31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
Պենտագոնը հրաժարվել է թույլ տալ Ուկրաինային ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի...Վրաստանի արևմտյան Զուգդիդի քաղաքի բնակչուհի Կետո Գադելիան նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին տեսնելու համար մինչև Թբիլիսի 340 կմ ճանապարհ է անցել, որպեսզի նախագահին պատմի իր որդու սպանության մասին, նա չի վստահում, հունվարի 1-ին սպանված որդու գործի նախաքննությանը: Սակայն երկրի ղեկավարը չի ընդունել նրան:
Vz.ru-ի տեղեկացմամբ` կինը 4 օր շարունակ սպասել է նախագահական նստավայրի ընդունարանում: Ինչից հետո նախագահականի աշխատակիցները նրան դստեր հետ մեքենա են նստեցրել և հետ ուղարկել Զուգդիդի:
Երեկ` օգոստոսի 13-ին, Լոռու մարզի Դատախազությունից Ոստիկանության Վանաձորի բաժին գրություն է ուղարկվել այն մասին, որ իրենց է դիմել Լոռու մարզի 21-ամյա մի ուսանողուհի և հայտնել, որ իր նկատմամբ իր կամքին հակառակ սեռական գործողություններ է կատարվել:
Ինչպես Tert.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, իր տեղեկություններով` ուսանողուհին Դատախազությանը հայտնել է, որ Վանաձոր քաղաքի Պետական մանկավարժական ինստիտուտի արվեստի ամբիոնի դասախոս, 32-ամյա Արամ Համբարյանը Վանաձոր քաղաքի Վանաձոր կոչվող հանդամասում 2011թ-ի հուլիսի վերջերին իր կամքին հակառակ սեռական գործողություններ է կատարել իր նկատմամբ: Իսկ հուլիսի 31-ին նույն դասախոսը Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ին` “Լոռի” հանգստյան տանը, նույն բնույթի գործողություններ է կատարել իր նկատմամբ:
Գ. Շամշյանը հայտնում է, որ դասախոսը ուսանողուհու նկատմամբ այդ քայլը կատարել է` սպառնալով, որ եթե աղջիկը չհամաձայնվի և աղմուկ բարձրացնի, ինքը նրան ինստիտուտից դուրս է թողնելու:
Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ Ա. Համբարյանը Ոստիկանության կողմից որոնվում է:
Մոտ մեկ շաբաթ առաջ իջևանցի ոստիկանները բացահայտել են, որ Խաշթառակ գյուղի մի բնակչուհի սահմանապահ զինվորներին թմրանյութ է վաճառել:
«Առավոտի» փոխանցմամբ` կինը Լուսահովիտ գյուղի մոտ ծառայող զինվորներին լուցկու տուփով թմրանյութ է իրացրել, մեկ տուփի համար զինվորներից վերցնելով 5 հազար դրամ: Գործի կապակցությամբ նյութեր են նախապատաստվում, կինը ձերբակալված չէ:
Օգոստոսի 12-ին, ժամը 03.50-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները, ծառայություն կատարելիս, Աբովյան փողոցի ակումբներից մեկի հետնամասից ձայներ են լսել և մոտենալով` տեսել են վիճաբանող երիտասարդների, որոնցից մեկն իր ձեռքին եղած դանակը նետել է գետնին:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ հիշյալ վայրից բերման են ենթարկվել 1981 թ. ծնված Էդգար Ս.-ն, 1982 թ. ծնված Ռոբերտ Ա.-ն և 1991 թ. ծնված Տիգրան Գ.-ն, իսկ 1992 թ. ծնված Հայկ Լ.-ն և 1989 թ. ծնված Հարություն Թ.-ն բուժօգնության են տեղափոխվել հիվանդանոց:
Հետաքննությամբ պարզվել է, որ Էդգար Ս.-ն նշված վայրում, վիճաբանության ժամանակ, ձեռքով հարվածել է Հայկ Լ.-ին և Հարություն Թ.-ին ու պատճառել վնասվածքներ:
Դանակն առգրավված է:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիին՝ Իրանում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ:
Հեռագրում, մասնավորապես, ասված է.
