29.09.2024 | 20:03
Պայքար՝ հանուն կրթության ոլորտի բարելավման, բուհի առաջընթացի ու զարգացման. Մովսե...09.09.2024 | 12:51
Խնդրում ենք ընթերցողների ներողամտությունը26.06.2024 | 10:01
«Մենք պատրաստ ենք հրդեհը մարելուն». Մալաթիայի տոնավաճառում օբյեկտային վարժանք է ...31.05.2024 | 12:54
Ադրբեջանական մտահոգությունները և վախերը խոսում են այն մասին, որ մենք ճշտագույն ճ...31.05.2024 | 12:10
Շարժման ելքը. առանց «եթե»-ների. Վահե Հովհաննիսյան...31.05.2024 | 11:10
Խորապես դատապարտում ենք Հայրապետի դեմ Փաշինյանի հրահանգով թիկնապահների և ոստիկան...29.05.2024 | 15:42
Ցավով անդրադառնում և դատապարտում ենք նման կեցվածքը Վեհափառ Հայրապետի և հոգևոր դա...29.05.2024 | 12:10
Առկա է հրավիրվածների ցուցակ․ ՆԳՆ անվտանգության վարչության պետը՝ Վեհափառի մուտքը ...29.05.2024 | 11:17
Անվտանգության այն կոնցեպտը, որ Հայաստանը մինչև այժմ իրականացրել է, անվտանգությու...28.05.2024 | 13:20
Պապ թագավորն այն առաքինության կերպարը չի, որ օրինակելի լինի, բայց Փաշինյանը նույ...28.05.2024 | 13:02
Ախթալայում հանգուցյալին կհուղարկավորեն առանց դիահերձման` ինքնաշեն դագաղով...28.05.2024 | 11:17
Վանենք մեզանից կործանարար անտարբերությունը, փարատենք թշնամության ու ատելության մ...28.05.2024 | 11:11
Իշխանությունը մանթրաժի մեջ է․ «Հրապարակ»28.05.2024 | 10:37
2 պատճառ կա, որ չի եկել՝ նա այլևս կապ չունի մեր երկրի հետ կամ դրսից են թելադրել․...24.05.2024 | 15:10
ԱՄՆ-ից առաքանու միջոցով թմրամիջոց է ներմուծվել Հայաստան...24.05.2024 | 13:10
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Տավուշի մարզի չոր...24.05.2024 | 12:17
Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանի աշատակիցները բռնության ենթարկում ֆրանսիահայ լ...24.05.2024 | 11:29
Հայաստանն ու Ադրբեջանն այսօրվանից Տավուշի հատվածում սահմանապահների են տեղակայում...23.05.2024 | 15:10
Ադրբեջանի հետ խաղաղության գնալն անհրաժեշտություն է, բայց՝ վաղաժամկետ. Ադրբեջանը ...23.05.2024 | 14:10
Եթե Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվի խաղաղության վերջնական համաձայնագիր, դա դր...23.05.2024 | 13:10
Հայաստանի իշխանությունը մտել է պետականության ամրության համար խիստ վտանգավոր թեմա...23.05.2024 | 12:10
Ֆիդանը 4 հայկական գյուղերի հանձնման մասին. Թուրքիան լիովին աջակցում է Ադրբեջանին...23.05.2024 | 11:10
Պետականության մասին խոսող մարդն իր սեփական ժողովրդին չի խաբի․ մենք, որ ապրում էի...22.05.2024 | 15:10
-20 սառնամանիքին բարձրացել են Արագածի գագաթը ու գրառել՝ «Հայ, Հայաստան, Հայրենիք...22.05.2024 | 14:10
Իրանի և Ռուսաստանի հարաբերություններում փոփոխություն չի լինի․ Լավրով...22.05.2024 | 13:10
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ ՀՀ-ն կ...22.05.2024 | 12:10
Ադրբեջանը փորձում է օգտվել ՀՀ իշխանության բացառիկ խոնարհումից և արագ մխրճվել այն...22.05.2024 | 11:10
«Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին օդանավ...21.05.2024 | 15:10
Քաղաքացին 4 եղանակով կծանուցվի վարժական հավաքի մասին, հետո պատասխանատվություն կլ...21.05.2024 | 14:10
Ուկրաինայի կապիտուլյացիայից հետո Զելենսկին պետք է ձերբակալվի և դատարանի առաջ կան...21.05.2024 | 13:10
