29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Ազգերի լիգայի հոկտեմբերի 11-ին նախատեսված Հայաստան-Վրաստան հանդիպման վայրը փոխվել է ՈՒԵՖԱ-ի նախաձեռնությամբ։ Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Հանդիպումը կկայանա նույն օրը Լեհաստանի Տիխի քաղաքում։ Ինչպես և Հայաստան-Ալբանիա հանդիպման դեպքում, ՈՒԵՖԱ-ն որոշումը կայացրել է՝ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան վերջին օրերի բանակցությունների ընթացքում վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը հանդիպումն անցկացնել Երևանում։
Նշենք, որ Հայաստանի իշխանությունները դեռևս նախորդ շաբաթ անվտանգության երաշխիքները հավաստող պաշտոնական գրություն էին տրամադրել ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը։ ՀՖՖ-ն, իր հերթին, պնդել է, որ պատրաստ է Հայաստան-Վրաստան հանդիպումն անցկացնել սեփական հարկի տակ՝ հաշվի առնելով տրված երաշխիքները, սակայն ՈՒԵՖԱ-ն այլ որոշում է կայացրել։ Հանդիպումը կանցկացվի առանց հանդիսատեսների։ Հոկտեմբերի 14-ին Ազգերի լիգայի շրջանակում Հայաստանի հավաքականը Տալինում կմրցի Էստոնիայի ընտրանու հետ։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հերթական անգամ հայտնվել է անգլիական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում: Երեկ, երբ նա դուրս է եկել իտալակա «Սան Կարլո» ռեստորանից, մեքենայի մոտակայքում նրան է մոտեցել մի անտուն տղամարդ և փող խնդրել: Հենրիխը չի մերժել և որոշակի գումար է տրամադրել անցորդին: Այդ իրադարձության լուսանկարները ողողել են ողջ հայկական և անգլիական մամուլը, և այդ լուսանկարների առկայությունը թույլ է տալիս ենթադրել, որ դա պատահականություն չի եղել, այլապես ինչպե՞ս պատահականորեն լուսանկարեցին հենց այդ պահը, երբ ֆուտբոլիստը գումարը մեկնում է անտունին:
Ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը «Զվարթնոց» օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում նշեց, որ Սպլիտ էր մեկնել չեմպիոնական տիտղոսի համար.
«Մենք գիտեինք, որ ոսկե մեդալի հետևից ենք գնում: Եվրոպայի առաջնությունը դիտարկում էինք որպես արդյունքները բարելավելու և աշխարհի առաջնությունում հաջող հանդես գալու հնարավորություն:
Մրցակցության բացակայությունն ինձ չէր խանգարում, հակառակը, օգնում էր հանգիստ կատարել իմ գործը: Ուրախ եմ Գոռ Մինասյանի և Ռուբեն Ալեքսանյանի համար, որոնք նույնպես կարողացան կատարել իրենց առջև դրված խնդիրը:
Երիտասարդ տարիքս պարտավորեցնում է շարունակելու ավելի բարձր արդյունքներ ցույց տալ: Պետք է լսել մարզչին, պահպանել ռեժիմը և քրտնաջան աշխատել. սա է հաջողության գաղտնիքը: Իմ հաղթանակը նվիրում եմ համայն հայ ժողովրդին»,- նշեց Սիմոն Մարտիրոսյանը:
Ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը “Զվարթնոց” օդանավակայանում ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում խոստացել է, որ չի պատրաստվում հանձնվել վրացի գերծանր քաշային Լաշա Տալախաձեի հետ պայքարում.
