29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...«Սպաներ կան, որ իրենց տեղում չեն հայտնվել: Կարող է ինչ-որ գյուղի մի չոբանի տանեն, նշանակեն սպա: Տասնութ տարի երեխայիդ պահում ես, տալիս բանակին, այնտեղ սպանում են: Բանակում պետք է ծառայեն ոչ թե ռոճիկ ստանալու, այլ հայրենիքին ծառայելու համար: Տասնհինգ տարիների ընթացքում 1500 զինվոր է զոհվել բանակում՝ խաղաղ պայմաններում»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը, շեշտելով, թե` անթույլատրելի է ունենալ այնպիսի բանակ, ուր խելագար զինվորներ կլինեն:
Եղիազարյանի համոզմամբ, սակայն, ամբողջովին մեղադրել սպաներին ևս ճիշտ չի լինի: «Հնարավոր է, լկտի լակոտ է ծառայում, ուժեղ թիկունք ունի եւ նա ստորացնում է սպային: Սպան, ով կփորձի պատժել այդ զինվորին, ուղղակի աշխատանքից կազատվի»,- նշել է Եղիազարյանը:
«Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը կողմ չէ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրաժարականին` բանակում տեղի ունեցող սպանությունների համար: Նրա խոսքով, ավելի ճիշտ կլինի, որ ոչ ոք չխառնվի նախարարի գործերին. «Նրան պետք է լայն լիազորություններ ընձեռել, որպեսզի նա կարողանա ազդել բանակում յուրաքանչյուր գործընթացի վրա»,- կարծում է նախկին հրամանատարը:
Այնուհետեւ անդրադառնալով ԼՂ բանակցությունների արդյունքում հողերի հնարավոր վերադարձի թեմային, նա նշեց. «Հայաստանը հողեր չի հանձնելու. եթե նման բան պատահի, շատ ընդդիմացողներ կլինեն»: Եղիազարյանը շեշտեց, թե. «Մեր ժողովրդի մեծ մասը հայրենասեր,լուրջ մարդիկ են»:
Հարց եղավ դեռևս պատերազմի տարիներին «Արաբո» ջոկատի անդամների անհետանալու հետ կապված: Եղիազարյանը ասաց, որ «Արաբոյի» տղաները զոհված են, նրանք անհայտ կորած չեն. ինչն արդեն ճշտված տեղեկություն է:
Նրա խոսքով, հայտնի է անգամ տղաների դիակների գտնվելու վայրը՝ Լեռնային Ղարաբաղում՝ Ջրաբերդ գյուղի մոտակայքում: Սակայն փորձերը՝ մարմինները փոխանակել այստեղ թաղված ադրբեջանցիների դիակների հետ, հաջողությամբ չեն պսակվել. «Ադրբեջանցիները չհամաձայնեցին դրան, ընդ որում ոչ մի պատճառաբանություն չներկայացրեցին»,- պարզաբանեց Եղիազարյանը:
Այսօր Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ստորագրած մեկ այլ հրամանով, Երեւանի ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ոստիկանության մայոր Արսեն Արշակյանը նշանակվել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատարի պաշտոնում: Արսեն Արշակյանը Երեւանի ճանապարհային ոստիկանության պետի պաշտոնից ազատվել էր այս տարվա մարտի 30-ին եւ ուղարկվել էր կադրերի ռեզերվ:
Այդ պաշտոնը զբաղեցնում էր Ստեփան Կարախանյանը, որին հեռացրել էին աշխատանքից առանձնապես խոշոր յուրացումների համար: Հիշեցնենք, որ նա գրավի գրավի դիմաց ազատ է արձակվել, երբ ցուցմունք էր տվել իր անմիջական ղեկավար Մարգար Օհանյանի դեմ:
Հայաստանի Հելսինկյան ասոցիացիայի տվյալներով, 2005 թվականից մինչեւ 2011 թվականի սեպտեմբերի 1-ը հայկական Զինված ուժերում գրանցվել է սպանության 306 դեպք։ «2007-ից 2011-ը ներառյալ, 228 մահացության դեպքերից զինադադարի ռեժիմի խախտման հետեւանքով եղել է ընդամենը 32-ը։ Ստացվում է՝ բանակում ծառայելն ավելի վտանգավոր է, քան պոստերում կամ դիրքերում գտնվելը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը։
Նա միաժամանակ տարակուսանք հայտնեց, թե ինչու Պնախարարությունը օպերատիվություն եւ առանձնակի ուշադրություն է դարձնում հատկապես վերջերս ԼՂՀ «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած դեպքին (Աղասի Աբրահամյան մահվան փաստով) եւ անտեսում է միչն այս պատահած մնացած բոլոր միջադեպերը. «Այն, ինչ կատարվում է Զինված ուժերում, մարդու իրավունքների կոպիտ խախտում է։ Պաշտպանության նախարարությունը չի տիրապետում բանակում տիրող իրավիճակին»,- ամփոփեց Սաքունցը:
Այսօր դարձյալ խոսեց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Տեսնես ինչ պատճառ է դրդել նրան, որ որոշել է խոսել ճգնաժամից.