Եթե նույնիսկ Ադրբեջանին օգտագործել են Իրանի ղեկավարությանը վերացնելnւ հարցում, ա...21.05.2024 | 12:10
Կիրանցում պետական գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիման վրա. արդարա...21.05.2024 | 11:10
Իրանի նախագահի ուղղաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով. ԻՐՆ...20.05.2024 | 15:10
Մի շարք ոստիկաններ նույնիսկ անչափահասների ծնողների uպառնացել են, որ կզրկեն ծնողա...20.05.2024 | 14:10
Ապարդյուն զանգերի հետևանքը. ինչո՞ւ հանկարծ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյան...20.05.2024 | 13:10
Խափանվել է «թուրքական» կուսակցության հիմնադրումը Հայաստանում. կան ձերբակալվածներ...20.05.2024 | 12:10
«Ոչ ոք չի կարող պառակտում մտցնել Իրանի և Ադրբեջանի միջև»...20.05.2024 | 11:00
Իրանի նախագահն ու արտաքին գործերի նախարարը մահացել են ուղղաթիռի վթարի հետևանքով...Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին Երևանի Տերյան 62 հասցեում գտնվող շենքի բակում ծառահատում է եղել ։
Հատվել է բնի 15սմ տրամագծով թվով 11 ծառ։ Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ նշված տարածքում սա ծառահատման երկրորդ փորձն է։ Այս մասին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը տեղյակ է պահել բնապահպանության տեսչության Երևանի տարածքային բաժնին ևԿենտրոնի ոստիկանությանը։ Կատարվում է նախաքննություն։
Քաղաքապետ Կարեն Կարապետյանի հանձնարարությամբ նույն տարածքը աշնանային ծառատունկի ժամանակ կլրացվի նոր՝ 13 տնկիներով։
Այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, պրոֆեսոր Գեորգի Օկոևը հայտարարեց, որ Հայաստանում անպտղությունը 18 տոկոսի է հասնում, ինչը նորմայի սահմաններում է և աշխարհի մի շարք երկրների համեմատությամբ այնքան էլ վատ ցուցանիշ չէ։
Սակայն հարգարժան պրոֆեսորը չնշեց, որ Հայաստանի նման արտագաղթ ու օրեցօր պակասող բնակչություն ունեցող երկրում դա վտանգավոր է:
Ըստ նրա, եթե անպտղության որոշ դեպքեր հնարավոր է բուժել բժշկական թեթև միջամտությամբ, ապա որոշ բարդ դեպքերում կարող է օգնել միայն արտամարմնային բեղմնավորումը, թեև դժվարացավ բուժման համար անհրաժեշտ գումարի չափն ասել, միայն նշեց, որ անհրաժեշտ դեղորայքի վրա ծախսվում է միջինը 1 մլն դրամ. «Արտամարմնային բեղմնավորման գները տարբեր են լինում՝ կախված լրացուցիչ հետազոտությունների ծավալից, դեղորայքի քանակից։ Որքան մեծ է կինը, այնքան ավելի շատ եւ թանկ դեղորայք է անհրաժեշտ, որքան ձվարանների վիրահատությունները շատ են, այնքան ավելի մեծ է ծախսային մասը և այլն»,- պարզաբանեց բժիշկը:
Արտամարմնային բեղմնավորումը չի կարող է 100 տոկոսանոց արդյունք ապահովել. «Նրանք ովքեր կասեն, որ արտամարմնային բեղմնավորման արդյունավետությունը բարձր է 40 տոկոսից, ազնիվ եղած չեն լինի։ Իսկ առավել բարձ ցուցանիշների համար պետք է աշխատել հնարավորինս երիտասարդ կնոջ հետ։ Օրինակ, Ֆրանսիայում 40-անց կանանց արտամարմնային բեղմավորում ընդհանրապես չեն անում»։
Ըստ բժշկի` անպտղության պատճառ կարող են հանդիսանալ մի շարք պատճառներ, այնպիսիք, ինչպիսին են կնոջ տարած 2 արտաարգանդային հղիությունները, ամուսինների իմունոլոգիական անհամատեղելիությունը, տղամարդու մոտ սերմնաբջիջների քանակի նվազումը և այլն:
Օկոևը նշեց, որ Հայաստանում և կանանց, և տղամարդկանց անպտղության մակարդակի ավելացման վրա անկասկած ազդել է նաև 90-ականների մութ ու ցուրտ տարիները. «Բայց որպես կանոն, մայրերն առաջինը մասնագետի մոտ բերում են աղջկան։ Մեկ այլ խնդիր է ընտանիքի անհամբեր լինելու, արդյունքի շուտ հասնելու ձգտումը։ Պետք է հիշել, որ անպտղությունը մեկ օրում բուժվող հիվանդություն չէ, դրա համար երկար ժամանակ և մեծ ճանապարհ է պետք անցնել»:
Եվրոպայի շախմատի թիմային առաջնության 4-րդ տուրն անհաջող էր հայկական «Միկա» տղամարդկանց և կանանց ակումբների համար, որոնք իրենց առաջին պարտություննները կրեցին: Առաջնությունն ընթանում է սլովենական Ռոգաշկա Սլատինա քաղաքում:
Տղամարդկանց թիմը 4:2 հաշվով զիջեց «Baden Baden»-ին: Հայկական թիմի կազմում ոչ ոքի խաղացին Գաբրիել Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը և Ավետիք Գրիգորյանը, Տիգրան Պետրոսյանն ու Հրանտ Մելքումյանը զիջեցին իրենց մրցակիցներին: 4 տուրերից հետո «Միկան» 17 միավորով իջել է 9-րդ տեղը: Առաջնությունը 20,5 միավորով գլխավորում է «Saint-Petersburg Chess Federation»-ը:
5-րդ տուրում հայ շախմատիստները խաղալու են «Glasinac Sokolac»-ի դեմ:
Կանանց «Միկա» թիմը չկարողացավ դիմակայել «AEM Luxten Timisoara»-ին և պարտվեց 1,5:2,5 հաշվով: Էլինա Դանիելյանը, Հարիկա Դրոնավալին և Լիլիթ Մկրտչյանը միավորները կիսել են հակառակորդների հետ, իսկ Ժու Չենը զիջել է իր մրցակցին:
«Միկան» 11,5 միավորով 2-րդ տեղում է, առաջատարը «AEM Luxten Timisoara»-ն է 13 միավորով: 5-րդ տուրում հայկական թիմի մրցակիցը կլինի «Giprorechtrans»-ը, որը 8 միավորով գտնվում է 5-րդ տեղում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Օպերային երգիչ, հայտնի «Լունա» երգի կատարող Ալեսանդրո Սաֆինան վիրավորված հեռացավ սրահից, թեև ասուլիսը դեռ չէր ավարտվել: Երևի դրա գլխավոր պատճառն այն էր, որ լրագրողների սուր հարցերի հետևանքով լարված իրավիճակ ստեղծվեց. Լրագրողներից մեկը հարց հնչեցրեց, թե արդյոք վատ չե՞ք զգում, որ փոխարինում եք մեկ այլ երգչի` Սեզարիա Էվորային, նրա չկայացած համերգի պատճառով: Նախ կազմակերպիչները հրաժարվեցին թարգմանել հարցը, փորձելով իրենք պատասխանել .«սա փոխարինման հարց չէ, համերգին չեն գալիս մեկ այլ տոմսերով, այլ իր տոմսերով և սա իր համերգն է»:
Իսկ երբ լրագրողը պնդեց իր հարցը ու կազմակերպիչների միջեւ բանավեճ ծավալվեց, եւ երգիչը հարցրեց, թե ինչ է կատարվում, կազմակերպիչները ստիպված էին հարցը թարգմանել, սակայն այս դեպքում եւս այն սխալ թարգմանվեց, (նշեցին, թե մեկ այլ երգչի համերգին շատ մոտ է այս համերգը):
«Եթե ես եկել եմ, ես արդեն ուրախ եմ»,- ասաց Սաֆինան` հետաքրքրվելով, թե արդյոք իրենց դուր չի՞ գալիս, որ ինքը Հայաստանում է:
Այս հարցից հետո հնչեց մյուս հարցը, թե երգիչն ի՞նչ գիտի Հայաստանի մասին. «Ես փոքր-ինչ ծանոթ եմ ձեր մշակույթին եւ ավելի շատ գիտեմ Շառլ Ազնավուրի մասին»,- ասաց նա:
Լրագրողը, շարունակեց իր հարցը եւ հետաքրքրվեց, թե արդյոք երգիչը լսե՞լ է ցեղասպանության պահանջի մասին եւ ասուլիսը վարողը հետաքրքրվեց, թե որ լրատվամիջոցն է ներկայացնում եւ լրագրողին խնդրեց փոխել իր խոսքի հնչերանգը, սկսվեց վիճաբանություն, երգիչն, ըստ երեւույթին վիրավորված եւ չհասկանալով, թե ինչ է կատարվում ասաց. «Ինչ-որ մեղք եմ գործել, որ եկել եմ Հայաստան»:
Եվս մեկ հարցի պատասխանելուց հետո Ալեսանդրո Սաֆինան լքեց սրահը:
Այսօր` կառավարության նիստի ընթացքում, ֆինանսների նախարարի տեղակալ Պավել Սաֆարյանը, ներկայացնելով 2012 թ. պետական բյուջեի նախագիծը, հայտարարեց, որ2012 թվականին 2700 դրամով կավելացվեն թոշակներն ու նպաստները:
Մասնավորապես` ընտանեկան նպաստները 26.8 հազ. դրամից կբարձրացվեն մինչև 29.5 հազ. դրամ, իսկ աշխատանքային թոշակները` 28.4 հազ. դրամից` մինչև 31.3 հազ. դրամ:
Սեպտեմբերի 28-ը պաշտոնապես նշվում է որպես Տեղեկատության ազատության միջազգային օր:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը իր խոսքում հատուկ շնորհակալություն հայտնեց վարչապետին ու կառավարության աշխատակազմի ղեկավարին` գործադիրի աշխատանքի թափանցիկությանը նպաստելու համար: «Կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դատախազության համակարգում լրատվամիջոցների հետ աշխատանքի շատ լավ փորձ է ձևավորվել», ասաց նա :
Ի պատասխան գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն ասաց, թե իրավապահ համակարգի կողմից հասարակությանը տեղեկատվություն տրամադրելն իր առանձնահատկությունն ունի, որը կապված է նախաքննության գաղտնիության հետ. «Երբեմն չես կարող տեղեկատվություն տրամադրել, և չես կարող բացատրել, թե ինչու չես տրամադրում տեղեկատվությունը` հենց գաղտնիության սկզբունքից ելնելով: Սակայն մենք թափանցիկ ենք դարձրել ողջ իրավապահ համակարգի գործունեությունը: Բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկել ենք, որ կարողանանք հանրությանը ճիշտ և ստուգված տեղեկատվություն հասցնել: Մենք կարիք ունենք հասարակական կարծիքի ճիշտ ձևավորման: Հանրությունը պետք է ճշմարտացիորեն կողմնորոշվի և ճիշտ գնահատական տա այս կամ այն հանցագործությանը»,- նշեց գլխավոր դատախազը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի համոզմամբ` տեղեկատվության ազատության ապահովումը այսուհետ էլ գտնվելու է կառավարության ուշադրության կենտրոնում. «Խոհրդանշական է, որ անկախության քսան տարիների ընթացքում արձանագրում ենք, որ Հայաստանում գործում է տեղեկատվության ազատության կենտրոն, որը տասը տարի այս արժեքը տարածում է հանրապետությունում: Կենտրոնն ստուգում է մեր զգոնությունը` որքան են պետական գերատեսչությունները պարտաճանաչ և թափանցիկ»:
Տեղեկատվության հետ աշխատելու խնդիրը դարձրել է համար մեկ խնդիր, քանի որ տեղեկատվության հետ աշխատելն այնքան էլ հեշտ չէ, և կարիք կա այն զանազանել: Առաջին հերթին կարևոր է, թե որքանով է հասարակությանը տրամադրվող տեղեկությունն արժանահավատ: «Վերջին տարիներին էական առաջընթաց ենք ապահովել պետական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործում, և դա նաև տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ: Հայաստանը փոքրաթիվ պետությունների թվում է,որ տրամադրում է բյուջեի մասին մանրակրկիտ տեղեկատվություն առցանց:
Կառավարության կայքում առցանց կարելի է հետևել ֆինանսների նախարարության բոլոր ծախսերին: ՏՏ շնորհիվ հնարավորություն ունեք հետևելու կառավարությանն ուղղված ձեր նամակների ընթացքին: Սա չի նշանակում, որ մենք չունենք խնդիրներ, և տեղեկատվական կենտրոնի աշխատանքներից է բացահայտել մեր թույլ օղակները.
