23.05.2025 | 13:05

29.09.2024 | 20:03

09.09.2024 | 12:51

26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54

31.05.2024 | 12:10

31.05.2024 | 11:10

29.05.2024 | 15:42

29.05.2024 | 12:10

29.05.2024 | 11:17

28.05.2024 | 13:20

28.05.2024 | 13:02

28.05.2024 | 11:17

28.05.2024 | 11:11

28.05.2024 | 10:37

24.05.2024 | 15:10

24.05.2024 | 13:10

24.05.2024 | 12:17

24.05.2024 | 11:29

23.05.2024 | 15:10

23.05.2024 | 14:10

23.05.2024 | 13:10

23.05.2024 | 12:10

23.05.2024 | 11:10

22.05.2024 | 15:10

22.05.2024 | 14:10

22.05.2024 | 13:10

22.05.2024 | 12:10

22.05.2024 | 11:10

21.05.2024 | 15:10

21.05.2024 | 14:10

21.05.2024 | 13:10

21.05.2024 | 12:10

21.05.2024 | 11:10

20.05.2024 | 15:10

20.05.2024 | 14:10

20.05.2024 | 13:10

20.05.2024 | 12:10

Մենք ապրում ենք մի երկրում, ուր սոցիալական անարդարություններն այնքան շատ են, ու գոյատևելու խնդիրն այնպես է կլանել հայ մարդու ուղեղը, գցել նրան օրահացի անհրաժեշտության, դրա հայթայթման համար գոյացած կենցաղային ճահիճը, որ նա ժամանակ ու ցանկություն չունի տեսնելու ու գիտակցելու, որ ամեն օր ոտնահարվում են իր տարրական իրավունքները, էլ չեմ խոսում արժանապատիվ ապրելու մասին ու ամենակարևորը՝ հոգևորի: Իսկ այն քչաթիվ գերզգայուն մարդիկ, ովքեր այդ աղբի միջից տեսնում են հեռու, գեղեցիկ անհաս հորիզոնը, բախվում են այնպիսի կոնտրաստի, որ խախտվում են նրանց հոգեկան հավասարակշռությունն ու նյարդային համակարգը:
Վերջերս նկատելիորեն շատացել են ինքնասպանության դեպքերը երիտասարդների շրջանում, ու իշխանական ագիտպրոպագանդան շտապեց դրանք վերագրել էմոների սուբկուլտուրայի «ավերիչ» ազդեցությանը: Էմոներ կան բոլոր երկրներում, բայց ոչ մի տեղ ինքնասպանությունները նրանց հետ չեն կապում, իսկ այդ ամենը էմոյական շարժմանը վերագրելը իրավիճակի բնորոշման ակնհայտ խեղաթյուրում է: Սա թողնենք մասնագետներին՝ սոցիոլոգներին, հոգեբաններին ու իրավապահներին, եթե այդպիսիք կան մեր երկրում:
Մայիսի 13-ին՝ մթնշաղին մոտ, Դավթաշենի իրենց տնից դուրս է եկել և այլևս չի վերադարձել Արթուր Հարությունյանը:
Ես զրուցեցի Արթուրի եղբոր՝ Արտակի հետ, որը ոստիկանության աշխատանքի արդյունավետությունը անբավարար համարելով՝ Ֆեյսբուքում միջոցառման էջ է բացել՝ «Կորել է» ու, համախմբելով ծանոթ ու անծանոթ մարդկանց, փորձում է նրանց միջոցով տարածել ինֆորմացիան ու նաև վարկածներ հավաքել սեփական հետաքննություն անցկացնելու համար: Արթուրն ասում է, որ փնտրել է նաև մասնավոր խուզարկու, բայց չի գտել: 2180 ֆեյսբուքահայ արձագանքել է կոչին, ինֆորմացիան ակտիվորեն տարածվում է ինտերնետում: Բայց, ինչպես ցանկացած ֆեյսբուքյան նախաձեռնություն, այստեղ էլ մարդկային ռեսուրսները Ֆեսյբուքից դուրս չեն գալիս կամ դուրս է գալիս, լավագույն դեպքում, հինգ տոկոսը: Այս դեպքում դա էլ չկա…
