Այսօր մեր աչքի առջև մշակութային արժեքները զոհ են գնում քաղաքաշինության կամ քաղաքաքանդության մոլուցքով տարապող գործարարների կամայականություններին: Քաղաքային իշխանությունները, ՀՀ մշակույթի նախարարությունը և իշխանություններն առհասարակ այսօր հանգիստ աչք են փակում այնպիսի վանդալիստական արարքների վրա, ինչպիսիք են հայ ազգի մշակութային բացառիկ արժեքների վերացումը՝ հանուն «գերակա շահ» հռչակված տարածքի «մաքրման»:
Այո, խոսքը կրկին Նալբանդյան, Ա. Պետրոսյան, Սայաթ-Նովա և Թումանյան փողոցներով պարփակված ներբակային տարածքի մասին է, որտեղ գտնվում է նաև ՀՍՍՀ ժողովրդական նկարիչ, ՍՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ, հայ դասական շրջանի քանդակագործության թերևս վերջին ներկայացուցիչ Ղուկան Չուբարյանի սեփականությունը:
Կենդանության օրոք նա զբաղվում էր իր գործով՝ համեստ, ինքնամփոփ մի անձնավորություն, ում իրավունքները իր իսկ սեփականության նկատմամբ քաղաքային իշխանությունները համառորեն չճանաչեցին՝ չնայած առկա են հիմնավոր և անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: 2009 թ. մարտին Չուբարյանի մահվանից հետո փաստաթղթային հիմունքներով նրան պատկանող հողատարածքը, որը գտնվում է իր իսկ սեփական տան դիմաց, հայտնվեց կալվածատիրական ու զավթողական երազներով տարված տարբեր գործարարների ուշադրության կենտրոնում:
Տարածքի մի մասն անհայտ հիմունքներով իբր վարձակալությամբ հանձնվեց «Զովք» խանութին, իսկ 2010–ին հարակից մանկապարտեզը բացառիկ գերակա հանրային շահի պատրվակով ձեռք բերած Ավագ Շինն արդեն սպառնում է ավիրել այն ամենը, ինչ կանգնած է հերթական «էլիտարի» ճանապարհին: Ու թեև Չուբարյանի հողատարածքը, որտեղ, ի դեպ անմխիթար վիճակում դեռևս պահպանվում են նրա հեղինակած բազմաթիվ քանդակներ, ամենևին էլ կապ չունի ՆԳՆ նախկին մանկապարտեզի տարածքի հետ և չի սպառնում «էլիտարի» անցանկալի շինարարությանը, այնուամենայնիվ, քանդողները որոշել են քանդելիս քանդել ամեն ինչ…և «ինչու ոչ», ինչպես սիրում են ասել նրանց «տերերը» շինել ու շենացնել տարածքը, ինչի համար ցավոք ստիպված կլինեն ոչնչացնել, մի ողջ պատմական, մշակութային ժառանգություն:
Տարածքում աճող ծառերը պիտի հատվեն ու կանաչ խոտի վրայով պիտի ճռճռալով անցնի քանդող տեխնիկան: Համենայն դեպս սա այն է, ինչ բխում է Ավագ Շինի հետ համագործակցող անհայտ անձանց այսօրվա բանավոր սպառնալիքներից: Բնակիչները թեթև խուճապի մեջ նույնիսկ չմտածեցին ոստիկանությանը հանցագործության մասին ծանուցում տալու մասին, սակայն սա դեռ վերջը չէ: Անհայտ, սև հագուստով անձինք սպառնացին վաղը առավոտյան քանդող տեխնիկայով մտնել Չուբարյանների բակ ու հողին հավասարեցնել ամեն ինչ՝ առանց ներկայանալու և առանց բնակիչների հետ նախապես պայմանագրեր կնքելու, ինչն, ըստ օրենքի, պարտադիր պայման է հանդիսանում:
Միաժամանակ, վաղը առավոտյան՝ ժամը 9-ին, նույն այգում բնապահպանական ՀԿ-ների, քաղաքացիական կառուցների և իրավապաշտպան կազմակերպությունների անդամները ակտիվ բնակիչների հետ որոշել են քանդակների ցուցահանդես բացել: Սրանով քանդարարները ու ֆեոդալական-կալվածատիրական մղումներով տառապող թերուսները, ինչպես նաև նրանց հրաման տվող համապատասխան չինովնիկները հնարավորություն կունենան քանդարարական գործողություններից առաջ վայելելու արվեստի բացառիկ նմուշներով լեցուն ցուցահանդեսը և կրթվելու՝ ի բարօրություն հայ առաջադեմ հանրության:
Զավթողական-ահաբեկչական շինարարության և մշակութային արժեքների բախումն արդեն իսկ անխուսափելի է, իսկ բոլորիս մասնակցությունը՝ առնվազն ցանկալի…
Մեր Քաղաքը հասարակական նախաձեռնություն
- 17:47Ուղիղ միացում Բաղրամյան պողոտայից
- 15:00ՀՀ օրենքը մայրության նպաստ նախագիծն է քննարկել ԱԺ սոցիալական հանձնաժողովի նիստում
- 15:29Նման մոտեցումը սեփական ժողովրդին ձեռք առնելու պես մի բան է
- 13:17Անապահով ընտանիքներին կտրվի լրացուցիչ 1000-ական դրամ
- 19:00Սերժ Սարգսյանն առաջարկել է գտնել եղանակներ՝ մեղմելու էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ազդեցությունը
- 17:52Սա ուղղակի որակում եմ մարդկանց գրպանները լցնելու մեծապատիվ մուրացկանություն. Դավիթ Մանուկյան
- 12:34Դրամական օգնության փոխարեն կհատկացվի պարգևավճար
- 12:39Սոցիալական աջակցությունն ավելի հասցեական կլինի
- 14:09Առաջին հերթին բարձրացվեց ցածր թոշակ ստացողների կենսաթոշակը
- 14:49Եթե դիմենք ռիսկի, 1974 -ից հետո ծնվածները շամպայն կխմեն, եթե ոչ՝ սովորական ջուր. Ա. Ադիբեկյան (տեսանյութ)
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
08.04.2024 | 12:10
08.04.2024 | 11:10
06.04.2024 | 14:10
06.04.2024 | 13:10
06.04.2024 | 12:10
06.04.2024 | 11:10
05.04.2024 | 15:10
05.04.2024 | 14:10
05.04.2024 | 13:10
05.04.2024 | 12:10
05.04.2024 | 11:00
04.04.2024 | 15:10
04.04.2024 | 14:10
04.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.