23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Ուկրաինայի ֆուտբոլի առաջնության 27-րդ տուրը մեծ հետաքրքրություն էր առաջացրել երկրպագուների շրջանում: Կիևի Վ. Լոբանովսկու անվան մարզադաշտում միմյանց դեմ էին դուրս եկել ուկրաինական երկու գրանդները` «Դինամոն» և «Շախտյորը»:
Հանդիպումն գոլառատ ստացվեց և ավարտվեց դինամոյականների 3-0 հաշվով տարած տպավորիչ հաղթանակով: Այսպիսով, կիևցիները ռեվանշ վերցրեցին նախորդ խաղաշրջանում 2-0 հաշվով կրած պարտությունից հետո: Դուբլի հեղինակ դարձավ Օլեգ Գուսինը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Անդրեյ Շեվչենկոն: Մեր հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանն ասպարեզ դուրս եկավ առաջին րոպեներից և մասնակցեց ամբողջ հանդիպմանը:
Խաղից հետո, «Շախտյորի» պաշտոնական կայքին տված հարցազրույցում, Հենրիխն իր կարծիքն է հայտնել հանդիպման վերաբերյալ. «Մենք արդեն ժամանակից շուտ ցանկանում էինք ապահովել չեմպիոնությունը, բայց դա տեղի չունեցավ: Չէի ասի թե «Դինամոն» մեզնից ուժեղ էր, պարզապես մեր սխալները հանգեցրեցին խփված գնդակների: Այս պարտությամբ ամեն ինչ չի ավարտվում, և մենք չենք ընկճվի»:
Հավելենք, որ այս պարտությունից հետո «հանքափորները» մնացին առաջին տեղումª իրենց ակտիվում ունենալով 67 միավոր: Նրանց առայժմ 8 միավորով զիջում են Կիևի «Դինամոյի» ֆուտբոլիստները, որոնք 27 խաղից հետո վաստակել են 59 միավոր:
Այսօր կառավարության շենքի մոտ հերթական բողոքի ցույցն էր: Այսօրվա ցուցարարների բողոքի պատճառը պոմիդորն էր: Ջերմոցային տնտեսություն ունեցող առնվազն քսան ձեռներեցներ հավաքվել և բողոքում էին այն փաստի դեմ, որ Թուրքիայից չմաքսազերծված բանջարեղեն է ներմուծվել: Այս մարդիկ ասում են, թե ջերմոցային տնտեսությամբ զբաղվելը բավական թանկ զբաղմունք է, և որ դրա համար 24 տոկոսանոց վարկեր են վերցրել, ընդ որում, ժամանակին վերցրել են 305 դրամ փոխարժեքով, սակայն հիմա դոլարը 370 է, և քանի որ վարկը վերադարձնում են դրամով՝ տուժում են, որովհետև բանկը հաշվարկները կատարում է ի վնաս իրենց:
Ըստ այս մարդկանց, Հայաստանում արտադրվող լոլիկի ինքնարժեքը 700 դրամ է, իսկ թուրքական լոլիկը՝ մաքսազերծման դեպքում, կարժենա 800 դրամ, մինչդեռ այսօր լոլիկ է վաճառվում 500 դրամով: Այսինքն, ինչ-որ մեկը լոլիկ է ներկրել և հաջողեցրել է չմաքսազերծել: Եվ հիմա հայաստանյան լոլիկի շուկայի մատակարարները բողոքում են դրա դեմ:
Սա հերթական և սովորական բողոքի ակցիա է: Բայց ուշադիր լինելու դեպքում սրա մեջ էլ քիչ հարցեր չկան թաքնված:
Նախ՝ բողոքի նյութի մասով. լոլիկն այսօր վաճառվում է 1000 դրամով, սակայն շուկա է մտել 500 դրամանոց լոլիկ. Լա՞վ է սա, թե՞ վատ: Սպառողի, ՀՀ քաղաքացու տեսանկյունից միանշանակ լավ է. ինչ-որ մեկը մտածել է ՀՀ քաղաքացու մասին և որոշել՝ ավելի քիչ խփել նրա գրպանին, ավելի մատչելի գնով լոլիկ հրամցնել: Այլ հարց է, որ դա երկսայրի գործողություն է և, նպաստավոր լինելով սպառողներին, աննպաստ է ստացվել արտադրողների համար: Դրանից բացի, չի բացառվում, որ ներկրվող, էժան լոլիկը լինի ԿՎՕ` կենդանի վերափոխված օրգանիզմ, որը շատ ավելի էժան է միջազգային շուկայում, քան, ասենք, 500 դրամն է, սակայն ԿՎՕ-լոլիկի օգտագործումը կարող է վնասել մարդուն: Կամ՝ իրոք այդ տարբերակն է, կամ…