«Հարգելի պարոն Ռահիմի, Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած բնական աղետի պատճառով ավելի քան 300 մարդկանց մահվան կապակցությամբ:
Խնդրում եմ Ձեզ սփոփանքի և կարեկցանքի խոսքեր փոխանցել արհավիրքի զոհերի ընտանիքներին և մտերիմներին:
Այս դժվար պահին Հայաստանի ժողովուրդը կանգնած է եղբայրական Իրանի ժողովրդի կողքին և պատրաստ է ուժերի ներածի չափով իր օժանդակությունը ցուցաբերել աղետի հետևանքների հաղթահարման հարցում:
Ընդունեք, խնդրեմ, իմ հարգանաց խորին հավաստիքը»:
Երկրաշարժի տուժածների համար Թուրքիայի օգնությունը Իրանը հետ է վերադարձրել :
Չինական «Սինհուա» գործակալությունը` վկայակոչելով իրանական ISNA գործակալությանը, հայտնում է, որ օգնությունը Թուրքիայից ուղարկվել էր առանց Իրանի հետ համաձայնեցնելու և քանի որ Իրանն արդեն հայտարարել է, թե միջազգային օգնություն չի ընդունի, Թուրքիայի օգնությունը վերադարձվել է:
IRNA պետական գործակալության փոխանցմամբ, այնուամենայնիվ, մարդասիրական օգնության առաջին չափաբաժինն ուղարկվել էր Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության կողմից` երկրաշարժից տուժած Արևելյան Ատրպատականի նահանգին: Օգնությունը ներառում է սննդամթերք` ալյուր, բրինձ, շաքար, բուսական յուղ և մակարոնեղեն, նաև ծածկոցներ ու վրաններ:
Իրանի Կարմիր Մահիկի միությունը նշել է, թե ինքնուրույն գլուխ կհանի խնդրից և չի ընդունել մի շարք երկրների, այդ թվում` Թուրքիայի, Ռուսաստանի, ԱՄԷ-ի և ԱՄՆ-ի օգնությունը:
Օգոստոսի 13-ին Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում հանգստացող շուրջ 125 սիրիահայ երեխաներ այցելեցին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի՝ Ծաղկաձորի երիտասարդական կենտրոնում անցկացվող «Բազե» համահայկական հավաք։ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայության փոխանցմամբ, «Բազե» հավաքում Սիրիայից ժամանած երեխաները ծանոթացան հայաստանցի երիտասարդների հետ, մասնակցեցին «Բազե» հավաքի շրջանակներում անցկացվող մի շարք մրցույթների, անցկացրին մշակութային ծրագրով հագեցած երեկո։ Այդ մասին հայտնում են:
Դամասկոսից ժամանած 17-ամյա Արա Նոյեմյանն առաջին անգամ է Հայաստանում։ Ասում է, որ երբեք աշխարհի տարբեր ծայրերից հավաքված այսքան հայ երիտասարդի միասին չի տեսել, և իրեն շատ հետաքրքիր է ծանոթանալ հայաստանցի իր հասակակիցների հետ։ Արան նշում է, որ Դամասկոսում իրավիճակն այնքան էլ լարված չէ, ինչպես ներկայացնում են միջազգային լրատվամիջոցները, սակայն Հայաստանում ավելի ապահով է։ Հայաստանյան 15-օրյա հանգիստն անցկացնելուց հետո Արան վերադառնալու է Սիրիա՝ ծնողների մոտ։
13-ամյա Հակոբ Կարապետն ամեն տարի ամառային արձակուրդներին այցելում է Հայաստան։ Նա տեղեկացրեց, որ այստեղ իրենց սովորեցնում են ազգային երգեր և պարեր, ծանոթացնում են հայոց պատմությանը։ Հակոբը հույս հայտնեց, որ երբ մեծանա, սփյուռքահայ ջոկատի կազմում կմասնակցի «Բազե» համահայկական երիտասարդական հավաքին։
Սիրիահայ երեխաների խմբի ղեկավար Պերճ Տեր-Սարգսյանը նշում է, որ Սիրիայում ստեղծված իրավիճակի պատճառով երեխաները չեն կարողացել հանգստանալ ամառային արձակուրդներին և ՀՀ իշխանությունների շնորհիվ գալով Հայաստան՝ նրանք մի կողմից մոռանում են Սիրիայի դժվարությունները և վայելում խաղաղությունը, մյուս կողմից էլ ծանոթանում են իրենց հայրենիքին։
Պերճ Տեր-Սարգսյանը տեղեկացրեց, որ երեխաների մեծ մասն առաջին անգամ է Հայաստանում, և ամենամեծ տպավորությունը, որ թողել է նրանց վրա, մարդկանց ջերմ վերաբերմունքն է և Արարատ սարը. «Այս երեխաները փոքր հասակից մատիտով նկարել են Արարատը, նրանց համար այն մեծ խորհուրդ ունի։ Եվ չափազանց տպավորիչ էր, երբ իրականում Երևանի համայնապատկերի վրա տեսան Մասիսները»։
Ուշ երեկոյան հրաժեշտ տալով միմյանց՝ «Բազե» երիտասարդական հավաքի մասնակիցները և սիրիահայ երեխաները վստահություն հայտնեցին, որ իրենց ծանոթությունը հետագայում վերաճելու է մեծ բարեկամության։
Մեր դիտարկումներով` կրկին թանկացել են առաջին օգտագործման սննդամթերքը, թեև չի խոսվում այս մասին սակայն մարկետներում բարձրացել են գները: Իսկ ամենակաևոր սննդամթերքի հացի գների մասին հրապարակում ունի ազատություն ռադիոկայանը.
