29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Անգլիացի հայտնի 38-ամյա ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը ավարտում է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան:
«Ես շատ շնորհակալ եմ ՊՍԺ-ից այն բանի համար, որ ինձ թույլ տվեց շարունակել խաղալ, սակայն ես հիմա հասկանում եմ, որ կարիերաս ավարտելու ժամանակն է»,-իր որոշումն այսպես է մեկնաբանել Բեքհեմը:
Այժմ Բեքհեմը պատրաստվում է Ֆրանսիայի առաջնության նախավերջին` 37-րդ տուրի` «Բրեստի» դեմ խաղին:
Ձեր ուշադրության ենք ներկայացնում նրա` տուգանային հարվածից խփած բոլոր 65 գոլերը:
Լեհաստանում ավարտվեց շախմատի տղամարդկանց Եվրոպայի անհատական առաջնությունը. տեղեկացնում է armchess.am-ը:
Հայաստանի 14 ներկայացուցիչներից ամենաբարձր՝ 7-րդ տեղը զբաղեցրեց Սերգեյ Մովսեսյանը:
Հայ շախմատիստներ զբաղեցրին հետևյալ տեղերը.
Վլադիմիր Հակոբյան- 76
Սերգեյ Մովսեսյան — 7
Գաբրիել Սարգսյան- 31
Տիգրան Պետրոսյան — 39
Հրանտ Մելքումյան — 10
Ավետիք Գրիգորյան — 109
Զավեն Անդրիասյան — 68
Ռոբերտ Հովհաննիսյան — 65
Արման Փաշիկյան — 58
Կարեն Գրիգորյան — 150
Հովհաննես Գաբուզյան — 136
Էլինա Դանիելյան -157
Ռոբերտ Աղասարյան — 63
Վլադիմիր Պողոսյան — 237
Ֆրանսիական ՊՍԺ-ի ղեկավարությունը պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին պատրաստ է առաջարկել տարեկան 18 մլն եվրո աշխատավարձ:
Ինչպես տեղեկացնում է L’Equipe-ը, Ռոնալդուին ձեռք բերելու համար ՊԱԺ-ը ստիպված կլինի վաճառել մոտ 100 մլն եվրո տրանսֆերային գումար:
Հիշեցնենք, որ Ռոնալդուով հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Յունայթեդը»:
Բարսելոնայի դարպասապահ Վիկտոր Վալդեսը որոշել է ամռանը հեռանալ կատալոնական թիմից:
Նշենք, որ Վալդեսը չի սպասելու պայմանագրի ավարտին, որը լրանում է 2014 թվականի ամռանը:
Football Espana-ն տեղեկացնում է, որ Վալդեսը ցանկանում է խաղալ անգլիական պրեմիեր լիգայում: Վալդեսին ցանկանում են ձեռք բերել Լիվերպուլն ու Արսենալը: 31-ամյա դարպասապահով հետաքրքրված է նաև ֆրանսիական Մոնակոն:
Վալդեսը մի քանի օր առաջ 6-րդ անգամ դարձավ Իսպանիայի չեմպիոն և Բարսելոնայի կազմում նվաճեց իր 20-րդ տիտղոսը:
Այսօր՝ ժամը 20.00-ին, Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում կմեկնարկի 2014թ. ԱԱ ընտրական փուլի Հայաստան-Չեխիա հանդիպումը: Թիմերի նախնական մեկնարկային կազմերն են.