«Ոսկե բանալին» և «Ժանգոտ կողպեքն» այս պարագայում ընկալվում են որպես համագործակցության շատ լավ հնարավորություն»,- ասաց վարչապետը: Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Տեղեկատության ազատության միջազգային օրվա առիթով հատուկ մրցանակներ շնորհեց այն կազմակերպություններին, որոնք նշանակալի ավանդ են ունեցել Հայաստանում տեղեկատվության ազատության զարգացման գործում:
Մրցանակների արժանացան նաև Քաղծառայության խոհուրդը, տարածքային կառավարման նախարարությունը, USAID-ն, ԵԱՀԿ Երևանի գրասենյակը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակը, «Առավոտ» օրաթերթը և «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, Գյումրու «Ասպարեզ» ակումբը, Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակը:
Դատարանների աշխատաոճի, նիստի մասնակիցներին արհամարհելու դեպքերը մեկ անգամ չէ, որ վրդովմունք է առաջացրել հանրության շրջանում: Երեկ Վերաքննիչ դատարանի քրեական պալատում պետք է տեղի ունենար «Շանթ» հեռուստաընկերության գործով դատական նիստը դատավոր Հենրիկ Ադամյանի նախագահությամբ:
Նիստը նշանակվել էր, մենք «Dataleqs» կայքից տեղեկանալով դատավարության մասին որոշեցինք մասնակցել, սակայն պարզվեց, որ դատավորն արձակուրդում է: Միթե դատական նիստ նշանակողները տեղյակ չեն, որ դատավորն արձակուրդում է: Ինչպե՞ս կարող է հարգանք ակնկալել մի կառույց, որ սնվելով ՀՀ քաղաքացիների գրպանից, չի բարեհաճում հարգանք դրսևորել նրանց նկատմամբ:
Ա.Ա.
Հասարակության մեջ լուրեր են պտտվում, որ վերջին օրերին վնասազերծված ավազակախումբը , որը մի քանի հարուստ մարդկանց տներ է թալանաել իր ավարից բաժին է հանել նաև «Զատիկ»մանկատանը: Նորօրյա ռոբինհուդների մասին շրջանառվող լուրերի իսկությունը ճշտելու համար զանգահարեցինք մանկատուն:
Տնօրեն Աշոտ Մնացականյանը մեզ հետ զրույցում չժխտեց, որ հնարավոր նվիրատվության փաստը.«Գիտեք մեզ մոտ շատ են լինում նվիրատվություններ, եթե ձեր ասած անձինք ունեն համապատասխան փաստաթուղթ, որը ստորագրվել է մեր կողմից, ուրեմն արել են: Սակայն ես չեմ կարող ասել, պետք է անուն ազգանուներով նայենք ցուցակների մեջ `տեսնելու համար, թե այդ անձանցից կան արդյո՞ք նվիրատվություն կատարողների ցուցակում: Իհարկե, չեմ բացառում, որ լինեն»:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի, երեկ տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի թեմակալ առաջնորդների ժողով:
Ժողովի ընթացքում անդրադարձ է կատարվել վանքերի և եկեղեցիների պահպանման և հոգատարության խնդիրներին: Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորն էր թեմակալներին` մասնավոր ուշադրություն դարձնել սրբավայրերի վերանորոգման և վերակառուցման աշխատանքներին, որպեսզի որևէ կերպ չաղճատվի դրանց պատմական դիմագիծը:
Վերջում Ամենայն Հայոց Հայրապետն իր օրհնությունն է բերել թեմակալ առաջնորդներին` գնահատանք հայտնելով թեմերում հոգևոր սպասավորների կողմից իրականացվող նվիրյալ ծառայության համար:
Երեւանում, սեպտեմբերի 27-ին, ժամը 19:00-ի սահմաններում, անհայտ մեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 22-ամյա աղջկան ու դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վրաերթը տեղի է ունեցել Րաֆֆիի եւ Սեբաստիայի փողոցների խաչմերուկում: Վրաերթի ենթարկվածը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
- Տեսանյութ
- Օրվա միտք
- Խմբագրի վարկած
- Ֆոտո
-
Հասցե` Հայաստան, 0023, Երևան, Արշակունյաց 2
Հեռ: +374 (10) 06 06 23 (413, 414), +374 (99) 53 58 26
Էլ. փոստ` armv12@mail.ru -
2010-2011 © Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Մեջբերումներ անելիս հղումը armversion.com-ին
պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ
ամբողջական հեռուստառադիոընթերցումն
առանց armversion.com-ին հղման արգելվում է: -
Կայքում արտահայտված կարծիքների համընկնումը
խմբագրության տեսակետի հետ պարտադիր չէ:
Գովազդների բովանդակության համար
կայքը պատասխանատվություն չի կրում:
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Copyright “Armversion.com” 2010.