“Լաշա Տալախաձեի հետ պայքարում ես հնարավոր ամեն բան արեցի առաջին տեղի համար: Ավելին չկարողացա: Հրումում մի փոքր չստացվեց, չկարողացա բարձրացնել այն կիլոգրամները, որոնք մարզումների ժամանակ ստացվում էին: Իհարկե վրացի ծանրորդը շատ ուժեղ է, բայց ես կշարունակեմ մարզվել եւ բաց չեմ թողնի հնարավորությունս”,-ասել է Գոռ Մինասյանը, գրում է ԲԱՐՈՄԵՏՐ.am-ը:
Մադրիդի «Ռեալ»-ի ղեկավարությունը նախատեսում է մեծ ակտիվություն ցուցաբերել գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ և «սերուցքայիններ»-ի գլխավոր նպատակը լինելու է Լոնդոնի «Չելսի»-ի առաջատար Էդեն Ազարը: Սակայն «արքայական» ակումբի ոչ բոլոր խաղացողներն են ուրախ այդ նորությամբ:
Ինչպես հաղորդում է բրիտանական Express պարբերականը, մադրիդյան թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին և քննարկել նրա հետ «Ռեալ»-ի տրանսֆերային ծրագրերը: Հաղորդվում է, որ «Ոսկե գնդակ»-ի քառակի դափնեկիրը սպառանացել է, թե կհեռանա, եթե ակումբը պայմանագիր կնքի Էդեն Ազարի կամ Անտուան Գրիզմանի հետ:
Միևնույն ժամանակ, պորտուգալացի գոլահարը առաջարկել է Պերեսին ձեռք բերել «Մոնակո»-ի կիսապաշտպան Բերնարդո Սիլվայի տրանսֆերը, որի հետ Ռոնալդուն ցանկանում է խաղալ նույն թիմում:
Արդյո՞ք Պերեսը կուլ կգնա Ռոնալդուի սպառնալիքներին, ինչն էլ իր հերթին կնշանակի, որ վերջինս է սկսելու թելադրել՝ ով խաղա Ռեալում, ով՝ ոչ, թե՞ ցույց կտա մարզիկին իր տեղը, դեռ պարզ չէ, սակայն, եթե այնուամենայնիվ, Ռոնալդուի կարծիքը հաշվի առնվի, շատ բան կփոխվի ֆուտբոլային աշխարհում. ի՞նչ երաշխիք, որ այլ առաջատար ֆուտբոլիստներ ևս չեն հետևի Քրիշտիանուի օրինակին:
Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովին կոռուպցիայի համար 2 տարի ժամկետով հեռացրել են Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հետ կապված ցանկացած գործունեությունից:Lenta.ru-ի փոխանցմամբ, այս մասին նշված է կազմակերպության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրությունում:
Որակազրկվել է նաեւ ՖԻԴԵ-ի նախկին գլխավոր քարտուղար, սինգապուրցի Իգնատիուս Լեոնգը:
ՖԻԴԵ-ի անցկացրած հետաքննության արդյունքում պարզվել է, որ Ֆեդերացիայի նախագահի անցյալ տարվա ընտրություններից առաջ այդ պաշտոնին հավակնող Կասպարովը 7 կազմակերպության այն ժամանակվա գլխավոր քարտուղար Լեոնդը պայմանավորվածություն են ձեռք բերել, որի շրջանակում Կասպարվը Լեոնգին 500 հազար դոլար է վճարել՝ ասիական տարածաշրջանից ձայներ ստանալու համար: Արդյունքում Կասպարովը պարտվեց, իսկ կազմակերպության ղեկավարի պաշտոնում վերընտրվեց Կիրսան Իլյումժինովը:
Սեպտեմբերի 8-ին Ռուսաստանում ՖԻԴԵ-ի ներկայացուցչության տնօրեն Բերիկ Բալգաբաեւը հաղորդել էր, որ ԱՄՆ իրավապահ մարմիններն այդ երկրում բնակվող Կասպարովի դեմ քրեական հետապնդում սկսելու հիմքեր են ստացել:
«Բորուսիա» մրցավեճը կկայանա վաղը` հոկտեմբերի 22-ին: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Բաքու չի մեկնել:
Օդանավակայանում լրագրողների հետ կայացած զրույցի ժամանակ գերմանական ակումբի գործադիր տնօրեն Հանս Յուահիմ Վատցկեն ասել է. «Մենք զրուցել ենք Մխիթարյանի հետ և եկել ենք այն եզրակացության, որ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նա բաց թողնի առաջիկա խաղը»:
Հիշեցնենք՝ Մխիթարյանը լրատվամիջոցներից մեկի հետ հարցազրույցում ասել էր, որ պատրաստվում է առաջիկա խաղին, սակայն ոչինչ չգիտի իր մուտքի վիզայի մասին:
Իսկ ադրբեջանական կողմն էլ հայտարարել էր, որ «Բորուսիան»՝ Հենրիխ Մխիթարյանին վիզա տրամադրելու հարցով իրենց չի դիմել:
Արբեջանական «Գաբալա»-ի կիսապաշտպան Սամիր Զարգարովը հայտարարել է, որ պետք է ամեն ինչ անեն, որ Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին թույլ չտան Բաքվում գոլի հեղինակ դառնալ:
«Թիմի բոլոր ֆուտբոլիստները պետք է այնպես անեն, որ Մխիթարյանը գոլ չխփի։ Մենք չպետք է թույլ տանք նրան աչքի ընկնել Բաքվում»,- ադրբեջանցի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել footboom.com-ը։
Ադրբեջանական թիմում հանդես են գալիս մեծ թվով լեգեոներներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Բորուսիա»-ի գործադիր տնօրեն Վատցկեն հայտնել էր, որ, ամենայն հավանականությամբ, Մխիթարյանը չի մեկնի Բաքու:
Եվրոպա լիգայի խաղարկության 3-րդ տուրի` «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին:
Հենրիխ Մխիթարյանը բաց կթողնի Եվրոպայի լիգայի հանդիպումը ադրբեջանական «Գաբալա»-ի հետ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, հաղորդում է գերմանական Bild պարբերականը:
Դորտմունդյան թիմի լավագույն ֆուտբոլիստներից մեկը հնարավոր է չմեկնի Բաքու, հայտարարել է «Բորուսսիա» ակումբի գործադիր տնօրեն Հանս Իոահիմ Վատցկեն (Hans-Joachim Watzke):
Նրա խոսքերով, Մխիթարյանը, դատելով իրավիճակից, թիմի հետ չի մեկնի Բաքու՝ հաշվի առնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը:
Վատցկեն ընդգծել է, որ ակումբն այս իրավիճակում պատասխանատվություն է կրում իր կիսապաշտպանի անվտանգության համար:
«Եթե խաղացողն իրեն հարմարավետ չի զգում կամ վախ ունի, ապա մենք, իհարկե, պետք է դա հաշվի առնենք»,-նշել է Վատցկեն:
«Բորուսսիա»- «Գաբալա» մրցավեճը տեղի կունենա հոկտեմբերի 22-ին՝ Բաքվում:
Աղբյուր՝ Bild
Ալբանիայի ֆուտբոլի ազգային հավաքականը կարող է դուրս թողնվել Եվրոպայի 2016-ի առաջնության մասնակիցների շարքից:
«Ռոսսիյսկայա գազետա»-ն հայտնում է, որ ալբանական ու սերբական ԶԼՄ-ները հայտնում են, որ դրա պատճառը խոշոր կաշառքն է, որ Ալբանիայի հավաքականը նախօրեին Ալբանիա-Հայաստան խաղից առաջ տվել է Հայաստանի հավաքականին:
Ըստ ԶԼՄ-ների` ալբանացիները 4 հայ ֆուտբոլիստների 500 հազարական եվրո են վճարել` խաղը պարտվելու համար:
Մամուլի այս հաղորդման հիման վրա ՈՒԵՖԱ-ն այժմ հետաքննություն է սկսել: Տեղեկության փաստացի հաստատման դեպքում Եվրո — 2016-ին ալբանացիներին կփոխարինեն դանիացիները:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.