Հարց է ծագում, թե ո՞վ կարող էր առանց մաքսազերծման լոլիկ ներկրել և հետո էլ նման ցածր գներով հանել վաճառքի: Իհարկե՝ նա, ով վայելում է ՊԵԿ հովանավորությունը և կարողացել է նման հաջող գործարք կազմակերպել: Այս առումով բողոքի հասցեն որոշ առումով ճիշտ էր ընտրված, այլ հարց է, թե անգամ կառավարությունում ի զորու՞ են չմաքսազերծված ապրանք ներկրած և վաճառած անձնավորությանը սաստել: Հազիվ թե…
Իսկ հիմա տեղական արտադրողների մասին: Գյուղմթերքների վաճառքը Հայաստանում դարձել է վերավաճառողների մենաշնորհը, որոնք իրենց ցանկալի գներն են թելադրում` առանց հաշվի առնելու այնպիսի մանրուք, ինչպես օրինակ` գնորդի վճարունակությունն է: Հայաստանն այն երկիրն է, որտեղ բնակչության մի ստվար զանգված գործազուրկ է, մի ստվար հատված աշխատում է 50-100 հազար դրամ աշխատավարձով, բայց այստեղ խնձորն արժե 1000 դրամ, կարտոֆիլը` 350, սոխը` 600, իսկ պոմիդորը, ինչպես տեսնում ենք՝ 1000: Մեղքի բաժին ունե՞ն ջերմոցատերերը գնային նման քաղաքականության հաստատման՝ հայաստանյան եկամուտների և սպառողական զամբյուղի նման անտրամաբանական զուգահեռի հարցում: Իհարկե՝ ունեն. բայց իրենք, ինչպես տեսնում ենք, ասում են՝ չունեն, և ամբողջ մեղքը գցում են բանկային վաշխառուների վրա, որոնք, բնական է, նույնպես մեղավոր են:
Եվ ուրեմն, ինչ կարող են այս մարդիկ սպասել կառավարությունից, իմաստ ունի՞ այս երկրում նման բողոքի ակցիաներ կազմակերպել: Երբեմն կարող են և իմաստ ունենալ: Հնարավոր է, որ Տիգրան Սարգսյանը որոշի հերթական փիառ ակցիան կազմակերպել իր օգտին՝ ցույց տալու համար, թե ինչքան մտահոգ է տեղական արտադրողներին պաշտպանելու հարցում, և պայմանավորվի լոլիկ ներկրած ու չմաքսազերծած օլիգարխի հետ` կանգնեցնել այս օպերացիան և իր լոլիկը ևս վաճառել բարձր գնով: Հնարավոր է, որ նման ձևով բողոքավորները հասնեն իրենց ուզածին: Բայց ի՞նչ կշահի դրանից հանրությունը: Պարզ է՝ ոչ մի բան: Այնպես որ, խոշոր հաշվով կառավարության շենքի դիմաց կազմակերպված ցանկացած ակցիա կարելի է անիմաստ համարել, քանի որ դրանք ամենաշատը կարող են հասնել այսրոպեական արդյունքների, մինչդեռ խնդիրների խորքային պատճառներն այդպես էլ կմնան չլուծված: Ինչու՞: Քանի որ դա ձեռնտու չէ լուծողներին:
Կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը և պաշտպան Ֆիլիպ Լամն իրենց դժգոհությունն են հայտնել Արյեն Ռոբենի խոսքերի վերաբերյալ: Վերջինս հայտարարել էր, որ Մարկ վան Բոմելի հեռանալուց հետո «Բավարիայում» իսկական առաջատարներ չկան:
«Ես «Բավարիայի» հնաբնակներից եմ: Եվ հանդերձարանում յուրաքանչյուրը լսում է, թե ես ինչ եմ ասում… Այնուամենայնիվ, պետք է ընդգծեմ, որ մթնոլորը մեր թիմում, ընդհանուր առմամբ, լավն է», — Շվայնշտայգերի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:
«Իհարկե, այդ խոսքերն ուղղված էին իմ դեմ: Մենք կխոսենք Ռոբենի հետ այս մասին: Իսկ Եվրոպայի լիգայում ոչ ոք չի ցանկանում խաղալ: Մենք կպայքարենք մինչև վերջ», — ասել է «Բավարիայի» ավագ Լամը:
