Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանը, քիչ առաջ, հիմք ընդունելով Նոր Նորքի Մոլդովական և Բագրատունյանց փողոցների բնակիչների դիմում-բողոքները, առաջարկեց քսան միլիոն դրամի չափով պատասխանատվության ենթարկել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությանը։ Բանն այն է, որ նշված հասցեի բնակիչները էկետրացանցին դիմում են ներկայացրել և համաձայնության են եկել, որ էլցանցը նրանց համար պետք է ենթակայան կառուցի, սակայն չորս տարի շարունակ բնակիչներին հոսանք չի մատակարարվում, թեև ենթակայանը կառուցվել է։ Փոխարենը՝ բանակիչները քսանհինգ տարի շարունակ հոսանք են ստանում մեկ կմ հեռավորությամբ էլցանցից՝ իրենց կողմից անցկացված հոսանքագծերի միջոցով։
Հայաստանի էլեկտրացանցերի իրավաբան Վարդան Գրիգորյանը նշեց, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն էլ է իրենց նկատմամբ վարչական վարույթ հարուցել, և իրենք ամեն ինչ անում են, որ այդ խնդիրը հնարավորինս արագ լուծեն։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, լսելով կողմերին որոշեց , որ ՀՀ էլեկտրացանցերի կողմից թույլ է տրվել գերիշխող դիրքի չարաշահում՝ ոտնահարելով սպառողների շահերը։ Հատկապես այն դեպքում, երբ էլցանցը 2005 թվականից կառուցած է եղել, բայց ինչ- ինչ պատճառներով հոսանք չի մատակարարել բնակիչներին՝ նրանց դրդելով ապօրինի հոսանքագծեր քաշել: Միաժամանակ՝ նա նկատեց, որ տեղյակ է, թե ենթակայնը շահագործվելու է, այդ իսկ պատճառով հաշվի առնելով այդ հանգամանքը, որոշեց պատասխանատվության ավելի մեղմ միջոց կիրառել՝ խիստ նկատողություն։
ՏՄՊՊ հանձնաժողովն այսօր լսեց նաև «Ֆրեշ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության նկատմամբ հինգ հարյուր հազար դրամի վարույթ հարուցելու հայցը: «Ֆրեշը» ակցիայի շրջանակներում կիվիի գինը սահմանել է երեք հարյուր յոթանասունհինգ դրամ, բայց վաճառել հինգ հարյուր տաս դրամով։ «Ֆրեշի» գործադիր տնօրեն Հովհաննես Ղարիբյանը, չնդունեց մեղադրանքը, սակայն հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը որոշեց ընկերությանը՝ օրենքի խախտման և անբարեխիղճ մրցակցության համար տուգանել հինգ հարյուր հազար դրամով։
- 13:10Հայաստանի հետ բարեկամությունը լավ, բայց դատարկ երազանք է․ Թուրք վերլուծաբան
- 12:13Ողբերգական դեպք՝ Երևանում․ թիվ 90 դպրոցի 11-ամյա աշակերտուհու սիրտը կանգ է առել
- 11:42Ադրբեջանում պահանջել են նաև չորս «անկլավային գյուղերը»
- 11:23Վաղը ուշադիր եղեք հատկապես Ոսկեվանի և Բաղանիսի մոտակա դիրքերին․ Նաիրի Հոխիկյան
- 13:26Վթարի հետեւանքով մահացած բոլոր չորս զինծառայողները ժամկետայիններ էին.
- 11:29Գեղարքունիքում զինվորական «ԿամԱԶ» է վթարի ենթարկվել
- 14:08Ոսկեպարցի Սամվելի խոհանոցի և հողամասի մի մասը մնալու է ՀՀ-ում, իսկ տունը և տնամերձի մյուս մասը՝ Ադրբեջանում. Թաթոյան
- 13:00Դպրոցներից տարհանման կարիք չկա. ԿԳՄՍ նախարարը` ահաբեկչության կեղծ լուրերի մասին
- 15:10Ահազանգ ենք ստացել զինվորական ծառայությունից հրաժարվելու հիմքով ՀՀ-ում ապաստանած ՌԴ քաղաքացուն առևանգելու և Գյումրու ռազմաբազայում ապօրինի պահելու մասին
- 11:10Եթե շատ լինեք, մենք կշրջափակենք կառավարությունը․ Հրանտ Բագրատյան
03.05.2024 | 14:10
03.05.2024 | 13:10
03.05.2024 | 12:10
02.05.2024 | 15:10
02.05.2024 | 14:10
02.05.2024 | 13:10
02.05.2024 | 12:10
02.05.2024 | 11:10
01.05.2024 | 15:10
01.05.2024 | 14:10
01.05.2024 | 13:10
01.05.2024 | 11:10
23.04.2024 | 11:42
23.04.2024 | 11:06
13.04.2024 | 13:57
13.04.2024 | 13:26
13.04.2024 | 13:06
13.04.2024 | 12:59
13.04.2024 | 12:28
13.04.2024 | 11:29
12.04.2024 | 14:08
12.04.2024 | 13:56
12.04.2024 | 2:20
10.04.2024 | 15:10
10.04.2024 | 14:10
10.04.2024 | 13:10
10.04.2024 | 12:10
10.04.2024 | 11:10
09.04.2024 | 15:10
09.04.2024 | 14:10
09.04.2024 | 13:10
09.04.2024 | 12:10
09.04.2024 | 11:10
08.04.2024 | 15:10
08.04.2024 | 14:10
08.04.2024 | 13:10
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.