազմանյանը նշել է, որ պետությունը որոշակի ֆինանսական միջոցներ է տրամադրել, սակայն իր մասնավոր բիզնեսից գոյացած 50 հազար դոլար էլ ինքն է ներդրել տեխնիկա գնելու համար:
Խոսելով ընդունելության քննությունների մասին, ռեկտորն ասել է, որ ինստիտուտում դիմորդների պակաս չի եղել, սակայն թատերագիտություն և կինոգիտություն բաժիններում եղել են քիչ թվով դիմորդներ:
«Մարդիկ չեն գալիս արվեստ սովորելու, գիտությամբ չեն ցանկանում զբաղվել»,- եզրափակեց Արմեն Մազմանյանը:
Ի դեպ, այս տարի Կինոյի և թատրոնի ինտիտուտ ընդունվել են 122 դիմորդ՝ վճարովի հիմունքներով, 64 դիմորդ՝ անվճար հիմունքներով:
Հուլիսի 17-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Կանադայի Համայնքների պալատի անդամներ, Կանադա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի փոխնախագահներ Ալեքսանդր Բուլրիսին և Ջիմ Կարաջանիսին:
Նախարար Նալբանդյանը նշել է, թե վերջին տարիներին Կանադայի հետ համագործակցության բնագավառում առաջընթաց է արձանագրվել, ինչպես նաև ասել է, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Կանադայի հետ բազմաբովանդակ փոխհարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել խորհրդարանական դիվանագիտությունն որպես պետությունների միջև հարաբերությունների զարգացման կարևոր ձևաչափ և ողջունել Կանադայի խորհրդարանի պատգամավորների գործունեությունն ուղղված հայ-կանադական հարաբերությունների զարգացմանը:
Նախարար Նալբանդյանը կարևորել է նաև կանադացի խորհրդարանականների մասնակցությունը Արցախում կայանալիք նախագահական ընտրությունների դիտորդական առաքելությանը, ինչն ԱԳՆ ղեկավարի բնորոշմամբ հնարավորություն է ընձեռում տեղում ծանոթանալու իրողություններին և անաչառ պատկերացում կազմելու ընտրական գործընթացների ու միջազգային չափանիշներին դրանց համապատասխանության մասին:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև մի շարք տարածաշրջանային խնդիրների:
Ստեփանակերտի օդակայանը ի վերջոյ պիտի բացուի՞:
Անորոշութեան կարծես վերջ տրուեցաւ, երբ Մինսկի խումբի համանախագահները Պաքուի մէջ նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպելէ ետք յայտարարեցին, որ իրենց հաւաստիացումներ տրուած է Ատրպէյճանի ղեկավարութեան կողմէ՝ օդակայանի օգտագործման առանձնապէս դիւանագիտական ճանապարհներով հակազդելու մասին: Յայտարարութեան բնագիրէն կարելի էր ստանալ այն տպաւորութիւնը, որ այս հաւաստիացումին փոխարէն՝ համանախագահներն ալ իրենց կարգին երաշխիքներ տուած են ազերի իշխանաւորներուն՝ օդակայանի օգտագործումը որեւէ ձեւով իբրեւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի փոփոխման առնչուած քայլ չնկատելու:
Հիմա ի՞նչ հասկնալ այս յայտարարութենէն: Վստահ ենք, որ Արցախի իշխանութիւնները աւելի յստակ միջազգային երաշխիքներ պիտի փորձեն ապահովել՝ նախքան օդակայանը բանալը, եւ ոեւէ մէկ քաղաքացիի կեանքը վտանգի տակ պիտի չդնեն: Արցախի իշխանութիւնները զգուշաւոր պիտի ըլլան, յատկապէս, երբ Ատրպէյճանի կողմէ համանախագահներու յայտարարութենէն ետք իսկ սպառնալիքներ կը տեղան՝ հարուածելու «առանց Ատրպէյճանի թոյլտուութեան» (իրենցը համարող) Ստեփանակերտի երկինքը սաւառնող ինքնաթիռները:
Այս սպառնալիքներու լոյսին տակ Մինսկի համանախագահներու յայտարարութիւնը վերընթերցելով՝ պիտի հասկնանք, որ Ստեփանակերտի օդակայանի բացման հարցը տակաւին վերջնականապէս չէ յստակացած, եւ որ Ատրպէյճան որեւէ երաշխիք չէ տուած քաղաքացիական թռիչքներու դէմ զէնք չօգտագործելու, այլ՝ շատ հաւանաբար՝ պարզապէս խոստացած է միջազգային համապատասխան կառոյցներու հետ շարունակել խնդիրի քննարկումը:
Մինսկի գործընթացի ծիրէն ներս Ստեփանակերտի օդակայանի բացման հարցը, այս հակասական կամ դիւանագիտական յայտարարութեանց լոյսին տակ, կը վերածուի մէկ այլ թնճուկի, որ վերջնականապէս կրնայ քակուիլ միայն ու միայն Արցախի հարցի հանգուցալուծումով: Ճիշդը այս պարագային՝ համբերելն է:
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ
Հուլիսի 15-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ Արևելյան և Արևմտյան Հայոց թեմերի երիտասարդ ուխտավորներին՝ ուղեկցությամբ խմբերի ղեկավարներ Տ. Հակոբ քահանա Գևորգյանի և Տ. Ավետիս քահանա Աբովյանի:
Ըստ Մայր Աթոռ Ս. Էջմիածին տեղեկատվական կենտրոնի տարածած հաղորդագրության՝ հանդիպման սկզբում Տեր Հայրերը Վեհափառ Հայրապետին ներկայացրել են երիտասարդներին` տեղեկացնելով, որ թեմակալ առաջնորդներ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի օրհնությամբ խմբերն ամեն տարի այցելում են Հայրենիք ուխտագնացության, ինչպես նաև «Հայկական ծառայողական ծրագիր» և «Քրիստոնեական երիտասարդական առաքելություն դեպի Հայաստան» ծրագրերի շրջանակներում իրենց մասնագիտական ծառայությունն են բերում Հայաստանի մարզերից որևէ մեկում:
Այնուհետև երիտասարդներին ողջունել և իր օրհնությունն է բերել Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ուրախություն հայտնելով թեմերից երիտասարդների ամենամյա այցելությունների և Հայրենիքին իրենց սպասավորությունը բերելու պատրաստակամության համար:
Իր խոսքում Նորին Սրբությունը ընդգծել է այսպիսի այցելությունների կարևորությունը՝ նշելով, որ դրանք խանդավառում ու ոգեշնչում են երիտասարդներին և հնարավորություն են ընձեռում անձնապես տեսնել և ճանաչել Հայրենիքը՝ հաղորդակից դառնալով նրա բազմադարյա հարուստ մշակույթին և սրբազան արժեքներին:
Վեհափառ Հայրապետն իր մասնավոր գնահատանքն է հայտնել թեմակալ առաջնորդներին՝ նման այցելություններ կազմակերպելու և Սփյուռքի երիտասարդ հայորդիներին Հայրենիքը և իրենց ինքնությունը բացահայտելու հնարավորություն ընձեռելու համար: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ այս ացելության արդյունքում երիտասարդները հոգեպես և գիտելիքներով հարստացած ու առավել խանդավառված պիտի վերադառնան իրենց բնակավայրեր:
Հանդիպումից հետո երիտասարդները Մայր Տաճարում մասնակցել են Սուրբ պատարագին:
ԼԳՏԲ (լեսբի, գեյ, տրանսգենդեր, բիսեքսուալ) անձանց իրավունքների հարգումը ԵՄ-ին անդամակցելու իրավական չափանիշ է: Այս մասին ասվում է ի պատասխան Հայ հոգևորականի հարցազրույցի մեկնաբանության:
EUobserver առցանց թերթը Հայաստանում նույնասեռականների իրավունքների մասին զրուցել է հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանի հետ:
«Մեր մշակույթը չի ընդունում նույնասեռականներին: Ես նկատի ունեմ այն, որ մենք չենք մերժում մարդուն, բայց մերժում ենք մեղքը և դա մեր ազատությունն է, հայերի ազատությունը»,-հայտարարել է հոգևորականը:
Նա նաև նկատել է, որ Հայաստանը աջակցում է մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությանը, իսկ նույնասեռականները «երկրորդական» հարց են, որտեղ դեռ կան տարաձայնություններ:
«Մենք ունենք մշակութային տարբերություններ, որոնք պետք է հարգվեն այլոց կողմից: Նույնիսկ Եվրոպայում կոնսենսուս չկա այդ հարցում: Եվրոպան միայն Արևմուտքը չէ: Օրինակ Լեհաստանը պահպանողական քրիստոնեական երկիր է, Ռումինիան, Բուլղարիան կամ Սերբիան այդ առումով ավելի մոտ են Հայաստանին»,-ասել է եպիսկոպոս Մանուկյանը:
Ավստրիացի պատգամավոր և Եվրախորհրդարանում ԼԳՏԲ անձանց իրավունքների պաշտպանության խմբի ղեկավար Ուլրիկե Լունաչեկը պնդում է, որ ԵՄ-ը պետք է աշխատանքներ տանի պահպանողական երկրների հետ, այլ ոչ թե խոչընդոտներ ստեղծի: «Եվրամիության որդեգրած մոտեցումներից է` հակամարտելու փոխարեն համագործակցել, վախի փոխարեն բաց լինել»,-ասել է Լունաչեկը: Ի դեպ, նա հրապարակայնորեն հայտարարում է, որ ինքը լեսբուհի է:
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը Արցախում սոցհարցում է անցկացրել և լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց սոցհարցման արդյունքները: Ըստ հարցման` Արցախի առաջիկա նախագահական ընտրություններում գործող նախագահ Բակո Սահակյանին իրենց ձայնը կտան բոլոր ընտրողների 75%-ը:
«Բակո Սահակյանը անցած նախագահական ընտրությունների նման չի հավաքի 85% ձայն: Դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ նա իր նախագահության տարիներին ընդգծված պայքարել է կաշառակերության դեմ, և դրա արդյունքում շատ մարդիկ են տուժել, զրկվել աշխատանքից: Այդ զանգվածը նրան այսօր չի ընտրի»,- ասել է նա և ավելացրել, որ Արցախում այլևս անհնար է ապրել կաշառակերությամբ:
Սոցիոլոգի խոսքով, Վիտալի Բալասանյանը քիչ ձայներ կհավաքի այն պատճառով, որ արմատական ընդդիմության կեցվածք է ընդունել:
«Նա գնում է այն նույն սցենարով, որը շատ անհաջող կերպով իրագործում են Հայաստանի ընդդիմադիր ուժերը: Նրա հայտարարությունները չեն հիմնավորվում ոչ մի փաստերով ու թվերով: Նա հայտարարում է, որ այնպես կանի, որ Ղարաբաղը դառնա ԼՂ խնդրի կարգավորման բանակցող կողմ, սակայն չի նշում, թե ինչ ճանապարհով պետք է դա անի»:
Ըստ Ահարոն Ադիբեկյանի` Արցախում աղքատությունը երկու-երեք անգամ պակաս է, քան Հայաստանում, չկան մուրացիկ մարդիկ և այդ իմաստով սոցիալական դժգոհության ալիք դժվար է բարձրացնել:
«Բալասանյանը իր հույսը մեծամասամբ դրել է պասիվ ընտրողների վրա: Դրանք են՝ մեծամասամբ տնային տնտեսուհիները, երիտասարդության մի մասը, գյուղում հողագործությամբ զբաղվող գյուղացին»,-նկատել է նա:
Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ Արցախում կա 90 հազ.600 ընտրող, որոնցից ընտրությանը կմասնակցի 75%-ը
Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պատասխանել է Սևանից ջուր բաց թողնենլու վերաբերյալ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի ներկայացրած պարզաբանումներին:
ՄԻՊ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.
