31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-4.jpg)
ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ՔԳՎ վարչությունում ավարտվել է «Հայփոստ» ՓԲ ընկերության Երեւան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի` թվով 3 աշխատակիցների կողմից առևտրային կաշառք ստանալուն և լիազորությունները չարաշահելուն օժանդակելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով դատավարական ղեկավարում իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից հայտնում են, որ քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Հայփոստ» ՓԲ ընկերության Երևան քաղաքի թիվ 0004 փոստային բաժանմունքի օպերատորներ Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը և Ա. Իսրայելյանը 2010թ. սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների ընթացքում օժանդակել են նույն փոստային բաժանմունքի պետ, կարգադրիչ և կառավարչական լիազորություններ իրականացնող առեւտրային կազմակերպության ծառայող Ս. Գրիգորյանին` լիազորությունները չարաշահելուն և առևտրային կաշառք ստանալուն:
Մասնավորապես` Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը, Ա. Իսրայելյանը և Ս. Գրիգորյանը, օժտված լինելով ՀՀ տարածքում ապրանքներ և ծառայություններ ձեռք բերող անձանց տրամադրված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների հատուկ համարների վիճակահանության արդյունքում չշահած կտրոնների խմբաքանակները ներկայացնող անձանցից անձը հաստատող փաստաթղթով դրանք ընդունելու և դրանց համար հաշվարկված բոնուսային գումարներ տրամադրելու լիազորություններով, հիշյալ բաժանմունքի պետի գիտությամբ և հանձնարարությամբ ընդունել են քաղաքացի Ի. Գևորգյանի կողմից հանձնված հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոնների խմբաքանակներում կեղծ, իրականում կազմակերպությունների անվամբ չելքագրված և այդ կազմակերպությունների ֆիսկալային հաշվետվություններին չհամապատասխանող կտրոններ պարունակող խմբաքանակներ:
Հիշյալ աշխատակիցները նշված խմբաքանակներն ընդունել են տարբեր քաղաքացիների անձնագրերի պատճեներով, դրանք ձեւակերպել առանց այդ քաղաքացիների ներկայության և վճարել բոնուսային գումարներ` այդկերպ օժանդակելով բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանին` չարաշահելու իր լիազորությունները և դրանք օգտագործելու Ի. Գեւորգյանի օգտին:
Արդյունքում` Ա. Մկրտչյանի կողմից ելքագրվել է 8 203 600 դրամի, Կ. Միրիջանյանի կողմից` 9 306 200 դրամի, իսկ Ա. Իսրայելյանի կողմից` 8 572 900 դրամի բոնուսային գումար, որի հետեւանքով պետությանը պատճառվել է ծանր հետեւանքներ առաջացնող գույքային վնաս:
Ի. Գևորգյանին այդկերպ օժանադակելու դիմաց վերոհիշյալ փոստային բաժանմունքի օպերատորներ Ա. Մկրտչյանը, Կ. Միրիջանյանը, Ա. Իսրայելյանը և բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանը Ի. Գեւորգյանից ստացել են ընդհանուր 1 000 000 դրամ առեւտրային կաշառք, որը հավասարապես բաժանել են:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Մկրտչյանին, Կ. Միրիջանյանին եւ Ա. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-214-րդ հոդվածի 2-րդ մասով և 38-200-րդ հոդվածի 3-րդ մասով: Նրանց մասով դրվագն առանձնացվել է առանձին վարույթ եւ ուղարկվել Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Փոստային բաժանմունքի պետ Ս. Գրիգորյանի մասով քրեական գործը կարճվել է` վերջինիս մահվան հիմքով:
Իսկ Ի. Գևորգյանի վերաբերյալ դրվագը դատարան էր ուղարկվել ավելի վաղ և գտնվում է դատաքննության փուլում:
Oգոստոսի 13-ին ոստիկանության Արտաշատի բաժին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ աջ դաստակի կծած վնասվածքներով իրենց մոտ է տեղափոխվել 1963թ. ծնված մի կին:
Ոստիկաններին տուժողը հայտնել է, որ իրենց տան բակում վիճաբանության ժամանակ ամուսնու քույրը ձեռքերով հարվածել է իր մարմնի տարբեր մասերին ու կծել աջ դաստակը:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի ու լրատվության վարչությունից հայտնել են, որ տուժողին տրվել է դատաբժշկի ուղեգիր, իսկ նրա տալը ստորագրությամբ բաց է թողնվել, կատարվում է հետաքննություն:
Օգոստոսի 12-ին, ժամը 23.45-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Ամասիա-Ցողամարգ ճանապարհի 8-րդ կմ-ին ընկել է ձորը, ինչի հետևանքով ուղևորուհին տեղում մահացել է, իսկ վարորդը և մյուս 4 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այսօր` օգոստոսի 14-ին Արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի է ունեցել հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը։
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ փրկարար ծառայության տնօրեն, գեներալ-մայոր Ս. Ազարյանը զեկուցեց շաբաթվա ընթացքում գրանցված արտակարգ պատահարների, ինչպես նաև ՀԱՊԿ «Փոխգործակցություն 2012» վարժանքի նախապատրաստական աշխատանքների մասին։ ԱԻ նախարարը տեղեկացրեց, որ վերջերս փրկարարական աշխատանքների համար ձեռք է բերվել նոր` 120 տոննա բեռնունակության ավտոկռունկ, որը եզակի է տարածաշրջանում։
ՍՊԱԾ գործակալության պետի տեղակալ Ա. Թովմասյանը զեկուցեց վերջին օրերին Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ՀՀ Սյունիքի մարզի բնակիչների անհանգստության մասին։ Տիկին Թովմասյանը հայտնեց, որ ՍՊԱԾ «Հարավային» ՊՈԱԿ-ի աշխատակիցները ելույթ են ունեցել տեղական հեռուստաընկերությունների եթերով և բազմիցս զրուցել բնակիչների հետ` տանելով բացատրական աշխատանքներ։ ԱԻ նախարարը հանձնարարեց մշտապես ուշադրության կենտրոնում պահել հանրային իրազեկման խնդիրները և հնարավորինս կանխել խուճապը։
Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանը զեկուցեց, որ աշխատանքային խումբը շարունակում է ստուգաթերթերի մշակման աշխատանքները` պարզեցնելով օբյեկտներում ստուգումներ անցկացնելու գործընթացը։ Նախարար Ա. Երիցյանը հանձնարարեց անել ամեն հնարավորը` կոռուպցիոն ռիսկերը բացառելու համար։
Շուտով պատրաստ կլինի ԱԻՆ պոլիկլինիկան, որը սպասարկելու է նախարարության աշխատակիցներին և նրանց ընտանիքի անդամներին։ Այնտեղ կլինեն տարբեր պրոֆիլի բժիշկներ, անհրաժեշտության դեպքում’մասնագետներ կհրավիրվեն նաև դրսից։
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ուսումնասիրվել են Երևանի քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչությանը և վարչական շրջանների աշխատակազմերի սոցիալական բաժիններին քաղաքացիների կողմից ուղղված դիմում-բողոքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ անցած ժամանակահատվածում համապատասխան բաժիններ քաղաքացիների կողմից ուղղված 11055 դիմումներից դիմում-բողոքներն են եղել 21-ը, որից 8-ը` կրկնակի: Տարոն Մարգարյանը սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է անձամբ հանդիպել դիմումատուների հետ, տեղում ուսումնասիրել հարցը և հստակ քայլեր ձեռնարկել բարձրացվող խնդիրների լուծման ուղղությամբ:
«Ոչ թե վարչական շրջանների սոցիալական ծառայությունների ներկայացրած հաշվետվություններով է պետք գնահատել հատկապես այդ խմբում ներառված քաղաքացիների հետ տարվող աշխատանքը, այլ տեղում, հենց նույն դիմումատուների հետ անմիջական հանդիպումներով, նրանց լսելով ու հասկանալով, թե ինչից է բողոքում քաղաքացին: Առավել ևս կրկնակի դիմում-բողոքների պարագայում, ինչը նշանակում է, որ դիմումատուին չի բավարարել տրված պատասխանը», շեշտել է քաղաքապետը:
Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի գույքագրվել և ուսումնասիրվել են նաև ավտոկայանատեղիների համար տրամադրված բոլոր պայմանագրերը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել ամենօրյա ժամանակացույցով խստորեն վերահսկել ավտոկայանատեղիների աշխատանքը: Պատասխանատուներին հանձնարարվել է նաև կարճ ժամկետում, ճանապարհային ոստիկանության հետ համատեղ, քննարկել և ներկայացնել ավտոկայանման համար նպատակահարմար վայրերի նախնական քարտեզը:
Երևանի արտաքին տեսքի բարեկարգման 2012թ-ի ծրագրի շրջանակում բարեկարգված ու նկարազարդված շուրջ վեց տասնյակ կամարանցումների շարքը շուտով կհամալրվի ևս 55-ով: Քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ լրացուցիչ ծրագրով արդեն մեկնարկել են երևանյան դեռևս չնկարազարդված մյուս բոլոր կամարանցումների նկարազարդման աշխատանքները: Զեկուցվել է, որ այդ աշխատանքները կավարտվեն մինչև հոկտեմբեր:
Ընդառաջելով Կենտրոն վարչական շրջանի բնակիչների խնդրանքին` քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ շաբաթ և կիրակի օրերին Կենտրոն վարչական շրջանում նույնպես կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառ: Այս ուղղությամբ հանձնարարականներ են տրվել համապատասխան բոլոր ստորաբաժանումներին:
Զեկուցվել է, որ քաղաքապետարան — վարչական շրջաններ — համատիրություն համատեղ ծրագրով իրականացվող բազմաբնակարան բնակելի շենքերի շքամուտքերի վերանորոգման աշխատանքների շրջանակում արդեն վերանորոգվել է 898 շքամուտք:
Մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում շարունակվում են նաև բազմաբնակարան շենքերի պատերին, հենասյուներին և հասարակական նշանակություն ունեցող այլ վայրերում փակցված հայտարարությունների ու պաստառների մաքրման աշխատանքները:
Քաղաքապետին զեկուցվել է, որ շարունակվում է ամենօրյա հսկողությունը հասարակական ավտոտրանսպորտային միջոցների սպասարկման որակի ուղղությամբ: Բացի այդ, ընթացքի մեջ է նաև Երևանի ներքաղաքային ավտոբուսային և միկրոավտոբուսային կանոնավոր փոխադրումների երթուղիների մրցույթների անցկացումը:
Զեկուցվել է, որ ընթացքի մեջ են մետրոպոլիտենի տարածքում WiFi համակարգի սարքավորումների տեղադրման աշխատանքները: Շուտով այդ համակարգով կապահովվեն նաև մայրաքաղաքի այգիներն ու պուրակները:
Նոր ուսումնական տարվան ընդառաջ քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան բոլոր գերատեսչություններին և ծառայություններին հանձնարարել է հավուր պատշաճի պատրաստվել այն դիմավորելուն:
Այսօր ժամը 13.36-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 12.55-ի սահմաններում Սևանա լճում մոտորանավակ է շրջվել, որում գտնվել են 3 քաղաքացիներ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ջրափրկարարները հերթապահ մոտորանավակով մոտեցել են դեպքի վայր և ջրից դուրս բերել Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղի բնակիչներ` 22-ամյա Ջանիկ, 21-ամյա Վարդգես Կարապետյաններին և 22-ամյա Աննա Մինասյանին: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Շառլ Ազնավուրին չմասնակցել Ախալցխայի բերդի և դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթի վերաբացման արարողությանը: Հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը տարածել է հայտարարություն, որում ասվում է. «Սույն թվականի օգոստոսի 16-ին Վրաստանի իշխանությունները նախատեսում են հիմնանորոգումից հետո հանդիսավոր կերպով վերաբացել Ախալցխայի բերդը և դրան մաս կազմող «Ահմեդիե» մզկիթը: Ըստ վրացական լրատվամիջոցների՝ միջոցառմանը մասնակցելու է նաև Շառլ Ազնավուրը, որն իրեն ուղեկցող երաժշտական խմբով համերգ է տալու մզկիթի անմիջական հարևանությամբ գտնվող վայրում:
Վրացական իշխանությունները Ախալցխայում վերականգնում են թուրքական մզկիթ, սակայն շարունակում են արհամարհել հայկական Սուրբ Նշան եկեղեցին համայնքին վերադարձնելու Ախալցխայի հայության և Վիրահայոց թեմի պահանջները, շարունակվում են խոնարհվել ու քանդվել Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիներն ու հոգևոր այլ հուշարձանները: Նման պայմաններում Շառլ Ազնավուրի համերգը մեծ հարված կհասցնի աշխարհահռչակ շանսոնիեի հեղինակությանը ջավախահայության շրջանում: Մասնակցելով այս միջացառմանը նա ակամա նպաստելու է ջավախահայության իրավունքների ոտնահարման վրաց իշխանությունների քաղաքականությանը:
Այս միջոցառումը մենք գնահատում ենք որպես ջավախահայության նկատմամբ թուրք-վրացական տանդեմի հերթական դավադրություն, որին նրանք փորձում են մասնակից դարձնել աշխարհահռչակ հայ երգչին`հավանաբար օգտվելով վերջինիս անտեղյակությունից և իր հայրենի Ախլցխա քաղաքում համերգով հանդես գալու մեծ ցանկությունից:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ Սամցխե-Ջավախքի և Քվեմո-Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է անում Շառլ Ազնավուրին հրաժարվել միջոցառմանը մասնակցելու իր որոշումից և փոխարենը վրաց իշխանությունների առաջ հրապարակավ բարձրացնել ջավախահայությանը հուզող խնդիրները»:
Վրաստանի հայկական ՀԿ-ները կոչ են անում Շ. Ազնավուրին չմասնակցել Ախալցխայի բերդի և «Ահմեդիե» մզկիթի վերաբացման արարողությանը
Այսօր «Ասպարէզ»ի տարեդարձն է: Թերթը դարձաւ 104 տարեկան: Այս երկարատեւութեան գաղտնիքը՝ թերթին ստանձնած առաքելութեան հանդէպ անոր յաջորդական անձնակազմերու յանձնառութեան ոգիին, հայ համայնքին ցուցաբերած հոգատարութեան ու գուրգուրանքին մէջ է:
Հաւանաբար ընթերցողները արդէն իսկ կը զգան, որ խմբագրութիւնը, թերթի պատասխանատուներու եւ բարեկամներու աջակցութեամբ՝ ձեռնարկած է շարք մը աշխատանքներու, որոնք բոլորը ուղղուած են թերթը ծանօթացնելու բազմահազար հայորդիներու՝ աշխարհագրական տարբեր շրջաններու մէջ, անշուշտ՝ գլխաւորաբար Քալիֆորնիոյ նահանգի սահմաններէն ներս:
Խմբագրութեանս թաքուն ցանկութիւնն է (ահա կոպիտ վրիպումով բացայայտուած) թերթը դարձնել այս շրջանի հայութեան հպարտութեան աղբիւրներէն մէկը, եւ փորձել այնպիսի մթնոլորտ մը ստեղծել, որ «Ասպարէզ»ի իւրաքանչիւր բաժանորդ ի՛նք դառնայ թերթը քարոզող, անոր համար նոր բաժանորդներ ապահովող, անոր մէջ ծանուցողները քաջալերող… մէկ խօսքով՝ թերթը ի՛րը համարէ:
Մեր ցանկութեան այս գաղտնազերծման հետ կ՛ուզենք իմանալ մեր ընթերցողներու ցանկութիւնները: Ներքին կազմակերպչական, վարչական նոր փուլ մը թեւակոխած ըլլալով՝ «Ասպարէզ» նոր ծրագիրներ մշակելու ընթացքի մէջ է, որոնց ամբողջացման համար կը դիմենք մեր բաժանորդներու, մեր աշխատակիցներու ներդրումին, առաջարկներուն, խորհուրդներուն: Կը խոստովանինք, որ առանց համայնքի բարոյական եւ նիւթական աջակցութեան, առանց ընթերցող-խմբագրութիւն անմիջական հաղորդակցութեան՝ դժուար թէ կարենանք իրագործել մեր մշակած ծրագիրներու նոյնիսկ մէկ փոքր մասը: Յամենայնդէպս, մէկ բան յստակ է. նահանջել չկայ, չե՛նք կրնար նահանջել, եւ հետեւաբար՝ կը պարտինք ամէն գնով ապահովել «Ասպարէզ»ի կենսունակութիւնը պահպանելու միջոցներ, մեր համայնքի ու ընդհանրապէս հայկական իրականութեան մէջ անոր տիրական ներկայութեան երաշխիքներ: Կը սպասենք ձեր «նուէր»ին:
ԱԲՕ ՊՈՂԻԿԵԱՆ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե 2012» երիտասարդական ամենամյա հավաքի բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
«Բազե 2012»-ը Հայստանի երիտասարդական հիմնադրամի հոբելյանական 10-րդ համահայկական հավաքն է, որին այս տարի մասնակցում է 18-ից 30 տարեկան 400 երիտասարդ՝ Հայաստանից, Ջավախքից, սփյուռքից և Լեռնային Ղարաբաղից:
ՀՀ պետական դրոշի գույների ներքո՝ եռագույն ճակատներում 42 ջոկատ է մասնակցում հավաքին. Երևանի ջոկատն այս տարի Նարնջագույն ճակատում է: Տարոն Մարգարյանը զրուցել է Երևանի ջոկատի անդամների հետ, ովքեր քաղաքապետին վստահեցրել են, որ հավաքի ծրագրում ներառված ինտելեկտուալ, մարզական ու մշակութային մրցույթներին մասնակցելու են միայն հաղթելու վճռականությամբ: Երևանի քաղաքապետը հաջողություն է մաղթել երիտասարդներին:
Հավաքի շրջանակում, օգոստոսի 13-ից 19-ը ջոկատները մրցակցելու են սեղանի թենիս, շախմատ, վոլեյբոլ, ֆուտբոլ, ձեռքի ուժ, լող մարզաձևերում, ինչպես նաև ազգային խաղերում: Ծրագրում ներառված են նաև «Բրեյն ռինգ» ու «Բազե-բանալի» ինտելեկտուալ խաղերը և երգի, պարի, նորաձևության, նկարչության մրցույթներ: Հավաքի մասնակիցները նաև հանդիպումներ կունենան ՀՀ պետական, քաղաքական, հասարակական գործիչների հետ:
«Բազե 2012»-ի բացման արարողությունից հետո Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնակցել է նաև կրկեսային արվեստի օրգինալ ժանրի հայ մեծանուն դերասան, ծաղրածու, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լեոնիդ Ենգիբարյանի արձանի բացման արարողությանը, որը կատարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Հելեն Գերլի Բրաունը, որն ավելի քան 30 տարի եղել է Cosmopolitan ամսագրի խմբագիրը, 90 տարեկան հասակում մահացել է ԱՄՆ-ում: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը: HearstCorp.ընկերության (որին պատկանում է ամսագիրը) ներկայացուցիչ Ֆրենկ Բենակի խոսքով` Բրաունը մահացել է երկուշաբթի հոսպիտալացումից անմիջապես հետո` Կուլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնում:
Հելեն Բրաունը հայտնի է դարձել 1962 թվականին հրատարակած «Սեքսն ու չամուսնացած աղջիկը» գրքից հետո։ Գիրքը դարձել է բեսթսելեր ու 1964 թվականին նրա հիման վրա նկարահանել է կոմեդիա։ 1965 թվականին Hearst Corporation հրատարակությունը Հելենին առաջարկել է ղեկավարել ընտանեկան բիզնես դարձած ու ժամանակակից գրողների ստեղծագործությունները տպագրող Cosmopolitan ամսագիրը։ Հելենի ղեկավարության ժամանակ Cosmopolitan-ը դարձել է ամսագիր կանանց համար, որի գլխավոր շապիկին սկսել են հայտնվել մոդելներ ու դերասանուհիներ։ 1997 թվականին Հելենը հեռացել է Cosmopolitan-ից, բայց շարունակել է ղեկավարել ամսագրի միջազգային 63 տարբերակները մինչև կյանքի վերջ։
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.