Արտակը տպել է 2000 լուսանկար՝ տարածող չկա, այդ 2180 մարդկանցից բոլորը զբաղված են: Արտակին տալով որոշակի խորհուրդներ ինֆորմացիայի տարածման իմ ունեցած փորձից՝ նկարներով այցելել մարդաշատ միջոցառումներ, շրջել մետրոյում, բաժանել տրանսպորտային, տաքսի ծառայություններին, համալսարաններին, բուժհաստատություններին և այլն, իմացա, որ Արտակը շատ բան է արել արդեն, Դավթաշենի տարածքում ամեն տեղ փակցված են Արթուրի լուսանկարները, բոլորը գիտեն, քաղաքի կենտրոնում նույնպես որոշ տեղեր կան, բայց դա բավարար չէ՝ քաղաքն այդքան էլ մեծ չի, իսկ Արթուրը ֆիզիկապես առողջ տղամարդ է ու կարող է գտնվել քաղաքի ցանկացած վայրում:
Մանավանդ որ՝ տնից հեռանալուց հետո նրան մի քանի անգամ տեսել են. մի անգամ մայիսի 16-ին՝ Դավթաշենի բակերից մեկում: Նա նստել է անծանոթ մեքենա և ասել, որ իրեն տեղափոխի Ծարավ Աղբյուրի փողոց՝ բժշկի մոտ: Մեքենայի վարորդին ասել է, որ գնում է բժշկի մոտ, մի քանի վայրկյան անց, սակայն, դուրս է եկել մեքենայից և հեռացել: Դրանից մի քանի օր անց Արթուրին էլի են տեսել Դավթաշենի մի ուրիշ բակում:
Վերջին անգամ Արթուրին տեսել են նորից Դավթաշենում՝ նորակառույց չբնակեցված տարածքներում, զորամասի մոտակայքում: Այսինքն, Արթուրին ոչ ոք չի առևանգել, նա չի կորել, սեփական կամքով գնացել է տնից ինչ-որ նպատակով կամ ինչ-որ բանից դրդված:
Իմ ու Արտակի զրույցից հետո փորձեցի որոշակի պատկեր ձևակերպել ու ներկայացնել ձեզ: Հոգեբան չեմ, բայց կփորձեմ նաև որոշակի վերլուծություն անել՝ փորձելով պարզել Արթուրի տնից հեռանալու պատճառն ու նպատակները, հասկանալ՝ ի՞նչ է անում Արթուրն իր ընտրած միայնության մեջ…
Արթուրը սովորական ընտանիքի հայ տղա է, բարձրագույն կրթությամբ, ամուսնացած է, ապրում է ծնողների, կնոջ, եղբոր ու եղբոր կնոջ հետ: Ոչ մի լուրջ տարաձայնություն կամ կոնֆլիկտ տանը չի եղել, որը կարող էր դրդել Արթուրին՝ հեռանալ տնից, այն էլ՝ առանց զգուշացնելու, ու թաքնվել: Նա ոչնչով չի տարբերվում մյուսներից, բացի նրանից, որ մարդամոտ չի, ավելի շուտ՝ մարդախույս է, տնից դուրս էր գալիս միայն անհրաժեշտության դեպքում: Հետևաբար՝ սոցիումի հետ ունեցել է պրոբլեմներ: Արթուրը 2005 թվականին զորակոչվել է բանակ, սակայն չի հասցրել ծառայել, քանի որ երեք օր անց նրան ուղարկել են հոգեբուժարան:
Բանակը, այնտեղ ծառայելու միտքը, երկու տարվա անորոշ ու աննպատակ կորսված կյանքը, որին դատապարտված է յուրաքանչյուր արական սեռի առողջ զորակոչի տարիքի տղա, Արթուրի հոգում անասելի ու, ինչպես պարզվեց, անհաղթահարելի վախեր էր առաջացրել, որից էլ նրա հոգեկան հավասարակշռությունը խախտվել է: Հիվանդանոցներում Արթուրին դեղորայքային բուժում են նշանակել, որը կարծես թե օգնել է, Արթուրի վիճակը լավացել է, ու նա սկսել է կյանք մտնել: Ու էլի բախվել է նոր վախի՝ ինքը երբեք չի կարող ինքնուրույն լինել, հոգալ իր ու իր ընտանիքի, մտերիմների կարիքները, որովհետև բարձրագույն կրթությամբ երիտասարդը պահանջարկ չունի. եթե հանճար չի իր ոլորտում, չունի ծանոթ-բարեկամ կամ սեփական բիզնես, դատապարտված է ցածր որակավորում պահանջող աշխատանքների կամ պատահական հավելումների:
Բացի դրանից, Արթուրն իրեն անլիարժեք էր զգում, բեռ՝ հարազատների համար, հիվանդ, որի մասին բոլորը պետք է մտածեն, իրեն «բույս» էր զգում: Նա ամեն ինչ իր մեջ էր պահում, չէր սիրում խոսել, զրուցում էր միայն Արտակի հետ, ու Արտակին միշտ թվացել է՝ ամեն ինչի մասին, բայց պարզվեց՝ ոչ… Նա հոգնել էր դեղերից, ասում էր, որ դրանք ավելի են անհանգիստ դարձնում իրեն, չէր ուզում խմել: Գումարվեց ևս մի ֆոբիա՝ դեղերի անարդյունավետության: Որ Արթուրն ունի հոգեբանական պրոբլեմներ՝ ակնհայտ է: Բայց նա խելագար չի, չի վնասում իրեն ու ոչ ադեկվատ պահվածք չունի: Նրա ողջ ոչ ադեկվատությունը նրա վախերն էին: Արթուրն ուզում էր գնալ վախ չափողի մոտ, վախ չափողին այցելությունը, իր ասելով, օգնել էր իրեն, որովհետև էլի էր ուզեցել գնալ, ու չնայած սկզբում Արտակն ասել էր, որ ավելի լավ է խմի դեղերը, բայց տարել էր վախ չափողի մոտ:
Արթուրը գիտակցում է, որ ֆոբիաներ ունի, ու միշտ ուզեցել է բուժվել, ազատվել իր վախերից, որոնք նույնիսկ իր իսկ ընկալմամբ են մտացածին: Նա ունի բազմաթիվ վախեր՝ չարագույժ թվերի վախ, աշխարհի վերջի վախ, դեղերի վախ, ինֆանտիլության վախ, մարդկանցից վախ, նույնիսկ մանկական վախեր, ու այդ վախերով հանդերձ՝ վեր է կացել մի օր ու գնացել տնից: Իմ կարծիքով՝ վախերը հաղթահարելու ու լիարժեք մարդ դարձած ընտանիք վերադառնալու մղումով: Համենայն դեպս, ես կուզենամ, որ այդպես լինի, ու նաև Արտակի հետ միասին նման հետևություն արեցինք: Այնպես որ, կարող եմ խոսել նաև Արտակի անունից:
Մայիսի 13-ի առավոտյան Արթուրն արթնացել է, գնացել է զբոսնելու, չնայած՝ տնից դուրս գալ չէր սիրում: Արտակը պատուհանից հետևել է Արթուրին. նա կանգնել է բակում մի հինգ րոպե, ծխել է, հետո վերադարձել տուն: Կեսօրին նորից է դուրս եկել՝ ասելով, որ գնում է բժշկի մոտ: Արտակն ուզեցել է ուղեկցել նրան, Արթուրն ասել է. «Մի խանգարիր ինձ»: Երկու անգամն էլ Արտակը նրա բջջայինը դրել է ծխախոտի տուփի վրա, որ չմոռանա: Գնացել է, վերադարձել է, սկսել է «Օդնոկլասնիկ»-ում ինչ-որ խաղ խաղալ: Նա այդտեղ առանձնապես չէր շփվում, ավելի շատ խաղում էր:
Երեկոյին մոտ՝ ութի կողմերը, երբ Արտակը քնած է եղել, Արթուրն էլի պատրաստվել է գնալ զբոսնելու: Այս անգամ Արտակը հեռախոսը չի դրել ծխախոտի տուփի վրա: Արթուրը գնացել է, երկու ժամ հետո տնեցիք սկսել են անհանգստանալ, հաջորդ առավոտ դիմել են ոստիկանություն, բայց մինչ այսօր չեն կարողանում գտնել Արթուրին: Գործով զբաղվում է Մաշտոցի ոստիկանութունը, որը տասն օր անց, չգիտես ինչու, որակել է «Սպանության գործ», չնայած ակնհայտ է, որ Արթուրի անհետանալուց հետո բազմիցս ողջ են տեսել նրան: Ասել, որ ոստիկանությունն անտարբեր է ու ոչինչ չի անում, ճիշտ չի լինի, ասում է Արտակը, քանի որ, օրինակ, Արմեն Հարությունյանը շատ սրտացավ է թվում: Երևի մեթոդներն են թույլ, ավելի շատ ժամանակ է ծախսվում փաստաթղթաբանության վրա, իսկ օպերատիվությունը աչքաթող է արվում…
Էլի է պատահել, որ Արթուրը գնացել է տնից ու մի օր կորած է եղել, հետո վերադարձել է, բայց ոչինչ չի պատմել: Նրա «Օդնոկլասնիկ»-ի էջում երևում էր, որ այդ գիշեր օգտվել է կայքից, բայց ինքը ասել է՝ չէ:
Ընտանիքը նորմալ ընտանիք է, կնոջ հետ հարաբերությունները լավ են եղել: Չուներ ոչ մոտ ընկերներ, ոչ թշնամիներ: Վարել է մեկուսի կյանք ընտանիքի մեջ, որտեղ նրան վերաբերվել են ընդգծված հոգատարությամբ, ելնելով նրա հոգեվիճակից՝ ֆոբիաներից բխող հոգեկան անհանգստությունից ու պարանոյայից: Մնացած ամեն ինչում Արթուրը նորմալ ու սովորական տղա է:
Ես ու Արտակը որոշեցինք, որ Արթուրը հոգնել է խնամյալ ու հիվանդ լինելուց, հոգնել է իր վախերից, հոգնել է իր «բույս» վիճակից ու գնացել է տնից՝ գուցե գտնելու վախերի պատճառներն ու ինքնուրույն, առանց դեղերի, որոնցից նույնպես վախենում էր, հաղթահարելու իրեն քայքայող ֆոբիաները:
Արտակը նրան փնտրել է Դավթաշենի բոլոր անկյուններում, կենտրոնում: Մարդիկ են զանգում, որոնք տեսել են նրան կամ իրենց թվացել է, որ տեսել են, նույնիսկ ես եմ, իմ կարծիքով, երեկ տեսել նրան Սայաթ Նովայի վրա, Օպերայի մոտակայքում, բաճկոնը բութ մատով ուսին գցած, մի քիչ տարօրինակ, թափթփված քայլվածքով… Բայց նա չարձաքանքեց, երբ «Արթուր» կանչեցի: Ու ես մտածեցի, որ սխալվել եմ: Արտակին նրա քայլվածքը նկարագրելուց հետո մտածեցի՝ գուցե իրականում ինքն է եղել, ու ես չեմ հետևել կամ չեմ զանգել այդ պահին:
Եթե դուք տեսնեք Արթուրին, մի կանչեք նրան, ավելի լավ է հետևեք՝ այդ ընթացքում զանգելով Արտակին:
Ինչ ունենք:
Արթուրին չեն առևանգել: Արթուրը հեռացել է սեփական կամքով: Չի բացառվում հոգեորսությունը: Հնարավոր է կապ լինի բանակի երեք օրերի հետ, բայց նա, ըստ խառնվածքի, ի վիճակի չի կռիվներ անելու կամ ինչ-որ ձևով վրեժխնդիր լինելու, մանավանդ որ Արտակին ասել է, թե ինքը կոնկրետ ոչ մեկի վրա «օբիդա» չունի, բանակի վախն ընդհանուր էր՝ բանակում ծառայելու միտքը:
Հնարավոր են ինչ-որ ինտերնետային, օդնոկլասնիկային տարբերակներ, դա պարզ կդառնա «Օդնոկլասնիկ»-ի գաղտնաբառը «ջարդելուց» հետո, որը դեռ չի արվել:
Վարկած-եզրակացություն
Արթուրն ինքն իրեն գտնելու, վախերը հաղթահարելու, լիարժեք մարդ դառնալու, ի վերջո՝ գուցեև իր ճշմարտությունը գտնելու նպատակով հեռացել է տնից Բուդդայի նման, և գուցե եղբոր ու մեր ակտիվությունը նրան խանգարում է ու նոր ֆոբիա ստեղծում: Արթուրն, իհարկե, իրավունք ունի ճշմարտություն որոնելու, բայց նրա մայրը մայիսի 13-ից մի կտոր հաց չի կերել և հալումաշ է լինում: Գուցե Արթուրը մորը խղճա ու տուն վերադառնա: Հետո էլի կգնա, եթե ուզենա: Բայց թող չանհետանա:
Այսօր ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով համաներմանը, ասաց. «Համաներումը հաղթանակ չէ, քանի որ չկա ոչ մի երաշխիք, որ կրկին բանտախցերում չեն հայտնվի քաղաքական բանտարկյալներ»:
Հարցին՝ համաներումը կազդի՞ իր եղբոր` Տիգրան Փոստանջյանի վրա, պատգամավորը պատասխանեց. «Իմ եղբորը մեղսագրվող արարքն այլևս դադարել է լինել քրեորեն հետապնդելի, և այդ հիմքով պարտավոր են դադարեցնել քրեական հետապնդումը ու անհապաղ ազատ արձակել Տիգրան Փոստանջյանին»: Երկուշաբթի օրը Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին ԱԺ-ի ընդունած օրենքն ուժի մեջ է մտել, ըստ որի՝ Զարուհի Փոստանջյանի եղբայրը պետք է ազատ արձակվի: «Մինչ այս պահը Տիգրան Փոստանջյանը ազատված չէ: Պաշտպանը միջնորդություն է ներկայացրել դատավորին, իսկ դատավորը մեկ ժամ, հինգ րոպե էլ նրան պահելով անազատության մեջ, ինքն է խախտում ՔՕ-ի համապատասխան հոդվածը»,- ասաց Փոստանջյանը` ավելացնելով, որ մինչև խնդիրը համաներմանը հասնելը՝ նա պետք է ազատ արձակվի օրենքով:
Կառավարության այսօրվա նիստում որոշվեց 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից մոտ 13 մլն դրամ հատկացնել Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման և Ֆրիտյոֆ Նանսենի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ հոբելյանական հուշամեդալների թողարկման նպատակով:
Նախատեսվում է գումարի մի մասով բնօրինակ թանգարանային արժեքներով համալրել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերի ցեղասպանության թեմային առնչվող բաժինը, իսկ մյուս մասն ուղղել Ֆրիտյոֆ Նանսենի 150-ամյակին նվիրված «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» թեմայով գիտաժողովին օտարերկրյա գիտնականների մասնակցության ապահովմանը, ինչպես նաև Ֆրիտյոֆ Նանսենին նվիրված հոբելյանական հուշամեդալի թողարկմանը:
«Արզնի-կաթ» ընկերության շուրջ վերջերս ծավալվող իրադարձությունները ստիպեցին, որ ականատեսի աչքերով փորձենք գնահատել իրավիճակը:
Սա բավականին մեծ տնտեսություն ունեցող ընկերություն է: Թռչնաֆաբրիկա, ձվի արտադրություն, 3000 գլուխ նախիր, որն արդեն սար էր բարձրացել:
Հրաշալի ձիանոց կար, խոշոր ու գեղեցիկ ձիերով: Ձիասպորտի դաշտ ու լրացուցիչ հարմարություններ էին կառուցվում: Նախրապահ շները ևս իրենց բնակելի հատվածն ունեին: Մի խոսքով՝ աշխատող, եռուն կառույց:
Վարչական շենքի դիմաց աշխատակիցների օթևանն էր: Նրանց հասնելու համար պահակակետում մեզ անցաթուղթ տվեցին տեղը տեղին` օր ու ժամով, ինչպես, ասենք, ցանկացած պահպանվող օբյեկտ մուտք գործելուց: Տնօրենը` Գեղամ Ջանվելյանը, մի քիչ նեղված էր ու չցանկացավ խոսել գործերից. «Գնացեք ձեր աչքով տեսեք, գրում եք՝ երեք մետրանոց պարիսպ կա, դուք գալուց պարիսպ տեսա՞ք»:
Պարիսպ իրոք չկար, ընդհանուր տարածքի մեջ ամբողջ տնտեսությունն էր, պարսպապատված էր միայն ֆաբրիկան: Մեզ հետաքրքրությամբ զննող աշխատակից-բնակիչները հիմնականում նախրապան ու կթվորներ էին: Կողք կողքի օթևաններում 11 տարուց ավելի ապրողներ կային: «Շատ էլ լավ ենք ապրում,-ասացին նրանք,- հարմարվել ենք, մեր գործը ստեղ ա, կոմունալ ծախսեր չենք վճարում, վարձ չենք վճարում»: Դատելով տան կահկարասուց ու նրանց հագուկապից, բացի սննդից՝ այլ բանի վրա պիտի որ ծախս չլիներ: Հարցին` թե էդ դեպքում փո՞ղն ինչ եք անում, երիտասարդ մի կին, որը երեխայի ու ամուսնու հետ Նոյեմբերյանից էր եկել աշխատելու, ուսերը վեր քաշեց:
Դատելով աշխատավարձերի ցուցակից՝ մեկ ընտանիքը 200-250 հազար դրամ գումար է վաստակում:
«Մի տան պես ենք ապրում, ոչ կռվում ենք, ոչ էլ հարամություն կա, մեզ նման աշխատող մարդկանց համար առաջնային ինչ պետք ա կա. փող են տալիս՝ երբ դիմում ենք, եթե՝ չէ, ձու են տալիս, հաշվում են 35-40 դրամ, իսկ մենք այդ ձուն խանութում հանձնում ենք 45-50 դրամով», -պատմում էր մի կին՝ մեզ ուղեկցելով այդտեղից վերջերս հեռացած ու աղմուկ բարձրացրած Գագիկ Ռոստոմյանի կացարանը: Հնոտիներից ու օղու շշերից բացի՝ ուրիշ ոչինչ չկար: «Հա, ալկագոլիկ էր, իրար հետ էինք աշխատում, քանի անգամ ա՝ ինչ ասես բերել գլխիս»,- իր նախկին հարևանի մասին ոգևորված պատմում էր կթվորուհի Արմիդան:
«Իրո՞ք ձեր աշխատողները համարակալված են»,- հարցրեցի Գեղամ Ջանվելյանին: «Եթե դա տենց ա, ես էլ եմ համարակալված, իմ համարը 86-ն է,- ասաց նա՝ ցույց տալով տաբելային ցուցակը,- դա ընդամենը աշխատավարձ ստանալու գործընթացը հեշտացնելու նպատակով ենք արել: Ինչ վերաբերում է «փախուստին»՝ նշեմ, որ նա ուղղակի առանց անցագրի դուրս է եկել տարածքից, ինչը աշխատանքային ժամին արգելվում է: Բայց, ինչպես ինքներդ տեսաք, պարիսպ հաղթահարելու խնդիր չկա: Դրանից հետո ինչ-ինչ մարդկանց է հանդիպել, հետո՝ հայտնվել ոստիկանությունում ու եկել իր կնոջն ու որդուն «ազատագրելու»: Ոստիկաններն էլ եկել էին, սակայն կինը չէր ցանկանում գնալ նրանց հետ՝ ասելով, որ իրեն այստեղ շատ լավ է զգում. «Ինչ կլինի՝ թողեք աշխատեմ, գնամ կովերս կթեմ, մարդս ինչ արել՝ արել է, ես իրա հետ գործ չունեմ»: Բայց մենք հետագա բարդություններից խուսափելու համար նրան ասել ենք, որ գնա»:
Ինչ էլ ասելու լիներ Գեղամ Ջանվելյանը՝ ակնհայտ է, որ նման աշխատակիցներ ունեցող ֆերմերը պարտադրված է ինչ-ինչ խստություններ կիրառել որը կարող է ժամանակ առ ժամանակ հունից հանել անօթևանի հոգեբանությամբ այս մարդկանց: Այստեղ խնդիրը մեկն է` երկրի սոցիալ-տնտեսական ողբալի վիճակը հազարավոր մարդկանց դարձնելով գործազուրկ ու տնազուրկ՝ ձևավորեց համապատասխան մտածողությամբ ու վարքով մի խավ, որը պատրաստ է մի քանի կոպեկի համար դավաճանել բարերարին կամ գործարքի գնալ` սեփական արժանապատվության գնով:
Շուշան Գալստյան
Այսօր խորհրդարան-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, թե արձանագրվել են փաստեր, որ «Նաիրիտ»-ում ապամոնտաժվում են հաստոցներ ու սարքավորումներ և իրացվում մետաղի ջարդոնի անվան տակ: Ըստ պատգամավորի՝ նման դեպք է դիտարկվել 1/21 արտադրամասում:
Ի պատասխան այս հայտարարության, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ասաց. «Այն խոսակցություններին, թե «Նաիրիտ»-ում դեմոնտաժվում են սարքավորումները և որպես լոմ վաճառվում… ես ձեզ ասեմ, որ «Նաիրիտում» կան չորս սերնդի սարքավորումներ, և բնականաբար՝ նախկին սերնդի սարքավորումները, որոնք պիտանի չեն և չեն կարող հետագայում օգտագործվել, ենթակա են որպես լոմ հանձնելու»:
Նախարարն ընդգծեց, որ այդ գործընթացը «լրջորեն է կազմակերպվում», աշխատանքային խումբը ստուգում է, թե արդյո՞ք այդ սարքավորումները հետագայում պիտանի չեն լինի, որից հետո որոշվում է՝ ինչպես վարվել այդ սարքավորումների հետ:
Նախարարը անդրադարձավ նաև գործարանի հետ կապված այլ խնդիրների՝ նշելով, որ ճգնաժամից հետո անհրաժեշտություն առաջացավ «Նաիրիտ»-ի զարգացման համար նոր ներդրումային ծրագիր կազմել, որը գործարանի բաժնետերերը հաստատել են անցած տարի: «Գործարանը ոտքի հանելուն ուղղված ծրագրի համար այժմ հայտարարված է օպերատորի մրցույթ»,- ասաց նախարարը:
Արդեն հայտնի է դարձել` ԵՄ-Հայաստան խորհրդաժողովի ժամանակ հեռախոսով պոռնո լուսանկարներ դիտող անձի ինքնությունը: Նա, ըստ նախնական տեղեկության ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի գլխավոր խորհրդական Արմեն Գեւորգյանն է: Վերջինս նախկինում զբաղեցրել է Առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարարի պաշտոնը:
Նախարարությունից տեղեկացրել են, որ խորհրդաժողովի վավաշոտ հերոսը` Արմեն Գեւորգյանը Հայաստանում չէ, մեկնել է Մոսկվա:
Հիշեցնենք, որ օրեր առաջ slaq.am լրատվական կայքի տեսախցիկը ֆիքսել էր, թե ինչպես վերջին շարքում նստած, աշխատաժողովի մասնակիցներից մեկը,չտես պատանու նման վայելում էր մերկ լեսբուհիների լուսանկարները: Տեսախցիկը պոռնոյի սիրահար, մոտ 50 տարեկան տղամարդուն ֆիքսել էր կողքից, սակայն նա երեւում էր նաեւ պրոֆիլից, և դժվար թե թեկուզ այդ դիրքով նրան ճանաչողներ չլինեն:
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մայքլ Օուենը ցանկություն է հայտնել շարունակել կարիերան իր ներկայիս ակումբում։ Մոտ ժամանակներում նա մտադիր է հանդիպել թիմի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ և քննարկել իր ապագան։ Այս տարի 31-ամյա ֆուտբոլիստը պրեմիեր լիգայում անցկացրել է 11 հանդիպում։ Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստի գործող պայմանագիրը ավարտվում է այս տարվա ամռանը։
«Ես կցանկանայի շարունակել ելույթներս «Մանչեսթեր Յունայթեդում», որը ֆանտաստիկ ակումբ է, — Օուենի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։ — Մոտակա երկու- երեք շաբաթների ընթացքում կխոսեմ մարզչի հետ և կքննարկեմ իմ ապագան։ Իսկ այժմ դեռ շուտ է խոսել դրա մասին, առջևում դեռ Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է։ Իհարկե, կարելի է խաղալ ավելի թույլ ակումբում և ավելի շատ դաշտ դուրս գալ։ Սակայն, այդ դեպքում խաղամակարդակը նվազում է, չէ որ դու այլևս չես կարողանա մարզվել այնպիսի վարպետների հետ, ինչպիսիք հավաքված են «Մանչեսթեր Յունայթեդում»։
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի կողմից սուրճի ապրանքային շուկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում ի հայտ են եկել որոշակի չարաշահումներ: Մասնավորապես, բացահայտվել է, որ լուծվող սուրճի շուկայում գերիշխող դիրք ունեցող «Մոկոնաթ» ընկերության կողմից առկա են օրենքի պահանջների խախտումներ: Այս ընկերության մասնաբաժինը լուծվող սուրճի շուկայում կազմում է 48,1 տոկոս:
Վերոնշյալի հիման վրա մայիսի 25-ի նիստում ՏՄՊՊՀ-ն որոշեց վարույթ հարուցել «Մոկոնաթ» ընկերության նկատմամբ: Վարույթի ընթացքում Հանձնաժողովը տնտեսվարողից կպահանջի բացատրություններ` հայտնաբերված օրենսդրական խախտումների առնչությամբ: Վարույթի արդյունքները սահմանված ժամկետում կներկայացվեն հանրությանը:
«Մոկոնաթե ընկերությունը խոշոր մասաբաժիններ ունի նաև «Սառեցրած ձկներ», «Ներկրվող սառեցված միս» և «Բրինձ» ապրանքային շուկաներում:
Այսօր չի հնչի Հայաստանի դպրոցներում ավանդաբար լսվող վերջին զանգը: Կապված 12-ամյա կրթական համակարգի անցնելու հետ, մենք այս տարի շրջանավարտ չունենք:
Վերջին զանգը, դպրացականների ամենասիրելի և ամենասպասված տոնն է: Այդ օրը նշում են գրեթե բոլոր երկրներում, օրվա խորհրդի հետ կապված, օրը տոն է դառնում նաև նրանց ծնողների համար, որոնք էլ վերջին շրջանում միջոցառումներ են կազմակերպում իրենց երեխայի կյանքի կարևորագույն փուլը նշելու առիթով:
Այսօր մեր աչքի առջև մշակութային արժեքները զոհ են գնում քաղաքաշինության կամ քաղաքաքանդության մոլուցքով տարապող գործարարների կամայականություններին: Քաղաքային իշխանությունները, ՀՀ մշակույթի նախարարությունը և իշխանություններն առհասարակ այսօր հանգիստ աչք են փակում այնպիսի վանդալիստական արարքների վրա, ինչպիսիք են հայ ազգի մշակութային բացառիկ արժեքների վերացումը՝ հանուն «գերակա շահ» հռչակված տարածքի «մաքրման»:
Այո, խոսքը կրկին Նալբանդյան, Ա. Պետրոսյան, Սայաթ-Նովա և Թումանյան փողոցներով պարփակված ներբակային տարածքի մասին է, որտեղ գտնվում է նաև ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, հայ դասական շրջանի քանդակագործության թերևս վերջին ներկայացուցիչ Ղուկան Չուբարյանի սեփականությունը:
Կենդանության օրոք նա զբաղվում էր իր գործով՝ համեստ, ինքնամփոփ մի անձնավորություն, ում իրավունքները իր իսկ սեփականության նկատմամբ քաղաքային իշխանությունները համառորեն չճանաչեցին՝ չնայած առկա են հիմնավոր և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: 2009 թ. մարտին Չուբարյանի մահվանից հետո փաստաթղթային հիմունքներով նրան պատկանող հողատարածքը, որը գտնվում է իր իսկ սեփական տան դիմաց, հայտնվեց կալվածատիրական ու զավթողական երազներով տարված տարբեր գործարարների ուշադրության կենտրոնում:
Տարածքի մի մասն անհայտ հիմունքներով իբր վարձակալությամբ հանձնվեց «Զովք» խանութին, իսկ 2010–ին հարակից մանկապարտեզը բացառիկ գերակա հանրային շահի պատրվակով ձեռք բերած Ավագ Շինն արդեն սպառնում է ավիրել այն ամենը, ինչ կանգնած է հերթական «էլիտարի» ճանապարհին: Ու թեև Չուբարյանի հողատարածքը, որտեղ, ի դեպ անմխիթար վիճակում դեռևս պահպանվում են նրա հեղինակած բազմաթիվ քանդակներ, ամենևին էլ կապ չունի ՆԳՆ նախկին մանկապարտեզի տարածքի հետ և չի սպառնում «էլիտարի» անցանկալի շինարարությանը, այնուամենայնիվ, քանդողները որոշել են քանդելիս քանդել ամեն ինչ…և «ինչու ոչ», ինչպես սիրում են ասել նրանց «տերերը» շինել ու շենացնել տարածքը, ինչի համար ցավոք ստիպված կլինեն ոչնչացնել, մի ողջ պատմական, մշակութային ժառանգություն:
Տարածքում աճող ծառերը պիտի հատվեն ու կանաչ խոտի վրայով պիտի ճռճռալով անցնի քանդող տեխնիկան: Համենայն դեպս սա այն է, ինչ բխում է Ավագ Շինի հետ համագործակցող անհայտ անձանց այսօրվա բանավոր սպառնալիքներից: Բնակիչները թեթև խուճապի մեջ նույնիսկ չմտածեցին ոստիկանությանը հանցագործության մասին ծանուցում տալու մասին, սակայն սա դեռ վերջը չէ: Անհայտ, սև հագուստով անձինք սպառնացին վաղը առավոտյան քանդող տեխնիկայով մտնել Չուբարյանների բակ ու հողին հավասարեցնել ամեն ինչ՝ առանց ներկայանալու և առանց բնակիչների հետ նախապես պայմանագրեր կնքելու, ինչն, ըստ օրենքի, պարտադիր պայման է հանդիսանում:
Միաժամանակ, վաղը առավոտյան՝ ժամը 9-ին, նույն այգում բնապահպանական ՀԿ-ների, քաղաքացիական կառուցների և իրավապաշտպան կազմակերպությունների անդամները ակտիվ բնակիչների հետ որոշել են քանդակների ցուցահանդես բացել: Սրանով քանդարարները ու ֆեոդալական-կալվածատիրական մղումներով տառապող թերուսները, ինչպես նաև նրանց հրաման տվող համապատասխան չինովնիկները հնարավորություն կունենան քանդարարական գործողություններից առաջ վայելելու արվեստի բացառիկ նմուշներով լեցուն ցուցահանդեսը և կրթվելու՝ ի բարօրություն հայ առաջադեմ հանրության:
Զավթողական-ահաբեկչական շինարարության և մշակութային արժեքների բախումն արդեն իսկ անխուսափելի է, իսկ բոլորիս մասնակցությունը՝ առնվազն ցանկալի…
Մեր Քաղաքը հասարակական նախաձեռնություն
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.