31.05.2024 | 12:54
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/01.thumb_-1.jpg)
31.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1705646963_vahe-hovhannisyan-750x375-1.jpg)
31.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-20.jpg)
29.05.2024 | 15:42
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716984187_araqel-arqepiskopos-qaramyan-1.jpg)
29.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_16.thumb_.png)
29.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_14.thumb_-1.png)
28.05.2024 | 13:20
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/ajapayan_mikael_scaled.thumb_.jpg)
28.05.2024 | 13:02
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/444489887_7706133296110179_254756391202658944_n.thumb_.jpg)
28.05.2024 | 11:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f6655763ae917f_6655763ae91b6.thumb_-2.jpg)
28.05.2024 | 11:11
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/f4612aa59f03dd93dc150e29a110e000_1716871346.jpg)
28.05.2024 | 10:37
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-1.jpg)
24.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-3.jpg)
24.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/timthumb.jpg)
24.05.2024 | 12:17
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/1716529687_Screenshot_20240524_094758_YouTube.jpg)
24.05.2024 | 11:29
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-8.jpg)
23.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/f65ffe29f53d26_65ffe29f53d69.thumb_.jpg)
23.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-19-300x223.jpg)
23.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-13.jpg)
23.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-18.jpg)
23.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-2.jpg)
22.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/hqdefault-2.jpg)
22.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/01/lavrov_1.thumb_.jpg)
22.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-6.jpg)
22.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/02/screenshot_1_thumb_v1.thumb_-750x375-1.png)
22.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-16.jpg)
21.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/04/7e05cd4aa7963c179a135b6781882f83_1712949922.jpg)
21.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/03/6678793.thumb_.jpg)
21.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/capture.thumb_-2.jpg)
21.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/photo_2024_05_20_15_49_42.thumb_.jpg)
21.05.2024 | 11:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-5.jpg)
20.05.2024 | 15:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/screenshot_15.thumb_.png)
20.05.2024 | 14:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/messenger_creation_5f4315b7_50ef_4078_bf12_d58508d59a57.thumb_.jpg)
20.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/5d1bd7b11c44c24e29a4cffc7088f701_1716106306.jpg)
20.05.2024 | 12:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/download-14.jpg)
20.05.2024 | 11:00
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-6.jpg)
18.05.2024 | 15:10
Բացի Սրբազանից վարչապետի այլ թեկնածուի քննարկումը բերելու է ակնհայտ քաղաքական խի...18.05.2024 | 13:10
![](https://armversion.am/wp-content/uploads/2024/05/default-4.jpg)
Երեկ երեկոյան Լոնդոնից Երևան վերադարձան ամառային Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացրած մի շարք մարզիկներ, որոնց թվում էին նաև մեդալակիրներ դարձած’ Արսեն Ջուլֆալակյանը, Արթուր Ալեքսանյանը և Հռիփսիմե Խուրշուդյանը:
Օլիմպիականներին դիմավորելու էին եկել մարզաշխարհի բազմաթիվ ներկայացուցիչներ և մարզասերներ (ՖԱՖ ակտիվիստներև ևս ներկա էին):
Հատկապես ակտիվ էին Խուրշուդյանի և Ալեքսանյանի համաքաղաքացիները և հարազատները, ովքեր մի շարք պաստառներով էին ներկայացել օդանավակայան:
Դիմավորողներին համակարգում էր Սպորտի և երիտասարդության հարցերով փոխնախարար Խաչիկ Ասրյանը:
Ներկաները մեծ ոգևորությամբ’ զուռնա դհոլով դիմավորեցին մեդալակիրներին և մոտ 10 րոպե օդանավակայանի ժամանման սրահում իսկական տոնախմբություն էր:
Լոնդոնից վերադարձավ նաև Սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Հրաչյա Ռոստոմյանը, ով ընդգծեց, որ տաք գլխով հետևություններ անելու ժամանակը չէ և մոտ ապագայում տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների ներկայացուցիչներ հանդես կգան հաշվետվություններով ու կլինեն համապատասխան գնահատականներ:
Armsport.am
ՀՀ ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության կողմից օգոստոսի 13-ից 19-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները.