Վերջին երկու շաբաթների ընթացքում մայրաքաղաքի խանութների մեծամասնությունում հացի գինը բարձրացել է 10-30 դրամով: 20 դրամով թանկացել է նաև ալյուրը:
Հայաստանի սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանի համոզմամբ` գների այս բարձրացումը առաջին հերթին մենաշնորհի հետևանքն է. Հայաստան ներկրվող հացահատիկի և ալյուրի շուրջ 70 տոկոսը բաժին է ընկնում 2 ընկերությունների:
«Սննդի ռացիոնում հացը կազմում է 400 գրամ և ավելին: Դա նշանակում է` ծայրահեղ աղքատություն: Այդպիսի մեծ տոկոս չպետք է կազմի հացը, բայց եթե կազմում է, առավել ևս պետք է պետությունը պաշտպանիչ քայլեր կատարի, որպեսզի անընդհատ չթանկանա: Ամեն թանկացումը փոքր տոկոսով է ազդում ընտանեկան բյուջի վրա, բայց եթե ընդհանուր ենք նայում` մյուս ապրանքների և ծառայությունների հետ, անտանելի վիճակ է ստացվում ոչ վճարունակ խավի համար», — «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Պողոսյանը:
Նրա փոխանցմամբ, իրենց վերլուծությունները փաստում են, որ բնակչության 10-12 տոկոսի համար գների թանկացումը որևէ նշանակություն չունի. — «Իսկ մնացած 90 տոկոսին մենք պետք է պաշտպանենք»:
Հունիսի 1-ից ուժի մեջ մտած «Վարչական իրավախախտումների մասին» նոր օրենքի հոդվածներից մեկով սահմանվում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս վեց ամսից ավելի ժամկետով բնակության մեկնող կամ վեց ամսից ավելի ժամկետով բնակվող ՀՀ քաղաքացու կողմից այս մասին համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկին գրավոր չտեղեկացնելը առաջացնում է տուգանքի նշանակում (սահմանված նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով, այսինքն 3000 դրամ):
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` սա նշանակում է, որ այլ երկրում վեց ամսից ավելի գտնվող յուրաքանչյուր միգրանտ Հայաստան վերադառնալիս տուգանվելու է` թեկուզ սիմվոլիկ 3000 դրամի չափով:
Փաստաբան Թամարա Յայլոյանը կարծում է, որ այս օրենքը ավելի է մեկուսացնում Հայաստանը արտաքին աշխարհից, ինչպես նաև դրանով խախտվում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը:
«Ամբողջ աշխարհը գնում է նրան, որ սահմանները վերացվեն, որ մարդու տեղաշարժը աշխարհում հնարավորինս լինի ազատ և առանց որևիցե խոչընդոտների, իսկ մենք Հայաստանը մեկուսացնում ենք աշխարհից, նորից դնում ենք սահմաններ: Եթե նպատակ ունեն արտագաղթը կանխելու, ապա [ասեմ, որ] մարդիկ գնում են, որովհետև ուզում են գումար աշխատել, աշխատանք գտնել, որովհետև տեղում չկա այդ աշխատանքը: Այդպես արտագաղթ երբեք չեն կանխի», — ասում է փաստաբանը:
Գյումրեցիներից շատերը արդեն տեղյակ են այս օրենքից: Նրանցից շատերը կարծում են, որ սա պարզապես բյուջեն «լցնելու» նպատակ ունի:
Նշենք, որ արտագաղթի ցուցանիշը Գյումրիում բավականին բարձր է: Ըստ որոշ ուսումնասիրությունների, Գյումրիում գրեթե ամեն ընտանիքում մեկ, երբեմն էլ երկու կամ երեք բացակայող կա: Վերջին տարիներին նաև կտրուկ աճել է ընտանիքներով հեռացողների թիվը:
Երեկ` օգոստոսի 13-ին, Կոտայքի մարզի 40-ամյա բնակչուհի Ս.Ջ-ն ինքնասպանության նպատակով իրեն ցանկացել է ցած նետել Նոր Հաճնի կամրջից:
Սակայն անցորդները ահազանգել են ոստիկանություն և հաջողվել է կանխել կնոջ ինքնասպանության փորձը: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.