Հայաստանի հավաքական
Բերեզովսկի-Խաչատուրով, Արզումանյան, Հարոյան, Ոսկանյան-Մանուչարյան, Մխիթարյան, Մուրադյան, Ղազարյան, Պիզելի-Յուրա Մովսիսյան
Չեխիայի հավաքական
Պետր Չեխ-Գեբրե Սելասիե, Տոմաշ Սիվոկ, Վ.Կադլեց, Լիմբերկսի-Հյուբշման, Պլաշիլ, Վիդրա, Ռոսիցկի, Լադիսլավ Կրեյչի-Դավիդ Լաֆատա
«Ինչպես բոլոր պատանիները, այնպես էլ ես պատանեական տարիներին հետաքրքրություն ունեի դեպի սպորտը: Ծնողներս քաջալերեցին, իսկ ես որոշեցի ամեն ինչ անել որ կարողանամ բարձրացնել իմ երկրի դրոշը»,- մեզ հետ զրույցում պատմեց ArmFighting ֆեդերացիայի նախագահ Հայկ Ղուկասյանը:
— Կարելի՞ է ասել, որ մարզիկները հիմնականում լավ մարդիկ են, քանի որ նրանք ուժեղ են:
— Մարզիկը ունենում է կամային հատկություններ և դժվարություններ հաղթահարող,առողջ մարմին, որի մեջ առողջ հոգի: Պայծառ հայացք ունեցող,խիզախ և հպարտ մարդու բնորոշում ունի մարզիկն, իմ կարծիքով:
— Չկա մի ասպարեզ, որտեղ մրցակցություն չլինի, իհարկե, անառողջ մրցակցության մասին է խոսքը: Միմյանց պիտակավորելու, չհարգելու տենդենցը գնալով ակնառու ու տխուր է դառնում: Ինչպե՞ս է վիճակը մարզիկների մոտ, կամ մարզաշխարհում:
— Մեր երկրում եթե ինչ որ մի ոլորտ միավորված և առողջ է դա սպորտն է և մարզիկները:
— Որպես մարզիկ նաև կառույցի ղեկավար եք: Այսօր պատկերը հուսադրող չէ: Ձեզ շրջապատող իրականությունը տեսնելով հավատու՞մ եք, որ կգա ազգային համախմբման ժամանակները:
— Եթե խոսքը քաղաքական դաշտի մասին է,ապա քանի աթոռի պայքար է գնում, իզուր է խոսել համախմբման մասին: Իսկ ինչ վերաբերվում է սպորտին ապա ևս մեկ անգամ նշեմ՝ միակ ոլորտն է, որ համախմբված գնում է առաջ:
— Ինչ եք կարծում մարզիկը միայն պե՞տք է սպորտով զբաղվի: Հասարակության մեջ նա իր կերպարով անելիք ունի…
— Մարզիկը հասարակությանը մեջ իրոք անելիք ունի. Նա պետք է ոգևորի իր հաղթանակներով երիտասարդությանը, նպաստի որ նրանք զբաղվեն սպորտով, ներկայացնի իր հաջողությունները, հայրենիքի նկատմամբ ցուցաբերած սերը և առողջ ապրելակերպը:
—Ին՞չն է Ձեզ ամենից առավել անհանգստացնում մեր երկրում:
Անարդարությունը:
—Ին՞չ երազանքներ ունեք
-Մինչև կյանքիս վերջ ծառայել և ներկայացնել իմ երկիրն աշխարհում:
—Ձեր կարծիքով ինչպիսի՞ իրավիճակում են գտնվում մեր երկրի երիտասարդ մարզիկները:
-Ես կարող եմ պատասխանել միայն այն ֆեդերացիայի մարզիկների մասով, որը ղեկավարում եմ ես: Նրանք գերազանց կարգավիճակում են, քանի որ ամեն ինչ կատարվում է իրենց համար:
— Ո՞րն է ձեր սիրած մարզական կերպարն, որին երբևէ երազել եք նմանվել:
— Իմ սիրած մարզական կերպարը, որին երազել եմ նմանվել Վարազդատ թագավորն է, առաջին Օլիմպիական խաղերի չեմպիոնը, որն իր անունը փառքով պսակեց հայկական լեռնաշխարհում և ողջ աշխարհում:
— Կա՞ մի բան, որ կցանկանայիք ասել:
— Ամեն ինչ դեռ առջևում է, շարունակենք մարզվել, շարունակենք հաղթանակել, աշխարհի ամենաթանկ պարգևը դա երկրի դրոշն է, որը մենք ներկայացնում եք:Մեր երկիրը պատերազմական շրջանում է և մենք պետք է տարածաշրջանում բոլոր ոլորտներից լինենք առաջինը. սա պարտականություն է յուրաքանչյուրիս համար:
Առողջություն և միայն հաղթանակ հայ մարզիկներին: Սիրենք և հարգենք իրար, լինենք համախմբված քաղաքական դաշտում: Պետք չէ սպորտը փնովել և քաղաքականացնել: Դրա փոխարեն տեր կանգնե՛ք հայկական սպորտին և յուրաքանչյուրն իր հնարավորությամբ թող աջակից լինի: Այսօր երիտասարդության մեջ ունենք շնորհալի մարզիկներ, տեր կանգնենք, որպիսի վաղը ուրախանանք նրանց հաջողություններով:
Հարցազրույցը՝ Գարիկ Ավետիսյանի
Ծանոթություն. Ընդհանուր մենամարտ մարզաձեւը հաճախ օգտագործվում էր օլիմպիական խաղերում` սկսած 33-րդ օլիմպիական խաղերից (մ.թ.ա. 644թ.): Կիրառվում էր կոպիտ, անզիջելի մարտավարություն ու օրենքներ: Այդ ձեւը կոչվում էր Պանկրատիոն, որը նշանակում է ըմբշամարտի և բռնցքամարտի հնարքների ու հարվածների օգտագործում մարտի ժամանակ:
Հայաստանում զարգացած են եղել հատկապես ձեռնամարտը, ձիասպորտը, որսորդությունը, նիզակի նետումը, ըմբշամարտը, բռնցքամարտը և այլն: Ձեռնամարտը, որը չի տարբերվել ընդհանուր մենամարտերի հարվածներից և հնարքներից, համարվել է հայերի ամենասիրելի սպորտաձեւերից մեկը: Այդ մասին են վկայում Խորենացու, Փավստոս Բյուզանդի, Եղիշեի և այլ պատմիչների հաղորդված հետաքրքիր և արժեքավոր նյութերը, որոնք հնարավորություն են տալիս ապացուցել, որ հայերը եղել են սպորտ սիրող եւ ուժեղ ժողովուրդ:
Օրինակ` Խորենացին նկարագրում է այն փաստը, որ մեր թվագրության 65թ. Հայոց Տրդատ Առաջին թագավորը Հռոմում մասնակցել է հասարակական խաղերին ( խաղերը կազմակերպել էին Ներոն տիրակալի կողմից ) և հաղթող է ճանանչվել, 385թ. Հունաստանի 275-րդ օլիմպիական խաղերին Հայոց Վարազդատ արքան ճանանչվել է հաղթող ընդհանուր մենամարտերից:
Միջին դարերում (9-րդ դարում Աշոտ Առաջինի օրոք) Հայաստանում կառուցված են եղել հատուկ հրապարակներ, որտեղ անց են կացրել ընդհանուր մենամարտերի մրցաշարեր: Այդ հրապարակներն անվանում էին մրցարաններ և կռվանոցներ: Մատենադարանում Հայաստանում ընդհանուր մենամարտերի պատմությունից պահպանված հետաքրքիր նյութեր կան: Օրինակ` հայկական հին ձեռագիր, որտեղ պատկերված են ընդհանուր մենամարտերի մի քանի մարտակադրեր` շրջապատված հանդիսականներով: Կան նաեւ Հայաստանում հայտնաբերված սափորներ ու քանդակներ ընդհանուր մենամարտերի պատկերներով: Հիշարժան են նաև Գագիկ Արծրունու կողմից կառուցված Ախթամար վանքի պատերի պատկերները:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այդ կապակցությամբ Երևան են ժամանել շուրջ 70 երկրների 650 ներկայացուցիչներ: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ի մամուլի քարտուղարությունը:
Հայաստանի հավաքականի ավագ մարզիչ , վաստակավոր մարզիչ Դերենիկ Ոսկանյանը ռինգ կուղեկցի 10 մարզիկների: Առաջնության բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 28-ին : Հաջորդ օրը իրենց ունակությունները կսկսեն դրսևորել մասնակիցները:
Հայաստանի մարզական դրոշի պատիվը կպաշտպանեն հետևյալ երիտասարդ վարպետները . Հայրիկ Նազարյան (49 կգ, Գավառ), Հենրիկ Մոքոյան (52 կգ, Երևան ), Տարոն Սողոմոնյան (56 կգ , Զովունի), Արման Դարչինյան (60 կգ, Վանաձոր), Գոռ Երիցյան (64 կգ , Երևան), Յուրա Միքայելյան (69 կգ, Գյումրի), Արտավազդ Հարոյան (75 կգ, Գյումրի), Նիկոլ Հարությունով (81 կգ, Աբովյան), Ռաֆայել Սիմոնյան (91 կգ, Վանաձոր), Նարեկ Մելքոնյան (+ 91 կգ , Էջմիածին):