Ոսկի՝ գնման գին՝ 19684.30 (+181.74), բացթողնման գին՝ 21395.98 (+197.54)
Արծաթ՝ գնման գին՝ 340.80 (+5.27), բացթողնման գին՝ 370.43 (+5.72),
Պլատին՝ գնման գին՝ 17153.95 (+147.17), բացթողնման գին՝ 18645.60 (+159.97),
Պալադիում՝ գնման գին՝ 7112.34 (+69.85), բացթողնման գին՝ 7730.80 (+75.92):
Գներն արտահայտված են ՀՀ դրամով։
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել: Հրամանի համաձայն, Ոստիկանության գնդապետ Նորայր Մուրադխանյանը նշանակվել է Ոստիկանության աշխատակազմի ղեկավար:
Հիշեցնենք, որ Նորայր Մուրադխանյանը նախկինում զբաղեցրել է անձնագրային և վիզաների վարչության պետի պաշտոնը:
Օգոստոսի 15-ին, ժամը 02. 00-ի սահմաններում, «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 46-րդ կմ-ին բախվել է գովազդային վահանակի երկաթյա սյանը:
Վարորդը` Հրազդանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպեր-լիազոր 26-ամյա Յուրիկ Վարդանյանը, տեղում մահացել է:
Կատարվում է քննություն:
Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը հերքում է իր հրաժարականի մասին երեկ տարածված լուրը, բայց միաժամանակ կտրականապես չի հերքում առաջիկայում հրաժարական ներկայացնելու հնարավորությունը:
Մեկնաբանելով իր հրաժարական տալու մասին լուրը` Արայիկ Քոթանջյանը «Հայկական ժամանակի» թղթակցին ասել էր. «Ես այսօր քաղաքապետի մոտ մասնակցել եմ խորհրդակցության, այժմ էլ իմ աշխատասենյակից եմ ձեզ հետ խոսում, այս պահին այդքանը»: Նա նաև ասել էր, որ իր հրաժարականի մասին լուրերը հաճախակի են ինչ-որ մարդկանց կողմից շրջանառության մեջ դրվում, բայց դրանից ոչինչ չի փոխվում: «Հժ» թղթակցի այն հարցին, թե բացառում է, որ առաջիկայում կարող է հրաժարական տալ, Քոթանջյանը պատասխանել է. «Դեպքերը կզարգանան, կտեսնենք: Ամեն դեպքում սկի մարդը հավերժ չի, էլ ուր մնաց` աշխատանքը, խնդիրը դրանում չի: Բայց այս պահին, որևէ նման խնդիր չկա»: Այսինքն, Քոթանջյանի պատասխանը վկայում է, որ նրա հետագա պաշտոնավարման հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, որոնք դեռ նոր պետք է հանգուցալուծվեն:
Հայկական ժամանակ
Վանաձորում հիմնադրված դեղագործական «Սզնի» ՍՊԸ տնօրեն, «Ժառանգություն» կուսակցության Վանաձորի ստորաբաժանման ղեկավար Գառնիկ Սահակյանը մոտ մեկ ամիս առաջ թերթի լրագրողին հայտնել էր, թե վաճառքի է դրել իր սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, որպեսզի այդ գումարով արտերկրում բիզնես գործունեություն ծավալի և լքի Հայաստանը: «Այն, ինչ որ տարիների ընթացքում հետ եմ գցել երեխաներիս համար` 2 հազար քմ բիզնես հողամասեր, մի բնակարան Նորք թաղամասում և մեկ սենյականոց բիզնես-գրասենյակ, որը 7 տարի ծառայում է որպես «Ժառանգության» գրասենյակ»,-ներկայացրել էր Սահակյանը` հավելելով, որ դեղատունն էլ պահում է, որպեսզի օրվա հացի ապրուստը հոգա: Թերթը հիշեցնում է, որ Սահակյանն արդեն բավականին երկար ժամանակ լուրջ պայքար է մղում դեղագործական մեկ այլ ընկերության` Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմի» դեմ` հիմնավորմամբ, թե վերջինիս մենաշնորհի հետևանքով վերանում է դեղատնային փոքր ու միջին բիզնեսը: Երեկ թերթի լրագրողը հետաքրքրվել է Սահակյանի արտագաղթելու ծրագրերով, նա պատասխանել է, որ դեռ ոչ մի բան չի վաճառել, իսկ դատարկ գրպանով չի կարող գնալ: «Ես հո չե՞մ ուզում գնալ դուրս` ֆիզիկական աշխատանք կատարել, գնալու եմ, որ բիզնես տեղափոխեմ,- ասել է Սահակյանը` հավելելով. — Իսկ չեն գնում իմ գույքը, որովհետև օր օրի անշարժ գույքի գինն ընկնում է, ժողովրդի վճարունակությունն է ընկնում: Եթե մուշտարի ճարեք` ձայն հանեք»:
Հրապարակ
Երեկ, այսօր և վաղը շարունակաբար «Առավոտ» օրաթերթում տպագրում ենք Արայիկ Մանուկյանի հոդվածը, որը կրում է «Հայաստանի լրագրության տխուր դեմքը» տխուր վերնագիրը: Արայիկն այն մարդը չէ, որն ակնկալում է, թե բոլորս նրա հետ 100 տոկոսով համաձայն ենք լինելու: Ես էլ չեմ պատրաստվում կուրծք ծեծել` պնդելով, թե ես նրա նկարագրած խմբագիրներից չեմ, ես բացառություն եմ և այլն: Լրատվամիջոցներն աշխատում են մրցակցային դաշտում, և եթե բոլորը գրում են բռնաբարված տատիկների մասին, «Առավոտը» չի կարող այդ թեման շրջանցել:
Բայց մի հարցում հեղինակն արդարացի է` 10 տարի առաջ ընդունված «Մամուլի մասին» օրենքը, իր ժամանակի համար բավականին առաջադեմ լինելով, չի կարգավորում այսօրվա իրողությունները: Հազարավոր օրինակներից բերեմ ամենաթարմը: Հանրապետական պատգամավորը մեր թերթին տված հարցազրույցում կարծիք է հայտնում, ճիշտ թե սխալ` էական չէ: Այդ կարծիքը վերաշարադրվում է մի կայքում` մամուլի տեսության մեջ և տակը գրվում են մեկնաբանություններ: Եվ ահա ՀԱԿ-ի համակիրներից մեկը, որն այդ պատգամավորի երեխայի տարիքին է, իր մեկնաբանության մեջ դիմում է իշխանության ներկայացուցչին` «այ կենդանի» և, իհարկե, իսկույն 7 հատ like ստանում, ինչը, հավանաբար, նշանակում է` «վախ, ցավդ տանեմ, մեռնեմ դուխիդ, լավ շշեցիր»: Ինչ արած, Կոնգրեսն այդպես է պատկերացնում հանուն ժողովրդավարության իր պայքարը: Հիմա ի՞նչ անել այդ մեկնաբանության հետ: Եթե կայքի խմբագիրն այն ջնջի, կարող են մեղադրել ազատ խոսքը ճնշելու մեջ: Եթե չջնջի, իմ նմանները [որոնք, գիտակցում եմ, այսօր մեր հասարակության մեջ փոքրամասնություն են կազմում] կարող են իրենց վատ զգալ: Եվ հետո` մեկնաբանության համար ո՞վ է պատասխանատու՝ այն գրո՞ղը, թե՞ կայքը: Դրանք իսկապես հարցեր են, որոնք մամուլի ներկայիս օրենքը չի կարգավորում: Ամենահետաքրքիրն այն է, որ օրենսդրական կարգավորման ցանկացած փորձ [եթե այն երբևէ արվի] նույնպես դիտվելու է որպես «մահակ», «գրաքննություն» և այլն:
Մի բան պարզ է` ոչ մի կոչ կամ ԶԼՄ-ների համատեղ հայտարարություն, ոչ մի վարքականոն, ոչ մի ինքնակարգավորում չի օգնի, որովհետև «շշելը», «ջախջախելը», «պորտը տեղը դնելը» խրախուսվում է ոչ միայն լրատվամիջոցներում, այլև առօրյա կյանքում: Հայաստանյան հասարակության մեծամասնություն մեջ կա կոնսենսուս, որ, օրինակ, փողոցում չի կարելի մերկ քայլել` այստեղ գործում են ինքնակարգավորման մեխանիզմները, և խորհրդարանը չպիտի օրենք ընդունի` մերկ չքայլելու մասին: Բայց նման համաձայնություն չկա` ենթադրենք, լրատվամիջոցներում չհայհոյելու մասին: Գումարած`այդ դեպքերում անխուսափելի դեմագոգիան: Վերջերս մեկը «Ֆեյսբուբի» իմ պատին սկսեց ինչ-որ պոռնո մտքեր արտահայտել, և երբ ես նրան արգելափակեցի, սկսեց բողոքել` «չէ՞ որ դուք ագատ խոսքի ջատագով եք»: Էլի ջատագով եմ` համացանցն ընդհանրապես և «Ֆեյսբուքը» մասնավորապես Ձեր տրամադրության տակ են: Ինչո՞ւ անպայման պիտի ինքնարտահայտվեք իմ պատին:
Առավոտ
Սիրիայի իշխանությունները համաձայն են, որ Սիրիայում ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցչի պաշտոնը Քոֆի Անանի փոխարեն ստանձնի ալժիրցի դիվանագետ Լահդար Բրահիմին:Ինչպես հայտնում է«Росбалт»-ին, այս մասին տեղեկացրել է Սիրիայի արտգործնախարարությունը։
78-ամյա ալժիրցի դիվանագետը համարվում է ամենահավանական թեկնածուն ՄԱԿ և ԱՊԼ հատուկ բանագնացի պաշտոնում:
«Սիրիայի իշխանությունը աջակցում է Բրահիմիի նշանակմանը և հուսով է, որ այն կնպաստի Քոֆի Անանի վեց կետերից բաղկացած խաղաղության հաստատման ծրագրին, և Սիրիայում ՄԱԿ-ի առաքելության կարևոր աշխատանքին, որն այժմ գլխավորում է սենեգալցի գեներալ Բաբաքր Գայը»,-նշել է աղբյուրը։
Այսօր` օգոստոսի 14-ին 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Իրանի հյուսիս-արևմուտքում, Թավրիզ քաղաքի մերձակայքում: Եվրոպական-Միջերկրական սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) տվյալներով, երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 15 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 6-7 բալ:
ԱԻՆ-ը հայտնում է, որ երկրաշարժը զգացվել է նաև ՀՀ տարածքում` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս քաղաքներում` 3-4 բալ ուժգնությամբ:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վերանորոգման աշխատանքների հետ կապված, ս.թ. oգոստոսի 16-ին ժամը 10.00-ից մինչև 20.00-ը կդադարեցվի Դավթաշեն վարչական շրջանի` Դավթաշեն 3-րդ թաղամասի 30, 31 շենքերի, Դավթաշեն վարչական շրջանի թաղապետարանի և հարակից տարածքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.