«Ճգնաժամից 2 տարի անց աղքատությունը Հայաստանում հասել է 46 տոկոսի»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր` հայտարարել է սոցիոլոգը:
Նրա խոսքով` մինչ ճգնաժամը աղքատությունը Հայաստանում տարեցտարի կրճատվում էր, եւ 2008 թ. հասել էր 27 տոկոսի, որից 7 տոկոսը ծայրահեղ աղքատներ են:
Գործնականում, ըստ Ա. Ադիբեկյանի, ճգնաժամն ազդել է ընտանիքներից 85 տոկոսի եկամուտների ու կենսամակարդակի վրա, եւ միայն 15 տոկոսն է, որ չի զգացել ճգնաժամի բացասական ազդեցությունը: Որպես ճգնաժամի հետեւանք` Ա. Ադիբեկյանը ներկայացրեց նաեւ հետեւյալ տեղեկությունները. 14 տոկոս արտագաղթ, 3 տոկոսը թողել է բիզնեսը, 2 տոկոսն` ուսումը, բնակչության 25 տոկոսը պարտք է վերցրել:
Իսկ, ըստ Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի` բնակչությունն իր եկամուտների 54 տոկոսը ծախսում է սննդի վրա, այնինչ, ըստ միջազգային մեթոդոլոգիայի, այդ ցուցանիշի 25 տոկոսից ավելի լինելն արդեն աղքատության արտահայտություն է:
Ֆեյբուքյան «Չենք լռելու» նախաձեռնությունյան քվեարկության արդյունքում «Աղբ եթերից» մրցանակաբաշխության առաջին հաղթող է ճանաչվել Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրվող «Աննա» հեռուստասերիալը:
«Չենք լռելու»-ն փոստի միջոցով հեռուստասերիալի ստեղծագործական խմբին է ուղարկել հաղթանակի մասին հավաստագիր, իսկ Հանրային հեռուստաընկերությանը փակ ծրարով կառաքվի 100 դրամ` աղբահանության գումար, հորդորելով ղեկավարությանը գումարը ստանալուց հետո ծախսել նպատակային:
«Աղբ եթերից»-ի հաջորդ հաղթողը հայտնի կդառնա երկու շաբաթից:
«Չենք լռելու» նախաձեռնությունը, մի շարք այլ ֆեյսբուքյան նախաձեռնություններ բավականին արագ, կասկածելի արագ նույնիսկ ֆեյսբուքի համար թափ են առել:
Շատերը` հինականում շնորհիվ առանց օգտագիրոջ կամքն իմանալու խմբեր մտցնելուն, ու բավականին մարդաշատ են արդեն շնորհիվ բազմաթիվ «ֆեյք» օգտագերերի:
Շոշափվում են իրոք հասարակությանը հուզող հարցեր, երբեմն` КВН‑շիկների հնարքներով, իսկ КВН, 32 ատամ, Կոմեդի եւ այլ նմանատիպ հնարքներ միշտ էլ կիրառվել են իշխանության կողմից մարելու համար ժողովրդի դժհգոհությունը:
Իսկ ինչ է խանգարում նույնն անել քաղաքցիական նախաձեռնությունների հետ…
Միանալով որեւէ նախաձեռնության մի լավ տնտղեք` տեսեք բացողներն ովքե՞ր են, գիտեի՞ք նրանց մինչեւ այդ, հետո՞ ինչ` երիտասարդներ են, երիտասարդները տարբեր են լինում….