«Սևանի վերաբերյալ օրենսդրական փոփոխության ընթացակարգային խախտումների մասին Պաշտպանի հայտարարության կապակցությամբ ՀՀ փոխվարչապետը ներկայացրել էր պարզաբանումներ և մանրամասնորեն անդրադարձել իր ղեկավարած գերատեսչության կողմից հրապարակային քննարկում կազմակերպելու որոշակի դրական քայլերին, սակայն նշված քայլերը չեն ապահովել օրենքի պահանջների լիարժեք կատարումը:
Ավելին՝ Սևանի մասին օրենսդրական փոփոխությունները կատարվել են օրենքի ընթացակարգային նորմերի ակնհայտ խախտումով: Ստորև ներկայացված են մեր այս պնդման առավել մանրամասն իրավական հիմնավորումները:
Շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթացում (Սևանի դեպքում առավել ևս) հասարակության մասնակցության ապահովումը օրենսդրության պահանջ է, և այդ նպատակով առանձին իրավական ակտով հստակ սահմանվել է հանրային քննարկումների կազմակերպման խնդիրները, ընթացակարգը և ժամկետները:
Նման հստակ օրենսդրական ամրագրումը բացառում է «հանրային քննարկումների» կամայական մեկնաբանումը և իրականացումը:
Այսպես, ՀՀ կառավարության 2010թ. մարտի 25-ի թիվ 296-Ն որոշման համաձայն հանրային քննարկումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք:
Այդ քննարկումների իրականացման նվազագույն ժամկետը 15 օր է։ Ակնհայտ է, որ «բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք» արտահայտությունը վերաբերում է ինչպես ֆերմերներին, այնպես էլ բնապահպանական կազմակերպություններին և այլ անձանց: Այդ իսկ պատճառով հանրային քննարկումների մատչելիությունը, թափանցիկությունը և հրապարակայնությունը պետք է ապահովվեն հասարակության շահագրգիռ յուրաքանչյուր անդամի համար:
ՀՀ ՏԿՆ կողմից վկայակոչված ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովում և ՀՀ նախագահին կից Սևանի հարցերով հանձնաժողովում կազմակերպված քննարկումները չեն կարող ապահովել հիշյալ օրենսդրական պահանջի իրականացումը, նույնիսկ եթե հանձնաժողովներում ներգրավված են հանրության և հասարակության որոշ ներկայացուցիչներ:
ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից Սևանա լճից ջրառն ավելացնելու վերաբերյալ կառավարությանն առաջարկություն ներկայացնելու մտադրության մասին մամուլի հաղորդագրությունների միջոցով պարբերաբար իրազեկումը կարող է համարվել հանրային քննարկումների կազմակերպման գործընթացի միայն մեկ փուլ, և ոչ ողջ գործընթացի իրականացման ապահովում:
Ինչ վերաբերում է շահագրգիռ անձնաց հետ բուն քննարկումներին, ապա Կառավարության հիշյալ որոշմամբ հաստատված ընթացակարգի համաձայն նախագիծը մշակող մարմինը իր ինտերնետային կայքում պետք է հրապարակի հանրային քննարկումների հրավեր, որը պետք է պարունակի քննարկումների իրականացման տեսակի, վայրի, ժամի, ժամկետների, քննարկման թեմայի, ինչպես նաև հանրային քննարկմանը մասնակցելու համար շահագրգիռ անձանց կողմից ներկայացվող դիմումների ընդունման վերջնաժամկետի մասին տեղեկություններ:
Ընդ որում, դիմումների ընդունման վերջնաժամկետը չի կարող պակաս լինել, քան հանրային քննարկումների հրավերի հրապարակման պահից տասը օրը:
Հանրային քննարկումների հրավերը հրապարակելու հետ մեկտեղ նախագիծ մշակող մարմնի ինտերնետային կայքում հրապարակվում է նորմատիվ իրավական ակտի նախագիծը, իրավական ակտի ընդունման հիմնավորումը, ինչպես նաև նախագիծ մշակող մարմնի հայեցողությամբ այլ նյութեր:
Եվ միայն հանրային քննարկումների հրավերը հրապարակելուց առնվազն տասներկու օր հետո նախագիծ մշակող մարմնի նախաձեռնությամբ հանրային քննարկումները կարող են իրականացվել նաև հանրային կամ շահագրգիռ անձանց հետ հանդիպումների, բաց լսումների, քննարկումների, ինչպես նաև հեռահաղորդակցության հնարավոր միջոցներով:
Օրենսդրության վերը նշված պահանջները ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը չի կատարել:
Կարելի է կարծել, որ օրենքի ընթացակարգային խախտումներն էական չեն: Բայց օրենքի ամեն խախտում անընդունելի է, հատկապես երբ նման խախտումը կարող է վնասել շրջակա միջավայրին՝ այդ թվում Սևանին:
Ընթացակարգերը կարող են լինել ձևական կամ դարձվել այդպիսին, սակայն միայն օրենքի պահանջներին հետևելով և մասնագետների հետ իրապես խորհրդակցելով է հնարավոր գտնել արդյունավետ լուծումներ ներկա գյուղատնտեսական խնդիրների և ապագա բնապահպանական մարտահրավերների համար»:
Հուլիսի 14-ին, ժամը 18.35-ի սահմաններում, «ԳԱԶ 53» մակնիշի ավտոմեքենան Իջևան-Պառավաքար-Այգեպար ճանապարհի 42-րդ կմ-ին բախվել է «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ պատահարի հետևանքով «ԳԱԶ 53»-ի վարորդը` 25-ամյա Էդվարդ Աղասարյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Վարդան Ղուկասյւսնը մինչ այժմ սուրբ-սուրբ պահում է ճակատին ՕԵԿ գրած, հետո ջնջած և ԲՀԿ դարձած Սամվել Բալասանյանի դիմումը` գրված 2006-ին, Շիրակի կառույցին` ՀՀԿ-ին անդամակցելու համար: Վարդան Ղուկասյանը որոշել է Բալասանյանի առաջադրվելու դեպքում այդ դիմումը խոշոր տառերով գրել-փակցնել «պիվի զավոդի» պատին` սեփական արձանը սեփական ձեռքերով կառուցած Բալասանյանի արձանի կողքին: Ավելին, նեղ միջավայրում Վարդան Ղուկասյանն ասել է նաև, եթե անգամ ՀՀԿ-ն իր թեկնածությունը չառաջադրի, ինքը քաղաքացիական նախաձեռնությամբ է առաջադրվելու: Մի քանի օր առաջ Հովիկ Աբրահամյանին այցելած Գյումրիի քաղաքապետին թերթը հարցրել էր նաև, կարո՞ղ է Ձեզ կանչել են` համոզելու, որ չդնեք Ձեր թեկնածությունը: «Չէ-չէ-չէ-չէ` նմանատիպ բաներ չկան, մի ասեք, էդ դուք եք հորինում»: Դնելո՞ւ եք Ձեր թեկնածությունը: «Օրը կգա` բարին հետը»: Իսկ եթե քաղաքական որոշում կայացվի, և ՀՀԿ-ն որոշի ոչ թե Ձեր, այլ Սամվել Բալասանյանի թեկնածությունը պաշտպանե՞լ, և Ձեզ ասվի, որ չեք դնելու Ձեր թեկնածությունը, կենթարկվե՞ք: «Այո, միանշանակ, եթե քաղաքական որոշում կայացվի, ես Հանրապետական կուսակցությանը կենթարկվեմ. եթե իմ կուսակցությունն ասի, որ չես դնելու, ես չեմ դնի»:
Հրապարակ
«ՉԻ» տեղեկությունների համաձայն, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, որն արդեն պաշտոնապես հայտարարել է իր արձակուրդ գնալու մասին, բանից պարզվում է` ոչ թե իր ամառային հանգիստն է վայելում, այլ զբաղված է գործարար դաշտին առնչվող խնդիրները կարգավորելու գործով: ՀՀ սահմաններր լքելուց առաջ վարչապետ Սարգսյանը Ջերմուկ քաղաքում հանդիպումներ է ունեցել ինչպես գործարար շրջանակների, այնպես էլ նախարարների հետ, որոնց արձակուրդ գնալուց առաջ հայտնել է իր վերջին ցանկությունների մասին: Ըստ նույն լուրերի, Սարգսյանն այդ հանդիպման ժամանակ շատերի ներկայությամբ հայտարարել է, որ մեր երկրում թիվ մեկ օրինակելի գործարարը Աշոտ Արսենյանն է`Քլոսը, որին պետք է աջակցել ու առավելագույնս հնարավորություններ տալ բիզնեսի դաշտում կրկնակի հաջողություններ արձանագրելու համար: Ի դեպ, այդ հաջողությունների հետ ուղղակիորեն առնչվում է Ջերմուկ քաղաքում ևս մի բանի առողջարաններ Արսենյանի տիրույթ տեղափոխելու հարցը, մանավանդ որ այսօր որոշ առողջարաններ հենց Արսենյանների այս ոլորտում ունեցած մոնոպոլ դիրքերի պատճառով մրցակցությանր չեն դիմանում:
Ի դեպ, այդ հանդիպման շրջանակներում նախարարներից ոմանց էլ Սարգսյանը պարզապես զգուշացրել է հնարավորինս քիչ խոսել Սևանին վերաբերող խնդիրների շուրջ, իսկ կտրուկ գործողությունների դիմելուց առաջ հիշել, թե ինչպիսին կլինեն դրանց հաջորդող հետևանքներր:
Իսկ իր համար հույժ կարևոր հարցերր վեր բարձրացնելուց հետո վարչապետ Սարգսյանը մասնակցել է Աշոտ Արսենյանի կողմից կազմակերպված ճոխ հյուրասիրությանը, որին քիչ ավելի ուշ միացել են նաև մեծարգո այրերի տիկնայք ու մինչև ուշ երեկո լավ ժամանակ են անցկացրել «Արմենիա» առողջարանում:
Չորրորդ ինքնիշխանություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.