Այսօր Հայաստանի Կենտրոնական բանկը ֆինանսական հաշվետվություն է ներկայացրել, որտեղ իրեն դրսևորել է ոչ թե որպես Հայաստանի Հանրապետության կարգավիճակի տեր պետության ֆինանսների համար պատասխանատու կառույց, այլ որպես համաշխարհային քաղաքական-տնտեսական վերլուծական մտքի շտեմարան:
ԿԲ-ն վերլուծել է համաշխարհային տնտեսությունում տեղի ունեցող գործընթացները և յուրաքանչյուր տարածաշրջանի համար վեր հանել բոլոր խոցելի կողմերը, ձեռքի հետ դասեր տալով թե´ զարգացած, թե´ զարգացող, թե´ հետամնաց երկրներին: Օրինակ, ԿԲ-ի մասնագետների գնահատմամբ, պետական հակաճգնաժամային ծրագրերի կրճատումը բխում է մի շարք երկրների բյուջետային աննախադեպ պակասուրդների և պետական պարտքի մեծ ծավալների խնդրից: «Նման երկրների (հիմնականում զարգացած եվրոպական երկրներ) կառավարությունները բյուջետային և պարտքային դժվարություններից ելնելով, քայլեր են ձեռնարկում հարկաբյուջետային քաղաքականության խստացման ուղղությամբ»,-ասված է ԿԲ հաշվետվության մեջ: Մի ասող լինի` էդքան հասկացող եք, ձեր պրոբլեմները տեսեք ու դրանք փորձեք լուծել:
ԿԲ-ի այս` ֆինանսական կոչված, բայց իրականում գեոպոլիտիկ խորագրի հավակնող հաշվետվության մեջ կարելի է բազմաթիվ` մեկը մյուսից հետաքրքական պահեր ֆիքսել, սակայն ամենահետաքրքիրը, թերևս, արաբական աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների գնահատականն է: «Արաբական աշխարհում 2011թ. սկզբին բռնկված խռովությունները, առաջացնելով նավթի առաջարկի կրճատում և փոխադրման ուղիների փակում, նպաստել են նավթամթերքի գների աճին: Համաշխարհային շուկայում նավթի պակասը, խռովությունների հետագա տարածման հնարավորության բացառման դեպքում, թերևս հնարավոր կլինի լրացնել այլ արտադրական ազատ հնարավորություններ ունեցող երկրների նավթի արդյունահանման հաշվին, ինչը կզսպի գների հետագա թռիչքային աճը»,- կարդում ենք ֆինանսական հաշվետվության մեջ:
Փաստորեն Կենտրոնական բանկի գնահատմամբ, արաբական աշխարհում բռնկված հեղափոխությունների ալիքը ոչ այլ ինչ է, եթե ոչ խռովություն, հակասահմանադրական, անթույլատրելի գործողություն: Հավանաբար, հենց այդ խռովարարներն են պատճառը, որ Հայաստանում բենզինի շուկայի մոնոպոլիստները անգամ նավթի համաշխարհային շուկայում գների` նույն մակարդակին մնալու պայմաններում բենզինի գինը բարձրացրին անախադեպ չափերի և դեռ որևէ մեկը երաշխիք չունի, որ էլ ավելի չի բարձրանա: Իհարկե, նման բան կարող էին թույլ տալ միա´յն խռովարարները և այդ խռովարարները, բնական է, որ անպայման դրսից պետք է լինեին. խռովարար չէին կարող կոչվել բենզինի հայաստանյան շուկայի մենաշնորհի տերերը, որոնց պատճառով Հայաստանի ֆինանսները խռովված վիճակում են: Խռովարարներն անպայման նրանք են, ովքեր համարձակվում են դեմ դուրս գալ իրենց ժողովրդի շահերը ոտնահարող իշխանություններին: Եվ բնական է, որ Կենտրոնական բանկի քաղաքաֆինանսատնտեսական վերլուծաբանների գնահատմամբ, խռովություն է այն ամենը, ինչը կարող է սասանել իշխանական բուրգը: Սա աքսիոմատիկ ճշմարտություն է, քանի որ իշխանական բուրգի սասանման դեպքում ՀՀ Կենտրոնական բանկն ու այնտեղ նստած վերլուծաբան-տղերքը լավ գիտեն, որ առաջինը հենց իրենք կհայտնվեն խռովարարների ուշադրության կենտրոնում:
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.