Բնավ չցանկանալով նսեմացնել «Չենք լռելու» նախաձեռնության, եւ ընդհանրապես` քաղաքացիական նախաձեռնությունների կարեւորությունը հասարակության ու համակարգի առողջացման համար, խորհուրդ ենք տալիս զգույշ լինել:
ՀՀ Անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովը հայտարարել է «Հայաստանը ես եմ» խորագրով մրցույթ, որին կարող են մասնակցել Անկախության հռչակման եւ Անկախության հռչակագրի ընդունման տարեկիցները` 1990-91թթ. ծնված երիտասարդները:
Հաղթողն, ըստ կազմկոմիտեի, կուղեկցի Սերժ Սարգսյանին, արտասահմանյան այցերից մեկի ժամանակ:
Բայց մինչ այդ պետք է մրցույթի խորագրին համապատասխոնող կամ շարադրություն գրեն՝ 500 բառ կամ 1.5 էջ ծավալով, կամ ներկայացնեն լուսանկար, լուսանկարների շարք ) կամ էլ տեսահոլովակ առաջարկեն՝ առավելագույնը 3 րոպե տեւողությամբ։
Բացի այդ, հեղինակները պետք է ապացուցեն, որ ներկայացված աշխատանքների հեղինակային իրավունքները պատկանում են հենց իրենց, որովհետեւ հեղինակային իրավունքների խախտման դեպքում մասնակիցը կորակազրկվի:
Աշխատանքները չպետք է ունենան քաղաքական երանգ եւ որեւէ կերպ չպետք է մատնանշեն հեղինակի հնարավոր քաղաքական պատկանելիությունը, հնարավոր անդամակցությունը քաղաքական կուսակցություններին:
Աշխատանքները կընդունվեն սեպտեմբերի 5-ից մինչեւ 20-ը (ներառյալ):
Մրցույթի հաղթողին կընտրեն ՀՀ անկախության 20-րդ տարեդարձի միջոցառումների պետական հանձնաժողովի եւ «Մեդիամաքսի» աշխատողներից ձեւավորված համատեղ ժյուրին:
Հաղթողի անունը կհրապարակվի սեպտեմբերի 26-ին։
Հանրապետության երկու բուհեր արդեն ունեն նոր ռեկտոր։
Գյուրմրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի խորհրդի նիստում, 21կողմ ձայնով ռեկտոր է ընտրվել Վարդևան Գրիգորյանը:
Իսկ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խորհրդի նիստում 18 կողմ ձայներով ռեկտոր է ընտրվել Շահեն Շահինյանը: Այս մասին հայտնում է ԿԳՆ մամլո ծառայությունը։
ՀՊՃՀ(Պոլիտեխնիկ) ռեկտոր էր ընտրվել ավելի վաղ մեկ դեմ ձայնով ընտրվել էր ԿԳ նախկին փոխնախարար Արա Ավետիսյանը:
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանը, քիչ առաջ, հիմք ընդունելով Նոր Նորքի Մոլդովական և Բագրատունյանց փողոցների բնակիչների դիմում-բողոքները, առաջարկեց քսան միլիոն դրամի չափով պատասխանատվության ենթարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը։ Բանն այն է, որ նշված հասցեի բնակիչները էկետրացանցին դիմում են ներկայացրել և համաձայնության են եկել, որ էլցանցը նրանց համար պետք է ենթակայան կառուցի, սակայն չորս տարի շարունակ բնակիչներին հոսանք չի մատակարարվում, թեև ենթակայանը կառուցվել է։ Փոխարենը՝ բանակիչները քսանհինգ տարի շարունակ հոսանք են ստանում մեկ կմ հեռավորությամբ էլցանցից՝ իրենց կողմից անցկացված հոսանքագծերի միջոցով։
Հայաստանի էլեկտրացանցերի իրավաբան Վարդան Գրիգորյանը նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ է իրենց նկատմամբ վարչական վարույթ հարուցել, և իրենք ամեն ինչ անում են, որ այդ խնդիրը հնարավորինս արագ լուծեն։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, լսելով կողմերին որոշեց , որ ՀՀ էլեկտրացանցերի կողմից թույլ է տրվել գերիշխող դիրքի չարաշահում՝ ոտնահարելով սպառողների շահերը։ Հատկապես այն դեպքում, երբ էլցանցը 2005 թվականից կառուցած է եղել, բայց ինչ- ինչ պատճառներով հոսանք չի մատակարարել բնակիչներին՝ նրանց դրդելով ապօրինի հոսանքագծեր քաշել: Միաժամանակ՝ նա նկատեց, որ տեղյակ է, թե ենթակայնը շահագործվելու է, այդ իսկ պատճառով հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշեց պատասխանատվության ավելի մեղմ միջոց կիրառել՝ խիստ նկատողություն։