Մրցաշարի կազմակերպիչների թվում է նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը:
Օլիմպիական կրկնակի չեմպիոն Արմեն Նազարյանը զբաղեցրել է հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Բուլղարիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնը, հայտնում է capital.bg-ը:
«Կարեւոր է, որ տղաները վստահում են ինձ: Առջեւում շատ կարեւոր մրցաշարեր կան եւ մենք անմիջապես կանցնենք նախապատրաստական փուլին: Հավաքականում դռները բաց կլինեն բոլորի առջեւ: Ով արժանի է, նա հանդես կգա Բուլղարիայի հավաքականում»,- հայտարարել է Արմեն Նազարյանը:
Այդ պաշտոնում հայ ըմբիշը կփոխարինի Բրատան Ցենովին, ով Բուլղարիայի հավաքականում չորս տարի աշխատելուց հետո նոյեմբերի 21-ին հրաժարական է տվել:
Բուլղարիայի հավաքականում Արմեն Նազարյանին կօգնեն Վալենտին Ռոնչեւն ու Սերաֆիմա Բարզակովը: Նազարյանը 1996-ից է բնակվում Բուլղարիայում: Նա անկախ Հայաստանի պատմության մեջ միակ օլիմպիական չեմպիոնն է:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Նազարյանը ցանկանում է մասնակցել 2016թ. Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիական խաղերին:
Այսօր՝ նոյեմբերի 21-ին Էրեբունի քրեակատարողական հիմնարկում օլիպիական եռակի չեմպիոն Շախմատի Հայաստանի հավաքականի գրոսմայստերներ Լևոն Արոնյանն ու Սերգեյ Մովսեսյանը շախմատային սեանս անցկացրեցին Հայաստանի տարբեր կալանավայրերի 16 բանտարկյալների հետ:
Երեք լավագույն խաղացողները՝ Հարություն Դանիելյանը (Վարդաշեն), Երեմ Առաքելյանը (Կոշ), Շիրակ Միրզոյանը (Էրեբունի, )հնարավորություն ստացան մեկ անգամ առանձին հանդիպել հարազատների հետ։
Մրցաշարի մասնակիցները արժանացան պատվոգրերի:
Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը նրանց հանձնեց Լևոն Արոնյանի մոր՝ Սեդա Արոնյանի հեղինակած գիրքը։ Դատապարտյալներն իրենց հերթին նվերներ հանձնեցին գրոսմայստերներին։
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է նոյեմբերի 12-ից մեկնարկող Հայաստան-Լիտվա հանդիպման նախապատրաստական մարզական հավաքի ծրագիրը:
Նոյեմբերի 12-ից, ժամը 13:00-ից Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստները և ազգային հավաքականի մարզչական շտաբը կհանգրվանեն հավաքի կենտրոնատեղիում`ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:
Նոյեմբերի 12-ին, ժամը 19:00-ին Ֆուտբոլի ակադեմիայում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի մարզումը, որին կարող են ներկա լինել միայն լրագրողները: Մարզումից հետո, ժամը 20:15-ից-21:00-ն լրագրողներին հնարավորություն կտրվի զրուցել ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:
Նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի «փակ» մարզում:
Նոյեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը:
Հայաստան-Լիտվա հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 14-ին, ժամը 19:00-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.