Առաջնության ավարտից երեք տուր առաջ «Բավարիան» մեկ միավորով զիջում է «Հանովերին», որը մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը:
Արդեն երրորդ տարին է Վրաստանում քաղցկեղի անվճար հետազոտություններ են իրականացվում: Այս տարի 50-70 տարեկան բոլոր քաղաքացիները կարող են դիմել անվճար հետազոտության համար: Կարևորվում է, որ հիվանդության բուժումը պայմանավորված է ժամանակին հայտնաբերելուց:
Նախորդ երկու տարիներին հետազոտություններ կատարվել են կրծքագեղձի ու արգանդի վզիկի քաղցկեղի ուղղությամբ, իսկ այս տարի ուղիղ աղիքի: Վրաստանում տարեկան գրանցվում է քաղցկեղի հայտնաբերման ավելի քան 7000 դեպք:
Ծրագիրն իրականացվում է Թբիլիսիի քաղաքապետարանի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ:
«ՄաՄաՍյու» բարեգործական հիմնադրամը փնտրում է համախոհ և աջակից կազմակերպությունների և անհատների, որոնք պատրաստ են օգնության ձեռք մեկնել և սատարել Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղ ունեցող կանանց»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին հիմնադրամի ներկայացուցիչները: Հայաստանում ամեն 13-րդ կնոջ մոտ ախտորոշվում է կրծքագեղձի քաղցկեղ, նրանցից 30 տոկոսն ունի «Հերցեպտին» դեղամիջոցի կարիք: Հիշեցնեմ, որ մեկ սրվակն արժի 3000 դոլար, իսկ ամբողջ կուրսը՝ 18 սրվակ 54000 դոլար արժողությամբ: Բնական է, դեղորայքը չի մտնում պետպատվերով նախատեսված դեղորայքի ցանկի մեջ:
Հանդիպմանը ներկա էին «Հոֆման-Լա Ռոշ» հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Բագրատ Լալայանը, Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մամոլոգիայի բաժանմունքի բժիշկ Արթուր Ավետիսյանը, Հայ ամերիկյան առոջության մամոգրաֆիկ կենտրոնի բժիշկ Նելլի Ավագյանը, հիմնադրամի հիմնադիր Սյու Սեպետչյանը և… երեք լրագրող:
«Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղ տարեկան ախտորոշվում է 900-1000 կնոջ մոտ, որից 500-600 կին մահանում է: Այդ հիվանդությունը Հայաստանում աճում է, իսկ զարգացող երկրներում՝ նվազում: Հիվանդության աճի առաջին պատճառը բժշկին ուշ դիմելն է, իսկ երկրորդ պատճառը` բուժման որակը»,- փաստեց Արթուր Ավետիսյանը:
Ու չնայած դրան, մեր թանկագին լրատվամիջոցները ասուլիսը չէին կարևորել: Ակումբի աշխատակցուհին ասաց՝ եթե Նեմեց Ռուբոյի ասուլիսը լիներ, հաստատ շատերը կգային: «ՄաՄաՍյու» հիմնադրամը բարեգործական է, որևէ խմբագրի դա չի գրավում: Ցավոք, նույնիսկ գիտակցումը, որ խնդիրը շատ կարևոր է ու անհրաժեշտ է լուսաբանել՝ ոչինչ չի փոխում. հետո ինչ, որ ոչ մեկը ոչ մեկին չի հայհոյել, և բժիշկներն ու հյուրերն էլ մեր պատգամավորի նման ժարգոնով չեն խոսում… Դե, մտածել են` ի՞նչ մի հետաքրքիր բան պիտի լինի, որ…
Երևի մտածում են՝ ինչ-որ մի կին բուժման կարիք ունի, մեզ ի՞նչ, հո մեր մայրը չի, կամ քույրը, կամ մենք… Մուհալ մի արեք, քթներիդ կբուսնի:
Ի՞նչ կարող ենք պահանջել հասարակությունից, երբ մենք՝ լրագրողներս, ընդամենը ծախու գրչակների ենք վերածվել, վազում ենք սենսացիաների հետևից. հարգի են պապարացիները, ոչ թե լուրջ լրագրությունը: Ասենք, որ մեր խմբագիրները բարեգործականները չեն ողջունում, քանի որ հետաքրքիր չի հանրությանը, քանի որ «կայծ» չկա, սկանդալ չկա, ոչ մի հետաքրքիր բան չկա:
Բա ո՞ւր կորավ մարդկայնությունը, ո՞ւր են մարդասիրական մղումները, որոնցով պետք է ուղղորդվի յուրաքանչյուր մարդ, որոնք պետք է առաջնային լինեն: Ամեն ինչից, ամեն տեսակի թեժ լուրից կարևոր պետք է լինի մարդու կյանքի փրկության հարցը: Մեկ մարդու, երկու, երեք, հարյուր…. Հազարավորներ… Որ մեռնում են, այնինչ կարող էին ապրել, եթե փող ունենային:
Քիչ է՝ պետությունը մարդու գործոնը շահարկելով ոչինչ չի անում նրա կյանքը պահպանելու համար, դեռ ավելին՝ խանգարում է, քանի որ եթե մեր, այսպես կոչված, «անվճար» քաղցկեղի բուժումը չլիներ թղթի վրա, հիվանդը կարող էր օգնություն հայցել միջազգային կառույցներից, իսկ այս դեպքում այդ անվճար բուժման «պտիչկան» արջի ծառայություն է մատուցում՝ խանգարելով այլ տեղերից օգնություն ստանալու հնարավորությանը:
Բագրատ Լալայանը ոչինչ չի կարող անել առանց պետական աջակցության կամ գոնե առանց ապահովագրական ընկերությունների: Ապահովագրական ընկերություններից և ոչ մեկի ցուցակի մեջ քաղցկեղը չի նշվում որպես թիրախային խումբ: Ուրեմն՝ պետք է պետությունը պարտադրի այդ ընկերություններին, որպեսզի ներառեն քաղցկեղը: Ստացվում է, որ եթե նույնիսկ ամսական 100 դոլար ապահովագրական վճար ես մուծում, միևնույն է՝ հիվանդության դեպքում չես կարող ստանալ քեզ անհրաժեշտ օգնությունը: Էլ ո՞ւմ է պետք էդ ապահովագրությունը: Լալայանն ասաց, որ կփորձի պայմանավորվել տնօրինության հետ, որպեսզի 3 գնված + 1 անվճար համակարգը փոխարինվի 2+2-ով, որն, իհարկե, օգնություն կլինի, կիսով չափ կկրճատվի անհրաժեշտ գումարի չափը:
Ի դեպ, Բագրատ Լալայանն ասաց, որ նախատեսում են մրցույթ անցկացնել, որի շրջանակներում մրցանակ կտրվի բնակչությանը ոչ մատչելի դեղորայքի խնդիրը լավագույնս լուսաբանած լրագրողին: Գուցե ակտիվանա՞ք, բարեկամներ:
Սա ասուլիս լուսաբանել չդառավ, բայց էս է, կներեք…
Երեկ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ 26, 36, 46, 56 տարեկան քաղաքացիները պոլիկլինիկայում կարող են անվճար պատվաստվել դիֆտերիայի և փայտացման դեմ: Ինչ է սա նշանակում, կա արդյոք վտանգ:
Ծրագրի մանրամասները փորձեցինք ճշտել «Իմունիզացիայի» ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանից: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ հաղորդագրությունների գլխավոր նպատակը ժողովրդին հիվանդության մասին տեղեկացնելն է. «Հաղորդագրությունների միջոցով մենք փորձում ենք տեղյակ պահել ժողովրդին պատվաստումների մասին, քանի որ փայտացումը և դիֆտերիան վտանգավոր հիանդություններ են, որոնք կարող են նույնիսկ մահվան հանգեցնել: Չնայած վերջին տարիներին մեր հանրապետությունում նմանատիպ դեպքեր չեն գրանցվել, սակայն այդ հիվանդությունները, լինելով վարակիչ, կարող են ներթափանցել դրսից` Ռուսաստանից, Թուրքիայից, Իրանից, որտեղ շատ տարածված են: Մենք նպատակ չունենք պարտադրելու քաղաքացիներին, սակայն ցանկալի է, որ վերը նշված տարիքի անձինք չանտեսեն այն: Այս ծրագիրը մեկանգամյա նախաձեռություն չէ և պլանային օրացույցով միշտ նախատեսվում է»: Մեր հարցին, թե ինչ հիմունքով է ընտրվել 26, 36, 46, 56 տարիքային սահմանը,Գայանե Սահակյանը պատասխանեց. «Իմունիտետն օրգանիզմում մնում է 10 տարի: Ըստ այդմ, պատվաստումը պետք է կատարվի յուրաքանչյուր 10 տարի ընդմիջմամբ: Հիշեցնեմ նաև, որ մանկական տարիքի համար նախատեսվող վերջին պատվաստումը արվում է 16 տարեկանում»:
Շուշան Գալստյան
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Երևանում մեկնարկած Հայ առևտրաարդյունաբերական պալատների և գործարար միությունների ներկայացուցիչների համաժողովին, որի նպատակը «Հայկական առևտրական ցանց» ընկերակցության ստեղծումն է: Գործադիրի ղեկավարը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական վիճակը, ՀՆԱ կառուցվածքն ու դրա փոփոխության միտումները` անդրադառնալով տնտեսության առաջ ծառացած խնդիրների ու մարտահրավերներին:
Խոսելով տնտեսական զարգացման առաջնայնությունների մասին, կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության դիվերսիֆիկացիան, այդ ուղղությամբ ներդրումների խրախուսումն և ներկայացրել կառավարության կողմից տնտեսության զարգացմանն ու խթանմանն ուղղված քայլերը:
Տիգրան Սարգսյանը հայտնել է, որ տնտեսական բարեփոխումների համատեքստում առաջնահերթությունները տրվում են բիզնես միջավայրի բարելավման նպատակով հարկային ու մաքսային ոլորտների բարեփոխումներին: Կարևորելով համաժողովի անցկացումը՝ վարչապետը նշել է. «Հավաստիացնում եմ, այն օրակարգը, որ դուք ձևավորել եք, խիստ կարևոր է և հետաքրքրական մեզ համար: Արդյունաբերողների և առևտրականների միասնական ցանցի ձևավորումն էապես կավելացնի մեր բոլորի ներուժը: Այսպիսի միջոցառումները, կարծում եմ, կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացմանը, ինչում, համոզված եմ, բոլորս խիստ շահագրգռված ենք»:
«Հայկական առևտրական ցանց» ստեղծելու հիմնական նպատակն է ձևավորել գործող հայկական գործարար ընկերակցությունների (միավորումների) համահայկական ցանց, խթանել առևտրաարդյունաբերական պալատների կամ գործարար խորհուրդների ձևավորման գործընթացը և վերոհիշյալ կառույցներում ծագումով հայ գործարարների ներգրավումը, Սփյուռքի գործարար և համայնքային կառույցներին տեղեկատվություն տրամադրել Հայաստանի և Արցախի ներդրումային մթնոլորտի ու նոր ներդրումային հնարավորությունների վերաբերյալ և այլն: Համաժողովին մասնակցում են 9 երկրներից ժամանած շուրջ 30 գործարարներ:
Այսօր ԱԺ լսումների ընթացքում, ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արթուր Օսիկյանը հայտարարեց, թե 2010թ. սկսված բարեփոխումների արդյունքում ոստիկաններին սովորեցնում են նաև քաղաքացիներին համոզելու, նրանց հետ բանակցելու մեթոդներ ու հմտություններ: Լավ է իհարկե, որ մեր ոստիկանության ղեկավարությունը ընդունում է, որ իր շարքային ծառայողը բացի մարդկանց վրա գործ սարքելուց, կարող է նաև լինել քաղաքացու համար մտահոգված, որ ի վերջո հասկանա` ամեն զանցանք չի կարելի հանցանքի վերածել ու մարդկանց քարշ տալ բաժին, իսկ այնտեղ արդեն, կախված վճարունակությունից պարզել` հանձնում են դատախազության ողորմածությանը թե բաց թողնում:
Այո վաղուց ժամանակն է, որ ոստիկանը հասկանա, որ ինքը գերակա դիրքում չէ քաղաքացու նկատմամբ, նրան համոզի ու բանակցի որպես իր բարեկամի: Օսիկյանը նաև նշեց, թե ոստիկանությունում մշակում են ուղեցույցներ, կազմակերպվում են դասընթացներ` մարդու իրավունքների պաշտպանության մասին: Փոխոստիկանապետը հայտարարեց, թե շուտով կընդունվի ոստիկանության սպառազինության ցանկը, որը բաց կլինի հասարակության համար: Կընդունվեն նաև հատուկ միջոցների ցանկը, որը ոստիկանության սպառազինության մեջ կներառվի առողջապահության նախարարի եզրակացության հիման վրա, երբ պարզվի, որ դրանք վնասակար չեն մարդկանց առողջության համար:
Արթուր Օսիկյանը ներկայացրեց հատկապես ճանապարհային ոստիկանությունում կատարված բարեփոխումները, իսկ թե դրանից ինչ կստացվի, կերևա առաջիկայում:
Ըստ armenianherald.com տվյալների, Հայաստանն առաջին տեղն է գրավում համացանցում «պոռնո» բառի որոնման հաճախականությամբ` հարցումների կտրվածքով: Այս և սեռական տարիքի «ջահելացման» թեմաների շուրջ իր տեսակետները հայտնելու համար այսօր «Հենարան» մամլո ակումբում Երևանի պետական բժշկական համալսարանի (ԵՊԲՀ) սեքսոլոգիայի ամբիոնի դասախոս, սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանը հանդիպել է լրագրողների հետ:
«Մոտ 10 տարի առաջ առաջին սեռական ակտ ունենալու տարիքը միջինում կազմում էր 18 տարեկան` տղաների մոտ, աղջիկների մոտ` 20-ից հետո: Հիմա մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այդ միջին տարիքը տղաների մոտ 15-16 տարեկանն է. դա պարզվել է հատուկ անկետավորման արդյունքում` դեռահասների գրեթե 60 տոկոս դեպքերում առաջին սեռական հարաբերությունը եղել է վճարովի սեքս-ծառայություն: Մի քանի դպրոցներում կատարվել են անանուն ուսումնասիրություններ, որտեղ ևս պարզվել է, որ տղաների մեծ մասն արդեն ունի սեռական կյանքի փորձ, և հիմնականում կոմերցիոն` վճարովի սեքս»,- ասաց Շահրամանյանը՝ հավելելով, որ դրա պատճառը հետաքրքրությունն է, ինչպես նաև` սեքսուալ առողջության մասին ճիշտ տեղակատվության պակասը: Այդ պակասը, սեքսապաթոլոգի կարծիքով, լրացվում է ինտերնետային պոռնո կայքերից ստացված աղավաղված ու ուռճացված, հաճախ՝ այլասերումներով լեցուն ինտիմ տեսարանների առատությամբ:
«Այնպիսի բառեր, ինչպես՝ «սեռական», էլ չեմ ասում` «սեքս», իսկույն բուռն և ոչ ադեկվատ հակազդեցության են հանդիպում մեր հայ իրականության մեջ, այնպես որ` հաճախ մենք ստիպված ենք լինում օգտագործել ամենատարբեր հոմանիշներ ու այլևայլ ձևերով բացատրել մեր միտքը, որպեսզի լսարանի կողմից չարժանանանք «անբարոյականներ» լինելու պիտակին», — ցավով փաստում է Շահրամանյանը:
Նա նշեց, որ մարդիկ հանրության ոչ ադեկվատ ռեակցիայից պաշտպանվելու համար ասում են՝ «մեզ մոտ ամեն ինչ նորմալ է», միաժամանակ շարունակելով թաքուն կամ բացահայտ այցելությունները պոռնո կայքեր:
Սա` չափահաս մարդիկ: Իսկ պատանիների հիպերսեքսուալությունը, կրթական ծրագրերի ու գրագետ տեղեկատվության բացակայությունը հանգեցնում են այն բանին, որ առաջին ծանոթությունը «սեքս» հասկացության հետ տեղի է ունենում հենց պոռնո կայքերում, ու նրանք հայտնվում են սեքսի վերաբերյալ պարզունակ ու աղճատված պատկերացում կազմողների ռիսկի խմբում:
«Հիմա ավելի ազատ են ապրում, բայց այդ ազատությունը գալիս է թեթևամտությունից, քանի որ չգիտեն հետագա խնդիրների մասին:
Որքան վաղ է սեռական կյանքի սկիզբը, այնքան ավելի մեծ հավանականություն կա սեռական խնդիրներ ունենալու առումով»,- ասաց սեքսապաթոլոգը:
Սեքսապաթոլոգը կարծում է, որ սեռական ազատության լավագույն տարբերակը խոհեմ, տեղեկատվությամբ զինված ազատությունն է, իսկ առաջին սեռական հարաբերություն ասվածն էլ, ըստ նրա, հարաբերական է, և պետք է առաջին հերթին հաշվի առնել հոգեսեռական զարգացման ընթացքը:
«Ես խորհուրդ կտայի սեռական կյանքով սկսել ապրել ոչ վաղ, քան 18 տարեկանից, երբ դեռահասի մոտ մի քիչ գոնե սեքսուալ քամիները հանդարտված կլինեն, սեռական զարգացումն էլ մոտեցած կլինի որոշակի մի գծի: Ցանկալի չէ, որ սեռական առաջին հարաբերությունը լինի 16 տարեկանից ցածր, քանի որ սեռական առաջին փորձի ձախողումը շատ ճակատագրական կարող է լինել անձի համար»,- ասաց Շահրամանյանը, նաև հավելեց, որ սեռական տարիքի «ջահելացմամբ» մարզերը զգալիորեն զիջում են մայրաքաղաքին:
«Իսկ աղջիկնե՞րը»` հարցին սեքսոպաթոլոգը պատասխանեց, որ եթե նախկինում աղջիկները սեքսուալ փորձ էին ձեռք բերում 20 տարեկանում, ապա այժմ` 17 տարեկանում: Իսկ կուսության ինստիտուտն էլ ավելի է վատթարացնում վիճակը` դրդելով աղջիկներին կուսությունը պահելու համար զբաղվել անալ սեքսով, որն ավելի տրավմատիկ է, և սեռավարակների հավանականությունը, մանավանդ` միայն արյան միջոցով փոխանցվող սեռավարակների, և ընդհանրապես այդ կարգի հիվանդությունների, ինչպիսիք են` հեպատիտ C. B, Միավ/Ձիահ, մեծանում է: Դա ավելի վտանգավոր է, քան ավանդական` հեշտոցային սեռական ակտը, իսկ եթե պաշտպանված է պահպանակով, ապա վնասը կհասցվի նվազագույնի` վաղաժամ սեռական զարթոնքի, որը կարող է հանգեցնել միայն հոգեբանական պրոբլեմների:
Armversion.com-ի հարցին, թե կարո՞ղ են արդյոք բժիշկները նպաստել կուսության ինստիտուտի ճնշման նվազմանը հայ հասարակության շրջանում, և արդյո՞ք չի աճել բնածին կուսաթաղանթ չունեցող աղջիկների թիվը, Շահրամանյանն ասաց. «Բժիշկները կարող են և պարտավոր են նպաստել այդ ֆիզիոլոգիական կարծրատիպի վերացմանը` իրազեկելով ու կրթելով հասարակությանը: Այդ ժամանակ մենք չենք ունենա նաև «ծերացած կույս» հասկացությունը, և ընդհանրապես` սեռական կյանքը կարող է սկսվել 30, 40, 50 տարեկանում: Բոլորովին պետք չէ կառչել հայկական այն մտածելակերպից, որ եթե 40-ում քո սեռական կյանքը դեռ արշալույս չի տեսել, ապա մայրամուտի մեջ ես գտնվում: Ի վերջո, թաղանթը չի որոշում մարդու էությունը, թաղանթն անատոմիական օրգան է»:
Լուսինե Վայաչյան
Այսօր Հայաստանի Կենտրոնական բանկը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել, որտեղ իրեն դրսևորել է ոչ թե որպես Հայաստանի Հանրապետության կարգավիճակի տեր պետության ֆինանսների համար պատասխանատու կառույց, այլ որպես համաշխարհային քաղաքական-տնտեսական վերլուծական մտքի շտեմարան:
ԿԲ-ն վերլուծել է համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները և յուրաքանչյուր տարածաշրջանի համար վեր հանել բոլոր խոցելի կողմերը, ձեռքի հետ դասեր տալով թե´ զարգացած, թե´ զարգացող, թե´ հետամնաց երկրներին: Օրինակ, ԿԲ-ի մասնագետների գնահատմամբ, պետական հակաճգնաժամային ծրագրերի կրճատումը բխում է մի շարք երկրների բյուջետային աննախադեպ պակասուրդների և պետական պարտքի մեծ ծավալների խնդրից: «Նման երկրների (հիմնականում զարգացած եվրոպական երկրներ) կառավարությունները բյուջետային և պարտքային դժվարություններից ելնելով, քայլեր են ձեռնարկում հարկաբյուջետային քաղաքականության խստացման ուղղությամբ»,-ասված է ԿԲ հաշվետվության մեջ: Մի ասող լինի` էդքան հասկացող եք, ձեր պրոբլեմները տեսեք ու դրանք փորձեք լուծել:
ԿԲ-ի այս` ֆինանսական կոչված, բայց իրականում գեոպոլիտիկ խորագրի հավակնող հաշվետվության մեջ կարելի է բազմաթիվ` մեկը մյուսից հետաքրքական պահեր ֆիքսել, սակայն ամենահետաքրքիրը, թերևս, արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների գնահատականն է: «Արաբական աշխարհում 2011թ. սկզբին բռնկված խռովությունները, առաջացնելով նավթի առաջարկի կրճատում և փոխադրման ուղիների փակում, նպաստել են նավթամթերքի գների աճին: Համաշխարհային շուկայում նավթի պակասը, խռովությունների հետագա տարածման հնարավորության բացառման դեպքում, թերևս հնարավոր կլինի լրացնել այլ արտադրական ազատ հնարավորություններ ունեցող երկրների նավթի արդյունահանման հաշվին, ինչը կզսպի գների հետագա թռիչքային աճը»,- կարդում ենք ֆինանսական հաշվետվության մեջ:
Փաստորեն Կենտրոնական բանկի գնահատմամբ, արաբական աշխարհում բռնկված հեղափոխությունների ալիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ խռովություն, հակասահմանադրական, անթույլատրելի գործողություն: Հավանաբար, հենց այդ խռովարարներն են պատճառը, որ Հայաստանում բենզինի շուկայի մոնոպոլիստները անգամ նավթի համաշխարհային շուկայում գների` նույն մակարդակին մնալու պայմաններում բենզինի գինը բարձրացրին անախադեպ չափերի և դեռ որևէ մեկը երաշխիք չունի, որ էլ ավելի չի բարձրանա: Իհարկե, նման բան կարող էին թույլ տալ միա´յն խռովարարները և այդ խռովարարները, բնական է, որ անպայման դրսից պետք է լինեին. խռովարար չէին կարող կոչվել բենզինի հայաստանյան շուկայի մենաշնորհի տերերը, որոնց պատճառով Հայաստանի ֆինանսները խռովված վիճակում են: Խռովարարներն անպայման նրանք են, ովքեր համարձակվում են դեմ դուրս գալ իրենց ժողովրդի շահերը ոտնահարող իշխանություններին: Եվ բնական է, որ Կենտրոնական բանկի քաղաքաֆինանսատնտեսական վերլուծաբանների գնահատմամբ, խռովություն է այն ամենը, ինչը կարող է սասանել իշխանական բուրգը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, քանի որ իշխանական բուրգի սասանման դեպքում ՀՀ Կենտրոնական բանկն ու այնտեղ նստած վերլուծաբան-տղերքը լավ գիտեն, որ առաջինը հենց իրենք կհայտնվեն խռովարարների ուշադրության կենտրոնում:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.