ՏՄՊՊ հանձնաժողովն այսօր լսեց նաև «Ֆրեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հինգ հարյուր հազար դրամի վարույթ հարուցելու հայցը: «Ֆրեշը» ակցիայի շրջանակներում կիվիի գինը սահմանել է երեք հարյուր յոթանասունհինգ դրամ, բայց վաճառել հինգ հարյուր տաս դրամով։ «Ֆրեշի» գործադիր տնօրեն Հովհաննես Ղարիբյանը, չնդունեց մեղադրանքը, սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը որոշեց ընկերությանը՝ օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության համար տուգանել հինգ հարյուր հազար դրամով։
Հայաստանի կառավարության որոշմամբ, փոփոխություններ են կատարվել դպրոցների տնօրենների ընտրության կարգում. Տեղեկացնում է ԿԳ նախարարաությունը:
Մասնավորապես, սահմանվել է, որ խորհուրդը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը, հրապարակելուց առնվազն երկու աշխատանքային օր առաջ, տրամադրում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությանը: Այդ տեղեկատվությունը երկու աշխատանքային օրվա ընթացքում հրապարակվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության պաշտոնական ինտերնետային կայքում: Սահմանվել է, որ մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը պետք է հրապարակվի նաեւ azdarar.am կայքում՝ ՀՀ կառավարության N 174-Ն որոշմամբ հաստատված կարգով:
Տնօրենների հավակնորդների մրցույթին մասնակցելու հայտերն ընդունվում են հայտարարության երկրորդ հրապարակման օրվանից` 30 օրվա ընթացքում:
Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության կարգում կատարված մյուս փոփոխությունը (28-րդ կետ) հետեւյալն է. երկրորդ մրցույթի ժամանակ տնօրեն չընտրվելու դեպքում նույն օրվա ընթացքում անցկացվում է կրկնակի քվեարկություն:
Կրկնակի քվեարկությամբ եւս տնօրեն չընտրվելու դեպքում, հաստատության խորհուրդը եռօրյա ժամկետում նախարարություն է ներկայացնում խորհրդի նիստի արձանագրության եւ տնօրենի պաշտոնի հավակնորդների անձնական գործերի պատճենները:
Նախարարությունը, հիմք ընդունելով նշված փաստաթղթերը, հավակնորդներից որեւէ մեկին, մրցույթում հաղթող ճանաչելու վերաբերյալ որոշում է կայացնում եւ 5-օրյա ժամկետում լիազոր մարմնին ներկայացնում առաջարկություն` աշխատանքային պայմանագիր կնքելու վերաբերյալ:
Մայրաքաղաքի արտաքին տեսքով մտահոգված քաղաքապետարանի չինովնիկներին զարմանալիորեն չի հետաքրքրում, որ «Տաշիր» առևտրի կենտրոնի հարևանությամբ, ավելին` ավտոկանգառի դիմաց` մայթերը փակել են ձմերուկի կույտերը: Դրանց շուրջ թափթփված է զանազան ծածկոցներ ու հնամաշ առարկաներ, որոնք, տհաճ են, եթե ոչ հակահիգենիկ: Քանի որ ձմերուկ վաճառողները մնում են մինչև կեսգիշեր,այստեղ մի ամբողջ «տնտեսություն» են ստեղծել: Եթե պայքար է փողոցային առևտրի դեմ, ուրեմն բոլորի նկատմամբ հավասար վերաբերմունք է պետք:
Սակայն զարմանալի է, որ քաղաքապետարանը չի տեսնում, կամ չտեսնելու է տալիս փողոցային առևտրի այս տեսակը.տեսնես ո՞ւմ է պատկանում ձմերուկի բիզնեսը, որ հայտնվել է այսպիսի արտոնյալ վիճակում, Երևանի կենտրոնի մայթերը անպատիժ ու անարգել վերածելով արևելյան շուկայի:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.